Your research : 9 Results for ձէթ

Ձէթ (ձիթոյ, ով)

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

• , ո հլ. «ձիթաիւղ, ձիթապտուղի իւղ» ՍԳր. «կնճիթի, կտաւատի և ուրիշ բոյ-սերի իւղ» Շնորհ. Ոսկիփ. «մեռոն» Յհ. իմ. Մեկն. ղկ. «ձիթապտուղ» ՍԳր., որից ձիթենի ՍԳր. Եզն. ձիթաստան Կոչ. Ագաթ. ձիթաս-տանեայ Կորիւն. ձիթապտուղ Ոսկ. եփես. ձիթագործութիւն Փիլ. ձիթել Ոսկիփ. մոլա-ձիրենի Փիլ. նշաձէթ Մխ. Բժշ. ձիթուն «ձի-թապտուղ, զեյթուն» էֆիմ. 64, կպրաձեթ Գնձ. (եթէ պէտք չէ ուղղել կպրաձիւթ)։

• = Սեմական բառ, որ ընդհանուր տարած-ուած է Արևելքում. այսպէս՝ ասոր. [syriac word] zaitā (բացարձակ ձևը zēϑ), եբր. [hebrew word] zayiϑ, արամ. zait, արաբ. [arabic word] zait, եթովպ. [other alphabet] zayt, խպտ. č̌oιt, հեգիպտ. sd? սրանցից են փոխառեալ քրդ. zeit, zei-tun, թրք. zeytin, zetin «ձիթապտուղ», վը-րաց. ზეთი զեթի «իւղ», ზეთიანი զե-թիանի «իւղային», ზეთის եე զեթիս խե «ձիթենի», թուշ. ზეთ զեթ «ձէթ». ուա zeyt, zit, ափխազ. azet, մինգր. xet'i, սվան. zet'y, չէրքեզ. zeyitin «ձիթապտուղ», գնչ. λeiti «ձեթ» ևն։ Կարծւում է, որ սեմական. ներն էլ փոխառեալ են հեգիպտ. sd ձևից։ Ոստ Hehn Kulturpflanzen III 8 ձիթենին Առաջաւոր Ասիոյ հարաւային կողմերին յա-տուկ մի բոյս է և Ասիոյ խորագոյն մասերի մէջ չի գտնւում. չի գտնւում նաև բուն հայ-կական հողի վրայ. բայց ըստ Ստրաբոնի, Խորենացու և Կաղանկայտուացւոյ առատու-թեամբ աճում է Ուտեաց, Տայոց և Գուգա-րաց նահանգներում. այսօր էլ յայտնի է Արդուինի ձիթապտուղը. բայց այս նահանգ-ները չեն վերաբերում բուն Հայաստանի. այս պատճառաւ հայերէն բառը փոխառեալ է, հաւանաբար, ասորերէնից։ -Հիւբշ. 309։

• Ամէնից առաջ Schröder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից։ ԳԴ արաբ. զէյթ -ից փոխառեալ։ ՆՀԲ եբր. զայթ և վրաց. զէ՛թի։-Peterm. 23, 35 եբր. և ասոր. ձևերը։ Lag. Arm. Stud. § 1347 հյ. ձէթ բառի բոլոր տառերն էլ անհա-մաձայն գտնելով ասորու հետ, կար-ծում է, որ ընդհակառակը սեմաևան ձևերն են փոխառեալ հայերէնից. ձիթե-նու հայրենիքն է Փոքր-Ասիոյ արևելեան կողմը և ձէթ բնիկ հայ է. ծագում է ghi արմատից, իբր *ghēti ձևից. սրանց հետ համեմատել յն. ἔρνος «ծիլ», ἐλαίης «ձիթենի» և γαίτη «մազեր, տերև, բոյս»? Նոյն հեղինակը Gottin-gen-ի Nachrichten թերթում, 1889 մայ. 29, թրգմ. ՀԱ 1889, 159 պնդում է, թէ

ձէթ բնապէս Փոքր-Ասիոյ մէջ իրանա-կան լեզու խօսող մի ազգի բառն է, որից՝ Կիլիկիոյի և Պաղեստինի վրայով փոխառեալ են միւս ձևերը. մինչև եգիպտ. čait. հյ. ձէթ սկզբնական ձևն է։ Հիւնք. արաբերէնից։

• ԳՒՌ.-Ագլ. Տփ. ձէթ, Ալշ. Ախց. Երև. Կր. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. ձ'էթ, Զթ. ծեթ, ձ'էթ, Գոր. Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. ծէթ (Հմշ. «ձը-կան իւղ» իմաստով). Ոզմ. ձ'եթ, Ռ. ցէթ, Սվեդ. ձ'իթ.-նոր բառեր են ձիթաթաթախ, ձիթահանք, ձիթհանք, ձիթղաց, ձիթաճրագ, ձիթաման (Խրբ. ձ'իթման), ձիթծախ (Խրբ. ձ'իձձախ), ձիթօշնակ, կտաւաձէթ. ձիթուկ, ձիթռիլ։


Զամբիղ

s.

basket;
— մի, a — full;
— զգեստուց, գործոյ, պտղոյ, հացի, clothes-basket;
— գործոյ, work-basket;
— պտղոյ, basket of fruit;
— հացի, bread-basket.

• ԳՒՌ.-Նբ. զամբեղ «ձէթ քամելու կողով». ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 185 կար նաև զամբիւղ Երև. «ծաղիկը»։


*Խաւիծ

s.

hasty-pudding.

• «ալիւրով պատրաստուած՝ խիւսի նման մի կերակուր». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գաւառական բառ է, բայց ձևը ցոյց է տալիս, որ հին է. իրօք էլ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Վստկ. 213 «Գարէ ա-լիւր և մուստառ և հոռոմ ձէթ խաւիծ արա՛»։


Խիր

s.

white violet.

• «ճերմակ մանուշակ». ունին միաւն ՋԲ, ՓԲ, ԱԲ և ՀԲուս. § 1059. որ և խիրի «մեխակ» Մխ. բժշ. (ունին միայն Հիւբշ. և ՀԲուս. § 1060). որից խիրու ձէթ «մեխակի իւղ» Մխ. բժշ։

• = Պրս. և արաբ. ❇ xir կամ [arabic word] xi-rī «մի տեսակ ծաղիկ, որ ունի դեղին, կար-միր և ճերմակ տեսակները. cheiranthus Fheiri, Goldlack կամ շահպրակ» (ըստ Steinschneider WZKM 12, 20). սրանից է պրս. roγan-i-xēri «խիրու ձէթ, Lackól».-պհլ. xeri, ասոր. [arabic word] kirīg. կոչւում է նաև պրս. ❇ xirū «է ծաղիկ իմն կարմիր» որ արաբանալով լինում է xirաǰ։-Հիւբշ. 268։


Շիրիկ

s.

sesame-oil.

• «սուսամի իւղ» Մխ. Բժշ. էջ 117 Կամրկ. ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 2316. իսկ Բառ. երեմ. էջ 246 գրում և շիրակ։ Առաջին ձևից են ածանցուած շիր-կագործ, շիրկավաճառ (ըստ ՀՀԲ)։ Rivola. Բառ. Հայոց? դնում է շիրիկ «կտաւատի սերմ», իսկ շիրկի ձէթ «կտաւատի իւղը»։

• = Պհլ. *š̌īrik ձևից, որի հետ հմմտ. աոս օ [arabic word] sīra «սուսամի իւղ», ❇ ︎ šīrvγan և [arabic word] šīrpuxt «սուսամի իւղ» բառե-րը։ Իրանեանից են փոխառեալ նաև գնչ. širii «ձէթ» (Vaillant, Gram. Bohem. 127). ա-ԳԴ, էջ 368), թրք. ❇ ❇ šərlaγan-(որ ձևափոխութիւնն է պրս. sīr-ruγan «շիրիկ-ձէթ» բառի), արևել. թրք. širbaxt (որ պրս. šīrpuxt ձևից է և այժմ էլ գործածական է Կովկասում)։ Կայ վերջապէս ասոր. ❇ sirig «սուսամի իւղ» (Brockelm.. Lex. syr 389ա), որ թերևս հայերէնից է փոխառեալ։ Թէև հայերէն բառը ուշ է աւանդուած և չէր կարող ենթադրել պհլ. ձևը, բայց նա ան-շուշտ աւելի հին է և պհլ. ձևի գոյութեան ապացոյց է արաբ. Siriǰ։

• Ուղիղ՝ համեմատեց նախ Lag. Arm. Stud. § 1701։ Հիւբշ. էջ 273 դնում է նոր պարսկերէնից, առանց ուշադրութիւն դարձնելու -իկ վերջաւորութեան վրայ։ Seidel, Մխ. հեր. § 311 դնում է պրս. šīr «կաթ» բառից. համարում է ածա-կան (որովհետև ասւում է շիրիկ ձէթ), իսկ վերջաւորութիւնը (-իկ) յառաջացած


Ճարպ (ոյ, ի)

s. adj.

grease, fat, tallow;
oil;
fat, plump;
— խոզենի, bacon, seam, hog's grease or fat;
— խոզենի հալեալ, lard;
— ցորենոյ, the finest flour of the finest wheat;
օծանել —ով, to grease;
բառնալ զ—ն, to skim;
to scour, clean or purify from grease;
—ոյ զակամբ դալ, to become blind with rage.

• . ո հլ. (յետնաբար նաև սեռ. -ի) «ճրագու, պարարտութիւն, մսի եղ» ՍԳր. «ձէթ, ձիթաիւղ» Զքր. կթ. Նար. «գէր, պա-րարտ» Փիլ. լին. ա. 60. Իրեն. ցոյցք, էջ 67 (Հա 1911, 178).-որից ճարպովին ՍԳր. ճարպապարարտ Մծբ. ճարպաւոր Վրդն. երգ. և ծն. ճարպաւորական Նար. ճարպութիւն Մեսր. եր. ճարպոտ, ճարպալի (նոր բառեր)։


Ասորեակ (եկի, եկաց)

s.

rocket.

• (որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

• (կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։


Կում

s.

draught, mouthful.

• «մէկ ումպ» Մխ. բժշ. 44, 51. ո-րից կմաճաշակ «թեթև իմն ճաշակել, մի քիչ համը նայիլ». մէկ անգամ ունի Մագ. թղ. 50 «Երեկ զկաղնեացն իմաստասիրել քեզ մասնաւոբաբար ի մերոցն կարասեաց կմաճաշակ շատացեալ ընկալաք ի քէն գո-հութիւն»։ Նոր երանգ ստացած մի ձև է կումք «բերանի երկու թուշերը՝ ներսի կող-մից, ուր ջուր ևն առնելով՝ կարելի է պա-հել». նորագիւտ բառ, որ երկու անգամ ունի Վստկ. «Առ հոռոմ ձէթ ի կումքդ և ի կոյզն փչեա՛», էջ 133 «Եւ թէ ի կումքդ առնուս և ի բոյնն կամ ուր լինին՝ փչես, ամէնն փախ-չին», էջ 197։


Entries' title containing ձէթ : 2 Results

Նշաձէթ (ձիթոյ)

s.

almond-oil.


Definitions containing the research ձէթ : 2 Results

Գին (գնոց)

s.

price;
value;
tax, estimate, valuation;
rate, tariff;
purchase, bargain;
— հատանել, արկանել, to rate, to appreciate, to value, to estimate, to tax, to set a price on a thing;
անարգ — հատանել, to undervalue;
գնոյ առնուլ, գնոց ստանալ, to buy, to purchase for money;
գնոյ ըմպել զջուր, to drink water that has cost money;
բարձրացուցանել, աճեցուցանել, իջուցանել, նուազեցուցանել զ—, to buy dearly;
վիճել վասն գնոյ, to raise, to augment, to reduce, to lower the price;
վիճել վասն գնոյ, to bargain;
սովորական —, price-current;
որոշեալ —, no abatement;
դնելով դնեցից ի քէն դնոց, I will pay you the price.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «մի բանի արժէքը» ՍԳր. Կիւրղ. ել., «գնում» Ա. մակ. ժգ. 49. Գ. թագ. ժգ. 28, «նաւի վարձ» Յովն. ա. 3, որից՝ գին հատանել, գին արկա-նել «արժէքը որոշել» ՍԳր., գնոյ առնուլ «ծա-խու առնել» Կող. դ. 5, Եփր. համաբ., գինս տանել կամ խնդրել «վճարքը պահանջել» Եզն., գնել ՍԳր. Ոսկ. եփես., գնածոյ Պղատ. օրին. Վրք. հց., գանձագին առնել «դրամով գնել» Ասող. Յայսմ., մեծագին Մրկ. ժդ. 3. Յհ. ժբ. 3. Սեբեր., մեծագնի ՍԳր., առգին «ապրանքի նմոյշ, որ ցուցադրում են» Ոսկ. ես. 274, առգնող «վաճառական» Ես. իգ. 8, տժգին Ոսկ. մ. գ. 3, 8, տժգնել Ոսկ. ես. 419, ծանրագին Մտթ. իզ. 7. Վեցօր. Եզն., մար-դագին Բ. մակ. ը. 11, 25, 34, նորագին Ոսկ. ա. տիմ., դիւրագին Մանդ., անգին «շատ թանկագին» Ոսկ. բ. կոր. «առանց փրկանքի» Պտմ. Ներս. հյր. 70, ձիթագին, խնկագին «ձէթի՝ խունկի համար եկեղեցուն տրուած դրամ» (նորագիւտ բառ) Տաթև. ձմ. ճը. գնուրդի «դրամով առնուած» (չունի ԱԲ) Անսիզք 21. նոր բառեր են՝ գնորդ, թանկա-գին, սակագին, գնահատել, անգնահատելի, գնահատական, արժեգին, լուսագին, հացա-գին, դասագին, գնում ևն։


Կուպր (կպրոյ, ով)

s.

bitumen, asphalt, pitch;
tar, naphtha;
petroleum, rock-oil;
cf. Նաւթ.

• (յետնաբար ո հլ. միջին հայերէ-նում ր հլ. այսպէս՝ կպեր, կպերբ Պտմ. վր. էջ 80, Իրեն. ցոյցք 17) «ձիւթ, խաթրան» Ծն. ժա. 3. Փիլ. Նոնն. Պտմ. վր. Վրռն. ծն որից կպրաշաղախ Ագաթ. կպրաձիւթ Ել. բ. 3. կպրաձէթ Գնձ. կպրապատ Ոսկիփ. կպրել Փիլ. Վստկ 89. կպրատեսակ Ոսկիփ. կպրե-փեաց «մէջը կուպր եփելու սան» Միխ. աս-246. կպրութիւն «կպչոտութիւն» էֆիմ. 220։