is it ? can it be ? is it possible ? perhaps ? is it that ?.
date;
date-tree;
phenix.
• տարբրութեամբ նոյն ծագումը տալիս են Peterm. 52 և Հիւնք. առաջինը ար-մաւ համարում է յն. ἀμβοοτος «անմահ» բառից, մեր արմաւօղին դնելով իբր ἐμβροσια «նեկտար», իսկ Հիւնք. էջ 291 ամբրաւ համարում է բարդ բառ, իբր ամբը<յն. ἀμβροτος «անմահ» և աւ< հաւ, ուստի «ամբրաւ ստուգաբանի ան-մահ հաւ. քանզի հաւն արմաւ՝ որ և փիւնիկ հաւ, անմահ է, վերստին ծնա-նելովն ի մոխրոյն (ըստ առասպելաց)»։ ՀԲուս. § 221 արմաւ թռչունը ստուգա-բանում է «միթէ՞ արմ-հաւ?»։ Schef-telovitz BВ 29, 47 մերժելով պրս. xurmā, համեմատում է սանս. amra «մանգօ կոչված պտուղը»։
• հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։