red, redness;
flush, blush, shame, bashfulness.
Շառագունելն. շառագունանք. կարմրութիւն՝ մանաւանդ բոսորային՝ կամ արիւնըշուշտ, եւ Շիկնումն. պատկառանք. ամօթ.
Ի պատկառոտս շառագունութիւն է. (Պիտառ.։)
Եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ (որ ըստ ոմանց է գոյն կարմիր). զծիրանեգոյն մեղացն զշառագունութիւնսն ի ձեան սպիտակութիւն փոխարկէ. (Նանայ.։)
Ատամանցն կրճտելով, եւ երեսացն ատրագոյն շառագունութեամբ. (Յհ. կթ.։)
Ի պղծեալ բագինսն հպեալք՝ փոխանակ թագաւորաց խոհակերք լինին. եւ շառագունութեամբ արեանն՝ իբրեւ մարմնավաճառք ի սպանդանոցի նստելով. յն. արիւն եւ շարաւ. (Նիւս. թէոդոր.։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | շառագունութիւն | շառագունութիւնք |
| accusatif | շառագունութիւն | շառագունութիւնս |
| génitif | շառագունութեան | շառագունութեանց |
| locatif | շառագունութեան | շառագունութիւնս |
| datif | շառագունութեան | շառագունութեանց |
| ablatif | շառագունութենէ | շառագունութեանց |
| instrumental | շառագունութեամբ | շառագունութեամբք |