s. adj.

mare;
humid, damp, moist.

• «էգ» և մասնաւորապէս «էգ ձի». այս-պէս՝ ճակ «էգ ձի» Մագ. քեր. 241 և Երզն. քեր. «Չիոյ իգականքն, մատեան, զամբիկ, ճայիկ, զոր ճակ անուանեն... մատակ, ճակ, յովտակ»։ Ընդհանուր «էգ» նշանակութիւնն են ցոյց տալիս ճակաճան «իգամոլ, բղջա-խոհ» Եփր. թգ. 400. Պիտ. փիլ. Յհ. կթ. ճա-կաճանութիւն Փիլ. Պիտ. Պտմ. սահ. 33։

• =Նոյն են վրաց. ჭაკი, ճակի, սվան. ճագ «էգ ձի», կամ նաև ածականաբար վրաց. և մինգ. ჭაკი ცხენი ճակի ցխենի, ինգ. ճակ-ցխեն «էգ ձի». գործածութեան կրկին ձևերը նոյն են հայերէնի հետ. բայց աւելի լաւ է վրաց. მოჭაკე մոճակե «հեշ-տասէր, իգամոլ» (Չուբ. 2 884), որ մեր ճա-կաճան բառի համապատասխանն է։ Բայց այս նմանութիւնները այնպէս են, որ թոյլ չեն տալիս ենթադրել մի կամ միւս կողմից փոխառութիւն, այլ երրորդ մի ընդհանուր աղբիւր, որ թերևս խալդերէնն է։-Աճ.

• ՆՀԲ նոյն է համարում ճայիկ բառի հետ։ Եազրճեան, Մասիս 1885, 865 առ-նելով Մագ. «եզն, խոյ, ճակ» վկայու-թիւնը, գրում է. «Ինչպէս եզն կովու արուն է, և խոյ ոչխարի արուն, այս-պէս և ճակ այծի արուն է։ Մեր լեզուի բառերով չէինք կրնար գտնել, թէ ճակը արու այծ կը նշանակէ, զի նախնիք այդ բառին յիշատակութիւնը միայն ըրած են առանց աւելի բացատրութիւն տալու։ Գիտեմք այժմ, որ ճակը (արու այծը) = է հնդկաց ջակա բառին, որ կը նշա-նակէ՝ արու այծ, նոխազ»։ Ըստ Եազը-ճեանի՝ տարբեր են ճակ «էգ ձի» և ճակ «արու այծ»։ Հիւնք. ճակ=թրք. շամ կամ շաքքա «մատակ ձի»։

• «խոնաւութիւն, թացութիւն». արմատ առանձին անգործածական. գտնւում է մարգ-ճակ «թաց՝ ջրոտ՝ ճախճախուտ մարգ» բա-ռի մէջ, որ ունին Յայսմ. Ճառընտ. (որ և արգճախին Զենոբ. Յայսմ. փետ. 17)։

• ՆՀԲ լծ. ընդ ճահիճ և ճախճախուտ, թրք. ջըղ (ՆՀԲ նոյն արմատից է դնում նաև ճակաճան)։ Աճառ. ՀԱ 1909, 159 խ և կ ձայների լծորդութեան օրէնքով՝ նոյն է դնում ճախ արմատի հետ, որ գտնում ենք ճախին, ճախճախուտ ևն ձևերի մէջ։

• «կտոր, փերթ, շառաշիղ». առանձին չէ գործածուած. գտնւում է միայն աղուճակ (ի-ա հլ.) «աղի մեծ կտոր» բառի մէջ՝ Ոսկ. ես. անստոյգ բառ է. որովհետև աղուճակ կարելի է բաժանել նաև աղգուճակ։

• Երեմեան, Բազմ. 1898, 524 հանում է ճակ «թաց, խոնաւ» բառիզ։ Պատա-հական նմանութիւն ունի պրս. [arabic word] alucak «է սա խեցեմորթ ինչ ծովային նման սատէֆի, զոր գրոհք Տէրվիշաց առնեն քէշկիուլ»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աղուճակ, ի

Աճական, ի, աց

Անաճական, ի, աց

Անխղճական

Բարեվիճակ

Բուիճակ, աց

Գրճակ

Դամարճակ

Դարաճակատ

Դարգճակալ

Դարիճակ, աց

Զուարճական, ի, աց

Զուարճակից

Թեւճակ, աց

Լայնաճակատ

Լճակ, աց

Խղճական, ի, աց

Կապարճակիր, կրաց

Կարճակեաց

Կարճակտուր

Voir tout