basin, wash-hand basin.
• «մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։
• = Փոխառեալ պիտի դնել յն. χέ́ρνιβον «կոնք, մէջը ձեռք լուալու լական» բառից, հմմտ. յն. χερνιβόζεστα որ բոլորովին նոյն է Մաշտոցի «զշռնիտն և զքսեստինն» ձևի հետ։ Մագում է յն. χείρ «ձեռք» բառից (Boisacq 1056)։ Վերջաձայնի տարբերութեան համար պէտք է ենթադրել թերևս յետին յն. ռմկ. մի ձև, որ աւելի մօտիկ էր հայերէնին։
• ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։