fairy, elf.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։
• Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։
• = Պհլ. *payāzāt ձևից, որ է հպրս. *pati azāta «յաջորդ յազատութեան, որ է ազ-նուականութեան», կազմուած pati մասնի-կով՝ āzāta-«ազատ» բառից։-
• ՆՀԲ «լծ. փայէ և զաթ (իմա՛ պրս. [arabic word] nāya «պատիւ, աստիճան» և արաբ. [arabic word] dāt «անձ»). ուստի առ մեօք առին բմանք որպէս պէյզատէ»։ Lag. Arm. Stud. § 1802 վերջի մասը դնում է պոս. zād=zāda «ծնեալ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 205 պրս. [arabic word] beyzād, ❇ [arabic word] bey-zāda «բէկի ծնունդ»։ Muler WZKM 10, 356 pat-մասնիկով zāt «ծնեալ» բառից՝ ընդունելով պայ-ազատ՝ իբր «agnat» նշանակութեամբ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Ա. Խա-չատրեան (անձնական. նամակ առ Հիւբշ. 1898 թ.)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 310 մերժելով իր առաջին կարծիքը (ըստ որում [arabic word] bāy, beg թուրքերէն է), դնում է պայ «պարիկ»+զատ, իբր թէ «պարիկներից ծնեալ՝ քաջ»։ Նոյնը Հայ-Երան. Ուսումն. էջ 83 դարձեալ փոխելով իր կարծիքը՝ պհլ. vehzād-պրս. [arabic word] behzad «վեհածին»։ Ան-կախ Խաչատրեանից՝ վերջին անգամ վերի ձևով մեկնեց Benveniste ՀԱ 1927 762։
• ԳՒՌ.-Ագլ. տնպայն, Աստ. տնպան «տան պահապան բարի ոգի»։ (Ագուլիսի բարբա-ռում հին հյ. այ մնում է այ և չի վերածւում ո՛չ ա և ոչ է. օր. հայր, մայր, փայտ> Ագլ. հայր, մայր, փայտ)։