sterile.
• (գրուած նաև ըստերջ, ստերդ) «չբեր (անասուն)» Եփր. ծն. քս. 28 (ստերդ ձևով). Շիր. որից ստերջանալ կամ ստերջիլ (կտ. ստերջացան, ստերջեցան) ծն. լա. 38
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ster-արմատից, աճած ջ կամ դ աճականով. ցեղակիցներն ևն սանս. starf-«չբեր կով», յն. στεῖρα, ττέριφος, «ամուլ (կով)», լտ. sterilis «ամուլ», գոթ. stairō «չբեր», հբգ. stēro «խոյ», գերմ. գւռ. Stārke «մատաղ կով, որ դեռ ծնունդ չունի», անգսք. styrc «հորթ», իսլ. stirtla (*sterd, հմմտ. հյ. ստերդ) «չբեր կով», բուլգ. sterica «ամուլ», ալբան. štlere «ե-բինջ, գառ», թերևս նաև պրս. ❇ sa-tarvan կամ [arabic word] astarvan և քրդ. ast'o-vər «ամուլ» (Horn § 716, որ յիշում է թէ ժողովրդական ստուգաբանութեամբ այս բա-ռը պարսիկները հանում են պհլ. պրս. [arabic word] astar «ջորի» բառից)։ Հնխ. ster-«ամուլ» հանւում է ster-«խստանալ, ամրանալ, պնդիլ» արմատից, որի բազմաթիւ ժառանգ-ներից յիշենք՝ յն. στερεός «հաստատուն, ամուր, կարծր», իռլ. seirt «ուժ», գալլ. sertn «հաստատուն. պինդ», գերմ. starr «անշարժ. հաստատուն», լիթ. stóras «հաստ», հսլ. starù, ռուս. cтарыи «հին, ծեր» ևն. իսկ այս ster-արմատն էլ հնխ. stā-«կանգնիլ» արմատից (Boisacq 906, 910, Walde 737, Pokorny 2, 627-635 և 640, Ernout-Meillet 231. հայերէնի նախաձևը դնում է *ste-ryā)։-Հիւբշ. 492։
• ՆՀԲ լծ. հյ. ստերիւր և յն. στερηϑής, όστερων։ Ուղիղ մեկնեց Böttich. ZDMG 1850, էջ 361, Arica 65, 53, Lag. Urg. z2Չ նոյնը նաև Տէրվ. Altarm. 24. Նա-խալ. 114 ևն։
• ԳՒՌ.-Ախց. Կր. ստէրչ, Ալշ. Մշ. ստեռջ՝, Երև. ստէոչ, Վն. ստեռճ, Մկ. ստէռճ, Հմշ. սռիյչ, Խրբ. դէրչ(<տերջ)։