to retire, to withdrow.
χωρίζομαι. separor. Առանձինն լինել. մեկուսանալ. զատանիլ. կամ Որոշիլ՝ որպէս բաժանիլ. մէկդի քաշուիլ, զատուիլ.
Ի լառն բարձու առանձնանալ. (Յհ. իմ. եկեղ.։)
Կրօնաւորութիւն է առանձնանալ յաշխարհէ. (Սարգ. յկ. ՟Ե։)
Առանձնանալ ի հասարակաց ամբոխէն. (Լմբ. պտրգ.։)
Ինքն միայն առանձնացեալ. (Ագաթ.։)
Յամուսնացն հաղորդութենէ յոլով ժամանակս առանձնանալն։ Զառանձնացելոցն ի միմեանց. (Պիտ.։)
Առանձնացան հաւատացեալքն յանհաւատիցն. (Լմբ. սղ.։)
Կային առանձնացաւ որդւովք իւրովք յաստուծոյ եւ ի զաւակաց ադամայ. (Միխ. աս.։)
διαφέρω. differo. Որոշիլ. որպէս զատանիլ. տարբերիլ.
Ի՞ւ առանձնանայ կէտ ի ստորակիտէ. ամանակաւն. (Թր. քեր.։)
Առանձնանայ էգն ձայնիւ ինչ յարուէն. (Հին քեր. դաւթ.։)
Մինն՝ միաւորական անուամբն առանձնացեալ է. (Արիստակ. նաւակատ.։)
Առանձնացեալ կանոն մկրտութեանն քրիստոսի (այսինքն մասնաւոր) (Կամրջ.։)
ἁλλοτριόομαι. alienor. Օտարանալ. անմասն գտանիլ.
Առանձնացեալ ի բարձրաբերձացն աճեցմանէ։ Առանձնաեալ ի բարւոյն՝ զմինն եւեթ մշտնջենաւորեալ ունի անապակ չարութիւն. (Պիտ.։)
ὐφίσταμαι. substo, subsisto. Առանձնաւորիլ յատուկ ենթակայութեամբ.
Որպէս ի մարդկանէ պօղոս յատկացեալ՝ դէմ առկոչի. իսկ յանմարմնոցն գաբրիէլ առանձնացեալ՝ դէմ անուանի. (Յհ. իմ. երեւ.։)
| Présent | |
|---|---|
| ես | առանձնանամ |
| դու | առանձնանաս |
| նա | առանձնանայ |
| մեք | առանձնանամք |
| դուք | առանձնանայք |
| նոքա | առանձնանան |
| Imparfait | |
|---|---|
| ես | առանձնանայի |
| դու | առանձնանայիր |
| նա | առանձնանայր |
| մեք | առանձնանայաք |
| դուք | առանձնանայիք |
| նոքա | առանձնանային |
| Aoriste | |
|---|---|
| ես | առանձնացայ |
| դու | առանձնացար |
| նա | առանձնացաւ |
| մեք | առանձնացաք |
| դուք | առանձնացայք |
| նոքա | առանձնացան |
| Présent | |
|---|---|
| ես | առանձնանայցեմ |
| դու | առանձնանայցես |
| նա | առանձնանայցէ |
| մեք | առանձնանայցեմք |
| դուք | առանձնանայցէք |
| նոքա | առանձնանայցեն |
| Aoriste | |
|---|---|
| ես | առանձնացայց |
| դու | առանձնասցիս |
| նա | առանձնասցի |
| մեք | առանձնասցուք |
| դուք | առանձնասջիք |
| նոքա | առանձնասցին |
| Prohibitif | |
|---|---|
| դու | մի՛ առանձնանար |
| դուք | մի՛ առանձնանայք |
| Impératif | |
|---|---|
| դու | առանձնացի՛ր |
| դուք | առանձնացարո՛ւք |
| Exhortatif (thème du passé) | |
|---|---|
| դու | առանձնասջի՛ր |
| դուք | առանձնասջի՛ք |