horse hair, mane.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «ձիու և ուրիշ կենդանիների մա-զը» Վրդն. առակ. Ճառընտ. Վստկ. 198, 204. Մարթին. որից երկայնաբաշ ԱԲ. գրուած է նաև փաշ Վստկ. բայց հնագոյն ձևն է բարշ (սեռ. -ի) Պիտ.։
• -Պհ, *barš բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կան սրա միւս ընկերները, ինչ. զնդ. barəša-«ձիու վիզ կամ կռնակ», պհլ. bus, բելուճ. bušk «ձիու բաշ», պրս. [arabic word] buš, [arabic word] paš, [arabic word] fuš «վիզ, ձիու բաշ», աֆղան. vraž «բաշ», օսս. barze, bärz «վիզ» (Horn § 220)։ Հյ. բարշ բառի ը ձայնը իր ներ-կայացուցիչն ունի զնդ. բառի մեջ, իսկ փաշ ձեռագրական սխալ չէ, այլ հաստատւում է պրս. fuš ձևով։-Հիւբշ. 118։
• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ համեմատելով պրս. փէշ ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 355 վարանում է համե մատեւ ոնդ. և պրս. ձևերի հետ։ Սան-տալճեան, Բազմ. 1904, 500 բարշ=լծ. հլ. վարս։
• ԳՒՌ.-Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։
• Բաշահատ «քուռակ, ձիու ձագ». գործա-ձուած է միայն երկու անգամ հայ գրակա-նութեան մէջ. «Եւ չէզոքն, որպիսի՝ քուռակ, ռաշահատ, մատաղաձի» Մագ. քեր. 241= Երզն. քեր. «Խորհուրդ ի մէջ առեալ յան-սանձս եդին բաշահատ ջորոջ. զի թէ ուղղա-կին երթիցէ պողոտայ, նոյն բարի եղիցի» Յաւսմ. նոյ" 18։
• =Բարդուած է բաշ+հատ(անել) բառե-րից։ Հայոց սովորութիւնն է քուռակի բաշե-րը խուզել մինչև 3 տարեկանը, որից յետոյ, դառնում է ձի և այլ ևս բաշերը թողնում են։ Այս սովորութիւնը ստուգեցի Երևանի կա-ռապաններից ու ձիապաններից։ Այսպէս է եղել նաև գիւղերում։
• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։
• ՓՈԽ.-Վրաց. უამატი փաշատի «փոքր զամբիկ ձի. молодая кобылица» (Չուբի-նով, էջ 1298), ֆաշատի ցխենի «էգ ձի» (Erckert, Die spr. d. Kauk. Stammes § 346), մինգր. ֆաշատի «քուռակ»։ Այս բառերը ան-շուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետև հայերէնը ունի իր ստուգաբանութիւնը, իսկ վրացական ձևերը ո՛չ մի ստուգաբանութիւն չունին վրացերէնով։ Բայց վրացական ձևերն էլ ծագում են հյ. գւռ. *փաշատ ձևից, ըստ [other alphabet] րում հյ. բաշ բառի գւռ. ձևն է փաշ. աւելի սո-վորական է հատ>ատ կրճատումը, ինչ. ձեո-նատ, քթատ, պնչատ, ականջատ, կռնատ ևն.