s.

large boiler or caldron used in torture.

• (կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։

• Ջարմանալի է որ Scheftelowitz. BВ 28, 304 գիտէ կուղթ «պտուկ» և կցում է տանս. kuta «կուժ», պրս. kulica «գուղձ», յն. ϰυρτός «կեռ» բառերին։

• «հանգոյց, կապ». առանձին չկայ գործածուած. բայց ունինք կղթել «հանգոյց շինել, ամուր կապել» Զենոբ. էջ 46 (հինգ ձեռագիրներից երեքը ունին կրթել). Յայսմ. մրտ. 2. կղթկապ «հանգոյց» ՀՀԲ. սրանց արմատը կարող է լինել կիղթ կամ կուղթ։

• ՆՀԲ կղթել դնում է կուղ բառից։ Scheftelowitz BВ 28, 307 և 29, 27 սանս. grantha, պհլ. grēs, պրս. gireh «հանռուս». լն. γρόνϑος «բռունցք»։

• ԳՒՌ.-Կալ միայն կղթկապ Չն. «հան-գոյց կապ» (ՆՀԲ ունի հոմանիշ կրթկապ ձևը)։