bald, hairless.
• «ծառի կամ փայտի կոճղ». հնից չէ՛ աւանդուած, բայց կայ նոր բարբառների մէջ՝ զանազան ձևերով. այսպէս՝ կոնդ Ախց. Ախք. «գերան», կոնդ Բբ. Խտջ. «տանիքի գերան», կոնդ, կենդ, Ղրբ. «խաղի կեռ գա-ւազան», կոնդ Կղզ. Մշկ. «ծառի ճիւղ», կոնդ Ղզ. «անտաշ, անհարթ», կոնձի Ղզ. «անտաշ, անհարթ», կոնձի Ղզ. «գերան». մի քիչ աւելի հնից ունինք կունո «մահա-պարտի վիզը կամ ոտքը կապելու կոճղ» Հքր. սարկ. Բ. 3, 4. «Եւ ապա բերեալ կունդ՝ եդ ի պարանոցն և կախեաց ի բարձր որմէ.. և ջարդեաց զկունդն». Բ. 41. «Դնել կունդ ի պարանոցն» ևն։
• = Պրս. [arabic word] kund կամ [arabic word] kunda «ևոճո՝ ւոր անցուցանեն զոտս յանցաւո-րաց». (հմմտ. նաև յն. ϰοντός «գաւազան մահաև», որ անշուշտ պատահական նմա-նութիւն ունի մեր և պրս. բառի հետ)։-Աճ.
• Այս մեկնութիւնս հրատարակուած է նախ Գաւ. բառ. էջ 591։ փրցնել՝ Վստկ. 139. «չարչարել, կեղեքել, հարստահարել» Մխ. դատ. կնդակ կամ կըն-տակ «ճաղատ», Դ. թագ. բ. 23. կնդանալ կամ կնտանալ «ճաղատ դառնալ, մազերը թափիլ» Եզեկ. իթ. 18. կնդութիւն կամ կնտութիւն «ճաղատութիւն» ՍԳր. Եւս. գ. 24, ժե. 2։
• (որ և կունտ) «մազերը թափած, հաղատ, հերաթափ» Ղևտ. ժգ. 40. Յայսմ. որից կնդել «փետել, ծառի բոլոր տերևները
• Klaproth, Asia polygl. 102 պրս. ǰund (որ գոյութիւն չունի)։ ՆՀԲ լծ. յն. ϰι︎δονεύω «վտանգի ենթարկուիլ»։ Հիւնք. պրս. kunja, ganja «պոչը կըտ-րած էշ»։ Bugge, Lyk. St. 1, 16 Kύνϑος լեռան անուան մէջ է որոնում։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 124 գունդ «գնդաձև» բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 87 յն. γυμνός «մերկ», սերբ. guliti «ևեղևել, ծառը կնտել», սլովէն. gնliti «մազերը՝ մորթը հանել»։
• ԳՒՌ.-Ոզմ. կունդ «ճաղատ», Երև. կունդ անել «պատուաստելիք ծառի ճիւղերը բոլոր կտրատել», որից Մշ. Սլմ. կնդել, Ջղ. կնդել, կունդել, Շմ. կնդիլ, Պլ. գնդէլ «գլխի մա-զերը խոր կտրել» (նոյնն ունին նաև Ախց. Արբ. Եւդ. Մն. Խրբ. Սվ. Վն.), Ասլ. Արբ. «այծերի և ոչխարների բուրդը խուզել», Աստ. «ածիւել», Երև. «թուփի կամ ծառի բնից վեր գտնուած ճիւղերը բոլոր կտրա-տել», կնտլոզ Մշ. «մերկ», կնտոտել Երև «բոլորը կնտել», կնտուկ Տ. «մազերը խոր կտրած»։-Այս բառն է՝ որ շփոթուելով կամ նմանեցնելով գունդ բառի հետ՝ դարձել է զնդել «մազերը խուզել», ինչպէս ունինք Հճ. գ'mնդել։
• «քաջ»? մէկ անգամ միայն գոր-ծածուած է իբր ածական Արամազդի. «Ոչ Արամազդ ոք, այլ ի կամեցողսն լինել Արա-մազդ, չորից ևս այլոց անուանելոց Արա-մազդ. այսպէս և բազումք անուանեալ Տիգ-րանք, մի է և միայնակ ի Հայկազանցս». խըր. Ա. 31։
• = Պհլ. *kund, որ հաստատում է և առս. [arabic word] kund «կորովի և քաջ» բառը, որից [arabic word] kunda «կորովի և քաջ», [arabic word] kundāgar կամ [arabic word] kundāvar «քաջ և կորովի» (Շահ-նամէում «հպարտ» նշանակութեամբ գոր-ծածուած)։ Որովհետև պրս. բառը նշա-նակում է նաև «բութ, գուլ», ուստի Horn § 868 բառը կցում է սանս. [other alphabet] kuntha-«բութ» բառին, որ սակայն «քաջ» նշանակութեան յարմար չէ։ (Պարս-կերէնից փոխառեալ ձևերի մասին տես նաև գունդ բառի տակ)։ Վերի հատուածում Խո-րենացին ուզում է ասել թէ Արամազդ աս-տուած իրապէս չկայ. բայց կան այդ անու-նը իրենց վրայ կրող անձեր. որոնցից չոր-սը յայտնի են և որոնցից մէկն էլ Կունդ Ա-րամազդն է. (հմմտ. Ագաթ. Մեծն արին Ա-րամազդ)։ Խորենացին ակնարկում է Սա-սանեան Որմիզդ անունով թագաւորները, ո-րոնք մինչև Զ դար չորս էին և որոնցից Որ-միզդ Ա (Գ դար) կրում է «քաջ» տիտղոսը։
• խորենացու իտալական թարգմանիչը (Վենետ. 1850, էջ 84) մեկնում է պրս. kund «քաջ»։ Նոյնը նաև Լանգլուա։ Միաբան, Խոր. պատմ. ուսումն. էջ 4-7 մերժելով այս՝ բնադիրը համա-րում է կատար (իբր «գլուխ, գլխաւոր»), որ յետոյ ընդօրինակողները սրբագրել են կունդ «ճաղատ», իբր անարգական ածական Արամազդին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Նումէն (Մառ), Արաքս Գ (գիրք Բ), էջ 59-62։ Պրս. kund ձևով ունի նաև Թիրեաքեան, Կարնամակ ծան. 63։ Սիօն վրդ., Հովխ 1907. 567-9 մեկնում է «գնտլիկ՝ կլո-րիկ մարմնով»։ Աւդալբէգեան ՀԱ 1926, 391-6 գւռ. կունդ, կոնդ «հաստ, մեծ, ծայր, կատար, գլուխ» բառով։
• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածուած է Ոսկիփ. «Կին մի կախարդ և կունդ՝ չարագործացն բարի առնէր և բարե-դործացն պատուհաս»։
• ՆՀԲ համարում է սկունդ «շուն» բա-ռի ռամկականը։ Ինչո՞ւ չհասկանալ պարղապէս «կնտակ, ճաղատ, քաչալ»։