free city;
chief-town, capital, seat of Government;
royal guard;
royal, kingly;
terrestrial.
լծ. հյ. Ոստ. (իբր բարձր տեղի, բլուր) եւ Ազատ, վեստ, վստահ, ապաստան, աստիճան եւ այլն. թ. իւսթիւն, սէթ (վերագոյն. բարձր դիրք). պ. իւսթամ, ուսթամ, ասիթան, ասիթանէ. (սեամ. դուռն արքունի. արքայանիստ քաղաք). յն. ա՛սդի. յորմէ լտ. ա՛սդու. մայրաքաղաք, մանաւանդ Աթէնք։
Ապա Ոստանն է Քաղաք ազատ եւ բարձրապատիւ, արքունական կամ իշխանական յայլեւ այլ գաւառս հայոց. զքաղաք Դուին (որ թարգմանի բլուր), վաղարշապատ, երուանդաշատ, հադամակերտ, նախճաւան, դարոյնք. եւ այլն. որպէս եւ արքունիք պարսից. եւ շահաստանն նիւշապուհ։ Տե՛ս յաշխարհագր. ըստ (Փարպ.։ Խոր.։ Արծր.։ Ղեւոնդ. եւ այլն։)
ՈՍՏԱՆ. ա. Ոստանեայ. այսինքն արքունական, ազատական.
Զոստանն անուանեալ կողմանց այնոցիկ ազատութիւն՝ ի զարմից սորա ասէ լեալս իբր թագաւորական զարմս։ Յարուցեալ գունդս, եւ ոստան անուանեալ ... յարուցին գունդս անուամբ արքունի ... (որպէս եւ յառաջն էր) ի զարմից թագաւորացն առաջնոց. (Խոր. ՟Ա. 29։ ՟Բ. 7։)
Յանգեղ տանն, աշխարհն՝ ոստան արքունի լեալ էր վաղ. (Բուզ. ՟Ե. 18։)
• «երևելի՝ թագաւորական քազաք» Փարպ. Խոր. Արծր. «արքունի, թազաւորա-կան» Բուզ. Խոր. որից ոստանեայ «թագա-ւորական, իշխանական» Փարպ. ոստանիկ «արքունական ցեղ՝ տուն՝ գունդ» Եղիշ. դ. էջ 71. Փարպ. Յհ. կթ. սարոստանիք «լեռնա-բնակք» Կաղնկտ. (ըստ Հիւբշ. Altarmen Grtsnamen, էջ 460 ոստանը բուն նշանակում էր այն նահանգն ու քաղաքը, որ գտնւում էր ո՛չ թէ մի նախարարի, այլ ուղղակի Արշա-կունի թագաւորի կամ մի թագաւորական իշ-խանի իշխանութեան տակ։ Արշակունի թա-գաւորութեան ջնջումից յետոյ՝ բառը իր բուն նշանակութիւնը կորցրեց և յատկացուեց առ-հասարակ ամէն մէկ գաւառի կամ երկրի գլխաւոր քաղաքին. հմմտ. Ոստանն Ռրշ-տունեաց (Արծր. 128), Ոստանն Վասպու-րականի (Արծր. էջ 128), Ոստանն Արծրու-նեաց (Արծր.), Ոստանն Բագրատունեաց (Ղևոնդ), Ոստանն Վրկանաց (Փարպ.), Ոս-տան ի մարզպան (Ղևոնդ 132)։
• -Պհլ. *ōstān «գաւառ» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց սրանից ունինք պրս. ostāndār «գաւառապետ» (տե՛ս Hoffmann Auszuge aus syrischen Acten persischer Märtyrer, Leipzig 1880, էջ 93)։-Հիւբշ. 215։
• Վիստոնեանք (թրգմ. Խոր. էջ 93) հա-մարում են բառ, որ նշանակում է պրս. «սեամ, շեմք» (այն է ustān կամ āsi-tān)։ ՆՀԲ «լծ. հյ. ոստ (իբր բարձը տե-ղի, բլուր) և ազատ, վեստ, վստահ, ա-պաստան, աստիճան ևն, թրք. ustun, set, պրս. իւսթամ, ուսթամ, ասիթան, ասիթանէ «սեամ», յն. ա՛սդի, լտ. ա՛ս-դու «մայրաքաղաք», մանաւանդ «Ա-թէնք», Peterm. տե՛ս Ոստիկան։ Չու-ռինով1-սրան է կցում վրաց. ռստինա-գի, որ տե՛ս ոստիկան։ Պատկ. Maγep. II 5 պոս. ūstām, ustān, asitān «շեմք. դուռ, պալատ» բառից։ Տէրվ. Նախալ. 108 ոստան<վաստան, սանս. vastu «կայանք», յն. ἀστν «քաղաք»։ Ստեփա-նէ, Խոր. ծան. 148 պրս. ուստէմ «գա-ւիթ, արքունի Դուռը»։ Հիւնք. յն. ἀοτω «քաղաք», լտ. ostivum «դուռ», civitas
• և ֆրանս. cité «քաղաք»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 303 պրս. ❇ āstān և ︎ astan «մեծ քաղաք, շքեղ բնա-կարան» (ԳԴ և Բուրհան գիտեն միայն [arabic word] astān «քնելու և հանգչելու տեղ». [arabic word] astan «սեամ, դուռն պալատի»)։ Բառիս վրայ վերջին անգամ խօսում է Մանանդեան, Տեղեկ. համալս. 1, էջ 10։
• ՓՈԽ.-Ասոր. ❇ ostan, իբրև յա-տուկ անուն գտնւում է ❇ os-tan d'Arzōn «Ոստանն Աղձնեաց» ձևի մէջ. նոյնպէս արաբ. Vastān «Ոստան քաղաքը՝ Վանայ ծովի եզերքում»։ Ըստ Պատկ. Maтep. II. 7 հմմտ. թերևս նաև օսս. uazdan «ազ-նուական»։