helva, a sweet meat.
• «ալիւրով և շաքարով (կամ թէ ռուպով և կամ մեղրով) և իւղով պատրաս-տըւած ուտելիք. տճկ. հալվա». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. հնից աւանդուած չէ և կայ միայն նոր գաւառականներում։ Բառիս վկայութիւ-նը գտնում եմ այժմ Նաղաշ Յովնաթանի տաղերում, հրտր. Չօպանեան, Փարիզ 1910, էջ 92. «Ջենէք թազայ գառն ու շիշակ եփէք եղաձու և հարուշակ»։ (Հրատարակիչր սխալ-մամբ ուզում է ուղղել հարիսայ)։
• = Պհլ. [hebrew word] ︎ ︎ irošak հոմանիշից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք պհլ. ❇ afrošak «հալվա» (WZKM 18, 281) որի հետ հմմտ. պրս. [arabic word] farusā, [arabic word] ︎︎ áfruša, [arabic word] āfrūsa «ալիւրով, կարա-ռով և մեղրով պատրաստուած մի տեսակ քաղցրեղէն. հալվա». որից փոխ առնուած է նաև քրդ. hewružk «ճմուռ, կարագով տաք հաց» (ըստ Justi, Dict. Kurde, էջ 447)։-Հիւբշ. 185.
• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ համեմատև լով պրս. ֆիւրիւշէ «հրուշակ» ձևի հետ։ Հիւբշ. ZDMG 35 (1881), էջ 661 պրս. farūša։ Հիւնք. պրս. [arabic word] farūšak «ձաւար»։ Stackelberg WZKM 18 (1904), 281 պհլ. afrōšak «հալվա» բա-ռից։
• ԳՒՌ.-Ջղ. խրուշակ, խուրուշակ, Ագլ. հրէ՛շmկ, Պռ. հիւրիշէկ. այլուր զոյութիւն չունի այս բառը. բայց ձևից երևում է, ոռ շատ հին է և փոխառութիւնը տեղի է ունե-ցած պահլաւական շրջանին։