cf. Մանուկ.
• «արու տղայ». մհյ. բառ՝ ոստ Նորայր, Բառ. ֆրանս. 586 բ. գործածական է նոր լեզւում և գաւառականներում. հնից աւանդուած կայ մանչուկ, մանչոն «մանկիկ» ձևերով Մագ. թղ. 237, որոնց իմաստի և գործածութեան համար տես Աճառ. ՀԱ 1923, 254։
• = Բնեև հալ բառ՝ հնխ. mas-«տղայ» ար-մատից, որի ժառանգն է նաև լտ. նուազա-կան mas-culus «արու»։ Ուրիշ լեզուի մէջ չի գտնւում բառս։ Հայերէնի մէջ mas-պիտի տար մա, բայց արմատը չ աճականով աճե-լով դարձել է *մաչ, որից էլ ռնգականի յա-ւելմամբ՝ մանչ.-յետին շրջանի հայերէնի մէջ ռնգականից յետոյ յաճախ է լինում այս-պիսի յաւելում՝ մանաւանդ չ ձայնից առաջ. ինչ. կանանչ, ճանանչ, ամանչել, զոնքանչ, կարմունջ, մանճ, կամանց, մենծ, մենք, լինգ՝ փոխանակ կանաչ, ճանաչ, ամաչել, զոքանչ (նախ շրջուած զոնքաչ), կամուրջ, մաճ, կամաց, մեծ, մեք, նիգ։-Աճ.
• ՆՀԲ մանուկ բառի՞ց։ Պալասանեան, Ընդհ. տեսութիւն արևելեան նոր գրա-կան լեզուի, էջ 13 մանուկ բառի հետ՝ ևռում է սանս. mānuša, գոթ. man, ma-nisks, գերմ. mann, mensch բառերին։
• ԳՒՌ.-Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. մանչ «արու տղայ», Սչ. մանչ «ծառայ, սպասա-ւոր», Ասլ. մանչ, մաշ «մանչ», Ակն. Հմշ. մօնչ «մանչ»։ Նոր բառեր են մանչբերուկ, մանչխաբուկ, մանչմանայ, մանչիկ։
• ՓՈԽ.-Պատահակա՞ն պէտք է համարել անդ. մոչի, Կար. միչի, մոչի «մանչ»։