s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• . արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։

• = հպրս. azdā «լուր» (օր. karahyā naiy azda abava չեղև ազդ ժողովրդեան). պհլ. azd «լուր» (օր. Arjāsp azd mat ազդ եղև Արջասպայ. Geigar, Tatkār i Zarirān, էջ 48) մանիք. պհլ. azd «յայտարարել», az-degar «ծանուցող, տեղեկաբեր» (Salemann ЗAH 8 (1908), էջ 51), աֆղան. zda, սանս-addha «ապահով, ստոյգ, հաստատ»։ Իրա-նեան բառը պէտք է ունեցած լինի նաև մեր «ներգործութիւն, ուժ» նշանակութիւնը։ Պահլաւերէնի միջոցով բառը փոխառու-թեամբ անցել է նաև արամերէնի՝ [hebrew word] azd կամ [hebrew word] azdā ձևով, այս բառը նշանա-կում է նախ «ազդ, լուր». օր. azd hn yt'bd «ազդ եղև» ZAPh. 2, 265, երկրորդ՝ գոր-ծածուած է Դան. բ. 5. millətā minni azdā աւստեղ բառի իմաստն անորոշ է. յոյն թարգմանութիւնն ունի ό λόγος ἀπ' ἐμοῦ λτεστη. հալը՝ բանն վերացաւ յինեն. Վուլ-գատան՝ Sermo recessit a me. որով azdā կլինի «λόγος, բան (խոսք), sermo»։ Սակայն Mö̈ldeke (տե՛ս Schrader, Die keilinsrhr u. d. alte Test. Giessen 1872. 6171 հա-նում է պրս. azda «ապահով, ստոլգ, հաս-կլինի «իմ խօսքս հաստատ, անդառնալի է». այսպէսով արամ. azdā նոյնանում է մեր ազդու բառի հետ։

• ՆՀԲ էջ 721գ յն. αιοϑάνω, αἰσβάναι «լսել, հասկանալ»։ Spiegel, Litter. 470 դնում է Zend «զանդիկ» բառից։ lusti, Zendspr, 48 ազդ=զնդ. āzainti «գիտութիւն», 300 աստիք=զնդ. sti «արարչութիւն»։ Lag. Baktr. Lex. 1868, էջ 16 azdā (=սնս. addhā)։ Հիւբշ. KZ 23, Arm. St. 16, Arm. Gram. 92 և ZDMO 46, 324 (թրգմ. ՀԱ 1892 354) իրարից տարբեր բառեր համարելով ազդ «լուր» և ազդ «ներզործութիւն». առաջինը դնում է իրանեանից փոխառ-եալ, իսկ երէրորդը՝ բնիկ հայ և ցե-ղակից սնս. addhā բառին։ Հիւնք աւսաղ-ից։ Աստ «ուժ» բառը մեկնել են հետև-եալ ձևերով. lusti, Zendsp. զնդ. sti բառով։ Մորթման, ZDMG 26, 528 նոյն է համարում վանեան բևեռ, isti-nini «գոյութիւն ունենալով»։ Müller. SWAW 48, 428 հաստել բառից։ Թի-րեաքեան, Հայ-երան. ուս. 156 պրս. [arabic word] hasti, պհլ. stih «էութիւն, գո-յութիւն, աստի աշխարհ»։

• ՓՈԽ.-Lag. Ges. Abhd. 186 յունաց ա-ւանդած ἀζαβαρίτης ձևը սրբագրելով «ζδαβαρι-της հասկանում է հյ. ազդաբեր։-Ան-բացասականի պատճառով մեզանից են փոխառեալ վրաց. անազդի, անազդեուլի «իսկոյն, անմիջապէս, յանկարծաևան». անազդադ, անազդեուլադ «յանկարծական, անմիջապէս», որոնք ծագում են հլ. ան-ազդ (հմմտ. յ-ան-կարծ) ձևից. այս բա-ռը գործածուած է Ոսկ. մ. ա. 13 «յեղակարծ, յանկարծահաս» նշանակութեամբ՝ որ նրա հետ նոյն է։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ազդական (ի, աց)

Ազդարան

Ազդարար (ի)

Ազդարարութիւն (ութեան)

Ազդելի (լւոյ, լեաց)

Ազդելիք (լեաց)

Ազդեմ (եցի)

Ազդեցական (ի, աց)

Ազդեցիկ

Ազդեցութիւն (ութեան)

Ազդեցուցանեմ (ուցի)

Ազդիչ

Ազդողաբար

Ազդողական (ի, աց)

Ազդողութիւն (ութեան)

Ազդոյ (Ազդու)

Ազդումն (ման)

Ազդր (դեր, դերաց)

Ամենազդաստ

Անազդ

Voir tout