stupidity, irrationality, brutality.
Իսկութիւն եւ յատկութիւն անբանի. պակասութիւն մտաց եւ բանի նորա. եւ անտեղութիւն. ἁλογία. irationalitas
Սրտմտութիւն անասնոց՝ ամենայն անբանութեամբ է լի. (Դիոն. երկն.։)
Զմարմնաւոր պէտսն անբանութեամբ հարկանել. (Խոսր.։)
Տղայն մերձ է յանբանութիւն սակս անկատար հասակին. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ե։)
Անբանութեան է՝ ոչ ի զօրութիւն դիտմանն հայել, այլ ի բառսն. (Դիոն. ածայ.։ Ուր եւ)
Անբանութիւն եւ անիմացութիւն " ասին իբր ի վեր քան զեղական բանաւորութիւն եւ զմիտս։
Յաւակնի կապտել զհայր ի յիւրմէ բանէն, եւ անբանութեանն բամբասանօք պատուել վարկանի զվեհին մեծութիւն. (Նար. ԼԴ։)
Կամ անմտութիւն. անպիտանութիւն.
Զանբանութիւն բազմաց ի մարդկանէ նշանակէ. (Լմբ. սղ.։)
Յանտեղիսն ճարտարագոյնք, եւ հանճարեղք յանբանութիւն. (Սարկ. պատկ.։)
Զգայթագղեալ մարդն անբանութեամբ. (Նար. ՁԷ։)
Եւ իբր անխօսութիւն. անզգայութիւն. լռութիւն.
Մի յանդգնաբար խօսելով՝ անբանութեան մատնեցայց։ Դժոխական անբանութիւն ( ի գերեզմանի). (Նար. ԼԵ. ՂԲ։)
Չէ՛ իսկ արժան զայնքան առաքինութիւն այնպիսւոյ առն՝ անբանութեան տալ". այս ինքն լռել, զանց առնել իբր ոչինչ.
Քերականութիւն է հմտութիւն ... թուեցաւ ոմանց յանբանութիւն ածել փոխանակ առաւել գիտութեան. (Երզն. քեր.) իբր տալ լռել ի խօսելոյ՝ առ չդիտելոյ զկանոնս քերականութեան։
Կամ անհեթեթ զրոյցք.
Մի՛ արդեօք յունական պերճ եւ ողորկ առասպելքն իցեն հանդերձ պատճառաւ. այլ ասես մեզ՝ պատճառս տալ անբանութեան նոցա. (Խոր. ՟Ա. 31։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | անբանութիւն | անբանութիւնք |
| accusatif | անբանութիւն | անբանութիւնս |
| génitif | անբանութեան | անբանութեանց |
| locatif | անբանութեան | անբանութիւնս |
| datif | անբանութեան | անբանութեանց |
| ablatif | անբանութենէ | անբանութեանց |
| instrumental | անբանութեամբ | անբանութեամբք |