to be angry, provoked, to storm, to rage.
ὁργίζομαι, θυμόομαι, ἁγανακτέω , παροξύνομαι irascor, indignor, furo, exacerbor Բարկ եւ սաստիկ լինել՝ վառմամբ կրից՝ մանաւանդ ի վրէժ անիրաւութեանն եղելոյ. ցասնուլ. զայրանալ. սրտմտիլ. զայրագնիլ. զչարիլ. դառնանալ. սրդողիլ.
Բարկացաւ Յակոբ, եւ կագէր ընդ լաբանու։ Իբրեւ լուաւ տէրն նորա, բարկացաւ սրտմտութեամբ։ Բարկացաւ տէր սրտմտութեամբ ի վերայ Մովսէսի։ Բարկանա՛յք, եւ մի՛ մեղանչէք։ Մի՛ բարկասցիս ծառայի քում։ Բարկացաւ տէր ողայ, կամ ի վերայ ողայ։ Զի մի՛ բարկասցի Աստուած ի բարբառ քո։ Բարկացեալ է սոցա տէր։ Միթէ գետո՞ց բարկասցիս տէր։ Ի վերայ այսր ամենայնի ո՞չ բարկանայցեմ։ Բարկացեալ էի ի վերայ ժողովրդեան իմոյ։ Բարկացաւ սրտմտութիւն իմ ի վերայ նորա.եւ այլն։
Բարկանալով ի բժշկին. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Այն՝ բարկացելոյ էր, եւ այս՝ խրատողի. (Մխ. երեմ.։)
Բարկացան նոքա ի մէնջ ի վէգ եկին. այսինքնոխացան. (՟Ա. Մակ. ՟Զ. 59։)
Բարկացաւ ի նմանէն մինչեւ յօրն դատաստանին տեառն մերոյ. (Եփր. համաբ.։)
ԲԱՐԿԱՆԱԼ. որպէս Դժուարիլ, դժկամակիլ, ստրջանալ. դժարը գալ.
Բարկացայ, զի արարի զնոսա։ Եւ լուեալ տասանցն՝ բարկացան ի վերայ երկուցն եղբարց։ Սկսան բարկանալ Յակովբայ եւ Յովհաննու.եւ այլն։
Զայրանալ, ըստ որում սաստկանալ. cf. ԲԱՐԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ըստ ՟Բ նշ։
| Présent | |
|---|---|
| ես | բարկանամ |
| դու | բարկանաս |
| նա | բարկանայ |
| մեք | բարկանամք |
| դուք | բարկանայք |
| նոքա | բարկանան |
| Imparfait | |
|---|---|
| ես | բարկանայի |
| դու | բարկանայիր |
| նա | բարկանայր |
| մեք | բարկանայաք |
| դուք | բարկանայիք |
| նոքա | բարկանային |
| Aoriste | |
|---|---|
| ես | բարկացայ |
| դու | բարկացար |
| նա | բարկացաւ |
| մեք | բարկացաք |
| դուք | բարկացայք |
| նոքա | բարկացան |
| Présent | |
|---|---|
| ես | բարկանայցեմ |
| դու | բարկանայցես |
| նա | բարկանայցէ |
| մեք | բարկանայցեմք |
| դուք | բարկանայցէք |
| նոքա | բարկանայցեն |
| Aoriste | |
|---|---|
| ես | բարկացայց |
| դու | բարկասցիս |
| նա | բարկասցի |
| մեք | բարկասցուք |
| դուք | բարկասջիք |
| նոքա | բարկասցին |
| Prohibitif | |
|---|---|
| դու | մի՛ բարկանար |
| դուք | մի՛ բարկանայք |
| Impératif | |
|---|---|
| դու | բարկացի՛ր |
| դուք | բարկացարո՛ւք |
| Exhortatif (thème du passé) | |
|---|---|
| դու | բարկասջի՛ր |
| դուք | բարկասջի՛ք |