gum ammoniac;
bamboo;
agasyllis.
• «մի տեսակ խի-ժաբեր բոյս». մէկ անգամ ունի Գաղիան. խունկ ի բամբոցէ (կամ ի բանբոցէ) ձևի մէջ՝ որ ՆՀԲ համարում է «gomme ammo-niaque»։
• ՆՀԲ բամբոց համարում է «գաւազան, որով լինի բախել զիմն կամ զնուագա-րան», որով թուի թէ կապել է ուզում բամբ «հաստ ձայն կամ քնարի հասա թել» բառին։ ԱԲ դնում է բամբոց «եղէ-գի տեսակ մը. պամպու»։ Սրանով բա-ռը ուզում է հանել հնդկական bam-bu-ից. այս պարագային թերևս յարմար էր սրբագրել բառը բամբոյ, ինչպէս ա-նում է Թաղիադեան, Առաջնորդ ման-կանց, էջ 38 և համարում է հնդ. bam-հնդկական բանս-լուչ՝ որ հնդկեղէգի խունկն է, սաթի նման բիւրեղացած մի նիւթ՝ որ բամբուն կոտրելու ժամանակ
• երբեմն միջից դուրս է գալիս։-ՀԲուս. (տե՛ս § 300 և յաւել. էջ 663) ուզում է կցել կիլիկեան բարբառով բամբոզ, բիւմբոս բուսանունի հետ։ Բայց բամ-բոս (Զթ. Կր. Մշկ.), ինչպէս նաև բամ-բուզ Ակն. բոլորովին տարբեր բոյսեր են և չեն կարող յարմարիլ բամբոց-ին՝ որ խէժ ունի։-Բամբոս նշանակում է «ձնծաղիկ», իսկ բամբուզ «ցօղնաւոր, կոկոնաւոր մի խոտ՝ որի մէջ կայ բամ-բակի պէս սպիտակ մի նիւթ»։