cf. Եռմոս.

• , ի, ի-ա հլ. «բս-նահիւսութիւն, տաղ, երգ» Վրք. հց. Ա. 421-3, 535-6։ Ուրիշ օրինակ չկայ։

• = Յն. εἰρμός կամ εἰρμός «կապակցու-թիւն, կարգ, շարք», յատկապէս հռետո-րական արուեստի մէջ գործածուած ռառ ռ-րից և լտ. hirmos. աւելի յետոյ ստացել է «երգի կամ օրհնութեան առաջին տունը» նշանակութիւնը (այսպէս յունական ծիսարա-նի կամ Մաշտոցի մէջ, ըստ Sophocles, 426)։ -Հիւբշ. 349։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ։ + ԵՍ (հոլովւում է իմ, ինձ, զիս, յինէն, ինև, մեք, մեր, մեզ, զմեզ, ի մէնջ, մեւք ռ. րից մեօք.-կրկնագիր Ագաթ. ունի նաև զի-նեաւ փեխ. զինև. տե՛ս ՀԱ, 1913, 16.-ւեռ նաբար կայ բցռ. յիսանէ Ադամ. 226) «ես» ՍԳր. ևն։ Հին լեզուի մէջ այս բառից ածանց-ներ չկան. բայց նոր գրականը ունի եսա-կան, եսասէր, եսասիրութիւն, եսապաշտ, ե-սամոլ, եսամոլութիւն։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. eg'o ձևից, հմմտ. սանս. [other alphabet] ahám, զնդ. azəm, սոգդ. azō, հպրս. [other alphabet] adam, յն. έγώ գռ. εγών, լատ. ego, հիսլ. ek, գոթ. cik, անգսք. ic, հբգ. ih, ihha, գերմ. ich, անգ. l,հսլ. azu, jazù, բուլգար. az, հռուս. язъ, ռուս. я, լիթ. ész, ász, լեթթ. es, հպրուս. es, as, քրդ. ez, կամիս. uk u︎ «ես» (Walde 251 Boisaca 214, Berneker 35, Kluge 228 Trautmann. 72, Pokorny, 1, 115-6, Ernout-Meilleι, 284)։ Այս բառի մէջ է միայն, որ հնխ. g դարձել է հյ. ս։-Հիւբշ. 442։

• Առաջին անգամ Klaproth. Asia po-lvol 102 սլ. as, օսս. as, jes, քրդ. as, զնդ. esom, լեթթ. լիվ. Շs։ ՆՀԲ համեմատում է ռուս. ազ, եա ձե-վերի հետ։ Ուղիղ են մեկնում Paterm 16Z Windisch. 19, Böttich. ZDMG, 1850, 354 ևն։ Մորթման, ZDMG, 26, 525 բևեռ. iezi=ես։ Վանեան բևեռա-գրերի ies=ես ձևի վրայ նաև ՀԱ, 1896, 268 և Բազմ. 1897, 53։ Meillet, MSL, 7, 164 համարում է թէ մեր բառի նախ-նական ձևն է *եծ, որ բաղաձայնի մօտ դարձել է ես և յետոյ ընդհանրացել է։ Jlensen, ZDMG, 48, 449 ևն գտնում է հաթեան ձայնաւոր +z+ ձայնաւոր ձևով մի բառ, իսկ Hitt. u. Arm. էջ 98, 130 դնում է հաթ. *s'։ Հիւնք. հանում է եզ «մէկ» բառից։ Սանտալճեան, L'idione 16 իմ=բևեռ. mi։ Karst, Յուշարձ. 405 սումեր. iz, giz «ես»։ Մառ. ЗВО. 25 18 մերժում է խալդ. ❇ [arabic word] i-e-še «ես» ձևի համեմատութիւնը, որ

• օնդունում են ոմանք։ Մառ, Яз. и лит. 1, 244 վրաց. ese «սա», ափխազ. sa «ես» ևն։

• ԳՒՌ.-Ակն. Պլ. էս, Ասլ. է՞ս, Խրբ. էս, յէս, Վն. յես, Ջղ. չես. Ալշ. Ախց. Երև. Կր. Հճ. Ղրբ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. Ոլմ. Սչ. Տիգ. յէս, Հմշ. յէս, յիս, Ագլ. Զթ. Մկ. Մղր. Ոզմ. իս, Մող. Տփ. յիս, Շմ. յէս (սակայն նաև փաղա-քշական և կրկնակ փաղաքշական ձևերով՝ եսիկս, եսիկիկս, եսիկիկիկս)։

• ՓՈԽ.-Հալ բոշայերէն յէս «ես», օhν «զիս» (ըստ Finck, Die Sprache der arm. Zigeuner, ЗAН, 1907, էջ 111 և 121)։