s.

medlar;
medlar-tree.

• (գրուած նաև ըզկեռ, սգեռ, սկեռ, զղեռ, զղեար) «մի տեսակ պտուղ է. մուշմու-լա, mespilus, néfle» Գաղիան. Տաթև. ձմ. ձդ.-արևմտեան գրականը վերի ձեւերից ըն-դունում է ղղեար, արևելեան գրականը՝ զկեռ, որ և գաւառականների ցոյց տուած ձևն է։

• =Նման են հնչում արաբ. [arabic word] za'rur «ալոճ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 876) կամ «զկեռ» (ըստ Pott, ZKM, 1850, 105). այս վերջինը տալիս է արաբ. zaror, zarora, anzarola zaurour azarola zarm ձևե-բը, որոնցից փոխառեալ է դնում յն. (αρούριον, ζαρόσ«զկեռ». հմմտ. նաև թաթար azγul, արևել. թրք. ezqil, äzqil, լազ. skili-muntri, skirmuti, վրաց. სხმარტელა սրխ-մարտելա և ზღმარტლი զղմարտլի, ზმარტლი զմարտլի, որոնք բոլորը նշանակում են «զը-կեռ»։ Այս բառերի յարաբերութիւնը ճշտել չեմ կարող։-Աճ.

• Մառ, ИАН, 1915, 828 համեմատում է կովկասեան ձևերի հետ՝ իբր յաբեթա-կան բառ։

• ԳՒՌ.-Ագլ. զըկէ՛ոնը, Գոր. Ղրբ. զըկըէռ, զըկըռ (մնկ. զի՛կի), Տփ. զկիր, Խտջ. զղէր, Հմշ. զղիռ. (ծառը՝ Ղրդ. զկէռնի, Հմշ. զղռէ-նի). նոր բառեր են զկռաջուր, զկռթթու, զկռի, զկռմածուն, զկռուտ։