• «մի տեսակ բոյս է, որի արմատից պատրաստում են կարմիր սնգոյր. հաւաժի-պակ, լտ. anchusa» Բժշ. Բռ. ստեփ. լեհ. ո-րից շէկխարի, որ և շեկխարի, շիկխարի, շի-ար «սնգոյր» Մծբ. ժդ. (առ Լեհ.)։
• ՆՀԲ Գաղիանոսի մէջ գտնելով «ան-կիւդա (կամ անկիւրա). խարի» բացա-տըրութիւնը, նոյն յն. բառը հասկացել է ἄγϰυρα «խարիսխ. 2. ամօթոյք», որով մեր խարի բառն էլ մեկնում է «արութիւն մառռու. առնի անդամ»։ Զգուշաւոր ՋԲ չունի այս բառը։ ԱԲ հետևում է ՆՀԲ-ի։ Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 117 ցոյց տուեց՝ որ Գաղիանոսի յիշած յն. բառը պէտք է հասկանալ ἀγχοῦσα, որով խա-րի բառին տրուած «առնի» նշանակու-թիւնը ջնջեց և մեկնեց վերի ձևով։ Bug-ge KZ 32, 9 անտեղեակ սրանից՝ հա-մեմատում է խարի «առնի» բառը պրս. ❇ xar «փուշ» բառի հետ, ենթադրե-ւով որ պրս. xar ունեցած է նաև «առ-նի» նշանակութիւնը, որից փոխառեալ են ալբան. kā̄r, karε, գնչ. kar «առնի»։