oblique, crooked;
deluded;
strayed, erroneous, wrong.
(որպէս խեղաթիւր. կամ խոտելով ի մի կողմն վարեալ, ի դուրս ելեալ ի հասարակ ուղւոյ) πλαγία, ληξός obliquus πλανήτης erroneus διάστροφος perversus. Թիւր. մոլոր. Ծուռ. զարտուղի.
Զխոտոր վարդապետութիւնս ուսուցմանեն. (Կոչ. ՟Զ։)
Զխոտոր վարդապետութիւննոցա ի ձէնջ ՛ն բա՛ց հալածեցէք։ Արարին նոքա խոտորնակ ընդ այնորիկ. Եղեւ նոցա խոտոր վասն այնորիկ. (Եփր. ՟գ. կոր. եւ Եփր. համաբ.։)
Խոտոր ճանապարհ։ Հրաժարել խոտոր երկիւղածութամբ. (Լմբ. սղ.։)
Ընկեցին զնա վասն խոտոր վարուց իւրաց. (Ուռհ.։)
Խոտոր խառնմամբ կործանիւր։ Ի խոտորն յայն ուխտ։ Ապրին ի խոտոր կարգացն. (ՃՃ.։)
ԽՈՏՈՐ ՀԱՆԵԼ. իբր Խոտորեցուցանել. Ծռել.
Ընդե՞ր խոտոր հանէ յայնմ ճանապարհէ. (Լմբ. ժղ.։)
ԽՈՏՈՐ. մ. ԽՈՏՈՐԱԳՈՅՆՍ. ԽՈՏՈՐԱԿԻ. πλαγίως ex obliquo. Խոտորմամբ. թիւրութեամբ. ոչ ողիղ. եւ Անուղղակի. խոտորնակի. ծուռ կերպով եւ կողմնակի.
Ամենայն ինչ խոտոր ընթանայ. (ՃՃ.։)
Խոտրագոյնս ածել զմտաւ, կամ իմանալ. (Իսիւք.։ Լմբ. սղ.։)
Զհրէիցն ապարասանութիւնս յանդիմանէ, եւ վիրաւորէ խոտորակի (կամ խոտորնակի). (Պրպմ. ՟Լ՟Ա։)
• «ծուռ, շեղած, թիւր» Կոչ. եփր. կոր. որից խոտորել, խոտորեցուցանել «շե-ղել, թիւրել, մոլորեցնել» ՍԳր. խոտորութիւն Բ. մակ. ե. 20. Ոսկ. յհ. ա. 8. Բուզ. Կոչ. խոտորումն ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. օրէնս-խոտոր Եւս պտմ. խոտորատուր (գրուած է նաև խտորատուր) Բուզ. Գ. ժե. խոտորկը-տուրք «քղանցքի կտրուածքը» Բուզ. 271 (Ս. Վ. Պարոնեան, Արևելք 1890 մայ" 19 խո-տորկտուրք մեկնում է «զինւորական հան-դերձից ձևն, որ ետևի քղանցքէն դէպ յառաջ մինչ ի ծունկսն կտրուած էր, վազելու ազա-տութիւն տալու համար սրունից».-նոյնը Հազունի, Պատմ. տարազի, էջ 148).-ն ա-ճականով աճած ձևեր են՝ խոտորնագոյն Յոբ. դ. 18, խոտորնակ ՍԳր. Ոսկ. ես. Մծբ. (նշանակում է նաև «ձողն որ զկտաւն պար-զէ» Բառ. երեմ. էջ 144). խոտորնակի Եզեկ. ժզ. 34. խոտորնակել Ոսկ. յհ. ա. 1։
• ՆՀԲ «խեղաթիւր կամ խոտելով ի մի կողմն վարեալ»։ Մորթման ZDMG 26, 547 բևեռ. khavadiri։ Հիւնք. խտրել
• բայից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 226 հանում է խոտել բայից։
• ԳՒՌ-Տե. Խօտօրնակ «հակառակ» (պահ-ուած է միայն խոտորնակին խոտորնակ ա-ռածի մէջ). Մշ. խօդորնագ «հակառակ, գէշ բնաւորութեամբ». -այս երկուսն էլ գրական փոխառութիւն են։ Զուտ գաւառական ձև է Ղրբ. խուտո՛ւրու «ծուռ, խոտոր բնաւորու-թեամբ. 2. զուր, ի զուր»։