bud, budding, shoot, sprout;
— արձակել, to bud, to put forth buds, to shoot, to sprout, to germinate.
• «ընձիւղ, բողբոջ, ծղօտ» Գնձ. Վստկ. *աղ. ասւում է նաև ծիղ, ո հլ. (կամ սեռ. -ի) Ասող. Ոսկ. գծ. 51. Երզն. լս. 111. Ոս-կիփ. Վստկ. 30. կայ նաև ծիւղ «խռիւ», որ իբրև ձեռագրական տարբերակ գտնում ենք Եղիշ. բ. էջ 40 (տպ. Վենետիկ 1893, էջ 95) բնագրի ծիւ «քակոր, աթար» բառի դէմ (տե՛ս այս բառը)։ Որից ծլել, ծլիլ, ծլեցու-ցանել Վստկ. Մաշտ. ծլարձակութիւն Փիլ. ծլաձև Շնորհ. շատծլու «ուղտափուշ» Բժշ, նորածիլ (արդի գրականում), գարեծեղ Վստկ. 133. հաստածեղ Թէոփ. խ. մկ. ծղօտ. ի, ու հլ. Վրդն. սղ. Անյ. Բարձր. Շնորհ Ճառընտ։-Արդեօք սրա հետ նո՞յն է նաև ճիւղ (ճեղ, ճիղ), որ տես առանձին։ Կապ ունի՝ ուտ. ցիլ «սերմ»։
• ՆՀԲ ծղօտ մեկնում է «ծղյօդ, ծիղ յօ-դաւոր կամ ըստ Հին բռ. ծղոտն, որ-պէս թէ ոտն ծղի, ճղի»։ Պատկ. Изслeд. էջ 16 քրդ. gili կցում է մեր ծիլ ձևին։ Հիւնք. հանում է ձաղկ բառից։ Justi, Dict Kurde, էջ 122 քրդ. [arabic word] ul վրաց. ճիլի «սէզ» բառերի հետ։ Bug-ge KZ 32, 43 ծեղ և ծիւղ կցում է յն. >τέλερος «ծառի բուն», անգսք. stela, գերմ. Stiel «ցօղուն» բառերին։ Toma-schek, Die alten Thraker II. 39 սլ. zelive «կանաչութիւն» և փռիւգ. čέλϰι։ «ռանջարեղէն» բառերի հետ. Bugge, Lyk. Stud. 1, 14 Կիլիկիոյ λελινδος և Լիւդիոյ λιλανδος տեղանունների հետ։
• Scheftelowitz BВ 28, 29s հիսլ. kiolr, հբգ. kil «ծիլ», անգլ. quill «փետուրի ցօղունը»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 110 յն. νεο-γιλός «նորածին», գոթ. keinen «ծլիլ», լիթ. z'ydēti «ծաղկիլ» բառերին ցեղակից է ռնում։
• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. ծիլ, Ասլ. Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Ռ. Տիգ. ձիլ, Ոզմ. ծէլ, Զթ. ձալ,-միւս ձևերից՝ Ագլ. Գոր. Ոզմ. ծէղ, Ղրբ. ծըէղ «փայտի կտոր», Սչ. ձեղ «ցօղուն», Տփ. ծիղ, Ջո. ծուղ «յարդի կտոր» (Եղիշէի ծիւղ ձևն է).-բայական ձևով՝ Ջղ. Սլմ. Վն. ծլել, Ագլ. Կր. Մկ. Շմ. Տփ. ბլիլ, Ախց. ծլէլ, Ասլ. Խրբ. Ռ. Սեբ. ձլիլ, Հճ. ձը'լել, Զթ. ձը'լիլ, ննխ. ձլէլ, Մրղ. ծիլէլ, ծբլէլ, Գոր. Ղրբ. ծի-լի՛լ, Հմշ. ձլուշ։-Նոր իմաստներ և նոր բա-ռեր են ներկայացնում ծիլ Մրղ. «պնակի մէջ ծլեցրած ցորեն», Տիգ. «մազի թել» խն. «մի տեսակ փուշ», Արբ. «շաքարաևա լած քաղցրեղէն», ծեղ Հմշ. Պրտ. Տր. «եր դիպտացորենի ցօղուն», Սեբ. «հասկը վրան ցօղուն ցորենի», ծիլ քաշել Ղրբ. «շերամի Արբ. Չն. կամ ծլկիլ «շաքարակալել», ծլուկ Եւդ. «ծիլ», ծլծլոտիլ Ղրբ. «ծիլեր արձա-կել», ծղան («շերտ» իմաստով յիշած է Բառ. երեմ. էջ 245), ծղանել, ծղօն, ծղնօտ, ծղնօտատեղ ևն։
• ՓՈԽ.-Վրաց. წველი ծվելի «ցօղուն, ստեղն, ծառի վրայի փուշերը», fველიანი ծվելիանի «ցօղնաւոր», նաև վրաց. წილი ծիլի «մաս, բաժին, վիճակ գցել» (հմմտ-զւռ. չօփ քցել), წილი ծիլի «ոջիլի ձու» (հմմտ. գւռ. ոջիլը ծլիլ). քրդ. [arabic word] zil «ռօ-ղուն» (որ Justi սխալմամբ համեմատում է մեր ճիւղ բառի հետ) կամ «ծիլ» (ըստ Ա-ճառ MSL 16, 370), [arabic word] ︎ zilik կամ zel-káie «շիւղ». -ըստ իս մեր ծիղ ձևից է նաև կապադովկ. յն. ζιγόϰϰο «բողբոջ. ծիլ» (-okko նուազական մասնիկով կազ-մուած), որ Karolides, rλ. συγϰρ. 82 մեր ցցուել բառի հետ է կցում։