cf. Կոպք.
• (յետնաբար ի, ո հլ. գրուած նաև կոփ) «աչքի կափարիչը» Ոսկ. ա. կոր. Նիւս կազմ. Բրս. մրկ. ևն.-կոփ գրչութեամբ են Ոսկ. ճառք. 601, 608, ա. տիմ. 110։
• Չուբինով (նաև Բ. տպ. էջ 624) վրաց. კობი կոպի «կաշի. 2. բշտիկ, ուռեցք» բառի դէմ է դնում։ Հիւնք. կափուցանել
• «փակել» բայից է հանում։ Bugge KZ 32, 51 կցում է սլ. klep-«փակել», հսլ. po-klopü «կափարիչ», բուլգար. klep-ka, klepaé «կոպ», յն. ϰόλπος «ծիծ. փոր, ծոց, ծալք» բառերին։ Patrubány SA 2, 235 յն. σϰέπτω, σϰοπός «ծածկոց» բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 29 հին ձևը համարելով կոփ՝ դնում է իբրև ձայնդարձը կափ (կափուցանել) արմատի. նշանակութեան տարբերու-թեան համար հմմտ. լիթ. vókas, գերմ. Augenlied, թրք. qapaq, որոնք նշանա-կում են «կոպ», բայց ծագում են «ծած-կել, փակել» արմատից։
• ԳՒՌ.-Սլմ. Վն. կոպ, Ագլ. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մրղ. Շմ. Տփ. կօպ, Ալշ. Մշ. կոբ, Ակն. Խրբ. Ննխ. Ռ. Սչ. գօբ, Մկ. Ոզմ. կուպ, Սվեդ. Տիգ. գուբ, Ասլ. գէօ՝բ, գէօ *, Սեբ. գէօբ, ինչպէս նաև յոգնակի գռռծածու-թեամբ՝ Ջղ. կոպկ և Զթ. գիբիյք, գիբիրք. բոլորն էլ նշանակում են «աչքի կափարիչ». իսկ Պլ. գօբ նշանակում է «աչքի անկիւննե-րը»։
• ՓՈԽ.-Ուտ. kop «աչքի կոպ»։