wether, mutton.
• «մի տեսակ հարկ կամ տուրք». գոր-ծածական է յետնադարեան հայերէնում. ինչ. Սմբ. պտմ. 40 (Եւ յղէ առ Դաւիթ բանս ամ. բարտաւանս և ասէ. Տո՛ւր ինձ մալ տասն տարւոյ և զորդիսն քո գրէ ծառայ ինձ). Մա-ղաք. աբ. 8 (Խոստացաւ տալ հարկս, այսին-քըն մալ և թաղար). նաև էջ 10, 16 ևն. Օր-բել. էջ 360 (Եւ արդ՝ մի՛ ոք իշխեսցէ իշ-խանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ). նոյն բառն է նաև Կիրակոս Գանձակեցի (տպ. Վենետ. էջ 218). «Այլ և միւս ընդ այլ բազումս նոր եդաւ (հարկ) յԱրղունէն՝ մալի և խափչուրի»։
• =Թթր. mal «արջառի վրայ դրուած հար-կըն էր. իւրաքանչիւր 20 ընտանի անասու-նից մէկը և 80 ստակ էլ դրամ էին առնում» (տե՛ս Գ. Ալթունեան, Արրտ. 1912, էջ 1121)։ նառում է արաբ. [arabic word] māl բառից, որ նշա-նակում է՝ «ստացուածք, ինչք. 3. ապրանք, վաճառք. 3. հասոյթ, եկամուտ. 4. դրամ. 5. տաւար»։ Նոյն թթր. բառից փոխառեալ է նաև վրաց. მალი մալի «փողով տուրք»։ որից მემალე մեմալե «հարկահաւաք» (տե՛ս և նախորդը)։
• Ուղիղ մեկնեց Պատկ. հրտր. Մաղաք. աբ. էջ 63։