, որ և միռոն, մեռոն, ի, ի-ա հլ. «օծման սուրբ իւղ» Յհ. իմ. Դիոն. «որ և իցէ անուշահոտ իւղ» Վրք. հց. որից մեռոնակիր Լաստ. միւռոնել կամ մեռոնել Բրս. մրկ. Լմբ. մատ. էջ 26. միւռոնատուփ Մաշտ. 65. արդի ռրականի ընդունած ձևն է միւռոն։

= Յն. μύρον բառից, որ նշանակում է «հե-ղուկ անուշահոտութիւն, հոտաւէտ իւղ», յետ-նաբար «իւղ օծութեան, միւռոն». ծագում է ո՛չ թէ μόρω «ծորիլ, կաթիլ կաթիլ հոսիլ» բայից, այլ հնխ. smer «քսել, օծել» արմա-տից, որի ժառանգներն են նաև յն. σμυρίζω. μυρίζω «անուշահոտ իւղեր քսուիլ», գոթ. smairϑr, անգսք. smeoru, հհիւս. smior, հբգ. smēro, հոլլ. smeer, անգլ. smear, լիթ. smarsas «ճարպ», հհիւս. smyria, հբգ. smir-wen, գերմ. schmieren «քսել, զօծել, ապա-կանել» ևն (Boisacq 652, 886, Kluge 429, Pokorny 2, 690)։ Նոր կտակարանում յն. բառը թարգմանուած է միշտ իւղ և հյ. միւ-ռոն ձևը ուշ է երևում։ Յոյնից են փոխառեայ նաև ասոր. mīrun, վրաց. მირონი միրոնի, դուս. мvрo, քրդ. mirún հոմանիշները։-Հիւբշ. 364։

Հներից Նար. ղգ. էջ 261-2 տալիս է այլ ընդ այլոյ մեկնութիւններ. «Միռոնս այս օրհնաբանեալ... ըստ քերթութեանն բառի որ ըստ խտրութեանն Հոմերոնի, թարգմանեալ իմանի «ինձ մայր»... Իսկ մառնամուտ՝ որ և այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է «մը-թին», որ և խաւարչուտ գոլ և ծածկե-ռեալ կամ անտեսական... Մեռայ՝ որ է «ռառնութիւն»... որ և միւռոն ստուգա-բանեալ մեկնապէս ըստ մեզ՝ «մեռելու-թեան ազգականութիւն»։ (Սրանց մեկ-նութեան փորձերը տե՛ս Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 531)։-Սարգիս Շնորհալի, Մեկն. թղթուն Յա-կոբայ, Գլ. ժա (էջ 166) մեկնում է մե-ռանել արմատով. «Զոր միւռոնն սուրբ անուանեմք, այսինքն մեռուցիչ բոլոր ախտից. որով և մարդիկ մեռեալք ի մեղաց՝ ի մեծ պատիւն ի վեր ելանեն և որդիք Աստուծոյ անուանին»։ -Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։-ՀԲուս. § 2065 միւռոնածառ բառի տակ յիշելով Դիոսկորիտէսի աւանդածը՝ թէ հայերը mуuron են կոչում Հռովմայե-ցոց majorana կոչած բոյսը, ենթադրում է որ «ի Հայոց բառէն առած ըլլան արև-մըտեայք majorana անունը»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. մեռոն, Ալշ. Մշ. մէռոն, Ախց. Գոր. Երև. կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. մէռօն, Զթ. մէռօն, մէռոն, Սեբ. մէռէօն, Ոզմ. մեռուն, Հմշ. Շմ. Տիգ. մէռուն, Հճ. մէրոն, Ղրբ. մրէ՛-ռուն, Մրղ. մըէրուն, Խրբ. մmռօն, Տփ. մի՛-րօն, Սմեռ. միռռօն, Մկ. մռուն, Ասլ. մէռան, մէռտ, Ագլ. մm՛ռիւն, Սլմ. մեռլոն! Նոր բա-ռեր են մեռոնաղբիւր, մեռոնուիլ, մեռոնա-ջուր։ Առանձնապէս հետաքրքրական մի ձև է Ջղ. քոմռոն, քոմբռոն «չարաճճի, ստահակ», որ ծագում է քո մեռոն>քոմռոն ձևից, ակ-նարկութեամբ «քո մեռոն երեսից գնացեր ա» ևն ասացուածների։-Թրքախօս հայոց մէջ ունինք էնկ. մէռօնսուզ «անմեռոն, մահ-մեդական» (տճկ. səz, suz բացասական մասնիկով) Բիւր. 1898, 865։