• «կարկանդակ» Ոսկ. մ. բ. 23. կող. էջ 569. հռովմ. 41. գրուած նաև պղա-կունտ, պղակունդա, պղակունտր, պղակուն (Ոսկ. մ. բ. 692-3 լուսանցքի վրայ), պա-ղակուտր, պլակինդի, պլակունտա Վրք. հց. Բ 358-9. Հին բռ. որից պղակունտրագորձ «կարկանդակ շինող» Ոսկ. մ. գ. 17։

• = Յն. πλαϰοῦς, սեռ. πλαϰοῦντος «կարկան-դակ», πλαϰούντιον «փոքրիկ կարկանդակ», որից նաև ասոր. [syriac word] plaqūntas «Semidalis», լտ. placenta, placentula վրաց. მლაკუნტი պլակունտի, ბალეკუნჯი պալեկունտի, ბალეკუნთი պալեկունթի «գա-թայ, նազուկ»։ Մագում է πλαϰῦεις «տա-փակ, տափարակ, հարթ» բառից. նախապէս ասուել է πλαϰίεις αρτος կամ πλαϰοῦς αρτος «տափակ հաց», յետոյ ածականը իբր գո-յական է առնուել (Boisacq 790)։-Հիւբշ. 322։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։