charcoal-powder.
• «մոխիր, ածուխի փշրուք, մճիր». Վրք. հց. Բ. 464. Մարթին. ասւում է նաև մոճիր, մճիր, մծիր. որից մծրել «խանձել, այրել, մոխիր դարձնել» (նորագիւտ բառ) Սիմ. ապար. 77, 100 (Ջառիւծադէմ անպար-տելին... կամէր մծրել հուր Սասանին. Մրծ. րեալ այրեաց բոլորովին). Օրբել. 330 (Զգե-ղեցիկ սաղարթ լուսալիր ոստոց հաւատոյ... բոցաթոյն արկածիւ այրեալ մծրէ և ապա-կանէ), մծրիլ «հացահատիկը ուշ հնձուելով՝ այրիլ հողանալ» Վստկ. էջ 29 (Թէ գարին հասեալ իցէ, յառաջ զայն հնձեա՛, զի թէ յամէ, մծրի)։
• ՆՀԲ մոխի՞ր բառից։ Հիւնք. մոխիր և մաքուր բառերի հետ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 հյ. մոխիր և թրք. mə-ǰər բառերի հետ։
• ԳՒՌ.-Ախց. Կր. մօծիր, Հմշ. մօձիր «կը-րակը պատող մոխիրը», Ալշ. Եւդ. Մշ. Մշկ. մօձիլ «փոքրիկ կայծ» (Մշ. նաև մօձեղ), Ջղ. մոծիլ, Ոզմ. մուծէ՛լ «կայծ», Պլ. Սեբ. մըջիր, Ռ. մըջըր, Ասլ. մձիլ «ածուխի փշրանք», թըր-քախօս հայերից՝ Ատն. մզէլ «սպառած՝ քիչ մնացած կրակ».-մծրիլ ձևի դէմ ունինք մծրուիլ Երև., մնձրիլ Վն., մնձորել Սլմ.. մնձուր Մրղ. Վն. «այրուած բանի ածխացած մնացորդը».-Նոր բառ է մոճրակալել Ղզ. «կրակը մոխրով ծածկուիլ»։
• ՓՈԽ.-Բրք. [arabic word] muiur «հրահալե-լեաց կղկղանք, scorie», որ ըստ Կարապետ-եան, Թսմ. բռ. 870 բացի «հրահալելեաց կղկղանք» նշանակութիւնից, ունի նաև «ա-ծուխի մանրուք» նշանակութիւնը, որով բո-լորովին նոյնանում է հայերէնի հետ և սրա-նով փոխառութիւնը հաստատում։