cement, mortar;
lute;
slime, mire, mud;
caltrop;
star-thistle;
soiled, sullied;
foul, dirty.
• . ո հլ. «ցեխ, շաղուած հող և կիր» Ծն. ժա. 3. «պիղծ, կեղտոտ» Կոչ. 31. 118 (նշանակութեան զարգացման համար հմմտ. ռուս. гpязныи «ցեխոտ. 2. կեղ-տոտ»). որից լաղախել «ծեփել, ցեխի մէջ թաթախել, կեղտոտել, պղծել» ՍԳր. Եփր. թգ. Ոսկ. եփես. շաղախանալ «պղծուիլ, ապա-կանուիլ» Բրս. ծն. շաղախուտ «տղմուտ» Վստկ. կրաշաղախ Օրբել. կպրաշաղախ Ա. գաթ. շաղախաբեր (գրուած շաղաղաբեր) Ուռհ. խառնաշաղախ «անկանոն զօրք» Ուրհ, 344 (չունի ԱԲ). ըստ Նորայր, Բառ. ֆր. 762բ կայ նաև մհյ. շոխ, շողախ «աման-ների բերանը ցեխելու ծեփ»։
• = Ծագում է շաղ «թրջել, թացութիւն» ար-մատից, որից շաղել «շաղախել». այս եր-կուսը երբեմն իրար հետ այնքան են միա-նում, որ անկարելի է լինում զանազանել. հմմտ. հներից՝ «Մոխիր հնոցի քացախով շաղախեալ արկին ընդ քիթս նորա» (Ճա-ռընտ.) միջին հյ. շաղղել (իմա՛ շաղաղել) «շաղուել» Վստկ. 157, որ յայտնի չէ թէ շա-ղել բայի՞ց է կազմուած -աղ մասնիկով, թէ շաղախել բայից՝ խ>ղ ձայնափոխութեամբ. նոյնը նաև յաջորդ գաւառականներում։
• ՆՀԲ «նոյն ընդ ցեխ, ցիխ, որպէս թէ կաւ շաղեալ», իսկ թրք. շէլէգ «տիղմ կպչուն» և սելսալ «տիղմ կամ կաւ աւա-զախառն»։ Հիւնք. շաղիղ բառից։ Pat-rubány SA 1, 189 յն. ϰηλίς «արատ-կեղտ», հսլ. kalu «ցեխ, տիղմ», սանս-kāla «սև» բառերին ցեղակից։ Նոյն ՀԱ 1908, 213 հնխ. kéuo «ուռիլ» արմա-տից։-Սագրզեան ՀԱ 1909, 334 հյ. շաղ, տաղախ, շողիք, թրք. čaγmur «ցեխ» saγanak «տարափ», սումեր. šagar «ցեխ», suk «ճահիճ» ևն բառերի հետ։
• Lidén և Pokorny 1, 473 տե՛ս շաղել։
• ԳՒՌ.-Գոր. Կր. Ղրբ. Մկ. շաղախ, Մրղ. շաղախէլ, Մկ. շmղmխիլ, Խրբ. շխախ «շա-ղախ, ծեփ, ցեխ», շխիլ «շաղախել, ծեփել», Երև. շա՛ղաղ «ալիւրի, ցեխի շաղախ», Ջղ. Վն. շաղաղել «շաղուել», Սլմ. շաղըղել «ցեխ կամ խմոր շաղուել», Ագլ. շղա՛ղիլ և Տփ. շաղըղիլ «խմորը շաղուել» (նաև Տփ. լաղխիլ «ցեխը շաղախել»), Շմ. շղաղիլ «ապականել, բնական պէտքը հոգալ», Ատն. շավախ «խը-մորի համար ջրով զանգուած ալիւր», Մշ, շաղ «շաղախ»։
• «փուշ, տատասկ». մէկ անգամ ունի Վրդն. սղ. լգ։
• ՆՀԲ յիշում է արաբ. պրս. šulūhak šulūhaǰ «փշոտ բոյս ինչ»։