s.

great coat, riding-coat or hood, cloak.

• «մի տեսակ զգեստ է» Յես. է 21 Տեսի յաւարին ամղան մի նկարէն (եբր. [hebrew word] ardereϑ «վերարկու», յն. Ֆιλή «լեշկ մաշկ, մի տեսակ պարսկական գորգ»). այս բառը բացատրելով Եղիշ. յես. էջ 174՝ մեկնում է «ասրեղէն հանդերձ». Ստեփ. ւեհ կարդում է ամաղան. Ս. Գրքից դուրս գըտ-նում եմ բառիս համար երկու օրինակ ևս. Ամղանք տարածեալք. Ոսկ. ճառք 364. Զգա-հոյսն, զամղանսն, ղառտնին զդենլիսն. Ոսկ ճառք 471։

• = Ասոր. [syriac word] amelā, ❇ amlōn «վերարկու» (գործածուած է Ս. Գրքի համա-պատասխան տեղը. ծագումն անյայտ է և թսում է թէ օտար փոխառութիւն է)։-Հիւբշ. 300։

• ՆՀԲ լծ. յն. εμάτιον «զգեստ»։ Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lagarde, Arm. Stud. § 84։ Հիւնք. քղամիդ-ից։ Բառը նախապէս միայն Յես. է. 21 վկայու-թիւնից յայտնի լինելով՝ կարծում էին թէ Ս. Գրքի ասորական թարգմանաւ-թեան հետքերից է, ըստ որում ասո-րականումն էլ նոյն տեղը գրուած է amela։ Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, թրգմ. Տաշեան 1894, էջ 14 ծանօթ լի-նելով միայն ասորերեն բառի առաջին ձևին և հայերէնի հետ անհամաձայն գտնելով՝ կարծում է թէ ամղան յու-նաձև ❇μλαν հայցականից է։ Բայց Arm. Gram. 300 հրաժարած այս կառ-ծիքից՝ հյ. բառը սրբագրում է ամղայ, իբրև հասարակ գրչագրական սխալ։ Նմանաաէս Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 13 (=ՀԱ 1913, 557) ամղանի ն տա-ռը մօտի մի թուականի (ամղան մի Յես. է. 21) մ-ից յառաջացած է կար-ծում։ Այս բոլոր ենթադրութիւնները ան-միջապէս կջնջուին, երբ նկատի ու-նենանք այժմ Ոսկեբերանի երկու նոր վկայութիւնները, ասորերէնի երկրորդ āmlōn ձևը և յաջորդ՝

• ԳՒՌ.-Ակն աբղան «մի տեսակ վերար-կու, որի մէջը առհասարակ բամբակ է լի-նում և մինչև ծնկներն է հասնում. տճկ, խըռխա». այս իմաստով էլ բառը գործա-ծական է երբեմն արևմտեան գրական լե-սուի մէջ։