• «մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։
• = Թուի թէ հայկական, կազմութիւն ունի. կարո՞ղ է լինել բարձր բառից, իբր բար-ձու--ենի-ակ։
• ԳՒՌ.-Ախց. բ'ացվէնիկ, Ջղ. բ'ացմենակ, Երև. բ'ացմէնակ, Մշ. բ'արձ'մանուկ, Տփ. բարցմանուկ. կայ նաև բարթմինակ (տե՛ս Արարատեան, Քնարիկ մանկական, էջ 90), որ միանում է վերի բըրթվինակ ձևին։
• ՓՈԽ.-Վրաց. ბარცმანუკი բարցմտնուկի, որ Չուբինով, էջ 98 մեկնում է զանազան ձեւերով. «дepeвeй, тыcячелистникъ. 2. кровавикь. Յ. rулявица. 4. чиxотная трaвa*։