Your research : 9 Results for անուանի

Անուանի, նեաց

adj.

renowed, famous, illustrious;
— լինել, to become illustrious.


Սատանայ, ի, իւ

s.

Satan, demon, devil, evil spirit;
cf. Սատան;
cf. Բանսարկու.

• մանի... և ամենայն՝ որ բարւոյ (հա-կառակ) կայ, սատանայ անուանի. Յճխ. էջ 228.-Սատանայ ըստ եբրա-յեցւոցն ընդդիմակաց կամ հակառակ ասե. Մեկն. ղկ.-Սատանալ անուն յեբրայեցւոցն ի մերս թարգմանելով՝ հակառակ ասի. Շնորհ. մտթ. էջ 76։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ Schrö-der, Thes. 45, յետոյ ՀՀԲ և ՆՀԲ (դնում են եբր. satān բառեռ)


Պասքա, այի

s.

Passover;
Easter;
the paschal lamb.

• Բառիս ստուգաբանութիւնը ծանօթ էր նաև հներին. հմմտ. Պասեքս այս մեծ է և պաշտելի. փա՛սկա յեբրայեցւոցն անուանի ըստ նոցա ձայնին և յայտ-նէ ձայնն զԱնցքն փասկա յեբրայեցւոցն

անուանի... և ապա հելլենացի արարեալ զձայնն՝ զփիւրն ի պէ և զկէն ի քէ փո-խեցին և պասքա զօր փրկչին անուա-նեցին. Ածաբ. պասք. բ։-Նոյնը Նիր. էջ 18. նաև էջ 23՝ պասքա կոչեցին, որ թարգմանի չարչարանք.-(ի Հրէից) կո-չէր պասքա, անցարան ըստ նոցա և ըստ մեզ փրկութիւն չարչարանաց. Տօ-նակ։-Անց՝ զհին պասեքն ասէ. զի պասքայն անցք թարգմանի. Լմբ. նա-ւռամ։-Զատիկն յեբրայեցւոց լեզուն կո-չի պասեք, որ թարգմանի անցք չա-րեաց. Բրս. մրկ. 248։-Նորերից ՀՀԲ բառ եբր.։ ՆՀԲ եբր. յն. լտ. ձևերի հետ նաև լծ. լտ. passio «կիրք, չարչարանք» և իտալ. passare «անցանել»։ Տէրվ. Altarm 69 յն.-ից։ Հիւնք. եբր.-ից։


Տիփտիկոն, ի

s.

diptycha.

• = Յն. δίπτυχον, որից նաև լտ. diptychum, dypticum, ֆրանս. diptyques «տախտակ ցանկ, ցուցակ», այսպէս էին կոչւում յատ. կապէս այն տախտակները, որոնց վրայ Հը-ռովմայեցիք գրում էին անուանի բդեշխների և մեծ ատենակալների անունները. քրիստո-նէութեան ժամանակ էլ այս անունով էին կոչ-ւում այն տախտակները, որոնց վրայ վան-քերում և եկեղեցիներում նշանակւում էին եպիսկոպոսների և բարերարների անուննե-րը պատարագի մէջ յիշելու համար։-Հիւբշ. էջ 384։


Լախուր, ի

s.

apium;
նեմէական — (ի յաղթանակս ողիմպեանս), a crown of apium (in the Nemean games).

• «ևարոս բոյսր. լտ. apium nodī-florum (ըստ Տիրացուեան, Contributo § 282) Նոնն. էջ 81 (Լախուրն խոտ է պարտի-կական անուշահոտ և անուշահամ, որ յունա-րէն սեղինա (=յն. σέλινον «ազատքեղ, per-sil, պետրուշկա, մաղդանոս») անուանի). Գաղիան. Ածաբ. կիպր. գրուած է նաև նե-խուր, նիախուր, նիախօր Բժշ. նէախօր Բառ երեմ. յաւել. 570. որից ձիալախուր կամ ձիա-խուր (թրգմ. յն. ἰπποσέλινον բառի, լտ. hiphoselinum) Գաղիան. սիւրալախուր կամ նիրալախուր «ասորական լախուր» Գաղիան. Բժշ.-ձայնական տարբերութեան համար հմմտ. նապաստակ> գւռ. լապստակ։


Բաւանդակ

cf. Բովանդակ.

• -Պհ, VI buvandak «կատարեալ, ամբողջ, լրացեալ», նորազիւտ մանիք. [hebrew word] bvndg «կատարեալ» (Salemann, Mani-chäische Stud. ЗAH 8, 61), պազենդ. bunda. պրս. buvanda «անուանի մարդ» (տե՛ս Horn Neupers. Schriftsprache 145, Grundr d. iran. Phil. I. 2, 1)։ Իրանական ձևը բուն ներկայ դերբայ է, որի արմատից են պրս. [arabic word] buvī «լիցիս», [arabic word] buvad «լիցի». [arabic word] buv'š «լինելութիւն» ևն, որոնք ծա-գում են հնխ. bhewə, bhu «աճիլ, մեծա-նալ, լինել» արմատից։ Սրա վրայ մանրա մասն տե՛ս հյ. բոյս։ Պհլ. φլ)) բառը ըստ որում դրուած առանց ձայնաւորների, մինչև վերջերս կարդացւում էր bundak (բառիս երկրորդ և երրորդ տառերը կարող են կարդացուել թէ՛ ս, թէ՛ v և թէ n). Horn կարդում է buvandak. Հիւբշման հայերէնի օգնութեամբ կարդում է bavandak, բայց կարելի է նաև կարդալ bovandak։-Հիւբշ. lE Anz, K, 36։


Եկեղեցի, ցւոյ, եցեաց

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

• Հներից ունինք հետևեալ մեկնութիւն-ներր. «Եկեղեցի կոչեցեալ է անուն բա-րութեան, զի ամենեքին կոչեցեալ են և միանգամայն ժողովին». Կոչ.։-«էռար զանուն եկեղեցոյն, ուսի՛ր և զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (ըստ յն. տառադարձութեան) կոչումն անուանի». Եղիշ. յես.,-«Իկեղեցի յեբրայեցւոցն առ մեզ ժողով թարգմանի». Յհ. ի-մաստ. (տպ. Վենետ. էջ 143)։-«Եկե-ղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն՝ ժողովոյ բազ-մութիւն ասի». Մագ. թղ. 224։-«Եկե-ղեցին յեբրայեցւոցն ի մերս՝ ժողովուրո Աառոմանի». Շնորհ. ընդհ. տպ. Երու-սաղէմ, էջ 269։-«Եկեղեցի... առ ստու-գաբանելն այսպէ՛ս իմասցի. եկեալ, լցեալ և ակաղձեալ». Յհ. երզնկ. Արրտ. 1914, էջ 922։-«Համանունաբար սոցա կոչի եկեղեցի՝ իբր ժողովարան». Լմր. մատ. էջ 120։ -«Եկեղեցի, այսինքն զոր կամիս՝ լիցի». Տաթև, հարց. 614.-«եկ-լէսիայն՝ որ է եկեղեցին». Սմբ. դատ. էջ 56։-Նորերից ուղիղ մեկնութիւնը տուին նախ Schröder, Thesaur 4Z ւե-տոյ ՆՀԲ, Peterm. 23 ևն։-Ժողովրդա-կան և յարմարեալ ստուգաբանութիւն է ե՛կ եղիցի (արի՝ որ ուզածդ կատա-րուի)։-Fink, KZ, 43(1910), էջ 328-30 -եցի վերջաւորութիւնը բացատրելու համար ենթադրում է թէ բառը ազդուած է Եկեղեաց գաւառի անունից, ուր կար մի նշանաւոր մեհեան։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

• Հնեռեռ Մագ. քեր. 228= Երզն. քեր. ճիշտ են ստուգաբանած մածուն բառը. «Մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի»։-Müller SWAW 42, 254 սանս. maii արմատի հետ։ Պատկ. Изсльд. 15 նոյն ընդ մատզիլ և պոս māst «մածուն»։ Lag. Arm. Stuo. § 1406 յն. πήγμα «մակարդ» և հյ. մակ-մասնիկը։ Canini, Et. étym. էջ 157 մածնուլ=պրս. makhīdan «կցել, միա-նալ»։ Հիւբշ. Arm. Stud. էջ 41 և Arm Gram. 471 պատահական է համարում սանս. mástu-«թթու սեր», պրս. māst «մածուն». māsīdan «մակարդել», հյ. մազտիլ ևն։ Horn § 959 ասում է թէ հյ մածուն, մածանիմ, ինչպէս և բելուճ. maδaγ «մակրդել», որ Հիւբշ. ZDMG 44, 561 համեմատում է պրս. māst «մածուն», māsīdan «մակարդիլ». սանս. mástu-«թթու սեր» բառերին, ձայնապէս չեն համապատասխանում։ Ուղիղ մեկնութիւնը առաջին անգամ մը-տածեց Lidén BВ 21 (1896), 99, որ մածանել և մածուն միացնում է հբգ. mahhō̄n, հանգլ. macian ձևերին. այս բառերը պատկանում են հնխ. mag'-արմատին։ Հսլ. mažo, mazati ձևերին միացրեց յատկապէս Meillet MSL 10 (1898), 279։ Հիւնք. մակարդ բառից։ scheftelowitz BВ 29 (1905), 30 բե-լուճ. madaγ «մածուն», մբգ. matte, matz, ֆրանս. maton «լոռ», լտ. madeo, յն. μαδάω «թրջուիլ, խոնաւանալ» բա-ռերի հետ։ Charpentier KZ 46. 38 ա-սում է թէ մածուն=պրս. māst ևն խումբը, որ Հիւբշ. 472 մերժում է, պէտք է ընդունիլ։ Առանձին յօդուած ունի ռա-ռիս վրայ Meillet MSL 19, 122-3, ուր հաստատում է նորից վերի մեկնու-թիւնը, հնխ. mag'-արմատից։ Այնու-ամենայնիւ Pokorny 2, 226-7 մեռժև-լով թէ՝ Meillet-ի այս մեկնութիւնը և

• ՓՈԽ.-Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Տուար, աց

s.

cattle.

• ՓՈԽ.-Այս բառը տարածուած է Միջին Ասիայից մինչև հիւսիսային և արևելեան Եւրոպա, այսպէս 1) Ալթայական լեզունե-րից՝ արևել. թրք. [arabic word] կամ [arabic word] tavar, չաղաթ. [arabic word] davar, օսմ. [arabic word] davar «ար-ջառ, նախիր», գւռ. թրք. Ախց. kavar «ոչ-խար», կումուկ. tuwar-et «կովի միս», tu-warčə «հովիւ», Կազանի թթր. təuar «գոյք. ինչք», [arabic word] tavar «մետաքսեղէն և ատլան» (Будaговъ 1, 382), ույղուր. ❇ ta var «ինչք, ստացուածք», որից փոխառեալ է մոնգոլ. [arabic word] tavar «ինչք, հարստու-թիւն» (ըստ Pappe, Լենինգրադ. անձնական. չկայ «եզ, կով» նշանակութիւնը). 2) Մեր-ձաւոր Արևելքի լեզուներից՝ քրդ. [arabic word] da-var, լազ. davari, tavari «արջառ», գնչ. dhvari «ձի, անասուն», ն. ասոր. t'ävirt'ə «կով», Կովկասեան լեզուներով davar «ար-ջառ, կով, նախիր». 3) Սլաւական լեզունե-րից՝ հսլ. tovaru «ապրանք, բեռ, ինչք», tovarinu «էշ», ուկր. tovar, toyarvš «տա-ւար, ինչք, ապրանք», հռուս. товаръ «ծրար, կարասիք», ռուս. товаръ «ապրանք». тօ-варищъ «ընկեր» (նախ առևտուրի մէջ ըն-կեր իմաստից յառաջացած), նսլ. tovor «բեռ, ձիաբեռ», tovaruš, tovaris, tivaris, touarih «հարստութիւն, ինչք», նսլով. sto-voriti «գրաստով կրել տանիլ», սլովակ. tovaryš, սերբ. tovarac «ապրանք», tovary, tovar «ինչք, էշ», նսերբ. tovariš, tovarš, խրվատ. tovora, tovar «էշ», tovarica «էդ էշ», tovarac «իշուկ», բուլգար. tovar «բեռ», լեհ, towar, towarzуsz «ինչք, ապ-րանք», որոնցից ռում. tovarú «ապրանք», tarnic «ձիաբեռ», tovaroš «ապրանք» և լիթ. tavora «ապրանք». 4) Ուգրօ-ֆիննական լե-զուներից՝ ֆինն. tavara, լապ. davver, մոր-դվ. tavarǰ «ապրանք», հունգ. tars, tarnoc «խանութպան»։ Այս ձևերի մեծագոյն մասը յիշում է Miklosich, Die Fremdwörter in den Slavischen Sprachen (Wien 1867) և Die Tiirkischen Flemente in den sudost-ս. osteuropäischen Sprachen (Wien 1889 -90)։ Այս երկու աշխատութեանց մէջ էլ անուանի սլաւագէտը յիշեալ բառերը դնում է թուրքականից փոխառեալ. (այսպէս նաև *ВO 17, էջ xI). Սլաւականից անցել է Ուգ-ռօֆիննացոց Յ. Ք. մինչև 1000 թիւը (Les langues du monde, էջ 177). թուրքական ձևերն էլ փոխառեալ են հայերէնից (ման-րամասն տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. 197-8)։


Entries' title containing անուանի : 1 Results

Definitions containing the research անուանի : 1 Results

Միւռոն

cf. Մեռոն.

• Հներից Նար. ղգ. էջ 261-2 տալիս է այլ ընդ այլոյ մեկնութիւններ. «Միռոնս այս օրհնաբանեալ... ըստ քերթութեանն բառի որ ըստ խտրութեանն Հոմերոնի, թարգմանեալ իմանի «ինձ մայր»... Իսկ մառնամուտ՝ որ և այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է «մը-թին», որ և խաւարչուտ գոլ և ծածկե-ռեալ կամ անտեսական... Մեռայ՝ որ է «ռառնութիւն»... որ և միւռոն ստուգա-բանեալ մեկնապէս ըստ մեզ՝ «մեռելու-թեան ազգականութիւն»։ (Սրանց մեկ-նութեան փորձերը տե՛ս Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 531)։-Սարգիս Շնորհալի, Մեկն. թղթուն Յա-կոբայ, Գլ. ժա (էջ 166) մեկնում է մե-ռանել արմատով. «Զոր միւռոնն սուրբ անուանեմք, այսինքն մեռուցիչ բոլոր ախտից. որով և մարդիկ մեռեալք ի մեղաց՝ ի մեծ պատիւն ի վեր ելանեն և որդիք Աստուծոյ անուանին»։ -Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։-ՀԲուս. § 2065 միւռոնածառ բառի տակ յիշելով Դիոսկորիտէսի աւանդածը՝ թէ հայերը mуuron են կոչում Հռովմայե-ցոց majorana կոչած բոյսը, ենթադրում է որ «ի Հայոց բառէն առած ըլլան արև-մըտեայք majorana անունը»։