Your research : 313 Results for ե

Entries' title containing ե : 10000 Results

Ձեռնարկեմ, եցի

vn.

to put one's hand to, to undertake, to try, to attempt;
to lay hands on, to make an attempt, to attack, to encroach;
to argue, to reason, to dissert, to descant.


Ձեռնարկու, աց

s.

contractor, undertaker;
disputant, wrangler.


Ձեռնարկութիւն, ութեան

s.

cf. Ձեռնարկումն.


Ձեռնարկումն, ման

s.

enterprise;
attack, encroachment;
argument, reasoning;
objection.


Ձեռնարձակութիւն, ութեան

s.

aggression, encroachment, usurpation.


Ձեռնարուեստ, ից

s.

artisan;
art, business;
work.


Ձեռնբեկ

adj.

broken-handed, one-handed.


Ձեռներէց

adj.

enterprising, bold, audacious, daring;
arrogant, insolent;
այր —, a fussy fellow;
meddling person;
— լինել, to undertake, to venture, to dare, to have the boldness to;
to presume, to encroach;
to take too much liberty;
— առնել, to embolden, to render insolent or presumptuous.


Ձեռներիցութիւն, ութեան

s.

presumption, hardihood, arrogance;
boldness, bravery, act of valour.


Ձեռնընդել

adj.

manageable, tractable, supple, tamed, familiar, domestic.


Ձեռնընդելութիւն, ութեան

s.

docility, suppleness, aptitude.


Ձեռնթափ լինիմ

sv.

to draw back one's hands, to withdraw from, to abandon, to forsake entirely;
to extend one's empire, to conquer, to dominate;
— յամենայնէ, to abandon all, to throw the helve after the hatchet;
to venture the saddle after loosing the horse.


Ձեռնկալիմ, եցայ

vn.

to be helped, succoured, to find aid or assistance.


Ձեռնկալեմ, եցի

vn.

to lend a helping hand, to help or succour.


Ձեռնկալու, աց

adj.

lending a hand, assisting, succouring;
— լինել, cf. Ձեռնկալեմ.


Ձեռնկալութիւն, ութեան

s.

aid, succour, assistance.


եռնկախ

s.

pot, saucepan.


Ձեռնհաս

adj.

able, capable;
— լինել, գտանիլ, to be capable, able, clever, endowed with ability, cf. Կարեմ;
to be within reach of, in the way to.


Ձեռնհասութիւն, ութեան

s.

ability, capacity.


Ձեռնձգութիւն, ութեան

s.

stretching or holding out the hand;
encroachment, usurpation.


եռնոց

cf. Ձեռէք.


Ձեռնոցագործ, աց

s.

glover.


Ձեռնոցավաճառ, աց

s.

glove-seller.


Ձեռնունայն

adj.

empty-handed.


Ձեռնուրար

s.

maniple.


Ձեռնպահ լինիմ

sv.

not to touch, to take care, to avoid.


Ձեռնպատրաստ

adv.

immediately, forthwith, instantly.


Ձեռնտու

adj.

lending a hand, helping, succouring, aiding, assisting;
contributing, favourable;
— լինել, to cooperate, to lend a help, to succour, to aid, to assist, to relieve, to contribute, to second, to favour.


Ձեռնտուութիւն, ութեան

s.

succour, aid, assistance;
cooperation;
means.


Ձեռնօդիկ

s.

muff.


Ձետ, ոյ, ով

s.

tail;
— առ —, — to —, one after another.


Ձեր, ոց, րմէ

adj. poss. pron.

adj. poss. your;
ոչ խնդրեմ ինչ զ—, I do not require anything of yours;
—ն, yours.


Ձերբազատ

adj.

emancipate, set free;
major, of age;
— առնել, to set free, to emancipate.


Ձերբազատիմ, եցայ

vn.

to be emancipated, set free;
to be of age, to do without help.


Ձերբազատութիւն, ութեան

s.

emancipation;
majority.


Ձերբակալ

adj. s.

adj. s. taken, arrested, prisoner, captive.


Ձերբակալ առնել

sv.

cf. Ձերբակալեմ.


Ձերբակալ ըմբռաել

sv.

cf. Ձերբակալեմ.


Ձերբակալեմ, եցի

va.

to take, to seize, to arrest, to make prisoner, to take into custody, to apprehend.


Ձերբաձգութիւն, ութեան

s.

tossing or throwing from hand to hand, or from one to another.


Ձերբասուն

cf. Ձեռնասուն.


Ձերբացի

cf. Ձեռամբացի.


Ձերոյին

adj.

your.


Ձեւ, ոյ, ով

s. geom.

form, shape, figure;
formula, form;
mould, model;
plan, design;
dress, costume, apparel, garb;
attitude, deportment, bearing, carriage;
countenance, look, demeanour;
figure;
ի — ժառանգաւորի, in the garb of a clergyman, in clerical attire;
ի — սոսկական, in private clothes;
պարզ or անպաճոյճ, ազնուական ունել —ս, to have simple, noble, gentlemanly or ladylike manners;
— տալ, to give a shape to;
առնուլ զ— կրօնաւորական, to become a monk;
զայս — օրինակի, in this way, thus, so;
գրեաց — բանից օրինակ զայս, he wrote a letter thus conceived, or in these terms;
ի — առակաց, allegorically.


Ձեւական, ի, աց

adj.

for form's sake.


Ձեւակերպեմ, եցի

va.

to form, to figure, to fashion.


Ձեւակերպութիւն, ութեան

s.

configuration, conformation.


Ձեւակերտական, ի, աց

adj.

plastic.


Ձեւակերտութիւն, ութեան

s.

plastic or plastice, modelling, moulding.


Ձեւանամ, ացայ

vn.

cf. Կերպարանիմ.


Definitions containing the research ե : 5027 Results

Խաղախ

s.

boat, barge;
*raw hide, skin.

• «նաւակ, նաւ». ունի միայն Հին բռ. անստոյգ բառ. ա՛յս է որ Բռ. երեմ. էջ 136 գրում է խաղաղ «նաւ» և հարցնում է. «Թէ խաղաղն նաւ է, խաղաղորդն ճոն ըն-դէ՞ր է և զիա՞րդ ոչ նաւորդ»։

• ՆՀԲ ռնում է «բառ այլազգական. քt-լէք, գայրգ, գալեօն ևն»։ Սրանցից մի-այն առաջինն է՝ որ կարող է համեմա-տուիլ մեր բառի հետ. այսպէս պրժք [arabic word] kalak, թրք. kelek, քրդ. kalek, kelek «տիկերով կազմուած նաւ, տկա-ւաստ». որ հին ժամանակ գործածա-կան էր Հայոց մէջ և մինչև հիմայ էլ է Տիգրիսի վրայ։ Բայց այս ձևերը չեն յարմարում մեր բառի հետ։

• «կաշի, մորթ». արմատ՝ որ ա-ռանձին գործածուած չէ, բայց սրանից են խաղախորդ «կաշեգործ» Գծ. թ. 43, ժ. 6, 32 Առ որս. թ, խաղախորդարան «կաշեգործա-բան» (նոր գրականի մէջ)։


Խաղաղ

adj. adv.

calm, tranquil, serene, peaceful, undisturbed, quiet;
— միտք, serene mind;
—, —աբար, placidly, peacefully, calmly, quietly, serenely.

• «հանդարտ, հանգիստ» Ես. ը. 6. Ոսկ. ա. տիմ. ժդ. որից խաղաղանալ ՍԳո-Ադաթ. խաղաղիլ ՍԳր. Եւս. քր. Ոսկ. լհ. ա-28, մ. բ. 23. խաղաղագոյն Գ. մակ. գ. 12 խաղաղական ՍԳր. խաղաղակոյտ Մծբ. Կոչ. 388. խաղաղարար ՍԳր. Ոսկ. յհ. բ. 36. խաղաղիկ Եզն. խաղաղութիւն ՍԳը. հետա-սաղաղ Բ. մկ. ա. 19. Մծբ. հողմախաղաղ Ագաթ։

• ՆՀԲ լծ. յն. γα'ήνως «խաղաղ»։ Տէրվ. Altarm. 28 և Նախալ. 112 համարում է կրկնուած խաղ բառից, որ նոյն է ռնում խաղ «ճահիճ», խաղալ «շարժիւ» ևն ձևերի հետ։ Müller, Armen. VI յն. ϰη-λέω «խաղաղացնել» բայի հետ։-Հիւնք. յն. γαλὴνως «խաղաղ»։ Աճառ. ՀԱ 1899, 233 համարում է նոյնպէս կըրկ-նական։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Խրռ. Մշ. Մրղ. Ոզմ. Սեբ. Սչ. խաղաղ, Տիգ. խmղmղ, Երև. Տփ. նաղաղ։-Պլ. կայ միայն խաղաղգիլ «հան-դարտիլ»։ Առանձնապէս կարևոր են խաղա-կանջ (իմա՛ խաղաղականջ) «հանդարտ, հանգիստ, անվրդով», խաղուել, խաղուեցնել Սվ., խաղուիլ Ակն. (փխ. խաղաղուիլ ևն). հմմտ. խաղվեցնել «խաղաղել, հանգստաց-նել» Քուչ. 75։


Խաղխամ, աց

s.

bars, rails;
grating, railing, rail-fence;
palissade.

• , ի-ա հլ. «վանդակի ճաղերը» Վեցօր. 198, որից խաղխամեայ «վանդակա-հիւս» Պտմ. աղէքս. 22։

• ՆՀԲ խաղ խաղ ձևերից։ Աճառ. Արա-րատ 1911, 420 կրկնուած համարելով խաղ արմատից, համեմատում է լազ. oxile «կամուրջի ճաղերը» բառի հետ։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

• «անփորձ, անվարժ» Ոսկ. եբր. փի-լիպ. 396 և մ. գ. էջ 54, բ. տիմ. էջ 193, Ուխտ. բ. 106. «կեղծ, շինծու (ակունք)» Կոստ. երզն. 82. Վրդն. Տօնակ, որից խա-մանալ Ոսկ. փիլ. 436. խամութիւն «անվար-մութիւն» Ոսկ. փիլիպ. Պիտ. Երզն. քեր. ի խամուց «յանգէտս, չգիտենալով» Կիւրղ. ծն. (որովհետև խօսքը գինու համար է, ուստի և ՆՀԲ մեկնում է «դեռ չհասած, դեռ չեփուած». իսկ Թոռնեան, Հատընտիր 1891, էջ 316 և Տաշեան, Ուսումն դաս. հայերէնի 614 ռնում են վերի ձևով. ունինք նաև պրս. ❇ xam «մի տեսակ գինի», բայց մեր բառի մակբա-յաձև գործածութիւնը ցոյց է տալիս՝ որ սրա հետ կապ չունի)։

• = Պհլ. *xām բառից, որ թէև չէ «ոռծած-ուած, բայց հաստատւում է պրս. ❇ xām «հում, տհաս, անփորձ» բառով. սրա հետ նոյն են քրդ. xām, xāw, օսս. xóm, աֆղան. om, um, բելուճ. hāmag, սանս. amā ևն. համապատասխան բնիկ հայ. ձևն է հում (տե՛ս Horn § 463)։ Պարսիկ բառից փո-խառեալ է թրք. xam «խակ», որ մտած է մեր բոլոր գաւառականների մէջ։-Հիւբշ. 152,

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Mül-ler SWAW 42, 255, Lag. Ges. Abhd. 13։


Խամութ

s.

traces (harness).

• «կաշին՝ որով ձիերն են լծւում և կառքի ղեկին կապւում», որից խամթա-ւոր «կաշիով կառքի ղեկին կապուած (ձի)», երկուսն էլ ունի միայն ԱԲ։

• =Թթր. [arabic word] կամ [arabic word] qamut «ձիի լուծը. կիսաշրջանակաձև փայտ՝ որ կառքին լծուած ձիու վիզն են անցկացնում». նոյն է նաև կումուկ. xamutlar (յգ. lar մասնիկով միասին)։ Այս բառը փոխառեալ է սլաւա-կանից, ուր ունինք հսլ. chomuti, ռուս. xо-мутъ, ուկր. chomút, բուլգ. homut, hamut, homót, սերբ. hömut, չեխ. chomout, լեհ. chomat ձևերը։ Բայց սլաւական ընտանիքն էլ փոխառեալ է գերմանականից, հմմտ. մբգ. hamen, անգլ. hame, հոլլ. haam, ո-բոնք իբրև հնդևրոպական բառ կցւում են յն. ϰημός «բերանակապ կեմ» բառին։ Ա-ւելի ուշ՝ ԺԲ դարում՝ սլաւականից լետ են փոխառեալ մբգ. komat. գերմ. kumt kum-met, ինչպէս նաև լիթ. kamañtai, բոլորն էլ նոյն նշ. (Berneker 383 և 395, Kluge 200 և 285, Pokorny 1, 388)։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Ննխ. Սչ. խամութ, Սեբ. հա-մուդ։


Խայթ, ի, ից

s. fig.

sting;
spur, goad, prickle;
incentive;
—ք մտաց, խղճի, remorse, stings of conscience, compunction.

• «խայթոց, խթան» Բ. կոր. ժբ. 7. որից խայթել «խայթոցով կծել» Ամովս. թ. 3. խայթահար «մի տեսակ փուշ» Ագաթ. խայթոց «կիճ» ՍԳր. Մծբ. «խայթուածք» Ոսկ. յհ. ա. 26. Յայտ. թ. 5. խայթողութիւն Ոսկ. ես. կարճախայթոց Վրդն. ել. չարա-խայթոց Բրս. բարկ. Վրդն. ել. սռա հևտ հմմտ. նաև խեթ, խէթ, խիթ, խոթ, խութ. խօթ, որոնք նոյն արմատի զանազան ձայն-ղարձներն են.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khait արմատից. հմմտ. սանս. khidáti «հրել, ճնշել, պատռել խլել», khēdayati «նեղել, յոգնեցնել». kbê. dā «մուրճ, թակ», լտ. caedo «կտրել, զառ-նել, ծեծել, փորել, փորագրել, խոտ հնձել, անտառ ջարդել, սպանել, խողխողել, դուռը բաղխել, կուրծքը ծեծել, գանահարել», caia «գաւազան», caio «մտրակել, ծեծել», cae-des «հարուած, ջարդ», caelum «դուր» ևն, որոնց արմատն է *qaid-կամ *qhaid-«զար-նել»։ Այս արմատը աճած է հնխ. qai-պար-զականից, որ պահում են գերմ. heie «թակ, փայտէ մուրճ», heien «զարնել, խթել, հրել» (Walde 106, Pokorny 2, 538, Ernout-Meil-let 125)։ Վերինների մէջ աճականն է d, հա-յերէնի մէջ t։

• Տէրվ. Altarm. 28-30 խածանել ռա-ռի հետ նոյն արմատից (տե՛ս խած)։ Նոյն, Նախալ. 68 խիթ, խթել, սանս. knath, յն. ϰεντέω ձևերի հետ՝ հնխ. kant, knat «զարնել, հրել, խայթել» արմատից։ Մորթման ZDMG 26, 688 բևեռ. khaitian։ Հիւնք. և Թիրեաքեան, Կարնամակ, ծն. 88 խածանել բայից։ Ուղիղ մեկնեց Scheftelovitz BВ 28, 312, որ համեմատեց լտ. caedo ձևի հետ։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2. 87 շէթ արմատից։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

• «խատուտիկ, պիսակաւոր» Ծն. լ. 33. որից խայտուց «պիսակաւոր նշաններ» Երմ. ժգ. 23. խայտացուցանել «պիսակաւոր դարձնել» Պղատ. տիմ. խայտաբղէտ Փիլ. ել. Նիւս. երգ. խայտաբղետութիւն (գրուած խայտապղետութիւն) «բորոտութիւնից յա-ռաջացած պիսակ» Ոսկ. հռովմ. 361. խալ-տախարիւ ՍԳր. Եփր. ծն. էջ 95. խայտանկար Վրդն. սղ. խայտապիսակ Զքր. կթ. խչ. Եփր. աւետ. գորշախայտ ՍԳր. գեղեցկախալտուց Խոր. աշխ. կարմրախայտ Մագ. խայտու-մատ Շնորհ. առ. 60. խայտապտոռ Շնորհ. առ. 81. խայտութիւն Լաստ. խայտել «նկա-րել» Վստկ. 73. խայտակն «աչքի մէջ՝ սպիտա-կուցի վրայ բիծ կամ նշան ունեցող» Խոր. Ա. 11. խայտաճամուկ (նոր բառ)։ Խայտ նշա-նակում է նաև պարզապէս «նշան» և այս ի-մաստից են՝ խայտուած Միխ. աս. Օրբել. Մաշտ. ջահկ. խայտառակ «նշաւակ ծաղրի, առականաց նշան» ՍԳր. խայտառակամահ Ագաթ. խայտառականք ՍԳր. Ոսկ. Ագաթ. Կոչ. խայտառակել ՍԳր. Եզն.-գրուած հայ-տառանել Անան. ժմնկ. 72։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khaid-արմատից. հմմտ. սանս. kētú-«լոյս, պայծառութի.ն, ճառագայթ, բոց, ջահ, երևոյթ, օդերևոյթ. ճանաչելու մի նշան, պատկեր», čitrá-«փայլուն», զնդ. čiϑra-«փայլուն, պալ-Ձառ», լտ. čaelum «երկինք»?, cae-sius «ճաղար (աչք)», caesullae «ճա-ղարաչուի», հիսլ. heitr «տաք», heiδ «պայ-ծառ երկինք», heiōr «պայծառ», հհիւս. hiti «տաքութիւն», hitna «տաքանալ», հբգ. hei. tar «պայծառ», heiz «տաք», գերմ. heiss «տաք», heizen «տաքացնել», heiter «պայ-ծառ, ուրախ», գոթ. heitō «ջերմուտենը». լիթ. kaitaū, kaistu, kaisti «տաքանալ» kaītinti «տաքացնել», kaitulys «քրտինք», kailtrùs «տաքութիւն տուող», kaitra «կի-կիչ տաքութիւն, խարոյկ», skaidrus, skáis-tas, skaistus «փայլուն, պայծառ», լեթթ. +kaidrs «պայծառ», kaistu, kāisu, káist «այրել», kaisls «ուրախութեան մէջ խայտա-ցող» ևն (Walde 107, 110, Trautmann 113, Kluge 212, Pokorny 1, 327, Berneker 122). Այս բոլորի հնխ. արմատն է (slqait-(s)qaid-, որի նշանակութիւնն է «լոյս, փայ-լիլ, երևալ, տաք, այրել»։ Հայերէնի մէջ սրան համապատասխան ունինք նախ խայտ. որից խայտալ, տ-ծ ձայների փոխանակու-թեամբ՝ խայծ, որից խայծաղ։ Նշանակու-թեան կողմից՝ խայտ համապատասխանում է սանս. «նշան, երևոյթ» իմաստներին, խայտալ= գերմ. heiter «ուրախ», լեթթ kaisls «ուրախութեան մէջ խայտացող», խայ-ծաղ «աղանձ, խարկած ցորեն»= լեթթ. kä ist «այրել» ևն։-Աճ.

• ՆՀԲ. Պատկ. Изслeд. էջ 15 և Bugge KZ 32, 47, IF 1, 450 իրար հետ լծորդ են դնում խայծ և խայտ։ Տէրվ. Altarm 27 խայտ, խայտալ, խայտուցք, խայ-տառան համեմատում է սանս. skand, լտ. Scando «վեր վազել, վեր բարձ-րանալ» ձևերի հետ։ Մորթման ZDMG 26, 588 բևեռ. khaitiani=հայ. խայտ։ Scheftelowitz BВ 29, 31 խալտ և խայծ=հնխ. khaidyo-։

• ԳՒՌ.-Մշ. խէդ «խաղողի խայծ» (օր. խա-ղող խէդ ընկեր է), խէդել «խաղողի խայծիլ, հառունանալու մօտ կարմրիլ», Շիր. խէտ, Զթ. խmդ «խատուտիկ, գոյնզգոյն»,-նոր բառեր են՝ խայտիւ Սվ. «խայտուցք», խայ-տիւել Սվ. «վրան գոյնզգոյն զարդեր շինեւ». խատխտած Վն. «նախշուն», խատուտ Ակն. խատուտիկ Ակն. (=Ախց. խատուտիկ, Սեբ. խադուդիգ), խատուլիկ Տր. «գոյնզգոյն, սի-րուն», խետուկչուանիկ Զթ. «նարօտ»։

• , ի հլ. շէնքի վերաբերեալ անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գանձարանում. վկայութիւնը տե՛ս խալարակայք բառի տակ։


Խայտառակ

adj. adv.

covered with disgrace, loaded with shame, infamous, ignominious, disgraceful, shameful;
cf. Խայտառակաբար.

• տե՛ս Խալտ։


Խայրի, րւոյ, րեաց

s.

fruit, production;
offering, oblation.

• (-րւոյ, -րեաց) «բերք, պտուղ՝ իբ-րև ընծայ մատուցանելու» Պիտ. Նի.ս. երգ. Թէոդ. խչ. «առաջին պտուղ, նուբար» Տի-մոթ. կուզ, էջ 78, 103, 231, 235. Կնիք հաւ. էջ 360. որից երախայրիք ՍԳր. անխայրի «անպտուղ, ապերախտ» Սարկ. տոմ. դառ-նախայրի ՋԲ. խայրաբեր «պտղաբեր» ՀՀԲ. նախախայրիք (նոր գրականում)։


Խան, ից

s.

dish, platter, tray;
basket, hamper;
crumbs;
raspings;
filings, chips;
*inn, hostelry.

• , ի. հլ. «ափսէ, սինի» ՍԳը. որից խանակիր «գլխի վրայ սեղանով կամ սինիով րան տանող» Նիւս. կազմ. գրուած խոն «սե-ղան» Բառ. երեմ. էջ 144։

• -Պհլ. *xuān «սեղան» ձևից, որ հաստա-տում են պրս. [arabic word] xuān (նոր հնչումով xan և xōn) «սեղան», քրդ. kān «սեղան պատրաստեալ», աֆղան. xvān, բելուճ. v'ān «սկաւառակ, ափսէ». այս ձևերը ըստ Gald-ner, Studien 1, 17 և Horn, Grdr. էջ 116 ծագում են զնդ. xvaini-«գորգ, ծածկոց, ծածկոյթ» բառից։ Հայերէնում նոյն բառը ներկայանում է նաև խօն, խուն ձևերով. ռ-րոնցից կազմուած են խօնասէր, խունաւա-գութիւն (տե՛ս այս բառերը)։-Աճ.

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 94 յն. ϰανοῦν «սակառ» բառից։ ՆՀԲ սրա հետ նաև լտ. canistrum, հյ. սան, թրք։ սինի, սահան, երր. սալ, թրք. սէլե։ Հիւնք. ϰανοῦν։ Ուղիղ մեկնեց նախ Աճառ. (անտիպ), որից անկախաբար Թիրեաքեան, Արիահայ բռ. 178 (գրում է ❇ xān, որ սխալ է)։

• ԳՒՌ.-Լ. Ղզ. խան «ցորենի մի տեսակ չափ է», Խտջ. խան «հաց թրելու տաշտ», Ագլ. խուն «սեղան»։

• = Պհլ. xan «քարվանսարա», պրս. [arabic word] xān «տուն, իջևան, կայարան». Արևեւռում շատ տարածուած մի բառ է։ Horn § 465 հանում է khan-«փորել» արմատից։-Հիւբշ. 158։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

• «իշխան» տե՛ս Ղան։

• . անստոյգ բառ. գտնւում է հետևեալ տեղերում. «Իբև զխան ինչ զանց արարեալ անարգագոյն» Ածաբ. մկրտ. «Խան կարել, որ զկարուակէ նշանակէ» Երզն. և Նչ. քեր։-ՆՀԲ մեկնում է «փշրանք, նշխարեալ կոտոր. և կոտորակ կամ կապերտ ինչ»։ Առաջին վկայութեան համար ասում է նաև թէ «կառ-ծի գրեալ և խրան, իբր ռմկ. խրընթը, գըրըն-թը, կտորտանք»։ ՋԲ մեկնում է խան «փըշ-րանք (հացի)»։


Խանթէփար

s. bot.

s. bot. dittany.

• «զուիրակի ցեղից մի տե-սակ բոյս. դեղուկ, կրետաբոյս, լտ. dictam-nus creticus» Գաղիան։

• = Թաթարերէն բառ է, ինչպէս վկայում են Հները. այսպէս՝ «Այս խոտին թաթարն խան-դէբար ասէ» Ամիրտ. թաթարն խանդէպար «թի (Ձեռ. Պարիզի մատ. թ. 245, էջ 142-172)։-Աճ.

• Բառիս մասին ընդարձակ բանասիրա-կան տեղեկութիւններ ունի Վ. Թորդո-մեան. Կռչնակ 1922, էջ 20-21, ուր և հարց է տրւում թէ արդեօք կապ ունի՝ խանդ, խինդ բառերի հետ։ (Այս պարա-գային կարելի էր մայր ձևը համարել պրս. xandabar «խնդաբեր, ծիծաղ բե-րող», բայց այսպիսի բառ չունի ԳԴ ինչպէս որ թաթարական բառարաննե-րի մէջ էլ չկայ վերոյիշեալ թթր. խան-դեպար օթին)։ Նոյն բառի մասին մի լուրջ յօդուած ունի նաև Արթինեան, անդ, էջ 587-8։


Խաշ, ի

s. bot.

stew of sheeps trotters;
pennyroyal.

• «խոռն, մի տեսակ վայրի դաղձ, mentha pulegium L» Գաղիան. (ՀԲուս. ու-նի նաև խաշդն ձևը)։

• ԳՒՌ.-Նո՞յն է արդեօք Մշ. խաշմ «մի տեսակ վայրի բանջար, որ պանրի մէջ են ռնում»։

• ՆՀԲ խաշ համարում է «լուադեղ կամ խաշնդեղ». վերի ձևով են դնում


Խաշար

adj. s.

cf. Խոշոր;
young tree, shoot, sucker;
stake, pile.

• . նշանակութեամբ անստոյգ բառ. մէկ անգամ գործածում է Բուզ. Գ. 8 «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին հանեւ ևա-շար յաշխարհէն բազում և բերել զվայրենի կաղին մայրեաց և տնկել»։ ՆՀԲ մեկնում է «խարձ, յն. χαρας, տունկ ի պէտս ցանգոյ կամ պատնշի, ցից ևն», ՋԲ «տնկելի շառա-ւիղ ծառոյ կամ ցից», ԱԲ «խարձ, թուփ՝ ցանգ շինելու ցից». ՀԲուս. § 998 «թուի թէ խարձի կամ ցախի տեսակ է»։ Այս բոլորը ի նկատի ունին անշուշտ Արդ. Խտջ. խաշար որ նշանակում է «բարակ ձող՝ որ մագլցող բոյսերի կողքին են տնկում, որպէս զի վրան փաթաթուին ու բարձրանան». սրա հետ էլ նոյն են վրաց. ხამარი խաշարի «նեցուկ, ցից», լազ. խաշարի «կաշի քաշելու գաւա-զան» (Արրտ. 1911, 420)։ Այսպէսով վերի հատուածի միտքն այն է լինում, որ թագա-ւորը հրամայել է «ծառերի ձողեր կտրել և բերել տնկել»։-Բայց հատուածը այնպէս է կազմուած (հանել խաշար յաշխարհէն և բեել զվայրենի կաղին), որ յայտնի երևում է թէ խօսքը ո՛չ թէ ձողերի մասին է, այլ «մարդկանց բազմութեան, հասարակ գիւղա-ցի մշակների»։ Այսպէս է հասկանում նաև Մառ, ЗВО 20, 116 և մեկնում է «խումբ, ամբոխ»։-Տես և խոշոր։


Խաշն, շին, շինք, շանց

s.

flock of sheep, sheep.

• , ն հլ. (-շին, -շինք, -շանց) «ոչ-խարի և կամ այծի հօտ» ՍԳր. Ագաթ. որից խաշնադարման Ծն. խզ. 32, 34. խաշնասի-րութիւն Մծբ. խաշնարած Ծն. դ. 20. խաշնա-րօտ Մծբ. խաշնաւէտ Վեցօր. խաշնդեղ Բժշ, խաշնտես «հովիւ» նորագիւտ Բ. մնաց. ժդ. 15. խաշնահաւ (նոր գրականի մէջ) ևն։

• Հիւնք. հանում է իշխան բառից։ Pe-dersen-ի մեկնութիւնը ընդարձակ տե՛ս խոյ բառի տակ։ Patrubány ՀԱ 1910, Չ3 հնխ. seqā «կտրել»+k'éuo «ուռիլ» արմատներից։


Խառ

s.

thorny shrub.

• «փուշ կամ փշոտ թուփ». որից խառի պտուղ «փշոտ թփերի պտուղ, ինչպէս ծոր, շնխաղող ևն» Գաղիան։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ (բայց դնում է նաև լծ. հյ. կառ), յետոյ Պատկ. Ma-πen. I. 10։

• «ոլորում, ոլորք». արմատ առանձին անգործածական. երևան է գալիս հետևեալ բառերի մէջ.-խառամանել կամ խառմանել «մանել, հիւսել» Վրդն. սղ. ճժը (էջ 401 տպ. խառնամանեալ). խառան «չուան» Ագաթ. Ոսկ. բ. տիմ. 209. խառանել «չուանով կա-տել» Ոսկ. մ. ա. 20. բ. 26. խառանաձից «չուանով քաշած» Գ. մակ. դ. 7. խառխա-ռոտ «գալարաձև, ոլորուն (սիւն)» Երզն. ժ. Խոր. էջ 9 ա (չունի ՆՀԲ). խառնել «անա. սունի գլուխը ոլորելով փրցնել» Ղևտ. ա. 15. է. 8. խառատել «ոլորելով՝ քաշկռտելով փրցնել, ծամծմել» Ոսկ. գծ. 62. Տօնակ. խա-ռատումն Յհ. կթ. 265. խառեալ «միջատ». որ և միջախառ «միջատ». երկուսն էլ Վեցօր. էջ 175(տպագրում խառնեալք, միջախառն, այսպէս ուղղել ըստ Ս. Վ. Նազարէթեանի ձե-ռագրի. տե՛ս Պատկեր 1893, էջ 284)։

• ՆՀԲ կար բառի հե՞տ։ Justi, Zendsp. 79 ցնդ. kar «կտրել», պրս. kirnidan. Հիւնք. էջ 65՝ յառել բայից։ Karst, Յու-շարձան 401, 404 սումեր. g'ar «շրջա-նակաձև, շրջափակ, կապել, շդթայ, գօտի»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 172 պրս. [syriac word] xar «փուշ» բառից։

• ԳՒՌ.-Բլ. Մշ. խառան, Զթ. խառըն «չուա-նով փայտ՝ որ անասունների վզին են կա-պում»։


Խարազան, աց

s.

rod, switch, whip, knout, lash, scourge, cat-o-nine tails;
discipline, flagellum.

• , ի-ա հլ. «մտրակ» Յհ. ռ. 15 Էրզն. քեր. Նոնն. որից խարազանահալած Սկևռ. աղ. խարազանել Նխ. ես. Զքր. կթ. գրուած հարազանիլ «խարազանուիլ» (կրա. ւորական) Կնիք հաւ. էջ 347։

• = Միջին պրս. *xarāzan, զնդ. *xaraza na-ձևից, որ նշանակում է «էշ քշող, էշ քշե-լու գործիք». կազմուած է xar «էշ» և az, aǰ «քշել, վարել» բառերից. հմմտ. գաւազան «եզ քշելու գործիք», որ ճիշտ նոյն կազ-մութիւնն ունի։-Հիւբշ. 158։

• Այսպէս են իմացել նաև հներից Մագ. քեր. 229 (տե՛ս գաւազան բառի տակ), Վանակ. հց. Երզն. քեր. «խարազան, որ է վարիչ իշոյ. խարազան՝ իշավար ասի պարսիկ լեզուով»։ ՆՀԲ պրս. խէրէք «ծեծելու բիր»։ Ուղիղ մեկնեց Lag. Ur-gesch. 951, որից յետոյ Lag. Ges. Abhd. 299, 22, Müller SWAW 66, 271, Տէրվ. Մասիս 1882 ապրիլ 26, Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 84 և Հիւնք։

• ԳՒՌ-Երև. խարազան, Մրղ. խmրmզան, Մկ. խmրmզmն, Վն. խարէզան (քաղաքում խmրիզmն), Սլմ. խmրէզան, Ոզմ. խարըզmն, Ալշ. Ապ. Մշ. խարզան. նշանակում են «տա-ւար, եզ կամ գոմէշ քշելու կաշեայ խարա-զան. 2. գութանը լուծին միացնող շղթան 3. ռութանի առջևի հաստ գերանը». նոր բա-ռեր են խարզնկոթ, խարզնտուն, խարզնւր.

• ՓՈԽ.-Մեզանից է փոխառեալ ն. ասոր. xäräzán «եզ ու գոմէշ քշելու խարազան» և ո՛չ թէ պարսկերէնից. նախ՝ որովհետև այս բառը պարսկերէնում պահուած չէ և երկ-րորդ որ բառը իրանականում «էշ քշելու գործիք» է նշանակում և ո՛չ եզ ու գոմէշ, ինչպէս հայն ու ասղրին են։


Խարակ, աց

s.

rock.

• «ապառաժ, կարծր քար» Վեցօր. 144. «Յիսուսի գերեզմանի քարերը» Եղիշ. յար. 307. որից խարակաձև Վեցօր. 194։

• = Պհլ. *xārak «ժայռ», որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ [arabic word] *ara «է տեսակ իմն յոյժ ամուր և խիստ քարի»։ (Պրս. բառը կցւում է սանս. kbar» «կարծր, կոշտ, սուր», յն. ϰάρχαρος «սուր, ևծող» բառերին. տե՛ս Horn § 461 և Boi sacq էջ 417)։-Հիւբշ. 158։

• ՆՀԲ պրս. խարա և թրք. qaya «քար»։ Հիւբշ. ZDMG 35(1881), 660 պրս. ❇ čārā (որ և [arabic word] xara ձևի հետ)։ Bugge IF 1, 447 իբր բնիկ հայ կցում է գերմ. skaria, հ. հիւս. sker «ծովի խութք» բառերի հետ։ Պատահական նմանութիւն ունի թուշ. խէր «քար»։ Pictet, բ. տպ. Ա 151 պրս. xāra «քար» բառի հետ։


Խարամ

s.

scoria, dross, slag.

• «հալելի մետաղների մանրուքը՝ կեղտը» Վանակ. յոբ. իը (առ Լեհ.)։

• ՆՀԲ թրք. qərəntə «կոտրտուք»։ Bug-ge IF 1, 447 իբր բնիկ հայ՝ յն. σϰωρία «մետաղի կեղտ» բառի հետ։


Խարափ

s.

ditch;
trap, snare.

• «գուբ, խորխորատ, որոգայթ»? մէկ անգամ ունի Եզն. էջ 111 «Ի նոյն խա-րափ անկեալ և աղանդոցն, զոր թշնամին իբրև զորոմն ի մէջ ցորենոյ սերմանեաց»։ Իբրև անստոյգ բառ ունի ՋԲ, որից և ԱԲ և ՓԲ։ Ա. Զամինեան (անձնական) սրբա-գրում է խարխափ. նոյնը Գալեմքեառեան իսկ Mariès, Եզնիկ, էջ 180 խարակ?


Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

• , ի հլ. «սուր, թուր» Փիլ. լին. 432. Անան. քեր. 144. Իրեն. հերձ. 120. Հին բռ.

• = Ասոր. [syriac word] xarbā «սուր, թուր» բա-ռից, որի ցեղակիցներն են եբր. [hebrew word] xe-reb «սուր, թուր», արաբ. [arabic word] harba «կռուի գործիք, նիզակ». ծագում են սեմական [hebrew word] xrb, արաբ. [other alphabet] harb «կռուիլ, պատերազ-միլ» կամ [arabic word] harraba «սրել» արմա-տից։-Հիւբշ. 304։

• ՆՀԲ (վաղակաւոր բառի տակ) եբր. խէրպ։ Pictet II 134 սանս. krpānī լտ. scalprum «սուր գործիք, մկրատ, մանգաղ, նշտրակ» ևն։ Տէրվ. Altarm 29 անգսք. skarpr, հբգ. scarph, գերմ. Scharf, լատ. scalpere, յն. σϰοσπίζω, սանս. krpāna «թուր» բառերի հետ իբ-րև բնիկ հայ։ Lag. Arm. Stud. § 975 եբր. xereb, որի հետ նոյն է դնում յն. άρπη «մանգաղ» (հիմայ այս համեմա-տութիւնը սխալ է համարւում. յն. ἂρπη միացւում է լտ. sarpo «յօտել», հսլ. srúpū, ռուս. сepnъ, լեթթ. sirpe, հիռւ-serr «մանգաղ», հբգ. sarf, գերմ. Scharf «սուր» ևն բառերին. Boisacq 81, Walde 679)։

• «ագահ և անյագ՝ ուտել-խմելու մէջ» Մաղաք. աբ. 24 (Վասն խարբ և անյագ ըմպելոյն իւրեանց. -այսպէս ունի տպ. Եմ. էջ 37. իսկ Պատկ. ունի խարաբ1). «մարմ-նաւոր ցանկութեան մէջ» Մխ. բժշ. 108 (Այ. նոզ որ գինի շատ խմեն և այնոց որ ի մեր-ձաւորութիւն խարբ լինին). «լիրբ, անա-ռակ, խառնակեցիկ» Մագ. թղ. 212-213 (Զիս համալուծ առնես որդւոյդ խեղկեալ խարբի։ Բ խարբի որգւոյդ ի գանգատ գնա), որից խարբութիւն «ագահութիւն ընչից, ըն. չաքաղցութիւն, զօշաքաղութիւն» Վստկ. էջ 6 (Զսղալանացն տտւգանս ըստ իւրաբան-չիւր յանցանացն չափով դնել ,որ ոչ վասն ատելութեան պակասեցուսցէ և խարբութեան աղագաւ առաւելուցու ի տուգանաց յափըշ-տակութիւն)։

• = Վրաց. ხარბი խարբի «ագահ, ան-կուշտ», որից გახარბება գախարբեբա «ա-գահութեան վարժուիլ», დახარბება դա-խարբեբա «մէկին ագահ դարձնել»։ Հալե-րէն բառը փոխառեալ է վրացերէնից և ո՛չ հակառակը, որովհետև ուշ ժամանակ միայն գործածուած անսովոր մի բառ է։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։

• «վրացի կոճ» տե՛ս Խարբախ։


Խարբալ, ի

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

• «մաղ». առանձին չէ գործա ծուած. բայց սրանից են խարբալել «մաղել», փխբ. «տակնուվրայ անել, վտանգել, փոր-ձել» Ղկ. իբ. 31. Եզն. 181. Բրս. մրկ. Մադ. Երզն. մտթ. «մի սուտ գլորել» Վրք. հց. Ա. 698. խարբալիլ «վնասուիլ, կարկամիլ, ան-դամալոյծ դառնալ» Մին. համր. 86. «սա-տանայից փորձուիլ» Վրք. հց. Բ. 443. խար-րալումն «փորձութիւն» Վրք. հց. խա.-ր վերածուելով լ-ի՝ խալբալել «շփոթել, միտ-քը տակնուվրայ անել» Ադամ. էջ 315, խալ-բալիլ «շփոթուիլ» Ադամ. 31. խալբալում այնել «շփոթեցնել, խանգարել» Սմբ. դատ. 124. երկու ձևով է խարբալեալ (այլ ձ. խալ-բալեալ) Ադամ. 59։

• = Ասոր. [syriac word] 'arbālā «մաղ», [syriac word] *arbel «մաղել», արամ. [hebrew word] 'arbālā արաբ. [arabic word] γirbal «մաղ». սրանցից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] γalbir «մի տեսակ կոշտ մաղ», թրք. [arabic word] qalbur «մաղ», [arabic word] qalburlamaq «մաղել». ռմկ. խալպուր, խալպուրլամիշ ընել։-Հիւբշ. 3n4։

• Վարդան Յունանեան, Ձեռբածութիւն 1671, էջ 313 խարբալ մեկնում է «ոլո-րապտոյտ ճանապարհ», որից խարբալել «մոլորեցնել»։-Schrōder, Thesaur. 47 թրք. և պրս. ձևերը դնելով՝ ենթադրում է որ հին պարթևական բառ լինի։ ՆՀԲ թրք. պրս. արաբ. ձևերի հետ նաև լտ. cribellum «մաղ»։ Lag. Arm. Stud. § 976 դնում է նաև արամ. և թալմ. ձևե-րը, որոնցից անբաժան է համարում լտ. cribrum «մաղ»։ Նոյնը նաև Müller WZKM 7, 381, որ ասորի բառը լ-cribellum ձևից փոխառութիւն է կար-ծում։ Հիւնք. չաղաթայ. ղարպալ։ [arabic word] xarfaq, որ մեկնւում է «սպիտակ մա-նանեխ» (տե՛ս Կամուս, անդ՝ էջ 892)։-Հիւբշ. էջ 268։

• ԳՒՌ.-Այս բառից է Ղրբ. խըլըփա՛լվէլ «ուշաթափուիլ, ուշքը գնալ, նուաղելով վայր ընկնել» (Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ Բ. 150). իմաստի զարգացման համար հմմտ. գւռ. խելքամաղ լինել «ուշքից գնալ» (մաղ բառից)։


Խարբուզ

s. zool.

s. zool. roe-buck.

• «էշայծեամ» Օր. ժդ. 5. ուրիշ վկայութիւն չկայ։

• -Պհւ. xarbuz «էշայծեամ». բառիս պրս. ձևը աւանդուած չէ։ Կազմուած է պհլ. xar= պրս. ❇ xar=զնդ. xara-«էշ» և պհլ. buz= պրս. ❇ buz=զնդ. būza-«այծ, բուծ» բառերից, ճիշտ ինչպէս է հյ. էշայծեամն. Իրանեանից է փոխառեալ նաև վրաց. ხარა-ბუზი խարաբուզի «եղնիկ, էշայծեամ»։-Հիւբշ. էջ 159։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւբշ. KZ 23, 403. և Lag. Arm. Stud. § 979։

• Հիւնք. պրս. խար «էշ» և բուզինէ «կա-պիկ» կամ թրք. պուզաղը «հորթ» բա-ռերից։


Խարի

s. anat.

s. anat. penis.

• «մի տեսակ բոյս է, որի արմատից պատրաստում են կարմիր սնգոյր. հաւաժի-պակ, լտ. anchusa» Բժշ. Բռ. ստեփ. լեհ. ո-րից շէկխարի, որ և շեկխարի, շիկխարի, շի-ար «սնգոյր» Մծբ. ժդ. (առ Լեհ.)։

• ՆՀԲ Գաղիանոսի մէջ գտնելով «ան-կիւդա (կամ անկիւրա). խարի» բացա-տըրութիւնը, նոյն յն. բառը հասկացել է ἄγϰυρα «խարիսխ. 2. ամօթոյք», որով մեր խարի բառն էլ մեկնում է «արութիւն մառռու. առնի անդամ»։ Զգուշաւոր ՋԲ չունի այս բառը։ ԱԲ հետևում է ՆՀԲ-ի։ Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 117 ցոյց տուեց՝ որ Գաղիանոսի յիշած յն. բառը պէտք է հասկանալ ἀγχοῦσα, որով խա-րի բառին տրուած «առնի» նշանակու-թիւնը ջնջեց և մեկնեց վերի ձևով։ Bug-ge KZ 32, 9 անտեղեակ սրանից՝ հա-մեմատում է խարի «առնի» բառը պրս. ❇ xar «փուշ» բառի հետ, ենթադրե-ւով որ պրս. xar ունեցած է նաև «առ-նի» նշանակութիւնը, որից փոխառեալ են ալբան. kā̄r, karε, գնչ. kar «առնի»։


Խարխուլ

adj.

ruinous, falling, tottering to decay.

• տե՛ս Խարխալել։


Խարշափ

s.

rustling, murmur.

• «տեղևների խշրտոց» Նեղոս 659. որից խարշափել «սօսափել» Ոսկ. մ. բ. 8. խարշափումն Մեկն. ղևտ. խարշափուն «խը-շըրտացող» Յոբ. լ. 4 (բանջարի համար ա-սուած. տե՛ս աղիմայ). գրուած է խաշափ Նեղոս 710։


Խարստի

s.

stallion, entire horse or ass.

• տե՛ս Հարուստ։


Խարտ, ից

s.

filing.

• , ի հլ. «խարտածի փշրտուք» Յհ. կթ. որից խարտել «խարտոցով մաշել, փըշ-րել». Ել. լբ. 20. Առակ. իէ. 17. Սեբեր. 97. Կոչ. 109. խարտածոյ «խարտելով շինուած» Ագաթ. խարտոց Փարպ. խարտուք «խար-տուած փոշին» (չունի ԱԲ) Առաք. պտմ. էջ 459 (տպ. խարդուք)։

• = Ասոր. [arabic word] ϰraς «մէջից կտրել, ձևել, քերել, փորել», եբր. [hebrew word] heret «փայտ տաշելու դուր, փորագրելու գրիչ (քանդակա-զործի)», արաբ. ❇ xart «ճախարակով յղկել», [arabic word] xarrāς «խառատ, հիւսն»։-Աճ,

• Հիւնք. պրս. քեարտիւ «խարտոցեալ, մանրեալ իր»։ Justi, Dict. Kurde 148

• սրա հետ է միացնում քրդ. [arabic word] xare «ciselé, մկրատուած կտորտանք»։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 180 պրս. [arabic word] xurda «մանը» բառից։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] gəral «քանդակել»։ Petersson IF 43 (1925), 75 հնխ. khrd-արմատից. հմմտ. սանս. khard «կծել», որի պարզականն է kher-«քերել»։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Ղրբ. խարտել, Երև, խա՛րդէլ, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. խառտել, Գոր. խա՛ռտէլ, Սեբ. խառդէլ, Մկ. խառտիլ, Խրբ. խառդիլ, Տիգ. խmրդէլ, Ագլ. խա՛ռթիլ, Վն. խառտել, խառտոցել, Մրղ. խարտուից, խար-տուիցէլ, խարտուցէլ, Տփ. խարտուց, խար-տուքս, Ակն. խառդէօց։ Այստեղ են պատ-կանում նաև խարտ, խարտոց «յեսան, սրե-լու քար», խարտել «խօսքով վիրաւորել», խարտահարել «գեշ ակնարկով վիրաւորել, չարչարել», խարտ «մեղուի, կարիճի ևն խայթոց». -«սրել» իմաստի համար հմմտ. Եսագր. էջ 107 «Խարտեսցեն զայն և առա-ւել ևս սրբեսցեն» (ուր խարտել բայի համա-պատասխանն է յն. ἀϰόνωντες «սրել»)։

• ՓՈԽ.-Վրաց. ხარტი խարտի «կացին սրելու յեսան»։


Խաւ, ոյ

s.

couch, cot, bed;
plait, fold;
nap on cloth, down on fruit or plants;
— հանածոյից, stratum, layer, bed;
խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ, folded, plaited, doubled;
in folds, doubly.

• . ո հւ. «բարդ, շերտ». որից խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ «շերտ շերտ իրար վրայ բարդուած» Վեցօր. 97, 165. խաւել «կարգ կարգ, վրայէ վրայ, բարդ բարդ (կերակրի համար ասուած)» ԱԲ. խաւաքարտ «կար-տոն, մուխավա» (նոր գրականի մէջ)։ Ար-դեօք սրա հետ նո՞յն է

• , ո հլ. «բարակ սպիտակ երիզ, որ կրօնաւորների կնգուղի եզըն էր պատում» Վրք. հց. Մաշտ. Տաթև. ամ. 442-3 (Առանց խաւոյ, որ է սպիտակ ծիրն)։

• Նորագիւտ բառ, որ երևան հանեց Հացունի, Պատմ. տարազի, էջ 426 և 430։ ՆՀԲ գիտէ առաջին երկու վկայու-թիւնները, բայց հասկանում է «բրդի իլ։


Խաւարտ, ից

s.

greens, pot-herbs, vegetables, garden-stuff;
salad.

• տե՛ս Խաւարծև.


*Խաւիծ

s.

hasty-pudding.

• «ալիւրով պատրաստուած՝ խիւսի նման մի կերակուր». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գաւառական բառ է, բայց ձևը ցոյց է տալիս, որ հին է. իրօք էլ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Վստկ. 213 «Գարէ ա-լիւր և մուստառ և հոռոմ ձէթ խաւիծ արա՛»։

• = Ասոր. [other alphabet] xəwīsā «մի տեսակ խմորեղէն». առաջին նշանակութիւնն է «թան-ձըր» (Brockelm. Lex. syr. 102 ա). բառիս հետ նոյն է արաբ. [arabic word] xabis «արմաւով և իւղով կամ թէ ալիւրով և մեղրով պատ-րաստուած մի տեսակ հրուշակ». ծագում է ❇ xabs «մի բան մի ուրիշ բա-նի մէջ լցնելով խառնել» արմատից, որից նաև ունինք ❇ xabs «խաւիծ եփեւ». [arabic word] maxhasa «խաւիծը խառնելու և դարձնելու յատուկ շերեփ», taxbis, taxab-bus, ixtibās «խաւիծ պատրաստել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 371)։ Արաբերէնից ևն ռխառեալ նաև քրդ. [arabic word] xabis «խաւիծ», xabisa Sekeri «անուշեղէն»։-Աճ.

• ՆՀԲ դնում է խիւս բառից (տե՛ս այս բառը)։

• ԳՒՌ-Ախո. Դվ. Երև. Լ. Կր. Ղրբ. Վն. Տփ. խավիծ, Ալշ. Ակն. Զթ. Հմշ. Ննխ. Պլ. Մշ Սեբ. խավիձ, Մրղ. խաւրիծ, Ռ. հավիձ. նոր բառեր են խաւծարար, խաւիծխարան։

• ՓՈԽ.-Վրաց. სავიჩი խավիծի «կարա-գով պատրաստուած մի տեսակ խմորեղէն»։


Խափշիկ

adj. s.

adj. s. negro, blackamoor.

• «եթովպացի, հնդիկ» Վրք. հց. (գրուած է նաև խաբշիկ. արդի լեզուն գիտէ միայն խափշիկ «սևամորթ» նշանակու-թեամբ). հմմտ. նաև հաբաշի։

• = Պհլ. xabasik հոմանիշից. հմմտ. ա-րաբ. պրս. [arabic word] habašī «եթովպացի» (յունական ձևաւորմամբ Աբիսսինիա բառն է). բառիս պահլաւական ծագման ապացոյց 1 -իկ վերջաւորութիւնը (հմմտ. հնդիկ, խու-ժիկ, պարսիկ). հայերէնում միջին ա ընկնե-լով՝ բառը դարձաւ նախ խաբշիկ, ուրբ ձայ-նը յաջորդական շ-ի մօտ փ-ի վերածուելով՝ ձևացաւ խափշիկ։-Հիւբշ. 159։

• ՆՀԲ ռմկ. հապէշ, որ իրօք նոյն բառն է։ Müller SWAW 42, 253 արաբ. ha-bašī, որ չի ընդունում Lag. Arm. Stud § 983։ Lag. Gr. Agath. 152 համեմա-տում է Հեսիւքիոսի ϰαμφιϰίζειν բա-ռի հետ։


Խէժ

cf. Խիժ.

• «ծառերից հոսած մածուցիկ նիւթը». արդի գրականի ընդունած ձևն է. հնից ու-նինք խիժ Խոր. աշխ. Վստկ. 197. Գաղիան. խէժ Բժշ. խեժ Յայսմ. որից գազիխէժ Բժշ, խէժուկ «մի տեսակ բոյս» ՀԲուս. § 1051. ըստ ՆՀԲ գրուած է նաև խէզ։

• Brosset, JAs. 1834, 369-405 իրար լծորդ է դնում խէժ, խոյզ, հոյզ։ Հիւնք. խից բառից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 թրք. քըն, ղըճ ձևի հետ, որ բառա-րաններում չեմ գտած։ Շանիձէ ЗВО 22 356 ինգիլ. խիզ «այծի ճարպ» բառի հետ։ Մառ ИАН 1917, 324 ավար. փիծ «ձիւթ»։

• ԳՒՌ.-Ալշ. Ոզմ. Ս. խէժ, Զթ. խեժ, Խրբ. Մկ. Մրղ. Մշ. Սլմ. Վն. խիժ, Ասլ. խէջ, խէժ, Շմ. խըժնը. Ռ. խէջ, Ջղ. ղիժ։


Խիար

s. bot.

s. bot. citron;
pestiliential sore, bubo.

• , որից նաև նուազական մասնի-ևով՝ խիարիկ, խիարուկ «վարունգ. 2. կիտ. րոն. 3. վարնգաձև մի տեսակ պալար» Շնորհ. առ. 53. Գաղիան. Վստկ. 167, 168, Յայսմ. սեպ. 23. Բժշ.։

• + Պրս. [arabic word] xiyār «վարունգ» որից նաև թրք. xəyar կամ həyar «վարունգ», xəyar-ǰəq «մի տեսակ ուռեցք»։ Հիւբշ. 268։


Խիզախ

adj.

bold, courageous, brave, manly, spirited, haughty.

• «համարձակ, յանդուգն, վստահ» Երզն. Մտթ. ուռհ. որից խիզախել «համար-ձակիլ, վստահութիւն ունենալ, յանդգնիլ» Ոսկ. մ. ա. 19, բ. 25, 26 «խրոխտալ» Եզն. Եղիշ. խիզախեցուցանել Ոսկ. ես. խիզախա-կան Փարպ. խիզախումն Մագ. քաջախիզակ (իմա՛ քաջախիզախ) Մագ. խիզախօրէն (նոր բառ)։

• xezīt, պրս. zēzad «բարձրանալ» բառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։


Խիզան, աց

s.

a hut & its inhabitants.

• «պանդուխտ». մէկ անգամ ունի այս նշանակութեամբ՝ Ճառընտ. «Որպէս ի տաղաւարի եմք ի մարմնի բնակեալք, և ի խիզանի եմք բնակեալ յայս կեանքս»։ Նոյն իմաստով է երևում նաև Սասն. 26 «Յօտա-րըս և յանկայունս, ի խիզանս և յանիրաւս»։ Արևելեան քաղաքավարական ոճով ստացել է յետոյ «կին, աղջիկ» նշանակութիւնը, ինչ-պէս գտնում ենք արդի գաւառականներում և որի աւելի հին գործածութիւնն ունի Դրնղ. էջ 27։

• -Վրաց. ხიზანი խիզանի «թշնամու յար-ձակման կամ հիւանդութեան պատճառով մի տեղից փախչելով մի ուրիշ տեղ ապաստա-նած մարդ», որից էլ ունինք Տփ. խիզան «մէկի մօտ ժամանակաւորապէս բնակւող անձ» (օր. Սա նրա խիզանն է)։ Այս իմաս-տից էլ հեշտութեամբ անցել է «կին, աղ-ջիկ, ընտանիք» իմաստին։-Բայց արդեօք վերի վրաց. բառն էլ փոխառեալ չէ՛ պրս. [arabic word] xizān «վեր կացող (իմա փախչող)» րառից (ներկայ դերբայ՝ [arabic word] xīzidan «վեր կենալ» բայից)։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է «անշուք տուն և ըն-տանիք» և համեմատում է պրս. քեա-զանէ «ձմերոց, տուն ձմերան» բառի հետ։ ՋԲ մեկնում է «հիւղ կամ վրան», ԱԲ «խեղճ տնակ, և ընտանիք, տղաք»։ Աճառ. Գւռ. բառ. էջ 468բ քրդ. qlz'an «աղջիկներ» բառից է հանում, որ թրք. [other alphabet] ︎ qəz «աղջիկ» բառի յոգնակին է։ Բայց այս մեկնութիւնը՝ որ տրուած է գւռ. խիզան «կին, երախայ, գերդաս-տան» ռարին, անյարմար է հնագոյն «պանդուխտ» նշանակութեան պատճա-ռով։ Պատահական նմանութիւն ունին թրք. և քրդ. [arabic word] xəzan «աղքատիկ, թշգւառ»։

• ԳՒՌ.-Դվ. Երև. Լ. Ղրբ. Շմ. Ջղ. խիզան, որից էլ խիզանատէր, խիզանամայր, խիզա-նատուն։-Սրանց մէջ խիզան նշանակում է «աղջիկ զաւակ, ընտանիք, գերդաստան». «ընտանիք» իմաստով է և Թովմա Մեծոփե-ցի, էջ 81 «Եւ ամենայն զօրքն և խիզան ան-կան ի ձեռն Չաղաթային» (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 278)։


Խիխաւրաս

s.

filth, filthiness, fetid matter.

• (եզ. կամ յոգ.) «հոտած թուք. խուխ կամ ուրիշ ապականութիւն» Ոսկ. մ. բ. 17, 19. ուրիշ օրինակ չկայ. բայց նոյն բառի այլափոխեալ գրչութիւնն եմ համա-րում եխիխաւար Փիլ. նխ. բ. 115 «Քանզի յաչս կուտեալ եխիխաւար և աղբախուղբ և աղբոց բազմութիւն». ուր եխի խաւար ձևի յն. համապատասխանն է φοσυτός «աղբ, կեղտ ևն»։


Խիղ

adj.

unclean;
profane.

• տե՛ս Խեղ։

• ❇ տե՛ս Խեղբ։


Խիշտ

s.

lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.

• , ի-ա հլ. «անկողին» Լծ. Կոչ. Նար. որից խշտի կամ մանաւանդ անեզաբար խշտիք «անարգ՝ խեղճ անկողին, գազանի որջ» ՍԳր. Ոսկ. եփես. ժգ. խշտեակ Ոսկ. ա. տիմ. Եղիշ. ը. էջ 113. գետնախշտեայ Մծբ. հողախշտի Նար. Խչ. Մաշտ. 658. ստորա-խըշտեցուցանել «իջեցնել, հանդարտեցնել» Տիմոթ. կուզ, էջ 31, իբր ստրկական թրգմ. յն. ϰατα-ϰοιμάω հոմանիշի (տե՛ս իմ Հալ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 99). այս-տեղ է պատկանում նաև խշտել «հանգուցա-նել, օթեցուցանել, հիւրընկալել», որ գիտէ միայն ՓԲ։

• ՆՀԲ խշտի բառի տակ թւում է հանել խիստ բառից, իսկ ննջել բառի տակ՝

• յն. ϰοιτάζομαι «ննջել» ձևի հետ լծորդ է դնում։ Սագրզեան ՀԱ 1909, 336 և Karst, Յուշարձան 407 հյ. հաշտել «ա-րևը մայր մտնել» սումեր. kuš «պառ-կիլ», šuu «արևը մայր մտնել» ձևերի հետ։ Թերեաքեան, Արիահայ բռ. 181 պրս. [arabic word] xišt «աղիւս» բառից. իբր թէ «չոր գետնի վրայ պառևած»։

• «տէգ, նիզակ». նորագիւտ բառ, որ մէկ քանի անգամ գործածուած եմ գտնում յետնաբար. ինչ. Շապհ. էջ 61 (Չգեց այռն այլազգի զխիշտն իւր... ի վերայ խշտին). Մխ. դատ. էջ 263 (տես իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 60). «Ջոսկի տէգսն ունին, այսինքն՝ զոսկով կազմած խիշտս». տե՛ս նաև Տաթև. ամ. 286, Վրք. և վկ. Ա. 648. Ամբ. դատ. 87։ Այս արմատից ունինք խշտա-ւոր «նիղակաւոր» Վանակ. հց։

• = Պրս. [arabic word] xišt «նիզակ, աշտէ», որից էլ վրաց. ხიმტი խիշտի «երկար սուր». բառիս ծագման վրայ ընդարձակ տե՛ս Աշ-տեայ։-Հիւբշ. 159։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ (խշտաւոր բառի տակ), որ կցում է նաև լտ. has-ta։ Lag Arm. Stud. § 994 պրս. xišt։ Աշտեայ և պրս. xišt բառերի յարաբե-րութեան վրայ խօսում է Հիւրշ. 51Ո։

• ԳՒՌ.-Աւս արմատից են կազմուած խըշ-տիկ Մշ. «փայտի ծայրին անցկացրած սուր երկաթ», խշտեկ Նբ. «սուին», խշտել Ղրբ. «մշտել, բոթել, հրել», Պլ. «չարչարել, նեել», Շմ. «շուլալել, հարևանցի կարել», Տփ. «վատնել, մսխել», խշտի տալ Ղրբ. «մշտել», խշթել Վն. «միսը ասեղ, փուշ ևն խրել», խշթուիլ Վն. «միսը ասեղ, փուշ ևն խրուիլ», խշթիկ Վն. «էշ քշելու խթան»։


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

• , ի-ա հլ. «մի տեսակ գիշե-րային երևակայական ոգի, մղձաւանջ, cau-chemar» Գառն. էջ 49 (Պահպանեա՛ զիս ի ևարծեաց ցնորից... ի բռնութենէն Բելիա-րայ, ի սաստից սատանայի, ի ծանրութենէ խիպիլկաց). որ և խպլիկ Բժշ. (Վասն խպլիկ ցաւոյն. կան ոմանք որ երբ ի քուն լինին, հանց թվի թէ իրք մի ի վերան նստաւ, և թէ ճիչէ՝ ձայնն ի դուրս չգայ և խօսիլ չկարէ, և ահաւոր թվի և երկնչի.-Քապոսն. խպլիկ ցաւն է)։

• = Բուն և նախնական նշանակութիւնն է «թիթեռնիկ», ինչպէս ցոյց են տալիս գա-ւառականները. այս նշանակութեամբ փոխա-ռեալ է թթր. käbälāk, թրք. kebelek, kele-bek, kepenek «թիթեռնիկ» բառից։ Հայերէ-նի մէջ երևակայական էակներից շատերի անունը ծագած է «միջատ» նշանակող բա-ռերից. հմմտ. Պլ. պուճուկ կամ ալապուճուկ <տճկ. [arabic word] böjek «միջատ» բառից, Ննխ. պողոճ <գւռ. պողոճ «միջատ» բառից, Պլ. պիւ <Ննխ. պի «մորմ» բառից, Վն. պոլօ և արջապլօ<Վն. պլօ, պոլօ «միջատ» բառից, նոյնպէս ժժմունք Խն. «երևակայական ոգի» = Երև. «միջատ»։ Այսպէս էլ «թիթեռնիկ» նշանակութիւնից ստացուած է «մղձաւանջ» նշանակութիւնը, «գուցէ նմանութիւն մը երե-վակայելով մղձաւանջին և թիթեռնիկին մէջ» (ըստ Մասեաց Աղաւնի, 1863, էջ 302)։-Աճ.

• ՆՀԲ (կուռք բառի տակ) կցում է եբր. խէպլ «սնոտիք» (իմա [hebrew word] hebel «շունչ հողմոց, շունչ, ոչինչ. ոչնչու-թիւն»)։ Մառ, Վրդն. առ. I. 251 ասոր. [syriac word] xabala «վնասաբեր, բանսար-կու, սատանայ» բառից։ Սագրղեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 404 ռումեր. gipilu «մղձաւանջ»։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. Հայ. գւռ. բառ. էջ 491։ Պատահական նմանութիւն ունին վրաց. ხიბლვა խիբլվա «դիւթել, կա-խարդել», ხიბლი խիբլի «կախարդանք, խորամանկութիւն»։

• ԳՒՌ -Պահուած է Ախց. Կր. խրպրլիկ, Ջղ խիպիլակ, Ալշ. խիբիլիգ, Խտջ. խիփիլիգ, Կր. խտլիկ. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. խը-րըլիգ, Ննխ. (գիւղերը) խըբըլիք ձևերով, նշանակութիններն էլ շատ զանազան են. այսպէս՝ Ախց. Լհ. Խր. Կղզ. Հնգ. Ննխ. Տր. «թիթեռնիկ», Ակն. Ատ. Բլ. Բղ. Խտջ. Մլթ. Մն. Մշ. Նբ. Պլ. Սվ. Վն. «մղձաւանջ և մըղ-ձաւանջի ոգին», Զթ. «պտտուող քամի, սատանի քամի, փոթորիկ», Բլ. «ճարպիկ, ևարճահասակ ու սատանայ մարղ», Վն. «մանը ու վտիտ մարդ», Սեբ. «մի տեսակ հիւանդութիւն», Արբ. Պլ. Ռ. «մանկական ձևեր ունեցող, խօսքի, գործի և վարմունքի մէջ անտեղի ու թեթևամիտ ձևեր ու շար-ծումներ անող», Խրբ. «փոփոխամիտ, ան-հանդարտ», Զթ. «չարաճճի», Կր. Ջղ. «փոք-րիկ ու սիրուն», Ննխ. «սիրուն աղջիկ», Ատ. «տիկնիկ, կուկլայ», Հմշ. «երեքնուկ խոտը»։ Այս բոլոր նշանակութիւնները ծագում են առաջինից փոխաբերաբար. հմմտ. յն. փυχή «հոգի, մեռելների ոգին, թիթեռնիկ (իբրև խորհրդանշան հոգիների անմահութեան), մի տեսակ բոյս, որ է aster tripolium L». միւս-ները խպլիկին վերագրուած յատկութիւններն ևն. բայց հմմտ. նաև թիթեռնիկ Ատն. «թև թևամիտ» (տե՛ս իմ Գւռ. բռ. էջ 491).-Բառ. երեմ. էջ 198 խպլիկ մեկնում է «ճիւաղ»։


Խիտ, խտի

s. adj. adv.

thickness, density;
close, dense, thick, serried;
compact, dense;
crowded, numerous, frequent;
full;
—, — առ, — ընդ —, thickly, densely;
frequently, often, much;
— առ — հարուածք, repeated blows.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «հոծ, կուռ, կողք կողքի լիուլի սեղմուած» Եզեկ. լա. 3. Պիտ. Խոր. «լա-ճախ, ստէպ» Նիւս. բն. Փիլ. որից խիտ առ խիտ Ա. մկ. ժբ. 28. Եղիշ. խիտ ընդ խիտ «ստէպ ստէպ» Լմբ. Վրք. հց. խտութիւն Փիլ. Պիտ. Նիւս. բն. խտանալ Եղիշ. Պիտ. Արծր. (գրուած խթացեալ Եղիշ. այլակ. էջ 227) խտացուցանել «շատացնել» Խոր. Սամ. եր. խտաբար Բրս. թղթ. թանձրախիտ Իմ. ժէ. 12 Ոսկ. ես. տերևախիտ Ղևտ. իգ. 30 բազմախիտ Եփր. թգ. ոստախիտ Սիր. ժգ. 19. Ոսև. կողոս. թաւախիտ Երզն. լս. անտա-ռախիտ ՍԳր. Եզն. Կոչ. խտաչափ (նոր բառ), առանց սղման՝ խիտամայրի, խիտասա-ղարթ ԱԲ։

• Հ. Ն. Անդրիկեան, Բազմ. 1905, 512 համառում է հոծ բառի կրկնակը։ Meil-let. Dial. indo-eur. էջ 57 սանս. khidá-ti «պատառել, սեղմել»?


Խիր

s.

white violet.

• «մի տեսակ զարդեղէ՞ն է». ան. ստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բառ. երեմ. էջ 246՝ շինք բառի բացատրու-թեան ժամանակ. այսպէս՝ «շինք. խիր կամ թիկնակիք կանաց» (իմա՛ շինգղ «խիր կամ թիկնագիք կանանց»)։

• «ճերմակ մանուշակ». ունին միաւն ՋԲ, ՓԲ, ԱԲ և ՀԲուս. § 1059. որ և խիրի «մեխակ» Մխ. բժշ. (ունին միայն Հիւբշ. և ՀԲուս. § 1060). որից խիրու ձէթ «մեխակի իւղ» Մխ. բժշ։

• = Պրս. և արաբ. ❇ xir կամ [arabic word] xi-rī «մի տեսակ ծաղիկ, որ ունի դեղին, կար-միր և ճերմակ տեսակները. cheiranthus Fheiri, Goldlack կամ շահպրակ» (ըստ Steinschneider WZKM 12, 20). սրանից է պրս. roγan-i-xēri «խիրու ձէթ, Lackól».-պհլ. xeri, ասոր. [arabic word] kirīg. կոչւում է նաև պրս. ❇ xirū «է ծաղիկ իմն կարմիր» որ արաբանալով լինում է xirաǰ։-Հիւբշ. 268։

• Ուղիղ մեկնեց նախ Lag. Ges. Abhd. 60, 30, նոյնը նաև Lag. Arm. Stud. § 987, ՀԲուս. § 1059-60։ Իմաստի ճշտման համար տե՛ս Seidel, Մխ. հեր. § 54 և 5Բ.

• «բևեկնի ծառը». մէև անգամ ունի Ամիրտ. խիրու ծառ ձևով՝ իբր համապատասխան արաբ. [arabic word] kamkām բոյսի, որ համարւում է «մի տեսակ բևեկնի» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 553)։

• = Արաբերէնից փոխառեալ բառ է. Stein-schneider-ի հաւաքածոյի մէջ (WZKM 12. 333) նոյն kamkām բառի դէմ գտնում եմ [arabic word] samγ-el-δiru? «դիրո՞ւի խէժ».-երկու ձևերից (❇ δiru կամ [arabic word] xiru) մին կամ միւսը սխալ ընթերցուած է։-Աճ.


Խիւ

s. zool.

s. zool. black-bird.

• «սարեակ». ունի միայն ԱԲ, առանց վկայութեան։ Այս բառն է որ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 279 գրում է խիւն (սխալմամբ յօդը միասին առնելով), իբր «թռչուն անստոյգ», որի համար տալիս է Տաղարանի հետևեալ վկայութիւնը. «Խիւն ի մորին մասխարանայր, ի ծառէ ծառ կու պորտքկայր, զետ ուլ պոռչէր, զեդ տղայ կուլար, ամէն մարդու բանիւ լինայռ»։


Խծբիծ, բծաց

s.

censure, criticism;
discussion, examination, research.

• . h. ի-ա հլ. «մանրազնին քննու-թիւն» Եւս. պտմ. 115, 318. Լծ. ածաբ. Լմբ. հանգ. Տօնակ. «մեղադրանք, աննշան մի բանի համար յանցանք գտնելը» Եւագր. Ոսկ. գծ. 108. Յճխ. էջ 85. Փիլ. որից ունինք խըծ-բըծել «մանր կրկտել և մի յանցանք ջանալ գտնել» Եւս. պտմ. Ոսկ. գաղ. և մ. Սեբեր. Կիւրղ. ծն. իւծբծանք (արդի գրականի մէջ միայն)։ Ըստ Մանանդ. Խորենացու առեղծ. լուծումը, էջ 107 խծբծանք բառը գործածուած է Կալիսթ. 90։

• = Բարդուած է խիծ և բիծ հոմանիշներից (տե՛ս այս երկու բառերը), հմմտ. «Խռովեցաւ անդ այս բիծ մեծ» Եւս. պտմ. է. 3 (խնդիռ քննութիւն). բիծ դնել, բիծս կարկատել, բը-ել «մի մեղադրանք գտնել, ստգտանել» ևն։

• ՆՀԲ մեկնում է «խիծ՝ այսինքն խիղճ կամ տխեղծութիւն բծի»։ Հիւնք. բիծ բառից։


Խծուծ, խծծոյ

s. mar.

tow, hards of flax or hemp;
լնուլ խծծով, to stop with tow;
to calk.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «գզած վուշի կամ սանտրած կանեփի թափթփուքը» Դատ. ժե. 14. Սիր. իա. 10. Վրդն. լս. 60. Վստկ. 182։ Սրա հետ նոյն է խզուզ «կալի մնացորդ, ցորենի աւե-ւորդ մասերը». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Կիր. էջ 193 «Իսկ եթէ ոք և որ ի ձեռն հաստատութեան է յօժար առ ի քաղել, ամառան խզուզին հան-դիպիլ սիրելի է և թէ հասկի» (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 76)։ Առա-ջին ձևից է խծծել «մարմինը կտրտել, պա-տաւռռտեւ». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 511 (Ժէ դար). «Տարեալ ի մի ոտիցն կախեցին զնա, ռուսերօք և զինուք խըծըծէին զնա, հարկա-նէին քարիւ և փայտիւ նմա»։

• = Կովկասեաններից փոխառեալ բառ է. պարզ արմատը (խիծ) պահում է վրացին. հմմտ. վրաց. ხვეწა խվեծա «թելը մաքրել, սերիչով հարթել», ხვეწი խվեծի «մկրատով կտրտած կտորտանք»-Աճ.

• ԳՒՌ.-Նոյն բառերն են խծուծ Ղզ., խզուզ Ալշ. Խրբ. Մշ. Ապ. Վն. Շիր. «կալի մնա-ցորդ», խզզել Կր. «ձեռքով բուրդ բանալ, գզել», խզզուիլ Ալքս. «բրդկուիլ, ձարձրիւ». -Ամատունի. Հալոց բառ ու բան, էջ 226 ունի նաև խզուռ «կալի մնացորդ», խզո-զիւն «գերանի վրայից հանուած կեղև».


Խնդբունդ

adj. s.

unequal, uneven, rugged, winding;
—ք, spot, stain;
inequality, unevenness, roughness, ruggedness, asperity.

• «փայտի վրայի անհարթու-թիւնները» Իմ. ժգ. 14. «անհարթ, խորտու-բորտ» Ոսկ. յհ. ա. 9. առաջին վկայութեան մէջ գրուած է նաև անջատ խունդ բունդս։ Կերևի թէ պէտք չէ սրանից բաժանել խընդ-բածակ կամ խնդբուծակ scissura parietis «պատի ծերպ», որ գիտէ միայն Ներսէսովիչ, Բառ. ւտ.-հյ. էջ 483բ։


Խնտուզ

cf. Շնջրի.

• «շնջրի, ջրշուն» Երզն. քեր. ո. րիշ վկայութիւն չկայ։

• = Արաբ. [arabic word] qunduz «կուղբ». աղաւ-թրք. և ռմկ. հայ արտասանութեամբ xunduz։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Խոթ

s. zool.

s. zool. kingfisher, halcyon.

• «աղկիոն կամ ծովեզերեայ արտոյտ» Գաղիան. Բռ. ստ. լեհ. որից խոթական ա-ւուրք «նոյն թռչունի երևալու ժամանակնե-որ» Մխ. պտմ. առ Ստ. լեհ. (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 41)։

• . արմատ առանձին անգործաձս կան. ունինք միայն ի խոթէ հայել «ծուռ՝ խեթիւ նայիլ» Վրդն. երգ. որից խոթել «խայ-թել, խթել» Վրդ. պտմ. էջ 122 (ձեռ. խոթմո-թել՝ որ նոյն բայի կրկնականն է). խոթիչ. խոթող «խայթող» Բրս. մրկ. ընխոթել Դիռն երկն. նխոթել Եւս. պտմ. 503. Պիսիդ. Վե-սօր. տող 504 (ուր յն. համապատասխան բառն է «մտրակել»). մոթխոթել (իբրև կըրկ-նական. հմմտ. խոթմոթել) Փիլ. լին. 328. խոթոտել «ծուռ նայիլ» Եփր. ծն. էջ 91. խո-թոտեալ «հնացած, երեսից ընկած, արհա-մարհուած» Եփր. հռ. 16։

• = Բնիկ հայ բառ. նոյն է խայթ արմատի հետ, որին կապւում է իբր ձայնդարձ։ Տե՛ս խայթ։

• ՆՀԲ կցում է խեթ և խայթ բառերին։ Տէրվ. Altarm. 28-30 միացնում է սանս. skund «դուրս ցատկել», անգսք.

• skuta «րուրս ցատկել», skuti «ցցուած ժայռ» ևն բառերի հետ։ Հիւնք. և Թի. րեաքեան, Կարնամակ ծան. 88 խածա-նել բայից։

• ԳՒՌ-Ս, Խօթել, Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. Սեբ. խօթէլ, Մկ. Տփ. խօթիլ, Ասլ. խէօ-թէ՝լ, Հմշ. խօթուշ, Ալշ. Մշ. խօտել, Մրղ. խուիթէլ (որ բացի «խոթել» նշանակութիւ-նից՝ ունի նաև «շատ ուտել» նշանակութիւ-նը. այն է խթել). իսկ Զթ. խէթիլ «խոթել, մխել» կապւում է խայթել բային։


Խոլոր

cf. Խոժոռ.

• «խոժոռ, խեթիւ (նայուածքի հա-մար է ասւում)» Ոսկիփ. Անկ. գիրք հին կտ. Առմատական բառարան-25 329. Վրդն. առ. 81. գրուած է նաև խոլոռ (այսպէ՛ս ունի Վրդ. առ. 81 մի ձեռ.), խո-լոռ խոլոռ Բանք աղ. 180. որից խոլորել «խեթիւ նայիլ» Ոսկ. ճառք 831։

• ՆՀԲ համարում է խոժոռ բառի ռամ-կականը։ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 42 կցում է ոլոր, գլոր, բոլոր բառերին։

• ԳՒՌ.-Մշ. խօլոր, Կր. խօլօր, Ննխ. Պլ, խօլոր-մօլօր «խեթիւ», Ոզմ. խօլծուռ «խո-ժըռ, խեթիւ», Ռ. խօլօրցնէլ, Խրբ. խօլըրդիլ, Ջղ. խուլոր տալ «աչքերը խոլորել».-թրքա-խօս հայերից Ատն. խլօր խլօր բաքմաք «խո-լոր խոլոր նայիլ» (Արևելք 1888 նոյ. 8-9)։ -Նոյն բայի սաստկականն է խոլրկտալ Վն. քծուռ ծուռ. խոլոր խոլոր նայիլ», Ակն. «նուաղման ժամանակ աչքերը դառնալ»։-Սվ. խոյլել «խոլորիլ» կարող է ծագած լինել նոյն բայից, իբրև խոլորել >խոլրել >*խոր-չել >խոյլել։


Խոխ

s.

dressed victuals;
cf. Խահ.

• «դեղձ». նորագիտ բառ, որ մէկ այնգամ գտնում եմ գործածուած Վրդ. բար. 110՝ այսպէս՝ «Խոխիկտի ձիթով ի ճրագն վառէ». իմա՛ խոխի կտի «դեղձի կորիզի»։

• = Արաբ. [arabic word] xauxa «դեղձ», յգ. ❇ xaux (Կամուս, թրք. թրգմ. Ա. 539), որ և ասոր. [syriac word] xaxā «սալոր», [syriac word] xоxā. «սաւորենի»։-Աճ.

• ԳՒՌ.-Մշ. խախ կամ խոխ «դեղձ», որի հետ նոյն են խոխ Մկ. Ռշտ. Վն. «դեղձ», Մշկ. Ք. «մի տեսակ խոշոր ու կլոր սալոր». որից խոխի Վն. խոխենի Մշ. «դեղձի ծառ»։

• տե՛ս Խոհ և Խուխ։


Խոխոմ

adj.

well-watered, abounding in springs, or running waters.

• , ի-ա հլ. (անեզաբար գործած ուած) «թփոտ ձոր» Ոսկ. մ. բ. 3. եփես. 374. «նեղ ծործոր և առուամէջ, հոսանքի անցած տեղը» Յհ. կթ. 308. Արծր. «դժուար տեղեր» Ոսկ. եփես. 874 (յանհնարին և յան-բաւ խոխոմսն անկանի բանն «խօսքը դը-ժուար տեղերն է ընկնում, պատասխան տալ անհնարին է»). գրուած է խոհում Բառ. երեմ. էջ 143. որից խորախոխոմ ԱԲ. բայական գործածութեամբ խոխոմել «ոռոգել, լաւ ջրել (ծառերը)» Թէոդ. կուս. (գրուած է խողոմել, խոխել Բառ. երեմ. էջ 143). խոխոմեալ (գրուած է խողոմեան կամ խողոմեալ) «ջրա-ռատ» Թէոդ. կուս.-ճիշտ չէ խոխոմաձիգ «երկար ծործոր» Խոր. ա. 11. «Գետն Երասխ -անցանէ ընդ խոխոմաձիգս և նեղս», ուր շաղկապով միացած և նեղս ցոյց է տալիս որ ուղիղն է խոխոմս ձիգս և նեղս։

• = Կովկասեաններից փոխառեալ բառ է ընդարձակ տե՛ս խում արմատի տակ։-Աճ

• ՆՀԲ խմել բայից կամ ռմկ. խխում։ Հիւնք. խմել բայից։