Your research : 313 Results for ե

Entries' title containing ե : 10000 Results

Մաթուզենի

cf. Մաթզենի.


Մաթզենի

s.

arbutus-shrub.


Մալեմ, եցի

va.

to bruise, to mash, to crush;
to break to pieces;
to chew;
to castrate, to geld.


Մալեալ

adj.

castrated;
eunuch.


Մախիզեալ

adj.

filthy, impure, abominable.


Մածանեմ, ծի

va.

cf. Մածուցանեմ.


Մածուցանեմ, ուցի

va.

to paste, to glue, to solder, to join, to cement, to conglutinate, to fasten;
to curdle, to coagulate, to clot, to congeal, to thicken.


Մակաբերական, ի, աց

adj.

hypothetical, conjectural.


Մակաբերեմ, եցի

vn.

to derive, to deduce, to infer, to conjecture, to suppose.


Մակաբերութիւն, ութեան

s.

inference, conclusion, conjecture, supposition, hypothesis.


Մակագրեմ, եցի

va.

to inscribe, to write upon, to entitle;
to ascribe;
to compose.


Մակադրեմ, եցի

va.

to impose, to lay on, to put upon, to super-add;
to surname.


Մակալեզու

adj.

epiglottis.


Մակածեմ, եցի

va.

to infer, to induce.


Մակաղատեղ, ի, ից

s.

fold, sheep-fold;
pen, sheep-cot.


Մակաղեմ, եցի

va.

cf. Մակաղեցուցանեմ.


Մակաղեցուցանեմ, ուցի

va.

to fold or pen sheep.


Մականեմ, եցի

va.

to cudgel, to beat.


Մականուանեմ, եցի

va.

to surname, to entitle.


Մակացեալ, ցող, ցու

adj.

learned, skilled, erudite.


Մակեղոն, ի

s.

butcher's shop.


Մակեղուտ

adj.

accessory, additional.


Մակեռակ

cf. Մակեռորդ.


Մակեռորդ, աց

adj. s. gr.

sesquitertian;
s. gr. triphthong.


Մակեռանկիւնի

s.

hexagon.


Մակերեւոյթ, ութի

s.

surface, superficies, area;
outside.


Մակուկեմ, եցի

vn. va.

to go by boat;
to row, to impel by oars.


Մահաբեր, ից, աց

adj.

mortiferous, death bringing, destructive, baleful, deleterious, deadly, fatal.


Մահադեղ, ոյ

s.

poison, venom, deadly potion.


Մահազգեաց

cf. Մահազգեստ.


Մահազգեստ

adj.

baleful, deadly, mortal.


Մահազեկոյց

cf. Մահագոյժ.


Մահացեալ

adj.

dead;
mortified.


Մահացուցանեմ, ուցի

va.

to cause to die, to put to death, to slay, to kill;
to mortify.


Մահմետական, ի, աց

adj. s.

adj. s. mahometan, musulman.


Մահմետականութիւն, ութեան

s.

mahometanism, islamism.


Մաղատեսակ

adj.

cellular.


Մաղեմ, եցի

va.

to bolt, to sift, to riddle;
cf. Միտ.


Մաղթեմ, եցի

va.

to pray, to supplicate, to implore, to beseech;
to wish, to desire;
բարիս — ումեք, to wish one well.


Մաղձադեղ

s.

emetic;
cholagogue.


Մաճկացուցանեմ, ուցի

va.

to clot, to congeal.


Մամացաբեր

adj.

chyliferous.


Մայեմ, եցի

vn.

to bleat;
ոչխար մայէ, the sheep bleats.


Մայրակեր

adj.

eating its mother (viper, adder).


Մայրակերտ

adj.

built of cedar.


Մայրապետ

cf. Մայրպետ.


Մայրատեաց

adj.

hate one's mother.


Մայրափայտեայ

adj.

cedrine, of cedar wood.


Մայրենի, նւոյ, նեաց

adj. s.

maternal, motherly;
by mother's side;
— հաւ, maternal grandfather;
—ք, mother's country or birth-place.


Մայրեւոր, աց

s.

pine forest;
woodman, hewer down or feller.


Definitions containing the research ե : 5027 Results

Մուզ, մզոյ

s.

juice, extract, any liquid expressed, squeezed or obtained from fruits.

• «թթուի և քաղցրի միջին համն ու-նեցող, մարխօշ». Պատեհ է տալ մուզ նռան ջուր. Մխ. հեր. էջ 7, Բժշ. ևն։

• = Արաբ. ❇ muz՝ նոյն նշ. որ յառաջա-ցել է յն. μέσον «միջին» բառից։

• Նորագիւտ բառս երևան հանեց և ու-ղիղ մեկնեց Seidel, Մխ. հեր. § 33։

• ԳՒՌ.-Ակն. մուզ «թթու՝ տտիպ և լեղի համ»։


Մուխ

s. fig. adj.

cf. Ծուխ;
temper;
proof, trial;
tempered;
steeled;
red hot, fiery, burning.

• , ո հլ. «ծուխ» Փիլ. լին. 53. Սեբ. 109. Միխ. աս. 239. Ուռհ. որից մխախառն Եւս. պտմ. Յհ. կթ. Ուխտ. Ա. 88. թանձրա-մուխ Անան. եկեղ. մխռեցուցանել «մուխ տալ» Վստկ. 192. շատ գործածական է ար-դի լեզուի մէջ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smuqh-«ծխել, ծուխ» արմատից. ցեղակիցներից հմմտ. յն. σμნχω «քիչ և անբոց կրակով եփել կամ այ-րել, սպառել», հիռլ. müch «ծուխ», կիմր. mwg «ծուխ», կորն. mōk «ծուխ», բըրտ. mоug, mog «կրակ», moged «ծուխ», անգլսք. smooian, sméocan «ծխել», smoca «ծուխ», smiec «ծուխ, շոգի», անգլ. smoke «ծուխ, ծխել, մխալ», մբգ. smouch «ծուխ, շոգի». հհոլլ. smuucken «ծխել», գերմ. schmauch «թանձր ծուխ», schmauchen «ծխել», հոլլ. smoken «ծխել», smook «ծուխ», մ. հիւս. գերմ. smōken «ծխել, ծխով խեղդել, հեղ-ձամահ անել», լիթ. smáugiu, smáugti «խեղդել» և թերևս ռուս. cмуглыи «թուխ, սևորակ» =ուկր. smuhtyj (իբր «ծխագոյն»)։ Սրանց մէջ արմատը երևում է smeuqh-, šmeug-, smeugh-ձևերով. յատկապէս հմմտ. յն. σμδχω ձևի կտր. ἐομόγnν. որ ցոյց է տա-լիս γ-g ձայնը (Pokorny 2, 688, Boisacq 886, Kluge 429). տե՛ս նաև մուրկ։

• ՀՀԲ մխիլ բայից, որովհետև մուխը «մխի յաչս»։ ՆՀԲ նոյն ընդ ծուխ։ Ուղիղ մեկնութիւնը մտածել է նախ Lag. Ur-gesch. 805, որ բառը համեմատում է անգսք. smyc և անգլ. smoke «ծխել» ձևերի հետ. սակայն ինքը Arm. Stud. § 1524 մերժում է։ Վերի ձևով մեկնե-զին Bugge., Btrg. 18, KZ 32, 20 և յե-տոյ Meillet MSL 8, 294։ Հիւբշ. 475 ւիշում է այս մեկնութիւնը, բայց անա-պահով է համարում։ Հիւնք. մէգ բառից. Patrubány SA 1, 214 սանս. mukha «բերան» կամ muk «թողնել, արձակել» ձևերի հետ է միացնում։ Karst, Յուշար-ձան 424 թաթար. bug, buh, mug «ծուխ շոգի» բառերի հետ։ Պատահական նո-մանութիւն ունին թուշ. moxk «փոշի», արևել. թրք. [arabic word] mսγ «շոգի. արտա-շնչութիւն», որ է թրք. [arabic word] buγu «շոգի»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. Տփ. մուխ, Ոզմ. մուխ, Ասլ. միւխ, Սվեդ. մէօխ, Բ. մխէլ, «կոխել, խո-թել»։ Նոր բառեր են անմուխ, մխալ, մխածը-լուլ, մխակոլոլ, մխանք, մխաշապիկ, մըխ-մխալ, մխմխոտիլ, մխնոց, մխոտ, մխոտել, մխոտիլ, մխրիլ, մխրկտալ, մխրտալ, մխրցը-նել, մուխքաշ ևն։

• ՓՈԽ.-Վրաց. მხიე մխիե «գորշ, մոխրա-ռոյն», լազ. mg (mgums, mgup's) «առանց բոցի այրիլ»,՝ ուտ. mug' «ձանձախարիթ» mug'enbesun «մխալ», mug'enbak'i «ծխա-համ»։


Մուղտ

cf. Մղուտ.

• «մշուշ, խաւար». արմատ առան-ձին անգործածական. սրանից են մղտանալ «մթնել, մշուշ պատել» Գիւտ. (Կաղնկտ» հրտր. Էմ. էջ 19). Լմբ. մղտափարատ Նար. 267. մղտագոյն Վանակ. Ճառընտ. մղտագու-նութիւն Խոսր. 205. մղտաձև Անյ. բարձր. մղտատեսակ (չունի ԱԲ) Սասն. 33. Տաթև. ձմ. խը. մղտութիւն Շիր. 45. Պիտ. առ. Լեհ աղտամուղտ «մութ, մթին» Ոսկ. գծ. սխալ ձև է մղուտ «միգապատ, մթին» Պտմ. առ. Լեհ. (ուղղելի մղտուտ)։

• ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ ձևից (որ է հյ. մէգ)։ ՆՀԲ լծ. հյ. աղտ, մղեղուտ, թրք. bulut «ամպ»։ Scheftelovitz BВ 29, 17 յն. μόρφνος «մթագոյն», գոթ. maurgins «առաւօտ, վաղը» բառերի հետ հնխ. morghyo-ձևից է դնում մուղջ։ Նմանապես Փառնակ, Անահիտ. 1906, 233 մուղջ ձևից է դնում ալբան. mourk «մութ, սև» (իբր փոխառեալ)։ Pokorny 2, 274 և 275 մերժելով Schei-telowitz-ի մեկնութիւնը ղ-ի անհամա-ձայնութեան պատճառաւ, մուղօ դնում է հնխ. mel-«սև» արմատից։ Սրանք ըն-դունում են առանձին արմատ մուղջ՝ որ գտնում ենք միայն աղջամուղջ բառի մէջ, որ աղջ բառի կրկնականն է մ յա-ւելուածով (այսպէս է ընդունում նաև Meillet MSL 18, 253)։ Պատահական նմանութիւն ունի ըստ այսմ լագ. lumi «գիշերանալ», որից dogilumju «գիշեր երաւ»։


Մուճակ, աց

s.

shoes;
slippers;
cf. Կօշիկ.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կօշիկ, կանացի կօշիկ» Երզն. քեր. Տաթև. հարց. 388. Վրք. հց. ա. 628. ուրիշ վկայութիւն չկայ. արդի «ռաևանում (արևմտեան բարբառ) նշանակում է «տա-փակ, առանց կրունկի, յետևը բաց, կարճ երեսով ոտնաման, փապուճ», որից մուճա-կակար, մուճակագործ ևն։

• -Պհլ. mōčak հոմանիշից. սրա հետ նոյն են բելուճ. mozaγ, mozag «մուճակ, կօշիև. երկար կօշիկ, տափատ», աֆղան. moza «գուլպայ, սռնապան, մոյկ», պազ. mōza «կօշիկ, գուլպայ», պրս. օ [arabic word] mōza «կըրկ-նակօշիկ, փապուճ»։ Բոլորի արմատն է muč, որ տես պատմուճան բառի տակ (Horn § 994)։ Իսկ կովկասեան լեզուներից կայ-մաչիկ, կար. դիդ. մաչի, չեչէն. ինգուշ. մաչէ «կոշիկ» բառերը կա՛մ իրանեան փոխառու-թիւն են և կամ պատահական նմանութիւն ունին։ --Հիւբշ. 196։

• Նախ ԳԴ պրս. մուզէ ձևի հետ։ ՆՀԲ պրս. մուզէ, իբր մոյկ բառից։ Պրս. ձևին են կցում նաև Müller SWAW 42, 255 Lag. Btrg. bktr. Lex. 49, Հիւբշ. KZ 23, 29 ևն։

• ՓՈԽ.-Հայերէնից ենթադրուած յն. μουζά-ϰιον «մուճակ» բառի մասին տե՛ս լմուշկ։


Մումիայ, ի

s.

mummy;
մոմազօծ կտաւ —ի, cerement, cere-cloth.

• «եգիպտական զմռսեալ դի». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գոր-ծածական է նոր գրականում։


Մուռ

cf. Լուռ մուռ.

• տե՛ս Զմուռս։

• «լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mս-արմատիո՝ -ո աճականով, ինչպէս են և լուռ, բար. արմա-հիս վրայ տե՛ս մունջ բառի տակ։

• Հիւնք. լուռմուո բարդի երկրորդ մասը կցում է մրմռալ բային։ Վերի մեկնու-թիւնը տուաւ Petersson, Ar. u. Arm. Stud. 109, միայն թէ վերջաձայն -ռ գնում է լուռ բառի նմանութեամբ յա-ռաջացած։-Տե՛ս և մուռտ։

• «շաղախ» տե՛ս Մօր։


Մուռունէս

s.

cf. Մորէ;
sea-eel.

• տե՛ս Միւռինէս.


Մուրիկ

cf. Մուրացիկ.

• Ուղիղ մեկնեց Ալիշան, անդ։


Մուրկ, մրկաց

s.

roasted wheat.

• , ի-ա հլ. «ցորենի հատիկ, ա-ղանձ» Ղևտ. բ. 14, 16, իգ. 14. Մեկն. ղևտ. Փիլ. Մխ. երեմ. արդի գրականի և գաւառա-կանների մէջ այս արմատից ունինք մրկել, մրկիլ, մրկած «խանձել, խանձիլ, խանձած»։ Հմշ. մուրկ «լազուտի փուչ հասկ»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smug-ro-ձևից, որ կազմուած է smug-«քիչ կրակով այրել ծխել» արմատից՝ -ro-մասնիկով. այս ար-մատի մի այլ ձայնդարձն է smuqh-, որից ունինք հյ. մուխ (տե՛ս այս բառը)։ Հայե-րէնի մէջ smugro-շրջմամբ տուել է ոստ օրինի smurgo->մուրկ։

• Հիւնք. հանում է մկրտել բայից։ Վե-րի մեկնութիւնը տուաւ Petersson KZ 47, 267, որ դնում է նաև Pokorny 2, 688։ Պատահական նմանութիւն ունին լիթ. mirgčti, լեթթ. mirgt «կայծկըլ-տալ», հհիւս. myrkr, անգսք. mierce, հսաքս. mirki «խաւար, մութ», հհիւս miorkue, mуrkue «մթութիւն» (Boisacq 646, 1094, Trautmann 190)։


Մուրճ, մրճոց

s.

hammer;
— քարահատաց, stone-cutter's pick;
կտցաւոր —, pick-axe, mattock.

• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «մուրճ, չաքուճ» ՍԳր. Խոր. որից մրճաւոր Եփր. վև արև. 66. Զենոբ 46. գրուած է մուրջ Սոկր. 267։

• Հիւնք. մուրկ բառից։ Patrubany Հև 1906, 347 ասում է թէ կապ չունի լտ. marcus «կռան», martulus «մուրճ». հաւ. mlatù, ռուս. молотъ «մուրճ» բա-ռերի հետ, այլ իբր բնիկ հայ կապւում է սանս. mr-náti «մանրել», mūrna-«մանրած, փշրած», յն. μαρϰίνω «ջըն-ջել», հիսլ. merja, marδa «ծեծել, ման-րել», հբգ. morsāri «սանդ» ևն բառե-րին։


Մուրտ, մրտի, մրտոյ

s. bot.

s. bot. myrtletree, myrtleberry.

• . ո հլ. «մի տեսակ բոյս և նրա պտուղը. լտ. myrtus, տճկ. մէրսին աղաճը» Նեեմ. ը. 15, Ես. խա. 19, Ծե. 13. Վեցօր. 92. որից մրտենի Գէ. ես. Յայսմ. Գնձ. Վստկ. 157. մրտի Մխ. առակ. մուրտաստան «մրտենիների պարտէզ» Դատ. ա. 35։

• = Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։

• Նախ ԳԴ պրս. միւրտ, մուրտ։ ՆՀԲ պրս. և թրք. ձևերն է դնում։ Lag. Arա.

• St. § 1531 «կարող է գալ թէ՛ յոյնից և թէ պարսկից»։ Բոյսի պատմութիւնը տե՛ս Hehn, Kulturpflanzen' 231-233, 573։

• ԳՒՌ.-Նո՞յն է մուրտ Զթ. «մաթուզ».-Սվեդ. մըրդի՛նա (արաբական ε հնչումով)։


Մռայլ, ից

s. adj.

mist, darkness, obscurity;
shadow, shade;
foggy, obscure, dark, dusk;
shady, woody.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «մութ, նսեմ, խաւարին» Ա թագ. իգ. 14, 15, 19. Եւագր. «մթութիւն, խաւար, մշուշ» Ա. թագ. իզ. I. Վեցօր. 115. Շիր. 60. Նար. «աչքի բիժ» Եփր. վկ. արև. 42 (թէ Եզնիկի մէջ էլ մթարք բառը պէտք է ուղղել մռայլ՝ տե՛ս Վարդանեան ՀԱ 1928, էջ 533-535). որից մռայլեցուցանել Փարպ. մռայլութիւն ԱԲ. նոյն բառի զանազան ձեերն են՝ մառայլ ԱԲ, շրջմամբ՝ մլար Ճառ-ընտ. Վստկ. 12. Սարգ. բ. պետր. դ. (էջ 586), Անկ. գիրք առաք. 65. Կոստ. երզն. 93, 133. Անան. գիտ. 6։

• ՆՀԲ կցում է մառն, մառախուղ բա-ռերի՞ն։ Տէրվ. Նախալ. 99 հյ. մառն, մայր, մուր, մրուր, մրրիկ, յն. μέλας «սև», սանս. malina «մութ» բառերի հետ՝ հնխ. mar «մարիլ, սևանալ» ար-մատից։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 սղուած մառախուղ բառից։ Petersson LuA 1916, 40 (առ Pokorny 2, 280) դնելով *մուռայլ (-այլ մասնիկով)՝ *մուռ-համարում է հնխ. mor-so-, որ է աճած -so-ով mor-«սև գոյնով, սևաց-նել» արմատից. հմմտ. յն. μόρνον, μօρ-τός, μόρυχος, μεμορυχμένος, ռուս. mará-ǰu ևն։

• ԳՒՌ.-Լ. մլար «աչքի մշուշ», Ակն. մլար «մթութիւն, յատկապէս գինի խմելուց աչքը պատած մութը», Հմշ. մռէլ «ամպ», Խտջ. մռալ «մառախուղ», Մշ. մլալ «մռայլ».-բա-յական ձևով Սեբ. մլարիլ «մթնել», Սվեդ մլարիլ «աչքը շաղուիլ»։-Այստե՛ղ է պատ. կանում մլլկիլ Խրբ. «ամպոտիլ»։


Մռուտ

adj.

surly, cantankerous, crabbed.

• ՆՀԲ նոյն ընդ մռուղ (իբր ձեռ. տար-բերութիւն) կամ մռմռացող «քրթմնջող. թիթիզ» և կամ մռտել «ապստամբիլ» բայից։ ԱԲ մեկնում է միայն երկրորդ ձևով։ Կայ նաև վրաց. მრუდი մրուդի [other alphabet]


Յինունք, նանց

s.

the fifty days from Easter to Pentecost.

• (սեռ. -նանց) «Ջատկից մինչև Հոգեգալուստ եղած յիսուն օրուայ միջոցը» Տօնաց. Տօմար.։

• Հները մեկնում են ինն բառից. «Յի-նունքն և կիւրակէքն ունին զօրինակ երկնաւոր փեսային Քրիստոսի հարսան-եաց... յորժամ խառնեալ միանան ազգ արդարոց մարդկան ընդ ինն դասս հր-րեշտակաց, զոր և անուն իսկ աւուրցդ

• յայտ առնէ՝ յինունք վերակոչելով». Շնորհ. ընդհ. տպ. եմ. էջ 64։-«Այլ և բազումք յինունք կոչեն ըստ ինն դա-սուցն հրաբուն զօրացն». Տօնակ.։-«Այս յիսուն օրս զատիկ է, վասն այն կոչի յինունք, որ է յիսունք և կամ յինունք, այսինքն ընդ ինն դասս հրեշտակաց ու-րախացեալ տօնեմք զյարութիւն Քրիս-տոսի». Տաթև. ձմ. ճխե։-ՆՀԲ մեկնում է իբր յն. δμήν «հարսանիք», ὸμνος «երգ հարսանեաց» կամ հյ. ինն բառից։ Քրն նասէր, Օրաց. հիւանդ. 1905, էջ 358 յի-սունք բառից է հանում։

• ԳՒՌ.-Սեբ. ինունք։


Յշտող

adj.

impudent, insolent, saucy;
thrifty, niggard, niggardish.

• (գրուած յըշտող). անստոյգ բառ է, որ մէկ անգամ գործածում է Մծբ. 210. «Եթէ գրեալ լինի պարտուկ և յշտօղ, մե-կուսեն զնա»։ ՀՀԲ մեկնում է «ժպիրհ, լիրբ». ՆՀԲ «ճշդօղ կամ ժխտօղ», իսկ ՋԲ և ԱԲ եր-կուսն էլ միասին։


Յոգն, յոգունք, գունց

adj.

much, many, more, several, numerous.

• , ն հլ. (յոգունք, յոգունց. գրուած է նաև լոքն) «շատ, բազում» Ոսկ. մ. բ. 10. Պիտ. Խոսր. սրանից ունինք կազմուած բազ-մաթիւ ածանցներ (ԱԲ ունի 135 հատ), որոնք սովորաբար յետին են. հնագոյններն են՝ յոգնագոյն Եզն. յոգնագնալի Ոսկ. յհ. բ. 27. յոգնաճարակ Ոսկ. յհ. բ. 23. յոգնաշնորհ Ոսկ. եփես.։ Այստեղ է պատկանում նաև յոգ-նիլ (գրուած նաև յօգնիլ, յաւգնիլ) «խոնջիլ, պարտասիլ» Թուոց իա. 4. Պիտ. Սեբ. 39. Վրք. և վկ. բ. 544. Արծր. հրտր. Պատկ. էջ 87. «ջանալ, հետամուտ լինել» Տիմոթ. կուզ. էջ 85 («Երովդէս սպանանել յոգնիւր»). նշա-նակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄχλος «բազմութիւն, ամբոխ, շփոթութիւն, նե-ղութիւն», ὄχλὲω «չարչարել, անհանգստա-նալ», ὄχληρός «յոգնեցուցիչ, ձանձրալի»։

• ՆՀԲ լծ. ճոխ, յաճախ, աճումն, լտ. auctus, թրք. čoq, yekun։ Տէրվ. Altarm. 52 Նախալ. 100 հնխ. yug «յօդել, լծել, յաւելուլ» արմատից։ Հիւնք. յոգն=յն. ὄχλοა, յոգնիլ=յն. ὄχλέω։ Lidén, Arm. Stud. էջ 76 յ նախդիրով և օ մասնի-կով գն<գուն<հնխ. guhen «ուռիլ, ուռ-ճանալ, առաւելուլ» արմատից. հմմտ. սանս. ghaná-«ամուր, կարծր, գունդ։ բոլորովին», պրս. ā-gan-dan «լցնել, խճողել», ā-ganiš «լիուլի», յն. εύ-ϑηνια «լիութիւն, ճոխութիւն», լիթ. gana «բա-ւական»։ (Այս մեկնութիւնը կրկնում են Boisacq 294, Walde 283, 363, Berne-ker 1, 327, Pokorny 1, 95)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 62 թուի կցել յաճախ բա-ռին։ Սագրզեան ՀԱ 1909, 336 սումեր. ug, uk, uku «մարդ, բազմութիւն»։ Karst, Յուշարձան 405 սումեր. gun «հաւաքում», 408 սումեր. uga. ukur ukkin «ժողովուրդ, բազմութիւն», 421 թրք. čoq «շատ», 422 չաղաթ. yogun «թանձր», ögumak «հաւաքել», ogum «հսկայական»։

• ԳՒՌ.-Պլ. Ռ. հօքնիլ, Ախց. Սեբ. օքնիլ, Ննխ. հօքնէլ (գիւղերում՝ օգ'նէլ), Ասլ. հէօ՞-նիլ, Երև. հօքնէլ։


Յոխորտ

cf. Խրոխտ.

• , ի հլ. «խրոխտ, յանդուգն» Իսիւք. «խրոխտութեամբ» Փարպ. որից յոխորտալ, յոխորտանալ Փիլ. Պիտ. յոխորտօրէն Պիտ. աւելի ընտիր է յախորտ Ոսկ. յհ. բ. 30. Սեեր. 96. որից յախորտիլ Մանդ. յախորտի կալ «յամառիլ» ՋԲ. ասւում է նոյնպէս յո-խորդութիւն Կնիք հաւ. էջ 300. ոխորտ, ողորդ Յհ. կթ. ոխորտիլ Ուխտ. բ. 106. յախուրդ Ոսկ. բ. տիմ. յահուրդ Ածաբ. ժզ. որոնք ան-շուշտ ազդուած են յախուռն և յահուր բառե-րից. արդի գրականը ընդունել է միայն յո-խորտ ձևը։


Յոյժ

adv.

too, very, more, much, considerably, very much, a great deal;
— —, more and more, extremely, exorbitantly, excessively, exceedingly.

• «սաստիկ, շատ, խիստ», ՍԳը. որից յոյժ յոյժ «խիստ շատ» Ծն. է. 19, լ. 43. ա-ռաւել քան զյոյժ «չափազանց» Եղիշ. դտ. և խաչել.։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Տէրվիշ. A︎ tarm. 53 յօժար, յոգնիլ, ժուժել և ուրիշ բազմաթիւ բառերի հետ հնխ. yug «կա-պել» արմատից։ Հիւնք. ոյժ բառից։


Յովանակ

cf. Յաւանակ.

• տե՛ս Յաւանակ։


Յորդ

adj.

abundant, copious;
plentiful, overflowing, superabundant.

• «առատ, առատահոս»აԵս. ը. 7, Եւս. պտմ. Մծբ. որից յորդել «առատօրէն հոսե-ցնել», յորդիլ «առատ հոսիլ, զեղուլ» ՍԳր. Ագաթ. Մծբ. Եփր. ծն. Եւս. պտմ. յորդաբուխ Ոսև. Բուզ. յորդագոյն Ագաթ. յորդագութ Մծբ. յորդալոյս Վեցօր. յորդախօս Եւագր. յորդութիւն ՍԳր. Եզն. Եւս. պտմ. յորդահոո Կոչ. յորդիչ Եփր. թգ. բազմայորդ Եփր. են-Չ1. մախայորդ Կղնկտ.-նկատելի է յորդե-գնաց ձևը՝ Ագաթ.։

• ՆՀԲ ուռում է կցել ուրդ և յորձանք բառերին։ Հիւնք. Յորդանան գետի անու-նից։ Scheftelowitz BВ 29, 29 սանս. rdhnoti և զնդ. arəd «աճիլ»։ Գաբրիէլ-եան ՀԱ 1910, 365 առու. առատ և մն լտ. ru, ruo «հոսիլ» բառերի հետ։ Karst, Յուշարձան 408 սումեր. ur «առատու-թիւն»։ Պատահական նմանութիւն ունին չեչէն. huord, օսս. furd, ինգուշ. furt «ծով»։


Յաշտ, ից

s.

idolatrous sacrifice or oblation.

• , ի հլ. «կուռքերին եղած զոհ» Ա. գաթ. Եզն. Եղիշ. գրուած է նաև յաշդ, աշդ, աշտ. որից յաշտածին Եզն. յաշտարար «զոհ մատուռանող» Բառ. երեմ. էջ 220=աշտաν րար ԱԲ. անլաշտ «չզոհուած» Եղիշ. նոյնպէս և Աշտիշատ կամ Յաշտիշատ տեղանունը։

• = Պհլ. [other alphabet] vašt «աղօթք, երկրպա-գութիւն» բառից, որի հետ նոյն են զնդ. yaš-tay-«Աստուած պաշտելը, աղօթք», պհլ. պազ. [other alphabet] уastan «պաշտել զԱստուած. սրբազնագործել», փոխառութեամբ նաև ա-սոր. [syriac word] ︎ yašt «զրադաշտական աղօթք, պաշտօն». բոլորի արմատն է զնդ. [arabic word] vaz-«զոհել, նուիրաբերել», որի անցեալ դերբայի ձևից է yašt. տե՛ս և հյ. յազել։-Հիւբշ. էջ 197։

• Ուրիղ մեկնեց նախ S. Martin, Mém. s l'Arm. 2, 477 կցելով զնդ. yašt բա-ռին։ ՆՀԲ լծ. պրս. աշտի «հաշտութիւն». եէշթէ «նուէր», լտ. hostia «զոհ», fes-tum «տօն»։ E. Boré JAs. 1841, 652 պրս. [arabic word] fazd «Աստուած»։ Böttich. ZDMG 1850, 358, 175, Arica 89, 448, Lag. Urgesch. 367 յազել ձևից։ Müller SWAW 38, 580 ևն զնդ. yašta։ Justi. Zendsp. 249 զնդ. yēšti։ Հիւբշ. KZ 23, 9 փոխառեալ զնդ. Vēšti-ից։ Տէրվ. Մա-սիս 1882, յունիս 7 պհլ. yašt «ռոհ»։ Նոյն, Նախալ. 100 սանս. yaǰ, զնդ. yaz, պրս. yaštan, յն. ἀτομαι, ἀγιος ձևերի հետ, բայց բնիկ հայ լինելու վրայ կաս-կածելով։ Հիւնք. հաշտ բառից։


Յաչաղ, ոյ

s.

fascination, evil-eye, charm.

• «նախանձ» տե՛ս Աչք։

• ՆՀԲ «աչօք աղելն, աղարտելն, այ-լայլութիւն»։ Հիւնք. հաջել բայից։


Յապուրակի

adv.

hastily, in a hurry, suddenly, quickly, at once.

• տե՛ս Ապուրակի։


Յասմիկ, մկի

cf. Յասմին.

• «մի տեսակ անուշահոտ ծաղիկ է. լտ. jasminuni fruticans L» (Տիրա-ցուեան, Contributo § 352) որ է ռուս. жac. минъ, ясминъ (տե՛ս Aнненковъ, էջ 180) Ագաթ. որ և յասմին Խոր. աշխ. յասմի Բժշ. -այս ծաղիկը պատկանում է Oleaceae ըն-տանիքին. նոյն ընտանիքին է պատկանում նաև syringa vulgaris L, որ է «եղրևանի, թրք. լէյլաք, ֆրանս. lilas, ռուս. cирeнь» (Տիրացուեան § 349, Aннeнковъ 346). ըն-տանիքի նոյնութեան պատճառով Պարսկաս-տանում yasaman, որ է «յասմիկ, жасминъ» ստացել է նաև «եղրևանի, lilas, ռուս. cм-peнь» նշանակութիւնը, որից էլ վրաց. իմեր. մինգր. iasamani «եղրևանի, cиpeнь» (Aн-нeнковъ 346), հայոց մօտ էլ բարբառներում եասաման «եղրևանի, cирeнь» (օր. Խոյում՝ ըստ Տիրացուեան § 349), որից և Կովկասի գրական հայերէնում սխալ անդրադարձու-թեամբ յասմիկ դարձել է «եղրևանի, lilas cирeнь»։ (Բոլորովին ուրիշ է յեսմիկ, որ է «ասորեակ, chamaelina silvestris Wallr» (Տիրացուեան § 159), տես հեսմուկ)։

• = Պհլ. *yāsmīk և yasmīn հոմանիշ ձևե-25-488 րից փոխառեալ. (առաջինը աւանդուած չէ, բայց անշուշտ գոյութիւն ունէր, ինչպէս ցոյց է տալիս հայերէնը. հմմտ. պրս. zamī և zamīn anguštari և angustarin կրկնակնե-որ)։ Բառիս իրանեան միւս ձևերն են պրս. [arabic word] yāsamī̄n, [arabic word] yāsmīn, բե-լուճ. yasmīn, աֆղան. yasmīn, vāsamīn «յասմիկ»։ Գտնւում է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] yasmā, յն. ἰάσμη, ἰάσμινον, լտ. jasme, jasminum, իտալ. gel-semino, ֆրանս. jasmin, ռուս. ясминъ, каcминъ. սպան. lazmin, azemin, նյն. γιασεμί, γιασουμί ևն (սրանք թրք. yasemi ձևի միջոցով)։-Հիւբշ. 198։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև ՆՀԲ, Lag. Arm. Stud. § 1551 ևն։ ԳԻՌ.-Մկ. ասմին։


Յասպիս, պսոյ

s.

jasper.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մի տեսակ ազնիւ քար» ՍԳր. որ և յասպի Յայտ. դ. 3 (սեռ. -ւոյ), Լմբ. յայտ. կէ. «յասպիսից շինուած» Սասն. 67. = Յայտ. դ. 3 յասպւոյ սեռականի դէմ նը-կատելու է՝ որ Լմբ. յայտ. ժ. կէ. երեք անգամ գրում է յասպոյ, որով ուղղականը լինում է յասպ. իսկ Ս. Գրքի վերջին հրատարակու-թիւնը (Պօլիս 1895) պարզապէս դնում է յասպսոյ, որով ջնջւում են թէ՛ յասպի և թէ յասպ ձևերը. բուն ուղղական յասպի ձևը ունի Լմբ. յայտ. կէ։

• = Յն, ἰασπις հոմանիշից, որից են նաև լտ. iaspis, գերմ. Jaspis, ռուս. ястисъ, ֆրանս. jaspe ևն. յունարէնն էլ փոխառեալ է փիւնիկերէնից. հմմտ. եբր. [hebrew word] yasəpe «յասպիս» (Boisacq 364). բոլորի սկիզբն է ասուր. yašupū, ašpū, yašpu (Gesenius17 326), որից էլ պրս. [arabic word] yašb, արաբ. [arabic word] уašm «յասպիս» ևն։-Հիւբշ. 36հ։

• ԳԴ, էջ 49 (yašm բառի տակ) պար-սիկ ձևից է հանում։ ՆՀԲ յիշում է յն. լտ. իտալ. և պրս. ձևերը։


Յարալէզ

adj. s.

always licking;
vampire, blood sucker.

• տե՛ս Առլեզ։


Յակրի, րւոյ

s. bot.

s. bot. bramble, briar.

• «փշոտ մի թուփ է» Սարգ. բ. պետր. ա և յուդ.բ (բ տպ. էջ 415, 649). դրուած և ակրի ՀԲուս. § 42.-ըստ Ուղու-րիկեան, Մասիս 1881 նոյ. 25 «ilex aquifo-lium», ըստ ՀԲուս. § 2151 «rhamnus cathar-ticus», ըստ Նորայր ՀԱ 1921, 614 «մի տե-սակ գիհի կամ ցրդի»։

• Ուղուրիկեան (անդ) դնում է փոխառ-եալ յն. ἀγρια հոմանիշից (Bailly ունի ἀγριας «վայրի խաղող»)։


Յահ

s.

El, Elohim, God, Jehovah.

• «Աստուած». մէկ անգամ յիշում է Կիւրղ. ծն. իբր բառ եբր.։

• = Եբր. yāh «Աստուած» բառից, որ «Եհովա» բառի կրճատ ձևն էք

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։


Յաղագս

prep.

for, on account of, for the sake of, in consideration of.

• տե՛ս Աղագ։


Յաճախ, աց

adj. adv. s.

frequent, continual, incessant;
prolix, long;
much, full, copious, abundant;
frequently, often, continually;
too much, too many;
—ք, continuity, perpetuity;
հացք —աց, shewbread.

• . ի-ա հլ. «շատ, բազմաթիւ» Ոսկ. ա. կոր. «յաճախութիւն, ամէն օր շարունա-կելը» Բ. մակ. ա. 8, ժ. 3. «ստէպ, միշտ. ամէն անգամ» ՍԳր. որից յաճախել «շա-տացնել, աւելացնել» ՍԳր. Ազն. (տարբեր իմաստ ունի Եփր. յոբ. ՀԱ 1912, 670, տող 197), յաճախութիւն ՍԳր. յաճախաբար Ոսկ. ես. յաճախագոյն Ագաթ. Կորիւն. Եւս. քր. յաճախագունդ Եւս. քր. Ոսկ. ես. յաճախա-գութ Ոսկ. ես. և մտթ. Սեբեր. յաճախորդ (նոր բառ)։

• ՆՀԲ լժ. հյ. ճոխ, աճեցուն, թրք. čon «շատ», səq «խիտ»։ Հիւնք. յաչաղել բայից։ Lidén IF 18, 503, Arm. Stud. 76, Pedersen Հայ. դր. լեզ. 62 և Meil-let, Altarm. Elementarb. 198 հանում են աճել բայից յնախդիրով (բայց ա-ռանց մեկնութեան է մնում -ախջ։


Յամ, ոյ

s. adv.

delay;
late.

• «ուշ. կամաց, դանդաղ». արմատ ա-ռանձին անգործածական. որից կազմուած են յամով «ուշ» Կլիմաք. Շնորհ. եդես. յամել «ուշանալ, դանդաղիլ» ՍԳր. Ոսկ. Սեբեր. Վեցօր. «երկայնամտիլ, յարատևել, հանա-պազորդել» Ոսկ. մ. ա. 22, 23 (=մհյ. յեմել «ուշանալ» Անսիզք 15, 23, 25), յամենալ ՍԳր. Եփր. հռ. յամեցուցանել ՍԳր. (=մհյ, յեմեցնել «ուշացնել, յետաձգել» Անսիզք 81, յիմել, յիմեցնել «վճարը ուշացնել» Սմբ. դատ. 150, 151, 154). յամումն Երզն. մտթ յամուրդ «յետաձգում» Եւս. պտմ. 93. մեծա-յամ Ճառընտ։ Այստեղ է պատկանում նաև ւամր «ուշ, դանդաղ, կամաց» Բ. պետ. գ. 9. Վրք. հց. «երեկոյ (իբրև ուշ ժամանակ)» Տիմոթ. կուզ, էջ 150. որից յամրանալ Փարպ. յամրագնաց Եզն. Վեցօր. անյամր «շուտ» Մագ. յամրաքայլ, յամրընթաց (նոր բառեր) ևն։ Երկուսի կապր հաստատում է Վրք. հց-բ. 396. Երեք օր յամր թողեալ (յետաձգելով, ուշացնելով) ոչ մկրտէր. ապա ի յասելն թէ ընդէ՞ր յամես..։

• ՆՀԲ ոուորի էլ արմատը դնում է ամ։ Lag. Urgesch. 468 հնխ. yam «բռնել սանձեւ» արմատից։ Տէրվ. Altarm. 53 և նախալ. 100 սանս. yam «բռնել, սան-ձել», զնդ. yat, յն. ζητέω «խնդրել», ζημία «պատիժ» բառերի հետ՝ հնխ. yam. yat, yan «բռնել, ջանալ» արմատից։ Müller, Armen. VI և Bugge KZ 32 22, IF 1, 449 սանս. yam-։ Müller WZ-KM 8 (1894), 188 պրս. [arabic word] ︎ ǰamand

• (? չունի ԳԴ) «ծոյլ»=իրան. *yamant ձևի հետ։ Հիւնք. յամել դնում է ամ բա-ռից, իսկ յամր՝ Հերմէս բառից։ Անդրիկ-եան, Բազմ. 1903, 368 նոյն ընդ ժամ. որի տկար աստիճանն է. այս առթիւ յի-շում է թէ Արդուինի բարբառով ամէն ժ հնչւում է յ։ Pedersen Հայ. դր. լեզ. 116 նոյնպէս ամ «տարի» բառից։ Ղափան-ցեան ЗВО 23, 352 զնդ. yam «բռնել» բառի հետ։ Pokorny I. 207 հակառակ 1 այս մեկնութեան, ըստ որում ընդունում է թէ բառիս արմատն է ըստ Pedersen ամ «տարի»։

• ԳՒՌ-Անն. էմէլ, Սվեդ. իմիլ «ուշանալ»։


Յամառ, աց

adj.

obstinate, stubborn, self-willed, wilful, headstrong, sullen, restive;
tenacious.

• , ի-ա հլ. «կամապաշտ, պնդագը-լուխ, ուզածն անել փափպգող» Ոսկ. ես. Եւս. պտմ. Ագաթ. Մծբ. որից յամառիլ ՍԳր. Ոսկ ես. Եփր. եբր. յամառոտ Ոսկ. մ. ա. 12. Եփր. ել. էջ 149, 180. Ղևտ. Վկ. արև. 76. Մծբ. յամառութիւն ՍԳր. Եզն. Ագաթ. ևն։

• ՆՀԲ «այն՝ որ յամէ յառս և ւառածս իւր, կամ համայն յարեալ, լծ. լտ. te, merarius»։ Տէրվ. տես յամ-ել։ Հիւնք. համար բառից։ Ղափանցեան ЗВO 23 352 յամել բայից։ Պատահական նմա-նութիւն ունի կիրգիզ. [arabic word] omrau «յա-մառ» (Будaговъ 1, 158)։


Յամբայր

adv.

totally, entirely, quite;
rashly, imprudently.

• «յախուռն, անխնայ» Ոսկ. մ. ա. 11. «ի զուր, պարապ տեղը, վայրապար» Ոսկ. մ. ա. 13. որից ընդվայրայամբայր «բոլորովին պարապ տեղը» Ոսկ. ղզր. զ. էջ 555 (Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 176-? բառս անջատ անջատ կարդում է ընդվայր և յամբայր). գրուած է նաև յամբոյր «վալ-րապար, յախուռն, ի զուր» Փիլ. նխ. բ. 117. Լծ. փիլ. Սարկ. հանգ. (Վարդանեան, անդ, այս բառը համարում է սխալ գրչութիւն) «ա-ռանց երկար քննութեան, հապճեպով դատ-ուած» Անան. թրգ. 5։

• ՆՀԲ եոկուսը տարբեր բառեր համա-րելով՝ յամբայր մեկնում է յամբոկ, յա-մառ, յամբոյր ձևերով, իսկ յամբոյր մեկնում է «խոտորնակ, թրք. yampuri կամ հյ. անհամբոյր»։


Յամոյր, մուրաց

s.

wild goat;
antelope.

• , ի-ա հլ. «վայրի այծ, այծեամ» Յոբ. լթ. 1. Օր. ժդ. 5. Փիլ. ել. բ. 101. Խոր. բ. 81. գրուած յամօրէ Սիմ. ապար. 30. որից յամոյրանման Խոր. աշխ. 615։

• = Ասոր. [syriac word] yaxmūrā, որի հետ նոյն են եբր. [hebrew word] yaxmū̄r (երկուսն էլ գոր-ծածուած Օր. ժդ. 5, ճիշտ հայերէն բառի դէմ) և արաբ. [arabic word] уahmūr «այծքաղների (antilope) ցեղից կարմրագոյն մի անասուն կամ ցիռ» (կայ նաև արաբ. [arabic word] yāmu' «արու եղջերու» կամ «մի տեսակ քարայծ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 753 և Բ. 158)։ Բա-ռը բնիկ սեմական է և ծագում է hmր «կար-միր» արմատից (Gesenius17 242, 298)։-Հիւբշ. 31։։

• ՆՀԲ պրս. եամուր, եէմուր։ Lag. Ges Abhd. 52 վերի ձևով։ Նոյնը նաև Պատկ. խոր. աշխ. 80։ Էմին. Динaст. cnисокъ 1884 (արտ. Изсльд. и cтат. էջ 186) -ոյր մասնիկով կազմուած։

• ՓՈԽ.-Վրաց. იამოაირი իամոաիրի կամ ჩიაორი նիամորի «վիթ», գործածուած Օր. ժդ. 5 հայ բառի դէմ, որից տառադարձւած է. թարգմանութեան ժամանակ։


Յայրատ, ից, աց

adj. adv.

impudent, immodest, wanton, unchaste, lecherous, lascivious, lustful, lewd, obscene;
— or —ս, impudently, unblushingly, immodestly, lewdly, lustfully, obscenely.

• , ի-ա հլ. «անառակ, անամօթ. լիրբ, պագշոտ» Սիր. իթ. 5. Ոսկ. մ. ա. 17. մտթ. տիտ. յետնաբար գրուած է նաև յա-րատ, այրատ, արատ. որից յայրատիլ Ոսկ, կող. ժբ և մ. բ. 12 (այրատիլ Ոսկ. ա. տիմ. էջ 40). յայրատութիւն Մծբ. Ոսկ. մ. ա. 16. բ. տիմ. յայրատաբաց Կոչ. 231. յայրատա-գոյն Բ. մկ. ժդ. 30. Ոսկ. մ. ա. 6, 17. ակ-նայայրատ Նար. և այլն։

• Հիւնք. յն. ἐρωτηϰά «սիրային» բա-ռից։ Karst, Յուշարձան 421 մեկնում է իբր *յայր-հատ, *այր-հատ և *այր «ա-մօթ» արմատը կցում է թրք. ar «ամօթ» բառին, որից ar-səz «անամօթ»։


Յանգ, աց

cf. Յանկ.

• . անստոյգ բառ, որ գտնում եմ հե-տևեալ հատուածի մէջ. «Զոր օրինակ որ յանգն յաղթիցէ և զապստամբսն կապիցէ». Սեբեր. էջ 40։


Յանց, ից

s.

fault;
sin.

• տե՛ս Անցանել։


Մտրուկ, րկաց

s. bot.

young ass;
colt, foal, filly;
colt's foot.

• , ի-ա հլ. «քուռակ, իշուկ» Ծն. լբ. 15. Ոսկ. մ. գ. 13. գրուած մտրուք Վրդ. առ. 119. որից իշամտրուկ Սեբեր. 199։

• Հիւնք. մտրակ բառից։ Jensen, Hitt u. Arm. 78, 213 հաթեան mtl, mutal, mudal հոմանիշի հետ։

• «խոզերին սիրելի մի ուտելիք». մէկ անգամ ունի Համամ. առակ. «Որպէս պեհիարոնն և մտրուկքն և դիքանքն՝ խոզի կերակուր են». (այլուր ՆՀԲ գրում է մտուկքն և տիգանքն. տե՛ս պեհիարոն բառի տակ)։ ՀԲուս. չունի։ սրափիլ Յիշատ. ժէ դարից (Դիւան ժ. էջ 66) մրափած «քնած, թմրած» Մաշկ. Գնձ. Խլաթ. յիշ. 23. մրափող Առաք. լծ. սահմ. 560։


Մրափ

cf. Նիրհ.

• «նիրհ, քուն, թեթև քուն». չէ գոր-ձածուած հնեռի մէջ, բայց կայ միջին հայե-ռէնում և նոր գաւառականներում. հմմ. Քուչ. 78 (Մրափն զիս է տարել). Առաք. լծ. սահմ. 344. որից մրափել «նիրհել» Գնձ 24-4as

• Հիւնք. յն. Κορφεύς «Մորփէոս, քնոյ աստուած» անունից։ (Այս ստուգաբա-նութիւնը՝ թէև ըստ երևութին շատ յա-ջող է, բայց իրապէս բոլորովին սխալ է։ Νορφεύς գալիս է μօρφή բառից, որ նշանակում է «ձև, գեղեցկութիւն», յե-տոյ «ուրուագիծ, արտաքին երևոյթ» և վերջապէս «տեսիլք, երազ». վերջին ի-մաստից ծագում է Մորփէոսը, որ ըստ այսմ երազների աստուածն է և «քուն» նշանակութեան հետ գործ չունի)։

• ԳՒՌ.-Խրբ. Պլ. Ռ. Սեբ. մրափ «թեթև քուն», Երև. Վն. մրափ «խոր քուն», Ասլ. մրափ, մրա*, Մշ. մրապ, Ագլ. մրօփ, Շմ. մռափ, մուռափ։ Որից Պլ. մրափէլ «թեռև ննջել» (իսկ Երև. Վն. «խոր քնել», Ղրբ. Շմ. «կատուի կամ շան քնելը»), Ագլ. մրա՛փիլ Տիգ. մըրըփիլ, Խ. Սլմ. Վն. մոփել, Մրղ. մըռփըէլ, Ալշ. Մշ. մոպել «անասունների տել, մրափցնել, մրափոտել։


Մրգուզ

adj.

vile, abject, low, base, mean, despicable;
obscure.

• (գրուած նաև մրքուզ) «անպի-տան, նուաստ, ստորին» Փիլ. լիւս. 149. Ար որս. Եղիշ. միանձ. 163. Համամ. առկ. Նչ. թղթ. Մագ. թղ. 237։

• ՆՀԲ արաբ. մէրքիւզ «յերկիր հարըս-տեալ»։ Հիւնք. կրմուղ բառից։


Մրտիմն, տման

s. zool.

s. zool. querquedula, teal.

• «ծովային ձկնակեր մի թռչուն» Գիրք թղ. 486. իսկ յգ. մրտմունք ձևով ունի Երզն. ժ. խորան, 7բ, 10 բ. սեռ. մրտմանց Երզն. ժ. խորան, 11 (ըստ Լեհ. «bruntus, querquedula»). շփականի անկումով՝ մըտ-մունք Անան. գիտ. 8 (երկիցս)։

• Գաբ. բառ. համարում է «մարթի, mouette թռչունը» և համեմատում է արաբ. մէրզամի պահրի ձևև հետ։

• ԳՒՌ.-Ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 495 Օշական և Աշտարակ ունին մրտիմ ձևով. (գլուխը սև, թևերը մոխրա-գոյն և սպիտակախառն, կտուցը կարճ և տափակ, ոտերը կարճ, սև և թաղանթապատ ջրասէր թռչուն)։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

• , ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։

• = Ծագում է հյ. մրուր բառից, ինչպէս ցոյց են տալիս վերի «ծուխ» և «ամպ» նշա-նակութիւնները. հմմտ. նաև Եփր. վկ. արև (Սոփերք Ի. 91) «Օդք սուգ զգեցեալ բարկու-թեամբ շնչէին և ի պարզ յստակութենէն յա-րամուր (Սոփերք աւելացնում է և ի մրուր) և ի մրրիկ դառնային (Եփր. չունի ի մրուր)». -հմմտ. նաև Երև. մրրած «փոթորկուած, մրրկուած (ամպեր)». նմանութեամբ՝ «խիստ նաւոազած, գազանացած». (Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 495)։

• Klaproth, Asia polygl. էջ 105 ալ-բան. mura, հսլ. burja «փոթորիկ»։ ՆՀԲ «մրուր կամ մուր ցնդեալ յօդս»։ Տէրվ. Լեզու 1887, 45 և Նախալ. 99 մրուր բա-ռի նուազականն է։ Հիւնք. մրուր բառից։ Ալիշան, Հին հաւատք 216 հնդ. մարուտ «բարի հողմ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 սումեր. imiri «մրրիկ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. mourē «հիւսիսի ծով», որ չի կա-րող կապ ունենալ։


Մքռայ

s.

crevice in the earth, chink.

• «հողի ճեղք կամ պատռուածք». ունի Վստկ. քանիցս (գրուած նաև մգռա). Եթէ ի սպիտակ գետինն պատառած մքռա յամառան չորութենէն զառնէ խիստ մգռա (էջ 15). Սպիտակ հողն և ոչ մքռայն.. մքռայն ամենևին վատ է (էջ 159). Բայց ի խորու և ի հաստ գետինն՝ որ մքռայ ունե-նայ, ամենևին չէ պարտ տնկել ձիթենի (էջ 176)։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «ցեխ, տիղմ, ճահիճ» Վեցօր. էջ 58. Փարպ. Ոսկ. յհ. բ. 8, 12 (յետին). «ճախճախուտ» Վրդն. ծն. յետնաբար գրուած է մուր Արծր. հրտր. Պատկ. էջ 199, ինչպէս նաև մուռ՝ որ յիշում են մեայն Բառ. երեմ. յաւել. 554 և ՀՀԲ. գործածուած եմ գտնում Յայսմ. մրտ. 9 (էջ 552 ա) Հարեալ էին ի տիղմն գետոյն և խրեալ ի մուռն (այլ ձ. ի մօռն)։ Այս ար-մատից են՝ մօրանալ «ճահճանալ» Վեցօր. մօրտանալ Սեբեր. 158. մօրական Եւս. քր. (գրուած մուրական Վրք. և վկ. բ. 178). մօ-րասէր Կիր. պտմ. մօրաթաթախ Մամեե. բազմամօր՝ ունի միայն ԱԲ (գործածուած եմն գտնում Յայսմ. մըտ. 13 (էջ 561բ). ի բազ-մամուռ և ի տղմային տեղիսն ճանապար-հազ. նոյն բառն ունի և Մին. համդ. 63), Մեծամօր (յատուկ անուն գետի) Ագաթ. մօ-րատ «ճահիճ» Ոսկ. Ճառք 672. Սմբ. պտմ. 49. Սամ. անեց. 105. «տղմուտ, ճահճուտ» Վրք. հց. Ուռհ. գրուած նաև մուրատ Վրք. հց. ա. 649. մօրտ, մուրօտ ԱԲ. մօրոտ Ուրհ. 352. մորտ Դրնղ. 479 (այլ է մորտ՝ որ տե՛ս առանձին). կայ և մուրտաստան «ճահի՞ճ» Բուզ. 124։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mauri-կամ məu-ri-ձևից. սրա հետ հմմտ. յն. μնρω, μնρομαι «հոսել, ողողել, լալ, ողբալ», լիթ. murstu, murti, murau «խխում դառնալ, բոլորովին թրջուիլ», maurə «ճահճացած ջրերի մէջ աճող մի տեսակ բոյս, մօրաբոյս», լեթթ, maura «տան շուրջն աճող թաց ու պարարտ խոտ, արօտ», mauragas, muragas «ճահ-ճաբոյս», murit «կեղտոտել, ապականել». հսլ. murava, ռուս. мурaвá, սերբ. murava, չեհ. murawa «ծովային կամ ճահճային խոտ, արօտ», ռուս. муръ «մարգի արօտ», мурыи «գորշ» (որ է «կեղտոտ գոյնով»). мураcтьи «գորշախայտ», սլով. murava trava «տան շուրջը կամ ճանապարհների եցերքն աճող խոտ» (նշանակութեան զար-գացման համար հմմտ. գերմ. Wiese «մարգ, առօտծ= հհիբս. veisa «ճահիճ», հոլլ. ware վբաաὶ 't.︎1. «ցեխ,, տիլմ»=հբգ. wasō «թաց գետին արօտ»>ֆրանս. gazon «արօտ)» ևն։ Այս բառերը ծագում են հնխ. meu-«թաց, խո-ննձ անմաքուր ջուր, կեղտոտել» պարզա-կան աիմատից''աճած՝ρօ-աճականով (Po. ἴδrnν 2 252 rraitmahn' 172)։

• Առաջին, անգամ Néumann ZKM։ ււ 242, համեմատեց գերմ. moor. «ճահիճ» բարէ հետ։ Տէրվ. Կախալ. 98 համէմա-«ς k. ❇., marè,, գղԲ։ marlsšarϰs, պրց. Murβ-ab ձևերի հետ և բոլորք վիասին, դնում է հնխ, mar, քմեռնիլ» պրմատէ տակ։-Հիւնք, մայր բառի զեր ռականից է հանում։ Քիւփէլեպն, Բազմ, 1910, 153 մեռանիլ բայից։ Petersson

• LDâ 1916, 17-18 (առ Pokorny 2, 224) ալբան. makε «սոսինձ, ձութ, կանգնած հեղուկների երեսին կաաած փառ», լտ. macero «կակղացնել», հսլ. mokru «խոնաւ, թաց», ռուս. мочита «թրջել» ևն բառերի հետ, որ ընդունում է Pokorny 2, 224՝ դնելով հնխ. maq «թաց, խոնաւ» արմատի տակ. հայ ձևը իբրև *maq-ro-։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով նոյն ինքն Petersson KZ 47, 281 (նոյն 1916 թուին), որ ըն-դունում է դարձեալ Pokorny 2, 252, Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2 (1927) 80 կրկնում է Neumann-ի մեկնութիւնը, ինչպէս արել էր նաև Bittner WZKM 15 (1901), 410։ (Ըստ այս մեկնութեան հյ. մօր<մաւր ցեղակից է դրւում հետև-եալ բառերին.-լտ. mare, հիսլ. marr, կիմր. կորն. բրըտ. mor, հիռլ. muin «ծով», անգսք. mere «ճահիճ, ծով», mor «ճահիճ», անգլ. meer, mere, mire, moor «տղմուտ, ճահիճ», գոթ. marei «ծով». marisaiws «ծովակ, լիճ», հբգ. mari, meri «ծով», muor «ճահիճ», հոլլ. meer, գերմ. Meer «ծով», Moor «ճա-հիճ, մօր», հսլ. morje, ռուս. морe, չեխ. mofe սերբ. möre, բուլգար. more «ծով», լիթ. mārès «ծովածոց». հառուս. mary «ծովածոց» ևն (Pokorny 2, 234, Walde 464, Boisacq 49, 1054, Traut-mann 169-170. Kluge էջ 325 և 335), Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. mari կամ mori «ծով»։ Հայերէնը սը-րանց հետ կապելու համար երկու դըժ-ուարութիւն կայ. նախ՝ ձևը (a ձայնի դէմ աւ). բայց այս դժուարութիւնը կա-րելի էր հարթել, ենթադրելով՝ որ a ձայ-նաւորը երկբարբառի է վերածուել, այն. պէս՝ ինչպէս մատ(չիլ) և մօտ, արածել և արօտ, յատանել և յօտ։ Երկրորդ դըժ-ուարութիւնն այն է, որ *mari արմատը յատուկ է միայն արևմտեան հնդևրո-պական բարբառին և գտնւում է միայն իտալական, կելտական, գերմանական և բալթիկ-սլաւական լեզուներում (Menl-

• gue latine, Paris 1928, էջ 42)։ Ան-ստուռ է սանս. marvādā «ծովեռեռո» բառը, իսկ յունարէնում կայ միայն Ἀμφί-μαρος «ծովերի աստուած Պոսիդո-նի որդին». առանձին գոյութիւն չունի։ Այս պատճառով անընդունելի է հյ. մօր=լտ. mare, գերմ. Moor կապակ. ցութիւնը, քանի որ կայ վերի յարմարա-գոյն բացատրութիւնը։

• ԳՒՌ.-Սվեդ. մուրուդ «ցեխ», ըստ գա-ւաշցոց՝ մօռ «ցեխ». Զթ. մույօդ, մուրոդ «ցեխ» (հմմտ. Կիլիկեցի Սմբատ պատմիչի մօրատ ձևը), նոր բառ է մօրջուր Զթ. «ճահ-ճաջուր»։

• ՓՈԽ.-Թուշ. მოვრელ մովրել «ճահիճ»։


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

• , ի-ա հլ. (սովորաբար անեզա-կան, յետնաբար կայ նաև եզակի գործածու-թեամբ) «մօրուս»։ ՍԳր. Բուզ. Եփր. թգ. 404. գրուած է նաև մորու, մորուք, մուրուք (գըծ. մուրւօք Սարգ. բ. պետ. բ. էջ 538, մուրվօք Մխ. այրիվ. էջ 61). օ>ու ձայնափոխութեան համար հմմտ. մօրու «խորթ մայր»>Բլ. մու-րու. նոր գրականի մէջ ընդունուած ձևեռն են մօրուք (արևմտեան բարբառ), միրուս, մօ-րուս (արևելեան բարբառ)։ Այս բառից են մօրուանի Եւս. քր. մօրուարձակք «կզակ» Ոտմ. աղէքս. մօրուեղ Մագ. անմօրուս Բուզ. Շիր. երկայնամօրուս Յայսմ. գեղեցկամօրու Պղատ. եւթ. խարտեշամուրուս Յայսմ. պա-կասամօրու Յայսմ. մօրուագալի «պատանի՝ որի բեխն ու միրուսը նոր են մրած» Նղշ. էջ 9։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smakru-ձևից ցեղակիցներն են սանս. çmáçru-(յառա-ջացած *smáçru-ձևից) «մօրուք», լիթ. sma-krä «ծնօտ», smākras «միրուս, ծնօտ», լեթթ. smakrs «ծնօտ, քիմք», իռլ. smech «ծնօտ». ալբան. mjekre «ծնօտ, կզակ, մե-րուս». (այս նշանակութեանց յարակցութեան համար հմմտ. յն. γένειον «ծնօտ և մի-րուս», իտալ. barba «միրուս», բայց և Dan-te, Քաւար. xxxI 68, 74 «ծնօտ», ռուս. 6o-рoдa «կզակ, մօրուս» և զանազանելու հա-մար՝ подбородокъ «կզակ»)։ Բոլորի պար-զական նախաձևն է smek-(Pokorny 2, 689, Trautmann 270)։ Հայերէնը կարող է գալ *smakru-ձևից՝ նախաձայնի անկումով և k վերածուելով ւ-ի (տե՛ս Pedersen, Հայ. և դրացի լեզ. 31)։-Հիւբշ. 476։

• Klaproth, Asia polygl. էջ 99 սլ. bo-roda. լտ. barba, գերմ. Bart «միռուս» բառերի հետ, իսկ էջ 346 թիբեթ. ma-ra։-ՆՀԲ յն. μεῖρας «միրուս» (այս-պիսի ձև չգիտեն սակայն ո՛չ Bailly և ո՛չ Sophocles. կայ միայն μεῖρας «աղ-ջիկ. յետնաբար՝ տղայ»)։ Lag. Arm. Stud. § 1539 սանս. çmaçru, որով և ինքն է առաջին ուղիղ մեկնողր։ Հիւնք, մուր, մուրկ բառերից։ Հացունի. Պատմ. տարազի 327 պրս. մույ «մազ»+րուխ «այտ» բառերիցll

• ԳՒՌ.-Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. մօրուք, Ալշ. Մշ. Շմ. մուրուք, Զթ. մույուք, մուրուք, Հճ. մույուք, Սվեդ. մուրէօք, Ասլ. մէօրիւք, մքօ-րիւ*, Ախց. Երև. Կր. Հմշ. Ջղ. Սչ. Տփ. մի-րուք, Ննխ. միրուք, միւրիւք, Յղ. մէ՛րուք, Ագլ. մա՛յրուք, Ղրբ. Գոր. մրօք, Մրղ. մի-րիւս, Սլմ. մրիւս, Ոզմ. մօրօս։ Նոր բառեր են մօրուքախառն, մօրուքտր, մօրուօք։

• ՓՈԽ.-Կապադովկ. μαρούϰια «ծնօտ» (տե՛ս Karolides, Γλωσ. συγϰριτ էջ 92 և 191, որից և Bugge KZ 32, 11. նշանակութեանց տար-բերութեան համար տե՛ս վերը).-Թրք. գւռ. Ատն. (նաև թրքախօս հայոց և յոյների մօտ) մօրուք։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. mātruyā-ձևից, հմմտ. լն. μητροιά́ և հ. պրուս. pomatre «մո-րու». աւելի յետոյ կարծուած է հայկական ածանց, ինչպէս յօրայ, որ յետոյ դարձել է հօրու։ Աւելի ընդարձակ տե՛ս մայր։


Մօրուտ

s. bot.

s. bot. tuberose.

• «մի տեսակ ծաղիկ». մանրա-մասն տե՛ս հօրուտ։


Յախճապակ, ի, աց

s.

cf. Յախճապակի.

• , ի-ա հլ. «մոզայիկ, մանր քարերով բանուածք» Բրս. ընչեղ. Ածաբ. աղք. Ճառընտ. Պտմ. առ. լեհ. գրուած ախ։ ճապակ Շնորհ. տաղ. որից յախճապակեայ Ոսկ. մ. բ. 25. յախճապակապատ Փիլ. տես. յախճապակել Գնձ. Անան. եկեղ. նոր գրակա-նում յախճապակի նշանակում է «porcelai-ne»։

• ՀՀԲ ապակի բառից։ ՆՀԲ խիճ և ա-պակի բառերից, իսկ յա-դնում է իբր թրք. այագ և հյ. աք «ոտք», որ գըտ-նում է նաև յախնթոր, յաղթել և յատակ բառերի մէջ։


Յակոբուկ

s. bot.

s. bot. morel or winter-cherry, alkekengi.

• = Կազմուած Յակոբ անունից. հմմտ. ֆր. ǰacobèe «ճառագայթաձև ծաղիկներով մի տունկ»։

• ՆՀԲ «որպէս թէ խաղող խաբօղ» (ու-րեմն հանում է Յակոբ անունից, որ նը-շանակում է «խաբող»)։


Բզաք

s.

goat castrated.

• «արու այծ» Մագ. քեր. 240 և Երղն. քեր.։

• = Պրս. ❇ buz «այծ» բառի [arabic word] buzak «ալծիկ» նուաղականից. բուն հայ ձևը տե՛ս. բուծ. հմմտ. ասոր. [syriac word] bzqā «փոքր խոյ, aries parvus» (Brockelm. 35), որ նոյնպէս պարսկերէնից է փոխառեալ։-Աճ.


Բզրուկ

s. bot.

s. bot. myosotis, mouse-ear, forget-me-not.

• «մկնականջ կամ սամուխ կո-չուած բոյսը» Գաղիաս. Բժշ. ունին միայն ԱԲ և Հայբուսակ § 340. վերջինը համարում է մերթ «alsine» և մերթ «alopecurus». սխալ-մամբ գրուած է նաև տզրուկ ԱԲ։

• = Արաբ. [arabic word] bazr կամ bizr բառի նւա-զականից (հյ. -ուկ մասնիկով). այս բառը նշանակում է «սերմ». բայց նոյն բոյսի վայ-րի տեսակը (կամ ա՛յնպէս համարուած) և յատկապէս նրա սերմը կոչւում է արաբ. [arabic word] bizr-i-qatūnā, հմմտ. ՀԲաւս-§ 340 և § 1559. տե՛ս և նախորդը։-Աճ.

• Որովհետև Գաղիանոսում գրուած է բզրկի տուտն և լտ. alopecurus նշանա-կում է բուն «աղուէսի պոչ», ուստի ՀԲուս. § 340 հետևցնում է թէ «ըստ այսմ