bodkin;
awl, pricker.
• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. per-«ծակել» արմատից՝ -իւն մասնիկով. ցեղա-կիցներից հմմտ. յատկապէս յն. πείρω «ծակել», περόνη «ծակելու գործիք, ճար-մանդ, գնդասեղ և նսաններ», նյն. περούν «պատառաքաղ» (որից փոխառեալ են Ախց. Կր. Երզ. Զն. էվ. բերոն և Սվ. բիլոն «պա-տառաքաղ», Եւդ. բերոն «գդալ», լազ. pe-rōni և գնչ. beruli «պատառաքաղ»), περο-νω «ծակել», հսլ. na-perja, na-periti «ծա-կել», ալբան. š-boroǰ «ծակել, խթել», š-puay «պատը ծակել, քանգել»։ Նոյն արմատի «միւս կողմը անցնիլ, թափանցել, երթալ, ճամբորդել, նաւել ևն» նշանակութիւնների և սրանցից բխած բառերի վրայ տե՛ս Boi-sacq 757, Pokorny 2, 39։-Հիւբշ. 467։
strong, powerful, mighty, vigorous, valiant;
robust, lusty, stout;
potent, energetic, efficacious;
—ն, —ն երկնից եւ երկրի, the Almighty, Omnipotent;
—ք, the mighty of the earth;
— զօրութեամբ, very strong, most valiant, mighty;
— թեւարկու, a professed or open protector.
• = Կազմուած է զօր բառից հ-մասնիկով, որ գտնում ենք նաև հլու, հմուտ բառերի մէջ։ Այս մասնիկը կարող է բնիկ հայ լինել, բայց կարող է նաև իրանեանից փոխառեալ լինել. (բաւական ճոխ գործածութիւն ունի իրանեան լեզուների մէջ)։ Վերջին պարագա-ւին՝ յարմարագոյն է ենթադրել, որ բառը ամբողջապէս փոխառեալ լինի պհլ. *hu-zor=զնդ. *huzāvar հոմանիշից։ Բայց նոյն իսկ եթէ հայակերտ կառուցուածք էլ լինի, իրանեան ազդեցութիւնը անհերքելի է (տե՛ս Meillet MSL 21, 187)։-Հիւբշ. 180։
• Peterm. 26 պրս. [arabic word] xzr ձևի հետ, որի ինչ բառ լինելը յայտնի չէ։ Windisch. 22 սանս. sa, sam, sama «հետ, ընդ»+զօր։ Lag. Btrg. baktr. Lex. 37 զնդ. huzāvarə, նաև իրանեա-նից փոխառեալ արաբ. hizabr «առիւծ»։ ZDMG 1868, 330 համեմատում է պհլ. [arabic word] huzwāreš բառի հետ և փորձում է մեր բառի միջոցով սրա ըն-թերցումը ճշտել։ Պատկ. Խոր. աշևւ 1877, 71 զնդ. huzāvarə։ Տէրվ. Նախալ. 73 և Հիւնք. զօր բառից՝ հ մասնիկով։
• ՓՈԽ.-Կայ արաբ. [arabic word] hazavvar «հր-զօր, ուժեղ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818), որ եթէ իրանեանից չէ, կարող է հա-յերէնից միայն փոխառեալ լինել։
hin (measure);
hymen;
matrass;
balloon.
• = Յն, ήμίνα «մի տեսակ հեղուկաչափ», որից փոխառեալ է նաև լտ. hemina՝ նոյն նշ. յոյն բառը ծագում է հμւ-«կէս» բառից և նշանակում է բուն «կէս (չափ)» (Boisacq 324-5). այս բառը սակայն Ս. Գրքի լու-նարէն թարգմանութեան մէջ բնաւ չէ գոր-ծածուած (Sophocles 565 չէ իսկ յիշած բա-ռըս), թէև կայ ասորի թարգմանութեան մէջ՝ Թուոց ժե. 7՝ [syriac word] hemīna ձևով (տե՛ս Brockelmann 84ա), որ փոխառեալ է յու-նարէնից։ Այնտեղ, ուր հյ. թարգմանութիւնը ունի հիմէն, յոյն օրինակը դնում է εἰν, εἰν ἰν, որ փոխառեալ է եբր. [hebrew word] hīn ձևից և այս էլ եգիպտ. hзn(w) բառից, որ նշանակում է «պտուկ. 2. չափ» (Gese-nius 1921, էջ 180)։ Ըստ Sophocles 598 յն. ῖν որ տանում է երկու ատտիկեան γόες, գործածուած է Ս. Գրքում՝ հետևեալ տեղերը. Ել. իթ 40 (երկիցս), Լ. 24, Ղևտ. իգ. 13, Թիւք ժե. 4 և Եզեկ. դ. 11, որոնց մէջ հ. թարգմանուած է միշտ դորակ, բացի վերո-յիշեալ տեղերից. յն. տարբերակներում էլ չկայ ἡμίνα ձևը։
foundation;
base, basis;
foot, bottom;
back, back part;
foundation, establishment;
— աղանալի, salifiable base;
— ի վեր, from top to bottom;
thoroughly, utterly;
— ի յատակ, to its very foundations;
down to the ground, to the bottom;
— or հիմունս արկանել, to lay the foundations of, to found;
— ի վեր առնել, կործանել, տապալել, յատակել, to cast to the earth, to throw, cast or pull down, to overthrow, to overwhelm, to subvert, to demolish, destroy or ruin utterly;
ի հիմանց կործանիլ, to be overthrown;
— լինել իրիք, to be the foundation of;
անկանիլ հիման, to have laid the foundation;
ի վերայ հաստատուն հիման, on a solid foundation.
• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] xim «հիմ. քարա-կոյտ» (Justi, Dict. Kurde էջ 168), Ս. Գրքի քրդերէն թարգմանութեան մէջ՝ հիմ. ինչ. Հի-մէ ուի լը սէր գէվըր տանի (Եդ հիմն ի վե-րայ վիմի). Չըմա քօ հիմէ ուի լը սէր գէվըր ռավի պու (Զի հաստատեալ էր հիմնն ի վե-րայ վիմի). Ղուկ. զ. 48. Լր սէր արտէ պէ հիմ մալ ջէ տքm (Շինիցէ տուն ի վերայ հողոյ առանց հիման). Ղուկ. զ. 49.-Թրք. գւռ. Եւդ. Տ. Ատն. ինչպէս նաև Երևանի՝ [arabic word] him «հիմ», ❇ evīn himi «տան հիմը» (այսպէս նաև Ատանայի թրքա-խօս յոյների մօտ. Բիւր. 1899, էջ 798 և Յուշարձան 329).-ն. ասոր. xim «հիմ» (տե՛ս Kалащевъ, Aисорско-pусcк. cлов. էջ 389)։
alkanet, red dye;
henna.
• ԳՒՌ.-նոր փոխառութեամբ սովորաբար հինա, որից կազմուած են հինադրէք, հի-նադրօնք, հինամօն, հինայտուք, հինայուան, հինայուել, հինահան, հինաւուն։
voice;
sound;
cry, shout;
noise, rumour, clamour;
term, word, speech, tongue, language;
tone, tune;
—ք պորփիւրի, the five universals, (term in logic);
— թռչնաց, warbling of birds;
— ցնծութեան, cry shout of joy;
— աղաղակի, cry, clamour;
cry of pain, moan, lament, groan;
նուագումն —ի, loss of voice;
կերկերումն —ի, hoarseness, raucity;
ի — բարձր, aloud;
զօաւոր, մեծավայելուչ, ախորժ, քաղցր, սասկայոյզ, տկար, դողդոջ, թրթռուն, անախորժ, կերեկրեալ or կերկեր, նուաղեալ —, loud or strong, grave or serious, agreeable, sweet or soft, passionate or pathetic, faint or weak, trembling, thrilling, tremulous or quivering, disagreeable or harsh, hoarse, falling voice;
—թաւ or թամբ, սուր or զիլ, base, deep, soprano, shrill sound or voice;
— բառնալ, արձակել, առնել, արկանել, առնուլ, to cry, to utter, to send forth cries, to cry out, to shout, to clamour;
— ածել, to cause a voice or cry to be heard;
to cry;
— տալ, to cry out, to exclaim, to shout;
to speak, to apostrophize;
to defy, to challenge;
ի — ասել, to say, to pronounce aloud, to tell, to recite;
ի մի — պատասխանել, to answer unanimously, with one accord;
աղաղակել ի — մեծ, to cry with a loud voice;
to shout, to clamour, to yell;
բարձրացուցանել կամ ցացուցանել զ—, to elevate, to raise;
to lower, to abase the voice;
բարձրացուցանել զ— աղաղակի, to raise one's voice;
— բարձեալ գոչել, to cry out, to vociferate;
— զկնի եդեալ կոչել ցոք, to call after one;
— տուեալ խրախուսել, to exhort aloud;
— տալ միմեանց, to provoke mutually, to defy;
to shout on, to exhort, to animate, to inspirit, to cheer up, to inspire with courage, to excite;
— տալ մարտի, to declare war, to declare oneself opposed to;
— տալ ըննդէմ երկնից խիզախել, to lift up the head against high heaven, to be proud, arrogant, boastful;
— նորա գելաւ, his voice failed him;
նուաղեալ է —ն, he has a dying voice.
• ԳՒՌ.-Ագլ. ձայն, Ննխ. Պլ. ձան, Ակն. Հճ. Սեբ. Սչ. Սվեդ. ձ'ան (բայց Ակն. ձ'էնէլ), Ռ. ցան, Ասլ. ձա, Խրբ. ձ'mն, Տփ. ձէն, Հմշ ձէն, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Ջղ. ձ'էն, Տիգ. ոէն. Զթ. ծէն, ձ'mն, Ոզմ. ձ'են, Շմ. ծmն Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. ծէն։-Նոր բա-ռեր են ձայնաւոր «տիրացու» (էնկիւրիի թրքախօս հայերն ունին saynavor «ձայնա-ւոր (պատարագ)» Բիւր. 1898, 865), ձայ-նախփի, ձայնխեղդ, ձայնկոխ, ձայնկտուր, ձայնհաս, ձայնողչէք, ձայնոտել, ձայնուիլ, ձայնս «ողբ», ձայնտուք «հրաւէր», ձայնւոր, ձայնքել «կանչել». կրկնական են ձայն-ձուն, ձայն-ձուկ, ձայն-ձոր, ձայնձնել, ձայնձնուիլ, ձայնձայնոց։
• ՓՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է համարում ալբան. ze, zan «ձայն», որ բնիկ բառ է ըստ այլ գիտունների։
hair;
horse-hair;
mane;
czar.
• «խոյ, նոխազ». գիտէ միայն Քաջու-նի, Գ. 147. աղբիւրը անյայտ է։
• ՓՈԽ.-Լազ. ծարի «ձիու պոչի մազ. 2. բաշով շինուած ցանց». վրաց. ზარი զա-րի, მარი ❇ ձարի «բազէ որսալու ցանց», გაწარი գածարի «թռչուն բռներու ցանց»։-
wheat-meal;
— գարի, pearl barley.
• ՓՈԽ.-Քրդ. sawar «gruau, blē perlé» (Justi), zavar «seigle blanc» (Socin), sa-vár «seiole froment cuit» (Garzoni), sā-var «froment pilé, cuit et séché» (S. A Rhea)։ (Հայերէնի հետ նմանութիւնը նշա-նակում է նախ Lag. Arm. Stud. § 1344, յե-տռւ lusti Dict. Kurde 233, Kurd. Gram. 12)։-Թրք. գւռ. Կես. Տ. և Եւդ. [arabic word] za-var «ձաւար» (Բիւր. 1898, 712 և 1899, 798, Յուշարձան 329)։
belch, belching, eructation.
• «կերածը վեր գալը, զգայռումն, ործալ» Մխ. Բժշ. 25, որից ձգռտալ «զգայ-ռիլ» Մարթին. Մին. համդ. 55. գրուած նաև ձկռտել ՓԲ, զկռտալ ՀՀԲ.-միջ. հյ. ձևն է ծռկտել հմմտ. Թլկր. 41 Հեծկլտայ և ծռկտէլ Կայ նաև կծռտալ ձևը՝ Աթան. 425 (այս-պէս մի ձեռագիր՝ փոխանակ ործկտալ)։ Տե՛ և զկրկտանք.
ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.
• ՓՈԽ.-Մինգր. ցխվինի, խվխենի «ձե-ղուն», որի հետ առանձնապես նման է Տր. ցխինք։
olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.
• = Սեմական բառ, որ ընդհանուր տարած-ուած է Արևելքում. այսպէս՝ ասոր. [syriac word] zaitā (բացարձակ ձևը zēϑ), եբր. [hebrew word] zayiϑ, արամ. zait, արաբ. [arabic word] zait, եթովպ. [other alphabet] zayt, խպտ. č̌oιt, հեգիպտ. sd? սրանցից են փոխառեալ քրդ. zeit, zei-tun, թրք. zeytin, zetin «ձիթապտուղ», վը-րաց. ზეთი զեթի «իւղ», ზეთიანი զե-թիանի «իւղային», ზეთის եე զեթիս խե «ձիթենի», թուշ. ზეთ զեթ «ձէթ». ուա zeyt, zit, ափխազ. azet, մինգր. xet'i, սվան. zet'y, չէրքեզ. zeyitin «ձիթապտուղ», գնչ. λeiti «ձեթ» ևն։ Կարծւում է, որ սեմական. ներն էլ փոխառեալ են հեգիպտ. sd ձևից։ Ոստ Hehn Kulturpflanzen III 8 ձիթենին Առաջաւոր Ասիոյ հարաւային կողմերին յա-տուկ մի բոյս է և Ասիոյ խորագոյն մասերի մէջ չի գտնւում. չի գտնւում նաև բուն հայ-կական հողի վրայ. բայց ըստ Ստրաբոնի, Խորենացու և Կաղանկայտուացւոյ առատու-թեամբ աճում է Ուտեաց, Տայոց և Գուգա-րաց նահանգներում. այսօր էլ յայտնի է Արդուինի ձիթապտուղը. բայց այս նահանգ-ները չեն վերաբերում բուն Հայաստանի. այս պատճառաւ հայերէն բառը փոխառեալ է, հաւանաբար, ասորերէնից։ -Հիւբշ. 309։
• Ամէնից առաջ Schröder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից։ ԳԴ արաբ. զէյթ -ից փոխառեալ։ ՆՀԲ եբր. զայթ և վրաց. զէ՛թի։-Peterm. 23, 35 եբր. և ասոր. ձևերը։ Lag. Arm. Stud. § 1347 հյ. ձէթ բառի բոլոր տառերն էլ անհա-մաձայն գտնելով ասորու հետ, կար-ծում է, որ ընդհակառակը սեմաևան ձևերն են փոխառեալ հայերէնից. ձիթե-նու հայրենիքն է Փոքր-Ասիոյ արևելեան կողմը և ձէթ բնիկ հայ է. ծագում է ghi արմատից, իբր *ghēti ձևից. սրանց հետ համեմատել յն. ἔρνος «ծիլ», ἐλαίης «ձիթենի» և γαίτη «մազեր, տերև, բոյս»? Նոյն հեղինակը Gottin-gen-ի Nachrichten թերթում, 1889 մայ. 29, թրգմ. ՀԱ 1889, 159 պնդում է, թէ
• ձէթ բնապէս Փոքր-Ասիոյ մէջ իրանա-կան լեզու խօսող մի ազգի բառն է, որից՝ Կիլիկիոյի և Պաղեստինի վրայով փոխառեալ են միւս ձևերը. մինչև եգիպտ. čait. հյ. ձէթ սկզբնական ձևն է։ Հիւնք. արաբերէնից։
• ՓՈԽ.-Ուտ. ծէթ՝ նոյն նշ.։
shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.
• ՓՈԽ.-Pedersen. Հայ. դր. լեզ. 219 ձըգ-տել բայի արմատը դնելով *ձգուտ<*ձիգու-տա «նետ». սրանից փոխառեալ է դնում լտ. sagitta «նետ» և թրք. sōgút, եակուդ. uöt. չուվաշ. šuza «ուռենի»։ (Շատ լեզուների մէջ «ուռի» բառը ծագում է «նետ» բառից. հմմտ. շվէդ. pil «նետ, ուռի»)։
gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.
• , ի հլ. «պարգև, նուէր, ընծայ» Եզն, Ոսկ. ա. թես. որից ձրի «նուէր, պարգև» Կոչ. «զուր, ընդունայն» ՍԳր. Ոսկ. եզն. ձրել «նուիրել, շնորհել» Սկևռ. աղ. կամ նաև ձի-րել Խոսր. պտրգ. 67, Գնձ. Անան. եկեղ. Տի-մոթ. կուզ, էջ 139, 209. ձերել Եփր. պհ. ձրիատուր Ճառընտ. առատաձիր Յհ. կթ. Մագ. ձեռաձիր Յհ. կթ. անձիր (գրուած և անծիր) «ապերախտ» Պիոն. (հրտր. WZKM 28, էջ 381), Ոսկ. եփես. բարեձիր Յհ. կթ. լիաձիր Նար. Մծբ. լուսաձիր Յիշատ. կաթ-նաձիր Նար. կուս. 412. կենաձիր Նար. կըրկ-նաձիր Նար. երկնաձիր Ճառընտ. Շար. հո-գիաձիր Նար. ճոխաձիր Ճառընտ. ձրիավարժ, ձրիակեր (նոր բառեր) ևն։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēr-արմատից, սրա հետ հմմտ. յն. γάρις (սեռ. γάριτος) «շնորհք, հաճոյք, ուրախութիւն, բարեհաճու-թիւն, յարգանք, երախտագիտութիւն, վար-ձատրութիւն, թոշակ», γαρίεις «շնորհա-լի», χαίρω «հրճուիլ, ուրախանալ», χαριτόω «երկնաձիր շնորհներով լցնել», լտ. horior, bor(iltor «քաջալերել, ոգևորել», օսկ. hê-rest «կամի», սանս. háryati «ախորժիլ, ցանկալ», զնդ. [arabic word] zara «ձգտում, փա-փագ, նպատակ», հբգ. ger «ցանկացող». գոթ. gairnjan «ցանկալ», գերմ. gern «հա-ճոյքով, ախորժանօք» ևն (գերմանականից փոխառեալ է ֆինն. kernas «հաճոյքով, մե-ծաւ ուրախութեամբ» Kluge, էջ 176)։ Այս բոլորի արմատն է հնխ. g'her, g'herei-«ցանկանալ, կամիլ, ախորժիլ». հայերէն ձիր ծագում է g'hēr-ձևից. բայց ունինք նաև ձերել, որ եթէ ուղիղ գրչութիւն է, ցոյց է տալիս բուն g'her-արմատը։ Մեր բառի հետ նշանակութեան կողմից յատկապէս կապւում է յն. γάρις «շնորհք, վարձատ-րութիւն». իսկ «ձրի» առման համար հմմտ. լտ. grātus «ախորժելի», gratia «շնորհք», grātis «ձրի» (Boisacq 1047, Walde 369, Ernout-Meillet 438-9, Pokorny 1, 601)։ -Հիւբշ. 470։
bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.
• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. soγ «ձող, սիւն» (Բիւր. 1899, 799), քրդ. zoela «փայտի ձող» (ըստ Ղափանցեան ЗВO 23, 355), թրք. գւռ. Սլմ. zulā, Երև. zola «ձող, փայտի ձող»։-Չող բառի վերջին իմաստից են փոխառեալ (այն ժամանակ՝ երբ դեռ հյ. ղ=լ էր) քրդ. և թրք. zol «կաշիի զոլ. 2. կերպասի վրայ երկար երկար գծեր», ն. ասոր. zulä «կեր-պասի վրայ զոլեր», վրաց. ზოლი զոլի «հիւսուածեղէնի վրայ զոլեր», ზოლიახი զոլիանի «զոլաւոր, զոլեր ունեցող», ზო-ლებიანი զոլեբիանի, ზოლ-ზოლი զոլ-զոլի «զոլաւոր» (իմաստի զարգացման հա-մար հմմտ. թրք. čubuq>ռմկ. չուպուխ «ճր-պոտ, ձող. 2. կերպասի վրայ զոլեր»), որոն-ցից յետ առնելով հյ. գւռ. զոլ «կաշու զոլ. 2. կերպասի վրայ զոլեր»։-Հայերէնից է վեր-ջապէս լազ. zevle «լուծի փայտը կապելու կաշի», որի համար հմմտ. հյ. գւռ. զոլ (Վն.) «կաշիէ չուան սայլի լուծը միացնելու հա-մար»։ Ուտ. zol «կաշիի զոլ, շերտ», zolama «երկար ձող. 2. հրացան»։
fish;
Pisces;
կապոյտ —, silurus, sheat-fish;
կարմիր —, gold-fish;
— ծովու, salt-water fish;
ձկան ականջ, մահարար, cf. Ձկնականջ, cf. Խռնդատ;
ծովու ձկան արիւն, cf. Կոնքեղ;
սակառի, սոսինձ, տապակ, փամփուշտ, թեփ, մորթն ձկան, fish basket, fish glue or isinglass, fish kettle, fish maw, fish scale, fish skin;
— որսալ, to fish, to go a fishing;
— խորովել, to grill, to broil fish.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hu-ձևից, որի վրայ աւելացել է -կն մասնիկը. հմմտ-մուկն, արմուկն։ Յեղակիցներից կան միայն յն. ἰχϑός լիթ. žuvis, լեթթ. zuvs, zuve, հպրուս. suckis (եզ. հյց.), suckans (յգ. հյց.) հոմանիշները, որոնց նախաձևը դըր-ւում է g'hyu-(ըստ Johansson) կամ g'hzu-(ըստ Bartholomae)։ Միւս լեզուները ներ-կայացնում են տարբեր խմբակցություններ. ինչ. լտ. piscis, հիռլ. iasc, գոթ. fisks. ա-րիական matsya-, հսլ. ryba, որոնք ըստ Meillet BSL 22, 48 թուի թէ փոխառեալ են զանազան ոչ-հնդևրոպական լեզուներից (Trautmann 373, Boisacq, էջ 387)։-Հիւբշ. 471։
used up, worn out, old;
cf. Հալ եւ մաշ.
• = Պրս. [arabic word] mās հոմանիշից. հմմտ. սանս. [other alphabet] maša-«լոբի», քրդ. mās «ոսպ, բակլայ»։ Իրանեանից են փոխառեալ նաև վրաց. მამა մաշա «ոսպի նման սի-սեռ», արաբ. [arabic word] maš «մի տեսակ հնդկական ընդեղէն՝ նման սիսեռի, phaseo-lus max L» (տե՛ս Իբն-ի Բատուտա հտ. Գ. էջ 131), ն. ասոր. maši «լոբի», արևել. թրք. mās «մաշ» (ըստ K. B. Shaw) կամ չաղաթ. māš̌ «մի տեսակ կորկոտ» (ըստ Vambery), ֆրանս. mäche «աղցան անելու խոտ է, valerianella locusta» (ըստ M. Devic, Dict. é́tym. des mots fr. d'origine orientale, Pa-ris 1876)։-Հիւբշ. 198։
scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.
• ՆՀԲ արաբ. (իմա՝ պրս.) մէշք. բայց երևի մեր բառը ուզում է հանել մաշեալ կամ լեաշկ ձևից։-Lag. Urgesch. 558 և Ges. Abhd. 282 մաշել բայից. իսկ ասոր. mašk դնում է հայերէնից փո-խառեալ։ Müller SWAW 41, 12 արամ. mašk, maškā ձևից։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. mešin «կաշի» բառի հետ։ Հիւնք. կաշի-ից։ Jensen փոխա-ռութիւնը համարում է հաթեան շրջա-նից։
• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ գնչ. maski «կաշի, մաշկ», վրաց. მამკი մաշկի «երկար զգեստի քղանցք, կաշեայ ծածկոց, վրանի ծածկոց» (վերջինիս համար հմմտ. նաև հյ. մաշկն), որովհետև այս լեզուները սեմականների հետ հաղորդակցութիւն չու-նին և իրանեանների մէջ չկայ «կաշի, մորթ, մուշտակ» նշանակութիւնը։ Հայերէնից է նոյնպէս կապադովկ. φάσϰι, որ Karolides, Γλ. συγϰρ. էջ 191 այսպէ՛ս է մեկնում. «ή λεπτή μεμβράνα, η ϰαλύπτουσα τά μυώδη μέρη τοῦ ϰρέατος τοῦ ἀπεσφαγμένον ζώον, εῖ̄τα δέ τὸ ἀπαχον ϰρέας, ϰαὶ ὸ άδύνατος, λιποσαρϰης ἄνϑρωπος (նուրբ թաղանթ, որ պատում է մորթուած կենդանու մսի մկանուտ մասերը. որից էլ նիհար միս, և տկար վտիտ մարդ)։ -Վերջապէս մեզնից են նաև վրաց. მაჩკა-თელა մաչքաթելա (Չուբինով 673) և ուտ. maškatikal, māskätil «ջղջիկ». սրանց մայ-րը հյ. մաշկաթև բառն է, որ կազմուած է մաշկ և թև բառերից։ Այս բառը նշա-նակում է նախ «մաշկեայ թև ունեցող» և գործածւում է իբր ածական ջղջիկի. հմմտ.-Չկէսն հերձաթևս անուանեցին, այսինքն զարծուիս և զկէսն մաշկաթևս, այսինքն զջղջիկանս գիշերոյ. (Ջղջիկան) թռչի թա-ղանթագեղ մաշկաթև թևօք։ Վեցօր. 162 և 173։ Սակայն նոյն ածականը հետըզ-հետէ գոյականի վերածուելով՝ վերջապէս նշանակել է «ջղջիկ». հմմտ. մաշկաթև կամ մալկթև, եարասա (իմա՛ թրք. yerasa «ջըղ-ջիկ»). Բժշ. մաշկաթևիկ «ջղջիկ» Առաք. լծ. սահմ. էջ 540։
cos-lettuce.
• = Յն. μαρούλιον, նյն, μαρούλι «հազար բոյսը, lactuca saligna, պրս. քեահու» բա-ռից։ Ըստ Bailly, Dict. gr.-ir. I9l0, էջ 12277 թերևս ἀμαρούλιον ձևից, որ գա-լիս է լտ. amarus «դառն» բառից։ Ըստ այսմ Մագիստրոսի բացատրութիւնը՝ որ ենթա-դրում է թէ բառը ծագած է μάῖος «մայիս» և ἰούλιις «յուլիս» ամսանուններից, ժողո-վըրդական կամ քմածին ստուգաբանութեան արդիւնք է։ Նոր յունարէնից է փոխառեալ թրք. [arabic word] marul «հազար», որից էլ Պլ. Սեբ. մառուլ։-Աճ.
seed-pod of the rose.
• ՓՈԽ.-ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).
metretes or amphora (a liquid measure, the Roman about seven, the Attic about ten gallons).
• ՓՈԽ.-Վրաց. მარი մարի «15 ֆնտա-նոց», կապադովկ. μάριϰο «փոքր սափոր» (Karolides, Γλ. συγϰρ. 91). մտած է նաև дa-ვ Աւետարանի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յովհ. Բ. 6. Հէր եէքէ ուան տըտօ եա սըսէ մար դշդտը սmնտ (տանէին մի մի ի նոցա-նէ մարս երկուս կամ երիս)։
cf. Մարգագետին.
• ՆՀԲ պրս. և արաբ. մէրճ։ Neumann ZKM 1, 242 գերմ. Mark, պրս. marz «գաւառ» ձևերի հետ։ Նոյնը նաև Gō-sche 6. Müller SWAW 41, 13 յիշելով արաբ. և արամ. ձևերը, սեմականից փոխառեալ է համարում։ Justi, Dict, Kurde, էջ 395 պրս. քրդ. արաբ. ձևերի հետ։ Հիւնք. պրս. մէրղ։ Մ. Ս. Դաւիթ Բէկ, Յուշարձան, էջ 398 գալլ. brō, հբրըտ. brool «երկիր, գետին», գոթ. marka «սահման», հիռլ. mrug, լտ. margo «եզերք» բառերի հետ։
• ՓՈԽ.-Վրաց. მარვი մարգի «ածու»։
• = Պհլ. *marg «թռչուն» բառից փոխա-ռեալ.. հմմտ. զնդ. ❇ mərəγa-, պհլ. murγ, murv, սանս. [other alphabet] mrgá-, պրս. [arabic word] murγ, բելուճ. տurg «թռչուն, հաւ». մեր ա ձայնաւորին համապատասխան են գալիս աֆղան. marγa, օսս. marγ, մազանդ. marγ «թռչուն» հոմանիշները (Horn § 975)։ Իրա-նեանից փոխառեալ է կարծւում նաև յն. μελεαγρίς անունով թռչունը (լտ. numida meleagris. ֆր. pintade), որ Յունաց մէջ ժոռոմոռական ստուգաբանութեամբ ստացել է այս ձևը (Boicasq 623)։-Աճ.
governor of a march, of a county or province, exarch.
• = Պհլ. [other alphabet] marzəpān հոմս նիշից, որ կազմուած է [arabic word] marz «մարզ, գաւառ» բառից՝ -pān մասնիկով (տե՛ս մարզ բառի տակ). հմմտ. պրս. [arabic word] mārz, bān «սահմանակալ, կուսակալ», որի [arabic word] marzwān ձևին համապատան-խան են գալիս հյ. նորագոյն մարզաւան, մարօուան ձևերը։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] marzbānā, արաբ. [arabic word] marzubān (Կամուս, թրք. թրգմ. Ա. 142), վրաց. მაზრაბანი մազրապանի, მარზაბანი մարզապանի, յն. μαρζαπάνος լտ. marzapanus։-Հիւբշ. 193։
• = Անշուշտ պհլ. *marzpān ձևով մի հո-մանիշից, որից փոխառեալ է նոյնպէս ասոր. [syriac word] marzbānā «մոթ, modius (չափ)» Brockelm. Lex. syr. 194ա, «գրիւ, Scheffel» ZDMG 40, 445։ Արդէն Brockelm. ասորի բառը դրած է իբրև նախորդի երկ-րորդ նշանակութիւնը։-Աճ.
resinous pine.
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Կր. Տփ. (ոստ Ամատ. Հալ. բար ու բան, էջ 469 նաև Շիր Լ. Ղզ.) մարխ, Հմշ. մախրը, Սեբ. մառխ, Հճ. մօխրը, Զթ. մօ՛խռը, մոխռը, Սվեդ. միւ-խըր.-Ղրդ. կայ մա՛խէ ծառը, որ է մարխի
month of March.
• , ի հլ. «կռիվ, պատերազմ» ՍԳր. Ագաթ. որից մարտնչիլ «կռուիլ, պատերազ-միլ» ՍԳր. Եւս. քր. մարտուցանել Ոսկ. յհ. բ. 30. մարտիկ «զինւոր, կռուող» ՍԳր. Սե-բեր. «մրցարան, ասպարէզ» Ոսկ. Եփես. մարտկոց ՍԳր. մարտածնոյց Մծբ. մարտու-սոյց Եզն. մարտամբոխ Ագաթ. մարտայար-դար Ոսկ. մ. ա. 13. մարտակից Յես. ա. 14. մարտացու «սուր, զէնք» Պիտ. Թր. քեր. 19 էլ. արիստ. 51, 55 (իբր յն. μάχαιρα, որ գալիս է μάχη «մարտ» բառից), հոգեմարտ Սեբեր. կռփամարտիկ Եւս. քր. կառամար-տիկ Ոսկ. փիլիպ. ճակատամարտ ՍԳր. Ոսկ. ես. գօտեմարտիլ Ոսկ. յհ. ա. 31. բոնամար-տիկ Ոսկ. ես. Եւս. քր. գազանամարտ Ա, կոր. ժե. 32. Ոսկ. եբր. ըմբլամարտ Ագաթ. Եւս. քր. Ոսկ. մտթ. եբր. և ա. տիմ. նոր բա-ռեր են՝ մարտակոչ, մարտանաւ, մարտա-հրաւէր ևն։
• լուածով։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Stud. 42։ Տէրվ. Նախալ. 98 հնխ. mar ար-մատի տակ է դնում սանս. mar, յն. μάρνασϑαι, թերևս լտ. malus «չար» և հյ. մեղք, մարտ։ Karolides, Γλ. ουγϰρ. Չ2 սանս. mar, maraka «սպաննող», լտ. Mars, կապադովկ. μαρϰαόνω «կռուիլ»։ Bugge KZ 32, 70 հայերէնի t ձայնը մեկնելու համար յիշում է իռլ. martad «մահացու»։ Հիւնք. լտ. Martis սեռա-կանից։ Հիւբշ. Arm. Gram. 473 անա-պահով է համարում համեմատել լն. μάρ-να-μαι ձևի հետ՝ տ-ի բացակա-յութեան պատճառաւ։ Müller WZKM 11, 205 յն. μάρναμαι?. կամ հպրս. *mar-da «կռիւ», որ ծածկւած է գտնում պհլ. պազ. hamēmal «թշնամի» բառի մէջ (իբրև *ham-marda)։ Վերի ձևով մեկ-նում է նախ Scheftelowitz BВ 29, 28 և աւելի լաւ՝ Walde 467։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] mrad «ապստամբիլ»։ Nyberg, Hilfsb. 2, 21 իրան. *hamarti-«կռիւ» բառից» նա-խավանկի անկումով. արմատն է ar, որից ունինք հպրս. ham-ara «հակառա-կորդ, ոսոխ», ham-arana «կռիւ, պա-տերազմ», պհլ. artīk «կռիւ, պատե-րազմ»։
martyr.
• = Յն. μάρτος, սեռ. μάρτυρος, «մարտի-րոս, նահատակ», հոմեր. և նյն. μάρτυρος «նահատակ». բուն նշանակութիւնն է «վը-կայ». հմմտ. μαρτυρέω «վկայել, մարտի-րոսանալ». փոխառութեամբ տարածուած է ուրիշ քրիստոնեայ ազգերի մէջ, ինչ. լտ. martyr, ֆրանս. martyr, գերմ. Mártyrer։-Հիւբշ. 364։
edict, decree;
գիր —ի, chronicles, annals;
— առնել, հանել, to issue a decree;
—ս առնել, to make or publish edicts.
• = Պհլ. ❇ fravartak «նամակ, գը-րութիւն, հրովարտակ» բառից, որից փոխ առնուած է նաև արամ. [hebrew word] farvartaqīn «հրովարտակք». հմմտ. նաև մանիք. պհլ. [hebrew word] frvrdg «գրել» (Salemann. Manich. Stud. ЗАН 8, 117), սոգդ. farwārt «գլան, գրքի հատոր, գիրք»։ Բառիս հպրս. ձևը պիտի լինէր *frayartaka-. որ կազմուած է fra-մասնիկով՝ vart «ոլո-րել, գալարել» արմատից։-Հիւբշ. 184։
• ՓՈԽ.-Մեզնից է փոխառեալ վրաց. როარტაკი րոարտակի «հրովարտակ». այս-պէս համարելու պատճառներն են՝ նախա-ձայն f-ի կորուստը վրացերէնի մէջ, որ մի-այն հայերէն հ-ի միջոցով կարող է լինել, և երկրորդ՝ պհլ. av խմբի դէմ վրաց. ո, որ նոյնպէս հյ. -ով խմբից է յառաջացած. ուղղակի պահլաւերէնից փոխ առնուելիս պի-տի ձևանար վրաց. *փրավարտակի։ Հայե-րէնից փոխառեալ լինելու աւելի զօրաւոր ա-պացոյց է տալիս վրաց. ჭროარდაჯი հրոարդագի գրչութիւնը, որ տալիս է Մառ, Иппoл. 68։
helva, a sweet meat.
• = Պհլ. [hebrew word] ︎ ︎ irošak հոմանիշից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք պհլ. ❇ afrošak «հալվա» (WZKM 18, 281) որի հետ հմմտ. պրս. [arabic word] farusā, [arabic word] ︎︎ áfruša, [arabic word] āfrūsa «ալիւրով, կարա-ռով և մեղրով պատրաստուած մի տեսակ քաղցրեղէն. հալվա». որից փոխ առնուած է նաև քրդ. hewružk «ճմուռ, կարագով տաք հաց» (ըստ Justi, Dict. Kurde, էջ 447)։-Հիւբշ. 185.
• ԳՒՌ.-Ջղ. խրուշակ, խուրուշակ, Ագլ. հրէ՛շmկ, Պռ. հիւրիշէկ. այլուր զոյութիւն չունի այս բառը. բայց ձևից երևում է, ոռ շատ հին է և փոխառութիւնը տեղի է ունե-ցած պահլաւական շրջանին։
• = ասոր. ❇ ab, եբր. [hebrew word] ab նոյն նշ. այս բառը չի գտնւում Ս. Գրքի մէջ, այլ գոր-ծածուած է միայն Թալմուդում. սրանցից փոխառեալ են նաև արաբ. ❇ ab «օգոստոս ամիսը» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա, 76). պրս. [arabic word] āb-māh կամ māhāb «օգոստոս»։
tinder.
• ՓՈԽ.-Վրաց. աբեդի «աբեթ» (տե՛ս Ա-ճառ. Բազմ. 1898 225բ և Արրտ. 1898, 370բ), մինգր. օբեդ «աբեթ», սվան. հաբե-դի, հոբեդ «աբեթ», Մառ ИАН 1918, էջ 339 այս բառերը համարում է bed «վառել» ար-մատից. հմմտ. սվան. libdine «վառել», եթէ այսպէս է, ուրեմն բառը բնիկ Կովկա-ռեան կդառնայ և հետևաբար հայ ձևը կլինի վրացականից փոխառեալ։ Առ այժմ այս ստուգաբանութիւնը անհաստատ է թւում մեզ։
poor;
Ebionitan;
Ebion.
• «աղքատ». «Աբիոնն աղքատ կոչի ի լեզու հեբրայեցի... զնոսա (զեբիոնիտ ա-ղանդաւորսն) առաջինքն յիրաւի կոչեն ա-բիոնացիս, փոխանակ զի աղքատաբար և տկարաբար ունեին նոքա զՔրիստոս». Եւս. պտմ. 203-4. նոյնը Անան. ժմնկ. 39՝ Քան-զի աբիովն ի հեբրայեցւոց լեզուն աղքատ կոչի։-Ուրիշ տեղ չէ գործածուած։
palm, hollow of the hand;
brick.
hard.
• = պրս. ❇ agūr «աղիւս». բնիկ սե-մական է, ուստի և պարսկերէնն էլ փոխա-ռեալ մի սեմական լեզուից. հմմտ. ասուր. agurru, ասոր. [arabic word] agurā, արաբ. [arabic word] aǰur կամ [arabic word] ajūr, որից քրդ. [arabic word] aǰūr «աղիւս». պարսկերէնից են նաև վրաց. ա-գուրի «աղիւս», ագուրխանա «աղիւսի գոր-ծարան», ափխազ. անգուր, մինգր. անգու-րա, սվան. անգուրյ, թուշ. ագուր, բոլորն էլ «աղիւս» նշանակութեամբ։-Հիւբշ. 91, 510։
diamond;
cf. Մագնիս.
• (սեռ.-ի. գրուած նաև ադա-մանտ անոամանդ, անդամանտ) «թանևա-գին քարը, ալմաս» Ամովս. է. 7, 8. Փիլ. եփր. արմաւ. 55. Մագ. «մագնիս» Շիր. բժշ. Ոսկիփ. «անխորտակելի, բուռն» Վրդն. ծն. ժմ. որից ադամանդեայ «ադամանդէ» Ամովս. է. 7, «մագնիսէ» Շիր. «կարծրակուռ» Երեմ. ժէ. 1, Ոսկ. մտթ. ա. 15, բ. 8. ադա-մանոան «կարծր, պինդ, ամուր», գրծ. ադա-մանդանիւք էլ. արիստ. էջ 6 (նորագիւտ բառ) ևն։ Նոյն բառը «մագնիս» նշանակու-թեամբ. ստացած է նաև հ յաւելուածը և յա-ջորդական ձևափոխութիւններով դարձել է հանդամանտ, խանտումանտ, խանդումանդ, խունդամանտ Երզն. Մխ. բժ. 120. Տօնակ. Բրս. մրկ. 359, որ և վերջապէս Բառ. երեմ. էջ 200՝ անկնմատն։ Զարմանալի է որ Kivo-la. Բառ... Հալոց 1633, էջ 165 խանդումանդ մեկնում է *calamitas2.
• = յն. άδάμας,սեռ. ἀδϰμιάντος «ադամանդ», որ գալիս է δαμαω, δαμάζω «ընկճել, նա-աճել» բայից և նշանակում է բուն «ան-նուաճ, անընկճելի». այսպէս է եռւուած քարը՝ իր խիստ կարծր յատկութեան պատճառով։ Այս առաջին իմաստով գոր-ծածուած է նաև մեր մէջ։ Յունարէնից փոխ են առել և ուրիշ շատ լեզուներ. ինչ. լտ. adamas, գերմ. Diamant, ֆր. diamant,անզլ, adamant diamond, վրաց. ադամասի, ա-դամանտի, անդամանտի «ադամանդ քարը», ամդամատի «մագնիս», պրս. թրք. և քրդ, [arabic word] almas, elmas, որից գւռ. ալմաս, ալ-մաստ, յաւելուած տ-ի համար հմմտ. Սաղա-նքmս>Սlmւմmստ, սուս>Սչ. սուստ «լուռ», պես >պեստ, Ռուս>Ռուստ։-Հիւբշ. 338։
free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.
• ՓՈԽ.-Ըստ Bugge հայերէնից են եռաա-ռեալ գոթ. azētizō =յն. εύϰοπώτερον «հեշ-տագոյն», azêtaba=յն. ήδέως «սիրով», Բ. Կոր. ժա. 19 (մեր թրգմ. մտադիւր), Ատիմ. և, 6 յն. ή σπαταλῶσα (հայ թրգմ. գիրգ այ-րին)=գոթ. sō wizōndei in azētjam.-Bugge ցոյց է տալիս, թէ այս բառեոռ ա-րիշ գերմանացեղ բարբառներում չկան, տրուած ստուգաբանութիւններն էլ գղհա-ցուցիչ չեն, ուստի ենթադրում է թէ գոթ, azēts «դիւրաւ» փոխառեալ է հյ. ազատ ձևից։ Այս բառի մեջ ա-երը երկար էին, ինչպէս ցոյց է տալիս իրանականը. գոթա-կան լեզուն t ձայնից առաջ a չունէր, ուս-տի վերածեց e՝ պահելով երկարութիւնը, իսկ առաջին a-ն դարձաւ կարճ, որովհետև շեշտից առաջ գտնուելով՝ արդէն հայերէ-նում կարճ էր հնչւում։ (Այս բոլորը տե՛ս IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, էջ 229,,-Իբր հայերէն բառ յիշում է Կոստանդին Պերփերոժէն. ὅνϰατα τὴν τῶν'Ἀρμενίων διάλεϰ-τον ἀζατον ἐϰάλουν «զոր հայերէն բարբառով ազատ կոչեն» (տե՛ս Du Cange 31)։
sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.
• = հպրս. azdā «լուր» (օր. karahyā naiy azda abava չեղև ազդ ժողովրդեան). պհլ. azd «լուր» (օր. Arjāsp azd mat ազդ եղև Արջասպայ. Geigar, Tatkār i Zarirān, էջ 48) մանիք. պհլ. azd «յայտարարել», az-degar «ծանուցող, տեղեկաբեր» (Salemann ЗAH 8 (1908), էջ 51), աֆղան. zda, սանս-addha «ապահով, ստոյգ, հաստատ»։ Իրա-նեան բառը պէտք է ունեցած լինի նաև մեր «ներգործութիւն, ուժ» նշանակութիւնը։ Պահլաւերէնի միջոցով բառը փոխառու-թեամբ անցել է նաև արամերէնի՝ [hebrew word] azd կամ [hebrew word] azdā ձևով, այս բառը նշանա-կում է նախ «ազդ, լուր». օր. azd hn yt'bd «ազդ եղև» ZAPh. 2, 265, երկրորդ՝ գոր-ծածուած է Դան. բ. 5. millətā minni azdā աւստեղ բառի իմաստն անորոշ է. յոյն թարգմանութիւնն ունի ό λόγος ἀπ' ἐμοῦ λτεστη. հալը՝ բանն վերացաւ յինեն. Վուլ-գատան՝ Sermo recessit a me. որով azdā կլինի «λόγος, բան (խոսք), sermo»։ Սակայն Mö̈ldeke (տե՛ս Schrader, Die keilinsrhr u. d. alte Test. Giessen 1872. 6171 հա-նում է պրս. azda «ապահով, ստոլգ, հաս-կլինի «իմ խօսքս հաստատ, անդառնալի է». այսպէսով արամ. azdā նոյնանում է մեր ազդու բառի հետ։
• ՆՀԲ էջ 721գ յն. αιοϑάνω, αἰσβάναι «լսել, հասկանալ»։ Spiegel, Litter. 470 դնում է Zend «զանդիկ» բառից։ lusti, Zendspr, 48 ազդ=զնդ. āzainti «գիտութիւն», 300 աստիք=զնդ. sti «արարչութիւն»։ Lag. Baktr. Lex. 1868, էջ 16 azdā (=սնս. addhā)։ Հիւբշ. KZ 23, Arm. St. 16, Arm. Gram. 92 և ZDMO 46, 324 (թրգմ. ՀԱ 1892 354) իրարից տարբեր բառեր համարելով ազդ «լուր» և ազդ «ներզործութիւն». առաջինը դնում է իրանեանից փոխառ-եալ, իսկ երէրորդը՝ բնիկ հայ և ցե-ղակից սնս. addhā բառին։ Հիւնք աւսաղ-ից։ Աստ «ուժ» բառը մեկնել են հետև-եալ ձևերով. lusti, Zendsp. զնդ. sti բառով։ Մորթման, ZDMG 26, 528 նոյն է համարում վանեան բևեռ, isti-nini «գոյութիւն ունենալով»։ Müller. SWAW 48, 428 հաստել բառից։ Թի-րեաքեան, Հայ-երան. ուս. 156 պրս. [arabic word] hasti, պհլ. stih «էութիւն, գո-յութիւն, աստի աշխարհ»։
• ՓՈԽ.-Lag. Ges. Abhd. 186 յունաց ա-ւանդած ἀζαβαρίτης ձևը սրբագրելով «ζδαβαρι-της հասկանում է հյ. ազդաբեր։-Ան-բացասականի պատճառով մեզանից են փոխառեալ վրաց. անազդի, անազդեուլի «իսկոյն, անմիջապէս, յանկարծաևան». անազդադ, անազդեուլադ «յանկարծական, անմիջապէս», որոնք ծագում են հլ. ան-ազդ (հմմտ. յ-ան-կարծ) ձևից. այս բա-ռը գործածուած է Ոսկ. մ. ա. 13 «յեղակարծ, յանկարծահաս» նշանակութեամբ՝ որ նրա հետ նոյն է։
nation, people, generation;
cf. Ազգ.
• ՆՀԲ եբր. զան, զենիմ։ Տէրվ. Altarm. 35 յն. γένος, լտ. gens, genuinus, հյ. զա-նազան բառերի հետ, իսկ Մասիս 1882 օգ'՛ 18 զն, զան = ծնիլ արմատից։ Bugge, Etrusl.. u. Arm. 79 ցեղակից յն. ἔ́υνος բառին. Bugge, Lvk. stud 1, 55 կցում է լիւկ. admma բառին, հայերէնի մէջ զ ծագում է հնխ. dh-ից. Ադոնց, Aрмен. вьəm. Юст. 392 իրան. zana «ծնունդ» բառից։ Հիւնք. զանա-զան բառից։ Patrubány IF 13, 124-3 և ՀԱ 1903, 151 եզն բառի հետ՝ իբր յն. ὄσγος «ճիւղ», պհլ. azg «ճիւղ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 142 ազգ բա-ռից։ Ենսէն, Hilt. u. Arm. էջ 11, 109, 200 հաթ. sin=azin «ժողովուրռ». սեռ. sna, իսկ ՀԱ 1904, 271 sn կամ azni-ազնիւ։ Աճառ. ՀԱ 1905, 346 համարում է անձն բառի կրկնակը, անձն մասնա-ւոր, իսկ ազն հաւաքական իմաստով. նձ> ձայնափոխութեան համար հմմտ. կորիզ և կողինձ, զիս<*զիզ<*զինձ-Թւում է թէ պատահական նմանութիւն ունի մանիք. ❇ ažwn «որդի», ИИАН 1907, 537։
• ՓՈԽ.-Վրազ. ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «և մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականու-թիւն», ուազնո «անարգ», սաազնուրի «ազնուական», ուտ. ազնաուր «ազնուա-կան», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական և մի թուրքերէն մասնիկով) «ազ-նուականութիւն», թուշ. ազնուր «ազնուա-կան», ազնուրոբ «ազնուականութիւն», վրպ-ցերէնի միջոցով՝ ռուս. aзнaгуръ «վրացի ազնուական». ըստ Будaговь Cpaв cлов 1. 38 գործածական է նաև պարսիկ գրակա-նութեան մէջ [arabic word] āznāvur ձևով։ Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառա-կանների մէջ տուել է ազնաւոր Բլ. Խլ. Նբ Վն. «հսկայ, վիթխարի մարդ. 2. երևակա-ւական էակ, ոգի, ջին»։ Ըստ Կարապետեան, Օսմ. բառ. էջ 29 տճկ. ևս կայ [arabic word] az-navor «ազնաւոր, քաջ, դիւցազն»։
cf. Առ՞՞՞աթուր.
• «ոտք» Հին բռ. առանձին անգոր-ծածկան է. ոճերով ունինք՝ առաթուր կո-խել «ոտքի տակ առնել» Դ. թագ. թ. 33. Գ. մակ. ե. 23. առաթուր կոխան առնել Եզեկ. լբ. 2. առաթուր հարկանել Գ. մակ. ո. 15 Ա. գաթ. Ոսկ. մ. բ. 25, 26. առաթուր անկեալ Լծ. ածաբ. ընդ աթուր հարկանել «սրով ջար-դել» Յուդ. ժզ. 6. «ոտքի տակ առնել, ընկ-ճել» Փիլ. իմաստն. սրա համեմատ ընթաթ-րել «ընդ ոտն հարկանել» Բուզ. Գ. 15 (տը-պագրում դրուած է ընթադրել, որ իբր յետ-նադարեան ձև չի կարող Ոսկեդարում գոյու-թիւն ունենալ. ուստի Նորայր, Կոր. վրդ. 461 ուղղում է ընթաթրել «ոտքի տակ առնել», որ պէտք է հասկանալ ընդաթրել). առաթուր գնալ «ծնկաչոք՝ չոքէչոք երթալ» Զքր. սարկ, Բ. 36։
• = փոխառեալ է հիւս. կովկասեան լե-զուներից. հմմտ. ուտ. թուր «ոտք», որից թուրքն «հետիոտն», թուրնութ «ոտք չունե-ցող», թուրղա՞յ «բոբիկ»։-Ուղիղ մեկնեց ուտէացի Պատուական Քուշմանեան (անձ-նական)։
cf. Ալի.
• Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Maтep. II 4։ Աւիշան, Հին հաւ. 222 ալք «անդունդ» բառից, որ կցում է գոթ. hell «դժոխք» ռառին։ Սագրզեան, ՀԱ 1909, 335 սու-մեր. alal «մի չար ոգի»։
• ՓՈԽ.-Կպդվկ. յն. ἅλης «ծննդկան կանանց և նորածին մանուկներին վնասող մի չար ոգի», ἀλοῦς «մութ գիշերները թափառող և մասռկանց վնասող մի չար ոգի» (Karoli-des KA, συγϰρ, 136-8), ուտ. հալ «ալք. քաջք», հալբաֆտի «դիւահար»։ Քրդ. ալթ «նոյն նշ.» (Ալիշան, Հին հաւ. 226). վրաց. ալի «անտառի ոգի»։
meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.
• = բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։
• Որ ժպրհի ձգտիլ՝ սուզիլ խորն երկնի, Ելնել աստղերու սանդուխքն անալի... Հիւնք. ալիք բառից։ Ալիշան, Հին հաւ. 222 ռեոմ. գոթ. hell «դժոխք», հհիւս. Հէլ «դժոխոց դիցուհին», Karst, Յուշ. 417 տճկ. alčaq «ցած», alt «տակը»։
acacia.
• = արաբ. [arabic word] aqāqiā «ուլկումիլի խէժ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 535, qaraž բառը և Շթայնշնայդէրի հաւաքածոյի մէջ WZKM 11, 273), լտ. ֆրանս. acacla, իտալ. acazia, ռուս. aкaцiя «ակացիա ծա-ռը». բուն ծագումը յն. է, բայց մեր ձևը արաբերէնից փոխառեալ է։ Պէտք չէ շփո-թել մեզ ծանոթ ակացիան նախորդի հետ, որ նրա մէկ տեսակն է. կոչւում է faux acacia կամ robinier. բուն ակացիան տաք երկիրների յատուկ փշոտ մի ծառ է։
stall, stable.
• = պրս. [arabic word] axūr «ախոռ», պհլ. āxvar «ախոռ», axvar i storān «գոմ», քրդ. ❇ axū̄r «ախոռ, մսուր», աֆղան. āxōr, որոնք գալիս են ղնդ. *āxvarəna ձևից և այս էլ ծագում է xvar «ուտել, խմել» արմատից a մասնիկով, ըստ այսմ ախոռ բուն նշա-նակում է «ուտել-խմելու տեղ»։ Իրանեան-ներից փոխառեալ են նաև ասոր. [arabic word] axur, չաղաթայ. axor «մսուր», արևել. թրք, ❇ ὄxór «ձիու ախոռ», օսմ. [arabic word] axor axər, ahər «ախոռ» (և սրա միջոցով նյն. αχούρι, բուլգար. yahər, yaər, ohər, avər, սերբ. hahar, har), վրաց. ախորի, ախուրի «ախոռ», թալմուդ. [hebrew word] «ախոռապետ»։ -Հիւբշ. 93։
• ԳՒՌ.-Սլմ. ախոռ, Ախց. Ակն. Խրբ. Կր. Շմ. Ջղ. Ռ. Սեբ. Տիգ. ախօռ, Երև. ա՛խօռ, Հճ. ախոր, Մշ. յախոռ, Գոր. Ղրբ. ա՛խուռ, Մրղ. Տփ. ախուր, Զթ. mխէօռ, Ասլ. ախ-վէօր, Ագլ. ա՛հուռ, իսկ Պլ. ախըռ՝ նոր փո-Մրղ. տեղական թուրքերէնի ազդեցութեան տակ՝ իմաստի փոքր փոփոխութեամբ դարձել է «մսուր». այսպէս է հասկանում նաև Բառ երեմ. էջ 216, որ մեկնում է մսուր «ախոռ»։
illness, disease, indisposition;
affection, passion;
vice, bad habit;
menses;
seed of man;
— ցաւոց՝ դառնութեան, calamity, plague, disaster, any thing troublesome;
— արտասուաց, tears;
— քնոյ, sleep;
— մահու՝ մահացու, mortal malady;
զ—ս մահու ջերանիլ, to be seriously, mortally ill;
— մարդահաճութեան, adulation, flattery;
ապաս ունել ախտի, մեծարել զախտ, to give one's self up to vice, pleasure.
• ԳՒՌ.-Ախց. ախտ «մոլութիւն, բարոյա-կան պակասութիւն», Ակն. ախդ, Սեբ. ախթ, Զթ. օխդ, ոխդ «վատ հիւանդութիւն»։
coal;
charcoal.
• (ո հլ. ըստ ՆՀԲ) «քօմուր» Ագաթ. որից ածխակէզ «հրակէզ» Արծր. բ. 1. ած-խանալ «ածուխ կամ մոխիր դառնալ» Փիլ, յովն. 602 (ձեռ. ածղանալ). այս օրինակնե-րում ածուխ նշանակում է «մոխիր կամ կը-րակ»։ Վերջին նշանակութեամբ պէտք է հաս-կանալ նաև Բուզ. Գ. ի. «Տեսէք ածուղ, որով երկաթ շողացուսցուք... բերին ածուղ, որով խարէին զաչսն Տիրանայ»։ Ածուխ բառը Ողբ. եդ. 8 գործածուած է «մուր»իմաստով. «Թխա-ցան քան զածուխ տեսիլք իւրեանց (յն. άა-βόλην, որ է մուր)»։ Նոր գրականում և բար-բառներում գործածական է միայն «ածուխ» ևմաստով, որից քարածուխ, հանքածուխ, փայտածուխ, ածխագործ, ածխանոց, ածխա-վաճառ, ածխավաճառանոց, բնածուխ, ած-խահանք, ածխաթթու, ածխակոյտ, ածխային ևն։ Բառի հնագոյն ձևն է ածուղ, ինչպէս կայ գործածուած չորս անգամ Բուզ. Գ. ի և այ-լուր. ղ ձայնը գտնուելով բառի վերջում և թերևս ազդուելով ծուխ բառից՝ դարձել է յետոյ խ. այսպէս է ընդունում նաև Հիւբշ. Die altarm. Ortsnamen, 395 ծան.
• ԳՒՌ.-Ռ. աձուխ, Գոր. Ղրբ. ա՛նձուր. ❇x անձող, Նբ. անձոխ, Երև. ա՛նձօղ, Շմ. հան-ձուղ, անձող ձևն ունի արդէն էֆիմ. 258։ Նոր բառերն են ածխաթանաք, ածխակոթ «երտ»։ Արրտ. 1911, 419)։ Հյ. ածուղ ձևին նման է հնչում ուտ. ծիլ «վառ ածուխ, պող», որ փո-խառութի՛ւն է արդեօք, թէ հին կովկասեան մի բառ։
citadel, castle, fortress.
• = յն. ἀϰρα «դղեակ» բառից, որից փոխա-ռեալ են նաև ասոր. [arabic word] aqrā, արաբ. [arabic word] 'aqr, [arabic word] 'aqār «կալուած», վրաց. ակրա, ակարա «սարաւանդ»։ Յոյն բառի իսկական նշանակութիւնն է «ծայր», յետոյ «գագաթ, լեռան բարձունք», որից էլ «դղեակ կամ ռերդ». հմմտ. նոյն արմատից ἀϰρόπολις «միջնաբերդ, բուն՝ ծայրաքաղաք»։ Հայերէնի մէջ ն վերջաւորութիւնը յօդ է. ինչ. ձուկն, ջերմն ևն։-Հիւբշ. 339։
hook, hasp;
a sort of iron shovel.
• = արս. [arabic word] agīs, որ և ❇ aku-կամ [arabic word] akaǰ «ակիշ», որից փոխառեալ է նաև թրք. [arabic word] egiš։
• Նախ Lag. Ges. Abhd. 204 պրս. aιაὶ akanj ձևերի հետ, որ Arm. Stud. § 6 սխալ է գտնում։ Ուղիղ մեկնեց Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գր. Ա. 192, որից նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244։ Այս համեմատութիւնը մերժում է Հիւբշ. էջ xx ծան. չվստահելով պարսիկ ձևի ստուգութեան վրայ։ Սխաււում են Գազանճեան, Պալեան և Մխիթարեան, երբ ենթադրում են թէ թրք. eyiš, egis հոմանիշ ձևերը հայերէնից են փոխա-ռեալ (տե՛ս Բիւրակն 1898, էջ 450, 712, 789 և Յուշարձ. 328). այս ձևերը ծա-գում են ուղղակի պարսկերէնից, նոյն-իսկ թերևս մեր բառը թուրքերէնից լի-նի։ Սագրզեան ՀԱ 1909, 335 (օղակ բառի հետ) և Karst, Յուշարձ. 402 (ա-գոյցք բառի հետ) կցում են սումեր. ag', ak «օղակ, կեռ» բառին։
hearth, fire side.
• ՓՈԽ.-Վրաց. ակութա «խոհանոցի փուռ, վառարան»։ Վրացերէնում այս բառը ստու-ռառանուած չէ և Չուբինովը համարում է հայերէնից փոխառեալ։
circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.
• , ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։
• «ընկողմանիլ», յն. ϰυπτω «ծռիլ, հակիլ» բառերին ցեղակից։ Հիւնք. ումպ, ըմպել ռառից։ Գազանճեան, Արև. մամուլ 1902 74 ա մասնիկով խումբ բառից։ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 228 լտ. accubare. accumbere «բազմիլ, ընկող-մանիլ» բառից փոխառեալ։-Եռակմբա-նոց և բազմակմբանոց բառերը ԱԲ կարծած է ըմպել արմատից և ըստ այսմ գրում է եռակըմպանոց, բազմա-կըմպանոց «իրեք կամ շատ նըս-տարանով տեղ՝ ուտելու, իւմեւռւ». սխալը ուղղում է նախ Նորայր, Բառ. ֆրանս. (triclinium), յետոյ Թէոդիկ և վերջին անգամ մանրամասն՝ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 226-8.
• ՓՈԽ.-Վրաց. ակումի «ժողովուրդ, բազ-մութիւն. դէզ, կոյտ, խումբ». մարգալիտիս ակումի «մարգարտի շարք». բ-ի համար հմմտ. պատշգամ-պատշգամբ, սալամ (թըռ-չունը)-սալամբ, ևն։
left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.
• Bötticher ZDMG 1850, 350 միացրեց սնս. savya-, զնդ. havya, hāvōya, պհլ-hōi կամ havīk «ձախ» բառերին։ Այս մեկնութիւնը ընդունում են Müller, Justi, Տէրվ. ևն։ Lag. Arm. St. § 45. այս բա-ռը համարում է պահյաւական փեռեւառաւ-թիւն, մինչդեռ ձախ բնիկ հայ է։ Տէրվ. Նախալ. 105 ահեակ հանում է հնագոյն *հաւեակ ձևից, իբր նախաձայն հ ևոռած և միջաձայն վ դարձած հ. ինչ. արուեստ> արհեստ։ Հիւբշման, որ KZ 23 նոյնպէս ընդունել էր վերի մեկնութիւնը. Arm St. 17 կասկածով է վերաբերւում, իսկ Arm. Gram. 414 բոլորովին սխալ է գտնում, ասելով որ «եթէ բնիկ հայ լինէր՝ սանս. savya=հյ. *հեգի կամ *եգի ձեւը պիտի առնէր. հմմտ. սանս. gavya= կոգի. իսկ եթէ փոխառեալ լինէր իրանեանից, պհլ. hōī, havīk ձևերը շատ անհամաձայն
reason, cause, account, sake.
• ՓՈԽ.-Վրաց. ալագի «տեղ», երբեմն նաև «ճամբայ, շաւիղ». Գանմզադենիթ գզանի ուփլիսանի, դա ծրփել-հղ'ոււէնիթ ալագանի միսնի «պատրաստ արարէք զճանապարհ տեառն և ուղիղ արարէք զշաւիղս նորա». Մրկ. ա. 3. ափխազ. ալագօ «ճամբայ»։-Կայ նաև չէրքէզ. ogogu «ճամբայ», որ անշուշտ պատահական նմանութիւն ունի։
maid-servant, housekeeper;
female slave;
nursery-maid, child's maid.
• Հիւնք. աղագին բառից. «զի ի Թրակիա ընդ աղի փոխանակէին զգերիս»։ Մառ ЗВO 22, 67 իբրև «տնային» կցում է աղխ բառին, որի նախնական նշանակու-թիւնը համարում է «տուն»։