Definitions containing the research վ : 10000 Results

*Քէնթ

See full entry →

s.

female of domestic animals, she-cat, hitch.

Etymologies (3)

(կամ քենթ, քենդ) «էգ շուն» Վատկ. 221 (Որձն (շան) և քէնթն ի մէկ ազգէ պի-տին)։ Նոյն է գւռ. քօնթի գալ «էգ շան սան-կութեամբ կատաղիլը»։

ՆՀԲ լծ. լտ. catula «կատուի ձագ» և այս համեմատութիւնից ելնելով՝ բառն էլ մեկնում է «էգ շուն կամ կատու». մինչդեռ բնագրում միայն շուն է և կատւի խօսք չկայ. Տէրվ. Altarm. 62, Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160 շուն և սկունդ բառերի հետ հնխ. svan ար-մատից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] qanǰəq և հյ. քած հոմանիշ-ների հետ։ Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. kant (նոր հնչումով känt, օսմ. kent) «աղջիկ, աղախին». նշանակութեան տարբերութիւնը ճիշտ այնպէս է ինչ-պէս քած «էգ շուն» և քոծ «աղախին»։

ԳՒՌ (dialectal) Պահուած է Անտիոքի Քէսառ ռևւ-ղում՝ քէյնթ «աղջիկ» ձևով. իմաստի համար հ քած.


Քթեթ

See full entry →

s.

flaxen cord.

Etymologies (2)

«ետաւէ հասարակ զգեստ» Վրդ. պտմ. հրտր. Վենետ. էջ 158 (իսկ հրտր. Էմ. էջ 208 քթէթ) (Մէշում քթեթ կարեմ խիստ գէշ և խիստ փոքր իրք, լուր այնչափ որ խունկ դնես եկեղեցւոյն). Սմբ. ռատ. 52. «հասարակ շորի կտոր» Վստկ. 40, 76, 119, 3z-4ვ 131. Մխ. բժշ. 146 (մէջը դեղ քամելու հա-մար)։

ԳՒՌ (dialectal) Երև. քթէթ «հարսի հալաւ» (նոյնը նաև Գոր. Գնձ.), Սվ. քթէթ և Սվեդ. քթիթ օշորի հնացած անպետք կտոր, քուրջ»։ Նոր բառեր են քթեթգլուխ, քթեթօրհնէք։

NBHL (2)

Ի քթանէ՝ այսինքն ի կտաւոյ պատրոյգ եւ չուան. վուշ ոլորեալ կամ արձակ ի պէտս կապոյ. խծուծ.

Ծրարէ՛ ի քթան քթեթ։ Պատրոյսն ի քթեթ բա՛ց, եւ քաթթէ՛։ Լաւն քան զքթեթն կամ զչուան, որ կապէ մարդ, նշանն այս է։ Քթեթով կապէ՛։ Քթեթով պնդես. (Վստկ.։)


Քթիթ

See full entry →

s.

cf. Քթթելիք.

Etymologies (3)

«աչքը բանալ փակելը, ակնթարթ» Մագ. Հին քեր. Նար. Ոսկիփ. Վրդն. ել. և ծն. որից քթթել «աչքը թարթել». Եզն. Խոր. Յհ. կթ. քթթելիք Ոսկ. ա. տիմ. քթթումն Եփր. երաշտ. Երզն. քեր. անքթիթ, անքթթե-լի Խոր. Յհ. կթ. անքթթական (նորագիւտ բառ) Պրպմ. էջ 45։

Տէրվ. Allarm. 12 և Մասիս. 1881 յուլ. 4 արմատը քիթ, իբր լտ. quatere «ցնցել», սանս. čyut «կաթկթիլ»։ Հիւնք, անքոյթ և գայթ բառերից։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭუთუთო քութութո «արտե վանունք, թարթիչ»։


Քիլ, քլի, քլաւ

See full entry →

s.

space between the tips of the thumb and forefinger;
or.

Etymologies (3)

, ի-ա հլ. «բթամատից մինչև ցուցա-մատի ծայրը եղած բացուածքը» Ես. խ. 12. Եզն. փիլ. ել. բ. Նար. խչ. որից վեցա-քլեան Փիլ. ել.։ (Նշանակութեան մասին մի դիտողութիւն տե՛ս թիզ բառի տակ)։

Meillet MSL 10, 270 սանտ. kara-«ձեռք», karásna «նախաբազուկ» բա-ռերի հետ՝ իբր հնխ. *kēlā-ձևից։ Յի-շում է Հիւբշ. Anz. 10, 49։ Կրկնում է Pokorny 1, 517 հնխ. qšer-«շինել» արմատի տակ Pedersen KZ 39, 377 անունով և մերժում։ Հիւնք. գիլ, գլորիլ բայից։ Lidén IF 44, 191 քաղել բառի հետ միասին կցում է հբգ. gihalon «հաւաքել» բառին։ Պատահական ամա-նութիւն ունին ասոր. ❇ kailā «չափ», [syriac word] akknl «չափեալ է», պրս. [arabic word] kilak «ճկոյթ»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Բլ. Խտջ. Մշ. քիլ և Սվեդ. քէլ՝ նշանակում են «քիլ, այն է բթամատից ցու-ցամատ բացուածքը», իսկ Ալշ. Մշ. թիզ, Սվեդ. թէզ «բթամատից մինչև ճկոյթ բա-ցուածքը»։-Բառիս ձայնդա՞րձն են ներկա-յացնում Ագլ. գէղ և Ղրբ. Ղրդ. կէղ «թիզ», որոնք իրար հետ միանալով ենթադրում են գեղ նախաձևը. հմմտ. շիլ և շեղ։

NBHL (3)

Քիլ՝ վեցերորդ մասն է կանգնի. (Փիլ. ել. ՟Բ։)

Քիլք ոմանք չարաբանք։ Քիլքն անօրէնք։ Զքիլսն չարաբանս։ Յընտանեաց տանն քիղք չարաբանք ի վերայ յարուցեալ նորա՝ բամբասանս ապիրատս յօգէին. (Յհ. կթ.։)

δράξ pugillus παλαιστή, σπιθαμή palmus . իտ. quarta. (որպէս չորիր մասն կանգնոյ) Չափ տարածութեան ի ծագէ բոյթ մատին ի ծայր ցուցամատին ի բանալ երկոցունց, փոքր քան զթիզ միով յօգուածով ցուցամատին. իսկ ըստ երկրաչափից է ութ մատնաչափ, կամ երկու երկրաչափից է ութ մատնաչափ, կամ երկու ուղուկ, գոյզն ինչ փոքր քան զքիլ բնական.


Քիղոս, ի, իւ

See full entry →

s.

aliment, food.

Etymologies (1)

, ի հլ. «կերակուր». ունի միայն Նոնն. 18, որ յիշում է պատահաբար՝ Ա-քիլլևս բառի ստուգաբանութեան առթիւ. «Աքիւղղևս անուանեցաւ, իբր ոչ հաղորդեալ բիղոսի, քանզի քիղոս սովորական կերա-կուրս է»։

NBHL (1)

Աքիւլեւս անուանեցաւ, իբր ո՛չ քիղոսիւ սնեալ. քանզի քիղոս սովորական կերակուրս է. (Նոննոս.։)


Քիմիա

See full entry →

s.

chemistry;
alchymy;
cf. Տարրաբանութիւն.

Etymologies (1)

«բնալուծութիւն, տարրաբանու-թիւն» Ոսկիփ. որ և քիմեայ «առասպելական նիւթ՝ որ մետաղների վրայ լցնելով ոսկու պիտի վերածէին անրանք» Միխ. աս. 367. «ոսկեգործութեան արուեստը» Միխ. աս. 442. քեմիայ Սամ. անեց. 131. ալքիմիտ Գիրք առաք. 233 բ. որից քիմիարար «բնա-ւոյծ, տարրագէտ, դրամահատ, ոսկի շինող» Վրդ. աշխ. 535 (տպ. քիմեայտար), քիմիաս-տան կամ քիմիա ծաղիկ «ոսկեխոտ բոյսը, Alchimille» Բժշ. (տե՛ս Նորայր ՀԱ 1924, 73), նոր գրականում՝ քիմիագէտ, քիմիագի-

NBHL (1)

Բառ յն. χυμική chymica. կամ արաբ. ալքիմիա. Փորձ ի քուրայս վասն խառնելոյ եւ վերլուծանելոյ կամ ելուզանելոյ զհոյզս բնական իրաց. որ է պիտանի ի բժշկականս. իսկ փորձ փոխելոյ զայլնիւթս յոսկի է յիմարական՝ մերժեալ յամենայն դարս յամենայն իմաստնոց։ (Ոսկիփոր.։)


Քիմք, քմաց

See full entry →

s. fig.

palate;
liking, caprice, fancy;
ընդ քմաց, by whim, humorously, capriciously, fantastically;
ի քմաց, according to one's fancy, liking;
ընդ քիմս ժպտիլ, to laugh constrainedly, from the teeth outward;
լեզու նորա ի քիմս իւր կցեցաւ, his tongue clove to his palate.

Etymologies (4)

. ի-ա հլ. (միայն անեզաբար գոր-ծածուած) «բերնի առաստաղը» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 41. Եփր. աղ. որից ի քմաց «ըստ հաճոյս» Բուզ. ե. 38. Ոսկ. լհ. ա. I. քմա-զարդ Ագաթ. Արծր. քմազարդութիւն Մագ. քմակից Երզն. և Թր. քեր. օձաքիմ Մանդ. էջ 217. քմծաղրել «քթի տակից խնդալ» Վրք. իլար. 92. Սմբ. պտմ. 82. քմական, քմահաճ, քմահաճոյք, քմծիծաղ (նոր բառեր).

= Բնիկ հայ բառ՝ հնխ. kxm-«ներս քա-շելով կուլ տալ» արմատից, որի այլ ժա-ռանգորդներն են սանս. cāmati, čámati «կուլ տալ», čamasá-«բաժակ», camu «սկաւառակ», պրս. čam «ուտելիք», čami-dan «խմել», kām (*kšom-) «քիմք», աֆ-ղան. kūmai «քիմք», օսս. cumun «կուլ տալ», յն. τέμνοντα «քամել, ծծել»? ն. իսլ» hvoma (*k'ēmō) «կուլ տալ», hvama «որ-կոր, կոկորդ» (Pokorny 1, 514, Boisacq 954)։ Հյ. քիմք-քմաց ենթադրում է հնխ. ktēma-։

ԳԴ պրս. [arabic word] kām «քիմք» բառի հետ։ ՆՀԲ նպև տճկ. խըմխըմ «ռնգախօս»։ Böttich. Arica 35, 29, Տէրվ. Altarm. 31 և Հիւնօ. պրտ. kā̄m «քիմք»։ Peder-šen, Հայ. դր. լեզ. 10 հնխ. ghema ձե-ւից. հմմտ. լիթ. gomurys, հբգ. gou-mo, գերմ. Gaumen, հանգլ. góma, հհիւս. gómr «քիմք», թերևս նաև յն. χήμη «յօրանջ». հյ. սպասելի էր *գիմք, որ յետոյ վերջաձայնի ազդեցութեամբ և կամ ըստ Patrubány ՀԱ 1906, 347 քիթ բառից ազդուելով՝ դարձել է քիմք։ (Յիշում է կասկածով Pokorny 1, 565)։ Վերի մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 20։ Մառ 1) ЗВО 22, 92 ելամ. kik «երկինք», kamra «երկնակամար». վրաց. կիմկիմելի «երկինք» բառերի

հետ՝ յաբեթական արմատից. 2) ЯՓ. Cборн. 2, 148 վրաց. գեմո «ճաշակ» բառի հետ յաբեթական kam «երկինք» արմատից, որից նաև կամար։ Ղա-փանցեան, Հաբեթական լեզվ. էջ 13 ետր. kiw և ուտ. gib բառերի հետ, ո-րոնք նշանակում են «երեք»։

NBHL (4)

Իմանալի վիշապին առ ի կորուստնմա կարթ ի քիմս եղէց. (Անյաղթ բարձր.։)

Ի ՔՄԱՑ. Ըստ հաճոյս անձին. ըստ կամի. խելքէն, իր քեֆովը, իր գլխէն.

Գուշակութիւն առնէր նմա սուտ ի քմաց իւրոց։ Յիւրաքանչիւր քմաց ըստ կարծիս մտաց խօսելով. (Բուզ. ՟Ե. 38։ Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

պ. քէամ. (որպէս եւ ռմկ. խըմխըմ է քմիխօս). λάρυγξ faux, guttur եւ ὐπερῴα palatum. Առաստաղ կամ վերնայարկք բերանոյ՝ ճաշակռու զոյգ ընդ լեզուի եւ կոկորդի՝ կից ընդ ռընգունս հոտառուս.


Քիչ

See full entry →

adj.

few, some;
cf. Սակաւ.

Etymologies (3)

«նուաց. սակաւ» Վրք. հց. ա. 616. Անսիզք 21, 47, 73. Լմբ. կան. բենեդ. որից քչիկ Սմբ. պտմ. 60, 105. Վստկ. 21. նոր գրականում և բարբառներում քչանալ, քչու-թիւն, քիչտր, քիչկեկ, քչակեր, քչկապաշար։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Մրղ. Ննխ. Պլ. Սեբ. Սչ. Տփ. քիչ, Մկ. քիչ, չիչ, Մշ. քին, Սվեդ. քէչ «քիչ», իսկ Մրղ. մէշ «մի քիչ» ձառում է մի փշուր ձևից, ինչպէս ցոյց են տալիս մէշու, մէփշու միջին ձևերը (տե՛ս փշուր բառի տակ)։

ՓՈԽ (borrowing) Հալ բոշ. կիչ «մի քիչ բան, մի փոքրիկ բան», կիչակ «ոչինչ, բոլորովին, սատանայ»։

NBHL (1)

Քիչ խօսելով, եւ իմաստութեամբ, եւ ցած ձայնիւ. (Լմբ. կան. բենեդ.։)


Քիս, քսոյ

See full entry →

s.

kind of chalk or whiting.

Etymologies (1)

«կաւ՝ զոր ծեփեն ի վերայ պնակտի գրելւոյ». իբր ռմկ. բառ ունին միայն ՆՀԲ և ՋԲ. արմատ քսել «զօծել, մածնուլ» բառի որ հների մէջ գործածուած չէ, բայց կենդա-նի է արդի բարբառներում. հմմտ. քսել, քսուիլ Պլ. «շփել, շփուիլ», քիսիլ Ալշ. Ապ. Բլ. Խլ. Մշ., քիսնալ Բլ. «պատահիլ, հանդի-պիլ, իրար քտուիլ». քիսնել Ապ. «ընդհարու-ել, իրար դիպչիլ»։ Մի քիչ հնից ունինք Զքր. սարկ. Ա. էջ 51 Քսէին զստորոտ հանդերձի նորա յերեսս իւրեանց։-Տե՛ս քիստ բառի տակ։

NBHL (1)

(որպէս թէ՝ քսելու բան մը) Վարի ռամկօրէն որպէս Կաւ՝ զոր ծեփեն ի վերայ պնակտի գրելւոյ. որ եւ թ. քեշ.


Քիստ, քստոյ

See full entry →

s.

awn, beard of corn.

Etymologies (3)

, ո հլ. «ցորենի հասկը պատող փը-շոտ մազերը» Վեցօր. 87, 88. Եփր. գ. Կոր. 122. Նիւս. կազմ. գրուած է քիս Տաթև հարց. 217. քիզ Բառ. երեմ. յաւել. 572, ո-րից մանրաքիստ Դամասկ. քստումն «փշա-քաղումն, մազերը փուշի պէս տնկուիլը» Եզն. քստմնիլ (կամ կրճատ քամնիլ) «մազե-րը փուշ փուշ լինել, սոսկալ» Յոբ. դ. 15. Դ. մկ. զ. 15. Եզն. քստմնելի (գրուած քամնելի) Նար. երգ. 344. Լմբ. իմ. քստմնածածան (ջրերի վէտվէտման համար ատուած) Ներբ. յորդ. 12։

Lag. Urgesch. 905 զնդ. xvāsta «կե-րակուր»? Տէրվ. Altarm. 15 սանս. ka-sāyā, յն. ϰνήϑω, լտ. carduus «ուղտա-փուշ» բառերի հետ՝ սանս. kaš «զօծել, քսել, քերել»=հյ. քսել արմատից։ Հիւնք. կուշտ բառից։ Petersson 1) IF 34, 243 յն. σίστρος, σῖτος «մի տեսակ բոյս, ցորեն» բառերի հետ ևն. 2) KZ 47 288 միացնում է տանս. késara. ke-ça, լտ. coesaries «մազ, գէս» բառերի հէլր։

ԳՒՌ (dialectal) Երև. քիստ, քիստղ (վերջինը տե՛ս Տեղեկ. ինստիտ. 2, 103), Մշ. քիստ, քիս, Հմշ. քիսդ, Ղրբ. քէստ, Ագլ. քայստ, Ջղ. քէստխ, (գիւղերը՝ քիստխ), Խրբ. Մկ. քիս, Սվեդ. քէս. բոլորն էլ «ցորենի քիստ». իսկ Գնձ. քիստ նաև «ձկան կամ օձի փուշ»։-Նոր բառեր են անքիս, քստախոտ «մի տե-սակ խոտ»։

NBHL (2)

Բաժանի ի ցօղուն եւ ի պատիճ, եւ ի գոգաձեւ փոճոկս ցորենոյ, եւ ի հատ, եւ ի քիստ ... Շուրջ պատեալ ամրացոյց քստով. (Վեցօր. ՟Ե։)

Զարդարեալս թեփովք եւ ցողնով եւ քստով, զոր յաւելու նոցա երկիր. (Եփր. ՟գ. կոր.։)


Քիրտն, քրտան, քրտունք, քրտինք

See full entry →

s. fig.

perspiration, sweat;
fatigue, labour, hard work, toil, hardship;
— մահու, death-sweat, perspiration preceding death;
առատ, կծու, գարշահոտ, թթու —, copious, acrid, fetid, sour or unpleasant perspiration;
ընդ — մտանել or հարկանել ի քրտան լինել, to sweat, to perspire, to transpire, to be all in a perspiration;
ի քրտունս համակիլ, ողողիլ յաւի, քրտան, to be all over in a sweat, to be bathed in perspiration;
քրտամբք երեսաց հայթայթել զկեանս, to earn one's bread or livelihood by the sweat of one's brow;
հարայ ընդ — ցուրտ, I fell into a cold sweat;
— ցուրտ ընդ անդամսն իջանէր, a cold sweat ran from all his members;
cf. Ապաժոյժ;
cf. Թաթաւիմ.

Etymologies (4)

, ն հլ. (քրտան, -տունք, -տինք, -տանց) «քրտինք. փխբ. ծանր աշխատու-թիւն, մեծ գործ» ՍԳր. Ոսկ. Բուզ. որից քրտնիլ (նաև քրտնել, քրտանել, քրտնալ, քրտնուլ) Եփր. ծն. էջ 26, Փարպ. Նար. քրտնութիւն Ոսկ. եփես. ժէ. քրտնալից Ագաթ. §. 6 (կրկնագիրն ունի քրտալից՝ Յու-շարձան էջ 74), քրտնացուցանել Ագաթ. թշուառաքիրտն Նար. վիժաքրտնիլ Թէոդ. մայր. ևն։ (Փիլ. նխ. բ. 90 քրտուանս ըստ Աւգեր. լտ. թրգմ. համարւում է քրտունս)։

=Բնիկ հայ բառ, հնխ. suidro-ձևից, որ տուել է նախ հյ. *քիտր, շրջմամբ քիրտ և ն մասնիկով քիրտն. ցեղակիցներից ու-նինք յն. ἰδეώς, լեթթ. swëdri, ալբան. dirse, djerse և առանց -r-՝ բաղաձայնի՝ ապնս. [other alphabet] svéda-, զնդ. xvaeδa-, պհլ. [syriac word] жvaī, պրս. [arabic word] xϰōy, xūy, քրդ. xu, xōh, xoi, աֆղան. xvalē, օսս. xed, բելուճ. hed, յն. ἰδος, լտ. sūdor (*suoidos), հբգ. sweiz, հհիւս. sveiti, գերմ. schweiss, հսաքս. swēt անգսք. svāt, կիմր. chwys, կորն, whys, բրըտ. c'houez. անգլ. sweat, բոլորն էլ «քըր-տինք» նշանակութեամբ, որոնց արմատն է հնխ. sueid-«քրտնիլ». (Pokorny 2, 521, Walde 753, Trautmann 295, Boisacq 366, 1113, Horn § 513)։-Հիւբշ. 503։

Նախ Windisch. 9 համեմատոմ և աանտ. syid ձևի հետ՝ նորամոյծ ր-ով։ Müler SWAW 36, 7, 38, 572։ 41. 155. 44, 579 ևն յն. ιδρως, տանս. syid ևն։ Ուղիղ են մեկնում նաև Հիւբշ. KZ 23, 35, Տէրվ. Altarm. 65, 89, Երկրագունտ 1883. 171, Նախալ. 115, Հիւբշ. Arm. Stud. էջ 55, Meillet MSL 8, 156 ևն։ Lag. Arm. Stud. § 2369 զնդ. arəϑna «քրտինք» բառի հետ՝ մերժելով միւս-ները։ Հիւնք. գրդանք «հոսանք» բառիո։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Տփ. քրտինք, Ալշ. Ակն. ննխ. Մշ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. քրդինք, Ասլ. քոր-դինք, քրդի*, Խրբ. քրդինք՝, Հմշ. քըյդինք, Երև. քռդինք, Սլմ. քռտինք, Վն. Մկ. ք'ըո-տինք՝, Մրղ. քըռթինք՝, Սվեդ. քբռդէնք. 28. քmյդինք, Զթ. քը'յդանք, քը՞րդանք, Ջղ. քրթունք, Ագլ. քռթունք, Գոր. Ղրբ. քրտնօնք, Շմ. քըռթնընք.-բայական ձևերից կարևոր ևն Մրղ. քըռնէլ, Հմշ. քըյդընքուշ։-Նոր բառեր են քրտինքխաշ, քոտնակոխ, քրտնա-մխած, քրտնափչած, քրտնաքամ, քրտնքա-թաթախ ևն։


Քիւ, քուոյ, քուաւ

See full entry →

s.

eaves-lath, penthouse, cornice;
— տան, eaves of a house;
— քարայրի, entrance to a cavern, mouth of a cave;
ընդ քուաւ, under cover, sheltered.

Etymologies (3)

, ի-ա հլ. (գրծ. քոաւ Կոչ. 280, թե-րևս սխալ է սեռ. քուոց Վեցօր. 97) «շենոև կտուրի եզրը, դուրս կարկառած մասը, քարայրի եզր» Կոչ. 280 (վեց անգամ), Լծ. փիլ. Օրբել. հրտր. Էմ. էջ 55 (այլ ձ. ի ցուս), 5ձ. որից քուտր Խոր. Արծր. հրտր. Պատկ. էջ 19. քուքատակել Նար. քուաքատակեայ «քուաւոր ձև ունեցող» Օրբել. հրտր. Էմ. էջ 230, քարաքուի Մանդ.։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. skēn-արմատից, որի վրայ մանրամասն տե՛ս խուղ բառի տակ։ Զանազան ձայնաբանական օդէնոնև-րով նոյն արմատից ստացւում են խուղ, ցիւ, քիւ, վերջին երկուսի համար հմմտ. քաղ և ցել։

ՆՀԲ լծ. պրս. քէհֆ (իմա՛ արաբ. [arabic word] kahi «քարայր»)։ Տէրվ. Altarm. 172 և Նախալ. 112 հնխ. sku-«ծածկել, պատել» արմատից. հմմտ. սանս. sku, յն. σϰῦτος «մորթ», լտ. scutum «վա-հան», ob-scurus «մութ» ևն. ըստ ալամ առաջին ուղիղ մեկնիչը ինքն է։ Հիւնք. քուեալ բառից։ Մառ, Гpaм. др. aрм. 29 հայր դնում է իբր *quwվրաց. քոբա, գոտ. քուբա։

NBHL (2)

Յարկ վիմին ասէ, որ յայնժամ յառաջ քան զդուրս եւ ի վերայ դրանց քիւըն գերեզմանին ունէր ... բայց այժմ ոչ երեւի քիւըն քանզի քանդեյաւ քիւն վասն զարդու ... Ընդ քուաւ վիմին ասէ՝ առաջ պատուարին. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

σκέπη tegumentum, operimentum, tectum, spelunca. Եզր յարկաց անձաւաց. յարկ. հովանի. զանխուլ. (ծ. եւ պ. քէհֆ ).


Քղամիդ, մդաց, միդաց

See full entry →

s.

chlamys, mantle, cloak.

Etymologies (1)

= Յն. γλaμύς, γλaμδδος «պատմուճան» որից փոխառեալ են նաև լտ. chlamys, ydis, իտալ. clamide, վրաց. քլամիդա ևն ևն։ Յոյն բառի ծագումը անյայտ է (Boisaq 1ο62).

NBHL (3)

Արկին զնովաւ քղամիդ կարմիր։ Մերկացուցին ի նմանէ զքղամիդն կարմիր։ Զգեցուցանեն նմա քղամիդ կարմիր եւ (այսինքն) ծիրանիս. (Մտթ. ՟Ի՟Ե. 23. 36։ Մրկ. ՟Ժ՟Ե. 17։)

Քղամիգն արեան գունով ներկեալ էր, զի ղարիւն մարդկան միացոյց յինքն. (Մեկն. ղկ.։)

Ապականեաց զթագաւորական քղամիդն։ Զգեցոյց նմա զթագաւորական քղամիդն։ Պատառեաց զքղամիթն, եւ զծածկոյթ գլխոյ նորա ընկէց յերկիր. (Հ=Յ. յնվր.։ եւ Հ=Յ. սեպտ. եւ այլն։)


Քնար, աց, ից

See full entry →

s. ast.

lyre;
viol, harp;
Lyra;
— հարկանել, to play on or sound the lyre.

Etymologies (3)

= Ասոր. [syriac word] kennārā «կիթառ», որ և արամ. [hebrew word] kinnārā, եբր. kinnōr, արաբ. [arabic word] kirān, օ [arabic word] kannāra, ո-րոնցից փոխառեալ են նաև եգիպտ. ken-noru և Փիւնիկէի վրայից անցնելով՝ յն. ϰινύρα, ϰιννύρα, լտ. cinyra (Boisacq 457) ևն։-Հիբշ. 319

ՆՀԲ յիշում է եբր. յն. և լտ. ձևերը։ Lag. Arm. Stud. § 2371 եբր. բառի հնագոյն ձևն է համարում։ Տէրվ. Altarm. 70 եբր. և արաբ. ձևերը։ Մար-տիրոսեան ՀԱ 1924, 458 հաթ. kiniras «քնար», որ անշուշտ սեմականից է փոխառեալ։

ՓՈԽ (borrowing) վրաց. ჭნარი քնարի «րնար. տա-ւիղ», მეკნარე մեքնարե «քնարահար», მე-ჭანარე մեքանարե «փողահար», მეკნარეობა մեքնարեռբա «քնար հարկանել»։

NBHL (3)

Սրինգ եւ թմբուկ եւ փող եւ քնար։ Երգեսցէ քնարաւն, եւ դիւր լիցի քեզ։ Առնոյր դաւիթ զքնարն, եւ նուարգէր ձեռամբ իւրով։ Արուեստականօք թըմբկաց եւ քնարաց։ Նա է հայր՝ որ եցոյց զերգս եւ զքնարս։ Երգովք սաղմոսաց, տաւղօք եւ քնարօք, եւ թմբկօք եւ ծնծղայիւք եւ փողովք.եւ այլն։

Չէր բամբասանաց քնարն, եթէ քնարաւն՝ Այստուածոյ երգս քո մատուցանէր։ Ոչ քնարաւ փողս հարկանեն, եւ ո՛չ փողով քնար։ Ի ձեռն սաղմոսերգուին քնարի։ Եօթնազի յարմարեալ քնար՝ եօթն անգամ յաւուրն նուագէր տեառն. (Սեբեր. ՟Է։ Նիւս. կազմ. ՟Թ։ Պրպմ.։ Եպիփ. սղ.։)

Ջնար. կիթառ. տաւիղ. սաղմոսարան. փանդիռն. բարբուտ. նուագարան բախողական՝ աղեօք կամ լարիւք եւ թիլիւք կազմեալ յայլեւայլ ձեւս. սանթուռ, քեմանչէ, թամպուռա, պէրպուտ, հարբա. եբր. քիննօռ, նէպէլ. յն. քինի՛ռա, քիթա՛ռա, նա՛վլի. լտ. ջինիռա, ջիթա՛ռա. լիռա. նապլա . κινύρα ginyra κιθάρα λύρα lyra νάβλα, ναύλη nabla βάρβιτον, -ος barbiton ὅργανον organum.


Քնթռնոց

See full entry →

s.

folds of serpents;
rings or wrinkles in the elephant's trunk.

Etymologies (2)

«փղի կնճիթի վրայ ոլորք կամ գալարներ» Վեցօր. 195. որից քնթռնեցուցա-նել «քիթը այս ու այն կողմ դարձնել» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 159։ Երկուտը միասին ծագում են *քնթիռն արմատից։

ՆՀԲ «որպէս թէ կնճռնոց»։-Տէրվ Altarm. 38 անգսք. knotr, գերմ. kno-ten, լտ. nodus, սանս. gandha «կապ» բառերին ցեղակից։


Քնին

See full entry →

s.

examination;
ի — առնուլ, to examine, to consider, to ponder;
to argue, to discuss;
ի — գալ, to be examined, criticized;
ի — արկանել, մտանել, լինել, to examine, to study, to criticize.

Etymologies (3)

(գրուած նաև քննին. անհոլով) «քննութիւն» Ոսկ. ես. 276. Եւթաղ. 174. Եզն. Եփր. ա. կոր. Կոչ. որից քննել ՍԳր. Եւտ պտմ. Ոսկ. յհ. ա. 17 (գրուած է քնընել Իրեն. հերձ. 107). քննական Սեբեր. քննա-յոյզ Ագաթ. հետաքնին Վրք. հց. քննասի-րութիւն Կոչ. քննիչ ՍԳր. Ագաթ. քնճախոն-դիր Մծբ. անքնին ՍԳր. Ագաթ. անքննու-թիւն Եզն. հարցաքննել Ոսկ. յհ. բ. 11. դժուարաքնին Եւագր. խորաքնին Վեցօր. քննադատ, քննադատել, քննադատութիւն, քննադատաբար, քննադատական, քննադա-տօրէն (նոր բառեր)։

Lag. Urgesch. 51 զնին բառի հետ նայիլ բայից։ Տէրվ. Altarm. 9, 83. Նա-խալ. 50, 71 իբր *քին-քին, կրկնուած քին արմատից =սանս. či «փնտռել, հարցաքննել», զնդ. či «նկատել»։ Հիւ-նք. քուն բառից։ Patrubány SA 1, 212 հնխ. sven-«ձայն տալ» արմատից։ Scheftelowitz BВ 29, 14 արմատը քին (+ին մասնիկ)=սանս. činoti «հետա-զօտել», զնդ. činas «փնտռել». Peder-sen, Հայ. դր. լեզ. 73 կապ չունի, ասում է, յն. τίνω «վճարել, հատուցանել»։ Karst, Յուշարձ. 429 թթր. kūn, čun «փորձ»։ Մառ, Яз. и Лտ. I 238 բասկ. ayčin «առջևը»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 89 զննել բայից։

ԳՒՌ (dialectal) Մրղ. -ննխ. Սեբ. քըննէլ, Շմ. քննիլ, Զթ. քը'ննիլ, Ջղ. քնընել, Ախց. Երև. քնընէլ, Տփ. քնընիլ, Ալշ. Մշ. քնքնել «հարցաքննել», Ղրբ. քնէնք1 «խոր մտածութիւն», որից քը-նինքարար «խորամանկ, նենգաւոր»։-Էն-կիւրիի թրքախօս հայոց բարբառով քիննէլ-լէմէք» «մի տեղ քննել» (Բիւր. 1898, 866)։

NBHL (1)

Յորժամ քննին (կամ քնին) լինի, ի վերայ հասնիցեն։ Խնդիրք են յաժող կանաց, ի քնին են անպարկեշտ լսողաց (կամ լսելեաց)։ Միտք բազում անգամ ի քննի մտեալ՝ խնդրեն վասն այսր. (Կանոն.։ Մանդ. ՟Ը։ Սարկ. պատկ.։)


Քոթանակ, աց

See full entry →

s.

cloth;
cover;
drawers.

Etymologies (2)

«հառուստ» Եւագր. էջ 186 (Սփածանելի քովթանակ (այլ ձ. քոթանակ) քահանայական է՝ մեռանել ախտաւոր ցան-կութեանց վասն գիտութեանն Աստուծոյ). Փիլ. լին. էջ 27 (Ընդէ՞ր թզենւոյ տերևս կա-րեն և քոթանակս).-Լծ. փիլ. մեկնում է «քոթանակս. ծածկոյթս. ասեն թէ վարտե-քըն է», իսկ Հին բռ.=Բառ. երեմ. էջ 333 «քովթանակ. նուարտան, ծածկոյթ»։ Սխալ է գրուած փութանակ Սասն. 16։

ՆՀԲ «եբր. խէթօն, խէթօնեթ, յն. խի՛թօն, լտ. քիդօ՛նա, թունիգա, յորմէ՝ իտալ. քօ՜թթա»։ Տէրվ. Altarm. 74 թերևս պրս. xaftān կամ xafdān «զին-ւորական վերարկու»։

NBHL (2)

Քոթանակս, (իմա) ծածկոյթս. ասեն՝ թէ վարտիքն է. (Լծ. փիլ.։)

Քովթանակ եւ նուարատն, ծածկոյթ. (Հին բռ.։)


Քող, ոյ, ով

See full entry →

s.

veil, cover;
— հարսանեաց, nuptial veil.

Etymologies (3)

, ո հլ. «ծածկոյթ, երեսի ծածկոց» ՍԳր. Եփր. ա։ Կոր. 71. Եւս. պտմ։ որից քողարկել Ոսկ. յհ. ա. 33. Արծր. քո-ղաձիգ Գ. մկ. դ. 6. քողընկէց Ոսկ. մ. բ. 12. քողաւոր..Շնորհ. տաղ. ևն։ Ս տաստկակա-նով սքող կամ սքօղ «ծածկոյթ»Շնորճ. Բարձր. Մաշտ. որից սքողել Դան. ժգ. 32. Ա. Կոր. ժա. 6. Ոսկ. ես. սքողարկել Ոսկ. եբր. ժե. թևասքողել Գնձ. Շար. ևն, բոլորն էլ գրուած թէ՛ ո-ով և թէ օ-ով. ո՛րն է նախ-նականը՝ յայտնի չէ։

ՆՀԲ «լծ. հյ. գաղել, գողել, սքողել, յն. քա՛լիմմա»։ Տէրվ. Altarm. 16 ար-մատը սքող, որից ս-ի անկումով՝ քող. հմմտ. գոթ. huljan «պահպանել», մբգ. hulle «քող, լաչակ», լտ. celare «ծած-կել» ան։ Justi, Dict. Kurde 350 քրդ. kol «ճակատին կապելու ոսկեշարք»։ Canini, Et. étym. 120 հյ. կառ «չուան» և քուղ «թել» բառերի հետ գերմ. garn, հոլլ. garen «թել»։ Karolides, Γλ. συγϰρ. 89 կպդվկ. kučeymás «կանանց գրխի թաշկինակ», սանս. çuka «խոյր», լիթ. kuka, ռուս. кикe «կանացի գդաև»։ Տէրվ. Նախալ. 111 իբր հնխ. skar ար-մատից. նոյն ընդ Altarm. բայց Լեզու 1887, 16 մերժելով այս՝ արմատը դը-նում է քող՝ ս տաստկականով։ Հիւնք. ղօղել բայից։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. sqeu-«ծածկել» արմատից։ Schei-telowitz KZ 53 (1925), 254 սանս. kulāya «հիւսուածք», լտ. colus «իլ», յն. ϰλώσϰω «մանել» բառերի հետ։ Լա-փանցեան, Տեղեկ. ինստ. Բ. 80 քաղել «ծածկել» արմատից։

ԳՒՌ (dialectal) Ախց. Գոր. Ննխ. Ղրբ. Շմ. քօղ. Զթ. քուղ, Սեբ. քէօղ,-յգ. քողք ձևից՝ Վն. ք'օղք, Խրբ. Կր. Ռ. Տիգ. քօխք, Ալշ. Մշ. Պլ. Սլմ. քօխկ, Հմշ. քուխգ,-ր յաւելուածով Երև. Ջղ. քօղր, Տփ. քօ՜ղրը, բոլորն էլ «հար-սի երեսի շղարշ»։-Նոր բառեր են քօղել, քօղքել, քօղքուկ։

NBHL (6)

Մովսէս արկանէր քող ի վերայ երեսաց իւրոց։ Մինչեւ ցայսօր ժամանակի նոյն քող ձգեալ կայ ի վերայ ընթերցողածոց հին կատակարանաց։ Քօղ արկ զերեսօք իւրովք։ Դու՛ստր բարելացւոց ընկեա՛ զքող քո.եւ այլն։

Առագաստեալ է դա ընդ քողով մոլորութեան. (Եւս. պտմ. ՟Է. 24։)

Նստի առանց քողի՝ բացաւ գլխով. (Եփր. արմաւ.։)

Պատառեցին զքողն երեսաց նորա. քանզի քօղով վարէին յայնմ ժամանակի կաթողիկոսք. (Կիր. պտմ.։)

Կռապարիշտ է քողով ծածկելն (կաղծաւոր). (Նար. ՟Խ՟Ը։)

ՔՈՂ կամ ՔՕՂ. (լծ հյ. գաղել, գողել. սքողել. յն. քա՛լլիմա, եւ այլն) κάλυμμα velum, velamen κατακάλυμμα tegumentum, operimentum ἁποκρυβή կամ ἁποκρυφή absconsio. Պատրուակ արկեալ զերեսօք. ծածկոյթ՝ իրական կամ նմանական. վիժակ. վարագոյր. քողք (որպէս եւ մասգարտ ՝ է պարտակ, դիմակ կեղծ)


Քոյր, քեռ, քերբ, քորք, քերց

See full entry →

s.

sister;
nun.

Etymologies (5)

(հոլովւում է քեռ, քերբ, քորք, քերց, իսկ յետնաբար ռամկահոլով՝ սեռ-տր. քուեր, քըւեր, քօր, քոր, քրոջ, քուրոջ, գրծ. քուերբ, յգ. քեռիք, քըւրց, քուերց) «քոյր» ՍԳր. Եփր. մակաբ. ածանցման մէջ մտնում է հինգ ձևով. ՔՈՅՐ, ինչ. քոյրաթիւ Եփր. ծն. քոյրագիր «քոյր համարուած աղ-ջիկ կամ կին» Կանոն. (Շողակաթ, էջ 45). քոյրգիր Ոսկիփ. քոյրատեաց ԱԲ. մօրաքոյր Ղևտ. ժը. 13. հօրաքոյր Ղևտ. ժը. 12, ի. 19. Եւս. քր. ՔԵՌ-. ինչ. քեռորդի Գծ. իգ. 16, Խոր. բ. 16. Յհ. կթ. քեռայր Խոր. քեռոր-դեակ Կոչ. հօրաքեռորդի Ճառընտ. Մեսր. եր. ՔՈՒՐ-. ինչ. քուրական Եզն. քուրասի-րութիւն ԱԲ. ՔՈՐ-. ինչ. քորորդի Վրդն. պտմ. (ստէպ). ՔՈՒԵՐ-. ինչ. քուերորդի «քրոջ որդին» Լմբ. սղ. և պտրգ. Տօնակ. Մխ. դտ. մօրքուերորդի Երզն. մտթ. 605։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. suèsōr ձևից (սեռ. suesrós>քեռ, suesores>քորք). միւս լե-զուները ունին suesor ձևով. հմմտ. տանս. svásar. զնդ. ❇xvañhar-, պհլ. պրս. ❇xvāhar, քրդ. xōh, xuha, vale, աֆ-ռան xōr. ռեւուճ gvahār, օսս. xore, xo, լտ. soror, ֆրանս. soeur, ռում. sorá, իտալ sorella, գոթ. swistar, հբգ. swester, անգսք. sweostor, գերմ. Schwester, հհիւս. syster, անգլ. sister, կիմր. chwaer, բրըտ. c'hoar, հկորն. huir, նկորն. hoer, hor, հիռլ. siur, fiur, լիթ. sesuó, հպրուս. swestro, հսլ. բռւս. sestra, են (Pokorny 2, 533, Walde 727, Horn § 501, Trautmann 258, Ernout-Meillet 917)։ Հնխ. բառը կազմսած է հա-մարւում sue-«իւր» դերանունից։ Թւում է թէ հնդևրոպականներից են փոխառեալ էստն. վոտյ. sōzar, ֆինն. և վեպս. sizar, լիվ. sozar, մորդվ. sazor, չերեմ. šužar, šožar, որոնք բոլոր նշանակում են «քոյր»։ Յոյնը որ չունի «եղբայր» բառը, չունի նաև այս. բայց նոյն ընտանիքից գիտէ ἐօթ «դուստր» (ըստ Հեսիք.) (Boisacq 262, 682)։-Հիւբշ. 504։

Klaproth, As. pol. 105 վերի պրս. քրդ. աֆղան. և բրըտ. ձևերի հետ։ ՆՀԲ լծ. լտ. soror, պրս. խուհէր, խահէր. Նանօթ ձևերի հետ համեմատում են

Peterm. 25, 30, 33, 38, Windisch. 9, Gosche 67, Böttich. ZDMG 1850, 353, Arica 64, 43, Lag. Urgesch. 859, Müller SWAW 35, 194 ևն։ Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 88 գւռ. քուեր ձևը աւելի մօտիկ է համարում պրս. xvāhar-ին։ Չուբինով, Բռ. վրաց1. դը-նում է վրաց. քվիսլի «քենակալ» բա-ռի դէմ։ Հիւնք. յն. ϰοῦეη, ϰούρης «կոյս, աղջիկ»։ Մառ ИАН 1916, էջ 1692 հա-յերէնից է դնում սվան. դաչուր «քոյր»։ (Կապ չունի՞ լազ. դա «քոյր»)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ղրբ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Սեբ. Սչ. Տփ. քուր (Ղրբ. կոչ. ա՛քէր), Մկ. ք'ուր, Ասլ. Մրղ. Շմ. Սլմ. քիւր, Վն. քոր (սեռ. քիւրոչ), Ակն. Խրբ. քօր, Գոր. քէր, Երև. Հւր. քիր, Զթ. քիյ, քիր, Հճ. քիլ, Ագլ. ուղ. քույր, սեռ. քվիր, Սվեդ. քայր.-նոր բառեր են քորանք, քուրիկ, քուրուկ, քուր-վօնք։

NBHL (3)

Քոյր թովբելայ՝ նոյեմա։ Ասասցես, թէ քոյր նորա եմ։ Ետես ի ձեռսն քեռ իւրոյ։ Լուաւ յռեբեկայ քռէ իւրմէ։ Կին առ քերբ (կամ քեռբ) իւրով մի՛ առցունուս։ Զեղբայրս իմ եւ զքորս իմ։ Ասէ ցնա տուբիթ, մի՛ լցի քեզ տրամութիւն՝ քոյր։ Քո՛յր մեր հարսն։ Քո՛յր իմ հարսն եւ այլն։ Բայց եւ ծնողաց մեր հանդերձ քերբ՝ լիցի յիշումն յաւուր աներբ. (Շ. յիշ. սողոմ.։)

Գտանին եւ ոլովք ինչ իբր ռամկական.

Որդիք քուեր (այսինքն քեռ) նորա։ Չի՛ք քաղցր սէր՝ որպէս քըւր առ եղբայր։ Ըմբռնեալ էր զմիտս առն քըվերն նորա. (Ասող. ՟Գ. 38։ Լմբ. ովս.։)


Քոռ, ից

See full entry →

s.

corus, bushel;
strike.

Etymologies (2)

= Յն. χόρ և աւելի սովորական՝ ϰορος «մև տեսակ չափ». փոխառեալ է ինքն էլ (Boi-sacq 497) եբր. [hebrew word] kor բառից, որի հետ նոյն են արամ. kor, ասոր. [syriac word] kor, արաբ. ❇ kurr, այն է «չափ ցամաքե-ղէնների»։ Բուն աղբիւրն է ասուր. [other alphabet] gur-ri կամ. [other alphabet] gurru կամ [other alphabet] gur-ru-u «ցամաքեղէնի, ցորենեղէնի և արմաւի մե-ծագոյն չափը» (Delitzsch, Assyr. Hndwь. էջ 205, Strassmaier, Alphabet. Verz. էջ 244), սումեր gar (Autran, Sumer. 155)։ Յոյնից է փոխառեալ նաև լտ. corus։-Հիւբշ. էջ 388։

Հներից Շիր. հրտր. Պատկ. էջ 31 բառիս համար գրում է. «Ջափ 880 քսեստի լինի քոռ մի և կոչի եբրայեց-ւոցն և ասորւոցն ի Հայոց առեալ (I)... և քոռն ըստ հելլենականին կորոս լտի»։ Նորերից Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 189 եբր. քօռ բառից։ ՆՀԲ եբր. յն. և լտ. ձևերը։ Տէրվ. Altarm. 70 և Հիւնք. 36 եբր.-ից։

NBHL (1)

Որ սակաւ ժողովեաց, տասն քոռ։ Քոռի միոջ գետնոյ։ Երեսուն քոռ նաշհւոյ։ Զվեցերորդ ադուի ի քոռէ գաւոյ։ Քոռի միոջ գարւոյ։ Քոռ ցորենոյ.եւ այլն։


Քոս, ոյ, ով

See full entry →

med.

itch, scurf, scab.

Etymologies (3)

, ո հլ. «շան բորոտութեան նման չոր բռր» ՍԳր. Ոսկ. ա. տիմ. Վեցօր. «ծա-ռի մի տետակ հիւանդութիւն» Մտթ. ևագը. 117. Մտթ. ներբ. 169. որից քոսոտ Ղևտ. իբ. 22. Ոսկ. Կող. 574. Մանդ. քոսոտիլ Եւա-գըր. էջ 132, Բոսութիւն Արծր.։ Նոյն բառն է նտև քոս «մամուռ, գորտնբուրդ» (ՀԲոա. § 3205) Ոսկիփ. ինչպէս ցոյց է տալիս քարա-քոս «քարի մամուռ» Ագաթ. Ոսկիփ. «մար-մրնի սպիտակ քոս» Գաղիան. քոսոտեալ վրան մամուռ կապած» (ծառ) Վեցօր. 97։

Böttich. ZDMG. 1850, 363 սանս. kaçcha բառի հետ (որ է անշուշտ [other alphabet] ō kaččha «անտառի բացատ, գե-տի ճահճոտ եզերք». երևի ուզում էր ասել սանս. [other alphabet] ō уkatchū «քոս»)։ Pic-tet KZ 5, 336 և Origines 1, 295 սանս. khasa։ Տէրվ. Altarm. 15-16 ըն. ϰνάω =ϰνάσω «քերել, շփել» բայի հետ հնխ. kans արմատից, որ դարձել է հյս քաս> քօս>քոս։-Lidén, Stud. z. Tocharischen sprachgesch. 1916, էջ 15 (անձամբ չեմ տեսած) կցելով քուչ. kāswo «բոր» բառին, երկոսնը միասին ցեղակից է դնում լն. ἐέν «քերել», ἔαίνω «սանտրել», սանս. kaččhū «քոս», հիռլ. cir «սանտր», հհիւս. haddr «վարս» ևն։ Նոյնը կրկնում է Traut-mann էջ 120 հտլ. ceš9, česati «տանտ-րել», լիթ. kasù, kästi «փորել» ռառե-րի տակ։ Հակառակ է Meillet BSL հտ. 22, էջ 60, որ չի ընդունում քոս իբր իրան. փոխառութիւն՝ նախաձայն ք-ի պատճառաւ. հաւանաբար քոս երկա-յացնում է *kosso-։ Մառ ИАН 1919, 395 քոր, քորել բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 112 հնխ. kok'o-ձևից. թադրում է հնխ. k'ok'o-նախաձայնը վերածուած համանմանութեամբ k'-ի։

ՓՈԽ (borrowing) Վռաղ. ჭარაგოზა քարագոզա «րա-րաքոս»։-Ատանայի թուրքաց և թրքախոս յունաց ու հայոց բարբառով քիս «քոս» (Ա-րևելք 1888 նոյ. 9)։ Ոա. քօս՝ նոյն նշ..

NBHL (2)

Այր՝ յորում իցէ քոս։ Զքոս եւ զդալուկն։ Կեղով, եւ զայրացեալ քոսով. (Ղեւտ. ՟Ի՟Ա. 20։ ՟Ի՟Զ. 16։ Օր. ՟Ի՟Ը. 27։)

Հարի զմարմին նորա քոսովք՝ այլ պահի քեզ քոսն յաւիտենից. (Ճ. ՟Ժ.։)


Քորեպիսկոպոս, աց

See full entry →

s.

chorepiscopus, rural bishop, suffragan.

Etymologies (1)

= Յն. γωρεπίσϰοπος «գաւառական եպես-կոպոտ». կազմուած է յն. χωρα «գաւառ» և ἐπίσϰοπος «եպիսկոպոս» բառերից։ Յոյնից է նաև վրաց, ჭორებისკობოზი քորեպիսկոպօ-զի։-Հիւբշ. 388։

NBHL (2)

Տեսուչս եւ առաջնորդս գաւառաց եւ գիւղից կացուցանելով, որք անուանին քոր եպիսկոպոս. զի քորեպիսկոպոսդ տսուչ գաւառաց եւ գիւղի ասի ըստ հոռոմոց. (Կանոն.։)

Այս ամենայն եպիսկոպոսք, եւ բազում քորեպիսկոպոսք ժողովեալք յարտաշատ։ Սփռեցան եպիսկոպոսքն յիւրաքանչիւր իշխանութիւնս, եւ առաքեցին զքորեպիսկոպոսս ի եօղս եւ յագարակս. (Եղիշ.։)


Քուեայ, էի, էից, եայց

See full entry →

s.

cube, die;
suffrage, vote, ball, ballot;
տուփ քուէից, urn, ballot-box;
տուփ քուէիւք, by an unanimous vote;
— արկանել, տալ ձգել, to vote, to ballot, to come to the vote, to poll.

Etymologies (3)

, ի հլ. (գրուած նաև քուայ, քւայ, քւեայ, քւէ) «կախարդի հմա-յական քար» Ովս. դ. 12. Բուզ. ե. 43. Կա-նոն. «խաղալու վէգ» Ածաբ. աղք. Պղատ. օրին. «խորանարդ» Փիլ. Ճառընտ. Շիր. որից քուահարցութիւն Մանդ. քուական Փիլ. լին. քուէարկել, քուէարկութիւն, քուէ-տուփ (նոր բառեր)։

= Թերևս փոխառեալ արամ. թալմ. [hebrew word] quwyā «wūrfel, խորանարդ, վէգ» բառից, որ ինքն էլ փոխառեալ է յն. ϰυβειϰ «խորա-նարդ, վէգ» բառից։ Դժուարութիւ է յա-րուցանում նախաձայն q որ պիտի տար կ։

Աւետիքեան, Մեկն. թղ. Պօղ. Բ. էջ 573 յն. քիպի՛ա «քուեայ, խաղ նար-տից» (որ է սոյն ϰοβεία)։ ՆՀԲ (որից նաև Հիւնք.) նոյն ընդ կիվոս, յն. ϰὸβος, լտ. cubus, արաբ. ka'b «վէգ, խորանարդ, նարտի ուլունք»։ Karst. Յուշարձան 423 թթր. qaya «քար, telowitz BВ 29, 68։

NBHL (5)

Ի քուեայս (կամ քուեայս) հարզանէին, եւ գաւազանօք պատմէին նմա. (Ովս. ՟Դ. 12։)

Ջերկոնս իբրեւ զկամար, եւ իբրեւ զքուայ հաստատեաց. (Ճ. ՟Գ.) (իբր միաչափ կիվոս՝ ընդ ամենայն կողմն հաւասար տարածեալ)։

Կամ երիս քուէս արկանելով՝ զայսոսիկ առնելի է մեզ. (անդ. ՟Ժ՟Բ։)

ՔՈՒԵԱՅ կամ ՔՈՒԷ որ եւ ՔՈՒԱՅ. նոյն է ե ԿԻՎՈՍ. յն. քի՛վօս . կամ քի՛ւվօս. լտ. քուպուս. արաբ. քէպ, քէապ. κύβος cubus. Խորհուրդ ձեւ յամենայն կողմանց հաւասար. զար, զարի ձեւ. որպէս եւ ի թիւս նախկին խորանարդ է ութ. զի երիցս երկու՝ են չորք, եւ երկիցս չորք են ութ.

ՔՈՒԵԱՅ. σύμβολον, ψῆφος symbolum, lapillus, calculus. Նշանակ բախտի կամ ընտրութեան. վիճակ. եւ Խիճ ամ քար վասն խաղալոյ. զար.


Քուզայ

See full entry →

cf. Կապիճ.

Etymologies (1)

Շիրակացին համարում է եբր. «Չափ վեց քսեստի ըստ եբրայեցւոցն կոչի քուզայ»։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 190 յն. χօῦς-ից Նոյնը Brockelmann, Ուտ. փոխ. բառից, էջ 114։

NBHL (1)

Չափ վց քսեստի ըստ եբրայեցւոցն կոչի քուղայ, որ է ՟Ժ՟Բ մասն արդուի. (Շիր. չափ եւ կշռ.։)


Քուղ, քղոյ

See full entry →

s.

tow, thread, string, yarn.

Etymologies (3)

(ո հլ. յետնաբար) «ոլորած դեր-ձան, վուշէ թել» Դատ. ժզ. 9. Փիլ. նխ. բ. 66. Շիր. առ լեհ. սրանից է քղանցք, որ թէև յայտնի է պարզապէս «զգեստի ծայր» նշա-նակութեամբ, բայց բուն նշանակում էր «զգեստի ծայրի այն մասը, ուր խծիպի մի-ջով թելն էր անցնում և կամ ծայրի ծոպա-թելերն էին կախուած, իբր քուղերի անցք». հմմտ. Քղանց կոչէին, այսինքն ծոպք (Երզն. մտթ. 484). հմմտ. նաև խանփուլ։ Այս է ցոյց տալիս նաև Գոր. Ղրբ. քօղ «զգեստի եզերքի կար», որից քղանցաւոր «երկար քղանցք ունեցող» բառը. հմմտ. իԻ քղանցաւորս յոսկեհուռս զարդարեալ և պա-ճուճեալ (Ոսկ. եբր. իը). Արասջիք ձեզ ար-կանելիս քղանցաւորս և ճամուկս դարձիւք (Եփր. օրին.)։

Klaproth, As. pol. 100 պրս. kewčeh։ ՆՀԲ լծ. կուղ «ոլորք»։ Տէրվ. Altarm. 37 կուղ բառի հետ հնխ. gu արմատից. հմմտ. սանս. guha «թելի ոլորք, թելո ևն։ Canini Ft. etym, 120 հյ. կառ «չուան» և քող «voile» բառերի հետ՝ գերմ. garm, հոլլ. garen «թել»։ Հիւնք. քաղ «այծ» բառից։ Վերի մեկնութիւնը տալիս է Աճառ. ՀԱ 1908, 121, որ և յետոյ Հացունի, Պտմ. տարազի, էջ 117։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1378 և 1406) պրս. կիւլէ, պիւլիւլէ «կծիկ»։

ԳՒՌ (dialectal) Ղզ. քուղ «ղայթան», Ագլ. քուղ «չուան», Շմ. քօղ «թել», Գոր. Ղրբ. քօղ «զգեստի եզերքի կար կամ երիզ», որից քղել Ղզ. «զգեստի եզերքը երիզ կարել», մրաքուղ Ղրբ. «մուրի մէջ թաթախած լար, որով ատաղձագործը տախտակի վրայ գիծ է քաշում»։

NBHL (2)

Զքղոյ զյոյժ նրբոյ հրամայեաց տապար սրեալ ի վերայ կախել. (Փիլ. նխ. ՟բ.)

στρέμμα contortum quid, filum, tortum. (լծ. կուղ. ըստ յն. սդրէմմա. ոլորք) Ասղանի. թել ի վշոյ. առասան՝ մանաւանդ նրբաթել. դերձան.


Քուճապ

See full entry →

s.

coarse or obscene word, coarse language.

Etymologies (2)

«անամօթ լիրբ խօսք կամ ա-ռակ» Բրս. մրկ. էջ 68, որ և գրուած քովապ՝ անդ 357։

ՆՀԲ «թերևս որպէս (արաբ.) հիճապ կամ հիյճա կամ հիճվ»։

NBHL (1)

Բառ ռմկ. թերեւս որպէս հիճապ, կամ հիյճա, կամ հիճվ. այսինքն Ամօթալի բան, կամ վէճ, կամ հեգնութիւն.


Քումայթ

See full entry →

adj.

light, bay, chestnut.

Etymologies (2)

«արմաւագոյն, այն է սեւի զարկող մութ կարմիր գոյնով ձի, bai». մէկ անգամ ունի Վստկ. էջ 199. Զճնդիկ տևն և ապա զքումայթն։-ՆՀԲ, ՋԲ և ԱԲ սխալ-մամբ մեկնել են «խարտեաշ, շեկ», որի հա-մեմատ էլ արևմտեան գրականում ոմանք սկսել էին գործածել քումայթ պատանի «խարտեաշ երիտասարդ!» բանաստեղծա-կան բացատրութիւնը։

= Արաբ. [arabic word] kumait «արմասագոյն մարմնով և սև պոչով ձի». բառիս ընդար-ձակ մեկնութիւնը և քումայթ ձիու նկարա-գրութիւնը տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 323։ Արաբերէնից են նաև պրս. kumait «արմասագոյն ձի, 2. ձի՝ որոյ ոտքն մինչև ի վէգսն և բաշն և ագին սեաւ իցեն. Յ. յա-ճախ գործածութեամբ զինչ լև իցէ երիվար», քրդ. koumeit՝ նոյն նշ. cheval bai (Justi, Dict. Kurde 342)։-Հիւբշ. 278։

NBHL (1)

Գովելիքն ի գոյներն (ձիոյ) երեք են. պղատոն իմաստունն զպօղն (կամ զպօզն) գովեաց, եւ ի յետ զհնդիկ սեւն, եւ ապա զքումայթ (Վստկ.։)


Քուշնայ, ի

See full entry →

s. bot.

bittervetch;
cf. Գինձ.

Etymologies (3)

(ի հլ. ըստ ՆՀԲ. կայ միայն ւետնառար սեռ.-ի) «ուտելի մի ընդե-ղէն, քրսամն, լտ. orobus tuberolus, ֆրանս. (ըստ Քաջունի, հտ. Գ. 255) sperguleν Վստկ. 56, Բժշ. սխալմամբ նաև գրուած գուշնայ։

= Արաբ. և պրս. ❇ [arabic word] kušnā «վիգն», որ բնիկ տեմական է. հմմտ. ասոր. [syriac word] ❇ kušnā «ոսպնավիգն». հայ ձևը իբրև շատ յետին բառ՝ արաբերէնից է և ո՛չ թէ ասո-րուց. հմմտ. նաև քրսամն։-Հիւբշ. 319։

ԳՒՌ (dialectal) Արբ. Բլ. Մշ. քուշնա «ոլոռ» (Ազգ. հանդ. Ե. 52). Սվեդ. քուշնօ։


Քուռ

See full entry →

cf. Քոռ;
cf. Քուռակ.

Etymologies (2)

«գարշ». առանձին չէ գործածուած. ըստ ՆՀԲ կայ ռմկ. լեզուի մէջ. որից. քռա-հոտ «գարշահոտութիւն» Յայսմ. մոտ. 1а. Ոսևիփ. քռի «գարշահոտ, զզուելի». Մագ. թղ. 146 (վարազաց քրիոց՝ ըստ տպ. կռոտ.), 147 (քռեացն քաղումն)։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. քոա՛վրէտ (<քռահոտ) «ձը-կան, սոխի կամ ձէթի հոտ»։


Քուռաթ

See full entry →

cf. Քուռութ.

Etymologies (2)

, որ և քուռիաթ, քուռութ. քու-ռուս «պրաս» Վստկ. 165, 174. Բժշ. կալ և խուռաթ ձևը՝ ըստ Տիրոյեան, Հանրագրութ. էջ 438։

ԳՒՌ (dialectal) Սվեդ. քուռութ «վայրի պրաս»։ Այլուր ունինք թուրքերէնից փոխառեալ փը-րասա և պարսկերէնից քյավառ (պրս. [arabic word] ըստ Seidel § 268)։


Քուռակ, աց

See full entry →

cf. Քուռի.

Etymologies (3)

(ի-ա հլ.) «ձիու կամ էշի ձա-գը» Բրս. մրկ. 127. Վրք. հց. Բ. 18. Տաթև. ձմ. կա. Վստկ. 197 (յգ. սեռ. քուռակաց), որից իշքուռակ Վստկ. 204. ձիաքուռակ ԱԲ. բառիս կրճատ ձևերն են քուռ, քո՛ւռի (իբր կոչական) Վրդն. առակ. 106 և Ոսկիփ.։

= Պհլ. kurrak «քուռակ» (ըստ Müller WZKM 3, 366 և 10, 183), պրս. օ [arabic word] kūr-ra «էշի, ձիու կամ ջորու ձագ», քրդ. [arabic word] kuri «քուռակ, մտրուկ»։ Իրանեանից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] kurraǰ «ձիու քուռակ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), վրաց. ჭორაკი քորակի, ուտ. կուրուկ «քու-ռակ»։-Հիւբշ. 258։

Պրս. ձևի հետ համեմատեց նախ ԳԴ, յետոյ Lag. Arm. Stud. § 2381 (նաև արաբ ձևը), Տէրվ. Altarm. 70։ Մորթ-ման, Բևեռ. արձ. (թրգմ. Ապտուլլահ, էջ 48) բևեռ. քուռա «երիվար», սանս, gora, գերմ. Koss, անգլ. horse «ձի» բառերի հետ։ Karst, Յուշարձան 405 ռումեր. kur «ձի»։ էն քուռակամայր, քուռակատել, քուկիկ, քուռռո վ «քուռակը կանչելու բացագանչո։-թիւն»։


Քուսիթայ, ից

See full entry →

s.

monk's cap, cowl, capuche, hood, cuculla.

Etymologies (1)

(ի հլ. ըստ ՆՀԲ. բայց ա-ռանց վկայութեան) «կրօնաւորի գլխարկ, կնգուղ» Եւագր. 23. Վրք. հց. ա. 250. Ճառ-ընտ. Օրբել. հրտր. Էմ. էջ 55, 321. Ոսկիփ. Առաք. պտմ. 195 (որ մեկնում է «գլխոյ թօփի»). գրուած նաև քիսութայ ԱԲ. քիւ-սիթն Շնորհ. ընդհ.։

NBHL (2)

Քուսիթա, կնգուղ, կամ վեղար, կամ գտակ. (Հին բռ.։)

κουκούλλον cucullus. որ եւ ԿՆԿՈՒՂ. Քիւսիթն. գիշտ. գտակ. եւ վեղար՝ գլխարկ կրօնաւորաց, որպէս սաղաւարտ զինուորաց.


Քուրայ, ից

See full entry →

s.

cupel, crucible;
cf. Հալոց.

Etymologies (5)

, ի հլ. «հալոց, բովք, մետաղ հալեցնելու վառարան» Կոչ. 244, 245։ Ոսկ. ես. 448 (սեռ. քուրայից), «բաղանիսի հնոց» Անկ. գիրք առաք. 295. «հողէ աման թրծե-լու փոտա» Իգնատ. ղկ. 431 (Քուրայ է ո՛չ միայն այնոցիկ որ զհրահալելի նիւս գոր-ծեն, այլ և այնոցիկ որ անօթս խեցեղէնս առնեն). ասւում է նաև քրայ Նար. էջ 63, 177. Սկևռ. աղ. Մագ. թղ. 128. Շնորհ. այբ. Անյ. Բրձր. Խոր. արծր. որից քրայա-կան «մետաղական» Ոսկ. ես. 263, քրէա-կան Ոսկ. ես. մ. բ. 18. Փիլիպ. է. Ագաթ «աքսորի արժանի» Յհ. կթ. Մաշկ. ևն։

= Ասոր. ❇ kurā «քուրայ, հնոց, վա-ռարան», որի հետ նոյն են եբր. [hebrew word] kur, արաբ. [arabic word] kur, ասուր. ❇ [other alphabet] ku-u-ru=kūru (Delitzsch, Assyr. Hndwb, 324) և եգիպտ. krr. արմատը ընդհանուր սեմական է, ինչպէս ցոյց են տալիս իր զա-նազան ածանցները. ինչ. ասոր. ❇ι aə kauranā «օերմութիսն», ❇ kauranā-ya «տաք, կիզիչ» ևն։ Նոյնից են փոխառեալ նաև պրս. օ [arabic word] kūra, վրաց. კურა քուրա «բովք, հալոց, վառարան»։-Հիւբշ. 319։

Նախ ԳԴ դրաւ պրս. քիւրէ ձևից։ ՆՀԲ եբր. քուր, պրտ քիւրէ։ Ախվէր-դեան, Սայեաթ Նովա 1852, էջ 157 պրս-ից։ Տէրվ. Altarm. 70 եբր. kur, պրս. kūra։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 2384։ Karolides, Րλ. συγϰρ. 9 բոլորի արմատը համարում է սանս. kar «գործել», karmara «երկաթագոր-ծութիւն»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Մշ. Շմ. Ջղ. Տփ. քու-րա, Սլմ. քիւրm, Ագլ. ք'ի՛ւրm, Ղրբ. ք'էօ՜րm ևն, սովորաբար «դարբնոցի քուրայ» նշա-նակութեամբ. իսկ Խրբ. քուրա «դարբինի խանութ, դարբնոց», Խտջ. քուրաք «հողի մէջ փորուած՝ քարէ փոքրիկ օջաղ»։

ՓՈԽ (borrowing) Կպդվկ. ϰουρὰ, ϰουρὲ, ϰουράδι «երկա-թահանք» (Karolides անդ, էջ 89 և 179)։

NBHL (2)

զի ոչ արծաթ եմ քուրային, եւ ոչ ոսկի՝ թէ հրով փորձիմ. (Յիսուս որդի.։)

χωνευτήριον fornax fusoria κάμινος caminus. որ եւ ՔՐԱՅ. եբր. քուր. պ. քիւրէ. Հալոց. բովք. վառարան հացի.


Քուրմ, քրմաց

See full entry →

s.

heathen or pagan priest.

Etymologies (4)

, ի-ա հլ. (յգ. նաև քրմունք, քըր-մանց) «կուռքի պաշտօնեայ, կռապաշտի քահանայ» ՍԳր. Ագաթ. որից քրմանաւ Իւս քր. քրմապետ Եւս. քր. քրմանոյი Պտմ. ա-ղէքս. քրմութիւն Ագաթ. Եւս. քր. քրմորդի Եփր. գծ. էջ 11, քրմաժողով Ճառընտ. ևն։

= Ասոր. [syriac word] ︎ kūmrā «քահանայ», եբր. kōmer, ասուր. kamirum, ku-mirtu «քահանայուհի», որոնց բուն ծառու-մը յայտնի չէ. տե՛ս և քովմարիմ։-Հիւբշ. 320,

Հներից Վանակ. վրդ. մեկնում է իբր պրս. «հրավառ» (?), անշուշտ ի նկա-տի ունենալով ատրուշանը. Bottich. Arica 46, 22 հայերէնից փոխառեալ է դնում ասորին, իսկ Lag. Urgesch. 849 ընդհակառակը։ Müller SWAW 41. 13 ասորուց։ (Kiggs, Քերակ. 1856, էջ 60 յիշում է եբր. kemarim, որ տես վե-րը քովմարիմ)։ Սէր 1862, 183 օտար ռառ է համարում։ Տէրվ. Altarm. 70 և Երկրագունտ 1883, 171 քաղդէարենից է դնում։ Canini, Et. étymol. 72 պրս. kārukar «Աստուած» բառից։ Հիւնք. յն. ϰουρῆτες «քուրմ Կիւրեղեայ դից», եբր.

ՓՈԽ (borrowing) Վրաց. კერუმი քուրումի. კურიმა քուրիմա «քուրմ, գուշակ»։

NBHL (1)

Յերապօլիս, որ թարգմանի քահանայից քաղաք՝ վասն քրմանցն եւ կախարդացն. (Միխ. ասոր.։)


Քուք, քքոյ

See full entry →

s. fig.

scorpion, knotty cudgel, iron rod;
groan, moan, wail, sigh.

Etymologies (1)

Տէրվ. Altarm. 16 բուն նշանակու-թիւնը դնում է «բուրդ գզելու գործիք» և համարում է կրճատ կրկնութիւն սանս. kaš «քերել, քսել» արմատից. հմմտ. հյ. քոշքել և յն. ϰωρος «եղիճ»։ Հիւնք. քուքալ բայից։

NBHL (5)

Հայր իմ խրատեաց զձեզ գտնիւք, եւ ես խրատեցից զձեզ քքովք. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Բ. 11։)

Կարիճն գործի ինչ տանջանաց է՝ նուրբ եւ երկայն իբրեւ զբաղանտն, զոր հայերէն քուքսն ասեն. զոր լնուն աւազով, եւ այնու հարկանեն ի գան. (Կիւրղ. թագ.։)

Եդ բերել քուքս, եւ տանջել զնոսա քքովք յերկար։ Տանջեալ զսուրբ առաքեալն քքովք։ Ղականացւոց երիտասարդացն գզեալ ուսքն քքովքն։ Ո՛չ սուրք սրեալք մեզ, ո՛չ անիւք, եւ ո՛չ քուքք. (Արծր. ՟Գ. 10։ ՃՃ.։ Աան. Եկեղ։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)

Ծածկեցէ՛ք արտասուօք զսեղան իմ, եւ լալով եւ քըքով (կամ քըքովք) յաշխատութեան. (Մաղաք. ՟Բ. 13։)

Զմտաւ ած, ո՛չափ բաւական են քուք այրոյ (ի վրէժխնդրութիւն). (Սեբեր. ՟Թ։)


Քսակ, աց

See full entry →

s.

purse, little bag, satchel;
pack, packet;
— արծաթոյ, purse, flat-purse, money-bag, billcase, portfolio;
— հասարակաց ունել, to have the same, or a common purse.

Etymologies (5)

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի. յետնաբար գըծ.-ով) «պարկ, ծրար, դրամի փոքր տոպրակ» ՍԳր. որից քսակագին Եղիշ. քսակակալ Եփր. համաբ. Ոսկ. գծ. Ճառընտ. քսակահատու Ոսկ. ա-նոմ. քսակահատ (նոր բառ)

= Պհլ. *kisak ձևից, որ հաստատում են նաև բելուճ. k'īsaγ «քսակ, գրպան», պրս. [arabic word] kisa, քրդ. kisa, kisik,։ kisk, kis «քսակ»։ Պհլ. բառն էլ փոխառեալ է սեմա-կանից. հմմտ։ ասոր. [syriac word] kisā, ասուր kīsu. kišu, եբր. [hebrew word] kis, արաբ. [arabic word] kis «քսակ, պարկ»։ Իսկ իրանեանից են փո-խառեալ թրք. kise, kese, վրաց. ჭიხა քիսա, კესა քեսա, չէրքէզ. kis, բուլգ. kisija, ուկր. kvsa, ռուս. киcá, լեհ. kiesa, լիթ. kieska, գնչ. kisi «քսակ» (Berneker 502)։-Հիւբշ. 258։

Նախ Schröder, Thesaur. 46 արաբ. kis բառից փոխառեալ։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 191 և ԳԴ պրս. քիյսէ։ ՆՀԲ թրք. քիսէ, եբր. սաք, յն. σάϰϰος, լտ. saccus, sacculus։ Böttich, Horae aram. 37, 76 և Rudim. 43, 136 արաբ. և ասոր. ձևերը։ Lag. Anmer. kungen 7III կարծում է թէ տեմական-ները փոխառեալ են։ Տէրվ. Altarm. 70. պարսկերէնից է դնում։ Յ. Արշէզ ՀԱ 1896, 267 և Բգմ. 1897, 52 լտ. yesica «գեղձ, պարկ, միզափամփուշտ»։

ԳՒՌ (dialectal) Գոր. Ղրբ. քսակ, Սչ. քսագ, Ջղ. քիսակ, Մկ. Վն. քիսիկ, Ագլ. քա՛յսmկ, Մշ. քիսըկ (վերջինը, ինչպէս երևում է ձևից, փոխառեալ է քրդերէնից)։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է երևում Ուտ. քիսակ «քսակ, պարկ», ինչպէս ցոյց է տալիս -ակ վերջաւորութիւնը. թերևս և վրաց. კისაკი կիսակի «փողի քսակ»։

NBHL (2)

Իբրեւ զհին արուեստի վարժիւք զքսակ մտաց սրտի մաքրեցին. (Նար. խչ.։)

Հմայք էին, որ ընդ պարանոցաւ եւ ընդ արմնակաւ ձեռաց գիր գրեալ, եւ քսակով կարեալ ապէին. (Նչ. եզեկ.։)


Քսեստ, ից

See full entry →

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

Etymologies (3)

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «մի տեսակ քաշ, լօ տափոր» Ե-հեկ. խե. խզ. Եւագր. Շիր. Վրք. հց. բ. 365. գրուած է նաև քսեստին Մաշտ. ջահկ. որ յն. հյց. հոլովի ձևն է և նշանակում է «ա-նօթ ինչ ջրոյ որ ունի կտուց և անգղ. թրք. երպրըգ, ֆր. aigulere» ըստ Նորայր. Բռ. ֆր. էջ 36 ա։

= Յն. ἔέστη, «հռովմէական չափ է, որ տանում է 1/ε քուս, ֆր. sétier, լտ. sextarius, sextus», որից նաև վրաց. ჭხეხტი քսեստի «12 ֆունտ տարողութեամբ մի քաշ»։-Հիւ-բշ. 335։

անուանեն», Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 191։ Տե՛ս նաև վսեստակ։

NBHL (2)

Չափ առաջնորդ չափոց՝ քսեստ. (որ ըստ այլեւայլ տեղեաց պէսպէս վարի) (Շիր. չափ եւ կշռ.։)

Նոյն բառ է, որ ի Մաշտ. ջահկ. դրի ի հյց. հոլով յն. քսիստին.


Քսիւփիէ

See full entry →

s.

xiphias, sword-fish.

Etymologies (1)

«թրաձուկ». մէկ անռամ ունի Վեցօր. 153. «Որ անուանեալ կոչի քսիփիէ» (ձեռ. քսւփիէ, լուս. քսիփէ)։

NBHL (1)

Քսիփիէ ... ձուկն ծովուն. (Վեցօր. ՟Է։)


Քսուկ

See full entry →

s. bot.

oxyacantha.

Etymologies (1)

Տէրվ. տե՛ս քսին։

NBHL (1)

Բոյս ինչ փշուտ ի վայրի.


Քրէիքուր

See full entry →

adj.

impure, foul, nasty.

Etymologies (2)

«գարշ, շատ վատ, վատթար»? իմաստը անստոյգ է. երկու անգամ ունին Եւագր. և Յհ. կթ. «խուժադուժ տիկնոջ ծա-ռայէ և բազմաց քրէիքուր տերանց (յն. δεσπόταις) վաճառեցաւ, հպարտութեան, ամսառտաւանութեան և նախանձու» (Եւագր. 68). «Մի՛ քրէիքուր վարուց չարութեամբ նաւաբեկեալք» (Յհ. կթ. 454)։

Հին բռ.=Բառ. երեմ. էջ 334 մեկ-նում է «օտարոտի կամ յոլով տեարք» (այսինքն ըստ ՆՀԲ՝ բազում տերանց ծառայ, հայելով ի յն. քի՛րիօս)։ ՆՀԲ մեկնում է «որպէս մրուր քուրայի կամ քուռին քուռը, գարշ կամ (տճկ.) քիրլի, աղտոտ»։ Այտնեան, Քնն. քերակ. էջ 309 դնում է իբր կրկնաւոր (+ուրայ բառի՞ց)։

NBHL (2)

Խուժուդուժ տիկնոջն ծառայէ, եւ բազմաց քրէքուր տերանց վաճառեցաւ, հպարտութեան, ամբարտաւանութեան եւ նախանձու։ Մի՛ քրէիքուր վարուց չարութեամբ նաւաբեկեալք. (Եւագր. ժ՞ Յհ. կթ.։)

Քրէքուր, օտարոտի, կամ յոլով տէր. այսինքն բազում տերանց ծառայ, հայելո ի յն. քի՛րօս։


Քրիստոնեայ, էի, ից

See full entry →

adj. s.

christian.

Etymologies (4)

, ի հլ. (գրուած նաև քը-րիստովնեայ, քրիստոնայ) «Քրիստոսի հա-ւատառոռ» ՍԳր. Լաբուբ. 44. Եզն. որից քրիստոնէութիւն Եզն. Եւս. պտմ. քրիստո-նէաբար Եւս. պտմ. քրիստոնէական Ոսկ. յհ. ա. 31. ճակաքրիստոնէական (նոր բառ) են։

-Յն. Ջριστός (բուն նշ. «օծեալ») անուան հյց. Ἀριστὸν «զՔրիստոս» ձևից՝ հյ. -եայ մասնիկով կազմուած, ինչպէս և հրեայ։ Հմմտ. նախորդը։-Հիւբշ. 389։

Տաթև. ձմ. ը և ճ հայերէնով մեկնում է «Քրիստոս ի նա կամ զՔրիստոս ունի նա»։ Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

ԳՒՌ (dialectal) Ջղ. քրիստոնյա, Ննխ. քրիստօնյա, Պլ. Սեբ. Սչ. քրիսդօնյա, Մրղ. Սլմ. քիրիս-տօնյա, Ալշ. Ախց. Երև. Կր. Շմ. Տփ. քրիս-տօնա, Ղրբ. քիրիստօ՛նա, Ասլ. քրիսդընյա, Մկ. ք'ըրիստունյա, որոնք բոլոր նշանակում են «կրօնով քրիստոնեայ», և գործածւում են յատկապէս հայ բառի յարադրութեամբ՝ հայ-քրիստոնեայ. իսկ Անտ. քիստինէ, Սվեդ. քիսդինիգ նշանակում են «հայ», ո-րից և Անտ. քիստինիւօկ «հայերէն»։ Վեր-ջին առման համար հմմտ. նաև գւռ. իտալ. krištianu, գւռ. ֆրանս. chrétien «մարդ», ալբան. greštera «մարդիկ», ռուս. креcть-внинъ «ռիւղացի», հին ռուս. նաև «մարդ», տերբ. hrišcanin «սերբ» (Berneker 634-5),

NBHL (3)

Պարտ է մեզ ոչ միայն անուամբ կոչեալ քրիստոնեայ, այլ գործովք։ Ոչ միայն քրիստոնեայք, այլեւ հեթանոսք եւ մոգք գիտեն։ Օծ եւ զմեզ, եւ օծեալս արար, եւ քրիստոնեայս արար եւ անուանեաց. (Ածազգ. ՟Դ։ Եզնիկ.։ Խոսր.։)

Կամ իբր Քրիստոսական. քիստոնէական. Զոր քրիստոնեայ կրօնիւք վարժեալ. (Շ. վիպ.։)

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ գրի եւ ՔՐԻՍՏՈՎՆԵԱՅ ՔՐԻՍՏՈՆԱՅ. որմէ ռմկ. քրիստոնէ. յն. խրիսդիանո՛ս. (ի խրիսդօ՛ս. հյց. խրիսդօ՛ն ). χριστιανός christianus. Քրիստոսեան. աշակերտ եւ հետեւօղ Քրիստոսի. որ դաւանի զքրիստոս աստուած. քրիսդիան, մեսիհի. (որպէս եւ իսավի, յիսուսեան. նասրանի ՝ նազովրեան)


Քրոնիկոն, ի

See full entry →

s. adj.

chronicle;
chronological.

Etymologies (1)

(ի-ա հլ. յետնաբար) «ժա-մանակագրութիւն, ժամանակագրական» Ուս. քր. Ոսկ. գծ. Շիր. քրոն. Սամ. երէց. գրուած նաև քրաւնիկոն, քրօնիկոն. լետին հնչումով՝ քննիկոն «տոմար, տոմարագիրք» Ասող. Վանակ. հց. Մագ. թղ. էջ 4, խրօ-նիկոն Լմբ. Իմ.։

NBHL (1)

Ըստ քրոնիկոնի բազմավէմ պատմութեանն. (Շիր. քրոն.։)


Քրտիկար

See full entry →

adj.

worship among the ancient Persians;
good and faithful minister.

Etymologies (4)

«բարի գործք, արդիւնականք, արժանի վարձուց, պատուիրեալք ի Սազ-ռեզն դենէ». գործածուած է միայն երկու անգամ Եղիշ.բ և է. Զկրակ սպանանէք և զջուրս պղծէք և զմեռեալս ի հող թաղելով՝ զերկիր ապականէք և քրտիկար չառնելով՝ ոյժ տայք խարամանւոյն (էջ 35). Ետ սպա-նանել զհօրեղբայր իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտէրութիւնն իբրև քրտիկար յարքու-նիս (էջ 106).-Բոլոր տպագիրները ունին քրտիկար, միայն Անձևացեաց օրինակը, տպ. Թէոդոսիա, ունի քրտար։

= Պհլ. *kirpikār «բարի և առաքինի գործ» ձևից, որի դէմ ունինք աւանդուած պհլ. գ9 kirpak «բարի գործ, առաքինութիւն» (հա-կառակը vinās, որ է վնաս, յանցանք), օր. vinās hač kirpak vičitan «յանցանքը առա-քինութիւնից զանազանել», hač kirpak sut u hač vinās ziyān «առաքինութիւնից օ-գուտ և յանցանքից վնաս», kirpak karian «բարի գործել», kār u kirpak «կրօնական պարտականութիւն և առաքինութիւն» (Ny-berg, Hilfsbuch d. Pehlevi 2, էջ 120 և 129), պհլ. [arabic word] krpkar=մանիք. պհլ. [hebrew word] ︎ kirbkr=պրս. [arabic word] karfagar «բարի և արդար գործեր կատարող (մարդ)» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 89), պա-զենդ. kerba, kereba, թուրֆանի պհլ. kir-baγ, նաև յգ. kerbikān (տե՛ս Մայնոխրատ, հրտր. West, էջ 121), որ նշանակում է Մազ-դեզական կրօնի պատուիրած բարի գործե-որ. սրանք 33 տեսակ են և մի առ մի նշա-նակուած են Մայնոխրատի Լէ գլխում. գըլ-խաւորները առանձին դրուած են Դ գըլ-ևում, ինչ. առատաձեռնութիւն, ճշմարտա-ևօսութիւն ևն։ Իրանեան այս բառերը մահ-մետականութեան ժամանակ ջնջուելով՝ փո-ևանակուեցան արաբ. [arabic word] savāb «բա-րի գործ, վարձք» բառով։ Ըստ այսմ մեր բառը նախապէս պիտի ունենար քրպիկար ձևը, որ պ և տ տառերի շփոթութեամբ դարձաւ քրտիկար։ (Փարպ. հրտ. Վենետ. 1873, էջ 294 որպէս բարեգործ ձևը, որ ուղ-ղուած է Վասակին, կարծետ հայերէն հա-մապատասխանն է իբրև զքրպիկար-ի և հաստատում է բառի ծագումը)։

Հին բռ. մեկնում է «Քրտիկար... լուացումն ի փոր չառնելով՝ մուտ տայք դիւաց և հոտոյ գարշութեան»։ ՆՀԲ առաջին վկայութեան մէջ մեկնում է «պաշտօն և պատիւ երկասիրութեամբ կամ ընտրողութեամբ», իսկ երկրորդի մէջ՝ «պաշտօնեայ երկասէր՝ հաւատա-րիմ, երախտաւոր... կայ և պրս. [other alphabet] ա-քեար. որպէս շողոմարար, [other alphabet] -կասպաս, իսկ ի Հին բռ. կայ քրտոն, որպէս պաշտօնեայ, քումարիմ՝ մեհե-ան»։ Տէրվ. Altarm. 89-90 առաջին հատուածի մէջ թարգմանում է «լտ. гolendo. լարգելով, պատուելով, պաշ-տօն մատուցանելով», իսկ երկրորդի

մէջ «գերմ. Hofbeamter, Դռան պաշտօ-նեայ», իբր պրս. [arabic word] kardgār «աշ-խատաւոր, գործաւոր» կամ զնդ. xуaδ-drakara «բարեկամական»։ Հիւբշ. 259 իբր փոխառեալ բառ, անյայտ իմաս-տոմ. կցում է պրս. kirdigār «ամենա-կարող. 2. դիտմամբ, կամովին, յատուկ նպատակաւ»? Ընդարձակ մի յօդուածի մէջ վերի մեկնութիւնն է տալիս Բազմ. 1895, էջ 5-6, անյարմար համարելով պրս. kirdigār «արարչառործ Աստուած 2. կամովին գիտութեամբ» և kirdār «գործ, աշխատութիւն, արուեստ, վի-ճակ, զբաղմունք, գործ բարի կամ չար»։ Նոյնը նաև Փորթուգալ փաշա, Ուսում, Եղիշէի, էջ 252-3 և Անդրիկեան, Բազմ. 1906, 441։ Թիրեաքեան, Ատրպատ. էջ 25 ուղղում է քրտար<պրս. kirdār «գործ». իր մեկնութիւնը կրկնում և հաստատում է մի առանձին յօդուածով՝ Բազմ. 1907, 22-24։

NBHL (2)

Քրտիկար ... Լուացումն ի փոր չառնելով՝ մուտ տայք դիւաց եւ հոտոյ գարշութեան։)

Բառ անյայտ. որպէս Պաշտօն եւ պատիւ երկասիրութեամբ կամ ընտրողութեամբ. եւ Պաշտօնեայ երկասէր՝ հաւատարիմ, երախտավոր։ Ըստ ՟ա. ասի.


Քրքանք

See full entry →

s.

cf. Քրքիջ.

Etymologies (2)

«ծիծաղ» Փարպ. արմատն է քրք-, որից քրքել «ուրախացնել» Ոսկ. պօղ. ա. 169, նաև քրքիջ «ծաղր, ծիծաղ» Ոսկ. մտթ. և եբր. Վրք. ոսկ. քրքջել «համարձակ ծիծաղիլ» Ոսկ. մտթ. կող։ և եբր. քրքնջալ «ծիծաղիլ» Բրս. մրկ. 258. քրքինջ Բրս. մրկ. 258։ Սրանց հետ նոյն է Ղրբ. քրքզալ «ծև-ծաղիլ, վրան խնդալ». հմմտ. դարձեալ քրքուիլ և քքուիլ բառերի տակ ատուածները, որոնց միջոցով քրքանք, քրքել հասնում է քուք արմատին, իբր

ՆՀԲ լծ. կարկաջ, կրկջաձայն բառերի հետ։ Տէրվ. Altarm. 32-3 քրքիջ< *քի-քրիջ և քրքանք հանում է krik արմատից. հմմտ. սանս. kark «ծիծա-ղիլ», գոթ. hlahjan «ծիծաղիլ», լիթ. kirkti «բղաւել», յն. ϰραζα «ճչալ, կան չել»։ Նոյն, Նախալ. 43 քրքիջ՝ kark

NBHL (2)

Զայրագնեալ ի վերայ սրբոցն տնօրէն իշխանն յաղագս թշնամանացն, որպէս թէ ի թագաւոր կողմն դարձուցին սրբոքն զքրքանս. (Փարպ.։)

Ոչ գոյր ի միջի նոցա ծաղրս եւ քրքիջ ամենեցուն կայցէ։ Ընդ խաղ կամ բարի ինչ (այսինքն զուարճախօս) բանս՝ վաղվաղակի ամենեքին զքրքիջ բառնան։ Մխիթարիցեմք ժպտելով, եւ ո՛չ զքրքիջ բառնայցեմք, եւ հանապազ ի ծաղր հատանիցիմք։ Ծաղր առնիցէ, քրքիջ բառնայցէ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Քրքիր

See full entry →

adj.

ploughed, soft, friable.

Etymologies (2)

«փխրուն, կակուղ (հողի համար ասուած)» Վրդն. ծն. նաև իբր ածական վա-րազի պոչի. «էր բաշն իւր թաւ և հաստ և ծայրքն քրքիր, որպէս վարազ խոզի». Յով-սիմ. (համառօտ խմբագրութիւն), էջ Յ0ա, որից քրքրել «քայքայել, խախտել, պարզել, բանալ նայիլ, պրպտել, տնդղել» Եւագր. Ոսկ. փիլիմ. (ՀԱ 1913, 38). Եփր. զղջ. Լմբ. քրքրել զմիտս «գրգռել, դրդել». Ոսկ, մտթ. եբր. կոր. տիմ. քրքրիլ «ցոփութիւն անել, շուայտանալ» (գւռ. քրքրուիլ)։ Կա-նոն. էջ 206=Կանոնք թադ. էջ 398. քրքրու-թիւն «հողի կակղութիւն» Վստկ. հետաքրքիր Ա. տիմ. ե. 13. Բ. թես. Գ. 11. Մանդ. Յհ. կք. ևն։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ջդ. Սչ. քրքրել, Ախց. Երև Կր. Ննխ. Պլ. Սեբ. քրքրէլ, Ագլ. Խրբ. Շմ. Սվեդ. Տփ. քրքրիլ, Ասլ. քրքրէլ, Սլմ. Վն. ք'ըրք'ըրել, Մկ. ք'ըրք'ըրիլ, Մրղ. քռքռէլ, Մշ. քրկրել, Հճ. քmյքmյէլ «քանդել, քայ-քայել, շինուած կամ դիզուած մի բան եղ-ծել, աւրել, քակել»։ Իբր ած. ունինք Բ. քրքիր, Ատ. քիրքիր, Խրբ. քրքուր կամ քըր-քրուկ «փխրուն, կակուղ, կակուղիկ», Ննխ. քրքիր «անկարգ, թափթփած»։ Նոր բառեր են քրքրման, քրքրմնի, քրիկքրիկ, քրքը-րուան։


*Քցիմ

See full entry →

s.

flaw, aguail.

Etymologies (2)

«եղունգի կողքից դուրս եկած ա-ւելորդ ծիլ». ունի միայն ԱԲ. չկայ հնից վկայութիւն։

ԳՒՌ (dialectal) Նոյն են Բբ. քցիմ, Ալ. Բլ. քցիպ, Վն. քիծեփ, Ղրբ. քեծ.-նոր բառեր են քցպնոտիլ, քցփել։


Քօշ, ից

See full entry →

s.

he-goat, buck.

Etymologies (4)

. ի հլ. «արու այծ» Մն. ժե. 9. Թուոց իթ. 22. Դան. ը. 5, 8, 21. Ոսկ. մտթ. Ա. էջ 192 (բց. ի քօշից). գրուած է նաև գօշ Եւս. քր. Բ. որից քօշանման «այծանման» Գնձ. քօշամօրուք «այծի մօրուք կռչուաձ բոյսը, tragopogon» (ըստ։ Տիրացուեան, Contributo §. 570 tragopogon coloratum C A. Mey) Բժշ. գրուած նաև զանազան ձևերով. ինչ. քօշմօրու, քոշմօրուք, գոճա-մօրուք, գոճմօրու, գոճմորուք, կոճամիրուս, կոճամիրու, գոճմօրէք, գուճամուրու, գուճի-մօրու (տե՛ս ՀԲուս. § 3233 և Seidel § 191), բայց այս բոլորից ուղղագոյնն է քօշամօ-րուք, ըստ որում լտ. բառն էլ է =յն. τρα-γοπωγων, որ կազմուած է τράγος «այծի ձագ, բուծ»+πώγων «միրուք» բառերից։ Տե՛ս և քօշել։

Diefenbach, Berl. Jahrb. 1843, 448 սլ. koza,. koja «այծ» բառի հետ։ Ու-ղիղ մեկնեց Lag. Ges. Abhd. 62։ Մորթ-ման ZDMG 24, 80 ևն ցեղակից է դնում թրք. keč̌i «այծ»։ Տէրվ. Altarm. 16 գործ չունի ասում է վերի ասոր. և եբր. ձևերի հետ և կցում է քոս, քոշ-քել, քսել ևն բառերին։ Հիւնք. պրս. քիւշն, քիւշէն «քօշ»։

ԳՒՌ (dialectal) Մկ. Սվեդ. քէօշ «արու այծ», որ և Խտջ. քօշ.-փոխաբերաբար ունինք քօշ Ոզմ. «աղա, իշխանաւոր», Ակն. «մեծացած, տարիքն առած», որից քօշոտ Ակն. «2-3 տարեկան վայրի նոխազ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭოϑი քոշի կամ ჭომიკი քո-շիկի, լազ. քոշատի «մէկ տարեկան արու այծ». սրանք ուշ ժամանակի փոխառութիւն-ներ են, ինչպէս ցոյց է տալիս աւ>ո տա-ռադարձութիւնը։ Լազ ձևի հետ հմմտ. յատ-կապէս քօշոտ Ակն։

NBHL (3)

Եւ ահա քօշ մի այծեաց։ Եւ քօշին եղջիւր մի էր ի մէջ աչաց նորա։ Քօշ մի յայծեաց վասն մեղաց։ Քօշ երեմեան. (Դան. ՟Ը. 5. 8. 21։ Թուոց. ՟Ի՟Թ. 22։ Ծն. ՟Ժ՟Է. 9։)

Որսալ զքօշն (վայրի. հին ապ. զքօշանսն). (Խոր. ՟Բ. 7։)

Արի՛ գնա՛ քօշ հասեալ, զի չես նման թագաւորի, այլ քօշի ունիս պարանոց եւ մորուս. (Պտմ. վր.։)


Օգն

See full entry →

s.

help, aid, assistance, succour;
յ— գալ, հասանել, to help, aid or succour a person;
յ— կոչել, to call for help.

Etymologies (5)

«օգնութիւն». առանձին գործածւամ է միայն Եզ. նխդ. հյց. յօգն ձևով. ինչ. յօգն գալ, յօգն հասանել ևն Զենոբ. Մամիկ. Գնձ. Նար. յովէդ. որից օգնել «օգնել, սատարել, նպաստել» ՍԳր. Ոսկ. եփես. «մի բանի ծա-ռայել, օգուտ բերել, օգտակար լինել» ՍԳր. օգնութիւն ՍԳր. օգնական ՍԳր. օգնականու թիւն ՍԳր. Եւս. քր. Ոսկ. եբր. ևն.-յետնա-բար ունինք անօգ «անօգուտ» Յճխ. էջ 6։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. au-արմատի auw-ձևից, ուր միջին ս կրկնուած է սաստկու-թեան համար։ Պարզ au-արմատից են յա-ռաջանում պանս. ávati «օգնել, նպաստել, պաշտպանել», avitá «օգնական, պաշտ-պան», ävah «օգնութիւն, պաշտպանութիւն», սtih «օռնութիւն», զնդ. avaiti «հոգ և խնամ տանիլ, օգնել», avah-«օգնութիւն», ao-man-«նաաստելով, օգնելով», հիռլ. con-ōi «պահպանել», մկիմր. ry-m awyr «թո՛ղ ենձ պաշտպանէ»։ Սրանց են միացնում ոմանք նաև ւն. ἐνηέος (* ἐν-αfής) «բարեհաճ. րաղց-րաբարոյ», αfτας «սիրահար», լտ. avere «տենչալ, սաստիկ փափագիլ», avarus «ժը-ւատ», avidus «ագահ», կիմր. ewyll, կորն. awell բրըտ. eoull «կամք» բառերը (Po-korny 1, 19, Ernout-Meillet 83, Boisacч 30, Walde 72)։ Հայ բառի արմատն է ուրեմն օգ, որ աւելի լաւ է երևում օգուտ բառի մէջ։

Müiller Kuhns u. Schl. Btrg. 5. 381 զնդ. aiwi-gam «մօտ գալ»։ Հիւբշ. KZ 23, 24 օգուտ, օժանդակ, օժիտ բա-ռերի հետ։ Տէրվ. Նախալ. 105 հյ. (զօ-րա)ւիգն, (առ)ոյգ, օն-ան, օժանդակ, օժիտ, վաշխ. սանս. vaǰ. ukš, ընո-vaǰ, vaz, vaxš, յն. სγείς «առողջ», αնհա «աճիլ», լտ. vigere, augere, գոթ.

aukan բառերի հետ հնխ. vag, vaks= vags «աճիլ, զօրանալ, օգնել» արմա-տից։ Հիւնք. յն. εῦ «լաւ» և γνωρίζω «գիտել»։ Karst, Յուշարձ. 416 մոնգոլ. asik թրք. asik «օգուտ», ճապոն. sukē «օգնութիւն»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet MSL 22, 62։ Պատահական նը-մանութիւն ունի զնդ. aogañh (արմա-տը aogah.), որ թէև ըստ Justi, Zend-sp. 9բ նշանակում է «օգնութիւն», բայց ըստ պհլ. թրգմ. «բարեկամու-թիւն» և ըստ նոր գիտունների «ոյժ, զօրութիւն»։

ԳՒՌ (dialectal) Արմատը պահում են օգ Ննխ. Վն. «օգնութիւն», Ակն. «օգնական», բայաձևը Ալշ. Ջղ. Սչ. օգ'նել, Խրբ. օգ'նիլ, Ախց. Կր Սեբ. օքնէլ, Մշ. օկնել, Սլմ. էօյհնել, Մկ. էօկ'նիլ, հէօկ'նիլ.-թրքախօս հայոց մէջ՝ օգնութիւն Ատն. (Արևելք 1888 նոլ. 9)։

NBHL (2)

Այս հրեշտակական զօրութիւնս, որ յօգն ժողովրդեանն առաքեալ յերկնից. (Նար. յովէդ.։)

Ո՛վ մարիամ, յօգն հասի՛ր մեզ։ Յօգն կոչէր զորդին միասին։ Յօգն կոչէր զորդին միածին։ Յօգն հասեալ տէրն եւ արարիչ։ Յունան ի փոր կիտին գոչէր, պետրոս ըզքեզ յօգըն կոչէր. (Գանձ.։)


Օգոստոս, ի

See full entry →

s.

august, empress;
— Տիրուհի, Holy Virgin, Queen of heaven & earth.

Etymologies (2)

«հռովմէական ութերորդ ամի-աը (յունվարից սկսած)» Եւս. քր. կմբ.։

= Յն. αύγουστος «օգոստոս ամիսը» որ փոխառեալ է լտ. augustus-ից. այսպէս է կոչուած հռովմայեցոց Օգոստոս կալտեր ա-նունով. բուն ծագումը և նշանակութիւնը տե՛ս օգոստա։-Հիւբշ. 367։

NBHL (4)

Թագաւորէ կայսր սեբաստոս ոկտաւիոս, որ եւ աւգոստոս ... յորմէ հետէ աւգոստեանք եւ սեբաստեանք (այսինքն օգոստոսք եւ սեբաստոսք) անուանեցան թագաւորք հռովմայեցւոց. (Շիր. քրոն.։)

Օգոստոս ինքնակալ կայսր կոստանդոս։ Ինքնակալի օգոստոս վաղեսի. (Խոր. ՟Գ. 5. 28։)

Եւ եւս՝ augustus αὕγουστος . Ութերորդ (երբեմն վեցերորդն) ամիս հռոմայեցւոց յանուն նորին կայսեր.

Այն է Աւգոստոս. բառ լտ. augustus. աւկու՛ստուս . իբրու բարեբախտ եւ գերափառ, մակդիր կոչումն հոկտաւիանոսի կայսեր, եւ յաջորդ ինքնակալաց. ըստ յն. սեբաստոս, կամ սէվեբդօ՛ս. σεβαστός . այսինքն պաշտելի, արգոյ, քաջ արանց.


Օթ, ից

See full entry →

s.

pernoctation, passing the night in a place;
sleeping place, lodging, inn;
evening;
առ —, towards dusk, in the evening;
— առնել, to stop or stay with, to logde at;
գնացեալ ընդ անապատ —ս երկուս, journeying two nights in the desert.

Etymologies (8)

«հագնիլ». արմատ առանձին ան-գործածական, որից ունինք միայն օթոց, ի-ա հլ. «անկողնի ծածկոց, կապերտ» Բ թգ. ժէ. 28, «վերարկու, զգեստ, կրկնոց» Սղ. ճգ. 2. Պղատ. օրին։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. èνō, ὄyō «հագ-նիմ» բառից (արմատը en-, ou-)՝ -ti աճա-կանով. աւելի մանրամասն տե՛ս ագանիլ «հագնիլ». այս երկուսը իրար հետ ճիշտ այն յարաբերութիւնն ունին, ինչ որ օթ «օթ-ևան» և ագանիլ «իջևանիլ, գիշերել». յատ-կապէս թ-ի համար հմմտ. լիթ. «utas, լեթթ. äuts «ոտքի փաթաթան, կտաւ. կապ» (Tra-utmann 22)։-Աճ.

ՆՀԲ օդիք «ոչխար» բառի՞ց։ Հիւնք. յն. ὄϑόνη «շոր, սպիտակեղէն»։ Վերի ձևով մեկնել եմ ՀԱ 1908, 121։

, ի հլ? «գիշերը մի տեղ անց կացնե-լը» Եզեկ. իգ. 17. Խոր. «մի օրուայ ճանա-պարհը, մէկ իջևան» Փարպ. Եղիշ. ը. էջ 111. Ճառընտ. «երեկոյ, գիշեր» Սոփոն. բ. 7. ոճով ատւում է օթ առնել «օթևան տալ» Ոսկ. տտր. տող 185 և 202. որից օթել կամ օթիլ «գիշերել, գիշերը մնալ» Յհ. իմ. ստ. Կանոնր տահ. 112. Իգնատ. ղկ. 68. «պարտքի փոխարէն տրուած գրաւր երկար ժամանաև մօտը պահելը» Մխ. դտ. 358, օթագայանալ, օթագայիլ ևն Երեմ. իե. 24. Յոբ. բ. 9. Ոսկ. յհ. բ. 37, 39. օթագանիլ «աշխատանքի վրայ տքնիլ, անքուն գիշեր-ներ անց կացնել» Սոկր. 568. օթանոց «սե-նեակ, բնակարան» Խոր. Արծր. օթեկ, օթե-կան «նախորդ օրուանից մնացած, քարթու» Կանոն. օթեվան ՍԳր. Փարպ. օթոց «ննջա-րան, սենեակ» Արծր. ցայգոթ Եպիփ. ծն. բացօթեագ Ղկ. բ. 8. Փիլ. որ և բացօթեայ Ճառընտ. Շիր. Յհ. կթ. (կայ և ախալ գրչու-թեամբ բացօդեայ, իբր թէ օդ բառից լինէր. որ և այժմ բաւական ընդհանրացել է տր-գէտների մօտ). գիշերօթիլ Փիլ. բագն. երե-կօթք Ագաթ. Յհ. կթ. երեկօթոց «կէսօրից յետոյ հանգստանալու համար պառկիլը» Կոչ. 18 (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 578), օթեակ «թատրոնի առանձնասենեակ» (նոր բառ) ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. au-«գիշերել» արմատից աճած auti-ձևից. պարզականը տալիս է ագ-, որից ագանիլ «գիշերել» (տե՛ս այս բառը I հատորում). կազմու-թեան համար հմմտ. արև-արեգակ, կով-կոգի, հով-հոգի և յատկապէս նախորդ օթ «հագնիլ» արմատը (Pokorny 1, 20, Boi-sacq 364)։-Հիւբշ. 411։

ՆՀԲ լծ. թրք. եաթմագ «պառկիլ», եաթագ «անկողին», օթագ «մեծ վը-րան», օդա «սենեակ»։ Տէրվ. Նախալ. 66 հնխ. av «հագնիլ, բնակիլ» արմա-տից. հմմտ. զնդ. av «մտնել», aoϑra «հողաթափ» ևն։ Müller, Armen. VI, թ. 68 և SWAW 136 (1897), էջ 6 ագա-նիմ «գիշերեմ» բայի հետ՝ զնդ. aw «երթալ», յն. ἰαύω «գիշերել»։ Bugge IF 1, 446 օթ դնում է հնխ. autis նա-խաձևից. նոյնը կրկնում է Lуk. Stud. 1, 33 և այս ագվրան», օտო «ռենև-ակ»։ Սրմագաշեան, Արմէնիա օթևան համեմատում է ռում. otel, ֆրանս. ho-tel բառերի հետ! Հիւբշ. 411 ընռունում է օթ և ագանիլ բառերի կապը, բայց չի ընդուում ագանիլ <հնխ. au-, որովհետև դեռ հնխ. au-արմատի գո-յութիւնը չէր պարզուած։ այժմ արդէն ընդունուած է գիտունների կողմից. հմմտ. Boisaca 364, Pokorny 1, 20, նաև Grammont MSL 20, 244։ Իմ մեկ-նութիւնը ընդունում է նաև Liden. Cöteborgs högskolas Arsskrift 1933, էջ 41,

ԳՒՌ (dialectal) Ակն օթիլ «իջևանիլ», Ղզ. օթա՛-նալ «ժամանակ անցնելով գործը հնանալ», Ղրբ. օթէ «օթեկ, քարթու ուտելիք»։

ՓՈԽ (borrowing) Մառ (Гpyз. позма Bитязь вz барcовои шкуpe, էջ 444) հայերէնից փո-խառեալ է դնում Ընձենաւորի մէջ վրաց, უტევანი ուտեվանի «ասպարէզ» (<օթևան)։

NBHL (1)

Պէսպէս տաճարս, եւ սենեակս օթից հրաշակերտեաց։ Երթեալ բազում անգամ օթս զհետ (այսինքն յօթեւանէ յօթեւան, կամ երեկօթս առնելով). (Խոր. ՟Ա. 15։ Փարպ.։)