Entries' title containing ք : 4447 Results

*Քով

See full entry →
Etymologies (3)

«կողք, կուշտ» Վստկ. 119 (Սգտէ քո-վուցն ցաւուն և լերդի). Ուռհ. 292, 329 (Հարեալ նիզակովն ի վերալ քովիցն. Զ ձախոյ քովն նորա). Մխ. բժշ. 36 (Քովքն և այլ տեղեստան). «մօտը, կողքին, քովը» Վստկ. 190 (Ի կոճակին քովքն հինգ վեց ծակ այլ թող). որից քովացաււթիւն «կող-քի ցաւ» Վստկ. էջ 119։

Հիւնք. հանում է՝ քիւ բառից։ Զուր է դնել կող բառից, ինչպէս արել եմ Գւռ. բռ. 1122։

ԳՒՌ (dialectal) Պահուած է Ախց. Ակն. Ասլ. Արբ. Երղ. Եւդ. Զթ. Խր. Խրբ. Կս. Հզ. Մշ. Ննխ. Չրս. Պլ. Սչ. Տր. «մօտը, կողքին» իմաստով. բայց կայ նաև նիւթական իմաստով. ինչ-պէս քովս կցաւի Պլ. Տիգ. «կողքս ցաւում է»։


Քսանամեակ

See full entry →
NBHL (3)

ՔՍԱՆԱՄԵԱԿ կամ ՔՍԱՆԵՄԵԱԿ. εἱκοσαετία vicennalis, tempus viginti annorum . Քսաներորդ ամ իշխանութեան կայսեր, թագաւորի եւ այլն. յորում լինէր նաւակատիք ուրախութեան, որպէս եւ ի տասներորդ եւ երեսներորդ ամի, եւ այլն.

Ուստի մինչեւ ցկոստանդիանոսի քսանմեակն լինին ամք ՟Յ։ Ի ինգետասաներորդ ամէն տիբերեայ ցքսաամեակն կոստանդիանոսի յաղթողի սեբաստեան ամք ՟Յ. (Եւս. քր. ՟Ա։)

Յաղթօղն կոստանդիանոս զքսանեմեակն ի նիկոմիդացւոց քաղաքին կատարեաց։ Ճշմարտ թուօղն ժամանակաց եւսեբի պամփիլեայ աւարտաբանէ ի քսանեմեակն ոստանդիանոսի. (Խոր. ՟Բ. 85։ Ասող. ՟Ա. 1։)


Քրայական

See full entry →
NBHL (2)

μεταλλικός . որ եւ ՔՐԷԱԿԱՆ. Քրայիւ հայելի, հրահալելի. ձուլեալ ի քրայս. ձուլածոյ. կռածոյ.

Կուռք ի քրյական եւ ի փայտեղէն նիւթոց են. (Ոսկ. ես.։)


Definitions containing the research ք : 10000 Results

Բազայ

See full entry →

s.

falcon;
merlin;
gerfalcon;
hawk.

NBHL (4)

Եթէ ի քումմէ՞ իմաստութենէ եկաց բազէ տարածեալ զթեւս՝ անշարժ դիտել ընդ հարաւ. (Յոբ. ՟Լ՟Թ։)

Զայլեւայլ սերս ի թռչնոցն որսացեալ բազայիւք։ (Փարպ.։)

Որ ի թրակէն են բազէք ... Բազէիցն գեր ի վերոյ նոցա երեւեցելոց. (Փիլ. լիւս.։)

Մի կաքաւոյն պատահէ զերծանիլ ի բազայէ, եւ զմիւսն ըմբռնէ։ Յանկարծակի յափշտակեցան՝ որպէս կաքաւ ի բազայէ, կամ որպէս գառն ի գայլոյ. (Լմբ. ժղ.։ Ոսկիփոր.։)


Բազկակից, կցի, կցաց

See full entry →

adj.

helper, coadjutor.

NBHL (1)

Աջակից, ձեռնտու. օգնական. թեւ թիկունք.


Բազկաձիգ

See full entry →

adj.

that stretches out the arm;
received with open arms.

NBHL (1)

Իւրաստեղծն հօտից տածօղ (հովիւն քաջ), բազկաձիգ՝ գառանցն ժողովօղ. (Նար. խչ.։)


Բազկամրցութիւն, ութեան

See full entry →

s.

wrestling.

NBHL (1)

Ո՛չ զօրէն քաջացն ըմբշական բազկամրցութեամբ նահատակին. (Պիտ.։)


Բազկաստածու

See full entry →

adj.

that puts forth branches, ramous (tree), branchy.

NBHL (1)

Ստածեալ, այսինքն սնեալ բազկօք. որպիսի է ընտանի ծառ՝ ի ձեռաց մարդկան դարմանեալ. եւ կամ ծառ՝ որոյ բազուկք, այսինքն ոստք են ստածեալք, աճեցունք.


Բազկատարած

See full entry →

adj. adv.

that stretches out its arms, spread;
with open arms.

NBHL (5)

ἑκτενής extensus, extensis brachiis Տարածեալ բազկօք. թեւերը բացած.

Տէր Աստուած մեր զբազկատարած զաղաչանս ծառայից քոց վերընկալցիս. (Պտրգ.։)

Միշտ բազկատարած առ քեզ էն։ Բազկատարած կայր ի բեմին։ Որ բազկատարած հայցմամբ՝ խնդրելով ի տեառնէ զողորմութիւն. (Շար.։)

Հայցեմք բազկատարած մաղթանաց գոչմամբ հեծութեան. (Նար. ՟Լ՟Գ։)

Բազկատարած գիրկս էարկ ինձ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Բազկատարածութիւն, ութեան

See full entry →

s.

stretching of the arms.

NBHL (2)

Որ զաշխարհակեցոյց բազկատարածութիւն խաչի քո Քրիստոս Աստուած, գաւազան զօրութեան ետուր մեզ. (Շար.։)

Մշտապաշտօն բազկատարածութեամբ մաքուր միանձանց. (Նար. գանձ խչ.։)


Բազկարձակ

See full entry →

cf. Բազկաստածու.

NBHL (1)

Ի բուսոցն՝ աճեցունք, բազկարձակք, տերեւալիցք. (Ագաթ.։)


Բազկացի

See full entry →

adv.

with the arms.

NBHL (1)

Բազկաւ, բազկօք կամ արմկամբք. արմկցի. ծղացի. թեւովը.


Բազկեմ, եցի

See full entry →

va.

to divide into several branches;
to out, to cut off;
to abridge, to resume in a few words.

NBHL (2)

Մեծամեծս փքայր ... հարկանել, խորտակել, բազկել (կամ բաղկել, կամ բաղխել), եւ ի միջոյ ի բաց կորուսանել. (Յհ. կթ.։)

Զեղչելն եւ զբազկելն եւ զկարճառօտ բանն ի համառօտն կացուցանել՝ զայն մեք ոչ դանդաղեցաք. (՟Բ. Մակ. ՟Բ. 29։)


Բազմաբան

See full entry →

adj.

verbose;
talker.

NBHL (2)

Զքաղաքս մեր (զԱթէնս) ամենեքեան ելլենացիքն կարծեն իբրու բանասէր եւ բազմաբան գոլ. (Պղատ. օրին. ՟Ա։ Զերկայնն եւ բազմաբանն (ի ճառից) ի գովութիւն առնուն. Սարգ. նախերգ.։)

Ե՛ւ բազմաբան է բարի պատճառն ամենայնի, ե՛ւ սակաւաբառ, համանդամայն եւ անբան (այսինքն անճառելի). (Դիոն. ածայ. ՟Ա։)


Բազմաբանեմ, եցի

See full entry →

vn.

to talk much, to be verbose.

NBHL (2)

Բազումս խօսել. երկարաբանել. երկան խօսիլ .... Ոչինչ է պիտոյ բազմաբանել առաջի քո. (Փարպ.։)

Զոր մեք ոչ համարձակեցաք երեքկնել, կամ բազմաբանել. (Վրդն. պտմ.։)


Բազմաբանութիւն, ութեան

See full entry →

s.

redundancy of words, verbosity, polylogy.

NBHL (5)

πολυλογία multiloquium, loquacitas Շատախօսութիւն. երկար զրոյցք. բան բազում.

Ինքնաշարժ ես ի բազմաբանութիւն. (Շ. թղթ.։)

Բազմամտութեամբ մանաւանդ՝ քան եթէ բազմաբանութեամբ կրթեալ. (Պղատ. օրին. ՟Ա։)

Ի բազմաբանութենէ հեռանալ. (Վրք. հց. ՟Բ։)

Եւ թէ ջանամք, բազմաբանութեան կարօտիմք. (Լմբ. պտրգ.։)


Բազմաբաշխ

See full entry →

adj.

that distributes, gives much;
that is given abundantly, abundant;
polynomial.

NBHL (3)

Վայելչութիւնք մարդկայինք, եւ կենցաղոյս օգուտք՝ բազմաբաշխ եւ յոքնօրինակք. (Սարկ. քհ.։)

Զմեծ հայրապետն Գէորգ ի կապարանէն բազմաբաշխ գանձիւք տայր արձակել. (Կաղանկտ.։)

Յուղարկեցաւք յարքայէ բազմաբաշխ եւ երեւելի ընծայիւք։ Բազմաբաշխ ձեռաց ձրիւք, եւ սիրալիր սրտիւք ընկալեալ (զնա). (Յհ. կթ.։)


Բազմաբեղ

See full entry →

adj.

very fertile, very abundant, fruitful.

NBHL (2)

Սակայն սա մայր է բազմաբեղ, կազմէ պըտուղ քաղցր եւ համեղ. (Կրպտ. ոտ.)

բազմաբեղ. Անուն խազիս իրիք։ (Ոսկիփոր.։)


Բազմաբեղուն

See full entry →

cf. Բազմաբեղ.

NBHL (3)

πολύκαρπος, εὕφορος, πολύχοος fertilis, ferax, abundans, copiosus Բեղնաւոր յոյժ. բերրի. բազմապտուղ. բերքը՝ պտուղը շատ.

Եւ Բազմածին, իրօք կամ նմանութեամբ. զաւակը շատ.

Կաշկանդեալ բազմաբեղուն յօդիւք։ Ի բազմաբեղուն կարասեաց մերոց։ Բազմաբեղուն հնարիւք. (Մագ. ՟Ի՟Ե. Լ. ՟Ձ՟Ա։)


Բազմաբեր

See full entry →

adj. adv.

cf. Բազմաբեղուն;
fruitfully.

NBHL (3)

Ըստ բազմաբեր պտղոցն մեր առաւելեսցեն պատիւ եւ փառք մեր. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Բազմաբեր արմտիք. (Պիտ.։)

Բազմաբեր վիշտք. (Ոսկ. լս. եւ Ոսկ. ՟բ. կոր.։)


Բազմաբերձ

See full entry →

adj.

very high.

NBHL (1)

Բազմաբերձ յօնիւք աչացն շրտուցեալ. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Բազմաբերութիւն, ութեան

See full entry →

s.

much fertility.

NBHL (2)

πολυφορία fertilitas Արգասաւորութիւն. քաջ պտղաբերութիւն. շատ բերք տալը.

Հաւնսարք բազմաբերութենէ ձիթենւոյն. (Ճ. ՟Բ.։)


Բազմաբիւր

See full entry →

adj.

very numerous;
that has many forces.

NBHL (4)

Փակօղ յինքեան բազում բիւրս, կամ զբիւրաւորս. յոքնահամար. բազմաթիւ. անբաւ. շատ, շատւոր.

Բազմաբիւր գանձիւք լրացուցանելով զդասս աղքատաց, որբոց եւ այրեաց. (Արծր. ՟Ե. 3։)

Բազմաբիւր (կամ բազմաբեր) բարեաց։ Բազմաբիւր բարդեալ բարութեամբ. (Նար. առաք.։)

Բազմաբիւր յոքնաստուածութիւն. (Ճ. ՟Բ.։)


Բազմաբիւրաւոր

See full entry →

cf. Բազմաբիւր.

NBHL (1)

Զինչպիսի՞ հնարիւք լուծանել կարասցուք զկապ սիրոյ պարսկայնոյն, եւ հայկազինն բազմաբիւրաւորի. (Խոր. ՟Ա. 24։)


Բազմաբնակ

See full entry →

adj.

very populous.

NBHL (3)

Ի բազմաց բնակեալ. ուր բազում են բնակիչք. մարդաշատ. բնակիչը շատ, շէ՛ն.

Շինել քաղաքս բազմաբնակս. (Խոր. ՟Բ. 7։)

Երագեալ ի բուն բնակութիւն բազմաբնակ քաղաքին՝ սքանչելւոյն Կոստանդնուպօլսի. (Նար. խչ.։)


Բազմաբուղխ

See full entry →

adj.

that flows abundantly.

NBHL (1)

Աղբիւր մի բազմաբուղխ ցամաքեցաւ. (Յհ. կթ.։)


Աղաղ

See full entry →

s.

the action of tanning;
յաղաղգնել, to tan.

NBHL (1)

Աղիւ յաղելն. սէփ. ուստի՝ ՅԱՂԱՂ ԴՆԵԼ՝ է աղաղել, այս ինքն աղել զմորթ յարդիւ կամ թեփով առ ի կակղել. սեփլէմէք.


Աղաղակ, ի, աւ

See full entry →

s.

cry, scream, clamour, uproar, alarm, racket, noise, shout;
scolding;
voice;
exclamation;
— առնել՝ բառնալ՝ դնել՝ հարկանել՝ տալ, to cry, to make a noise, to alarm, cf. Աղաղակեմ.

NBHL (6)

Լուիցէ գոյժ ընդ առաւօտս, եւ աղաղակ ի միջօրեայ ժամանակի։ Աղաղակ խոյոցն մաքեաց։ Աղաղակեաց ամենայն ժողովուրդն առ հասարակ մեծ եւ ուժգին աղաղակաւ։ Ամբոխ յոյժ եւ լալականս, եւ աղաղակ յոյժ։ Աղաղակ սոդոմացւոց եւ գոմորացւոց յաճախեաց։ Եւ եղեւ աղաղակ մեծ։ Սրտմտութիւն, եւ աղաղակ, եւ հայհոյութիւն։ Ոչ սուգ, եւ ոչ աղաղակ։ Տէր լո՛ւր աղօթից իմոց, եւ աղաղակ իմ առ քեզ եկեսցէ։ Լուաւ աղաղակի իմում։ Ել ել աղաղակ նոցա առաջի Աստուծոյ ի գործոյ անտի։ Զի՞նչ է ձայն աղաղակին այնորիկ։ Աղաղակ ի բանակին այլազգեաց։ Լցցին տունք նոցա աղաղակաւ. եւ այլն։

Պատիւ մեռելոյն ոչ են լալօնք եւ աղաղակք. (Ոսկ. յհ.։)

Սոյն ինքն աղաղակ բարձրութեան գոչման։ Ի մեծ ազդմանէ այսր աղաղակի. (Նար. ՟Ղ՟Բ։)

Գուժեա՛, եւ ի բասան տաջի՛ր զձայն քո, աղաղա՛կ բարձ յայնկոյս ծովուն, զաղաղա՛կ բարձէք, գոգէ՛ք։ Զաղաղակ բարձեալ՝ կարդային առ Շմաւոն։ Զաղաղակ բարձին։ Կացի ի մէջ եկեղեցւոյ աղաղակ բարձեալ։ Աղաղակ արասցէ վասն նոցա յաւուր յայնմիկ իբրեւ զձայն ծովու ամբոխելոյ ալեօք։ Փող հարկանէին, զաղաղակ դնէին. եւ այլն։

Փողք եղեալք՝ զկռչաձայնն զաղաղակ բարձեալ։ Որոյ եւ աղաղակ իսկ եդեալ՝ ասէր։ Մեծաւ գոչմամբ զաղաղակ հարեալ։ Ո՞վ իցէ ի մարդկանէ, որ ի տագնապել հոգւոյն՝ զաղաղակ տացէ. (Ագաթ.։)

Առ հասարակ զաղաղակ հարեալք յորդագոյն գոչմամբ. (Պիտ.։)


Աղաղակեմ, եցի

See full entry →

vn.

to cry, to make a loud noise, to halloo, to shout;
to scold;
to make an exclamation.

NBHL (6)

Աղաղակ բառնալ. գոչել. կարդալ. ἁλαλάζω, κράζω, βοάω, φωνέω clamo, vociferor, vocem edo, jubilo, invoco եւ այլն. կանչել՝ կանչւըռտել. չազըրմագ պազըրմագ, ֆէրեատ էթմէք.

Աղաղակեաց ժողովուրդն, եւ հարին քահանայքն զփողսն։ Այլազգիքն աղաղակեցին, եւ ընթացան ընդդէմ նորա։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ։ Աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։ Սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։ Աղաղակեցէ՛ք առ Տէր ամենայն երկիր։ Առ փայտն աղաղակէ։ Աղաղակեսցեն ի վերայ քո։ Աղաղակեսցէ ամենայն ժողովուրդն, եւ յաղաղակելն նոցա կործանեսցին ինքնին պարիսպք։ Աղաղակեաց ամենայն Իսրայէլ մեծաձայն։ Ի ձայն բարձր աղաղակել։ Աղաղակեաց յականջս իմ մեծաձայն։ Աղաղակեաց Մովսէս առ Տէր։ Աղաղակեցի ի ձայն բարձր։ Մեծաբարբառ աղաղակեցի։ Որ աղաղակեն առ նա ի տուէ եւ ի գիշերի։ Գոչեա՛ եւ աղաղակեա՛։ Ամբոխն աղաղակէր, թէ Աստուծոյ բարբառ է։ Վասն որո՞յ յանցման այնպէս աղաղակէին զնմանէ։ Աղաղակեաց ի ձայն մեծ առ հրեշտակն. եւ այլն։

Ոչ ձեռքն գնան, ո՛չ ոտքն աղաղակեն. (Ագաթ.։)

Այլք այլ իմն աղաղակէին (զնմանէ) յամբոխին. (Գծ. ՟Ժ՟Թ. 32։)

Աղաղակեմ առ քեզ փրկիչ՝ քանանացւոյն զձայն. (Շար.։)

Որք մեծաբարբառ միշտ աղաղակեն զյաղթանակ բարեաց քումդ հանդիսի. (Նար. ՟Ծ՟Բ։)


Աղաղոց

See full entry →

s.

tan-house, tan-pit.

NBHL (1)

Եթէ յաղաղոց անկանիցին, ամանքն խորտակեսցին. (Կանոն.։ (Աղաղոց ասի ռմկ. եւ Հանդերձանքն աղի եւ յարդի։))


Աղամ, ացի, ացայ

See full entry →

va.

to grind;
to pound, to reduce to powder.

NBHL (6)

ἁλέω, ἁλήθω molo Մանրել զցորեան, եւ յալիւր դարձուցանել՝ յաղօրիս կամ յերկանի. լեսուլ. էօկիւթմէք. իւյիւթմէք. դահն էթմէք.

Մանրել եւ զայլ իրս իբրեւ զփոշի. լեսուլ. συγκόπτω concido, contero ծեծել, մանրցնել. մանրցնել. տէօյմէք. էզմէք. սահգ էթմէք.

Ա՛ռ դու քեզ խունկս անուշունս, եւ աղայցես ի նմանէ մանր։ Խնկով հանդերձանաց մանր աղացելով. (Ել. ՟Լ. 34. 36։ Ղեւտ. ՟Ժ՟Զ. 12։)

Մտին ջուրքն աղացեալ որթուն առ սիրտ նոցա. (Եփր. ել.։)

Նմանութեամբ՝ ծասքել, որոճել. չէյնէմէք. եւ գիշատել. եըրթմագ.

Զկենդանասեր մարդիկ՝ ժանեօք մանրեալ աղացեալ՝ ուտէին. (Յհ. կթ.։)


Աղամասուկ ածեմ

See full entry →

sv.

to destroy, to throw down, to overthrow, to ruin.

NBHL (1)

ԱՂԱՄԱՍՈՒԿ ԱԾԵԼ. Աղամող առնել. այլայլել. խառնակել. շփոթել. յեղաշրջել. տակնուվրայ ընել, խառնափնդորել. գարմագրըշ՝ աշթիւսթ էթմէք.


Աղամողիմ, եցայ

See full entry →

vn.

to stray, to dissipate.

NBHL (4)

Զերծանել ի բազմամասն եւ յաղամողեալ չարի որսորդական հնարից. (Սարկ. քհ.։)

Զուղղորդ ճանապարհն գնայցեն, եւ չաղամողիցեն առ անտեղեկութեան։ Մի՛ ոք այսուհետեւ լիցի յարդ, եւ մի՛ այսր անդր աղամողեալ իբրեւ զունգ։ Աչք սխալեն յերկայնութենէ, եւ յօդոյ, եւ ի մտաց այլուր աղամողելոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 6. 11. 13։)

Բազում հետք են աղամողեալք յամենայն կողմանս. (Վեցօր. ՟Թ։)

Աղամողիս ի բանս քո, եւ յայլմէ առ այլ վազեալ անցանես տարապարտ մտածութիւնս. անխտիր հայի ի կրկին նշանակութիւնս, իբր տատանիլ։ (Յհ. իմ. երեւ.)


Աղամողումն, ման

See full entry →

s.

wandering, wildness;
dissipation.

NBHL (1)

Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլակեն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Աղանդագործ

See full entry →

adj.

inventor of a sect.

NBHL (2)

ἁλάστωρ որ եւ Աղաջուր. եւ աղանդահնար. եղեռնագործ. չարեացապարտ. ժանտաժուտ. եւ չարահնար ոք կամ ինչ. scelestus, nequissimus

Զգո՛յշ լերուք ի նոցա աղանդագործ պղծութենէ. (Ոսկիփոր.։)


Աղանդահնար

See full entry →

adj.

cf. Աղանդագործ.

NBHL (2)

Չարահնար ոք կամ ինչ. cf. ԱՂԱՆԴԱԳՈՐԾ.

Աղանդահնար պատրանօք չարաչար խորամանկեսցէ. (Նար. ՟Լ՟Է։)


Աղանդամիտ, մտի, մտաց

See full entry →

adj.

cf. Աղանդաւոր.

NBHL (2)

Մոլորեալ մտօք. աղանդաւոր.

Զերեւելի աշխարհս Աստուած համարեցան, որք աղանդամիտք գիտեն (լինել) ի փիլիսոփայից. (Եզնիկ.։)


Աղանդապաշտ, ի, ից

See full entry →

adj.

cf. Աղանդաւոր.

NBHL (2)

Պաշտօնեայ աղանդոյ իրիք. մոլորահաւատ.

Աղանդապաշտ ոք. (Կանոն.։ Ոսկիփոր.։)


Աղանդաւոր, ի, աց

See full entry →

s.

sectary;
magician, enchanter, sorcerer.

NBHL (3)

Ունօղ եւ հետեւող աղանդոյ իրիք. մոլորահաւատ. այլափառ. հերետիկոս. է՛հլի պիտաաթ.

Ցամաքեսցի եղեամն աղանդաւորին. (Նար. ղ։)

Աղանդաւոր դիւթութիւն, կամ գործք. (Մագ. ՟Ա։ Ոսկ. յհ. ՟Բ. 12։)


Աղանդեմ, եցի

See full entry →

va.

to seduce, to deceive, to lead into error, to teach a false doctrine.

NBHL (4)

Կախարդել, եւ մոլորեցուցանել. պատրել իբր կախարդանօք. կախարդի պէս որսալ, աչք խաբել. արհըրլէմէք. պազլամագ. այարթմագ.

Մի՛ կախարդանօք զձերդ աղանդեալ որսայցէ զգայարանս. (Պիտ.։)

Շրջաբերական թղթովք աղանդէր զտիեզերս. (Կանոն.։)

Ախտք մարմնոց աղանդեն զհոգին. (Վրք. հց. ՟Զ։)


Աղանդութիւն, ութեան

See full entry →

s.

formule of a sect;
amulet, phylactery;
heresy.

NBHL (1)

Զիա՞րդ եբաց զաչս քո, այս ինքն է՝ միթէ աղանդութեա՞մբ իւիք. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)


Աղանձեմ, եցի

See full entry →

va.

to brown, to roast, to broil, to toast.

NBHL (1)

Ա՛ռ սպիտակ հող. եւ աղնձէ՛ ի կրակն։ Աղընծէ զինքս։ Աղնձած (կամ աղընծած) աղ, չամիչ, կորեակ, եւ այլն. (Վստկ.։ Մխ. բժիշկ.։)


Աղաչելի, լւոյ, լեաց

See full entry →

adj.

suppliant, petitionary.

NBHL (1)

Ամենայն ուրեք կամաց աղաչելեացն ուշ ունէր. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)


Աղաչեմ, եցի

See full entry →

va.

to supplicate, to pray, to conjure.

NBHL (11)

Աղերսել. պաղատիլ. մաղթել. աղօթել. աղաչանս մատուցանել. եալվարմագ. նիյազ՝ տուա էթմէք. δέομαι, ἰκετεύω, παρακαλέω, ἁξιόω, εὕχομαι rogo, peto, deprecor, oro

Արհամարհեցաք, յորժամ աղաչէրն զմեզ։ Աղաչեցի զՏէր Աստուած։ Աղաչեցէ՛ք առ Տէր Աստուած ձեր։ Զերեսս Տեառն չէր աղաչեալ։ Աղաչեա՛ զերեսս Տեառն Աստուծոյ քո։ Աղաչեաց այրն Աստուծոյ առաջի Տեառն։ Ժողովրդովքն հանդերձ աղաչէին զԱստուած։ Աղաչեմ զձեզ՝ յիշել ձեզ զերախտիսն։ Աղաչեսցէ զքեզ եղբայր քո։ Աղաչեաց զերեսս արքային Մովաբայ։ Անկեալ աղաչէիք զկուռսն ձեր։ Աղաչէ, եւ ոչ ամաչէ։ Վասն կենաց զմեռեալն աղաչէ։ Մո՛ւտ, եւ աղաչեա՛ զարքայ։ Մի՛ աղաչեր վասն դոցա։ Աղաչել սկսան նոքա զնա, զի դաշինս արասցէ։ Աղաչէին ձեռն տալ նոցա։ Յաղաչել քում առ նա՝ լուիցէ քեզ։ Յաղաչել իւրում առ Տէր՝ ընդունելի եղիցի նմա։ Աղաչել ի խաղաղութիւն, եւ այլն։

Աղաչելն քան զխնդրելն առաւել ունի զկամացն բաղձանս։ Աղաչեսցո՛ւք ասէ. այս ինքն ի սրտէ պաղատեսցուք. (Խոսր.։)

Զայս միայն աղաչեսցուք զԱստուած, զի համբերել կարասցուք. (Եղիշ.։)

Զայս աղաչէին նոքա զսուրբն. (ՃՃ.։)

Միայնոյ քեզ մարդասիրի աղաչեմ. (Շար.։)

Սրբովք աղաչեցեալ զԱստուած՝ օգնականութիւն գտանէր. (Եզնիկ.։)

գուն ուրեք.

Ոչ նա ինչ աղաչեցաւ եւ արար, այլ ինքն յանձնէ կարգեաց զամենայն։ Աղաչին եւ աղերսին, եւ զերախտիսն սիրելեացն ոչ յիշեն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. հերոդ.։)

Անխաբելի կամօք աղաչեալ (Աստուած) ի մէնջ. (Նար. ՟Գ։)

Զսոյն եւ ի Պօղոսէ աղաչիմք՝ գթութեամբն Աստուծոյ պաղատեալ. ոճ է յն. այս ինքն զսոյն աղաչէ մեզ Պօղոս, կամ վասն սորին աղաչէ զմեզ։ (Խոսր.)


Աղաջուր

See full entry →

s. adj.

brine;
flagitious, wicked.

NBHL (4)

ԱՂԱՋՈՒՐ ἄλμη salsugo, salsilago որ եւ ԱՂՋՈՒՐ. Աղի կամ աղեալ ջուր. աղտաղտուկք. թուզլու սու.

Դուքսն ասէ, ո՛վ աղաջուր դու։ Ասա՛ ինձ ո՛վ աղաջուր դու։ Չարիմաց հոգւով, եւ աղաջուր բարուք. (ՃՃ.։)

Զի՞նչ խօսիս ո՛վ աղաջուրդ, եւ ամենեւին աղաջուրդ։ Զոր բազում աղաջուրք ի փիլիսոփայիցն ասեն որ ծաղրն եղեն եւ ծանակ կան. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ես.։)

Թքեալ ի նա՝ ասաց. մի՛ բարի լիցի քեզ՝ պատանեա՛կ աղաջուր. (Պտմ. աղեքս.։)


Աղարձան

See full entry →

s.

pillar of salt, statue of salt.

NBHL (1)

Կին մի արտաքոյ քան զբարս բուսոյ ծննդեան՝ աղարձա՛ն (կամ ա՛ղ արձան. յն. աղ) լինէր (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Աղարտեմ, եցի

See full entry →

va.

to besprinkle with salt;
to spoil, to desolate;
to cast a stain upon, to wound the reputation of, to slander, to calumniate.

NBHL (5)

Ընդ վայր հարկանել (որպէս զանպիտան արտ աղի). յոչինչ կամ պիղծ եւ անհարազատ համարել. առ ոտն հարկանել. թշնամանել. բամբասել. անարգել. անգոսնել. ἑξουδενέω, ἑπισκόπτω, διαβάλλω, καταβάλλω, κακίζω, νοθεύω, βδελύσσομαι probro do, nihili facio, contemno, vitupero, objurgo վար զարնել, ոտքի տակ առնել, քամահրել. խօրլամագ.

Սերմն ժանտ. ո՛չ զբնութիւնն աղարտէ, այլ ցուցանէ յառաջին հասակէն բուռն հարեալ զչարեաց։ Մանկունք եւ տկար կանայք աղարտեն զմահ։ Զամենայն իսկ զհրէականսն աղարտես եւ զզոհսն։ Զգործն չաղարտէին, եւ զնշանագործն բամբասէին։ Աղարտել զսքանչելիսն, կամ զքրիստոնէութիւն։ Նաեւ քաղաքաւն եւս աղարտէին, ի Նազարեթէ է ասէին. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ. եւ Ոսկ. եբր.։)

Ո՞վ ոք ոչ զիմս աղարտեսցէ յանդգնութիւն. (Նանայ.։)

Ինքն իսկ կամքն չարութեան աղարտեալ լինի (յահեղ ատենի) յունողացն զնա յառաջ։ Այնչափ աղարտէր, եւ համբերէր ամենայնի. (Տօնակ.։) (Ոսկ. եբր.։)

Որքան ինչ անտեղի են եւ աղարտեալ։ Նշանակօք աղարտելովք. (Դիոն. երկն.։ Նար. ՟Ե։)


Աղաւաղ, աց

See full entry →

adj.

spoiled, vitiated, corrupted, adulterated, tainted, impaired;
disordered, discomposed.

NBHL (1)

Առաջնոցն (զգայութիւնք) սրեալ էին ամենայն իրօք. մեք աղաւաղաց հասաք, որպէս եւ մարմնոյս կազմածի փանաքւոյ. (Փիլ. լին. ՟Ա. 32։)


Աղաւաղեմ, եցի

See full entry →

va.

to spoil, to corrupt, to adulterate, to taint, to impair, to disorder, to discompose, to vitiate.

NBHL (6)

Այլայլել, աղարտել, եւ աւերել, տկարացուցանել. անպիտան կամ խոտան կացուցանել. ապականել. եղծանել. խանգարել. անշքացուցանել. աւրել, փճացնել. պօզմագ. պերպատ էթմէք.

Աղաւաղեսցե՞ս զքաղցրութեանդ բարեշնորհ ծաղիկդ։ Մանրագորս աղաւաղեալ. (Նար. ՟Բ. ՟Կ՟Է։)

Ոչ ժամանակք աղաւաղեն զնա, եւ ոչ երկայնութիւնք աւուրց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)

Կամ կասեցուցանել. լքուցանել. տալ յանգիլ եւ յետնիլ. որ է ըստ յն. λήγω իբր լքանիլ. desino, finem facio.

Ոչ աղաւաղէր զինքն ի յուսոյ երկնաւոր փրկութեանն. (Յհ. կթ.։)

Ոչ երբէք աղաւաղեալ յանկեալ լինի փութո՛վ եկելոցն բազմութիւն. (Նիւս. թէոդոր.։)


Աղաւաղութիւն, ութեան

See full entry →

s.

deterioration, destruction.

NBHL (1)

τὸ βράδυ, exiguitas Աղկաղկութիւն. փանաքութիւն. տկարութիւն. անպիտանութիւն.


Աղաւնակերպ

See full entry →

adj.

like a dove, in the form of a dove.

NBHL (3)

Երեւեալ ի կերպարանս աղաւնոյ. աղաւնոյ նման. աղաւնիի նման, աղաւնիի տեսքով.

Հոգին Սուրբ աղաւնակերպ իջանէ։ Շնորհք Հոգւոյն Սրբոյ աղաւնակերպ ի վերայ գլխոյ նորա հանգուցեալ. (Ագաթ.։ Յհ. կթ.։)

Աղաւնակերպ հրեշտակք Աստուծոյ կերակրէին զնա. (Հ=Յ.։)


Աղաւնաձագ

See full entry →

s.

cf. Աղաւնեակ.

NBHL (1)

Սուրբ Կիրակոս աղաւնաձագ՝ հեզաբանիկ քաղցրանուագ. (Գանձրն.։)


Աղաւնավաճառ, ի, աց

See full entry →

s.

cf. Աղաւնեվաճառ

NBHL (1)

Զաղաւնավաճառսն, որ նշանակէր զվաճառողս շնորհաց Հոգւոյն, Քրիստոս արտաքսեաց. (Զքր. ծործոր.։)