Your research : 2 Results for ածու

Entries' title containing ածու : 167 Results

Դիւրամածութիւն, ութեան

s.

tenacity, viscosity, adhesive quality.


Գօտիածու, աց

adj.

that girds the body;
that girds on the sword.


Դարձարածութիւն, ութեան

s.

routine, habit.


Գործածութիւն, ութեան

s.

use, employ, practice, exercise, management.


Զմտաւածութիւն, ութեան

s.

thought, consideration, reflection, meditation.


Թանձրամածութիւն, ութեան

s.

thickness;
viscidity, tenacity.


Թարախածուծ

adj.

that draws off corrupted matter.


Ընդվայրայածութիւն, ութեան

s.

vagrancy.


Զառածումն, ման

s.

cf. Զառածանք.


Զգածումն, ման

s.

infection;
sensibility;
act of dressing.


Ժողովածու

cf. Ժողովածոյ.


Երկիւղածութիւն, ութեան

s.

fear of God, piety, religion, conscience;
երկիւղածութեամբ, religiously, conscientiously.


Երկրածուփ

adj.

that torments, or agitates the world;
tormented or agitated on the earth.


Ողորմածութիւն, ութեան

s.

mercy, charity, clemency, pity, compassion;
charity, alms, almsgiving, goodness;
գործք ողորմածութեան, good deed.


Որմածու, աց

s.

mason, brick-layer.


Որմածութիւն, ութեան

s.

mason's work, masonry.


Չաստուածուրհի

s.

goddess, false divinity.


Չողորմածութիւն, ութեան

s.

uncharitableness, stinginess.


Նուագածու, աց

s.

musician.


Որովայնածութիւն, ութեան

s.

flux, laxity, looseness, diarrhoea, scouring.


Ուղղածուծ

adj.

whose marrow is dried up;
— առնել, to consume or suck the marrow;
— առնել ցաւոց զոսկերս, to torment, to excruciate, to torture.


Յաւելուածութիւն, ութեան

s.

increase, increment;
multiplication.


Փեսայածու, աց

s.

bride's man or maid, paranymph.


Քաղածու

s. chem. adj.

collection, compendium, anthology;
extract, spirit;
collected, compiled.


Քնածու

adj.

sleep-begetting, somniferous, soporific;
— դեղ, narcotic, opiate.


Քողածածուկ

adj.

concealed by a veil, veiled.


Օտարահալածութիւն, ութեան

s.

inhospitaly.


Ներածու, ի

s.

introducer.


Ներածութիւն, ութեան

s.

introduction.


Ներքսածութիւն, ութեան

s.

introduction.


Փածուցանեմ, ուցի

va.

to put in paper.


Փայլածու

ast.

Mercury.


Փայլածուն

adj.

brilliant.


Փայտածուխ

s.

wood-coal, charcoal.


Ցածութիւն, ութեան

s. fig. adv.

lowness;
modesty, moderation, sobriety, decency;
humiliation;
humility;
vileness, meanness, baseness;
ցածութեամբ, with a lowly air, meekly, modestly;
meanly, basely.


Ցածումն, ման

s.

calm, quiet, tranquillity.


Ցածուն, ծնոց

adj.

humble, meek, modest, moderate, sober, good;
low, lower;
— վայրք, lowlands;
— խորհուրդ, wise or prudent counsel.


Ցածուցանեմ, ուցի

va.

to lower, to put or bring down, to stoop;
to reduce, to abate, to diminish, to lessen;
to abase, to debase, to disparage, to humiliate;
to soften, to assuage, to calm, to moderate, to appease, to allay, to tranquillize;
ցածոյց Տէր շուրջ զինեւ, the Lord has given me peace on all sides.


Ցաւածութիւն, ութեան

s.

illness, sickness, pain.


Սրածութիւն, ութեան

s.

pestilence, plague, epidemy, contagion, mortality.


Definitions containing the research ածու : 661 Results

Հաճար, ոյ, ով

s.

rye;
cf. Հայքար.

• . առանձին չէ գործածուած. բայց սոանից ունինք հաճարի «անտառային մի մեծ ծառ. hêtre» Մխ. առկ. Խոր. աշխ. հար հարուկ «մի տեսակ ծառ» Ագաթ. հաճարա-ծառ «հաճարի» Խոր. աշխ. 611. առանց հ նախաձայնի՝ աճարի «եղևնափայտի կամ մայր փայտի մի տեսակ» Պղատ. օրին. 118 (տպ. հաճարի, ըստ ՆՀԲ աճարի)։


Համ, ոց

s.

savour, taste;
check, moderation;
— դնել, to moderate, to check.

• , ի-ա հլ. (գործածուած է միայն ա-նեզաբար) «արական կամ իգական անդամ» Փիլ. այլաբ. էջ 108 (իբր յն. ἰτρον), Տիմոթ. կուզ, էջ 292, Եղիշ. խաչել. էջ 230, Յհ. կթ. 331 (սեռ. համոյն). Անյ. հց. իմ.։


Հաւաստի

adj. adv.

certain, true, indubitable, sure, convincing, conclusive, incontestable, positive;
demonstrative, justificative;
cf. Հաւաստեաւ;
— կորուստ, certain loss;
— գիտել, to know for certain;
— առնել, to assure, to convince, to prove;
— իմն է զի, it is certain that.

• «գօտու ծոպերը կամ ուրիշ մա-սերը». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ ռործածուած Ոսկ. պօղ. ա. 68.-«Զծոփս գօտւոյն մերթ բանայցէ և մերի ծածկիցէ, մերթ ի կուրծսն ածիցէ և մերթ զգաւակաւն ածիցէ և այսր անդր շոշոկիցէ, բացխփիկ նափորտամբն խաղայցէ, զի զհա-ւաստիս գօտւոյն կարիցէ բազմաց ցուցա-նել»։


Հաւաք

adj.

assembled, gathered together.

• «ժողովուած» Վրդ. պտմ. այս ար-մատից են հաւաքել «ժողովել» ՍԳր. հաւա-քումն Ոսկ. յհ. ա. 38. հաւաքարան Թէոփ. ծն, հաւաքական Անյ. վերլծ. հաւաքաբանու-թիւն Անյ. վերլ. հաւաքիչ Մագ. զանազանա-հաւաք Թէոդ. կուս. բազմահաւաք Պիտ. դըժ-ուարահաւաք Խոր. զուգահաւաքել Ճառընտ. ծաղկահաւաք Խոսրովիկ. համահաւաք Վրդն. սղ. ծն. զօրահաւաք, հաւաքածու, հաւաքա-տեղի, հաւաքոյթ (նոր բառեր) ևն։ Առանց հ նախաձայնի ունինք աւաքել «հաւաքել, ժո-ղովել» Եզեկ. իթ. 5. Գ. մակ. զ. 4. Բրս. ողորմ.։ Այս բառը ունի նաև «բժշկել» նշա-նակութիւնը. այսպէս՝ աւաքել ի բորոտու-թենէ կամ զբորոտութիւն «բորոտութիւնը բը-ժըշկել» Դ. թագ. ե. 3, 6, 7, 11. աւաքեցու-ցանել «բժշկել» (անդ). պարզապէս աւաքէր «բժշկում էր» Սասն. էջ 36։ Այս նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. συ-ναγω «հաւաքել» և ἀποτσυναγω «բժշկել». նաև հայ. ախտաքաղ «ախտաբոյժ» Սասն, 65 (տպ. աղտաքաղ. հմմտ. քարաղր բառի տակ ասուածները)։


Հեգեմոն

cf. Հեգեմոնիդէս.

• = Յն. ήγεμών, ήγεμονίδης «առաջնորդ, կուսակալ, կառավարիչ» (ήγέομαι «առաջ-նորդել» բայից). կրկին ձևերից առաջինը տուել է հեգեմոն, երկրորդը (որ գործածուած ճիշտ Բ. մակ. ժգ. 24) տառադարձուած է հեգեմոնիդէս. իսկ հոգեմոն թուի շփոթ գըր. ւութիւն՝ հոգի բառից։ Յունարէնից փոխառ-եալ են նաև ասոր. [syriac word] hegəmōna կամ ❇ higəmōna, մանիք. պհլ. [hebrew word] higmon (տե՛ս Salemann, Ma nichaische Stud. ЗАН 8, 83) և ն. յն. ἀϰούυενος «աբբայ, վանաց առաջնորդ», ήγουμὲνη «աբբայուհի» ձևից՝ հսլ. igume. nū, ռուս. игуменъ, ուկր. ihumen ևն (Ber-neker 422)։


Հեծ

s.

cf. Հեծութիւն.

• «հառաչանք, ախ քաշելը» Գնձ. Գէ. ես. Ճառընտ. = Վրք. և վկ. ա. 444. որից հեծել ՍԳր. Ոսկ. ես. և եբր. հեծեալ «հեծում է» (բայը *հեծեալ «հառաչել». լծորդութեան համար հմմտ. ատեալ, կեալ) Ոսկ. եբր. յա-հեծութիւն ՍԳր. աշխարահեծ Ագաթ. Կորիւն. տիեզերահեծ Կղնկտ. բազմահեծ Իսիւք.-կ սաստկականով՝ հեծկալ Մագ. թղ. 143.-կրկնութեամբ (բայց կրկնութեան ժամանակ հ-ի կորուստով) հեծեծ, որից հեծեծել ՍԳր. Մանդ. հեծեծալ Վրք. հց. հեծեծելի Եզեկ. ե. 15. հեծեծութիւն ՍԳր. Ոսկ. ես. հեծեծումն Եղիշ. հեծեծատեսակ Նիւս. բն. նոր գրակա-նի մէջ ունինք հեծկլտալ «հեկեկալ», որ ՀՀԲ և ՆՀԲ իբր գաւ. բառ մեկնում են «զկռտալ». այս իմաստով գտնում եմ գործածուած Թլկր-41. «Ընդ ճամբու լանքն քալէ, գէշ հեծկլտայ և ծռկտէ» (հարբածի համար է ասում)։


Հերեսիովտ, աց, ից

s.

heretic.

• «հերետիկոս, աղանդաւոր» գործածուած է միայն լոգնա-կի ձևով. այսպէս՝ հերեսիովտք, հերեսիոտք, հերեսիովտայք, հերեսիոտայք (սեռ.-տաց, տից, տայց) Կոչ. 48, 99, 137, 267. Եւս. պտմ. 529, 534-5. Եւագր. Ոսկ. յհ. ա. 10. յետնաբար եզակի ձևով և իբբ ած. ունի Ուխտ. Բ. 113 (հերեսիովտ լեզու նորա)։ Այս բառից են հերեսիոտութիւն Եւագր. հե-րեսիութիւն Եւագր. Կոչ. 99. հերեսութիւն, հերիսութիւն Կոչ. 311։


Հզօր, աց

adj.

strong, powerful, mighty, vigorous, valiant;
robust, lusty, stout;
potent, energetic, efficacious;
—ն, —ն երկնից եւ երկրի, the Almighty, Omnipotent;
—ք, the mighty of the earth;
— զօրութեամբ, very strong, most valiant, mighty;
— թեւարկու, a professed or open protector.

• = Կազմուած է զօր բառից հ-մասնիկով, որ գտնում ենք նաև հլու, հմուտ բառերի մէջ։ Այս մասնիկը կարող է բնիկ հայ լինել, բայց կարող է նաև իրանեանից փոխառեալ լինել. (բաւական ճոխ գործածութիւն ունի իրանեան լեզուների մէջ)։ Վերջին պարագա-ւին՝ յարմարագոյն է ենթադրել, որ բառը ամբողջապէս փոխառեալ լինի պհլ. *hu-zor=զնդ. *huzāvar հոմանիշից։ Բայց նոյն իսկ եթէ հայակերտ կառուցուածք էլ լինի, իրանեան ազդեցութիւնը անհերքելի է (տե՛ս Meillet MSL 21, 187)։-Հիւբշ. 180։


Կարճին

s.

root.

• «ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։


Կարմիր, մրոյ, մրով, մրաւ

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

• -Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։


Կացի, ցւոյ

s.

child, youth;
scholar, pupil.

• = Վրաց. კაცი կացի «մարդ, տղամարդ». որի հետ ցեղակից է լազ. կոչի, կոժի, կոջի «մարդ, ամուսին, կտրիճ»։ Հայերէնը փո-խառութիւն է, որովհետև շատ սահմանա-փեակ գործածութիւն ունի։


Կել

s.

fraud, deceit, trick, cunning.

• «նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։


Կէլ

cf. Կել.

• «նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։


Կեղծ

adj.

feigned, dissembled, false, counterfeit, sham, fictitious, artificial, factitious;
affected, prim, finical;

• «շինծու, ձևացեալ, սուտ». առան-ձին չէ գործածուած հին լեզուի մէջ, բայց արդի գրականում շատ է գործածական. ո-րից են կեղծս ի կեղծս «պէսպէս սուտ կեր-պարանքներով» Եզն. կեղծիք «կեղծաւորու-թիւն, պատրանք, խաբէութիւն» Եզն. Ոսկ. մ. ա. 6. և յհ. ա. I. կեղծաւոր ՍԳր. Վեզօր. կեղծաւորակից Ոսկ. մտթ. և գաղ. կեղծա-տրիլ ՍԳր. Ոսկ. մ. ա. 8. կեղծաւորութիւն ՍԳր. անկեղծաւոր Ա. տիմ. ա. 5. անկեղծիկ Ոսկ. ա. տիմ։-Նոր բառեր են կեղծամ (<*կեղծածամ), կեղծարար, կեղծմաշկ, ան-կեղծօրէն, կեղծել ևն։-Կեղծ բառի բուն նը-շանակութիւնն է «ձև», ինչպէս յալտնի երե-ւում է կեղծս ի կեղծս ասացուածի մէջ։ Այս նախնական նշանակութիւնը պահած է նոյն բառի բացասականը՝ տկեղծ «տձև, անձև, անկազմակերպ» Ոսկ. եբր. 492 (Վասն տկեղծ հասակի), մեկնուած «դժուարատե-սակ կամ թերատեսակ» Բառ. երեմ. 312, սխալ գրչութեամբ էլ տգեղծ «անշնորհք, ան-վայելուչ» Առակ. իե. 26 (յն. ἀϰοσμον «ան-կարգ, անպատշաճ»), Վրք. հց. Ա. 4. Լմբ. իմ. Ոսկ. բ. տիմ. 209, հռովմ. 360, Վրք. և վկ. Ա. 139, որ և «վախկոտ, անարի» Մանդ. 217 (տգեղծ ի մարտի)։ -Արմատի երկ, րորդ ձևն է խեղծ, որ առանձին չէ գործա-ծուած և կայ միայն տ բացասականով. այս-պէս՝ տխեղծ «տձև, անկազմ, տգեղ» Ոսկ. ես. և եբր. Փարպ. «անկատար տիօք, տհաս» Ոսկ. մ. բ. 2. տխեղծութիւն Ոսկ. մ. ա. 17. տխեղծանալ Պիտ. անտխեղծ կամ անտխիղծ Երգ. ը. վերջ. Նար. սխալմամբ գրուած տհեղծ Լաստ։-Սրանց հետ նոյն է նաև տկեղտ, որ մէկ անգամ գործածուած է Ոսկ. պօղ. Բ. 494 (Մարթի ի մանկութեանն զծերութեան միտս ունել, որպէս ծերք ի ծե-րութեան խակք իցեն և տկեղտ).-այս բա-ռը Վարդանեան ՀԱ 1914, 742 սրբագրում է տկեղծ, բայց եթէ ճիշտ է տկեղտ ձևը, կարող է ներկայացնել աւելի նախնական մի ձև, *կեղտ փոխանակ կեղծ. հմմտ. պարձ-հպարտ ևն։


Կենդրովն, ի

cf. Կենդրոն.

• -Յն [arabic word] τοον «կենտրոն, միջին կէտ». բուն նշանակում է «խայթոց» և ծագում է ϰεντὲω «խայթել» բայից. փոխառութեամբ տարածուած է բոլոր եւրոպական լեզունե-իի մէջ. ինչպէս՝ լտ. centrum, գերմ. zent-rum, ֆրանս. centre, ռուս. центръ, վր კენჯრო կենտրո ևն։-Հիւբշ. 356։


Կերատ, ի, աց

s.

carob-seed;
carat.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ.-ի) «փոքր մի կշիռ է. չորս գարե-հատ, իբր այծեղջիւրի մէկ կորիզի ծանրու-թիւն» Շիր. էջ 27. նոյնը յետինների մօտ դարձել է ղերատ։ Աշխարհագրական առու-մով բառս յետոյ ստացել է «գօտի, երկրա-զնտի 1/2։ մասը» նշանակութիւնը. այս նո-ռագիւտ առումով գտնում եմ գործածուած կրկին գրչութեամբ էլ հետևեալ վկայու-թեանց մէջ. «Քսան և չորս կերատ է աշ-խարհս և չորեքտասաներորդն Լիբիա է». Մխ. այրիվ. էջ 42 «Քսան և չորս ղերատ է աշխարհս և զվեշտասանն Քուշանքն ունին և Հնդիկք. Քսանևչորս ղերատ է աշխարհս և 16 ղերատն նոքա են». Միխ. աս. էջ 248, sz3,


Աղամող

adj.

stray, misled;
dissipated, absent.

• . անստոյգ իմաստով բառ է. հնա-գոյն գործածութիւնը և հարազատ նշանակու-թիւնը «մոլորիլ, շեղուիլ, ծռիլ, խոտորիլ» երևում է աղամողիլ բայից՝ հետևեալ օրինակ-ներում «Չուղղորդ ճանապարհն գնայցեն և չաղամողիցեն առ անտեղեկութեան. ի մտաց այլուր աղամողելոյ» Ոսկ. մ. ա. 6. 13. -երկ-րորդ՝ «ցրուիլ, զնդիլ». «Բազում հետք ևն առամողեալք յամենայն կողմանս-Վեցօր. թ. 190 «Մի՛ ոք այսուհետև լի-ցի յարդ և մի՛ այսր անդր աղամո-ղեալ իբրև զունդ». Ոսկ. մ. ա. 11։ Այս ի-մաստն ունենալու է նաև աղամողումն «ցըր-ւումն» «Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլա-կեն». Փիլ. նխ. բ. էջ 101. որի հետ հմմտ. Շիր. էջ 47. «Սորին հրոյ սակի է զոր ցոլմունք աս-տեղաց անուանեմք. քանզի առ ի յոյժ բախ-մանց շրջագայ պարունակացդ շարժելով զյարմարական գնացս՝ երևումն լինի վերին լուսոյն... և ի յաղամողել լուսոյն է առ փայ-լատակիւն՝ առ ի ցրուել ուժգնութեան օդոյն»։ նաև Շիր. էջ 66 աղամողել հրոյ «ցրւումն հրոյ»։ Յետին հեղինակները սակայն գործա-ծռւմ են զանազան իմաստներով. այսպէս՝ Փիլ. այլաբ. էջ 165 օձի շարժումների մասին խօսելով ասում է. բազմաման և շաղապատ, և աղամող բազմապատիկ, որպէս օձին շար-ժումն։ Այստեղ կարող էինք աղամող բառն ըստ հին նշանակութեան դնել «ծուռու մուռ», ռայց յն. բնագիրն ունի «խատուտիկ, գոյնըզ-գոյն», և ըստ այսմ Նչ. եզեկ. մեկնում է «բազմագունի, աղամող՝ ըստ Ակիւղասայ». Հին բռ. մեկնում է «գելաթիւր կամ անդարձ» (ուզում է ասել «շատ ոլորուն»)։ ՀՀԲ, որից և ՓԲ. մեկնում են աղամողել «մթնել, սևանալ». որ յայտնապէս սխալ է։ ՆՀԲ աղամող «խա-տուտիկ», աղամողիլ «այլայլիլ, այլափոխիլ, այլագունիլ, ծածանիլ, խառնակիլ. 2. խոտո-րիլ, մոլորիլ, տատանիլ, ցնդիլ», աղամողումն (լուսոյ) «տատանումն»։


Ամանակ

s.

time;
time or measure in music;
cf. Ժամանակ.

• = Պրս. [arabic word] amāna «ժամանակ» ձևից. պարսկերէնի մէջ այսպիսի բառ չկայ, բայց կայ [arabic word] amān «ժամանակ, ժամանակամի-ջոց», որի հետ միասին՝ հայերէնի միջոցով՝ ենթադրում եմ և amāna=պհլ. amānak ձևռ. ճիշտ ինչպէս որ հոմանիշ պրս. zamān ձևի հետ միաժամանակ կայ պրս. [arabic word] zamāna= պհլ. zamānak։-Պրս. [arabic word] ︎ amān համարւում է սովորաբար արաբերէն, ճիշտ ինչպես որ [arabic word] zamān «ժամանակ» բառն էլ համար-ւում է արաբերէն (արաբ. անկանոն յգ. լի-նում է [arabic word] azmān և ❇ azmina)։ Սակայն ինչպէս որ պրս. zamān բնիկ պարսկերէն է և ոչ բնաւ արաբերէն, ինչպէս ցոյց է տալիս հյ. ժամանակ բառը (Horn, Grund. § 659), նը-մանապէս և amān բնիկ պարսկերէն է, ինչ-պէս ցոյց է տալիս հյ. ամանակ բառը։ Արա-բերէն համարելու պատճառը եղել է երկու ու-րիշ համանուն բառերի գոյութիւնը արաբերէ-նում. այն է amān [arabic word] ︎ «փող, թմբուկ» և amān «անձնատուութիւն, ապահովութիւն, խնայել, ներում»։ Երեք նոյնահնչիւն բառերը միասին գործածուած են հետևեալ երկտո-ղում. Երբ միահաղոյն թմբուկ, շեփոր ու փող հնչեցին, Քաջերը առանց ժամանակ (կորցնե-լու) անձնատւութեան թուրը քաշեցին։-Աճ.


Ամբար, ոյ, ոց

s.

provision;
cf. Համբար.

• «շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։


Ամեթ

adj.

strong, firm, solid, massive.

• ՆՀԲ եբր. [hebrew word] emeϑ «ճշմարտութիւն, հաստատութիւն, խօսքին տէր լինետ». որ ծագում է եբր. [hebrew word] amn առմա-տից=արաբ. [arabic word] amn «ապահովութիւն, հաստատութիւն»։ Այս բառերը ձևով թէԼ նման, բայց իմաստով յարմար չեն, մա-նաւանդ որ մեր եբրայական փոխառու-թիւնները Ս. Գրքի միջոցով են, իսկ ա-մեթ Ս. Գրքում գործածուած չէ։-Եւրո-պա (հանդես Վիեննայի), 1849, էջ 200 հպրս. āmāta բառից, որ նոյն է զնդ. amāta «ճարտար, կարող» բառի հետ։ (Նոյնպէս գործ չունի մեր բառի հետ, ո-րովհետև պիտի տար *ամատ)։ Ղափան-ցեան ЗВO 23, 360 ան+ զնդ. maēϑa «դեդևուն, անհաստատ, փոփոխական»։


Ամեթովս

s.

cf. Ամեթիւստոս.

• = Յն. αμέϑυστος, որից փոխառեալ են նաև լտ. amethystus, ֆրանս. amé́thyste, գերմ. Amethyst, ռուս. aмeтистъ, վրաց. ამეთ-ვიხჯო ամեթվիստո ևն, բոլորն էլ «սուտակ» նշանակութեամբ։ Յունարէնում բառիս առա-ջին իմաստն է «առանց հարբեցութեան» (կազմուած ծ բացասականով՝ μεმύω «հար-բիլ» բայից). և գործ է ածւում նշանակելու համար մի խոտ՝ որ հարբածութեան դէմ դեղ էր։ Սուտակն էլ համարուելով հին յոյների մօտ հարբածութեան դեմ իբր միջոց՝ ստացել է այս անունը։-Հիւբշ. 340։


Ամեն

cf. Ամէն;
cf. Ամենայն.

• ԳՒՌ.-Երև. Ննխ. Տփ. ամէն, Ախց. Գոր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Պլ. Ջղ. Սեբ. Սչ. ամմէն. Ռ. անմէն. Ոզմ. հա՛մմէն. Հմշ. էմէն. Ակն. էմմէն. Սլմ. ըմմէն. Անտ. է՛մըն. Տիգ. ըմմըն. Մրղ. ըմմըեն, զըմմըին, Ասլ. բամմէն. Մշ. յըմէն, Ալշ. յըմմէն. Մկ. հըմէն. Վն. հըմէն, զըմէն. Ագլ. Գղ. ա՛մման. Ղրդ. օմէն. Մղր. օ՛մմէն սեռ. ումմուզո՛ւն, ումուցո՛ւն. Մժ. ճումմուն։-Ինչպէս շատ բարբառների, նոյն-պէս և գրական լեզուի մէջ ամէն հնչւում է զոյգ մ-ով. այս բանը յառաջ է գալիս արդի հայերէնի այն յատկութիւնից, որով մի բառ աւելի ուժգին արտայայտելու համար երկ-րորդ վանկի առաջին բաղաձայնը կրկնւում է, եթէ 2 ձայնաւորի միջև ընկած լինի. ինչ, բոլլո՜ր, յիմմա՛ր, ապպո՜ւշ ևն. իսկ ամէն բառը միշտ էլ առատութեան հետ կապուած լինելով՝ ամմէն սաստկականը ընդհանուր գործածութիւն ստառաւ։


Ամէն

adv.

amen, so be it, verily, truly, certainly, positively.

• , յետնաբար նաև հոլովուած՝ ի հլ. այս բառը խօսքի սկիզբը գրուելով (կըրկ-նեալ կամ ոչ) նշանակում է «ճշմարիտ, ի-րաւամբ, արդարև». Ամէն ամէն ասեմ «ճըշ-մարիտ եմ ասում» (77 անգամ գործածուած Աւետարանում. Ս. Գրքի միւս մասերը չու-նին)։ Խօսքի վերջը դրուելով՝ ամէն նշանա-կում է «այո՛, այդպէս է և այդպէս թո՛ղ լի-նի» (4 անգամ Հին կտակարանում, 36 ան-գամ Նոր կտակարանում, որոնցից մէկը մի-այն Աւետարանում, այն է Մտթ. զ. 13)։ Եր-բեմն էլ թարգմանուած է հյ. եղիցի (կամ կրկնեեալ). ինչ. Օր. իէ. 16=26, Թիւք ե. 22։ Իբր գոյական՝ ամէն նշանակում է «ճշմար-տութիւն». Այսպէս ասէ ամէնն. Յայտ. Գ. 14։


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

• , ո հլ. «խորտիկ ի մսոյ կամ յոր-սոյ, ծուծ կենդանեաց» (ՆՀԲ), «փափուկ մասն ինչ երէոց կազմեալ համեմիւք՝ իբր ուտեստ ազնիւ» (ՋԲ), «ուլ, վայրի որսերու ձագ, փափուկ ուտելիք անոնցմէ» (ԱԲ)։ Գոր-ծածուած է միայն երկու անգամ. Եդին ա-ռաջի նորա (Արշակ թագաւորի) միրգ, խըն-ձոր, վարունգ և ամիճ. Բուզ. Ե. 7. Սնեալք էին (հայ ազնուական տիկինները) ուղղովք կուարակաց և ամճովք երէոց. Եղիշ. ը։ Այս օրինակներից երևում է որ ամիճը մի տեսակ փափուկ և ազնուական ուտելիք է. առաջին տեսակ, բայց այս ենթադրութիւնը կասկա-ծելի է դառնում, երբ քիչ յետոյ Բուզանդ ա-ւելացնում է «Ջդանակն... որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել». այս կամը ցոյց է տալիս, որ պտուղ և ամիճ տարբեր բաներ են։ Երկրորդ օրինակից բաւական ճշտւում է իմաստը՝ իբրև երէի մսով պատրաստուած մի տեսակ ուտելիք։ Այս իմաստին համա-պատասխան է նաև ամիճ բառից կառմուած ամճաբեր «խոհարար» բառը. Ոսկ. մ. գ. 17. «յամճաբերացն և խոհակերացն =յն. ὄφοποιός «խոհարար». նոյնը նաև Ոսկ. կող. 532։

• -Իռանեան փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. [arabic word] amsa «մի տեսակ թթու ուտե-լեղէն», քաղդ. [hebrew word] ōmsa, արաբ. ❇ āmis, [arabic word] 'amis կամ [arabic word] amis «մի տե-սակ ուտելիք.-հորթի միսը պատառոտելով՝ փաթաթում են մաշկի մէջ և եփում. 2. թա-նապուրը սառցնելով և իւղը քամելով մնա-ցած ջուրը» (Կամուս, թրք. թրգմ. բ. 364)։ Այս բոլորը փոխառեալ են պհլ. *āmīč «խառնուրդ» ձևից, որ պատկանում է պրս. [arabic word] āmēxtan, āmīxtan «խառնել» բա-յին. արմատը [arabic word] āmīz և կամ [arabic word] ōmī։ -Հիւբշ. 96։ Պհլ. amīč բառը, որ յայտնի չէր, աւանդուած գտել է Stackelberg WZKM 1903, էջ 48-49 (չեմ տեսած). գործածուած է մի քանի անգամ Chusrav -︎ kāvatān գրութեան մէջ՝ «որսի մսով կերակուր» նշա-նակութեամբ (նկատողութիւն Հ. Ակինեանի ՀԱ 1930, 497)։


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

• = Ասոր. [syriac word] amelā, ❇ amlōn «վերարկու» (գործածուած է Ս. Գրքի համա-պատասխան տեղը. ծագումն անյայտ է և թսում է թէ օտար փոխառութիւն է)։-Հիւբշ. 300։


Ամոլ, լոյ, լի, ամլոյ

s.

cf. Ամոլ.

• , ի, ի-ա, ռ հլ. (նաև ամոլեաց, որով եզակին լինում է ամոլի) «զոյգ՝ արօրը քա-շող եզների, լայնաբար՝ ձիերի և փխբ. մար-դոց» Ագաթ. Կոչ. (սովորաբար յոգնակի գոր-ծածութեամբ). «լծորդ տառ» Երզն. քեր. ո-րից եզնամոլ կամ եզնամոլի Տօնակ. Ճառ-ընտ. գառնամոլք Ճառընտ. ամոլաջիլ «զոյգ ղեր ի յետոյս» Ծն. լբ. 25, 32։


Ամուր

adj. s.

solid, stable, durable, tough, lasting;
hard, strong, firm, fast;
compact, massive, thick;
locked, fastened. —, ամրի, րաց, րոյ, ոց, fort, fortification, fortress;
grotto, cave, cavern.

• . ո. ի-ա հլ. «(իբր ած) զօրեղ, հաս-տատուն, պինդ. 2. (իբր գյ.) ամուր տեղ, բերդ. ամրոց» ՍԳր. Ագաթ. Ոսկ. որիզ ամ-րախիտ առնել «ամուր տեղերում պահել» Ա. մկ. ա. 56 (ուղղելի ամրախիթ, հմմտ. ծա-կախիթ Ագաթ.). ամրանալ ՍԳր. Ոսկ. ամրա-ծածուկ Գ. մակ. դ. 6. Վեցօր. 185. Ոսկ. Կո-Արմատական բառարտն.-11 ղոս. Ես. ամրական «ամուր. 2. բերդ. 3. բեռ-դական» Ա. մկ. ժա. 18. Ոսկ. ես. Ագաթ. ամրակողմն ՍԳր. ամրաշէն Ոսկ. ամրապան «բերդապահ» Բ. մկ. ժե. 31. ամրապարիսպ Եփր. թգ. և յես. ամրոց ՍԳր. ամրութիւն ՍԳր. Ոսկ. Ագաթ. անամրութիւն (նորագիւտ բառ) Ուոհ. 139. մեծամուր «շատ ամուր» Եղիշ.։


Այժմ

adv.

now, at present, at this time;
just now, immediately, instantly, by and by;
recently, newly, freshly;
— իսկ, presently;
just now.

• = Կազմուած է հյ. ա՛յս-ժամ ձևից. շատ յաճախ գործածութեան և շեշտը առաջին վանկի վրայ լինելու պատճառաւ ս բաղաձայ-նը և ա ձայնաւորը կրճատուել են։ Իմաստի զարգացման համար հմմտ. ֆր. tout á I'heu-re, թրք. bu sahat և յատկապէս ռուս. ceи-нacъ, որոնք նշանակում են «այժմ, իսկոյն, ռուտով» ևն, բայց բուն «այս ժամին»։-Հիւբշ. 411։

• ԳՒՌ.-Պահուած չէ, այլ ամէն տեղ փոխա-նակուած հիմայ, հիմի, հիմակ, հիմիկ, մկա ձևով. արևմտեան գրականի մէջ էլ ընդու-նուած է հիմա, իսկ արևելեանը գործածում է այժմ։ Կարելի է նաև յիշել Տփ. իժում, Սչ. անժումը, անժըմը «յետոյ, այնուհետև»։


Զայժմուս

adv.

cf. Այժմ.

• = Իր շատ ճոխ գործածութիւնից դատելով՝ պէտք է լինի բնիկ հայ։ Բայց որովհետև զ ձայնով սկսող հայերեն բառերը կա՛մ փո-խառութիւն են և կամ դեռ մեկնուած չեն, ուս-տի յայտնի չէ թէ ի՛նչ պիտի լինէր սրա հնխ. ձևը։ Սակայն որովհետև հնխ. g'h երկու ձայ-նաւորի միջև տալիս է հայերեն զ և բառի սկզբում տալիս է հյ. ձ, իսկ ձ դառնում է բաղաձայնի մօտ զ, ուստի կարելի է ենթա-զրել՝ որ զ ձևն էլ ծագել է հնխ. g'h-ից (այս-պէս դարձած նախ բաղաձայնով սկսող բա-ռերի մօտ և յետոյ ընդհանրացած)։ Այս մը-տածումով կարելի է մեր բառի հետ համե-մատութեան առնել հսլ. za մասնիկը, որի գործածութեան եղանակը մերին շատ է մօ-տենում. այսպէս՝ za n je= զ-ի. jetu ja za raka =կալաւ զձեռանէ նորա. za utra=զա-ռաւօտու.-հսլ. za սեռականով ցոյց է տալիտ ժամանաև և որրծողութեան պատճառը (տե՛ս Miklosich, Vergl. Gram. IV, էջ 527 ևն), հայցականով՝ գործողութեան տևողութիւնը (անդ, էջ 410 ևն), գործիականով՝ «ետևը» (հմմտ. հյ. զերիս աւուրս, զհետ, զկնի ևն)։ Թերևս սլաւական za բառին կցելու է նաև արևել. լիթ. azլ լեթթ. uz «վրայ», aiz ռետևը, պատճառաւ, յայնկոյս»։ Իսկ գոթ. ga-մասնիկը (ինչ. ga-laubǰan=գերմ. glau-ben «հաւատալ») սրանցից բաժանելով՝ կը-սում են սովորաբար լտ. com, cum, հիռլ. com, cum, con, կիմր. cyf, գալլ. com «ընդ, հետ» ձևերին. հնխ. kom (տե՛ս Walde, էջ 180)։

• sacā? Muller, SWAW, 44, 555 պհլ. ոռռ. -ghan մասնիկի հետ։ Բառիս վրայ ընդարձակ խօսած և վերի ձևով մեկնած է Meillet, MSL, 9, 52-55։ Հիւբշ. 446, կարելի, բայց ոչ ապահով է գտնում այս մեկնութիւնը, որովհետև նշանա-կութեանց տարբերութիւններ, աւելի մեծ են, քան նոյնութիւնները, և երկրորդ՝ որ հյ. նախատառ զ ձայնի ծագումը անրս-տոյգ է ընդհանրապէս։ Աւելի մանրա-մասն խօսում է Հիւբշ. Armeniaca. IF 19, 457-480, թրգմ. ՀԱ, 1907, 183-? որ քննելով բոլոր զ-ով սկսող հայերէն ռառեռր. հաստատում է, որ սրանք կա՛մ փոխառութիւն են և կամ՝ եթէ փոխառու-թեամբ մեկնուած չեն, մթին են մնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158-161 ձև-վացած է դնում ըստ նախդիրից՝ տ-ի անկումով և ս վերածուելով զ-իւ


Այպն

s.

raillery, mockery, derision;
— կատականաց, ignominy, contempt;
— առնել, — եւ կատակ առնել, — կատականաց առնել, to jeer, to deride, to mock, to ridicule, to rail, to insult, to despise, to scorn;
— լինել, to be derided or a laughing-stock.

• «ամօթ, ծաղը» ՍԳր. անհուրմ է. սո-վորաբար գործածւում է ոճերով. ինչ, այպն կատականաց ՍԳր. այպն առնել «ծաղրել» ՍԳր. այպն և կատակ առնել Ոսկ. յհ. ա. 36. բառի բունն է այպան-, որ յետնաբար նաև իբր առանձին բառ գործածուած է մէկ ան-գամ Յս. որդի. որից այպանել «ծաղրել» ՍԳր. այպանալից Ոսկ. մ. ա. 9. այպանութիւն Ե-րեմ. խթ. 16. Ագաթ. այպանումն Խոր. Նար. բուն այպն ձևից ունինք այպնակատակ «մի-մոս» Ոսկ. լհ. ա. 1. այպնել «ծաղրել» Եփր. աւետ. այպնկատակ լինել «ծաղրել» Բ. մկ. ժ. 34. այպնարարութիւն Լմբ. ամովս.-ԱԲ ունի նաև այպնիլ «զարմանալ»։


Այր, առն, յառնէ, արամբ, արք, արանց, արամբք

s.

man;
husband, spouse;
person;
youth, young man;
— երեւելի, personage;
— իւրաքանչիւր, every one, every person, every body;
— ոք, a person, some one;
— ընդ արամբ, — զարամբ, in competition;
with emulation;
— ցընկեր, one to another;
ընդ — եւ ընդ կին, the men as well as the women, both men and women;
առ —, յայր, each person, a head, a man;
առն տալ, to marry;
առն՝ արանց լինել, to get, to be married;
վատ արանց, coward;
քաջ արանց, brave, courageous;
— խաղաղութեան, peaceful man;
— գործոյ, ingenious, active man;
— զօրութեան, valorous man;
— մահու, guilty, worthy of death;
— պատերազմի, belligerous, warlike, martial;
արք արեանց, sanguinary, bloody men;
— Աստուծոյ, man of God.

• (հոլովւում է առն, յառնէ, արամբ, արք. արանց, արամբք) «արու մարդ» ՍԳր. «2. ամուսին, էրիկը» ՍԳր. «3. արի, քաջ, կտրիճ» Ա թագ. դ. 9. Բ. մկ. է. 34. զանա-զան դարձուածներով ունինք՝ արանց քաջ կամ քաջ արանց «թագաւոր» ՍԳր. Ագաթ. վատ արանց «կնամարդի, թոյլ» ՍԳր. առն տալ, արանց լինել «ամուսնանալ» ՍԳր. այր այր, այր առ այր, այր զընկեր, այր ըստ առ-նէ, այր զարամբ «իրարու» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. առն-որ հների ամենասովորական ձևն է. գտնւում է միայն բարդերի և ածանցների սկիզբը. ինչ. առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսկ. առնակ-նութիւն Սեբեր. առնաբար «արիաբար» Ա-գաթ. առնազէն «կռուող մարդու զէնք» Ա-գաթ. առնութիւն «արիութիւն» Ոսկ. Եբր. Ա-գաթ. առնի «արական, էրիկ, մարդու» Եւս. քր. «արական անդամ» Բուզ. առնազի Օր. իբ. 5 ևն. տարօրինակ կերպով յետադաս է սիրառն «հոմանի» (նորագիւտ և յետին բառ) Փոնց. 34, 36, 127, 168, 194.-2. այր. ընտիր մա-տենագրութեան մէջ քիչ անգամ գործածուած է. եղած բացառիկ օրինակներն են այրասէր «ամուսնուն սիրող» Տիտ. բ. 4. այրասիրու-թիւն Ոսկ. տիտ. այրևձի Ա. մկ. դ. 28. Ագաթ. կամ այրուձի ՍԳր. այրընտիր Կոչ. այս ձևով պիտի լինէր սակայն բարդութեանց երկրորդ մասը, ինչպէս ցոյց են տալիս՝ սկեսրայր ՍԳը (նոյն իսկ հոլովուած սկեսրայրի 1 Ա. թագ. դ. 21), անայր Ա. կոր. է. 11. պատահաբար մի-այն աւանդուած չէ քեռայր Խոր. յետինների մօտ բառի թէ՛ սկիզբը և թէ՛ վերջը սովորա-կան է դարձած. ինչ. այրանման Փարպ. ալ-րասիրտ Խոր. այրասպան Պիտ. Փիլ. այրաթող Կանոն. այրիկ Թր. քեր. կամ այրուկ Ճառընտ. բազմայր Արշ. Փիլ. բազմայրութիւն Լմբ. ա-ռակ. իշայր «արու վայրի էշ» Վանակ. յոբ. կիսայր Նիւս. բն Սանահն. խօսնայր Մխ. դտ. Վանակ. -3. ար-, որ երևում է բառերի սկիզ-բը միայն. այսպէս՝ ու մասնիկով՝ արու «որձ» ՍԳր. որից արուաբար Կիւրղ. թգ. արուագէտ ՍԳր. արուական «արական» Սգր. Եզն. ա-բուանալ «արիանալ» Փիլ. Լաստ. արութիւն (կամ արւութիւն) «արական բնութիւն» Եզն. «քաջութիւն» ՍԳր. Ագաթ. Կոր. «արբունք» Ոսկ. ես. «առնանդամք» Եւս. պտմ. 158 (հմմտ. ՀԱ 1914, 123). «սերմն առն» ՍԳր. Եզն. -որ մասնիկով (հմմտ. աղու-որ) արուո-րագոյն «աւելի քաջ» Պիտ. Նար. առաք. 432 Թր. քեր. 15 (իբր յն. ἀνδρειότερος)։ Յհ. կթ. -ի մասնիկով արի «քաջ», որ գործածւում է յետնաբար. հներից ունինք միայն Արին Առա-մազդ Ագաթ. (քանիցս), որից արիաբար Խոր. Պիտ. արիական Ոսկ. յհ. բ. 8. արիանալ Պիտ. Նար. արեացի «կտրիճ» Փարպ. անարի «թու-լասիրտ» Եղիշ. Պիտ. վատարի Պտմ. վր. ա-նարանց «կոյս մնացած» (որ չէ եղած ա-րանց) Ագաթ. արական Փիլ. արամբի Ես. ծդ. 1. Կոչ. արանցի «առնական» Մանդ. ա-ռանք (արականք» Ուռհ.։


Այրի, րւոյ, րեաց

s. adj.

s. adj. widow;
widower.

• ԳՒՌ.-Առանձին գոյութիւն չունի, այր ցահուած է որբևայրի բարդի մէջ՝ որ սակայն պարղապէս նշանակում է «այրի(կին)»։ Այս-պէս՝ Ախց. Ակն. Կր. Պլ. օրփէվարի, Ալշ. օր-պէվէրի, Սչ. օրբ'օվարի, Երև. օրփըվէ՛րի, վօրփըվէ՛րի, Հմշ. օրփըվէրի (Ճօ՜շարա գիւ-ղում օրքըվէրի), Ասլ. էօրփրվարի, Ագլ. ըր-բըվm՛րի, Գոր. Ղրբ. ըրփըվէ՛րի, Մշ. օռբ' էվէ-րի, Շմ. Ռ. վօրփէվարի, Խրբ. վօրփըվարի, Ջղ. վորբ'ավէրի, Սլմ. վորփըվէրի, Տփ. վուր-փէվէրի, Ոզմ. ըռփըվէրէ, Վն. վոռպէօվէրի, Մկ. վօռպmվmրը՛, Ննխ. օրֆարի, օֆարի (հինը էրփէվարի)։-Սրանցից աւելի հետա-քըրքրական է Զթ. էրիգը՛նը՛գ «այրի-կնիկ», որ վերածուել է մէկ բառի, իսկ Տիգ. դարձել է ժողովրդական ստուգաբանութեամբ էրիգգնիգ «այրի կին», իբր թէ այրի կինը ընտանիքում թէ՛ էրիկ է և թէ՛ կնիկ։


Անալութ, ի

cf. Ընձուղտ.

• «ընձուղտ». մէկ անգամ գործա-ձուած է Օրին. ժդ. 5՝ հյց. զանալութ ձևով։ Այս բառը սխալմամբ ուղղական կարծելով Խոր. աշխ. գրում է. «Կենդանի ինչ նման զա-նալութոյ» (բայց նոր տպ. էջ 599 ունի յա-նալութ)։ Գուգարաց նահանգի արտադրու-թիւններն էլ յիշելիս՝ ասում է. «Լինի ի նմա անալութ և հաճար ծառ և սերկևիլ և տօսախ» (Խոր. աշխ. 610)։ Որովհետև Հայաստանում ընձուղտ չկայ, ուստի ՀԲուս. § 95 հետևցնում է թէ այս հատուածում անալութ նշանակում է ինչ-որ բոյս և կամ խանգարուած ձև է՝ փո-խանակ մի ուրիշ բուսանունի։ Իրօք էլ Վատի-կանեան ձեռագրի մէջ նոյն տեղում գտնում է «լինի ի նմա և անուշ խոտք ուտելիք» ըն-թերցուածը (տե՛ս ՀԲուս. յաւել. էջ 675)։ Բայց ամէն տարաձայնուխիւն կը վերանայ, եթէ ընդունինք, որ վերի հատուածներում անա-լութ նշանակում է ո՛չ թէ «ընձուղտ», այլ, ինչպէս ցոյց է տալիս Համշէնի բարբառը, «եղնիկ»։ Այս պարագային, Վատիկանեան ռնթերցուածը, ինչպէս արդէն երևում էլ է, անյաջող սրբագրութիւն կամ պարզ սխալա-գրութիւն է։ Աւելացնենք և այն, որ Օրին. ժդ. 5 յունարէն օրինակը ներկայացնում է երկու տարբեր խմբագրութիւն և թէև անալութ բառի դէմ՝ ընկնում է յն. «ընձուղտ» բայց կարելի է շարքերը փոխելով՝ դնել «եղնիկ»։


Անօթ, ոց, ից

s.

vase, vessel, pot;
box;
piece of furniture;
tool, instrument;
—ք խոհակերոցի, kitchen-range, set of pots and kettles, յ— առնուլ, խնդրել, to borrow;
յ— տալ, to lend.

• . ո հլ. (յետնաբար նաև ի հլ). «ա-ման, կահ, կարասիք, գործիք՝ մանաւանդ պատերազմական գործիքներ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. որից յանօթ առնուլ «գործածու-թեան համար փոխ առնել» Դ. թագ. զ. 5. Սե-բեր. յանօթ տալ «փոխ տալ» Ոսկ. մ. գ. 24 (հմմտ. գւռ. խաբ տալ «կաթ փոխ տալ» Ալքս. Ախց. Ակն. Կիւր. Կլ. Հմշ. Չն. որ կազմուած է տճկ. [arabic word] qab, ռմկ. խաբ «աման» բառից), անօթաբեր «կարասիները տանող (կառք)» Բրս. ընչեղ. անօթագործու-թիւն Փիլ. ել. անօթապահ «եկեռեռու աւան. դատուն» Պտրգ. 429 (նորագիւտ բառ). նոր գրականի մէջ ունինք հրանօթ, թնդանօթ, թնդանօթապետ, թնդանօթաձիգ, թնդանօ-թարան, որոնք կազմոսած են անօթ՝ բառի «պատերազմական գործիք» նշանակութեան համաձայն։


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

• , ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։


Ապիզակ

s.

brooch.

• «կրծքի վրայ կախելու իշխանա-կան զարդ» (նկարագրութիւնը տե՛ս Հացու-նի, Պատմ. տարազին, էջ 100) Բուզ. ե. 38. սոանից դուրս ուրիշ տեղ չէ գործածուած։


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

• . մէկ անգամ գործածուած է Եզնիկի մէջ. «Ջորդիս կամ զծառայս յապի-մակս և ստահակս յօժարեցուցանիցէ հանեւ» (էշ 269)։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են բառս «ան-վերակացու, անգլուխ, ինքնագլուխ, անըզ-գամ, խեռ», ԱԲ «անխելք, անզգամ». Վար-դանեան ՀԱ 1913, 560=Բառաքնն. դիտ. Բ. 20 ուղղում է ապիկամ. «անկամ, ծոյլ, թոյլ», որով բառս կդառնայ


Աբ

s. adv.

s. adv. the twelfth month of the Hebrews.

• = ասոր. ❇ ab, եբր. [hebrew word] ab նոյն նշ. այս բառը չի գտնւում Ս. Գրքի մէջ, այլ գոր-ծածուած է միայն Թալմուդում. սրանցից փոխառեալ են նաև արաբ. ❇ ab «օգոստոս ամիսը» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա, 76). պրս. [arabic word] āb-māh կամ māhāb «օգոստոս»։


Աբբանա

s.

Bamah, high place.

• «բարձր տեղ». գործածուած եմ գտնում միայն Եզեկ. ի. 29. Զի՞նչ է աբբա-նայդ այդ՝ յոր դուքդ մտանէք և կոչեցին զա-նուն նորա աբբանա, մինչև ցայսօր ժամա-նակի։


Ագան

adj.

early-rising, diligent.

• «վարած հողը հարթելու և սանած սերմը ծածկելու գործիք, որ է տափան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 114. «Յագանն՝ որ հաւասառէ և ծածկէ սերմն»։ Կենդանի է՝


Ագանիմ, ագայ, ագիր, ագուցեալ

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

• (ագայ, ագիր, ագեալ կամ ա-գուցեալ) «հագնիլ» ՍԳր. Բուզ. Ոսկ. եբր. ո-րից ագուցանել «հագցնել. 2. օղակի մէջ անցկացնել» ՍԳր. ագոյցք «օղակ. 2. օղակի մէջ անց կացնելով բառնալու ձող» ՍԳր. ա-գուցիկ Մծբ. ագանելիք «զգեստ» Ոսկ. եբր։ Նոյն արմատի հ-ով զօրացած յետին ձևերն են հագանիլ «հագնիլ» Վրք. հց. Գնձ. կանո-նագ. հագնիլ Լմբ. Մաշտ. Գնձ. հագուցանել «իրար անցկացնել» Երզն. քեր. նոր լեզուի մէջ՝ հագուստ, հագուստեղէն ևն։ Արևմը-տեան գրական լեզուն կրաւորականի մէջ գործածում է հագուիլ, հագուած, մինչդեռ ա-րևելեանը ունի հագնուիլ և հագնուած։ Այս-տեղ կայ նաև հագի «հագած» ձևը, որ դիմո-րոշ յօդով էլ գործածական է. օր. հագի շո-րերս, շորս հագիս է, հագիդ ի՞նչ է. շորերը հագին։ Միւս բայական ձևերն են հագցնել, հագուեցնել։ Իսկ արմատակից առագաստ, օթ, օդ? յագչիլ? ինչպես և զգենուլ, զգեստ, առիգած բառերի վրայ տե՛ս առանձին։


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

• (սեռ.-այ) «հեղանիւթերի ա-ման, թակոյկ». մէկ անգամ գործածուած է Ես. իբ. 24. «Մինչև յանօթս ագանովթայ»։


Ագապ, ի

s.

agapae, love-feasts.

• , ի-ա հլ. «աղքատներին տրուած սիրոյ ճաշ» Կանոն. 26, 27, Յհ. իմ. Մխ. դտ. էջ 162, որից ագապատէր Կանոն. էջ 113, ա-ռապատուն Կանոն. թարգմանաբար նաև սէր «հասարակական ճաշ», սէր առնել «հասարա-կական ճաշ տալ» Վրք. հց։ Ագապ բառի գոր-ծածութիւնը երևում է մեր մէջ դոնէ Զ դա-րուն. հմմտ. Գ. Վ. Յովսէփեան, Արրտ. 1912, էջ 997-1001։ Քանիցս անգամ գրուած է ա-գաբ Օրբ. հկճռ. էջ 137։ Հին հայոց ադապի մասին նկատողութիւններ տե՛ս Մառ, xрист. Bocт. 2(1913), էջ 145-7։


Ագի, ագւոյ

s.

tail.

• ԳՒՌ.-Ագլ. ագի, Հճ. ագ'գ'ի, Ասլ. Խրբ. Ռ. Սեբ. աքի, Ջթ. ագ'է «պոչ». Ալշ. ագ'ի «ողնաշարի ծայրը». Սչ. աքի՝ ընդհանուր առմամբ, նոյն իսկ ոչխարի, ձկան և թռչուն-ների համար գործածուած. Հւր. հmգի, Շմ. հmքի, Ղրբ. հm՛քի, հmքիւ «պոչ», իսկ Ակն. ագ'իք և վն. ակի «զգեստի քղանցք, փէշ»։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• «բուռ, ափ». գործածուած է մէկ անգամ Եզեկ. ժ. 2 (սխալ է մեկնում Բառ. երեմ. 5 «գոգ կամ աղաբողոն», որին հետե-վելով ՀՀԲ, ՋԲ և ՓԲ աւելացնում են նաև «գոգ մարդոյ կամ հանդերձի»)։

• n հ,. «աղիւս». գործածուած է մէկ անգամ Վրք. հց. Բ. 328. «Աղիւս թրծե-ալն հրով ագուռ՝ կացցէ և ի ջրի լաւ քան ղքար»։ Նորերս Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1910, 369 ա, դտաւ նաև մի երկրորդ վկա-յութիւն այս բառի համար. «Որպէս ագռոյ հարկանել զգլուխ նորա «(Վարք Գէորգայ. էջ 32), որ փոքրիկ սրբագրութեամբ կար-դում է ագռով։


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

• = յն. άδάμας,սեռ. ἀδϰμιάντος «ադամանդ», որ գալիս է δαμαω, δαμάζω «ընկճել, նա-աճել» բայից և նշանակում է բուն «ան-նուաճ, անընկճելի». այսպէս է եռւուած քարը՝ իր խիստ կարծր յատկութեան պատճառով։ Այս առաջին իմաստով գոր-ծածուած է նաև մեր մէջ։ Յունարէնից փոխ են առել և ուրիշ շատ լեզուներ. ինչ. լտ. adamas, գերմ. Diamant, ֆր. diamant,անզլ, adamant diamond, վրաց. ադամասի, ա-դամանտի, անդամանտի «ադամանդ քարը», ամդամատի «մագնիս», պրս. թրք. և քրդ, [arabic word] almas, elmas, որից գւռ. ալմաս, ալ-մաստ, յաւելուած տ-ի համար հմմտ. Սաղա-նքmս>Սlmւմmստ, սուս>Սչ. սուստ «լուռ», պես >պեստ, Ռուս>Ռուստ։-Հիւբշ. 338։


Ազատ, ի, աց, ից

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

• = պհլ. āzat «ազատ, ազնուական», āzá-tān «ազատանի», պրս. [arabic word] āzād «ազատ», [arabic word] āzāda=հյ. ազատակ, զնդ. āzāta, որ րածուած է նաև բազմաթիւ ուրիշ լեզունե-րում. ինչ. քրդ. azad, āzā, զազա. azád, թրք. [arabic word] azad «արձակ», azadlama «ազա-տագրեալ», չերք. azad, օստյաք. āsad, չաղաթայ. [arabic word] azade «ազնուական, նուրս». վրաց. ազատի «ազատ», ազատոբա «ազա-տութիւն», գաազատեբա «ազատել», թուշ. ազատ և թուրքերէնի միջոցով՝ բուլգար. սերբ. azat, նյն. ἀζάτος, ἀζάτιϰος. -Հիւբշ. 91։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• = հպրս. azdā «լուր» (օր. karahyā naiy azda abava չեղև ազդ ժողովրդեան). պհլ. azd «լուր» (օր. Arjāsp azd mat ազդ եղև Արջասպայ. Geigar, Tatkār i Zarirān, էջ 48) մանիք. պհլ. azd «յայտարարել», az-degar «ծանուցող, տեղեկաբեր» (Salemann ЗAH 8 (1908), էջ 51), աֆղան. zda, սանս-addha «ապահով, ստոյգ, հաստատ»։ Իրա-նեան բառը պէտք է ունեցած լինի նաև մեր «ներգործութիւն, ուժ» նշանակութիւնը։ Պահլաւերէնի միջոցով բառը փոխառու-թեամբ անցել է նաև արամերէնի՝ [hebrew word] azd կամ [hebrew word] azdā ձևով, այս բառը նշանա-կում է նախ «ազդ, լուր». օր. azd hn yt'bd «ազդ եղև» ZAPh. 2, 265, երկրորդ՝ գոր-ծածուած է Դան. բ. 5. millətā minni azdā աւստեղ բառի իմաստն անորոշ է. յոյն թարգմանութիւնն ունի ό λόγος ἀπ' ἐμοῦ λτεστη. հալը՝ բանն վերացաւ յինեն. Վուլ-գատան՝ Sermo recessit a me. որով azdā կլինի «λόγος, բան (խոսք), sermo»։ Սակայն Mö̈ldeke (տե՛ս Schrader, Die keilinsrhr u. d. alte Test. Giessen 1872. 6171 հա-նում է պրս. azda «ապահով, ստոլգ, հաս-կլինի «իմ խօսքս հաստատ, անդառնալի է». այսպէսով արամ. azdā նոյնանում է մեր ազդու բառի հետ։

• ՓՈԽ.-Lag. Ges. Abhd. 186 յունաց ա-ւանդած ἀζαβαρίτης ձևը սրբագրելով «ζδαβαρι-της հասկանում է հյ. ազդաբեր։-Ան-բացասականի պատճառով մեզանից են փոխառեալ վրաց. անազդի, անազդեուլի «իսկոյն, անմիջապէս, յանկարծաևան». անազդադ, անազդեուլադ «յանկարծական, անմիջապէս», որոնք ծագում են հլ. ան-ազդ (հմմտ. յ-ան-կարծ) ձևից. այս բա-ռը գործածուած է Ոսկ. մ. ա. 13 «յեղակարծ, յանկարծահաս» նշանակութեամբ՝ որ նրա հետ նոյն է։


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

• . ն հլ. (-ղին, ինք, անց) «ազգ, սե-րունդ, ցեղ», ՍԳր. որից դիւցազն (յգ. դիւցա-զունք) Եզն. Եւս. քր. հսկայազն Եփր. յես. և թգ. համազն Խոր. Յհ, իմ. զհամազունսն Ոսկ. մ. բ. 34. հայկազն Խոր. Մագ. կամ կազնի՞ «երկու տեսակ» Ճառընտ. թագազն Նար. Տօնակ. ծառայազունք Սեբեր. ազնիւ «լաւ ազգից, ընտիր տեսակի, նուիրական» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. «թանկ, սուղ» Վրք. հց. բ. 19. իբրև ձայնարկութիւն «կեցցե՛ս, ապ-րի՛ս, քա՛ջ ե» Մտթ. իե. 21, 23. Ղկ. ԺԹ. 17 (հմմտ. յն. εῦ, ευγε «կեցցե՛ս», εύγενης «ազնուածնունդ, ազնիւ»), ազնուական ՍԳր. Ոսկ. եւս. քր. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21. նոր ձևով և ն-ի կրճատումով՝ դիւցազեան Մագ. հայկազեանք Խոր. հռիփ. Յհ. կթ. Հների մօտ ազն բառի եզակի գործածութիւ-նը անսովոր է։ Նոր գրական բառեր են ազ-նուամեծար, ազնուաշուք, ազնուափայլ, ազ-նուապետութիւն, ազնուապետական, անազ-նիւ, գերազնիւ ևն։


Ազոխ, ից

s.

sour grapes.

• Թիրեաքեան, Պատկեր Ա 191 թուի հա-նել պրս. [arabic word] azāx «որթյօտ» բառից։ Հիւնք. պրս. āzux ձևից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 17 նոյն ընդ ածուխ= պրս. ❇ asux «չվառած, չեփած»։