Your research : 5 Results for ածու

Entries' title containing ածու : 167 Results

Definitions containing the research ածու : 562 Results

Ագան

adj.

early-rising, diligent.

• «վարած հողը հարթելու և սանած սերմը ծածկելու գործիք, որ է տափան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 114. «Յագանն՝ որ հաւասառէ և ծածկէ սերմն»։ Կենդանի է՝


Ագանիմ (ագայ, ագիր, ագուցեալ)

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

• (ագայ, ագիր, ագեալ կամ ա-գուցեալ) «հագնիլ» ՍԳր. Բուզ. Ոսկ. եբր. ո-րից ագուցանել «հագցնել. 2. օղակի մէջ անցկացնել» ՍԳր. ագոյցք «օղակ. 2. օղակի մէջ անց կացնելով բառնալու ձող» ՍԳր. ա-գուցիկ Մծբ. ագանելիք «զգեստ» Ոսկ. եբր։ Նոյն արմատի հ-ով զօրացած յետին ձևերն են հագանիլ «հագնիլ» Վրք. հց. Գնձ. կանո-նագ. հագնիլ Լմբ. Մաշտ. Գնձ. հագուցանել «իրար անցկացնել» Երզն. քեր. նոր լեզուի մէջ՝ հագուստ, հագուստեղէն ևն։ Արևմը-տեան գրական լեզուն կրաւորականի մէջ գործածում է հագուիլ, հագուած, մինչդեռ ա-րևելեանը ունի հագնուիլ և հագնուած։ Այս-տեղ կայ նաև հագի «հագած» ձևը, որ դիմո-րոշ յօդով էլ գործածական է. օր. հագի շո-րերս, շորս հագիս է, հագիդ ի՞նչ է. շորերը հագին։ Միւս բայական ձևերն են հագցնել, հագուեցնել։ Իսկ արմատակից առագաստ, օթ, օդ? յագչիլ? ինչպես և զգենուլ, զգեստ, առիգած բառերի վրայ տե՛ս առանձին։


Ագանովթ (այ)

s.

liquid vessel.

• (սեռ.-այ) «հեղանիւթերի ա-ման, թակոյկ». մէկ անգամ գործածուած է Ես. իբ. 24. «Մինչև յանօթս ագանովթայ»։


Ագապ (ի)

s.

agapae, love-feasts.

• , ի-ա հլ. «աղքատներին տրուած սիրոյ ճաշ» Կանոն. 26, 27, Յհ. իմ. Մխ. դտ. էջ 162, որից ագապատէր Կանոն. էջ 113, ա-ռապատուն Կանոն. թարգմանաբար նաև սէր «հասարակական ճաշ», սէր առնել «հասարա-կական ճաշ տալ» Վրք. հց։ Ագապ բառի գոր-ծածութիւնը երևում է մեր մէջ դոնէ Զ դա-րուն. հմմտ. Գ. Վ. Յովսէփեան, Արրտ. 1912, էջ 997-1001։ Քանիցս անգամ գրուած է ա-գաբ Օրբ. հկճռ. էջ 137։ Հին հայոց ադապի մասին նկատողութիւններ տե՛ս Մառ, xрист. Bocт. 2(1913), էջ 145-7։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• «բուռ, ափ». գործածուած է մէկ անգամ Եզեկ. ժ. 2 (սխալ է մեկնում Բառ. երեմ. 5 «գոգ կամ աղաբողոն», որին հետե-վելով ՀՀԲ, ՋԲ և ՓԲ աւելացնում են նաև «գոգ մարդոյ կամ հանդերձի»)։

• n հ,. «աղիւս». գործածուած է մէկ անգամ Վրք. հց. Բ. 328. «Աղիւս թրծե-ալն հրով ագուռ՝ կացցէ և ի ջրի լաւ քան ղքար»։ Նորերս Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1910, 369 ա, դտաւ նաև մի երկրորդ վկա-յութիւն այս բառի համար. «Որպէս ագռոյ հարկանել զգլուխ նորա «(Վարք Գէորգայ. էջ 32), որ փոքրիկ սրբագրութեամբ կար-դում է ագռով։


Ադամանդ (ի)

s.

diamond;
cf. Մագնիս.

• = յն. άδάμας,սեռ. ἀδϰμιάντος «ադամանդ», որ գալիս է δαμαω, δαμάζω «ընկճել, նա-աճել» բայից և նշանակում է բուն «ան-նուաճ, անընկճելի». այսպէս է եռւուած քարը՝ իր խիստ կարծր յատկութեան պատճառով։ Այս առաջին իմաստով գոր-ծածուած է նաև մեր մէջ։ Յունարէնից փոխ են առել և ուրիշ շատ լեզուներ. ինչ. լտ. adamas, գերմ. Diamant, ֆր. diamant,անզլ, adamant diamond, վրաց. ադամասի, ա-դամանտի, անդամանտի «ադամանդ քարը», ամդամատի «մագնիս», պրս. թրք. և քրդ, [arabic word] almas, elmas, որից գւռ. ալմաս, ալ-մաստ, յաւելուած տ-ի համար հմմտ. Սաղա-նքmս>Սlmւմmստ, սուս>Սչ. սուստ «լուռ», պես >պեստ, Ռուս>Ռուստ։-Հիւբշ. 338։


Ազատ (ի, աց, ից)

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

• = պհլ. āzat «ազատ, ազնուական», āzá-tān «ազատանի», պրս. [arabic word] āzād «ազատ», [arabic word] āzāda=հյ. ազատակ, զնդ. āzāta, որ րածուած է նաև բազմաթիւ ուրիշ լեզունե-րում. ինչ. քրդ. azad, āzā, զազա. azád, թրք. [arabic word] azad «արձակ», azadlama «ազա-տագրեալ», չերք. azad, օստյաք. āsad, չաղաթայ. [arabic word] azade «ազնուական, նուրս». վրաց. ազատի «ազատ», ազատոբա «ազա-տութիւն», գաազատեբա «ազատել», թուշ. ազատ և թուրքերէնի միջոցով՝ բուլգար. սերբ. azat, նյն. ἀζάτος, ἀζάτιϰος. -Հիւբշ. 91։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• = հպրս. azdā «լուր» (օր. karahyā naiy azda abava չեղև ազդ ժողովրդեան). պհլ. azd «լուր» (օր. Arjāsp azd mat ազդ եղև Արջասպայ. Geigar, Tatkār i Zarirān, էջ 48) մանիք. պհլ. azd «յայտարարել», az-degar «ծանուցող, տեղեկաբեր» (Salemann ЗAH 8 (1908), էջ 51), աֆղան. zda, սանս-addha «ապահով, ստոյգ, հաստատ»։ Իրա-նեան բառը պէտք է ունեցած լինի նաև մեր «ներգործութիւն, ուժ» նշանակութիւնը։ Պահլաւերէնի միջոցով բառը փոխառու-թեամբ անցել է նաև արամերէնի՝ [hebrew word] azd կամ [hebrew word] azdā ձևով, այս բառը նշանա-կում է նախ «ազդ, լուր». օր. azd hn yt'bd «ազդ եղև» ZAPh. 2, 265, երկրորդ՝ գոր-ծածուած է Դան. բ. 5. millətā minni azdā աւստեղ բառի իմաստն անորոշ է. յոյն թարգմանութիւնն ունի ό λόγος ἀπ' ἐμοῦ λτεστη. հալը՝ բանն վերացաւ յինեն. Վուլ-գատան՝ Sermo recessit a me. որով azdā կլինի «λόγος, բան (խոսք), sermo»։ Սակայն Mö̈ldeke (տե՛ս Schrader, Die keilinsrhr u. d. alte Test. Giessen 1872. 6171 հա-նում է պրս. azda «ապահով, ստոլգ, հաս-կլինի «իմ խօսքս հաստատ, անդառնալի է». այսպէսով արամ. azdā նոյնանում է մեր ազդու բառի հետ։

• ՓՈԽ.-Lag. Ges. Abhd. 186 յունաց ա-ւանդած ἀζαβαρίτης ձևը սրբագրելով «ζδαβαρι-της հասկանում է հյ. ազդաբեր։-Ան-բացասականի պատճառով մեզանից են փոխառեալ վրաց. անազդի, անազդեուլի «իսկոյն, անմիջապէս, յանկարծաևան». անազդադ, անազդեուլադ «յանկարծական, անմիջապէս», որոնք ծագում են հլ. ան-ազդ (հմմտ. յ-ան-կարծ) ձևից. այս բա-ռը գործածուած է Ոսկ. մ. ա. 13 «յեղակարծ, յանկարծահաս» նշանակութեամբ՝ որ նրա հետ նոյն է։


Ազն (ազին, զինք, զանց)

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

• . ն հլ. (-ղին, ինք, անց) «ազգ, սե-րունդ, ցեղ», ՍԳր. որից դիւցազն (յգ. դիւցա-զունք) Եզն. Եւս. քր. հսկայազն Եփր. յես. և թգ. համազն Խոր. Յհ, իմ. զհամազունսն Ոսկ. մ. բ. 34. հայկազն Խոր. Մագ. կամ կազնի՞ «երկու տեսակ» Ճառընտ. թագազն Նար. Տօնակ. ծառայազունք Սեբեր. ազնիւ «լաւ ազգից, ընտիր տեսակի, նուիրական» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. «թանկ, սուղ» Վրք. հց. բ. 19. իբրև ձայնարկութիւն «կեցցե՛ս, ապ-րի՛ս, քա՛ջ ե» Մտթ. իե. 21, 23. Ղկ. ԺԹ. 17 (հմմտ. յն. εῦ, ευγε «կեցցե՛ս», εύγενης «ազնուածնունդ, ազնիւ»), ազնուական ՍԳր. Ոսկ. եւս. քր. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21. նոր ձևով և ն-ի կրճատումով՝ դիւցազեան Մագ. հայկազեանք Խոր. հռիփ. Յհ. կթ. Հների մօտ ազն բառի եզակի գործածութիւ-նը անսովոր է։ Նոր գրական բառեր են ազ-նուամեծար, ազնուաշուք, ազնուափայլ, ազ-նուապետութիւն, ազնուապետական, անազ-նիւ, գերազնիւ ևն։


Ազոխ (ից)

s.

sour grapes.

• Թիրեաքեան, Պատկեր Ա 191 թուի հա-նել պրս. [arabic word] azāx «որթյօտ» բառից։ Հիւնք. պրս. āzux ձևից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 17 նոյն ընդ ածուխ= պրս. ❇ asux «չվառած, չեփած»։


Ալիւր (ալեր, ալերբ)

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

• , հնագոյն ձևն է ալևր «ալիւր» ՍԳր. (հետևում է ր հոլովման. բայց կայնաև սեռ. ալևրոյ Եփր. թգ. 434, ալիւրոյ 435. յետնա-բար եղել է ո հլ.). ընդհանրացմամբ «որևէ նուրբ փոշի». ինչ. ալիւր գործելւոյ «ածուխի բարակ փոշի» Տաթև. ամ. 231. այս բառից ալիւրադիւթ «ալիւրով հմայող» Մխ. Երեմ. Վահր. յայտ. գարէալիւր Վստկ.։

• = բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։


Ախամախ

adj.

foolish, gross-headed.

• «տխմար, անմիտ». մէկ անգամ ռռնում եմ ռործածուած Ոսկ. պօղ. ա. 268. Թեպէտ և ախամախ ինչ մարդիկ իցեն... և անպիտանք և ապաժամանք և անարգք և անգոսնեալք։ Կապ չունի թրք. ախմախ հո-մանիշի հետ, որ է արաբ. ❇ āhmaq, ըստ որում մեր բառը աւանդուած է Ոսկեդարից։


Ակառն

s.

citadel, castle, fortress.

• «բերդ, ամրոց» Ա. մկ. թ. 52, 53, 4. 6. որից ակառանք (միայն սեռ. ակառանց) «ռեոռաևանները» Ա. մակ. ժդ. 7, Բ. մակ. 4ե. 31. ուրիշ տեղ գործածուած չէ։


Ակութ

s.

hearth, fire side.

• «կերակուր եփելու վառարան». մի մի անգամ գործածուած է Վրդն. ել. Կանոն և Յայսմ. ապր. 23 (էառ զիս յակութէ անտի)։


Աղագ (ի, աւ)

s.

reason, cause, account, sake.

• , ի-ա հլ. «ճանապարհ». մէկ ան-գամ ունի Ոսկ. փիլիպ. 411. «Արատիցի որմ, խրամատիցի և ամենեցուն աղագ լի-նի» (այգու պատի համար է ասում, որ քանդուելով՝ ամէնքի ազատ անցուդարձի ճանապարհ է դառնում), երկրորդաբար նը-շանակում է «հնարք, կերպ, միջոց» Պետ-Յհ. կթ. Մագ. Երզն. քեր. բոլորն էլ յետին, սակայն հին և ընտիր են սրա հոլովեալ ձե-վերը. գրծ. աղագաւ «պատճառով» Ոսկ. լհ. և Գղ. «համար, վասն» Ոսկ. մ. Եւս. քր. յա-ղագս (նխ. հյց. կամ ներգ.) «համար, վասն» ՍԳր. (յետնաբար գրուած յաղակս Անկ. գիրք նոր կտ. էջ 360, 364, 367, 371, 375). երկուսն էլ գործածուած իբր նախա-դրութիւն։ Աղագ բառի մէկ ուրիշ ձևն է ե-ղագ «ճամբայ» Ոսկ. Եփես. 808 և ես. «մի-ջոց, հնար» Ագաթ. կայ նաև եղանգ ձեւր՝ որ գիտէ միայն ԱԲ. բոլորի նախնական նը-շանակութիւնն է «ճամբայ». հմմտ. տճկ. [arabic word] yol «ճամբայ» և երկրորդաբար «հնար, միջոց, կերպ, եղանակ». կամ նաև աշխար-հաբարի մէջ ճամբայ «հնար, միջոց». ինչ. «Ստակ վաստկելու ճամբան չգիտէ. ըսէ որ ճամբայ մը մտմտանք և բերել տանք»։


Աճպարար (աց)

s.

juggler;
conjurer.

• «ձեռնածու» Լծ. Փիլ. Ոս-կիփ. աւելի ընտիր ձև է աճապարար, որ ու-նի միայն ԱԲ։


Ամբար (ոյ, ոց)

s.

provision;
cf. Համբար.

• «շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։


Ամիճ (մճոյ)

s.

dainty, daintiness.

• , ո հլ. «խորտիկ ի մսոյ կամ յոր-սոյ, ծուծ կենդանեաց» (ՆՀԲ), «փափուկ մասն ինչ երէոց կազմեալ համեմիւք՝ իբր ուտեստ ազնիւ» (ՋԲ), «ուլ, վայրի որսերու ձագ, փափուկ ուտելիք անոնցմէ» (ԱԲ)։ Գոր-ծածուած է միայն երկու անգամ. Եդին ա-ռաջի նորա (Արշակ թագաւորի) միրգ, խըն-ձոր, վարունգ և ամիճ. Բուզ. Ե. 7. Սնեալք էին (հայ ազնուական տիկինները) ուղղովք կուարակաց և ամճովք երէոց. Եղիշ. ը։ Այս օրինակներից երևում է որ ամիճը մի տեսակ փափուկ և ազնուական ուտելիք է. առաջին տեսակ, բայց այս ենթադրութիւնը կասկա-ծելի է դառնում, երբ քիչ յետոյ Բուզանդ ա-ւելացնում է «Ջդանակն... որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել». այս կամը ցոյց է տալիս, որ պտուղ և ամիճ տարբեր բաներ են։ Երկրորդ օրինակից բաւական ճշտւում է իմաստը՝ իբրև երէի մսով պատրաստուած մի տեսակ ուտելիք։ Այս իմաստին համա-պատասխան է նաև ամիճ բառից կառմուած ամճաբեր «խոհարար» բառը. Ոսկ. մ. գ. 17. «յամճաբերացն և խոհակերացն =յն. ὄφοποιός «խոհարար». նոյնը նաև Ոսկ. կող. 532։

• -Իռանեան փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. [arabic word] amsa «մի տեսակ թթու ուտե-լեղէն», քաղդ. [hebrew word] ōmsa, արաբ. ❇ āmis, [arabic word] 'amis կամ [arabic word] amis «մի տե-սակ ուտելիք.-հորթի միսը պատառոտելով՝ փաթաթում են մաշկի մէջ և եփում. 2. թա-նապուրը սառցնելով և իւղը քամելով մնա-ցած ջուրը» (Կամուս, թրք. թրգմ. բ. 364)։ Այս բոլորը փոխառեալ են պհլ. *āmīč «խառնուրդ» ձևից, որ պատկանում է պրս. [arabic word] āmēxtan, āmīxtan «խառնել» բա-յին. արմատը [arabic word] āmīz և կամ [arabic word] ōmī։ -Հիւբշ. 96։ Պհլ. amīč բառը, որ յայտնի չէր, աւանդուած գտել է Stackelberg WZKM 1903, էջ 48-49 (չեմ տեսած). գործածուած է մի քանի անգամ Chusrav -︎ kāvatān գրութեան մէջ՝ «որսի մսով կերակուր» նշա-նակութեամբ (նկատողութիւն Հ. Ակինեանի ՀԱ 1930, 497)։


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

• = Ասոր. [syriac word] amelā, ❇ amlōn «վերարկու» (գործածուած է Ս. Գրքի համա-պատասխան տեղը. ծագումն անյայտ է և թսում է թէ օտար փոխառութիւն է)։-Հիւբշ. 300։


Ամուր

adj. s.

solid, stable, durable, tough, lasting;
hard, strong, firm, fast;
compact, massive, thick;
locked, fastened. —, ամրի, րաց, րոյ, ոց, fort, fortification, fortress;
grotto, cave, cavern.

• . ո. ի-ա հլ. «(իբր ած) զօրեղ, հաս-տատուն, պինդ. 2. (իբր գյ.) ամուր տեղ, բերդ. ամրոց» ՍԳր. Ագաթ. Ոսկ. որիզ ամ-րախիտ առնել «ամուր տեղերում պահել» Ա. մկ. ա. 56 (ուղղելի ամրախիթ, հմմտ. ծա-կախիթ Ագաթ.). ամրանալ ՍԳր. Ոսկ. ամրա-ծածուկ Գ. մակ. դ. 6. Վեցօր. 185. Ոսկ. Կո-Արմատական բառարտն.-11 ղոս. Ես. ամրական «ամուր. 2. բերդ. 3. բեռ-դական» Ա. մկ. ժա. 18. Ոսկ. ես. Ագաթ. ամրակողմն ՍԳր. ամրաշէն Ոսկ. ամրապան «բերդապահ» Բ. մկ. ժե. 31. ամրապարիսպ Եփր. թգ. և յես. ամրոց ՍԳր. ամրութիւն ՍԳր. Ոսկ. Ագաթ. անամրութիւն (նորագիւտ բառ) Ուոհ. 139. մեծամուր «շատ ամուր» Եղիշ.։


Այդ (այդր, այդորիկ)

pron.

that, this, the.

• ԳՒՌ.-Ակն. Պլ. Ռ. Սչ. ադ, Կր. ադ, իդի. Հճ. ադ, էդ, իդօ, Ննխ. ադ, իդա, Հմշ. էդ, ի-դա, Ալշ. էդ, Մշ. էդ, ըդ, իդա, ըդի, Զթ. mդ, Խոբ. mդ, mդի, Ախց. ատ, Ագլ. Յղ. ատ, ա՛-տի, Մկ. ատ, ատիկ, Երև. Ղրբ. Մրղ. Սլմ. էտ, Վն. էդա, Ջղ. էդ՝ (որից հետաքրքրական է էդ'տեղ > տտեղ >տեղ «այդտեղ»). Ասլ. ա*. -այս բառը չունին Շմ. և Տիգ. առաջինը նրա փոխարէն գործ է ածում տա, իսկ երկ-բորդը գիտէ միայն զանազանել այս և այն. երկրորդ դէմքը անծանօթ է այստեղ'-Նոր ձևեր են ատիկ, ատիկա, ատիկակ, ատանկ, ադենկ, ատանկուկ, ատանկով, էդմալ, էդմլա. էդման, էդօրդ «նախորդ օրը», էդէնց ևն, ո-րոնցից ոմանք մտել են և գրական լեզուի մէջ։


Այժմ

adv.

now, at present, at this time;
just now, immediately, instantly, by and by;
recently, newly, freshly;
— իսկ, presently;
just now.

• = Կազմուած է հյ. ա՛յս-ժամ ձևից. շատ յաճախ գործածութեան և շեշտը առաջին վանկի վրայ լինելու պատճառաւ ս բաղաձայ-նը և ա ձայնաւորը կրճատուել են։ Իմաստի զարգացման համար հմմտ. ֆր. tout á I'heu-re, թրք. bu sahat և յատկապէս ռուս. ceи-нacъ, որոնք նշանակում են «այժմ, իսկոյն, ռուտով» ևն, բայց բուն «այս ժամին»։-Հիւբշ. 411։

• ԳՒՌ.-Պահուած չէ, այլ ամէն տեղ փոխա-նակուած հիմայ, հիմի, հիմակ, հիմիկ, մկա ձևով. արևմտեան գրականի մէջ էլ ընդու-նուած է հիմա, իսկ արևելեանը գործածում է այժմ։ Կարելի է նաև յիշել Տփ. իժում, Սչ. անժումը, անժըմը «յետոյ, այնուհետև»։


Այն (այնր, այնորիկ, այնու, այնուիկ)

pron.

that, it, the.

• «ջրի ակունք». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սասն. 59. Այն յորդահոս։


Այս (այսր, այսորիկ, այսու, այսուիկ)

adj. dém.

adj. dém. this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.

• , ո հլ. (Իրեն. էջ 9 ու հլ.) «քամի, փը-չիւն» Սղ. ժ. 7. Եզն. փոխաբերաբար «այս չար, դև, սատանայ» ՍԳր. Եզն. որից այսա-հար ՍԳր. այսահարիլ ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. այսակիր ՍԳր. այսամուտ Բուզ. այսոտ Խոսր. պտրգ. Կնիք հաւ. 174. այսահալածել «սատանան քշել» Ուխտ. բ. 19-20 (նո-րագիւտ բառ), այսայարան «թատրոն» (իբր դիւաց հանդիսարան) Կիւրղ. ի կոյսն։ Այս բոլորի մէջ այս բառը «դև» իմաստն ու-նի։ Շատ հազուագիւտ է այս «քամի», որ մէկ անռամ գործածուած է Սղ. ժ. 7 (Այս մրրիկ բաժին բաժակի նոցա =յն. πνεῦμα [other alphabet] -λαιγίδος ή μερίς τοῦ ποτηρίον αύτων). և ինչ-պէս Եզնիկն է ցոյց տալիս, Ե դարուն Հիւսի-սային Հայաստանի մէջ մարած մի ձև էր և ռռրծածւում էր միայն Հայաստանի հարաւա-յին գաւառներում՝ «Յորժամ մեք (կողբացիք և այլ հիւսիսային Հայք) ասեմք թէ սիք շնչէ, ստորնեայք (այն է՝ հարաւային Հայք) ասեն՝ այս շնչէ» (տե՛ս մեր Քննութ. Եզնկայ նորա-գիւտ ձեռագրին, էջ 74-75)։ Երկու նշանա-կութեանց զարգացման համար հմմտ. լն. πνεδμα «շունչ և դև», լտ. spiritus «շունչ» =ֆրանս. esprit «ոգի, դև», հյ. ոգի ևն՝ կրկին առումներով։


Այր (առն, յառնէ, արամբ, արք, արանց, արամբք)

s.

man;
husband, spouse;
person;
youth, young man;
— երեւելի, personage;
— իւրաքանչիւր, every one, every person, every body;
— ոք, a person, some one;
— ընդ արամբ, — զարամբ, in competition;
with emulation;
— ցընկեր, one to another;
ընդ — եւ ընդ կին, the men as well as the women, both men and women;
առ —, յայր, each person, a head, a man;
առն տալ, to marry;
առն՝ արանց լինել, to get, to be married;
վատ արանց, coward;
քաջ արանց, brave, courageous;
— խաղաղութեան, peaceful man;
— գործոյ, ingenious, active man;
— զօրութեան, valorous man;
— մահու, guilty, worthy of death;
— պատերազմի, belligerous, warlike, martial;
արք արեանց, sanguinary, bloody men;
— Աստուծոյ, man of God.

• (հոլովւում է առն, յառնէ, արամբ, արք. արանց, արամբք) «արու մարդ» ՍԳր. «2. ամուսին, էրիկը» ՍԳր. «3. արի, քաջ, կտրիճ» Ա թագ. դ. 9. Բ. մկ. է. 34. զանա-զան դարձուածներով ունինք՝ արանց քաջ կամ քաջ արանց «թագաւոր» ՍԳր. Ագաթ. վատ արանց «կնամարդի, թոյլ» ՍԳր. առն տալ, արանց լինել «ամուսնանալ» ՍԳր. այր այր, այր առ այր, այր զընկեր, այր ըստ առ-նէ, այր զարամբ «իրարու» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. առն-որ հների ամենասովորական ձևն է. գտնւում է միայն բարդերի և ածանցների սկիզբը. ինչ. առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսկ. առնակ-նութիւն Սեբեր. առնաբար «արիաբար» Ա-գաթ. առնազէն «կռուող մարդու զէնք» Ա-գաթ. առնութիւն «արիութիւն» Ոսկ. Եբր. Ա-գաթ. առնի «արական, էրիկ, մարդու» Եւս. քր. «արական անդամ» Բուզ. առնազի Օր. իբ. 5 ևն. տարօրինակ կերպով յետադաս է սիրառն «հոմանի» (նորագիւտ և յետին բառ) Փոնց. 34, 36, 127, 168, 194.-2. այր. ընտիր մա-տենագրութեան մէջ քիչ անգամ գործածուած է. եղած բացառիկ օրինակներն են այրասէր «ամուսնուն սիրող» Տիտ. բ. 4. այրասիրու-թիւն Ոսկ. տիտ. այրևձի Ա. մկ. դ. 28. Ագաթ. կամ այրուձի ՍԳր. այրընտիր Կոչ. այս ձևով պիտի լինէր սակայն բարդութեանց երկրորդ մասը, ինչպէս ցոյց են տալիս՝ սկեսրայր ՍԳը (նոյն իսկ հոլովուած սկեսրայրի 1 Ա. թագ. դ. 21), անայր Ա. կոր. է. 11. պատահաբար մի-այն աւանդուած չէ քեռայր Խոր. յետինների մօտ բառի թէ՛ սկիզբը և թէ՛ վերջը սովորա-կան է դարձած. ինչ. այրանման Փարպ. ալ-րասիրտ Խոր. այրասպան Պիտ. Փիլ. այրաթող Կանոն. այրիկ Թր. քեր. կամ այրուկ Ճառընտ. բազմայր Արշ. Փիլ. բազմայրութիւն Լմբ. ա-ռակ. իշայր «արու վայրի էշ» Վանակ. յոբ. կիսայր Նիւս. բն Սանահն. խօսնայր Մխ. դտ. Վանակ. -3. ար-, որ երևում է բառերի սկիզ-բը միայն. այսպէս՝ ու մասնիկով՝ արու «որձ» ՍԳր. որից արուաբար Կիւրղ. թգ. արուագէտ ՍԳր. արուական «արական» Սգր. Եզն. ա-բուանալ «արիանալ» Փիլ. Լաստ. արութիւն (կամ արւութիւն) «արական բնութիւն» Եզն. «քաջութիւն» ՍԳր. Ագաթ. Կոր. «արբունք» Ոսկ. ես. «առնանդամք» Եւս. պտմ. 158 (հմմտ. ՀԱ 1914, 123). «սերմն առն» ՍԳր. Եզն. -որ մասնիկով (հմմտ. աղու-որ) արուո-րագոյն «աւելի քաջ» Պիտ. Նար. առաք. 432 Թր. քեր. 15 (իբր յն. ἀνδρειότερος)։ Յհ. կթ. -ի մասնիկով արի «քաջ», որ գործածւում է յետնաբար. հներից ունինք միայն Արին Առա-մազդ Ագաթ. (քանիցս), որից արիաբար Խոր. Պիտ. արիական Ոսկ. յհ. բ. 8. արիանալ Պիտ. Նար. արեացի «կտրիճ» Փարպ. անարի «թու-լասիրտ» Եղիշ. Պիտ. վատարի Պտմ. վր. ա-նարանց «կոյս մնացած» (որ չէ եղած ա-րանց) Ագաթ. արական Փիլ. արամբի Ես. ծդ. 1. Կոչ. արանցի «առնական» Մանդ. ա-ռանք (արականք» Ուռհ.։


Այրի (րւոյ, րեաց)

s. adj.

s. adj. widow;
widower.

• ԳՒՌ.-Առանձին գոյութիւն չունի, այր ցահուած է որբևայրի բարդի մէջ՝ որ սակայն պարղապէս նշանակում է «այրի(կին)»։ Այս-պէս՝ Ախց. Ակն. Կր. Պլ. օրփէվարի, Ալշ. օր-պէվէրի, Սչ. օրբ'օվարի, Երև. օրփըվէ՛րի, վօրփըվէ՛րի, Հմշ. օրփըվէրի (Ճօ՜շարա գիւ-ղում օրքըվէրի), Ասլ. էօրփրվարի, Ագլ. ըր-բըվm՛րի, Գոր. Ղրբ. ըրփըվէ՛րի, Մշ. օռբ' էվէ-րի, Շմ. Ռ. վօրփէվարի, Խրբ. վօրփըվարի, Ջղ. վորբ'ավէրի, Սլմ. վորփըվէրի, Տփ. վուր-փէվէրի, Ոզմ. ըռփըվէրէ, Վն. վոռպէօվէրի, Մկ. վօռպmվmրը՛, Ննխ. օրֆարի, օֆարի (հինը էրփէվարի)։-Սրանցից աւելի հետա-քըրքրական է Զթ. էրիգը՛նը՛գ «այրի-կնիկ», որ վերածուել է մէկ բառի, իսկ Տիգ. դարձել է ժողովրդական ստուգաբանութեամբ էրիգգնիգ «այրի կին», իբր թէ այրի կինը ընտանիքում թէ՛ էրիկ է և թէ՛ կնիկ։


Անկան (ի, ից, աւ, իւ)

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

• «սիւն, կուլի, նետ, փքին, թօփ». այսպէս է դնում Գէորգ դպիր՝ Երեմիայի բառ-գրքի յաւելուածում, էջ 537։ Անստոյգ բառ»

• (գրուած նաև անգան) «սանդ, հա-վան». մէկ անգամ միայն գործածուած է Թուոց ժա. 8, ներգ. յանկանի (յանգանի) հո-լովով։ Ուրիշ օրինակ չկայ։ Բայց անշուշտ նոյն է անգանակ «կոնք» Տաթև. հարց. 359 եո կենդանի է արդի գաւառականներում ան-գանակ, անկին ձևով և «կոնք, տաշտ» նշա-նակութեամբ։


Ատրճանակ (աց)

s.

pistol.

• «ռէվօլվէր». նոր գրակա-նին յատուկ բառ է, բայց ըստ Տէրվիշեանի «թէև միայն արդի լեզուն կը ճանաչէ զայն, սակայն բառին յօրինուածը կը վկայէ յայտ-նատէս թէ նոյն իսկ Ոսկեղէն դարու ժամա-նակներն, ապահով գոյութիւն ունէր, վասն զի գոնէ նոյն ժամանակին պահլաւիկ փոխա-ռութեանց ճիշտ ձևն ունի»։ Բառիս հնագոյն գործածութիւնը (ատրաճան ձևով) գտնում եմ երկու անգամ Դիւան, ժ. էջ 364 «Ոմանք զատրճանսն վառօդալիս առնէին։ Պատրկա-կայծ ատրաճանաւորաց» (1796 թուից)։


Արդու (աց)

s.

artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).

• . ե-ա հլ. «մի տեսակ չափ է, որ առնում է 72 քսեստ կամ 29 օխած ՍԳր. գոր-ծածուած է 11 անգամ և ուրիշ տեղ չկայ։


Անոյշ (նուշի, ուշունք, ուշից)

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

• = Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Մկ. Մշ.Ննխ. Շմ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տփ. անուշ, Ջղ. անուշ, անո՜շ. Սլմ. անօ՜շ, Տիգ. անուշ, Ակն. անիւշ, Ասլ. էնիւշ, Հմշ. օնուշ, Մրղ. աննօշ, այս ձևերից ռմանք, ինչ. Ասլ. Խր. Պլ. նշանակում են «քաղցր» (սրանց մէջ քաղցր բառը կորսուած է). ուրիշներ՝ ինչ. Սչ. Խրբ. Ոզմ. «համեղ, համով» (որոնց մէջ քաղցր բառն էլ կայ պահուած), իսկ Ագլ. Ղրբ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. գործածում են միայն իբր բարեմաղթութիւն ւտողին կամ մանաւանդ խմողին ուղղուած։ Նոր բառեր են անուշաչուի, անուշատուր ա-նուշբերնել, անուշել, անուշեղէն, անուշկեկ, անուշ-մանուշ, անուշ-չանուշ ևն։


Անգամ

adv. conj.

adv. conj. once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?

• Ուղիղ մեկնեց նախ Schröder, Thes. 47, իբր փոխառեալ պարսկերէնից։ ՆՀԲ այն +գամ «անգամ, հեղ» բառերից։ Laga-rde, Arm. Stud. § 111 համարում է թէ հայերէն բառի նշանակութիւնը ասոր. [syriac word] ︎ zabnā «ժամանակ, անգամ» բա-ռի վրայ ձևուած է, ըստ որում իրանա-կան hangām բառը՝ «ժամանակ» նշա-նակութեամբ չէ գործածուած մեր մէջ։ lusti, Zendsp. 3 զնդ. aiwigāma «ձմե». բառի տակ դնում է իրար հետ միասին հյ. անգամ, պրս. hangām, պհլ. փարս. ōgām (կարդա՛ hangām) ևն։ Տէրվ. Նա-խալ. 122 և Լեզու 91 համ-գամ, այսինքն կազմուած գամ բառից՝ համ մասնիկով. հմմտ. անտառ, անքոյթ, անխուլ։ Սա-գըզեան, ՀԱ 1909, էջ 335 հյ. գամ, սու-մեր. gam «անգամ» բառերից։ Müllex WZKM 9, 83 gam «երթալ» բայից, ինչպէս արաբ. [arabic word] xatva «քայլ» և ❇ marra «ընթացք», որոնք նշանա-կում են նաև «անգամ»։


Անդ (ոյ, ոց, ի, ից)

s.

field;
fallow, soil;
—ք, the fields, country.

• ԳՒՌ.-Գոր. Երև. Կր. Տփ. հանդ, Ախց. հանտ, Ղրբ. հmնդ, Ջղ. պահուած է միայն անդ'էն դ'աշտէն «սարէն ձորէն, վերիվերոյ (խօսիլ)» դարձուածում։ Նոր բառեր են հանդավար «տուն-տեղ», հանդաբան, հանդատէր, հան-դաւորէք «տան ներսը, բակը ևն»։


Անդրավարտիք (տեաց)

s. pl.

s. pl. breeches, hose, trousers.

• (սեռ.-եաց, միշտ անե-զաբար գործածուած). հին լեզւով նշանաևում է «ներքնավարտիք» (մսի վրայից հագածը). այս նշանակութիւնը երևում է գործածուած տեղերից և հաստատւում է բառի ծագումով. հմմտ. «Արասցես նոցա անդրավարտիս կտա-ւիս ծածկել զառականս մարմնոց իւրոց մի-ջովք չափ և բարձիւք չափ» Ել. իը. 42. «Անդ-րավարտիս կտաւիս զգեցցի ի վերայ մարմնոյ իւրոյ» Ղևտ. զ. 10։ Նոր գրականում բառի ի-մաստը փոխուելով՝ դարձել է «դրսի վար-տիք»։ Այստեղ էլ մեր երկու գրական լեզու-ները տարբերում են իրարից նրանով՝ որ ա-րևմտեան գրականում անդրավարտիք նշա-նակում է «ներքնավարտիքի վրայից հագ-նելու լայն ասիական տափատ» (և տչ երբեք եւրոպական տափատը), իսկ արևելեան գրա-ևանում «եւրոպական տափատ». ճիշտ ինչ-պէս որ տճկ. շալվար բառն էլ արևմտեան բարբառներում նշանակում է «ասիական լայն տափատ», իսկ արևելեան բարբառներում նշանակում է «եւրոպական տափատ»։


Անդրուար

s.

nag, hackney.

• . օրուած նաև անդրուվար, ան-դրվար, անդրավար, անդուար, ի-ա հլ. «կառ-քի կամ պատգարակի լծուած ձի, ջորի, կառք, սայլ» Ոսկ. ես. և մ. Ագաթ. Սեբեր. Փարպ. «մի տեսակ ձի» Մագ. քեր. էջ 241= Երզն, օեր. գործածուած է նաև օձի համար՝ Եղիշ. թղմ. 296։


Անթեղ (ի)

s.

wood embers;
— հարկանեմ, to cover the fire with ashes.

• Մեր արմատի հետ պատահական նմա-նութիւն միայն ունին յն. αίϑαλη «մո-խիր, մուր, վառած ածուխ», თίροώ «հրավառ», αίϑω «վառել», ὰνορα-«ածուխ», ἀνβραϰία «անթեղ» ևն բառե-րը, որոնցից փոխառեալ է նաև վրաց. ანთრაკი անթրակի։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Ոզմ. անթեղ, Երև. Խրբ. անթէղ, Մշ. անթեխ, Զթ. ինթեղ.-իսկ Տիգ. mնթիղ «անթեղելու յատուկ ածուխի մեծ կր-տոր»։ Նոր բառեր են անթեղել (Ակն. ենթէ-ղիլ), անթեղնել (Ղրբ.), անթեղկալ, անթե-ղուել, անանթեղ, անթղոց (Մշ.) «կրակը խառնելու ձող», որ ՆՀԲ-ի մօտ (հտ. Բ, է» 1060 գ) անթեղոց ձևն էլ ունի, իսկ Բլ. Դվ. Վն. դարձել է անթրոց։


Անքոյթ

adj.

safe, secure.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «հանդարտ, խաղաղ, հանգիստ, ապահով» Ոսկ. ես. Վեցօր. 144. Փիլ. Պիտ. «ծածուև. պահուած» Նար. Շ. վիպ. որից անքութացեալ Փիլ. իմաստ. Տիմոթ. կուզ, էջ 315, անքոյթութիւն (այսպէս առանց ամ-փոփման) ՋԲ և ԱԲ։


Աշխարհ (աց)

s.

world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.

• = Հպրս. xšaϑra «թագաւորութիւն», ցնդ. xšaϑra-«թագասորութիւն, իշխանութեւն». սանս. kšatra «տէրութիւն, իշխանութիւն», բաղդ. պհլ. xšatr «երկիր», պհլ. šatr, պրս. [arabic word] šahr «քաղաք» (հնագոյն նշանակու-թեամբ «երկիր») կամ նաև [arabic word] šār նոյն նշ., քրդ. [arabic word] šār «երկիր», [arabic word] šeher, šehir «քաղաք»։ Մագում է իրան. xšāv «իշ-խել» արմատից։ Բառիս հին արշակունեան ձևն էր-xšaϑr, որ յետոյ եղաւ xšahr, որից էլ հայերէնի օրէնքների համաձայն ձևացաւ աշխարհ։ Իրանեան բառը աւելի յետոյ վե-րածուեց šahr ձևին և այս ժամանակ վերըս-տին փոխ առնուելով՝ դարձաւ հյ. շահ (հմմտ. շահաստան, անաշահիկ ևն)։-Հիւբշ. 101։


Ապարահ (ից)

cf. Ապահար.

• , ի հլ. «տեռատես, ամսական հոսում ունեցող» Ես. կդ. 6, Եզեկ. ժը. 6, լզ. 17. «տեռատեսութիւն, ամսական հո-սում» Կոչ. 117. Ոսկ. կողոս, 659. որից ա-պարահանոց «ճեմիշ, արտաքնոց» (այս բա-ռը գործածուած է Դ. թագ. ժ. 27՝ լուսանցքի վրայ), ապարահութիւն Եփր. ծն. էջ 79. ա-պարահիտ «տեռատես» Գէ. ես. ապարահեղ «արտաքնոց» Բուզ. ե. 35 (այսպէս ուղղեց Նորայր այս բառը՝ Բուզանդի յապարահէ-զանց առնելոյ դարձուածը սրբագրելով յա-պարահեղ անցանելոյ «արտաքնոց երթալու». տե՛ս Կորիւն վրդ. և նորին թրգմ. էջ 446). յապարահեղն երթալ «արտաքնոց երթալ», զապարահեղին պետս (ճարել) «բնական պէտքը հոգալ», ապարահեղք «կղկղանք». վերջին երեքը գործ է ածում Ոսկ. կող. 572, 604, 696 (յն. ունի ἀποπατέω «կղկղել». ի-մաստի ճշտումը կատարեց Վարդանեան, ՀԱ 1911, 500, մերժելով Նորայրի (անդ) տուած նշանակութիւնը, որ է «միզել, մէզ»)։ Բառս գրուած է նաև ապարախ, ապահար Գնձ. Կանոն. Սարգ. ա. պետր. դ (էջ 316). որից ապահարել Կանոն. ապահարիտ Մաշտ. ա-պահարութիւն Կանոն.։ Նախնական իմաստն է եղել «ջրի ճանապարհ», ինչպէս ցոյց է տալիս Հաճնոյ գաւառականը, ուր ունինք ապառահ «ջրի խողովակ» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց, 1924, էջ 197)։ Նոյն են նաև Աստ. աբրահ «ջաղացքի վաքը» (հաղորդեց Մ. Աբեղեան) և Սլմ. աբրա «վաքի թումբը» (հաղորդեց Սեդրակ Բարխուդարեան)։ Ըստ այսմ բառը փոխառեալ է՝


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

• , ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

• . մէկ անգամ գործածուած է Եզնիկի մէջ. «Ջորդիս կամ զծառայս յապի-մակս և ստահակս յօժարեցուցանիցէ հանեւ» (էշ 269)։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են բառս «ան-վերակացու, անգլուխ, ինքնագլուխ, անըզ-գամ, խեռ», ԱԲ «անխելք, անզգամ». Վար-դանեան ՀԱ 1913, 560=Բառաքնն. դիտ. Բ. 20 ուղղում է ապիկամ. «անկամ, ծոյլ, թոյլ», որով բառս կդառնայ


Թաթ (ից)

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

• Müller Arm. VI սանս tati, յն τἀσις «տարածում»։ Հիւնք. պրս. dādan «տալ» բառից. Justi, Dict. Kurde քրդ. tā «անասունի հետք» բառի հետ։


Թաղի

s. bot.

felt cloak;
cf. Թաղ;
cf. Կաճ;
wild artichoke.

• . անյայտ իմաստով. ունի Բժշ. Հև աևեալ հատուածում. «Կարմիր թաղի տապկէ ջրով, օծնէ նօդով (=նաւթով) և խարկէ ըզ-դուրս եկածն». ՀԲուս. § 761. -թուի թէ թա-դիքն է։


Թարկ

s.

talc.

• «ադամանդի երեսները». նորագիւտ բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գոռծած-ուած Առաք. պտմ. 461 «Ալմաստն... վեց թարկ է. յոր կողմն շրջես երեք թարկ կու երևնայ»։ Նշանակում է նաև «պարսկական գլխարկի երեսները կամ շերտերը» և այս ի-մաստով գործածուած է 1513 թուի մի յիշա-տաևարանի մէջ՝ հրտր. REA I. էջ 96 «Թար-կըս ունի ժբ». հմմտ. Հացունի, Պատմ. տա-րազի, ուր էջ 279 ասւում է, թէ իրօք պարս-կական գլխարկը ունէր 12 շերտ։


Թան (ից)

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

• = Ընիկ հայ բառ. ծագում է *թա <հնխ. ta «հալիլ, լուծուիլ» արմատից, որից նաև թանալ «թրջել». ըստ այսմ թան նշանաևում է բուն «թաց ուտելիք». հմմտ. գւռ. թացան «ընդհանուր անուն կաթնեղէն բաների. ինչ. սեր, մածուն, կարագ, թան ևն. 2. հացի հէտ ուտելու որևէ մի բան, խաթըխ»։ Աւելի ըն-դարձակ տես թանալ։-Աճ.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Տէր-վիշ. Նախալ. 45 և 128, որոնք միացրին թանալ բառին։ Karolides, Γλωσσ. συγϰρ. 99 կապադովկ. táni «մածնաթան», յն. ϑήσϑαι. ϑηλαζω, սանս. dhayami, հբգ. dadhi «մածուն», պրս. duγ «մած-նաթան» բառերի հետ։ Վերի մեկնու-թիւնը տուաւ Աճառ. MSL 20, 161։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Արբ. Գոր. Երև. Խն. Խտջ. Խրբ. Կյ. Կս. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Կս. Ննխ. Շմ. Պր. Սեբ. Սլմ. Վն. Տփ. թան, Ասլ. թան, թպ, Տիգ. թmն, Հճ. Հմշ. թօն, բոլորն էլ «կաթի կամ մածնի թան» նշանակու-թեամբ. իսկ Ակն. Ոզմ. թան «ապուր», Ջղ. թան և Ագլ. թուն «մածուն»։ Նոր բառեր են թանաբանջար, թանագող, թանաթաթախ. թանաթթու, թանալի, թանապուր, թանաջուր, թանխիւս, թանխաշ, թանէշք կամ թանիչք, թանքաշ, բազկթան, մածնաթան ևն։


Թանկ

adj.

dear, high priced;
precious;
— է, it is dear;
փոքր մի —, rather dear;
— մարմնով, corpulent.

• ևամ ԹԱՆԳ «մեծագին, սուղ» Տա-Ռև. ձմ. ճը. ամ. 109, Ուռհ. (առ Ստ. Լեհ.︎ «ծանրաշարժ» Բռ. ստեփ. լեհ. որից թանկու-թիւն «թանկ լինելը» Շիր. հացաթանգութիւն Մխ. այրիվ. 84. թանգարան «գանձարան» Յհ. կթ.-նոր գրականում արևելեան բառ-բառը միայն գործածում է թանկ կամ թանգ «մեծարժէք», որից թանկանալ, թանկազնել, բանկութիւն, թանկարժէք, թանկնոց կամ թանկանոց, բայց արևմտեան բարբառն էլ ունի թանգարան, թանգարանապետ, թանգա-րանական (միշտ գրուած գ-ով, թէև թանևա-գին գրւում է կ-ով)։

• = Պհլ. [arabic word] tang «նեղ», մանիք. պհլ, [hebrew word] tang (Salemann ЗAH 8, 128), պրս. [arabic word] tang, քրդ. tenk, բելուճ. tank. աֆղան. tang, գնչ. tang, tank, հինդուստ. tung, բո-լորն էլ «նեղ» նշանակութեամբ։ Բայց այս նախնական նշանակութիւնը յետոյ ձևափո-խուելով դարձաւ նաև «քիչ, հացուագիւտ». որից էլ «թանկ». այսպիսի իմաստ են պաբ-զում պրս. tang-rēš «սակաւամօրուս, քարց», tang-dast «չքաւոր» (բառացի «սակաւաձե-ռըն»), tang-yab «հազուագիւտ, սակաւա-զիւտ», tang-sāl «երաշտ, չորային տարի» (գւռ. թանկութեան տարի), իսկ պրս. [arabic word] tangī «նեղութիւն, անձկութիւն» բառը «սով, թանկութիւն» իմաստով գործածում է Շահն թ. 21 [arabic word] ︎ [arabic word] hamān bud ki tangi būd andar ǰihān «ե եղաւ որ սով լինի աշխարհում». հմմտ. նաև հյ. սուղ «կարճ, նեղ» և գւռ. «թանկագին, մեծագին», սղել «գինը բարձրանալ, թան-կանալ»։-Պրս. բառի բուն ծագումը տե՛ս թանձր բառի տակ (Horn § 398)։


*Թարխ

s.

sketch, essay.

• «նախագիծ օրինակ, ուրուական գաղափար նկարուց և քանդակաց. ébauche». իբր մհյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 428ա. մինչդեռ ՆՀԲ դրած է գաւառական բառերի յաւելուածում։


Թափ (ոյ, ու, ից, ուց)

s. adv.

bottom;
depth, profound depth, abyss;
fury, passion;
fire, spirit;
impetuosity, violence;
effort, furious attempt, struggle;
—ք, sheath, scabbard;
—, ընդ —, or զ— անցանել, to penetrate, to pierce, to run through, to bore;
to thread, to spit;
— անկանիլ, մտանել, to run rapidly, to pass through, or traverse with impetuosity, to enter with violence or impetus;
ընդ — անցուցանել՝ — հանել, to pass, to bore, to pierce, to transfix, to thread, to run through;
զ— առեալ շրջել, cf. Թափառիմ;
զ— առնուլ, to prepare for an effort, to gather one's self up;
— տալ, to hurl, to launch, to fling, to throw;
— կրից, fit, outbreak, hurst of passion;
ի —ս դժոխոց, in the depths of hell;
թափն ընդ թափն, penetrative, piercing, with penetration.

• (ըստ ՆՀԲ ո, ու, ի հլ. բայց առանց վկայութեան) «յատակ, խորք, տակը» Առակ. թ. 18. Լստ. իգ. «դանակի պատեան» (այս իմաստով գործածւում է անեզաբար) Օրբել. 31 (Եւ նորա հանեալ ի թափուցն զփոքրիկ դանակիկն իւր, եցոյց և ասէ. -տե՛ս և տա-կը գւռ.). «բախման ուժը, զարկերակի ուժգ-նութիւնը» Շնորհ. ա. յհ. «առնական ուժ» Սմբ. դատ. 127. այս հիմնական նշանակու-թիւններից են ծագում՝ 1. թափ անցանել Ա-գաթ. Բուզ. ընդ թափ անցանել Արիստ. աշխ. զթափ անցանել Շնորհ. թափ անկանել Յհ. կթ. թափ մտանել Փարպ. (բոլորն էլ նշանա-կում են «թափանցել»). թափ հանել Բուզ. բափ հասուցանել Փարպ. ընդ թափ անցու-ցանել Շնորհ. «մխել, խրել, թափանցել տալ». թափ տալ «մղել, մխել, ուժ տալ» Ագաթ, թրաթափ «սուսերամարտութիւն» Հաւաք. 13 (նորագիւտ բառ). թափն ընդ թափն կամ թափնթափ «թափանցելով» Վստկ. թափանց առնել Ճառընտ. թափանց ածել Գիւտ առ վչ. թափանցանց «ներս մտած, խորը մտնող. թափանցող» ՍԳր. թափանցանց լինել, բերիլ, ելանել «թափանցել» Փիլ. Յհ. իմ. ատ. թա-փանցիկ Մամբր. Խոսր. թափանցել Դիոն. երկն. թափանցեակ Վրդն. ել. զառիթափ «զառիվայր» Գ. թագ. է. 29. Եզեկ. խը. 1. Վեցօր. յանկարծաթափ Ագաթ. թափոտ «ա-րագ» (նորագիւտ բառ) Յայսմ. մրտ. 19 (Խլէ թափոտ և հանէ երագընթաց արշաւմամբ). անթափանց, անթափանցելի, թափանցկու-թիւն (նոր գրականի մէջ). 2. թափ առնուլ «ման գալ, պտտիլ, յածիլ» Խոր. թափառիլ Երեմ. լա. 22. Սիր. թ. 7. Եզն. թափառ Վա-նակ. հց. թափառանք Ոսկ. ես. թափառոտ Մծբ. թափառական ՍԳր. (գրուած թափառ-նական՝ յիշատ. 1409 թ. հրտր. Արրտ. 1913, 752). թափառականութիւն Եւս. քր. թափաո-թափառաշրջիկ (նոր գրականում). 3. թափել՝ բազմաթիւ և զանազանեալ իմաստներով, այսպէս՝ «հեղուլ, պարպել, լցնել (մե հե-ղուկ, բաժակ, զօրք ևն). 2. ազատել (քաղա-քը կամ մի անձ՝ մահից, վտանգից, գերու-թիւնից). 3. յափշտակել, կողոպտել. 4. աւե-լացնել, յարել (մի խօսք). 5. երթալ, հասնիլ (մի երկիր). 6. պանդխտիլ», բոլորն էլ հին և ընտիր. ոճով ասում են-թափել զոգի «հե-ծել, սիրտը մաշիլ», թափել զգինի «հարբե-ցութիւնից սթափիլ» ՍԳր. թափել զանձն«խո-նարհիլ» Անան. Նար. թափել ի խելաց կամ ի մտաց «խելառիլ» Կլիմաք. Կանոն. թափուր «պարապ» ՍԳր. Եփր. եբր. 213 (մասնիկի համար հմմտ. թաքթաքուր). թափիչ «շոր լուացող, տոփանող (կեղտերը մաքրող, թա-փող)» ՍԳր. «տոփան» Մագ. Խոր. աշխ. թա-փան «սրբան, որտեղից կղկղանքն է թափ-ւում» Վրդն. ծն. «քաղիրթ» Տաթև. ձմ. կa ճժա («ներքնատունն՝ թափանն և միջնա-տունն՝ քաղիրթն և վերնատունն՝ ստամոքսն» ուրեմն և «աղիք»). անթափ «նոր» (կապեր-տի համար ասուած) Մտթ. թ. 18. Մրկ. բ. 21. դեղաթափ Մեսր. եր. Մեծոփ. սրտաթափ «ահաբեկ». Բ. մակ. ժբ. 22. Եփր. աւետ. 333. դժուարաթափ Արիստ. որակ. դիւրաթափ Ոսկ. Բ. կոր եռանդնաթափ Եւագր. գերետ թափ Օրբել. գրաւաթափ Յհ. կթ. ընչաթափ Ոսկ. ես. մտթ. և գաղ. ընչաթափել Սիր. ժգ. 8. թերաթափ Մանդ. հողաթափ ՍԳր. մար-դաթափ «մարդկանցից թափուր» Եփր. թզ. նետաթափ Կիւրղ. դատ. ոգեթափ Եփր. ա-ւետ. 333.-կրկնութեամբ՝ 4. թօթափել < փխ. *թափթափել «թափթփել, ձգել, փոշին մաքրել» ՍԳր. Եփր. ել. եբր. յետնաբար ու-նի նաև այլազան նշանակութիւններ. աա-պէս՝ «մի քաղաք երկրաշարժով կործանել, սուրը շարժել, մէկի ստացուածքը առնել, դողալ, մէկի ձեռքից ազատիլ» ևն, որոնք բո-լոր համաձայն են թափել բառի նշանակու-թեանց. հին գործածութեամբ է նաև «աչքը թարթել, քթթել, բանալ-գոցել» ՍԳր. Ոսկ. Կո-ռեւն. նոյն իմաստն ունի դարձեալ՝ 5. թար-թափել՝ որ թափ արմատի մի ուրիշ կրկնա-կանն է (տե՛ս վերը թարթափ). 6. սթափել «թափել, պարպել» Ես. ծա. 17. «խոնարհիլ» Դամասկ. (գրուած նաև ըսթափել). սթափիլ «ուշաբերիլ, գինուց խելքը գլուխը գալ» ՍԳր. Ոսկ. «ջուրը թափուիլ» Մագ. թղ. 206. սթա-փանք Ոսկ. ես. 44 (Մթին գիշերի՝ լոյս խա-րույկի սթափանք են). սթափութեամբ «շու-տով, շտապով» Փարպ. բ. լէ.-կազմուած են ս մասնիկով՝ փոխանակ զ-ի, յաջորդ թ ձայ-նի պատճառաւ։


Թափուտ

cf. Դագաղ.

• Առաջին անգամ S' Martin, Mémol-res II 292 դրաւ արաբերէնից, ինչ որ կարելի չէ, որովհետև հայ բառի գոր-ծածութիւնը հին է։ ՆՀԲ յն. ϑαπτω «թա-ղել» բայից։ Մանանդեան, Խորենացո. առեղծ. լուծ. էջ 110-1 գտնելով որ Ա-ղէքսանդրի վարքը թարգմանուած է ուշ ժամանակ, թափուտ դնում է արաբ. և ո՛չ պրս։ Հ. Ն. Ակինեան գրում է ինձ (նամակ 1935 մարտ 22), թէ գտել է նա-խակեչառուական երկու ձեռագիր, որոնք հաստատում են թէ Ալեքսանդրի վարքը Ե դարից է։ Հետաքրքիր է իմանալ, թէ թափուտ բառը կա՞յ նրանց մէջ։ Պատկ. Maтep. I. 9 արաբերէնից։


Թեթեւ (աց, ոց)

adj. s. adv.

light;
active, nimble;
slender;
venial;
frivolous;
ease, leisure;
— ոտիւք, light-foot;
light-footed, nimble;
— ձեռն՝ վէրք՝ քուն, light hand;
slight wound;
light sleep;
— սուրճ՝ չայ՝ գինի, կերակուր, light wine;
weak tea;
slight repast;
weak coffee;
—ս յանցանել, to commit slight faults;
—ս կացուցանել, to lighten, to facilitate;
— լինել առ երդումն, to take an oath lightly or inconsiderately;
— ինչ թուիցի ձեզ ? — ինչ իցէ յաչս ձեր ? does that seem to you a light thing ? — եղեւ նմա յաշխատութենէ, he rested from his labours;
—, —ս, —ով, quickly, lightly, easily

• արմատից, որ առանձին չէ գործածուած։


Թեպեկ

s.

monkey, ape.

• «կապիկ». ունի միայն ԱԲ, որ և տալիս է թեբեկ ընթերցուածը. մի անգամ մի-այն գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք 789 «Թեպեկի վասն է՞ր երկիր պագանէին» (յոյն բնագիրն ունի «կապկի», որով և ճըշտ-ւում է ռառիս իմաստը)։-Կերևի թէ սրա հետ նոյն է թոբէկ «գիշատիչ մի անասուն», որ նույնպէս մի անգամ գործածուած է Մխ. առակ. ճժա.-«Թոբէկ թախանձէր զոզնի, թէ զորդիդ քո սան առից... մերկացո՛ զնա, զի դիւրին իցէ ի գգուել. և իբրև ետ զնա, սկսաւ ուտել»։ (Այս բառը ՆՀԲ գրում է թոբէկ, ԱԲ թոբեկ, ՓԲ թոփէկ)։