Your research : 10 Results for ական

Entries' title containing ական : 2178 Results

Definitions containing the research ական : 2008 Results

Քատակ, ի, աց

s.

likeness, resemblance, conformity, form, proportion.

• ՆՀԲ լծ. թրք. քէզա, քէտա (իմա՛ ա-րաբ. [arabic word] kaδā), յն. ϰατά «ըստ»։ Lag, Btrg. bktr. Lex. 37 պրս. xwada «իս-կութիմն», որ մերժում է ինքը Arm. Stud։ § 2344։ Տէրվ. Altarm. 63 զնդ. xvaeti «յատուկ», hva «ինքն, ինքեան», հսլ. svatú «ազգական»։ Նոյն, Նա-խալ. 122 կցելով նոյն բառերին՝ ար-մատը դնում է քա «իւր», նոյն ընդ ին-+-ն, որով քատակել բուն «իւր առնել»։ Հիսնք. կատակ բառից, Թիրեաքեան, Հայ-երան. ուսումն. էջ 44 պհլ. kadak, որ բոլորովին ուրիշ բառ է։


Քարբ, ից

s.

aspic, basilisk, cockatrice.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. krp-կամ skfp-ձևից, որ յառաջանում է p աճականով՝ պար-զական ker-, sker-«կտրել» արմատից։ Ա-ծանցները տե՛ս քերել, քերթել բառերի տակ։ Աճականներից յիշենք այստեղ սանս. krpa-na-«թուր», krpānī «մկրատ, դաշոյն», յն. ϰρωπιον «մանգաղ», σϰορπίος «կարիճ, մի տեսակ խայթող ձուկ», լիթ. kerpu «մկրա-տռով խուզել», լեթթ. škεrpis «խոփ», միռլ. cerb «հատու, սուր», հսաքս. skarp «կծու, լեղի», գերմ. scharf «տուր», մբռ. schraffen = գերմ. schrópfen «շառտել, մարմինը ճեղ-քըրտել արիւն առնելու համար», լեթթ. škrīpsts «գդալի մէջը փորելու կեռ դանակ» ևն։ Այս արմատին պատկանող խիստ բազ-մաթիւ ժառանգները տե՛ս Pokorny 2, 573-587։ Մեր բառը ըմբռնուած է իբրև «հատու, սարնող», որի ամէնից մերձաւոր ձևն է ւն. σϰορπίος «կարիճ»։-Աճ.


*Քարթու

adj.

stale.

• «հին, վաղուցուայ». մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Դրնղ. 537. «Եւ ի մտանելն իմ տեսի ի դրունս նորա նստատեղի մարդոյ՝ թաժաճա (թրք. tazeje նոր, թարմ) և ոչ քարդու կամ վաղենի» (իմա՛ վաղեմի, հին)։ Գործածական է արդի գաւառականներում քարթու ձևով՝ սովորա-բար «օթեկ» իմաստով և հացի համար գոր-ծածուած, բայց կայ նաև «հին, վաղուցվայ» իմաստով։


Քարձ, ից

adj.

thin-bearded.

• ՆՀԲ լծ. կարճ, գոս, քօշ, թրք. քէօսէ։ Տէրվ. Altarm. 18 քերել, քերծուլ ձևերի հետ. հմմտ. յն. παρτίς, լտ. curtus, մոգ. schart։ Պատկ. Maтep. I. 16 պրս. օ [arabic word] karza «ծննդական գործա-րանից զուրկ մանուկ»։ Հիւնք. քերծուլ բայից։ Թիրեաքեան ՀԱ 1912, 288 նոյն ընդ կարճ։ Պատահական նմանութիւն ունի վրաց. քարցի «շէկ, գունատ»։


Քարճիկ

s.

bird's crop, maw, craw.

• = Պրս. [arabic word] karāja, որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] kiyārǰa նոյն նշ. այս բառը չունի ԳԴ, բայց յիշում է Կամուս, թրք. թրգմ. Գ. 255։ Հայերէնի մէջ նուազա-կան մասնիկի յաւելումով ստացւել է նախ քարաճիկ (որ պահուած է գաւառականում) և ապա սղմամբ քարճիկ։-Աճ.


Քարշ

adv.

cf. Քարշումն;
ի —, ընդ —, trailingly, creepingly;
ըստ or ի — ածել, արկանել, ձգել, to train, to trail, to draggle, to drag or draw along;
ի — գնալ, to crawl, to creep in the belly.

• «քաշելով» Տօնակ. «մի տեսակ ե-րաժշտական խազ» Ոսկիփ. որից ի քարշ «քաշքշելով» Ագաթ. Եզն. քարշել «քաշել» ՍԳր. Սեբեր. Ոսկ. Եզն. «լլկել, պղծել, բըռ-նառարել» Մն. լդ. 31. Գանոն. «բամբասել» Ոսկ. յհ. բ. 37, 39. «տևել» Մեկն. դևտ. քարշութիւն Փարպ. քարշանք «չարչարանք» Կոչ. վայրաքարշ Սարգ. Տօնակ. գետնաքարշ Ոսկ. մ. ա. 1. գիշաքարշ Եղիշ. քարշնահետ «(վիշապի) քաշուելով գնալուց մնացած հետքը» Վրք. հց. ա. 244. երկրաքարշ Պիտ. ձեռնաքարշութիւն «գողութիւն» Տօնակ. ևն։ Նունը ր-ի անկումով դարձած է նաև քաշ «մի տեսակ խազ. 2. համառօտագրութեան նշան» Գէ. ես. (տե՛ս պատիւ բառի տակ). Վրդն. սղ. Գրչ. արիստ. «տաշտաթաղ» Վստկ. 65. 130. քաշել Եփր. գ. կոր. քաշանք «առևանգութիւն, բռնի քաշել տանիլը» Յայ-սմ. յնվ. 4. Զքր. սարկ. Բ. 45. 138. «կռիւ, ծեծկւուք» Անսիզք 61. «նախատանք» Սմբ. դատ. 123։

• 18s0, 363, Spiegel, Huzw. Gram. 187, Müller SWAW 41, 7, Justi, Zendsp. 80, Հիւբշ. KZ 23, 20։ Տէրվ. Altarm. 31 քարշել =սանս. karš, զնդ. karəš, քաշել=պրս. kašidan, իսկ ի քաշ բե-րել «անասունները զուգաւորել» տե՛ս քօշ, քօշումն։ Meillet MSL 8, 280 և 10, 269 մեր բառը բնիկ է համարում, փոխառութեան պարագային սպասե-յով *կարշել, *կաշել ձևերը. (բայց այս բառը արիականից դուրս ուրիշ տեղ գոյութիսն չունի. տե՛ս Pokorny 1, 429 ուստի դրւում է փոխառեալ.-շ ձայնը ոչինչ չի որոշում, որովհետև ունինք թառամ և թարշամ ձևերը միաժամա-նակ)։ Հիւնք. գարշիլ բայից։


Քարուակ

adj.

infamous, disparaged, disgraced, blasted;
— կալ, to bear, to pocket an affront, to put up with an insult, to behave in an infamous manner, to behave brutally, filthily.

• . ի-ա հլ. «խայտառակ, ամօ-թալի» Ոսկ. կողոս. 604. որից քարուակ կալ «ամօթալի գործով խայտառակուիլ» Ոսկ. մ ա. 15. բ. 6. քարոականութիւն Ոսկ. մ. ա. 13, բ. 24. քարուականք Ոսկ. մ. ա. 15 բ. 23, որից և Սարգ. յկ. ը. բ. տպ. էջ 108։


Անհեթեթ

• «այլանդակ. տձև. անճոռնի, անկարգ» Ոսկ. Եզն. Բուզ. ո-րից անհեդեդութիւն (կամ անհեթեթութիւն) Եզն. ուղիղ գրչութիւնը անստոյգ է դեռ, թէև նոր գրական լեզուն ընդունել է. միայն ան-հեթեթ ձևը։

• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Ասորեակ, եկի, կաց

• (որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։

• ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Բլիթէն

• Այս բառը աւանդել է Գաղիանոս «Տե-ղիս, բլիթէն» բացատրութեամբ։ ՆՀá տեղիս բառը հասկանալով յն. τύλος. բլիթէն կամ բլիթեան մեկնում է «կոշ-տացեալ մասն մորթոյ մարմնոյն, տճկ. նասըր»։ Իրեն են հետևում ՋԲ և ԱԲ։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բա-ռաք. 111 ցոյց է տալիս, որ Գաղիանոսի տեղիս բառն է յն. τῆλις, լտ. telis, որոնք նշանակում են ֆրանս. fenugrec ևռչուած բանջարեղէնը. և հետևաբար ա՛յս նշանակութիւնն ունի նաև բլիթէն։ Այս մեկնութեան համաձայն է գալիտ նախ Ամիրտովլաթի բլիթենի բուսանու-նը, և երկրորդ՝ Ստ. Կամենիցացի, որ ունի «բլիթեան. խոտ բժշկական. ւտ. meliphyllum, apiastrum» (ըստ Գա-ղիանոսի)։


Գոմէզ, գոմիզոյ

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Քարտ, ից

cf. Քարտէս.

• ՓՈԽ.-Վրաց. ჭარტი քարտի «թուղթ» ըստ Մառ, Иппoл. 67 փոխառեալ է հայերէնից՝ վերջաւորութեան ջնջման պատճառով (սա-կայն հմմտ. նյն. χαρτί).-աւելի ապահով։ ըստ իս վրաց. ჭარტეზი քարտեզի «գրաւոր վկայական, վկայագիր», որ վերջաձայն զ-ի աատճառաւ հայերէնից է։


Քարտէզ, տիզաց

cf. Քարտէս.

• «Կիլիկեան դրամ, որ արժէր 11/2 ֆրանսիական սօլ կամ 1/e արծաթ դե-կան». նորագիւտ բառ, որ երեք անռամ գտնում եմ գործածուած հետևեալ ձևով. Եւ թէ ի դատըստնօղն յերևան զարկք կենայ, այրոյն ելած, նա տայ ամէն զարկուց 30 սօլ. և կապոյտին որ այրոյն չլինի ելած՝ ամէն զարկուց քարտէզ ժը, որ է տօլ մէկ ու կէս» (Անսիզք 61). Զտղայք զոր ի վեց քար-տէզ ծախէին (Նշխ. մատ. 70), «Կա՛մ հա-տուցէք զկայսերն, կամ տուք քարտէզ և ար-ծաթ» (Բրս. մրկ. 184)։-Անսիզքի հրատա-րակիչը (անդ, ծան.) ասում է թէ գոր-ծածուած է նաև Մխիթար Գօշի Դատաստա-նագրքի ինչ ինչ ձեռագրերի մէջ։


Քարքաշ

s. mus.

s. mus. an Armenian note.

• «երաժշտական մի խազ» Ոս-կիփ. Շար. հմմտ. քաշ։


Քացախ, ոյ

s.

vinegar;
acid;
համեմաւոր —, aromatic vinegar.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Ապլ. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սեր. Սլմ. Սչ. Տփ. քացախ, Մկ. Վն. ք'ացախ, Հճ. քացօխ, Սվեդ. ք'mցցիւխ, Ալգ. քա՛-ցահ. -բայական ձևով՝ Սչ. քացխել, Պլ. Տփ. քացխիլ, Ապլ. Խրբ. Սեբ. քասխիլ, Ագլ. քը-ցա՛հիլ «քացախիլ, թթուիլ (օր. ստամոք-սը)»։ Նոր բառեր են քացախամայր, քա-ցախաջուր, քացխաման, քացխան, քացա-խահոտ, քազխուն։


Քաւ

conj. int. prep.

not, no, never, not at all;
away with! go along ! fye! for shame! without, besides, except;
— յինէն, far be it from me, God save me!
— լիցի ինձ ի տեառնէ, God preserve me!
— քեզ, — լիցի, — մի լիցի, no! God forbid !
— լիցի քեզ, tar be such thoughts from thee;
— լիցի մեզ, we will not, we don't like;
— ի մէնջ, God preserve us, God save us;
օն անդր, — լիցի, oh! never fye! fye upon it!.

• «մեղքի թողութիսն, արդարացում, ներում, տրբացում». որից քաւել «յանցանքը ներել» ՍԳր. «անպարտ հանել, արդարաց-նել» ՍԳր. «հաճեցնել, տիրտը շահիլ» Բ. թգ. իա. 3. «հեռացնել, վանել» Սեբեր. Եփր. համաբ. քա՛ւ, քա՛ւ լիցի «չլինի՛ թէ, զգոյշ. Տէր մի՛ արասցէ, Աստուած չանէ» ՍԳր. Մծբ. Ոսկ. քաւիչ ՍԳր. քատւթիւն ՍԳր. քաւչապետ Զքր. կթ. Մաքս. եկեղ. մեղսաքա-ւիչ Յհ. իմ. ատ. Յհ. կթ. Յճխ. քաւէլ մհյ, «բացի, միայն թէ» Անսիզք 21, 51. գաւա-ռականում պահուած է բուն նիւթական իմաստը, որ է «խնամել, հոգ տանիլ, պահ. պանել, զգուշանալ»։ Այս նշանակութիւն-ներով դառնում է ռառս

• = բնիկ հայ բառ, հնխ. kau-«զգուշանալ» արմատից, որ նոյն է հնխ. skeu-«դիտել, ակատել» արմատի հետ. ընդհանուր ժա-ռանգները տե՛ս ցոյց բառի տակ, որ ներ-կայացնում է skeu-արմատև skeu-sk'-ա-ճականը։ Այստեղ յիշենք յատկապէս լտ. caveo «զգուշանալ, հսկել, պահպանել», cave faxis «զգո՛յշ, քա՛ւ», cave ne faxis «չլինի թէ անես», praecaveo «նախազգու-շանալ», discaveo «մի բանից զգուշանալ»։ Այս բառից պէտք է բաժանել (ըստ Ս. Մով-սիսեան, նամակ 1933 մարտ) գւռ. քաւ «վէրքի նախնական դարման» բառը, որ ա-րաբերէնից է փոխառեալ և գործածական է նաև քրդ. քmվ ձևով. Բլ. քmվ, քավել. առա-նով հասկանում են վէրքի արեան հոսումը կանգնեցնելու նախնական դարմանը, որ լինում է այրած շոր, վառօդ և նման այրօղ նիւթեր. ծագում է արաբ. [arabic word] kāvī «այ-րող, խարող, կիզող», [arabic word] kayy «խարել, խարանել, դաղել», [arabic word] kayya «խառանեւու տեղը», [other alphabet] ︎ istikva «խարանուիլ», [arabic word] kāvya «խարանելու գործիք» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 916) ձևից։

• 371 պրս. [arabic word] kaifar «յանցանքի պա-տիժը»։-Վերի մեկնութիւնը առաջար-կել է նախ Տէրվիշեան, գաւառականի համեմատութեամբ վերոյիշեալ ձևին վերածեցի ես, նոյնը անկախաբար հաառատում է Meillet, որ Dict. étym. lt. 160 caveo բառի տակ ասում է թէ «անկարելի է չմտածել հյ. քա՛ւ լիցի ասազուածի մասին»։

• ԳՒՌ.-Նախնական իմաստր անկախօրէն պահում են Վն. ք'ավել, Մկ. ք'mվիլ «վէրքը խնամել. դեղերով դարմանել, պահաանեւ» օր. Մի քիչ աղ դիր վէրքիդ, արիմը քառէ։-Կրօնական լեզուից փոխառեալ են Այշ. Մշ. քավել, Ախց. Կր. քավէլ, Մրղ. քաւրէլ «մեղ-քերը քաւել»։-էնկիւրիի թրքախօտ կաթոլիկ հայոց բարբառով քավարանլըք «մեղաւոր», որ կազմուած է հյ. քաւարան բառից՝ տճկ. -ləq «-ցու» մասնիկով, իբր «քաւարանա-ցու» (Բիւր. 1898, 866)


Քափուր, փրի

s. bot.

camphor;
camphor-tree.

• = Պրս. [arabic word] kāfūr, պհլ. kā̄fūr նոյն նշ. ծագում է մալայ. [arabic word] kāpur բառից, որ նշանակում է «կիր. 2. քափուր» և յառա-ջանում է սանս. karpūra «սպիտակ» բա-ռից. իբրև բժշկական կարևոր նիւթ տարա-ծուելով ամէն կողմ, փոխառութեամբ յա-ռաջացել են բելուճ. kāfūr, ասոր. kapur, վրաց. քափուրի, նյն. ϰαμφορα, ստ. յն. ϰαφουρα, լտ. camphora, ֆր. camphre, գերմ. Kam-pfer, ռուս. камфapá ևն։-Հիւբշ. 257։


Քեծ

adj.

faint, weak, languid.

• «թոյլ, անզօր, վախկոտ, տկար». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Ոսկ. եփես. 919. «Դու զվատի և սյոռոյ և զքեծի զօրականի բանս խօտիս»։


Քեղի, ղւոյ, ղեաց

s. mar.

s. mar. rudder, helm, tiller;
— կառաց, pole, carriage-pole, shaft.

• = Թուի փոխառեալ յն. χηλή բառից. այս բառը նշանակում է «որոշ անատունների ոտքը, ինչ. ցուլի, այծի երկճիւղ ոտք, ձիու սմբակ, գայլի ճիրան, թռչունի մագիլ, ա-ռասպելական հրէշների ճանկը, խեչափառի ճանկերը, նմանութեամբ՝ ճանկաձև գործիք կամ աքցան, նաև զանազան շէնքերի նման յառաջակարկառ մասերը, ինչպէտ թումբի, ծովափի, նաւահանգստի, քարափի ցցուն մասը՝ որ կոհակների խորտակման համար է շինուած, նետի ծայրի երկճիւղ մասը»։ Վերջին նշանակութիւնները բաւական են ցոյց տալու համար թէ Փոքր-Ասիական լու-նարէնի մէջ բառս ունէր նաև «ղեկ» կամ նման մի առում, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ նաւի ոտքը։-Աճ.


Քենի, նւոյ

s.

sister-in-law (wife's sister).

• Lag. Urgesch. 863 նաև լիթ. sya-ine։ Տէրվ. Altarm. 35 գոթ. qinod «կին». աւնոսք. čvēn, զնդ. jəni «կին», տանս. fani «նու», հյ. կին բառերի հետ։ Հիւբշ. Arm. Stud. § 290 կասկածով վերի մեկ-նութեամբ։ Justi, Litt.-Blatt. 1883, էջ 63 նաև թրք. [arabic word] qain ևև կիւրին. qe-lit' «քենի»։-Հիւնք. յն. ϰαινή «նոր» բառից։ Հիւբշ. 503 որովհետև հնխ. svenyo-պիտի տար *քինի, ուստի ա-ւելի ենթադրում է քենի<*քեան <հնխ. svesanyo-ևն։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] kana «մէևի որդու կամ եղբօր կինը» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 692)։


Քեռի, ռւոյ, ռեաց

s.

uncle (mother's brother).

• Աւետերեան, Քերակ. 1815, էջ 221 և Էմին, Քերակ. էջ 40 քոյր բառի քեռ սեռականից։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 656 և Arm. St. § 294 ի մաս-նիկով քոյր բառի՞ց. հմմտ. հպլ. swiri «մօրեղբօր կամ մօրաքրոջ որդի»։ Իսկ Arm. Gr. 504 իմաստի տարբերութեան պատճառով մերժում է կցել քոյր բա-ռին։


Քերեթին

s.

cherethim, archers, bowmen.

• = Եբր. [hebrew word] kərēti բառն է, որով նշա-նակւում էր Փղշտացիների մի ցեղ. աւելի յե-տոյ սրանք Դաւթի թիկնապահ ընտրուելով՝ բառս ստացաւ այս նշանակութիւնը (Gese-nius1' 365)։ Ոմանք ըստ որում փղշտա-ցիք Կրետէից են գաղթել, մեկնում են ռառս «կրետացի». սակայն հաւանական չէ։ Ու-րիշներ համարում են «արքունի դահիճ» (բառ. Ս. Գրոց էջ 554), որ նոյնպէս ուղիղ չէ։ Մեր բառը ծագում է յն. ὄ χερεϑί տառա-դարձութեան վրայից (այլ ձձ. γελεϑὶ, γε-ρεϑϑει, χορεϑϑει, γερηϑϑι), որից երևում է որ հայերէնի մէջ ն որոշեալ յօդ է (յն. 6) և բուն բառն է քերեթի <յն. χερεϑί։-ԱՃ.


Փուղձ

adj.

soft, damp, moist.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։


Փունդ

cf. Կաղապար.

• «մի տեսակ աման կամ չափ». մէկ անգամ ունի Եփր. թգ. էջ 365. «Արարին զե-րաստանսն ոսկի և զմկունսն ոսկի և առա-քեցին հանդերձ տապանակաւն ի սայլակին ... եկին իջուցին զտապանակն Ղևտացիքն և զփունդսն ոսկեղէն մկանցն և տարան եդին առ մեծ վիմին»։ Համապատասխան տեղը Ս. Գրքում կարդում ենք. «Եւ Ղևտացիքն հանին զտապանակն Տեառն և զքուրձն ար-գոբ ընդ նմին և զանօթսն ոսկիս որ ի նմա և եդին ի վերայ վիմին մեծի» (Ա. թագ. զ. 15)։ Համեմատութիւնը դժբախտաբար ևա-տարեալ չէ փունդ բառի իմաստը ստուգելու համար։ Բառ. երեմ. էջ 325=Հին բռ. դնում է փունդս և մեկնում է «աման ինչ»։ Այսպէս է ընդունում ևաև ՆՀԲ։ Նորայր, Բառ-ֆրանս. 300բ յատկացրած է ֆր. cornue բառին, որ է «անօթ ինչ խեցեղէն կամ ա-պակեղէն ի պէտս տարրագիտաս»։ Բառս մէկ անգամ էլ գտնում եմ գործածուած Մծբ. 219. «Յեսու պարտաւորեաց զԱքար, զի գո-ղեաց և թագոյց զարծաթն ի փնդէ անտի, զոր ունէր. և Յիսուս փրկիչ մեր ետ զքան-քարս առ շահս». ասորի բնագիրը (հրտր. Graffin, էջ 504) ունի. «Յեսու Բարնուն պարտաւորեաց զագահն Աքար, զի գողացաւ և թագոյց, և Յիսուս փրկիչ մեր դատապար-տռեաո ոագահն Յուդաս, զի գողացաւ և թա-ռոյց զարծաթն յարկղէն», ըստ համեմատու-թեան Վիեննայի միաբան Պ. էսապալեանի (անձնական)։ Այս համեմատութիւններից երևում է, որ փունդ նշանակում է «արկղ»։


Փուշտիպան, աց

s.

body-guard, satellite, life-guard;
— զօրք, guard-house.

• -Պհլ. *pustipān ձևից. հմմտ. պհլ. puš-bkpān-sālar «անձնապահապետ», puštik-pānakīh «պաշտպանութիւն», պրս. [arabic word] puštibān «թիկնապահ, նպաստաւոր, օգ-նական» (որ և ❇ pustban), [arabic word] pustvān կամ [arabic word] pustivan «փայտեայ պահանգ, նիգ, սողնակ», քրդ. pištuvan «պաշտպան». սրանք կազմուած են պհլ. [arabic word] l︎ pušt=պրս. [arabic word] pušt=սանս. [other alphabet] pršta «կռնակ, թիկն» + pān «պա-հապան» բառերից. ըստ այսմ հյ. թրգմ. թիկնապահ։ Նոյն բառի հին արշակունեան ձևից է հյ. պաշտպան։-Հիւբշ. 255։


Փուտ, փտոյ

adj. s.

rotten, putrid, spoiled;
rottenness, corruption, putrefaction;
— ատամանց, caries, cariosity;
cf. Ատամն.

• . ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «նե-խութիւն, մարմնի կամ ուրիշ մի բանի փտած մասը» Ոսկ. Վեցօր. Սեբեր. «փտած, նեխած, ևճառած». Յոբ. խ. 18. Առ որս. Գէ. ես. ռան հարազատ (սերունդ)» Իմ. դ. 3. որից փտել, փտիլ «ապականիլ, փճացնել, նեխիլ» Յոբ. խ. 7, ժթ. 20, ժզ. 8, Սղ. լէ. 6. Ոսկ. ես. փտութիւն Նիւս. բն. Նար. փտանալ Սիրաք ժդ. 20. անփուտ ՍԳր. անփտելի Երզն. մտթ. վաղափուտ Պիտ. դժուարափուտ Փիլ. ել. փտախտ (նոր բառ)։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ համէմարէ-ւով պրս. pūd բառի հետ։ ՆՀԲ լծ. լտ. putredo, յն. σηπεδων։ Lag. Urgesch. 192 ռանս. pū, լտ. putidus։ Müller SWA 42, 252 և 45, 538 զնդ. pavaiti, լն πόωւ Justi, Zendsp. 191 pū արմատի տակ Salemann KZ 8, 60 օսս, buy, պհլ. pūtak, պազ. put։ Հիւբշ. KZ 23, 19 աանս. pūti, պհլ. putak։ Պատկ. Maтep. 1, 16 պհլ. և պրս. pūd։ Տէրվ. Նախալ. 93 pu-արմատից՝ տ ածանցիչով, Հիւնք. պրս. բուտ, յն. πίϑω, φϑίω, φϑίνω, տ. putredo։ Մառ, Яз. и Лит. I 225 բասկ. hutz «դատարկ», վրաց. փուտու-րո «պարապ», հյ. փուճ ևն։-Տե՛ս և հու բառի պատմականը։


Փուրփուզնայ

s.

poorpoozna (kind of grapes).

• «մի տեսակ խաղող» Վստկ. 47 (Ազգ մի սպիտակ խաղող կայ, որում հոռոմն ստինաս ասէ. և այլ կայ որում փուրփուզնա ասեն). ուրիշ տեղ չէ ռռռծածուած.-Ըստ ՀԲուս. § 3092 լոյն բնագիրը բառիս դէմ ունի կորկինթական։


Պարգեւ, աց

s.

gift, present;
donation, favour, grace, gratification, munificence, liberality;
premium, remuneration, recompense;
salary, pension;
ի —, ի —ի, ի —ի մասին, as a gift, as a present;
—աւ առնել զոք, to lavish gifts or benefits on, to gift;
cf. Լնում;
cf. Ճոխացուցանեմ.

• , ի-ա հլ. «մեծից տրուած նուէր, ինծայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Եզն. 38 (Որ պարգև ի տեսանէ կամ ձիր ի բարեկամէ առնուցու). «ռոճիկ, թոշակ, ուտելեղէն» Ծն-խէ. 22. Ա. մկ. գ. 28. «մրցանակ» Ա. եզր. գ. 5. որից պարգևել ՍԳր. Եզն. Եփր. աւետ պարգևաբաշխ Ագաթ. պարգևական Ագաթ. պարգևապետ Երեմ. ծա. 59. պարգևատու Գ. մկ. ե. 6. Եբր. ժա. 6. պարգևիչ Ոսկ. Կողոս. աստուածապարգև Կորիւն. Ագաթ. նորա-պարգև Ագաթ. բարեպարգև Ոսկ. յհ. ա. 41. երախտապարգև Բուզ. մեծապարգև ՍԳր. Բուզ. Սեբեր. վերնապարգև Կորիւն. պարգե-ւամտիկ «հարուստ, մեծատուն» Ոսկ. ճառք, էջ 109 ևն։


Պարզ, ի, ոյ

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «անա-պակ, մաքուր, անմրուր» Ել. իէ. 20. Փարպ. «բաց, չծածկուած» Ոսկ. ես. «անկեղծ, միա-միտ, պարզասիրտ» Ա. մն. իթ. 17. «պար-ռախօս, համարձակ» Իմ. է. 22. Ես. լե. 6. «ո՛չ-բաղադրեալ, միատարր» Պիտ. Կիւրղ. գնձ. «մեկին, յայտնի, բացորոշ, հասկանա-լի» Եւս. պտմ. Վրք. հց. Շնորհ. ընդհ. «մի-այն, լոկ» Վրդն. ծն. «պարզ՝ անամպ եր-կընքով՝ լուսնի լուսով ցուրտ գիշեր» ՍԳր, Վեցօր. Եփր. վկ. արև. Շիր. որից պարզել «մաքրել» ՍԳր. Սեբեր. Եզն. «բանալ, տա-րածել» Եզեկ. բ. 9. Ես. լգ. 23. «երկարել» Ել. խ. 17. Ոսկ. ա. տիմ. լ. «բացատրել, մեկնել» Վրդն. ծն. և պտմ. «բաժանուիլ, հե-ռանաւ» Բ. մկ. ժբ. 17. Ոսկ. յհ. ա. 2. աար-զախօս Իմ. ժ. 21. Կոչ. պարզական Ագաթ. Եզն. Սեբեր. պարզամիտ Առակ. ժա. 25, պարզկայ Վստկ. պարզուտ «քամոց» Վստկ 114. «ճրագի ձագար» Երեմ. ժբ. 19. պարզ-ուած Ագաթ. քաղցրապարզ Եւագր. նոր բա-ռեր են պարզաբանութիւն, պարզասէր, պար-զասիրութիւն ևն։

• = Պհլ. գւռ. *pā̄rz «զուտ, մաքուր» ձևից, որի համապատասխանն է մանիք. պհ։ p'rvd «զտուած, մաքրուած» և rd>l սովո-րական ձայնափոխութեամբ էլ՝ պազ. pā̄li-dan, պրս. [arabic word] pālūdan «քամել», [arabic word] pālāyidan «պարզել, քամել, զտել»։ Իրան-եան d=z համապատասխանութեան համար տե՛ս MSL 17, 244︎

• Klaproth, As. pol. 103 յն. φῶς, վօ-գուլ. pos, bos, անգսք. beorte ձևերի հետ։ Peterm. 23 սանս. mrǰ «մաքրել» արմատի հետ։ Müller, Kuhns u. Schl. Btro. 4. 255 սանս. brh «փայլիւ» և թերևս յն. βρέχειν «թրջել»։ Նոյն, Ben-feys Orient u. Occ. 3, 348 աֆղան. barçēr «պարզ, յայտնի», սանս. bhrāj և յն. φλεγ-«այրել, վառել»։ Հիւնք. զա-նազանում է պարզ «ցուրտ»=պոս. իպիրզէ, իպիրտէ «ցուրտ» և պարզ «մաքուր» =պրս. իպրիյզ, բէրիյզէ «զուտ ոսկի»։ Müller WZKM 9. 370 ուղիղ համեմատեց պրս. palūdan «մաքրել» ձևի հետ, որ չի ընդունում Հիւբշ. 514 և IF Anz. 8, 49, հայերէնի մէջ սպասելով 'պարզայել ձևը։-Փառ-նաև. Անահիտ 1903, 730 սանս. bhras, հսլ. bliske, գոթ. bairnts «փայլուն» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Սոգդ. ձևի գիւտով վերի մեկնութիւնը տւաւ Meillet MSI I, 244, որ ընդունում է նաև Bartholomae IF 38, 13։ Մառ ИАН 1920. 106 նոյն ընդ պայծառ։ Պատա-հական նմանութիւն ունին ասոր. ❇ parres, եբր. pāras «պարզել, տարա-ծել, մեկնել»։


Պարիսպ, րսպաց

s.

wall, rampart, fortification.

• ԳԴ պրս. bāra «պարիսպ» բառի հետ։ ՆՀԲ լծ. լտ. paries և պրս. bāra։ Lag. Btrg. bktr. Lex. 46 զնդ. *pairisni ձե-ւից։ Մորթման, ZDMG 26, 535 բևեռ. barçudibiduni մեկնում է «պարսպա-տուն կամ պաճուճապատան»։ Հիւնք. պատսպար բառին է կցում։ Ռ., Նոր-Դար 1885, 5 մեկնում է պար «շուրջ»+ իսպա «քաղաք», որ գտնում է խալդ. տուսպա (-տի+ուսպա «քաղաք, առ ւան»), հյ. ասպանջական «բնակարան տուող» և թերևս վրաց. սոփելի «գիւղ» բառերի մէջ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Salemann անդ։

• ԳՒՌ.-Ախց. Մշ. պարիսպ. -սրանից ու-նինք պարսպիլ Ախց. «իբր պարսպի մէջ ամ-րանալ», բակ-պարիս Եւդ. (իբր կրկնական առրծածուած)։


Պարկուկ

cf. Ծիրան.

• = Նրաբ. [arabic word] ︎barqūq, birquq, burquq հոմանիշից։ Այս բառի հետաքրքրական պատմութիւնը արել են Diez, Mahn, Dozy, Hehn (Kulturpflanzenδ, 417)։ Բառիս նախ-նական մայր ձևն է լտ. praecoqua, որ բուն նշանակում է «վաղահաս» և մասնաւորա-բար «մի տեսակ վաղահաս ծիրան»։ (Կազ-մուած է prae «առաջ, առջևը»+coquo «ե-փել. 2. հասցնել. կրաւ. հասնիլ» բառերից)։ Այս լատին բառը անցել է յունարէնի՝ πραι-ϰὄϰϰιον, προϰύϰϰιον ձևով և այստեղից էլ արա-բերէնի [arabic word] al-barquq ձևով (al որոշիչ յօդ է)։ Արաբերէնի անորոշ ձևից է հյ. պար-կուկ. իսկ որոշեալ ձևը յետ դառնալով Եւրո-պա՝ տուել է սպան. պորտ. albarcoque, al. varcoque, albaricoque, իտալ. albercocca, albicocca albercocoli, ֆրանս. գւռ. aubri-cot, arbricot, ֆրանս. abricot, անգլ. apri-cot, գերմ. Aprikose, ռուս. aбрикоcъ, հոլլ. ábrikoss (Kluge, էջ 21-22 իբրև միջնորդ գերմաներէն ձևի), բոլորն էլ «ծիրան»։-Հիւբշ. 274։


Պարոն, աց

s.

baron.

• «իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. պարոն, Ախց. Երև. պա-րօն, Շմ. Տփ. պարուն, Պլ. բարօն, Սեբ. բա-րօն, բարէօն, Տիգ. բmրօն, Ակն. բարիւն, Մրղ. պառուն. այս բոլորը փոխառեալ են գրականից։ Բնիկ գաւառական է Սվեդ. բm-րիւն «հողատէր անձ, որ մարաբաներ է պա-հում»։ Նոր բառեր են պարոնբանջար «մի տեսակ բանջար», պարոնգզիր «մի տեսակ խաղ», պարոնպապ (>Հճ. բայէնբօբ կամ բայբօբ) «կեսրայր, տագր», պարոնտատ «կեսրայր», պարմայր (<պարոնմայր) «կե-սուր»։

• ՓՈԽ.-Կիլիկեան շրջանին հայերէնից է փոխառեալ ասոր. [syriac word] bārōn, իբր հայ-կական պատուանուն («baro, apud Arme-nios. Brockelm. Lex. syr. 46)։ Այժմ էլ Պարսկաստանում (Ատրպատական) թուրքե-րը հայոց իբր պատուանուն գործածում են barə'n ձևով։


Պարութայ, ից

s.

collection.

• , ի հլ. «հաւաքածոյ, հաւա-ռումն պատմութեանց, ժողովածու» Օրբել. ա. (տպ. պարութայիդս, իմա՛ պարութա-յիկս, ՆՀԲ պարութայիցս). արդի գրականում «մի գործի վերաբերեալ բոլոր թղթերի ամ. փոփոյթը, dossier». որից պարութել «ժողո-վել» Հին բռ.։


Պարսաւ, ից

s. adj.

blame, reprehension, injury, outrage, infamy, vituperation, criticism, censure;
blamable;
— լինել, to be blamed, criticized, carped, animadverted.

• ՆՀԲ պարս «պարսաքար» բառից։ Müller SWAW 42, 253 արեմենեան pars, հմմտ. պհլ. pātfrās «պատու-հաս»։ Տէրվիշ. Նախալ. 73 հնխ. çru «լսել» արմատից՝ պա<ապա բացասա-կանով, ինչպէս որ միևնոյն արմատից դ բացասականով էլ ունինք դրսով, դըս-րով։ Հիւնք. բասրել բառի հետ՝ յն. περι-τύρω «քաշքշել, պատառոտել»։ Müller WZKM 6, 184 կապ ունի պհլ. patfrās «պատիժ»= զնդ. *paiti-parəs («հարց. նել» արմատից) բառի հետ և եռևա-ռեալ է իրանեանից։ Pedersen, Հայ. դը. լեզ. 34 ըստ Տէրվիշեանի։


Պարտ, ոյ, ուց

s. adj. v. imp.

debt, duty, obligation, engagement;
due;
active debt, credit;
tribute, tax, impost;
cause, reason, author;
in debt to, indebted, accountable, responsible;
guilty, culpable;
— բաշխք, tribute due;
—ոյ տէր, creditor;
v. imp. — է, there must, there ought;
it is right, it is necessary;
— եւ արժան էր, it was necessary;
չէ —, ոչ է —, ոչ է եւ պատշաճ, it must not be, it is not right, just or lawful;
չէ — կենաց, he is unworthy of life;
— վարկանել, to think proper, to deem expedient;
արկանել ընդ —եօք, to cause to run into debt, to get into debt, to be involved in debt;
մտանել ընդ —եօք, to run into debt;
to lay oneself under obligations;
բազում —ս ունել, լի —եօք լինել, to be over head and ears in debt;
— անձին համարել, to assume the obligation;
հատուցանել զ — ս իւր, to discharge or pay a debt;
հատուցանել զ —ս երախտագիտութեան, to discharge a debt of gratitude;
հատուցանել զ— ս իւր առ հայրենիս, to pay one's debt to one's country;
—առնել, to render culpable, to impute, to accuse;
to condemn;
cf. Թոյլ;
cf. Պատշաճ.

• . ու հյ. (յետնաբար նաև սեռ. -ոյ) «մէկի վճարելիք գումարը. 2. որևէ տալիք. 3. պարտականութիւն. 4. փոխ տրուած դը-րամ» ՍԳր. «պարտական, առիթ, պատճառ» Հռ. ա. 27. Իմ. ժբ. 15. Եզն. Կոչ. Եփր. թգ. Ոսկ. «արժան, պատշաճ, վայել» Կիւրղ. գնձ. որից պարտ է «պէտք է» ՍԳր. պարտ և ևս. Եփր. օրին. և թգ. պարտիք ՍԳր. (ռամ. կաձև յգ. պարտեր «պարտքեր» Եղիշ. է. էջ 108. մի քիչ ցած՝ զպարտսն). պարտոյք «պարտականութիւն» Եւթաղ. 179. պարտիլ «պարտական լինել» ՍԳր. Ոսկ. Կոչ. Սեբեր. պարտական, ՍԳր. պարտապան ՍԳր. պար-տատէր Ես. իդ. 2. պարտաւոր ՍԳր. ան-պարտ ՍԳր. Ոսկ. եբր. ամպարտել «ան-պարտ կացուցանել, ներել» Տիմոթ. կուզ, էջ 150. բազմապարտ Մծբ. բարեպարտ Ոսկ. ա. կոր. բարեացապարտ Կորիւն. (այս և նը-ման -պարտ յանգող բարդութեանց վրայ ռե՛ս Ադոնց ՀԱ 1928, էջ 81). գլխապարտ Դան. ա. 20. Եզն. Ոսկ. ես. դատապարտ Հռ. գ. 19. ը. 34. Առակ. ա. 23. Ոսկ. մ. ռ. 11 զրպարտել ՍԳր. Ոսկ. ես. մահապարտ ՍԳր. մահապարտութիւն Բուզ. Փարպ. մեղապարտ Ոսկ. ա. կոր. Եփր. թգ. չարեացապարտ Բ. մկ. դ. 47 (ըստ Ադոնց ՀԱ 1928, 80 ուղղելի ըստ յն. չարեաց պարտ). պատժապարտ Ոսկ. Սեբեր. վնասապարտ Գ. թագ. ա. 21. տարապարտ ՍԳր. Ագաթ. Սեբեր. Եւս. պտմ. Եզն. տարապարտուց «պարապ տեղը, ի զուր» ՍԳր. Կոչ. 353. նոր բառեր են՝ երախ-տապարտ, պարտամուրհակ, պարտաճանաչ, անպարտաճանաչ, պարտադիր, պարտադրել, պարտաւորեցուցիչ, անպարտադիր, անպար-տագիր, յանցապարտ ևն։ -Փոխաբերական իմաստով է պարտիլ «յաղթուիլ» (իբր թէ պարտական մնալ), պարտել «յաղթել, նուա-ճել» ՍԳր. Սեբեր. որից պարտութիւն ՍԳր. Եզն. պարտումն Փարպ. անպարտելի Եղիշ. խոր. դիւրապարտելի Մեկն. ղևտ. ևն։

• = Հպրս. *partu-«պարտք» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կայ միւս իրանեան լեզուների մէջ. հմմտ. զնդ. pāra-«պարտք», tanūm pairyeite «պարտական լինի անձին. գլխապարտ լինի», pəša-(<*prta-) «պար-տական, յանցաւոր, մեղաւոր», pəšōsara-«գլխապարտ», pəšotanu-, pərətotanu-, ta-nupərəϑa-«գլխապարտ, անձնապարտ, մա-հապարտ», սոգդ. apartak «յանցաւոր, մև-ղապարտ» (MSL 19, 128 և ՀԱ 1927, 763), աֆղան. por «փոխ, պարտք»։ Պակասում է սառանեան աահլաւերինըւմ, Իրանէանից է ւևռեառեալ նաև քուչ. peri «պարտք» (MSL 19, 159)։-Հիւբշ. 228։


Պարտանք

s.

charm, talisman.

• «կախարդական հմայեակ, յու-ռութք». մէկ անգամ ունի Մանդ. իր. «Ամե-նայն յուռութք և պարտանք դիւթի և թովչի և հարցկի՝ սուտ են և եղկելի»։

• ՆՀԲ մեկնում է իբր «պարտակ, պա-տըրուակ կամ ծրար (կախարդական)»։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• «պարսկական մի աղանդ». մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Գիտէր և զա-մենայն պարտքաշն, ուսեալ էր և զբոզպա-յիտն, ունէր և զպահլաւիկն և զպարսևա-դենն. քանզի այս հինգ կեղտք են՝ որ գրա-ւեալ ունին զամենայն օրէնս մոգութեանն»։ = Բառիս ուղիղ ձևն էր պարտքաշ. բնագրի մէջ այստեղ դրուած էր զամենայն պարտ-քաշ, ինչպէս ունի տպ. Պօլսոյ 1823. սրա համառօտառրեալ զամ պարտքաշ ձևից յա-ռաջացաւ ամպարտքաշ ուղղականը, ինչպէս ունին տպ. Մոսկուա 1892, էջ 131 և Եղիշ. մատ. էջ 112։ Տաշեան, Յուց. էջ 9 ունի ամ-բարտքաղ՝ մեկնուած «ջահակրօն կամ լու-սամիտ». ՆՀԲ դնում է պարտքաշ և ամ-պարտքաշ, որոնցից վերջինը միայն ուղիղ է համարում Հիւբշ. 96։

• = Զնդ. -. ❇paoi-ryotkaēsa-բառն է, որ կազմուած է ❇ paoiryō «առաջին» և tkaēsa. [other alphabet] «քէշ, կրօն» բառերից. նշանակում է «առա-ջին կամ նախնական կրօն»։ Մազդեզական գրքերը այս անունով են կոչում Իրանի հնա-գոյն կրօնը, ա՛յն որ յայտնուեցաւ Ջէմշի-դին և նրա յաջորդներին, և տևեց մինչև Զրադաշտ։ Զրադաշտի քարոզութիւնով այս վարդապետութիւնը մոռացուեցաւ և նրա փոխարէն սկսաւ Ahuratkaēša-ի վարդապե-տութիւնը։ Զնդ. բառը դարձած է պհլ. ըստ Nyberg, Hilfsbuch des Pehlevi I. 58 ❇ poryotkes, որի հետ կարող էր նաև հայերէնին աւելի մերձաւոր մի ձև գտնուիլ։

• ցատրութեան վրայ, բառի վերջին մասը համարում է քէշպարտ-ք բառից և մեկնում է «Պատժական օրինագիրք»։


Պաքսիմատ

s.

biscuit, sea-.

• -Յն παειμήδιν որ և ասւում է παζαμάτες, παλαμάδες παζαμάδιν, παβαμάδιον, παὲημήδιον-λαζαμάτιον, որոնք նուազական կամ յոգնական ձևերն են παζιμας, παζαμας, παζαμίς, παšαμίτης բառերի (Sophocles 839). փոխառութեամբ անցել է նաև ուրիշ լեզուների. ինչ. մլտ-paximatium, paxamacium, վրաց. მაკხიმა-დი պաքսիմադի, ասոր. [syriac word] ︎ pak-Sūmā. պրս. ❇ baksimāt, արաբ. [arabic word] baqsimat, [arabic word] bišmāt, քրդ. baxsam (Justi, Kurd. Gram. էջ 54), թրք. beksimet, բուլգար. pesmet, ռում. pak-šimadu, հունգ. peszmé́t, հին սլով. paksi-madu, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ (Յոյն բառի ծագումը անյայտ է. Barbier de Meynard, Dict. turc-fr. դնում է թրք. [arabic word] berk «ուժեղ, ամուր» և [arabic word] simād «նա-շիհ» բառերից, որ Seidel Մխ. հեր. § 141 մերժում է հայերէնի մէջ բառիս հին գոյու-Ռեամբ. Sophocles համարում է պրս. որ նոյնպէս յարմար չէ)։-Հիւբշ. 371։

• ԳՒՌ.-Ախց. բ'mքսիմmթ, Ննխ. բաքսը-մադ, բասմադ, բէսմէթ, Սեբ. բէ՛սմէ՝թ, Սը-վեդ. բmքսիմութ, որոնցից ոմանք նոր փո-խառութիւն են թուրքերէնից. յայտնապէս Պլ. փէքսիմէթ.-հետաքրքրական է Արբ. դէս-մէթ «իւղով ու ձուով պատրաստուած պաք-սիմաթ», որ ներկայացնում է վերի տաք-սիմատ ձևը։


Պետ, աց

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

• , ի-ա հլ. «գլխաւոր, մեծաւոր, իշ-խան» ՍԳր. Ագաթ. «սկիզբ» Մաքս. դիոն, որից պետութիւն «տէրութիւն, իշխանա-թիւն» ՍԳր. Եւս. քր. Եզն. պետագոյն Կիւրղ. ծն. մարդպետ Բուզ. հայրապետ ՍԳր. քա-հանայապետ ՍԳր. հազարապետ ՍԳր. դահ-նապետ ՍԳր. զօրապետ Ոսկ. յհ. ա. 18. գա-ւառապետ ՍԳր. տիեզերապետ Մծբ. նոր բա-ռեր են արարողապետ, գրադարանապետ, մատենադարանապետ, հասարակապետու-թիւն, հանրապետութիւն, մեծապետական, նահանռաաետ. արհեստապետ, ոսկերչա-պետ, խմբապետ, խմբագրապետ, պետակա-նացում, պետականացնել ևն։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• «զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Պերետուտ

s.

inspector, visitor.

• ՆՀԲ յն. περιείδων կամ ὸπερτίδωνι Brockelmann, Ուս. փոխ. բառից 94 վե-րի ձևով։ Մառ ЗВО 7, 324 ձևի տաս-բերութեան պատճառաւ կարծում է ոս բառս ասորական ճամբով է րառաջա-ցել, ուր ձայնաւորների բացակայու-թեան պատճառով կարելի էր նաև այս-պէս կարդալ։


Պերիարմենիաս

s.

"Aristotle's ""De Interpretatione""."

• «Արիստոտէլի մի աշ-խատութիւնը. Մեկնութիւն մասանց բանի Քերականութեան» (որ և թարգմանուած է հայերէն՝ Դաւիթ Անյաղթի ձեռքով)։


Պերիպատետիկեան, եանք, եանց

cf. Պերիպատիկեան.

• «հեմական (փիլիսո. փայ)» Եւս. քր. որ և պերիպատիկեան Եզն, էջ 204։

• = Յն, περιπατητιϰός, որից և լտ. peripa-teticus «ճեմական». յառաջանում է περιπατὲω «ման գալ, ճեմել» բայից։


Պէս

prep. adv.

as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.

• «իբր, հանգոյն, նման» Ոսկ. փիլ. ժ, ժե. և մ. բ. 23. Վեցօր. (իբր նախադրութիւն առանձին հազուագիւտ է հների մօտ. յետին-ների մէջ բաւական առատ, արևմտեան գրա-կանում միակ գործածականն է, իսկ արևե-լեան գրականում մրցում է նման բառի հետ). որից այսպէս, այդպէս, այնպէս, որ-պէս, նոյնպէս, այսպիսի, այդպիսի, այնպի-նի, որպիսի ՍԳր. Ագաթ. զինչպիսի Փարպ. Խոր. դոյնպէս Խոր. պէսգունակ Ասող. պէս զայս օրինակ Եւս. քր. պէսպէս ՍԳր. որպի-սութիւն Փիլ. աւելի գործածական է իբր. մասնիկ, ինչ. խստապէս Ոսկ. ա. կոր։ Փարպ. խաչապէս, զուգապէս, վերջապէս, քաջապէս, ընդհանրապէս, այլապէս ևն ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պէս, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Հմշ. Սեբ. Սչ. բէս, Ասլ. բէ՞ս, Ղրդ. տէս. հետաօրքրական ձևեր են Ագլ. ատպէստ «այդպէս», Դվ. ի՞նչպէստ «ինչպէս», Ննխ. բէս, բէսնագ, բէսնայիգ, բէսնարիգ «պէս, նման». ինչէ՞ս «ինչպէ՞ս»։


Պէտ

v. imp.

cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
v. imp. — է, it must be, it is necessary;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.

• «հարկաւորութիւն, կարիք», անհոլով և անեզական գործածութեամբ ունին ՍԳր. Եզն. Սեբեր. Եւս. քր. եզակի ձևով ունին Փիլ. լին. Գնձ. Ոսկ. գծ. այս արմատից են պէտ առնել «հոգ տանիլ, խնամք ունենալ» Սեբեր. Խոր. Լաստ. պէտ է «հարկաւոր է, պէտք է» Ոսկ. ա. թես. թէ պէտ իցէ «եթէ աէտք է» Բուզ. Դ. 51. ո՛չ է պէտ «փոյթ չէ» Ագաթ. որչափ պէտ «որչափ ուզես, ուզածիդ չափ» Ոսկ. ա. տիմ. ժե. ո և պէտ «որևէ մէ կը, ինչ լինի լինի» Ղև. ռ և պէտ իսկ ոք՝ նոյն նշ. Ոսկ. եբր. ումպէտ «փուճ, անպի-տան» Ագաթ. յումպէտս «զուր, ի զուր» (ար-դի գրականի մէջ), յուպէտ Եւս. քր. զինչպէտ Կոչ. 304. Փարպ. զինչպիտութիւն Ագաթ. զիարդուպէտ Ոսկ. մ. ա. 6. թեպէտ, թեպէտ և ՍԳր. որպէտ Շիր. Կանոն. չպէտք Ոսկ. մ. բ. 24. չպիտոյ Ոսկ. մ. գ. 6. պիտանի ՍԳռ. Եզն. պիտանութիւն Եզն. Կոչ. Ոսկ. համա-պիտան «ամէնքին էլ պէտք եկող» (նորա-գիւտ բառ) Յիշատ. (Տաշեան, Յուց. 425բ), պիտոյ, պիտոյք, պիտոյ է ՍԳր. Սեբեր. Եզն. Ոսկ. պիտոյանալ, Կոչ. անպէտ Գ մկ. գ. 19 անպիտան ՍԳր. սակաւապէտ Փիլ. պիտակ Սեբեր. պիտակութիւն Սեբեր. պիտառ «վը-կայ» Կղնկտ. Անան. եկեղ. պիտառել «վկա-յել» (թրգմ. յն. χρηματίζω «բանակցիլ, խոր հուրդի դնել, պատասխան տալ, երկնային յայտնութեամբ իմանալ ևն») Թէոդ. մայ-րագ. Անան. եկեղ. Նանայ. պիտի «պէտք է, Բ. թագ. իա. 4. Ագաթ. Ոսկ. պիտևան «պի-տանի» (չունի ԱԲ) Կոստ. Երզն. 149 ևն։

• = Իրան *upaita ձևից, ինչպէս և պի-տակ<իրան. *upaita-ka ձևից. հմմտ. պհլ. apētāk «պարտադիր, ստիպողական, աատ-շաճ», apāyet, apāyīt «հարկատր, անհրա-ժեշտ է, պէտք է», պրս. bāyistan, bāyad «պէտք է». այս ձևերը գալիս են upa-մաս-նիկով i «երթալ» արմատից։ Հյ. բառը այն ժամանակ է փոխառեալ, երբ դեռ իրան. նա-խաձայն ս չէր վերածուած a և նախաձայն u հայերէնի մէջ ընկնում է։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Վն. պէտք, Սլմ. պէտք՝, Ալշ. Երև. Մշ. Շմ. Ջղ. Տփ. պէտկ, Մրղ. պէտկ', Ղրբ. պրէթք, Զթ. Ննխ Ռ. բէթք, Խրբ. Հճ. Տիգ. բէդք, Պլ. բէթգ, բէթգը (օր. բէթգը չէ «պէտք չէ»), Սեբ. բէդգ, Սչ. րէղգ՝, Ասլ. բէ՞գը, Սվեդ. բիղք, Ադլ. պայթք. -Հմշ. բէդ ընիմ «սպասեմ», Ակն. բիննալ «պէտք գալ».-նոյն բառն է որ գաւառա-կանների և արդի գրական լեզուի մէջ դար-ձած է ապառնիի մասնիկ՝ պիտի և կրճատ պիտ՝, տի, պի, տ, պ ևն ձևերով. այսպէս են նաև Գոր. Ղրբ. բէ՛դըմա, Ագլ. մm'տm-մm, մm՛տmլm, Մղր. մէ՛տիլ, որոնք նշա նակում են «պիտի»։ Նոր բառեր են անպի-տու, պիտուական, պիտուանի, պիտանացու, պիտենալ (>Ակն. բիննալ), պիտևան, պիտ-նալ «սիրտը ուզել», պէտիչ, պէտքութիւն, պէտքական, պէտքարան «արտաքնոց» (սրա համար հմմտ. հնից՝ ելք պիտոյից «արտաք-նոզ» Վրք. հց. բ. 60), պէտքը (Հմշ. Տր. բէթգը) «լաւ, գեղեցիկ», տեառնպիտոյ Պրտ. ծծկ. «էշ» (Մտթ. իա. 3, Մրկ. ժա. 3, Ղկ. ժթ. 31, 34 «Տեառն իւրեանց պիտոյ են, Տեառն իւրում պիտոյ է» խօսքերի ակնար-կութեամբ, որոնք էշի համար են ասուած)


Պիծակ, աց

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

• (յետնաբար ի-ա հլ.) «մի տեսակ իշամեղու» Ել. իգ. 28. Իմ. ժբ. 8. «ԱՁ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 557). որից պիծակահար Շնորհ. առակ. պի-ծակխոտ Բժշ. ձիապիծակ Կեչառ. աղէքս. կայ նաև ռմկ. պիծեկ Անկ. գիրք նոր կտ. 169. (Քաջունի, հտ. Գ. էջ 207 ունի պուծեկ «դեղին վայրի մեղու», որ եթէ ճիշտ է, ուրե-մըն գաւառական ձև է)։

• Böttich Arica 67. 90 օսս. bune բա-ռի հետ։ Müller, Benieys Orient u. Occ. 3, 349 և SWAW 84 (1877), 229 օսս. bindze «ճանճ» բառի հետ։ Տէրվ. Altarm. 57 յն. σφῆς «պիծակ», σφίγγω «անդել, ճնշել», հյ. անձուկ ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւնք. պրս. ❇ biz «մեղու»։ Patrubány ՀԱ 1903, 381 ap-մասնիկով և -ga աճականով uei «ոլո-րել» աբմատից։ Ղափանցեան, ЗВО 23, 356 պրս. biz, քրդ. vəzek «մոծակ» բա-ռերին ցեղակից։ Պատահական նմանու-


Պիհ

cf. Պարենիկ.

• «ոռեպահիկ, պաշար, պարէն, ուտե-լիք» Եւս. պտմ. 161. Իրեն. հերձ. 89. (Հին բռ. մեկնում է պիհ «վզինակ կամ մռտի-կոն», իսկ Բառ. երեմ. էջ 271 «վզինակ կամ մռտինակ», որով հասկացւում է «վնաս, թշնամութիւն»). սրանից է օրապիհ «օրա-պահիկ» Եփր. կձուրդք (ըստ պատուական սրբագրութեան Վարդանեանի, Բառաք. դիտ. Գ. 30)։


Պինչ

cf. Պինջ.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Սլմ. Վն, Տփ. պինչ, Ալշ. Մշ. պինճ, Ննխ. բինչ, գիւ-ղերը բ'ինջ, Հմշ. բինչ, Խրբ. փինչ, Տիգ. կրկնութեամբ քինթ-փինչ, Ախց. փինչ (յգ. փնչէր), Շմ. պրնչ, Ասլ. բինչ, բիշ, Եւդ. բընչ, Ղրբ. փանչ (պահուած միայն յգ. քը-թըփա՛նչէր ձևի մէջ)։ Սովորաբար նշանա-կում են «ռնգունք, քթի ռնգունքների արտա-քին կողերը», բայց նաև «քիթ», մանաւանձ «անասունի քիթ» (այսպէս Խրբ.), որից «ռեխ, նախատաբար՝ բերան», կրկնութեամբ Ախց. պինչ ու մռութ (իմա՛ «դունչ»), երկա-կի և յդ. ձևով՝ Սեբ. բնչէր, Կր. պրնչվընէր -Պլ. գործածական է միայն հետևեալ ման կական յանգաւոր բառախաղի մէջ.-


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

• եան, Արիահայ բռ. 63 պուրծ արմատի հետ նոյն է դնում։ Պատահական նմա-նութիւն ունի ասուր. pirik «փականքով կողպել»։ Նոյնպէս նաև արևել. թրք. [arabic word] . birk «հաստատուն, ուժեղ, ամուր», birkitmak «հաստատել, ամրացնել», birkilmak «ամրանալ», ատր. թրք. berk «հաստատուն, ուժեղ, ամուր», տճկ. perkitmaq «դուռը ամուր փակել», որոնց համար Vámbery, Etymol. Wort, էջ 201, ❇ 213 դնում է berk, bert ար-մատը, սրան կցելով նաև ույղուր. berk, չուվաշ. parga, եակուդ. bārkta «շատ, ւաւ». bärd «գլխաւոր» ևն։


Պղակունդ

cf. Պղակունտ.

• = Յն. πλαϰοῦς, սեռ. πλαϰοῦντος «կարկան-դակ», πλαϰούντιον «փոքրիկ կարկանդակ», որից նաև ասոր. [syriac word] plaqūntas «Semidalis», լտ. placenta, placentula վրաց. მლაკუნტი պլակունտի, ბალეკუნჯი պալեկունտի, ბალეკუნთი պալեկունթի «գա-թայ, նազուկ»։ Մագում է πλαϰῦεις «տա-փակ, տափարակ, հարթ» բառից. նախապէս ասուել է πλαϰίεις αρτος կամ πλαϰοῦς αρτος «տափակ հաց», յետոյ ածականը իբր գո-յական է առնուել (Boisacq 790)։-Հիւբշ. 322։