Your research : 28 Results for արդ

Entries' title containing արդ : 562 Results

Definitions containing the research արդ : 810 Results

*Ճարպիկ

• «ճարտար, աշխոյժ, գործուն-եայ». որից ճարպիկութիւն. երկուսն էլ յա-տուկ են միայն արդի գրականին։ Բայց կայ Խոր. Բ. 85 «Կորովութեամբ ձգեալ յետուստ կողմանէս՝ ճարպ դիպեցուցանէ յուս ձախա-ևողմանն». ուր ՆՀԲ ճարպ մեկնում է «ճարպկօրէն», եթէ չէ ուղղելի ճահ, ինչպէս ունի մի ուրիշ ձեռագիր։


*Ճիւ ou Ճիվ

• «ոտք, թաթ կենդանեաց, սմբակ». ու-նին միայն ՋԲ և ԱԲ. առանձին գործածուած չէ. (յոգնակի ձևով կայ միայն մհյ. ճվերն Վստկ. 222.) որից երկաճիւ «կճղակաբաշխ», մենաճիւ «միակճղակ» Իրեն. հերձ. 169 (տե՛ս Վարդանեան ՀԱ 1910, 301)։

• Böttich. ZDMG 1850, 357 սանս. čhyu «չուել, երթալ», որ մերժում է Lag. Arm. Stud. § 1393, որովհետև իրանեանում նոյն բառն ունի նախա-ձայն š. պրս. šudan «երթալ. չուել»։ Patrubány ՀԱ 1908, 152 յն. δίεμαι «փախչիլ», διερός «փախչող, արագըն-թաց» բառերին ցեղակից է դնում։-Թաթարական լեզուախմբում կայ [arabic word] ձևը, որ գտնում եմ Böhtling-ի եաքու-տերէն բառարանում (Uber die sprache der Jakuten, Ս. Պ. 1851)՝ satə «յոտոն-կայս, հետևակ» բառի դէմ համեմա-տութեան բերուած. [arabic word] ձևը պէտք է կարդալ երևի jeyve. բայց մեր բառը սրա հետ չի կարող կապ ունենալ, որով-հետև յիշուած է Զ դարից (տե՛ս Ակին-եան ՀԱ 1910, էջ 205 ա), ուստի և նը-մանութիւնը պատահական է։ Այսպէս է նաև չին. [ethiopian word] šՈ կամ [other alphabet] čiao3 «ոտք»։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. ճիվ, Ննխ. Պլ. Ռ. Տիգ. ջիվ, Հզ. չիվ, զանազան առումներով. այն է «1. մարդու կամ անա-սունի ոտք. 2. հաւի թև կամ ոտք. 3. մառ-դու թև», իսկ Սեբ. ջիվ «ցայլք»։-Նոր բա-ռեր են ճուահան անել Երև. Շլ. «յօշոտել». ճվտել «հաւի ոտքերից քաշելով պատռել, փետրատել, փրցնել», որի սաստկականն է ճվատել. գրուած է ճվրդել ձևով՝ ժԶ դարու վկայաբանական մի տաղի մէջ. «Ճրվրրդեց զօղն անկըճէն, արիւնն ի վրայ յուսին գը-նաց». Նոր վկ. էջ 380։


*Ճոթ

• «կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։


*Փուճ

• = Պրս. թթր. ❇ puč «պարապ, դատարկ, զուր. 2. անխելք, ապուշ», որից թթր. [arabic word] pučlək «դատարկութիւն», ❇ [arabic word] pué étmek «ոչնչացնել», փոխառութեամբ՝ քրդ. puc «դատարկ», փուն պու «փճացաւ, ոչըն-չացաւ» Յայտ. ժը. 16 (Չմաքօ աւ գաս զէն-կինիթի լը եէք սաաթտա փուճ պու.-զի ի միում ժամու պակասեցաւ այնչափ մեծու-թիւն քո). վրաց. უუჭა փուճա կամ უუჭი փունի «պարապ (մարդ), դատարկ (ըն-կոյզ)», φუჭება փուճեբա «վատնել, ծախսել, փճացնել, ոչնչացնել», დაუუჭვა դափունվա «փճացնել, ապականել»։-Աճ.


Գոմէզ (գոմիզոյ)

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։

• -Պհլ. gomēz «կովի մէզ», փարս. gumiz, պրս. [arabic word] gumiz, սիվէնդ. gimiz «մէզ», զնդ. gaomaēza «կովի մէզ», որ բարդուած է զնդ. gav-«տաւար» և maēz-«միզել» բառեռես (Barthol. 483, Horn, էջ 278, § 95)։-Հիւբշ. էջ 128։


Գրգլի (լիք, լեաց)

• «հին ըւ մին զգեստ, ցնցոտի, քուրջ» Ոսկ. մ. ա. 12. Բ. տիմ. էջ 210. Մանդ. Բրս. ողորմ., որից՝ գրգլեակ նոյն նշ. Յայսմ ապր. 17. Սարգ. յկ. ղ. էջ 80. Ածաբ. աղ-քատ.-սրանցից՝ ր նմանելով յաջորդ լ-ին՝ յառաջացել են գլգլեկ Տաթև. ամ. 175, 704, գլգլայ Պատմ. ԺԸ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 106), գլգլէն «ցնցոտի» Օրբ. էջ 177 (Յաւուր միում դարձեալ աներևոյթ լի-նէր և զգեցեալ մազեղէն խոշոր և գլգլէնս պատառատունս՝ գնայր ի մեծ առաքինարա-նոն Երիցու վանից).-վերջապէս նոյն պէտք է լինի գրջլի, ի-ա հլ. «քուրջ, քուրձ» (ըստ ՆՀԲ և ՋԲ) Ոսկ. եբր. ժա. 504, որ Վարդա-նեան, ՀԱ, 1921, 246 պարզապէս ուղղում է գ7գլԻ։


Դափնի (նւոյ)

• (նւոյ, նեաւ), որ և գրուած է դաբ-նի, դափնէ, դափնիղ, դաբնիդ «մի տեսակ բոյս, կասլայ, laurus» Ագաթ. Վեցօր. 92. Փիլ. լին. Մագ. Նոնն. Ճառընտ. Յայսմ. -այլ ձևեր են՝ դաբնիա Անկ. գիրք նոր կտ. 238. դաբնիդայ Ոսկ. ճառք 879, դաբնիդեայ Անկ. գիրք նոր կտ. 251, 252, դափնիտեայ 265, դաբնընդեմ 238. -որից դաբնային Շնորհ, վիպ. նոր գրականում ընդունուած է միայն դափնի ձևը, որից դափնեվարդ «oléandre»։

• = Յն. δαφνη, δαφνος «դաինի», δασνίς, -ίδος «դափնու պտուղը». այս բառի ծագումը յայտնի չէ՝ ըստ Boisacq, 168, Walde, 418 յոյն ձևերից δασνη տալիս է հյ, դափնե, δαφνις > դափնի, δαφνίδος>դափնիդ. իսկ մեր բ-ով գրուած ձևերը յետին տառադարձու-թեան արդիւնք են։ Յունարէնից փոխառե-ալ են նաև վրաց. իմերել. დაუნი դափնի, թրք. [arabic word] defne, զւռ. [arabic word] tefne (որիս մհյ. թէֆնէ Վսակ. 174), նաև tafla, tailan, հսւ. dafina, բուլգ. dafinū, սերբ. dafina ալբան. dahn ևն։-Հիւբշ. էջ 345։


Շողոքորթ

• «կեղծաւոր, քծնող». մէկ ան-գամ միայն գործածուած է Ոսկեդարեան ռրականութեան մէջ՝ շողոքորթ առնել ումեք ոճով (Ոսկ. սղ. ՀԱ 1917, 27). աւելի լա-ճախական է յետոյ, ինչ. Պիտառ. Նար. Կլի-մաք. (գրուած է շողաւքորթ Սասն. էջ 55), որից շողոքորթել Յճխ. Դիոն. ածայ. Երզն. մտթ. շողոքորթանք Ճառընտ. շողոքորթու-թիւն Ասող. Գր. հր. արդի գրականում ոմանք գրում են շողոքորդ, իբր թէ կազմուած -որղ մասնիկով *շողոք արմատից։


Շուշան (աց)

• , ի-ա հլ. «շուշան ծաղիկը, լտ lilium candidum L» ՍԳր «փխբ. բուրվառի վերին խուփը, որ երեք թելերով կապուած է մարմնին» Ճառ ինչ (Հացունի, Պատմ. տա-րազի, էջ 354). որից շուշանագործ Գ. թագ. է. 19, 22. շուշանափայլ Անան. եկեղ. Գնձ Տաղ. թուշանաբեր Թէոդ. կուս. շուշանազարդ Ոսկ. կտրծ. շուշանաբոյր (նոր բառ) ևն։


Ռաբբունի (նւոյ)

• «տէ՛ր իմ, վարդապե՛տ իմ» Մրկ. ժ 51. Յհ. ի. 16 ևն. գրուած է նաև ռառունի Յհ. ի. 16. Մագ. Շար. ժմ. րարուն Շնորհ. Գնձ. Նար, որից րաբունապետ ժմ. (հրաբունապետ՝ Շողակաթ, էջ 33), րաբու-նական Օրբել. Շար. Տաղ. րաբունարան Օր-բել, հրտր. Էմինի, էջ 82. րաբունել Գնձ. Տաղ. Սիսիան. ևն։