adj. gr.

male;
masculine;
—ք, cf. Առականք;
—թիւ, odd;
— or արեկան, jaundice.

adj.

ἅρρην, ἁρρενικός, ἁρσενικός virilis, masculinus որ եւ ԱՐՈՒԱԿԱՆ. Սեպհական արուաց, եւ արանց. առնի. առնացի. արիական.

Արական ազգ։ Արական բնութիւն, անդամ. (Փիլ. ՟ժ. բան.։ Մագ. ՟Ծ՟Ը։ Յհ. պաւլ։)

Մերով իսկ արական երգով պարել ողբս. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Փարաւովն զարուսն հեղձուցանէր, եւ սատանայ զարական միտսն. (Տօնակ.։)

Արք անուանէ զնոսա վասն ուժգնութեանն. քանզի արական անուն՝ զօրութեան է նշանակ. (Լմբ. սղ.։)

s.

ԱՐԱԿԱՆՔ. գ. իբր Առնի անդամք.

Ի հալածանս կտրեցան արականքն։ սատակել իբրեւ զթշնամիս հասարակաց բնութեան մարդկան զխզիչս արականացն հրամայողաց. (Կանոն.։ Սարկ. հանգ.։)

ԱՐԱԿԱՆ ԱՆՈՒՆ. Ըստ քերականաց է Բառ յայտարար արուի. այլ ըստ յն. երբ. եւ այլն, է յայտնիչ նաեւ լոկ յանգի ձայնից՝ պիտակաբար որոշելոց ի սեռս սեռս. Տե՛ս (Հին քեր.։)

Եկեղեցի՝ իգական անուն է, եւ ո՛չ արական. (Լմբ. սղ.) իմա՛ ըստ յն. այլ ի մեզ յաւելուածով ասի, մայր եկեղեցի, կամ հարսնացեալ, եւ այլն։

ԱՐԱԿԱՆ ԹԻՒ. Ըստ թուաբանից է կոճատ, անզոյ. որպէս եւ իգական կոչի դարն, կամ զոյգն.

Վեց թիւդ յերկուս ճեղքեալ՝ արականս զնոսա գործէ, երեք գոլով. քանզի երկու թիւն իգական է, եւ երեքն արական. (Մագ. քեր.։)

Հնգեակն ունի եւ զարականն եւ զիգականն. զերիսն՝ արական, իսկ զերկուսն՝ իգական. (Մագ. ՟Ձ՟Դ։)

s.

ԱՐԱԿԱՆ. գ. որ գրի եւ ԻՐԱԿԱՆ. լաւ եւս Արեկան. Պ. էրէքան, էրաքան. եբր. էրագօն. Անուն ախտի. դալուկն.

Ընծայի իւրմէն արական, որ է մարմնոյն դեղնիլն։ Սեւ իրական կամ արական, որ է դեղնանալն։ Իյարականէն, ի լերդին ցաւոյն, եւ ի կալուածոյն. (Մխ. բժիշկ.։)

• , որ և արեկան, իրական «դա-լուկ, դեղնցաւ» Մխ. բժշ. 93, 114։

• = Արաբ. [arabic word] irqān, որ Կամուսի ա-րաբերէն ընդարձակ բառարանը (թրք. թրգմ. Բ. էջ 863) ա՛յսպէս է մեկնում. «Մե տե-սակ կարմիր ծառի անուն է, որ թրք. գըզըլ աղաճ կոչուածն է. նաև նշանակում է հի-նաւ. նաև նշանակում է քրքում. նաև նշա-նակում է աղբերաց արիւն կոչուած դեղը. նաև նշանակում է մի տեսակ հիւանդութիւն՝ ռր բոյսերին է պատահում, նրանց հիւթն է ապականում, դեղնեցնում և անպիտանաց-նում է. և թրք. սաէ «ցորենի դեղնախտ» է կոչւում. այս հիւանգութիւնը մարգոց էլ է պատահում և կոչւում է նաև araqān, iriqan. nrūcān arq. arqān, urāq, yurqan և սա շատ ծանօթ մի բառ է. բժշկութեան մէջ յայտնի է yarqān ձևով և տճկ. կոչւում է սարըլըգ «դալուկ»։-Բառը բնիկ արաբերէն է և թէև Կամուսը վերի հատուածում ❇ arq «ան-քուն մնալ» արմատի տակ է դնում, բայց այս յայտնապէս սխալ է։ Բառը ծագում և ևեմական ❇ [arabic word] yrq «կանաչ» արմատից (ինչպէս ուղղում է յետոյ նաև Կամուսը՝ հտ. Գ. էջ 69), որին պատկանում են նաև ասուր. arāqu «կանաչիլ, դժդունիլ», amur-riqanu «դալուկ», ասոր. [syriac word] mriqanā, եբր. [hebrew word] yeraqōn «դալուկ», արաբ. [arabic word] ︎ irqān «հինա, քրքում» կամ բայական գոր-ծածութեամբ «մազին, միրուսին հինա դնել, քրքում քսել, դեղին ներկել» (տե՛ս Կամուս. թրք. թրգմ. Գ. էջ 639)։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է պրս. էրէքան, էրաքան, եբր. էրաքօն։ Karst, Յուշարձան, էջ 402 թրք. yarakan «դալուկ» և սումեր. ara «դեղին» բառերի հետ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ագարականամ

Անհանճարական, ի, աց

Գաղափարական, ի, աց

Երիվարական, ի, աց

Թանգարական, ի, աց

Լուսագարական, ի, աց

Համբարական

Հանճարական, ի, աց

Հարստահարական, ի, աց

Հրաժարական, ի, աց

Հրապարականախատ

Հրապարականէծ՞՞՞լինիմ

Ձիավարականն

Մատակարարական, ի, աց

Մխիթարական, ի, աց

Յանձնարարական, ի, աց

Յարմարական, ի, աց

Յիմարական, ի, աց

Յօժարական, ի, աց

Նախարարական, ի, աց

Voir tout