Your research : 60 Results for գամ

Entries' title containing գամ : 101 Results

Definitions containing the research գամ : 606 Results

Փաղ, ից

s. zool.

s. zool. phalarope, sea-duck.

• «մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի. Ոսկ. փիլիպ. «Որպէս սոխակն և ճը-պուռն և փաղն և յուշկապարիկն» (յն. կա-րապ և սոխակ)։

• «կից, յար, միացած». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են կազ-մըւած փաղել «միացնել, յարել, շարակցել» Մագ. և Երզն. քեր. փաղութիւն «պարբե-րութիւն, շաղկապումն» Մագ. ի փաղ գալ «ոչխարների զուգաւորիլը» Վստկ. 216 (Ա-լիշան՝ Վստկ. 262 հասկանում է «յղանալ». ըստ իս «զուգաւորիլ». հմմտ. շան կցուիլ), աւելի յաճախ գործածւում է իբր նախա-մասնիկ՝ համապատասխան բաղ, համ, նոյն մասնիկներին. օր. փաղանուն «հա-մանուն» Անյ. պորփ. Արիստ. ստոր. Թր. և Երզն. քեր. փաղակերպ «համատեսակ, նոյնակերպ» Դամասկ. փաղասեռ «նոյնա-ռեռ» Նիւս. բն. փաղառութիւն «վանկ» (ըստ յն. συλλαβή «միասին առնելը») Փիլ. ել. Պղատ. տիմ. ևն։ Ըստ իս այստեղ են պատ-կանում նաև 1) կաւափաղաղ «կաւով շա-դախուած» Յհ. կթ. 277. հմմտ. տակը գւռ. փաղաղել բառը. 2) փաղփիլ (ուղղել *փաղ-ղիլ=փաղաղիլ) «շաղախիլ, ապականիլ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լմբ. մատ. 184. «Նոյնպէս և փռանգք, զի տեսին զժառանգաւորս ի կանայս գիճութեամբ փաղփեալ, և զնուէրս եկեղեցւոյ ի պէտս որդւոցն ծախեալ, բար-ձին զունելն նոցա կանայս». (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 124). 3) փաղել «լարմարել, յօդել, տարքել»։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սոկր. էջ 451. Այլ զի և եկեղեցւոյն հայհո-յութիւն և թշնամանս փաղեաց։ Բնագիրն ունի ձλλ' ὅτι ϰαὶ τῆ ἐxϰλησια βλασφημίαν ή πραςίς ϰαὶ δβριν προύš ένησεν (Socr. Eccl. hist. Oxford 1893. էջ 234), ուր առո-րագծեալ բառը (προζενὲω) թէև հին լեզւով նշանակում է «հիւրընկալել, հիւրընկալուիլ, միջնորդել, առաջնորդել, հայթայթել, մե-քենայել», բայց բիւզ. յն. նշանակում է «պատճառել, առթել, անել, to cause, to ef, fect, to do» (Sophocles 933)։-4) փաղա-զան (նորագիւտ բառ. չունի ՆՀԲ) «համա-սեռ, համածնունդ» Պղատ. տիմ. 90 (բնա-գիրն ունի հυγγενες, որ է συγγενὴς, տե՛ս platonis onera paris 1883 հտ. 2, է, 206, տող 47), որի դէմ յետոյ գտնում ենք բա-ղազան Պղատ. տիմ. 115 (յոյնն ունի նոյն բառը՝ էջ 216, տող 31), որով իմացւում է փաղ-բաղ մասնիկների նույն լինելը։


Փամփուշտ, փշտի

s.

bladder, vesicle;
— ապակեղէն, balloon;
— հրետի, gun cartridge;
— հրաձիգ, fusee;
cf. Հրատիկք;
— լողական, air-bladder.

• Յն. πομφός բառի հետ համեմատեց նախ Justi, Dict. Kurde էջ 74 հ։։ փոշտ, բայց ո՛չ փամփուշտ։ Ուղիղ մեկնեց նախ Տէրվիշ. Նախալ. 92, որ դնում է սակայն փամփ-ուշտ և կցում է լիթ. pámti «ուռիլ», pampalas «ու-ռած» ռառերին։ Bugge, Btrg. 20 ան-կախաբար յն. πομφός ձևի հետ։ Նոյնը կրկնում են ուրիշներ. վերջին անգամ


Փայծաղն, ծաղան

s.

spleen, milt.

• з, 774-9 մերժում է, իսկ Arm. Gram. յիշած անգամ չէ։ Karolides, Γλ. συγϰρ. 96 իրար է կցում փայծաղն, պայուսակ և կապադովկ. πεῖσάχε «փայծաղ». արմատը դնում է φυς, pus, φύοϰα, լտ. pusula, լիթ. pusti, սանս. pustus, լտ. spuma, spirare։ Վերի ձևով են ընդունում Meillet-ի հետ՝ Vendryès MSL 18, 310, Walde 429 ին։


Փանաք, ի

cf. Փանաքի.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sphn-«կարօտ կամ պակասաւոր լինել» արմատից, ոռ pn-կամ spn-, spen-ձևով գտնւում է նաև յունարէնում. հմմտ. οπάνιος «քիչ, հազու-ագիւտ, սակաւ, անբաւարար, չնչին, ոդռո-մելի», οπανός «քարց, մազկարօտ», οπάνις «պակասութիւն, սակաւութիւն, աղքատու-թիւն», οπανίως «քիչ անգամ, հազիւ իմն», οπανίζω «ցանցառ լինել, պակասութիւն ու-նենալ, պակասիլ», ήπανία «պակասութիւն». πείνη. πεῖνα «քաղց», γεωπείνης «սակաւա-հող» (Boisacq 890, 756, Walde 553, Po-korny 2, 8 և 661)։ Հայերէնի մէջ -աք, -աքի մասնիկ է, ինչպէս արմատաքի։


Փաս

s.

pitcher, jug.

• «պատիւր պահել, նրա յարգը ճա-նաչել». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Քուչ. 91.-«Առիւծն առիւծին մսէն թէ հազար որ տան նա չուտէ. գէմ ինքն ալ առիւծ եղեր, զառիւծն փասն կու պահէ»։


Փարատ

adj.

detached, disunited, dispersed, removed.

• Bugge, Beitr. 20 և IF 1, 452 յն. ეποράς, սեռ. თποράδος «ցրուեալ», οπεtρω «ցանել, ցրուել» բառին ցեղակից. արմատը փար= σπειρ-իսկ -ատ =-«δ-մասնիկ է։ (Ընդունում է Brugmann, Grdr2. 1, 510, յիշում է Boisacq 894)։ Meillet MSL 8, 294 հմմտ. հյ. սփիւռ և սանս. sphuráti, parpharat, phaγati «արձակել, փայլատակել»։ Հիւբշ. 494 և IF Anz. 10, 49 յիշում և մերժում է երկուսն էլ։ Հիւնք. վարատել, վտարել ձևերից։ Karst, Յուշարձան 403 սու-մեր. bar «կտրել, բաժանել»։ Վերջին անգամ Meillet BSL հտ. 31, л 93. էջ 51 հնխ. sper-, spher-արմատից, որի տակ են գնում նաև յն. σπεἰρω «ցանել», սանս. sphuráti «ոտքով խը-փել», նաև հյ. սփիռ, սփռել, սպառ-նալ։-Հնխ. spher-«ցրուել, ցանել» ար-մատի տակ է դնում նաև Pokorny 2, 670։ Պատահական նմանութիւն ունի վրաց. უარატიხი փարատինի «ցնցոտի, կտոր». օր. փարատինի քաղալդիսա «թղթի կտոր»։


Փարելի, լւոյ, լեաց

adj. s.

affecting, moving, touching;
amiable, dear;
offscum, offscouring, cf. Ջնջան;
— առնել, ասել, to conjure, to beseech, to entreat, to beg, to supplicate.

• «ջնջան, ջնջոց, սրբիչ, քուրջի կտոր». մէկ անգամ ունի Ա. կոր. դ. 13։ «իբրև առակ նշաւակի եղեաք ամենայն աշ-խարհի, ամենեցուն փարելի լինել մինչև ցայժմ». յն. περίϑημϰ «աղտ, սրբուած կեղ-տը»։


Վարար, ի, ից, աց

adj.

lascivious, wanton, unchaste.

• «յորդ, զեղուն» (գետի, ջրի համար ասուած). հնում առանձին չէ աւանդուած, բայց սրանից ունինք գետավարար, նորա-գիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Օրբել. էջ 31. «Երանելին Տիրոտ ի գետավարարս հանապազ նշան խաչի ա-րարեալ՝ անցանէր ընդ գետն աներկեղա-բար». նշ. «գետի յորդիլը, ջրերի զեղուլը կամ յորդած գետ»։ Հմմտ. յաջորդը։

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն ի հլ.) «վաւաշոտ, արուին հետամը-տող կին կամ մատակ անասուն» Խոր. Բ. 32. Մագ. թղ. 59. Միխ. աս. 199. Նոնն. 13 («իգամոլ անասուն»), Սարկ. հանռ. Սամ անեց. 44. որից վարարել «շուայտիլ, խև-նեշանալ, ցոփանալ» Փիլ. լիւս. Լաստ. ժէ, (տպ. 1844, էջ 72 վարանէր)։ Բառիս երկ-րորդ ձևն է վրիրակ, որից ունինք վրիրակ խաղալ «խենեշանալ, պոռնկանալ» Նորա-գիւտ Յայտ. ժը. 9. վրիրակութիւն «խենե-շութիւն, ցոփութիւն» Նորագիւտ Յայտ. ժը. 3. վրիրակել «ցոփանալ» Նորագիւտ Յայտ ժը. 7 (սրանց դէմ այլ ձ. վիրարկ, վիրար-կութիւն)։

• ՆՀԲ զհետ վարիլ ձևի՞ց։ Հիւնք. վա-րազ բառից։ Նորագիւտ վրիրակ ձևը գտաւ ու մեկնեց նախ Հ. Բ. Սառ-գիսեան, Քնն. Յհ. Մանդ. Վենետ. 1895 էջ 44, յետոյ Ֆ. Մուրատ, Յայտ. յովհ. էջ 289, և վերջին անգամ Տաշեան ՀԱ 1906, 77։ Այս երկու բառերի հետ կապ ունի՞ արդեօք ուտ. վար «կատաղիլ»։


Տիտան, այ, ի

s. chem.

cf. Տիտանիք;
Titan;
titanium.

• «դայեակ, սնուցիչ» Պղատ. օրին 225, Մագ. թղ. 143. որ և տիտանի «դայեակ» Պղատ. օրին. 352. որից տիտանել «դայեկել, անուզանել, հրահանգել» և տիտանեան դա-յեակ «սնուցիչ դայեակ» Մագ. գամագտ. (տե՛ս ՀԱ 1911, 556 և 726)։


Տոգոր, ից

s. fig.

imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.

• . անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։


Տորգ, ի

s.

cob-web, spider's web.

• «սարդի ոստայնի հիւքը», մէկ անգամ ունի Վեցօր. 121 (Եկեսցէ յարեսցէ ի տորգս սարդիոստայնի). ուրիշ վկայութիւն չկայ։ Նախնական իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «ցանց կամ հիւսք», այլ, ինչպէս տակի գաւառական ձևերից երևում է, «ոս-տայնանկի փայտեայ կազմած, ոստայն», որ յետոյ փոխաբերաբար անցել է սարդի ոս-տայնին։ Ըստ այսմ բառս դառնում է՝


Տուայր, ի

s.

wedding presents;
dower.

• Հներից Մխ. դտ. էջ 289 տալիս է արդէն ուղիղ բացատրութիւնը՝ փեսի կողմից աղջկայ հօրը տրուած օժիտի համար գրելով թէ «առ մահմետական-սըն... կոչի մահր, նոյն և այս առ հռով-մայեցիսն տուայր կոչի»։ ՆՀԲ մեկնում է (հայերէնով ստուգաբանելով) «տու-եալն յառնէ»։ Ուղիղ մեկնեց նախ Խա-լաթեան, Ծրագիր ազգագր. էջ 96։ Կոս-տանեան, Ազգ. հանդ. ժգ. 132 յն. δωρεαl նոյնը նաև Ադոնց, Aрм. Юстин. 190. Karst Դատաստն. II 104։ Սխաւ-ւում է Pedersen, Հայ. դր. լեզ. 197 դնելով բառս տուար, տաւար բառից։ Ուղիղ է Meillet IF Anz. 22, 16։ Վեր-ջին անգամ՝ նախորդներից անտեղեակ՝ Աճառ. Արրտ. 1910, էջ 178։


Տրեխ, աց

s.

sandal;
wooden-shoe, clog;
— հովուի, calage.

• -Շատ նման է հնչում արաբ. ❇ tiraq «կօշիկի կաշի. 2. արաբական փա-պուճի վրայ գամուած կաշիի թերթերից իւրաքանչիւրը, 3. վահանը պատելու հա-մար կլորակ կտրուած կաշի» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 11). բայց սրանց յարաբե-րութիւնը իրար հետ՝ չեմ կարող որոշել։-Աճ.


Տրիգոն, ի

s.

pastinax, puffin, poison-fish, sting-ray.

• «վահանաձև տափարակ մի տե-սակ ձուկ, կատուաձուկ, pastinaca raja L». մէկ անգամ գործածում է Վեցօր. 153. «Այլ և խայթոցք տրիգոնին, որ է ձուկն ծովուն, որ և յետ մահու իւրոյ մեղանչական է». ու-րիշ վկայութիւն չկայ։


Տրմուղ, մղի

s.

inexperienced, inexpert, raw, unpracticed, new;
untamed, wild.

• (սեռ. ի) «անվարժ, դեռ չլծուած ձի, եզ (նաև վզի համար ասուած)» Երեմ լա. 18. Ոսկ. մ. ա. 6. և եբր. լա. Բուզ. 262. Եւս. պտմ. Սեբեր. 185 որից տրմոու-թիւն Ոսկ. մ. ա. 6 և կրկնութեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ. 209 (երկու անգամ), որից և կրմուղ (ի հլ.) Ոսկ. մ. գ. էջ 54. Կիր. պտմ. էջ 132, կրմղութիւն Դիոն. երկն.։


Ցախիճան

s. adj.

s. adj. maple-wood.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Պիտ. հա, ըստ Լեհ. «Ըմպեն ցախիճանի նուագօք զհամեղ գի-նիս»։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են «ցախի փայտէ շինուած»։ Բառ. երեմ. էջ 316 էլ ունի ցախ-խէծան «ծաղերմայր կամ մատնեղևին», ո-րով անշուշտ բոյս է հասկանում։


Ստրատ

cf. Զօրավար.

• «զօրապետ». մէկ անգամ ունի Բուզ. ե. 5։


Ստրատիգին

cf. Ստրատիգիոն.

• «զօրա-պետի օթևանը». մէկ անգամ ունի Խոր. բ. 85, իբր օտար բառ. «Շինեաց յիշատակ իւր զասացեալն ստրատիգին, քանցի ի նմա զպատերազմականսն յօրինեաց կազմու-թիւն»։


Ստրատիգիոն

s.

general's tent, habitation, or quarters, head-quarters.

• «զօրա-պետի օթևանը». մէկ անգամ ունի Խոր. բ. 85, իբր օտար բառ. «Շինեաց յիշատակ իւր զասացեալն ստրատիգին, քանցի ի նմա զպատերազմականսն յօրինեաց կազմու-թիւն»։


Ստրոմ

s.

strombus, turbinite, (a testaceous univalve).

• «պտուտկած ձևով մի խեցե-մորթ». մէկ անգամ ունի Վեցօր. էջ 140. «կոնքն և կտինքն և կոքղիք և ստրոմք»։


Սքինոս

s.

sedge, rush;
rush-rope.

• Ուղիղ մեկնեց ՀՀԲ։ Չունի ՆՀԲ. իսկ ՀԲուս. նոյն է դնում նախորդի հետ՝ նկատելով հանդերձ թէ խիժաբեր ծառն ու ևնիւնը տարբեր բաներ են։ Վերջին անգամ ուղիղ մեկնեց Նորայր ՀԱ 1924 73։


Սօսաւիւն

cf. Սօսափիւն.

• կընութեամբ սափսափիւն և փ-ը ձայնաւո-րից յետոյ ւ-ի վերածուելով՝ սաւսափիւն, սաւսաւիւն (իմա՛ սօսափիւն, սօսաւիւն). հմմտ. թօթափել, շօշափել կազմուած թափ, շափ արմատներից։ Սօսափիւն բառի երկ-րորդ նշանակութիւնը «վախ, երկիւղ, սար-սափ» և միանգամայն խարխափ, թարթափ, կարկափ, գարգափ, շարշափ բառերի հա-մեմատութիւնը (կազմուած խափ, թափ կափ, գափ, շափ արմատներից)՝ ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև սարսափ «երկիւղ», որ կազմուած է սափ արմատից՝ սար յաւելականով։ Ըստ այսմ սափ արմատի բուն նշանակութիւնը լինում է «շարժիլ, երերալ», որից «դողալ, վախե-նալ»։


Վակասիր

adj.

sticking.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Նար. տաղ. 482. «Քրքում վակասիր պտուղն սնանէր խուռն տերևով»։ ՆՀԲ հա-մարում է «թերևս որպէս վականաև հա-ռուն» կամ իբր սիր «խոնաւութիւն, մեղմ, թոյլ, կանացի». ԱԲ մեկնում է «կպչող», ՋԲ չունի։


Վեռ

adj.

cf. Խեռ.

• «կամապաշտ, վէս». անստոյգ բառ. մէկ անգամ ունի Ախտարք. «լինի վեռ, կա-մապաշտ, լեզուանի»։ Թերևս պէտք է ուղղել խեռ կամ վէս։


Տապակ, աց

s.

frying-pan;
cf. Վահանակ.

• , ի-ա հլ. «մի տեսակ վահանաձև զարդ, որ և վահանակ». մէկ անգամ ունի Ա. մկ. դ. 57. «Ջարդարեցին զկոնքս ... ոս-կի պսակօք և ոսկւովք տապակօք»։ Սրանից է տապակեալ «վահանակներով զարդար-ուած», որ մէկ անգամ ունի Բուզ. զ. 2. «Եւ ինքն Զաւէն աթինեալս և զտապակեալս և զժապաւինեալս նարօտօք ագանէր»։


Տառ, ից

cf. Տարր;
letter, character;
letter, episite;
book;
աստուածեղէն —ք, the Holy Scriptures;
մարգարէական —ք, the prophecies;
—ք կանոնականք, canons, constitutions, statutes, written laws.

• «նեղսիրտ». նորագիւտ բառ, որ եր-կու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճթ և ամ. 253. «Ջի մի՛ իցէ նեղտիրտ և տառ բարուքն, տեսեալ զինքն ի չքաւորու-թեան ստեղծեալ. այլ տեսցէ զամենայն կա-տարեալ, զի արձակ և առատ բարուք սնա-նիցի և վայելեսցէ։ Ագահն թեպէտ ընչիւք մեծատուն լինի, այլ մտօքն սին և տառ և ծակաչք»։

• «մնջեղ (érable) ծառի սերմը կամ հունտը». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ու-նի Վստկ. 36. «Զմնջեղ ծառոյն սերմն, և իւր տառ ասեն, ի սոյն ժամս պարտ է քաղել և ցանել»։


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

• . անծանօթ բառ, որ մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Վաղա-գոյն առաւօտուցն ի դարիթիւրէ եկայք. զի վաղիւ անդ մովպետան մովպետ ռատ յազէ». (այսպէս ունին տպ. Վենետ. 1859, էջ 141 և 1864, էջ 321. միւս տպագրութիւններից Վե-նետ. 1828, Պօլիս 1873 ունին ի դարիթիր. Թէոդոսիոյ տպ. ունի ի դարիթիր)։


Վուշ, վշոյ

s. mar.

flax;
tow, hards of flax, flaxen tow, stuffing;
oakum.

• ՓՈԽ.-Գնչ. vuš «կտաւ, վուշ», որից yu-šeskoro կամ vušengoro «վշագործ, վուշ պատրաստող կամ ծախող». (Paspati ոռում է vus կամ pus և հանում է սանս. buša, yu-sa «յարդի մանրուք» բառից, որ անյարմար է։ Առաջին անգամ Muller SWAW 66, 278 դրաւ հայերէնից)։


Վռզող

adj.

headlong, rash, bold, rebellious.

• «յանդուգն, ապստամբ». ունի մի-այն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. հռովմ. 189. «Աստ խոնարհ լինիս, իսկ յետ աղօթիցն վռզող և ստամբակ»։-Ար-մատը վոզ-գտնւում է թերևս նաև վոզքիթ «դուրս ցցուած քիթ» բառի մէջ՝ Վստկ. 198. հմմտ. նաև պռզող։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

• «արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։


Տամալ, ոյ

s.

cf. Տամալի.

• = Ասուր. ta. lū, tamlīu «terrasse, պա-տրշգամբ», որ յառաջանում է malū «լցրած, լիցք» բառից (տե՛ս Muss-Arnolt. Ass. Handwb. 1169, 544)։-Աճ.


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Ջղ. շուտ, Ալշ. Երև-Մշ. Ննխ. Ռ. լուդ, Մրղ. շուտ, շուէտ, Վն. շոտ, Ագլ. Շմ. շիւտ, Սլմ. շուէտ, Սվեդ. ուշէդ։ Որովհետև բառս երկու տարբեր նշանակու-թիւն ունի («կանուխ» և «արագ»), որոնք շատ անգամ իրար հետ շփոթւում են, Ղրբ. զանազանութիւն դնելով գործածում է շիւտ «կանուխ» և լի՛ւշիւտ (<շուտ-շուտ) «արագ, յաճախ»։ Նոր բառեր են շուտահաս, օուտ-հասուկ, շուտկեկ, շուտմաշ, շուտուց կամ շուտունց։


Շորիկ

adj.

giddy-pated, wandering.

• . մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 20. «Այն բանքն յունկն զօրավարին Պարսից հասանէին ի բերանոյ շորիկն շոգմոգն տի-րանենգն Փիսակայ». բուն նշանակութիւնը անստուս է. մօտաւորապէս միայն երևում է որ անարգական ածական է։


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

• «շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ)։


Շումրայ, ից

s.

wild fennel.

• «վայրի սամիթ, ռազիանէ կամ ռեսէնէ». մէկ անգամ ունի Վեցօր. թ. 186՝ բացատրութեամբ հանդերձ. «Շումրայ, այս-ինքն է սամիթ վայրենի»։ Լաւագոյն ձեռա-գիրն ունի շամրայ ընթերցուածը (այլ ձ ջամրա)՝ ըստ Նորայր ՀԱ 1923, 162։-Մի Աղօթագրքում գրուած է նոյնը շամրաս և համարուած է ծաղիկ. և սրա հետ էլ թերևս նոյն է շամրաշ ծաղիկը՝ ըստ Նորայր (անդ)։ -Տե՛ս նաև շիմար.


Շուն, շանց

s. fig. ast.

dog;
adulterer or adulteress;
Canis Major;
cf. Շնիկ;
մատակ —, bitch;
— անպիտան, cur;
— որսորդ, hound, terrier, ranger;
որսական — ոտնակառոյց, setter, pointer, setting-dog;
— մազեղ, գանգրամազ or լուղակ, water-dog;
— մեծականջ, long-eared dog;
— տնպահ, house-dog;
— պահապան, watch-dog;
պահապան — հովուաց, mastiff dog;
ցլամարտ —, bull-dog;
շան լակոտիկ, fisting cur;
— մատնիչ, խեռ, խածանող, կատաղի, a treacherous, snarling, biting, mad dog;
խշտի or խղիկ շան, dog-hole, dog-kennel;
կերակուր շան, dog's-meat, dog-porridge;
ոջիլ շան, dog-louse;
վազք շան, dog-trot;
ցնկնիլ շան, to whelp, to litter, to bring forth;
տալ կամ արկանել շանց, to give or to send to the dogs;
կերակուր լինել շանց, to go to the dogs;
— հաջէ, ոռնայ, կաղկանձէ, ղօղանջէ, կռնչէ or մռմռայ, the dog barks, howls, whines, yelps, growls;
խոնջեալ իբրեւ զ—, dog-weary, tired as a dog;
— հաջան՝ չէ խածան, a barking dog seldom bites.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'uón-ձևից, սեռ. k'unós. սրանց ժառանգներն են վեդ. çuva, çuvan-, սանս. çvá, çván-(սեռ. çunas) զնդ. spā (սեռ. sūnō), թոխար. ku, յն. ϰον (սեռ. ϰονος), լտ. canis (ֆրանս. chien և. տալ. cane, ռում. cáne), հհիւս. hundr, գոթ. bunds, հբգ. hunt, գերմ. hund, անգլ. hound. հոլլ. hond, լիթ. szն (կարդա՛ šuō, սեռ. szuns). լեթթ. suns, հին պրուս. sunis, ռուս. լեհ. suka («էգ շուն». իսկ ռուս. coбакa փոխառեալ է թերևս մարերէնից՝ Սկիւթացոց միջոցով), հիռլ. cն (սեռ. con), կիմր. ci, կորն. ki, բոլորն էլ «շուն» նշանակութեամբ (Walde 122, Trautmann 310, Boisacq 541, Ernout-Meillet 138, Pokorny 1, 465)։ Իռա-նականում -ka մասնիկի յաւելումով ձևացած է՝ spaka, որից մար. σπάϰα (τὴν ϰύνα ϰαλέουσι σπάϰα Mῆδοι «զշուն կոչեն Մարք՝ սպակա» Հերոդ. 1, 110) և յգ. σπάϰαδες Հեսիւք., պրս. ❇❇sag, պհլ. sak, sag, քրդ. seh(=se), յգ. san, աֆղ. spai (Horn § 743)։ Հայերէնի մէջ շ համապատասխանում է հնխ. k'i ձևին. այս մասին եղած ընդարձակ վիճաբանու-թեանց վրայ տե՛ս Osthoff-ի մենագրութիւնը շուն բառի մասին՝ Etym. Parerga 1. 199-278, մանաւանդ էջ 229-240, Pedersen Նը-պաստ, էջ 6 և վերջին անգամ Lidén, Յուշար-ձան 381-8։-Հիւբշ. էջ 480։


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

• «յանդուգն, լիրբ, անզգամ», որից շշտութիւն, շշտաբար. երեքն էլ գիտէ միայն նեոսէսովիչ, Բառ. լտ.-հալ. էջ 534-5։


Շուփ

s.

suspition;
cf. Շփումն.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածուած է Լծ. ի վերլծ. Պորփ. «Հոմանուն բարի. ի շուփ, որ չէ իսկապէս և ի կարևոր՝ որ է ստոյգ բարի»։ ՆՀԲ համարում է «կաս-կածելի», ԱԲ «կասկած, կասկածելի, խառ-նակ»։


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

• «բարբաջանք, շատախօսութիւն, փուճ խօսքեր». մէկ անգամ ունի Ճառընտ. (գրուած շաւշանք, շուշանք)։ առանձին անգործածական, որից կազմուած են շօշափել ՍԳր. (գրուած է շաշափել Տի-մոթ. կուզ, էջ 93). շօշափելի Ել. ժ. 21, Եբր. ժբ. 18. շօլափական Նիւս. բն. դիւրաշօշա-փագոյն Փիլ. լին. խաւարաշօշափ Տօնակ. մեղկաշօշափ Յհ. կաթ.։


Սոճի

cf. Շոճի.

• «վայրի պիստակենի, pinus» Արիստ. i-204s աշխ. Մագ. թղ. 221. որ և շոճ Ագաթ. շոնի նոնն. էջ 81. Ածաբ. կարկտ. և կիպր. Պղատ. օրին. 118. Պտմ. վր.-շոճի ձևի մէջ շ ծա-գած է նախաւոր ս-ից՝ յաջորդ ճ-ի ազդեցու-թեամբ. հմմտ. աստուճ>աշտուճ, աստի-ճան>աշտիճան, *պատսաճ>պատշտհ. և մինչև անգամ գւռ. սուջուխ>շուջուխ։


Սուարիմ

adj.

vile, bad.

• «ժանտ, վատ տեսակի (թուզ)» մէկ անգամ ունի Երեմ. իթ. 17. «Արարից սդոսա իբրև զթուզ ժանտ սուարիմ, որ ոչ ուտիցի ի ժանտութենէ իւրմէ»։ Սխալ է մեև-նում Մխ. երեմ. «Սուարիմ, անառանահաս որ է յետին գերութիւն»։


Սուրճ, սրճոյ

s.

coffee;
— անապակ, black -;
— կաթնախառն, — and milk;
— ջրախառն, strong -;
ժամ սրճոյ, coffee-time;
եփել, ըմպել —, to make, to drink coffee.

• «խահուէ, կոֆէ»։ Նոր ժամանակի բառ, որից սրճարան, սրճագործ, սրճեփ. սրճարանապետ, սրճաման, սրճաղաց, սրճա-մոլ ևն։ Սուրճը ժԵ դարում Եթովպիայից սկսեց տարածուել ամբողջ Արևելքում, որից անցաւ Եւրոպա։ Բառիս հնագոյն գործածու-թիւնը 1787 թուից ունի Ջուղ. էջ 203՝ երկու անգամ. «Տան նմա սուրճ, այսինքն ղահֆա առ ի ըմպել. և երբ աւարտեաց զարբումն սրճոյն, այսինքն ղահֆային...» և 1788 թուից (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. էջ 110)։


Սպաթար, ի

s.

chief-hangman.

• = Յն. σπαϑάριος, որից լտ. spatharius «թրաւոր», վրաց. სმათარი սպաթարի, «զի-նեալ, զինւոր». ծագում է յն. σπαϑή «թուր» բառից։ Սեբ. 114 ունի նաև սպաթար և կանտիտատ, որ ծագում է յն. σπαϑαρόϰανδιδά, τος բառից և որի դէմ ԺԱ դարու մի առձա-նագրութեան մէջ ունինք երկու անգամ սպա-թար կանկիտատ (Վիմ. տար. էջ 27)։-Հիւբշ. 380։


Սպատաղանք, նաց

s.

softness, luxury.

• «փափկութիւն, բարեկեցու-թիւն». մէկ անգամ ունի Կիւրղ. ել. «Որ յեր-կուց նիւթոց իցէ, սպատաղանաց հանդերձ իցէ»։


Սպարապետ, աց

s.

generalissimo, general in chief.

• = Հպրս. *spāδapati-, պհլ. [other alphabet] ︎ spāhpat, պրս. [arabic word] sipahbaδ, ︎ sipāhbaδ «սպարապետ», կազմուած spāh «բանակ»+pat «պետ» բառերից։ Արշակու-նեան շրջանին բառս տուել է հյ. սպարա-պետ, իսկ աւելի նոր սասանեան շրջանին՝ երկրորդ անգամ փոխ առնուելով՝ եղել է ասպահապետ։-Հիւբշ. 240։


Սպետափառ

adj.

noble, chivalrous, gallant.

• . մէկ անգամ ունի Արծր. հրտր. Պատկ. 303. «Հեր գլխոյ նորա ուղե-բեկ (իմա՛ աղեբեկ) ջոկացեալ ի վերայ սպէ-տափառ ճակատուն»։ Բառ. երեմ. էջ 290 մեկնում է «պայծառ»։ Անշուշտ պէտք է հասկանալ սպիտակափառ «ճերմակ, պայ-ծառ». Ագաթ. Խոր.։


Սպէտ

s.

cf. Սապատ.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Արշ. «թագուցաւ յինէն գործս և եդաւ ի սպէտ մորթեղէն տապանակիս ի Սամուէլէ և ընկեցաւ ի խաղս գրանոցիս»։ ՆՀԲ համա-րում է նոյն ընդ սապատ «կողով»։


Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։


Սռնակալ, ի

s.

cf. Սաթ.

• «ելեկտռոն, սաթ». ունի միայն ԱԲ. երկու անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք. էջ 590. «Ահա ամպ. ասէ, և հիւսիսոյ կայր և ճառագայթք շուրջ և հուր փայլատակեալ, և ի մէջ նորա իբրև զտե-սութիւն սռնակալի և ճառագայթք ի նմա... Եւ տեսի իբրև զնմանութիւն սռնակալի ի տեսութենէ միջոյն և ի վեր»։ Այս հատուածը ակնարկում է Եզեկ. Ա. տեսիլքը, ուր սոնա-կալ բառի դէմ դրուած է բազմագունի ակն. որ է «սաթ». «Եւ ի մէջ նորա իբրև զտեսիլ բազմագունի ականց և ճառադայթք ի նմա» (Եզեկ. ա. 4)։ Այսպէսով ճշտւում է սռնա-կալ բառի նշանակութիւնը։