Your research : 3 Results for եղի

Entries' title containing եղի : 60 Results

Definitions containing the research եղի : 448 Results

Ճախր

s.

flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.

• «իր վրայ դառնալը, շրջան, դարձ. պտոյտ» Գնձ. որից ունինք ճախր առնուլ «դառնալ, ժուռ գալ» Պտմ. աղէքս. Խոր. Յհ. կթ. ճախրել «դառնալ, ժուռ գալ» (թրո-չունի, ձիու) ՍԳր. Կոչ. Եղիշ. ճախրումն Փարպ. ճախրանք Նար. ճախրահոս Շիր. ճախրական Երզն. ոտ. երկն. ևն։


Ճակատ (ուց)

s.

forehead;
— շինուածոց, face, front, frontispiece, elevation;
— գրոց, frontispiece, title-page;
եռանկիւնի —, fronton, pediment;
— զօրու, բանակի, army drawn up in order of battle, troops in battle-array;
rank, file, order;
— առ —, face to face, vis-à-vis, front to front;
— լայն ցցուեալ, ճաղատ, խորշոմեալ, սպառնալից, large, protruding, bold, wrinkled, threatening -;
զ— հարկանել, to strike oneʼs -;
յորինել, յարդարել կազմել, վառել զ—ն, to draw up in line of battle, to put in battle array, to offer battle, to face;
— տալ, ի — մը տանել, —ս դնել, to attack the enemy in front, to fight, to combat;
ելանել ի —, to engage in conflict, to attack, to assault;
անկանել ի —ու, to be left dead on the spot;
ի — եհան ընդդէմ նոցա, he opposed them with;
յառաջնում անդ —ու, in the first action or combat;
— նորա նսեմանայ, his countenance becomes gloomy.

• , ու հլ. (ըստ ՆՀԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ճակատ (մար-դու կամ անասունի)» ՍԳր. ճակատը համա-րելով յառաջամասը՝ փխբ. «շենքի՝ դրան ճակատը, յառաջամասը, գրքի առաջին երե-սը» Եւս. քր. «բանակի յառաջամասը, ուր զօրքերը դէմ դէմի կանգնում են. բանակ, պատերազմ» ՍԳր. Եւս. քր. որից ճակաm առ ճակատ «դէմ առ դէմ» Ա. թագ. ժէ. 21. Իւս. օր. ճակատիլ «կռուի շարուիլ» ՍԳր. ճակատել «կռուի շարել» Ոսկ. մ. բ. 21. նա-կատեցուցանել Բ. թագ. ժ. 9, ա. մակ. զ. 33. ճակատագիր Եզն. ճակատամարտ ՍԳր. Ոսկ. ես. ճակատամուղ Բուզ. ճակատայար-դար Սեբեր. Ոսկ. մ. ա. 8. ճակատատեղ Վեցօր. ճակատատեղի Եփր. թգ. լայնաճա-կատ Աղթարք. կռուաճակատ Պտմ. աղէքս. (չունի ՆՀԲ). նոր բառեր են՝ ճակատագրա-կան, ճակատազարդ, ճակատանոց, ճակատ-ոսկր ևն։ Այստեղ է պատկանում նաև հա-կատիլ «մի բան ձեռքից փախչելով ուժգնա-պէս զարնուիլ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Վրք. և վկ. բ. 445. «Եւ ի տանջելն զինւորացն զարդարն, զմիմեանց կառափունս հարկանէին և ճա-կատեալ մի ի գաւազանացն՝ եհաս յերեսս թագաւորին և ի բաց խլեաց զբիբ ական նորա»։


Ճահուկ

s.

troop, pack.

• «խումբ, ջոկ» Ոսկ. հռովմ. 134 (Քրիստոսի հօտը), 329 (ոչխարների), 407 (սեռ. ճահկիս), 422 (աղուէսների խումբ), «բանակատեղի՞» Սիմ. ապար. 88 (Եւ սրի-կայքն վեցեքին չուեալ ի ճահուկ բանակին)։


Ճանբակ

s.

calamba, agallochum.

• = Պհլ. čambak բառից, որի հետ նոյն է պազենդ. čamba. ծագում են սանս. čam-paka-. [other alphabet] «michelia champaka L» (կծու հոտով՝ դեղին ծաղիկներով մի ծառ է. Böhtlingk 2, 950) բառից, որից նաև մա-լայ. čampāka, ֆրանս. champac, sampac բոյսը բառի հետ բնիկ հնդկական է և մշակ-ւում է Արևելեան Հնդկաստանի պարտէզնե-րում՝ իր կծու և հոտաւէտ ծաղիկների հա-մար։ Հնդկաստանից անցել է բառը մալա-յերէնի և ամբողջ Հնդկական Արշիպեղագո-սում տարածուել է։-Հիւբշ. էջ 182։


Ճապուկ

adj. adv.

creeping, crawling, cringing;
windig, tortuous, sinuous;
flexible, supple;
ընդ —, hurriedly, hastily, in haste;
ընդ — անցանել, to insinuate, to worm oneself in, to enter cautiously but hastily, to creep or steal in swiftly.

• «ճեպով, շուտ, արագ». մէկ ան-գամ գործածուած է Եղիշ. գ. էջ 57. «Ընդ ճապուկ՝ անդր անցանէ ի վերայ գնդին Պար-սից»։ Նոյնը պիտի լինի նաև Նար. տաղ. էջ 423՝ «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ» (իմա «շոյտ, աշխոյժ»)։ Նոր գրականում կայ ճա-պուկ «դիւրաթեք, ճկուն», որի հնագոյն գոր-ծածութիւնն էլ գտնում եմ Յայսմ. օգոստ. 2. «Եւ ի ճօճել ճապուկ նիզակացն»։ Այս նը-շանակութիւնը իբր միջին օղակ՝ վերինի հետ է միացնում նաև ճապուկ «ծռմռկող, գալար-ւող, մանիճ մանիճ եկող» Նար. կթ. էջ 117 (որդերի համար է ասուած. և այսպէ՛ս է մեկնում Լծ. նար.), որից ճապկիլ «ծռուիլ, թեքուիլ» Անան. գիտ. 5 (լուսնի մահիկի հա-մար ասուած), «յօրանջելով երկննալ, ձըգ-ուիլ» ԱԲ. սաստկականը ճապկտիլ «ստէպ յօրանջելով ձգձգուիլ» Վստկ. 212. Ախտարք (բուն նշ. «ծռմռուիլ»), որ և ռմկ. ճպլկտիլ Վրդն. առակ. 78 (Ասի ի բան առակաւոր, Թէ խեցգետինն ի հետ օձին ճպլկտեցաւ Նայ կտրեցաւ. այլ ձ. ձգտեցաւ)։-Բառ. երեմ. էջ 196 ունի ճապուկ և մեկնում է «նազլու կամ մանիչ ճախարակեայ» (անշուշտ մա-նիճը մանիչ կարդալով)։


Ճարակ (աց)

s. fig.

pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.

• = Պհլ. ❇ čarak «արօտ, ճարակ» բա-ռից. սրա հետ նոյն են պրս. [arabic word] čarā «արօտ, ճարակ», čarāgāh «արօտատեղի», čarāgar կամ čaranda «արօտական անա-սուն», čarā̄var «ճարակաւոր, արօտական», čarānidan «արածել, ճարակիլ», բեւուճ. caι raγ «արածել, ճարակիլ, ման ածել», աֆ-ղան. car «ուտելու համար անասունին տըր-ուած խոտ». čarēdal «արածել», հինդուստ. [arabic word] jəhar «մացառ», čaru «խար, խոտ». գնչ. č̌ar «խոտ», čarava «ուտել, կշտանալ», ւαրava «խւոտ». čarayava «արածել», čario-vava «խոտով սնանիլ, ճարակիլ», քրդ. če-rándin «տանիլ արածացնել», čarewan «ա-րօտ», čere «ճարակ, խոտ, արօտ» ևն։-Հիւբշ. 188։


Ճեմիշ (մշի)

s.

privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.

• «արտաքնոց». մէկ անգամ ունի Բուզ. ե. 35. սրա հետ հոմանիշ է չաշմակ «արտաքնոց», որ առանձին գործածուած չէ և կայ միայն չաշմակել «կործանել զտեղին և կարգել ի լուալիս, ճեմիշ կացուցանել». մէկ անգամ ունի Կիւրղ. դտ. «Իսկ Յերոբոաղ յետ չաշմակելոյ զԲահաղ և ունելոյ զդատա-ւորութիւն՝ յաղթեաց Մադիամու» (ակնար-կում է Դ. թագ. ժ. 27)։


Ճղճիմ

adj.

stingy, scurvy, niggard, sordid, covetous, miserly.

• «ճահիճ, եղտիւր, կանգնած ցե-խոտ ջուր». երկու անգամ ունի Բռ. երեմ. էջ 194 և 198։ Մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած ջղջ, ջղջին, ճղճին ձևերով՝ Եպիփ. բարոյ. (ըստ ՆՀԲ՝ բնագիրն ունի «Որոնէ ջղջ ինչ տեղի». այլ ձ. «տեղի ինչ տիղմն»). ԱԲ գրում է «Թերևս ջիղջ կամ ջուղջ». Մառի հրատ.՝ ջղջին տեղի (այլ ձ. ցխոտ) Բար. 156։


Ճշգրիտ (րտի)

adj. adv.

exact, just, punctual, precise, categorical, strict, effective;
—, ճշգրտիւ, cf. Ճշդիւ;
— ասել or ասելով, properly speaking.

• , ի հլ. «ուղիղ, ճիշտ, շիտաև. հա-ւաստի» Եւս. քր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 45 որից են՝ ճշգրտիւ Եղիշ. Եւս. Նխ. աւետ. ճշգրտել Թուոց. իգ. 10, Ոսկ. մ. ա. 5, 7. ճշգրտեցուցանել Իմ. ժգ. 14. ճշգրտագործ Ագաթ. ճշգրտահան Պիտ. ճշգրտագեղ «ճիշտ նման և գեղեցիկ նկարուած» (նորագիւտ բառ) Մ. Մաշտ. 278 բ. -ունինք նաև գրուած ճժգրտապէս Տիմոթ. կուզ, էջ 153։ Կաւ և ճշգիր կասկածելի ձևը, որ ունի Բառ. երեմ. էջ 198։


Հատ (ից, ոց)

s.

cut, cutting, section;
fraction, fragment, morsel, piece;
corn, grain;
*one, one only;
—ս առնել ճանապարհաց, to rob, to take to the highway.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կտրե-լը, հատուած, կտոր» Երեմ. խզ. 20. Եղիշ. հոգ. «մէկ հատիկ սերմ, ունդ, մանաւանդ ցորենի կամ ուրիշ հացաբոյսի» ՍԳր. Եւագր. «վերջ, ծայր» Օրբել. ողբ. է. որից հատանել «կտրել, կրճատել, վերջացնել, պակասեցնել, ճեղքել, որոշել, սահմանել, մետաղ հանել կամ հանք փորել, լոյս ցոլանալ, դրամ կրա-րել ևն» ՍԳր. Մծբ Ոսկ. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. հատուցանել «վճարել, վրէժը լուծել ևն» ՍԳր. Ոսկ հատուցումն ՍԳր. Ագաթ. վարձա-հատոյց Կորիւն. ստնահատոյց Ոսկ. ես. հա-տեա «մալեալ» Ղևտ. իբ. 24. հատած Եւս. պտմ. հատուած Ագաթ. Եւս. քր. հատոր բսուր, սաստիկ» ՍԳր. Ոսկ. հատակոտոր Ոսկ. Եփր. մն. հատահարց «հատիկներով հմայող» Ոսկ. բ. տիմ. ը. և տիտ. հատա-վաճառ «լումայափոխ» ՍԳր. հատիկ «սերմ» Լմբ. սղ. «խաշած ցորենով պատռաստուած մի ուտելիք» Սմբ. դատ. 60. հատիճ «կուտ» Անյ. ստորոգ. (>Ջղ. խատիճ «կուտ ձմե-րուկի» ևն). հատոր Մաղաք. բ. 15. հատկլիլ (գրուած նաև յատկլիլ) «հեկեկալ» Յհ. կթ. 309, Լաստ. ժզ. հատուկտոր, հատուածական, հատուածակողմ, հատորաւոր (նոր բառեր) ևն։-Շատ անգամ պատահում է բարդու-թեանց վերջը. ինչ. անհատ Եզն. թանահատ Եփր. պհ. Մանդ. վիմահատ Սեբեր. նորա-հատ Պղատ. տիմ. երկաթահատ Ոսկ. մ, բ. 18. դահեկանահատ Մխ. դտ. դեղահատ Կա-նոն. գանձահատ Ոսկ. յհ. թ. 12. Բուզ. գե-րեօմանահատ Ոսկ. յհ. բ. 39. գարեհատ Շիր. գինեհատ Եփր. պհ. Մանդ. թաթահատ Եփր. դտ. կապարահատ Բուզ. նոյնից՝ ճ ձայնի կրճատմամբ և այս պատճառով էլ լօ-դակապի տեղիք չմնալով՝ ձևացել է -ատ (մասնիկը). հմմտ. ձեռնատ կանոն. ակնատ «աչքը վնասուած» Ոսկ. հռովմ. 295. ակա-նատ Վրք. հց. ականջատ Ղևտ. իա. 18, իբ. 23 հերատ Բժշ. միջատ Վեցօր. փալտատ ՍԳր. կտաւատ Մխ. առակ. կառափնատ Բ. մակ. դ. 42. գունատ Ոսկ. եբր. բազատ ՍԳը Բուզ. խրամատ Բ. թագ. ե. 20. Եփր. դտ. և սրանցից՝ հերատուկ Ոսկ. մ. բ. 23. խրամա-տել ՍԳր. Ագաթ. ծայրատել Մամիկ. Յհ. կթ գլխատել Մտթ. ժդ. 10. Ղկ. թ. 9. Եւս. քր. ապատել Փիլ. նխ. քարատել «քարը տաշել, կոփել» Տիմոթ. կուզ, էջ 44, 45, 46, 47. տա-րատել «բաժանել» Տիմոթ. կուզ 261 ևն։-Ջանազան նախդիրներով կազմուած ձևեր են՝ ՉԱՏ «առանձին, զատուած, մեկուսի, հեռու» (իբր զ-հատ) Եզն. Սեբեր. Եփր. բ. կոր. որից նել, անջրպետել» ՍԳր. Եզն. Կոչ. զատուցա-նել ՍԳր. Եզն. զատչիլ Խոր. Եղիշ. զատագոյն «հեռագոյն» Փարպ. զատական Սեռեռ. ոտն-զատոյց Եփր. պհ. 169.-ԸՆԴՀԱՏ «տարբեր» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Բուզ. որից ընդհա-տութիւն Փիլ. ընդհատումն Փիլ. ընդհատել (նոր բառ), անընդհատ Փիլ. Պիտ. ևն.-ՆՀԱՏ (կազմուած ն նախդիրով) «պակաս, թերի» Տիմոթ. կուզ, էջ 106, 160, 297, 179. որից աննհատաբար «աննուազաբար» Տիմոթ. կուզ, էջ 69։-Արմատի երկրորդ ձևն է յատ, որից յատանել, յատոց, յատուկ ևն, որի վը-րայ տե՛ս վարը առանձին։


Հատական

cf. Հատու.

• «հանապազ». ունի միայն Բառ. երեմ. էջ 177. ուրիշ տեղից յայտնի չէ բառա։


Ճօճ (ից)

cf. Ճօճան.

• «երկու կողմ շարժուիլ՝ երերալը». արմատական ձևը ցոյց են տալիս ճօճ «շար-ժում, շարժուն» Արծր. Օրբել. «կախօրրան» Զքր. սարկ. Ա. 55. որից ճօճիլ «երերալ, քա-մուց տատանիլ, նիզակների շարժուելը» Վե-ցօր. Մծբ. Եղիշ. ճօճել (գրուած նաև ճոճել) Բ. մակ. ժա. 8. Եփր. թգ. ճօճեցուցանել Նիւս. ճօհան Գնձ. Թլկր. 53. ճօճեմական Սե-բեր. 198. ճօճանակ «ճռռան, կարկաչայ, շռնչանի նման մի խաղալիք» Յհ. իմ. ատ. Կանոն, էջ 146. (նոր գրականի մէջ «pendu. le»). ճօճկտալ Քուչ. 53. նիզակաճօճ Գր. տղ. յօնաճօճ Սիսիան. յարաճօճ Ագաթ. մի-ջին հայ. ճօշ տալ «երերալ» (իմա ճօճ տալ) Թլկր. 25.-նոր բառեր են ճօճում, ճօճանա-կաւոր, ճօճաթոռ ևն։


Մալուխ (լխոյ)

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել


Մախիզ

cf. Մախիզեալ.

• «տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

• ՓՈԽ.-Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Մահ (ու, ուան, ուց)

s.

death, decease, departure from this life;
massacre, slaughter, carnage, butchery;
plague;
— անասնոց, epizooty, murrain, rot;
—ունք, mortality;
արհաւիրք —ու, pangs, terrors of death;
վճիռ —ու, sentence, decree of death;
—ու չափ, mortally, to death;
at the cost of one's life;
մեղք —ու չափ, deadly or mortal sin;
այն հիւանդութիւն չէ ի —, that illness is not to death, not mortal, or fatal;
քեւ մազապուր եղէ ի —ուանէ, I owe you my life;
բնական, երջանիկ, փառաւոր, յաւերժական —, natural, happy, glorious, eternal death;
յանկարծական, անճողոպրելի, բռնական, տարաժամ, եղեռնական, աղետալի, ողբալի, ցաւագին, ամօթապարտ, խայտառակ —, sudden, certain, violent or unnatural, untimely, tragical, sad, deplorable, painful, shameful, ignominious death;
մերձ ի — լինել, to be dying, near one's last moment, to breathe one's last, to be at the point of death, at the last gasp;
ի դրունս —ու հասանել, to be at death's door;
հիւանդանալ ի —, to be deadly sick;
բնական —ուամբ մեռանել, to die a natural death;
ընդ —ուամբ արկանել, —ու պարտ առնել, to sentence, to condemn to death;
ի — մատնել, տալ ի —, —ու սպանանել, to deliver to death, to put to death;
երթալ ի —, to go in search of death;
to rush on death;
դիմագրաւ լինել, խիզախել ի —, to face, to dare death;
խնդրել — անձին, to desire, to wish for death;
երկնչել ի —ուանէ, to dread, to fear death;
—ու հասանել, to meet death;
խոցիլ առ ի —, to be mortally wounded;
զ—ու գան հարկանել, to beat to death;
—ու վախճանիլ, ճաշակել զ—, to die, to depart from this life;
ածել —ունս, to carry or bring death.

• , ու հլ. (կամ նաև -ուան, -ուամբ, -ունք, -ուանց) «մահ, մեռնիլը», լայնաբար՝ «կոտորած, ջարդ, ժանտախտ, ժանտամահ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Բուզ. Կիւրղ. թգ. որից մահաբեր ՍԳր. Կոչ. մահածին Ագաթ. մա-հանից Ոսկ. եբր. մահահանգիստ Ագաթ. մա-հաշունչ Վեցօր. մահապարտ ՍԳր. Ագաթ. մահարձան ՍԳր. մահկանացու ՍԳր. Ոսկ. ես. Եզն. Եւս. քր. դառնամահ Եփր. խոստ ժանտամահ Սեբեր. անմահ Ագաթ. կիսամաճ ՍԳր. խայտառակամահ Ագաթ. կտտամահ Առաթ. բռնամահիկ Ճառընտ. խաշնասmահ Մանդ. խեղդամահ Խոր. Պիտ. մահակապ «մահը կապած» Մ. Մաշտ. 1714, էջ 441. մահալից «մահով լցուած, թշուառ, մահկա-նացու» Բանք իմ. 35 (երկուսն էլ նորագիւտ բառ). վաղամահուկ Փիլ. մահոյ «մահկա-նացու» Եղիշ. առաք. 349 (չունի ՆՀԲ), ևն։ Բառիս հնագոյն ձևն է մարհ, որ մի քանի անգամ գործածուած է Եփր. Վենետիկ 1832, հտ. Գ. էջ 12, 20, 21, 62, 147, 257 (տե՛ս ՀԱ 1912, 177. չունի ՆՀԲ)։ Հետաքրքրական ձև է մահինաբողբոջ Նար. տաղ.։ Նոր բա-ռեր են մահազդ, մահացութիւն, մահերգակ ին։


Մաճար (աց)

s.

wine made of sour grapes.

• ԳՒՌ.-Երև. Ղզ. Տփ. մաճար՝ նոյն նշ.-նոյն բառն է նաև մաճառ Բս. Շիր. «ճակըն-դեղի թթու, հասուրիկ»։


Մայր (ից, իւք)

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

• «մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։


Մանանայ (ի, ից)

s.

manna.

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Հում (հմոյ)

adj. fig.

raw, unripe, sour, hard;
half-cooked;
cruel, ruthless, inhuman.

• =Բնիկ հայ բառ՝ հնխ. omo-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] āmá̄-, յն. ὥμός, հիռլ. om, կիմր. of «հում». -Իրանեան ընտանիքում աւնինք աֆղան. ōm, um, կամ h, ձ նախա-ձայնի յաւելումով՝ բելուճ. hāmag, օսս. xóm, պրս. [arabic word] xam, քրդ. xāv «խակ» (Horn § 463)։-Նոյն արմատին են պատկանում նաև լտ. amārus «դառն», հոլլ. amper «կր-ծու, դառն, խակ», հիսլ. apr «կծու», հին շվ. amper «թթու, կծու, դառն», սանս. am-lá-, ambla-«թթու», հբգ. ampfaro, անգսք. ompre, գերմ. Ampfer «թրթնջուկ», ալբան. ámbel'e, emble «քաղցր», tembl'ε «լեղին» (Walde 31, Boisacq 1082, Kluge 16, Ber-neker 426, Pokorny 1, 179)։ Հայերէնի մէջ հ յաւելուած է, ինչ հաւ։-Հիւբշ. 468։


Հուսկ

adj. adv.

last;
— յետին, վերջին, the last, the last of all, the hindmost;
— յետոյ, — ուրեմն, after all, at last, lastly, finally.

• ՆՀԲ լծ. յն. ἔσχατος «յետին» և թրք. ուզագ «հեռի»։ Տէրվ. Նախալ. 121 հնխ. paska «յետին» ձևիղ. հմմտա սանս. paçča, լիթ. paskui, որոնց պար-զագոյն ձևն է լտ. post։ Müller WZKM 5, 269 սնս. pascāt, զնդ. paskat «լե-տևը, յետոյ»։ Meillet MSL 8, 296 դը-նում է *putsko-ձևից. հմմտ. յն πύμϰτος «վերջին», πυγή «յետոյք», սանս. oúócha-«պոչ», putau «նստոյ տեղի» ևն։ Հիւբշ. IF Anz. 10, 48 յիշում է Müller-ի մեկնութիւնը։ Բայց թէ՛ այս և թէ յաջորդը անստոյգ են, որովհետև յիշատակուած ձևերի համապատասխա-նութիւնը հենց անստոյգ է. տե՛ս Boi, sacq 826-7 և Pokorny 1, 48։ Հիւնք. իսկ բառից։ Karst, Յուշարձան 421 թրք uzaq «հեռու»։


Հիւթ (ոց)

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «նիւթ, տարր, հոյզ (մանաւանդ խոնաւութեամբ), ծուծ, իսկութիւն» ՍԳր. Եզն. Ագաթ. Կորիւն, որից ունինք հիւթաբեր Եզն. հիւթեղ Ոսկ. մ. ա. 5. հիւթանիւթ Կոչ. 50. Կիւրղ. ծն. ան-հիւթանիւթ Թղ. պրոկղեայ ՀԱ 1921, 18, հիւ-թել «կազմել, գործել» Ճառընտ. Եղիշ. ան-հիւթ Ագաթ. նմանահիւթ Նար. խչ. պատ-շաճահիւթ ԱԲ. պղնձահիւթ Կիւրղ. խչ. հիւ-թալի (նոր բառ)։


Հիւս (ի, ոյ, ից)

s.

texture, tissue;
tress;
braid;
intertwining, interweaving, wreathing;
knit;
դեղձան —ք, golden tresses;
— ձեան, avalanche, snow-slip.

• , ի հլ. (յետնաբար նաև հիւսոյ) «գըլ-խի մազի հիւսուածք, հիւսկէն զարդ» ՍԳը. Եփր. ծն. Խոր. որից հիւսել Ոսկ. ես. և յհ. ա. 40. Մծբ. հիւսուլ Յուդթ. ժ. 3. Եզեկ. իդ. 17. հիւսեալ Ել. լթ. 19. հիւսանիլ Թէող. մայր. հիւսածոյ Ոսկ. ա. տիմ. ը. հիւսակ Ոսկ. մ. բ. 24. հիւսեակ «մազի հիւսք» Անկ. գիրք հին կտկ. Ա. էջ 166. հիւսկէն Ել. իր. և լթ. Կիւրղ. թգ. հիւսումն Խոր. հիւսուածոյ Նխ. ել. բազմահիւս Պրպմ. բանահիւս Նար ծաղկահիւս Թէոփ. խ. մկ. զուգահիւսեալ Մաքս. եկեղ. եդեմահիւս Թէոփ. խ. մկ. եռա-հիւս Եղիշ. դտ. ևն։-Հիւս ձևի տեղ ունինք հեւս Եփր. ա. տիմ. 239. բայր աւանդուած է նաև հեսուլ Վրք. հց. բ. 478. հուսկուլ, հե-նել, հուսել, հուսուլ, հիսուլ (Պիսիդ. վեցօր. տող 187), յուսանել Եփր. դտ. 343, յօսել Վրք. հց. բ. 464, յօսուլ, յօսնուլ, յուսել Վրք. հց. բ. 98, ՀԱ 1912, 549 ձևերով։


Հոլով (ից)

s. gr.

rolling, circular motion, circulation;
case;
— անուանց, oblique cases.

• , ի հլ. «թաւալում, իր վրայ պր-տըտուելը, գլորում, շրջան» Դիոն. ածայ. Մագ. Նար. «գոյականների քերականական փոփոխութիւնները» Թր. և Երզն. քեր. որից հոլով գալ «գլորիլ» Եղիշ. դտ. 181. հոլովիլ «գլորուելով երթալ (անիւ, սայլ, քառ)» Ամովս. բ. 13. Դատ. է. 13 Իմ. ժէ. 18. հոլովել «դարձնել, փոփոխել» Նար. «հեգել» Փարպ. Խոր. հոլովեցուցանել Ամովս. բ. 13. Ոսկ. յհ. ա. 4. հոլովումն Խոր. Պիտ. Փարպ. եռահոլով Քեր. քերթ. բազմահոլով Թէոդ. ի կոյսն. Նար. անհոլով Պիտ. վերջահոլով, հո-լովակերտ (նոր բառեր) ևն։


Հեր (աց, ոց)

s.

"hair;
—ք, head of hair;
cf. Մազ;
անբոյս ի —աց, bald;
հոպոպիք —աց, curls, ringlets;
հիւսք —աց, tress or lock of hair, tresses, plait of hair;
cf. Հիւսք;
բուսանել —աց, growth of hair;
թափիլ —աց, falling of the hair;
փոքրել, հատանել, խուզել, կտրել զ—ս, to cut the hair;
to crop;
to shave the head;
ճողել, փետել զ—ս առ ցաւոյն or յուսահատութեան, to tear one's hair for grief or despair;
ունել, կալնուլ, ձգել զ—աց, to hold, to pull one by the hair;
զմիմեանց ձգձգել զ—ս, զմիմեանս ձգել զ—աց, to take one another by the hair;
խոպոպել, գանգրել, ծնրել զ—ս, to curl, to put on ringlets, to frizz the hair;
սանտրել զ—ս, to comb one's hair;
ներկել զ—ս, to dye one's hair;
խրձացուցանել, խոզանել, հարթուցանել զ—ս, to cause the hair to stand on end;
to ruffle the hair;
cf. Ծառ;
քստմնիլ, խրձանալ —աց, to bristle, to stand on end;
թափել զ—ս, to destroy hair, to depilate;
—ք նախաբոյսք են քան զմօրուս, the hair grows before the beard;
դեռաբոյս —ք ի ծնօտս տիգեալ, new beard;
—ք ծնրեալ եւ գանգրեալ, —քն ծալ ի ծալ, curly, frizzed hair;
—ք քստմնեալ ի վեր դիզացեալ, with bristling hair;
with hair upstanding;
քստմնեալ դիզանին —ք զգլխով, the hair stood on end;
blood ran cold;
սպիտակին, ծաղկին —ք իմ, my hair grows grey, I begin to grow grey-haired, I begin to get grey."

• (եզ. ո հլ., յգ. ի-ա հլ.) «գլխի մազ» ԱԳր. Եփր. աւետ. որից հերաւոր Ոսկ. ես. հերարձակ Գ. մակ. դ. 6. Ոսկ. մ. ա. տիմ. ես. 292. հերատեալ Բենիկ. հերատուկ «ան-պատկառ՝ լիրբ կին կամ աղջիկ» Ոսկ. մ. բ. 23. հերագործ Նիւս. կազմ. հերատ «ճառառ» Բժշ. հերատուսեալ Շնորհ. վիպ. հերաքարշ Եղիշ. գալ. 355 (չունի ՆՀԲ). դալարահեր Մծբ. գանգրահեր Վեցօր. 119. Սեբեր. դեղ-ձանահեր Սասն. էջ 19. երկայնաճեր Ուռհ. ձաղկահեր Սեբեր. բազմահեր Ոսկիտ. հե-րակալ (նոր բառ) ևն։ Այստեղ է պատկա-նում նաև հերահարութիւն «գլխի մազերին խփելով եղած մի տեսակ կախարդութիւն» Մանդ. (ձեռագիրն ունի հեղահարութիւն, որ ԱԲ մեկնում է «թերևս հեղուկները զարնելով կախարդութիւն ընելը». ըստ իս պէտք է սըր-բագրել հերահարութիւն, քանի որ հեղինակը արդէն քիչ յետոյ բացատրում է «ի հեր գըլ-խոյ» ասելով, տե՛ս Աճառ. Արրտ. 1911, 671)։


Հզօր (աց)

adj.

strong, powerful, mighty, vigorous, valiant;
robust, lusty, stout;
potent, energetic, efficacious;
—ն, —ն երկնից եւ երկրի, the Almighty, Omnipotent;
—ք, the mighty of the earth;
— զօրութեամբ, very strong, most valiant, mighty;
— թեւարկու, a professed or open protector.

• , ի-ա հլ. «շատ զօրաւոր, հուժկու, ուժով» ՍԳր. որից հզօրանալ ՍԳր. հցօրա-ցուցանել Եփր. թգ. հզօրիչ ՍԳր. հզօրեղ Բ. մագ. գ. 26. հզօրագոյն ՍԳր. հզօրապէս Եղիշ. Խոր. անհզօր «տկար» Առակ. զ. 26։


Հէն (հինից)

s.

marauder, rover, robber, brigand;
— ծովու, sea-robber, pirate, free-booter, corsair, sea-rover;
—ք, marauding, plundering;
piracy;
հինից պարապիլ, to become a highwayman, to rob, to plunder;
հինի or հինիւ ելանել, to take to the highway, to over-run or scour, to make incursions;
զի՞նչ քան զայն — եւ աղաղակ կայցէ, what can be more grievous or more barbarous than that ?.

• , ի հլ. «աւազակ, հրոսակ, թշնամի բանակ, յարձակող՝ արշաւող գունդ» ՍԳր. Եզն. Ոսկ. եփես. «ասպատակութիւն, յարձա-կում» Արծր. Խոր. Ղևոնդ. «աղաղակ, գոռում գոչում» Ոսկ. մ. բ. 17. որից հինել «աւա-ռակութիւն անել, թալանել» Եղիշ. չրչր. 264. հինաբար Եղիշ. հինախաղաց Ճառընտ. հի-նական Գէ. ես. հիմնահալած Կաղանկտ. հի-նահար Տօնակ. Վրդն. ծն. ծովահէն (նոր բառ), հինաւանդ «աւերիչ» Ոսկ. ես. 97, հին-աանդութիւն «թալան» Ոսկ. ես. 81 (այս երկուսը կարդալ հինավանդ, հինավանդու-թիւն՝ հին+վանդել բառերից). կայ նաև հե-նախաղաց Պիտ.։


Ձետ (ոյ, ով)

s.

tail;
— առ —, — to —, one after another.

• , ո հլ. «բրդոտ պոչ (ինչպէս՝ շան, աղուէսի, առիւծի)» Առակ. իզ. 17, Դտ. ժև. 4. Եւս. քր. «առնի անդամ» Սմբ. ռատ 121-2. որից քառաձետ «մի տեսակ զեռուն» Մագ. թղ. 214. գրուած նաև ցետ Եղիշ. դտ..

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēd.s-ձևից. հմմտ. զնդ. zaδah-«յետոյք, սրբան», սանս. had, hadati «բնական կարիքը հոգալ», յն. γόδανς. «յետոյք, նստոյ տեղի», γέζω «բնական պէտքը հոգալ» (ածանցման մէջ = ϰενοδα), ալբան. δjes «աղբել», քրդ. [arabic word] zutik «սրբան» (Pokorny 1, 571. Boisacq 1052)։-Հիւբշ. 470։


Ձէթ (ձիթոյ, ով)

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

• Ամէնից առաջ Schröder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից։ ԳԴ արաբ. զէյթ -ից փոխառեալ։ ՆՀԲ եբր. զայթ և վրաց. զէ՛թի։-Peterm. 23, 35 եբր. և ասոր. ձևերը։ Lag. Arm. Stud. § 1347 հյ. ձէթ բառի բոլոր տառերն էլ անհա-մաձայն գտնելով ասորու հետ, կար-ծում է, որ ընդհակառակը սեմաևան ձևերն են փոխառեալ հայերէնից. ձիթե-նու հայրենիքն է Փոքր-Ասիոյ արևելեան կողմը և ձէթ բնիկ հայ է. ծագում է ghi արմատից, իբր *ghēti ձևից. սրանց հետ համեմատել յն. ἔρνος «ծիլ», ἐλαίης «ձիթենի» և γαίτη «մազեր, տերև, բոյս»? Նոյն հեղինակը Gottin-gen-ի Nachrichten թերթում, 1889 մայ. 29, թրգմ. ՀԱ 1889, 159 պնդում է, թէ


Մառն

s.

sun-set, west;
ի —ն մտանել, դառնալ, to go down, to set;
մառ — գինւոյ, pearly nap upon wine.

• նում սանս. մալ-ինա «մութ», յն. μέλας «սև» և հլ. մառն, մայր, մուր, մրրիկ, մրուր, մռայլ, գուցէ թէ նաև աղջամուղջ և արդի լեզուաւ մարիլ (= մայրիլ)»։ Petersson LUВ 1916, 40 (տե՛ս Pokor-nv 2, 280 հնխ. mer, mor «մութ գոյն, կեղտի արատ» արմատի տակ) յն. μὸονον «կեղտոտ դեղին գոյն», μορτός «սև», լիթ. murszinu «կեղտոտել», յն. μεμο-ρυχμενος «ծխից սևացած», ռուս. ма-pущкa «արատ, բիծ» և հյ. մռայլ (<*մուռայլ) բառերի հետ։


Մար (ու)

s.

metretes or amphora (a liquid measure, the Roman about seven, the Attic about ten gallons).

• = Իրան. *mār ձևից, որ աւանդում են յոյն հեղինակները μάρις ձևով. սրանից է նաև պոնտ. μάρης «մար»։ Իրանեան բառը ևա-րող է լինել պհլ. *mār, որ գալիս է հնագոյն *māhr ձևից և այս է <հպրս. *māϑra, իբր սանս. [other alphabet] mātrā-«չափ»։-Հիւբշ. 192։


Մարգ (ի, աց)

cf. Մարգագետին.

• = Պհլ. *marg «մարգագետին» բառից փո-խառեալ. հմմտ. զնդ. ❇ marəγā «մարգագետին», պրս. [arabic word] marγ «տեսակ ինչ դալարւոյ, զոր ուտեն անասունք կարի ախորժանօք. 2. մարգագետին վայը՝ ուր առատութեամբ բուսեալ է խոտն. Յ. տեղի խոտաւէտ և դալարազուարճ», [arabic word] marγzār «մարգաստան» Շահն. Ա. 435, 34. քրդ. mirk, merk, merγa, méreg «մարգա-գետին»։ Իրանեանից փռխառեալ են նաև ասոր. [syriac word] marga «մարգագետին», արաբ. [arabic word] marγ «մարգագետեն». ❇ ︎ tamarruə «մարգի մէջ արածիլ», նաև -marǰ «մարգ», ցախ. marž «մարգագետին»։ -Հիւբշ. 193։


Մարզ (ից)

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

• «եռուի կամ զինւորական վարծու-թիւն». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են մարզել «վարժել, կռուի կրթել, վարժեցնել» Փիլ. Ղևոնդ. մարզումն Պիտ. մարզիչ Բ. մակ. դ. 14. մարզողական Սկևռ. լմբ. մարզիկ «զինւոր» Եղիշ. էջ 11 (որ և մարձիկ), մարզիկ գունդ Ա. մակ. ժա-38 (չունի ՆՀԲ). մարզանք Ոսկ. ղկ. մարօա--րան «մրցարան, կռուելու կամ զինւորական վարժութեան տեղ» Պիտ. Կաղանկտ. ման-կամարզ Ոսկ. մրգը. Բրս. պհ. Պիտառ նո-րամարզ Կրպտ. ոտ. մարմնամարզ (նոր բառ)։

• + Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։


Մարզպան (աց)

s.

governor of a march, of a county or province, exarch.

• , ի-ա հլ. «կուսակալ» Փարպ. Եղիշ. Խոր. Յհ. կթ. որիշ մարզպանութիւն Եւս. քր. Փարպ. Եղիշ . աւանդուած է նաև մարզուան Վրդն. պտմ. մարզաւան Ուռպ. մίարծտան Արձ. ՆՂԹ=1050 թուից (Կոստան-եան, Վիմական տարեգիր, էջ 23), մարծուան Օրբել. 260 (Հրամայէր քննել գԲուպայն և զմարծուան, զԻւան դպէլն) ձևերով (Կղնկտ. հրտր. Էմ. էջ 39 ունի մարսպան, որի դէմ նանհազ. դնում է մարզպան), բայց ըստ Լ. Մելիքսեթբէկ (նամակ 1933 մայիս 12) յա-տուկ անուն է և ոչ թէ «մարզպան»։


Մարմանդ (ի)

s.

hot or temperate climates;
pleasant meadow, delightful spot;
greensward, lawn, grass-plot.

• «բարեխառն տեղեր» Ոսկ. ես. 165, Մծբ. 239. իբր ածական ունի Եզն. մար-մանդ տեղիս «բարեխառն տեղեր»։


Հրոս (ի, իւ)

s.

militia men, troops;
military banditti, horde;
band, gang, crew;
scout, rover, robber, plunderer;
cf. Կաւատ.

• , ի հլ. «ասպատակող զօրք» Բուզ. Եղիշ. գ. էջ 48. «աղջիկ փախցնելու ժամա-նակ առևանգողին օգնական կտրիճը» Կա-նոն. էջ 66. Մխ. դատ. էջ 199. որից հրոսակ Խոր. Յհ. կթ. Մագ. հրոսանուէր, Յհ. կթ. հրոսող Յհ. կթ. հրոսումն Յհ. կթ. հրոսա-կախումբ (նոր բառ). հրոսանալ «մէկ կողմ դիմել» Վստկ. 172.-գրուած է նաև խրոսակ Արծր. հրահոսակ Մագ. Օրբել. Սիմ. ապար. 70. իսկ հոսակ Խոր. Ա. 11 պէտք է համա-րել սխալ գրչութիւն։ Նոյն բառն է հրահո-սակ «դեսպան կամ նամակ» Բառ. երեմ. էջ 187. հմմտ. հրոս բառի երկրորդ նշանա-կութիւնը։


*Հրուշակ

s.

helva, a sweet meat.

• ԳՒՌ.-Ջղ. խրուշակ, խուրուշակ, Ագլ. հրէ՛շmկ, Պռ. հիւրիշէկ. այլուր զոյութիւն չունի այս բառը. բայց ձևից երևում է, ոռ շատ հին է և փոխառութիւնը տեղի է ունե-ցած պահլաւական շրջանին։


Ձախ (ոյ, ու)

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

• rAs. 1834, 369 ևն և Չուրինով համե-մատում են մրաց. մարցխենա «ձախ» բառի հետ։ (Հմմտ. վրաց. մարջվենի «աջ», ուր եթէ մար-մասնիկ է, արմա-տը կլինի -ցխ(ենա) «ձախ», որից և մարցխի «կորուստ, վնաս, անյաջողու-թիւն», ինչպէս հյ. ձախորդութիւն կամ ձախողութիւն՝ ձախ բառից)։ Հիւնք, թրք. սաղ «աջ» բառի հետ։ Karst, Յու-շարձան 415 մոնգոլ. dogo-lon, բու-րեատ. dogo-l, doku-l, թունգուզ. doko-lok, մանջու. doxolon «կաղ» բառերի հետ?-Մառ ИАН 1913, 425 վրաց. մար-ցխենա ևն ձևերի հետ՝ իբր յաբե-թական, որի մասին խօսում է նաև Ղա-փանցեան, Հաբեթ. լեզվ. էջ 22. Peters-son LUA 1916 էջ 8-9 (չեմ տեսած) հնխ. g'hwel-«ծռիլ, շեղիլ» արմատի տակ. հմմտ. ռուս. zуga «անհանդարտ մարդ», լեհ. zν-z լիթ. žvaτras «շիլ նա-յելը» ևն (տե՛ս Pokorny 1, 644)։


Ձաղկ (ի, աւ)

s.

rod, switch, stick, cudgel, whip;
cf. Ձաղկանք;
— հերք, մազ, bristled up, set on end.

• , ի-ա հլ. (յետնաբար ի, ո հլ.) «գաւազան» Եւս. պտմ. «ճիւղ» Մխ. անեց. էջ 35 (յգ. սեռ. ձաղկից). «ծեծ, գանակոծու-թիւն» Եղիշ. առաք. 349. Ճառընտ. «ուղիղ ևանգնած, ցցուած, տնկուած» Տաղ. Նիւս. կազմ. Բժշ. Վստկ. 198, 214. որից ձաղկել «ծեծել» Բ կոր. ժա. 25. ձաղկիլ Եւս. պտմ. էջ 75. ձաղկահեր Սեբեր. = ձաղկամազ Պղատ. յեւթ. 11. ձաղկանք Ոսկ. Բ. կոր. (գրուած է ձաղանք) Յհ. կթ. ձաղկումն Երզն. լս. (Ներբ. յորդ. 41). բարձրաձաղկ Սարգ. յուդ. Բ. էջ 649. Ոսկ. ճառք, էջ 538։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• ՀՀԲ և ՋԲ առնելով հին բառարանից (հմմտ. Բառ. երեմ. էջ 5 «ագուռ. հաս. տատ») մեկնում են բառս «պինդ, անբե-կանելի», ուստի չունին «աղիւս» նշա-նակութիւնը։ Առաջին անգամ Հ. Յ. Աւ-գերեան, Չփ. և կշռ. էջ 41 պրս. aguր բառի համեմատութեամբ և Հարանս Վարքի լատին թարգմանութեան բառ-դատութեամբ՝ գտաւ թէ ագուռ նշանա-կում է «աղիւս» և «պինդ, անբեկանելի» իմաստը գոյութիւն չունի։ ՆՀԲ անտեղի կերպով միացնում է երկու նշանակու-թիւններն էլ, որին հետևում են նաև ՓԲ. ԱԲ և միւսները։ Lag. Ges. Abhd. 278 յն. ἀγουρος, ἂωρος «տարաժամ» (ան-տարակոյս «պինդ, բիրտ» նշանա-կութեան համար), որ յետոյ Arm. St. էջ 166 ցանկից մերժում է։


Ադեն (ի)

s.

cf. Ադին.

• , ա հլ. «դրախտ, ե-դեմ» Եփր. Եղիշ. ը. էջ 116. Նար. որից ադե-նաբուղխ, ադինաբուխ Անան. եկեղ. Թէոդ. մայրագ. Երզն. լուս. ադինասարաս (չունի ԱԲ) Առաք. պտմ. 39. ադենային Գր. տղ. ադենական Շար. ևն։


Ադին (այ)

s.

Eden, paradise.

• , ա հլ. «դրախտ, ե-դեմ» Եփր. Եղիշ. ը. էջ 116. Նար. որից ադե-նաբուղխ, ադինաբուխ Անան. եկեղ. Թէոդ. մայրագ. Երզն. լուս. ադինասարաս (չունի ԱԲ) Առաք. պտմ. 39. ադենային Գր. տղ. ադենական Շար. ևն։


Ազատ (ի, աց, ից)

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

• թրգմ. Ասողիկի, 1864, էջ 254 (ար-տատպ. Истор. М.Хорен. 1893, էջ 304) ազ «ազն, ազգ»+զատ < պրս. zad բառերից։-Ազատ է նաև Մա-սիս լեռան ածականը. Յազատն ի վեր ի Մասիս. (վիպաս. երգ). այս վերա-դիրը բացատրելու համար տրուած են զանազան մեկնութիւններ, ՆՀԲ հաս-կանում է «արձակ, ընդարձակ, բարձր», Մ. Թաղիադեանց, Ճանապարհորդ. ի Հայս. Կալկաթա 1847, Ա. 168, «մայր ասատեալ յերկանց ծննդեան իւրոյ.. արգանդ լեալ նորածին սերնդոց զարմիս մարդկութեան»։ Աստղիկ Արևելեան, 1855, թ. 1, էջ 10, «այս ածականը Նո-յի ան գագաթը տապանը մնալով ազա-տելէն է»։ Կոստանեանց, Հայ հեթ. գր. 1879, էջ 17, «մեզ այնպէս է երե-վում թէ ազատ=զնդ. уazata «պաշտելի բառն է» ևն։ Այս բոլորը անտեղի մեկ-նութիւններ են. ազատ Մասիս նշանա-կում է «ազնուականն, ազատազգին ։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• . արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։


Ախազ

s.

ermine.

• «սպիտակ աքիս» Քաղ. առ լեհ. Ու-րիշ տեղից անյայտ է։


Ախտ (ից)

s.

illness, disease, indisposition;
affection, passion;
vice, bad habit;
menses;
seed of man;
— ցաւոց՝ դառնութեան, calamity, plague, disaster, any thing troublesome;
— արտասուաց, tears;
— քնոյ, sleep;
— մահու՝ մահացու, mortal malady;
զ—ս մահու ջերանիլ, to be seriously, mortally ill;
— մարդահաճութեան, adulation, flattery;
ապաս ունել ախտի, մեծարել զախտ, to give one's self up to vice, pleasure.

• , ի հլ. «հիւանդութիւն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. որից ախտաբեկ Ոսկ. Փիլ. ախտա-բեր Կոչ. ախտահալած Ագաթ. ախտաժէտ ՍԳր. ախտանալ ՍԳր. ժանտախտ Ոսկ. յհ բ. 11. չարախտավոր Ագաթ. ախտացոյց (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. ախտաքաղ «հիւանդութիւնները ջնջող» Սա-սըն. 65 (սխալ տպուած աղտաքաղ). նոր զրականի մէջ բազմաթիւ բժշկական բա-ռեր. ինչ. թոքախտ, այտուցախտ, գեղ-ձախտ, հնդախտ, շաքարախտ, ծովախտ, շնախտ, շնախտաբոյժ, ախտանիշ, ախ-տաբան, ախտաբանական, ախտաբանու-թիւն, ախտահանել, ախտահանիչ, ախտահա-նութիւն ևն։ Հետևելով յն. παϑος բառին. ախտ նշանակում է նաև «կիրք, ներքին բեր-մունք, մոլութիւն» Սեբեր. Ժղ. զ. 2. Խոր. Փիլ. Նիւս. (այս իմաստով գործածական է յատկապէս նոր գրականում՝ իբրև առանձևն բառ). որից ախտակիր Սարկ. Շար. ախտա-կըրիլ Շար. Սարգ. Աթ. համբ. Նար. ախտա-կըցիլ «կարեկցիլ, գթալ» Խոր. Լմբ. ախտա-կըցութիւն «գութ, կարեկցութիւն» Աթ. Ածաբ. Շնորհ.-ԱԲ ունի ապախտ տեղիք «սրբազան վայրեր» բառը, որ ապախտ «ապերախտ» բառի հետ գործ չունի և կազմուած է ախտ բառից՝ ապ բացասականով։


Ակումբ (ակմբի, ից)

s.

circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.

• , ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։


Ահեակ (եկի, եկաց)

adj. s.

left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.

• , ի-ա հլ. «ձախ» ՍԳր. Ագաթ. որից ահեկակողմն Յհ. իմ. ահեկան Յհ. իմ. երև. անեկեայ, ահեկիք, ահեկին «ձախակողմեան» Խոր. Եղիշ. դատ. Յհ. իմ. երև. Փիլ. ահեկու-թիւն «ձախորդութիւն» Մխ. ապար. որ և ան-կութիւն Հայել. 146. -այս բառից պէտք է դնել նաև ահեկորդ «չար, սատանայի զա-ւակ», որ աղաւաղեալ ահկէորդ ձևով գործա-ծուած է մէկ անգամ Անկ. գիրք հին կտ. էջ 394. «Ապա յայնմ ժամանակի նեղեսցի վեշա-պըն և յառաջնորդաց իւր ըմբռնեսցի, և յահ-կէորդացն կապեսցի, և մի՛ ոք ընկալցի զնա-զի եհեղ զարիւն սրբոցն ի քաղաքս և ի գա-ւառս» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մտ. հտ. բ)։


Աղախին (խնոյ, խնով, աւ, նայք, նայց, նանց, նաց, նովք, նեայք, նեայց, նեօք)

s.

maid-servant, housekeeper;
female slave;
nursery-maid, child's maid.

• «կին ծառայ» ՍԳր. սովորաբար ո հլ. բայց ունինք նաև մի քանի տարբեր հո-լովաձևեր. այսպէս՝ ի-ա հլ. աղախնաց Բ. եզր. բ. 65. Յովէլ բ. 29. յաղախնաց Տոբ. ը. 14. աղախնանց Գծ. բ. 18. աղախնայց ՍԳը-աղախնեայս Եղիշ. աղախնօք Փարպ. աղախ-նեաց Եփր. ծն. որից աղախնութիւն Ել. իա. 7. Եւս. քր. աղախնորդի Կոչ. աղախնել կամ տարօրինակ մի ձևով՝ աղախնայել «ծառայել» Ճառընտ.։


Աղանդ (ոց, աց)

s.

sect, false doctrine;
school, doctrine;
magic, charm, enchantment, sorcery.

• ՆՀԲ մեկնում է այլ ընդ այլոյ (կրօնք), յն. άλη, ἀλατεία «սխալանք» և թրք. ❇ āl «խաբէութիւն», [arabic word] γalat «սը-խալ» բառերով։ Spiegel (Gram. huzv. spr. 1856, էջ 189, Litteratur 11, 470) սխալմամբ կարդալով ազանդ՝ համե-մատռում է zand «զանդիկ» բառի հետ. Müller SWAW 42, 257 պրս. [arabic word] , rind «ճգնաւոր» բառից՝ Ալիշան. Հին հաւ. 12 աղօթք, աղերս, աղաչանք և աղու, աղաւնի բառերի հետ։ Հիւնք. պրս. [arabic word] σxunda «թունաւոր մեծ սարդ» II Pe-dersen, Հայ. դր. լեզ. 226 դ ածանցով յն. πλαναω «մոլորիլ, շեղիլ»։