Your research : 8 Results for խառ

Entries' title containing խառ : 195 Results

Վիմախառն

adj.

stony, pebbly.


Պոռնկախառնիչ

s.

pander, pimp;
procuress, go-between, bawd.


Ջերմախառն

adj.

hot.


Ջրախառն

adj.

mixed with water.


Ջրախառնեմ (եցի)

va.

to mix with water, to dilute;
— — զգինի, զկաթն, to adulterate with water (wine, milk, &c);
— խողխող, cf. Ջրահեղձ.


Շնչախառն

adj. adv.

between the teeth;
muttering;
murmuringly.


Ոգեխառնիմ (եցայ)

vn.

to be of one heart and one mind.


Ոգեխառնութիւն (ութեան)

s.

union of soul, great attachment.


Պղծախառն

cf. Պիղծ.


Պղնձախառն

adj.

coppery, cupreous, alloyed with copper.


Շարախառն

adj.

compound, combined, united.


Շարախառնեմ (եցի)

va.

to mix together, to compound, to intermix, to intermingle.


Շարախառնութիւն (ութեան)

s.

cf. Շարախառնումն.


Շարախառնումն (ման)

s.

intermixture, compound, combination.


Շճախառն

adj.

cf. Շճային.


Պաղատախառն

adj. adv.

suppliant;
beseechingly, imploringly.


Յարախառնիմ (եցայ)

vn.

to be joined, united, mixed together.


Տապախառն (ի)

cf. Տապագին.


Քաղցրախառն

adj.

mixed with sweetness, sweet;
mild, soft, temperate;
— բանք, honeyed words.


Քաղցրախառնութիւն (ութեան)

s.

temperature.


Ցօղախառն

cf. Ցողալի.


Փոխառու (աց)

s.

borrower.


Փոխառութիւն (ութեան)

s.

borrowing.


Փոշեխառն

adj.

covered with or full of dust, dusty.


Օդախառն

adj.

mixed with air.


Տղմախառն

adj.

mixed with mud, sloughy, sloppy.


Օձախառն

adj.

infected with serpents.


Օտարախառնք

adj. s.

crossed, cross-bred;
crossing with another species.


Քաջախառնութիւն (ութեան)

s.

temperature;
good temper.


Քարախառն

adj.

mixed with stones.


Քափրախառն

adj.

camphorate.


Definitions containing the research խառ : 811 Results

Խում

s. mus.

drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ხმა խմա «առնել, ընդունել, վերցնել, առնել տանիլ», ხმევა խմեվա «ուտել, խմել», ამოხმა ամոխմա «քաշել», მახმა մախմա «ընդունիլ, ստանալ, իր վրայ առնել, հանել, վերցնել».-բառիս բուն հայերէնն է ըմպել։-Աճ.


Խպիպ

s.

wen, goitre.

• = Արաբ. [arabic word] γabab «ստորին ծնօտի տակ կախուած միսը», որ և [arabic word] γabγab (Կամուս, թրք. թրգմ. Ա. 216). արաբերէնից է փոխառեալ նաև վրց. ღაბაბი ղաբարի «ցայտած՝ դուրս ելած կզակ. 2. խպիպ»։ Հայերէնի մէջ նախաձայն ղ կարող է դառ-նալ խ ինչ. ղպնիլ>խպնիլ։-Աճ.


Խստոր (ոյ, ի)

s.

garlic.

• ՆՀԲ թուի միացնել յն. բառին։ Հիւն» դնում է յունարէնից փոխառեալ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 123։


Ժահր (ի)

s.

venom, virus.

• = Պհլ. պազենդ. zahr (իմա՛ zahr), պրս. [arabic word] zahr, քրդ. zahr, zair, zar, աֆղան. բելուճ. zahr «թոյն», որոնց նախնականն է զնդ. *ǰaϑra-=սանս. *hatra-«սպանիչ (դեղ)», արմատը զնդ. ja-, gan-, սանս. hāh «զարնել, սպանել»։ Իրանեանից են փոխա-ռեալ նաև ասոր. [syriac word] ︎ zahra. թրք. zehir, ուշ ժամանակի հյ. փոխառութեամբ զահր «թոյն» (Կոստ. երզն. 154)։-Հիւբշ. 156։


Ժամ (ուց)

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

• = Պհլ. (հիւս. արևմտ. բարբառով) ža-mān, zamānak, մանիք. [arabic word] žmnv «ժա-մանակ» ИАН 1907, 541, պհլ. [syriac word] za-mān, zamānak, պազենդ. zamān, zamana, սոգդ. žamanū «ժամանակ», պրս. [arabic word] za-mān, [arabic word] zamāna «ժամանակ», որոնցից փոխառեալ են քրդ. թրք. zeman «ժամանակ, ռար, պատեհ ժամանակ» ևն։ Նոյն բառերը գտնում ենք նաև սեմական լեզուների մէջ. այսպէս՝ արաբ. [arabic word] zaman, [arabic word] zamān, եբր. [hebrew word] zəmān, արամ. zəmān, zəman, ասոր. [syriac word] zman, եթովպ. zaman։ Յայտնի չէ թէ ի՛նչ է այս երկու լեզուախմբերի կապր։-Möldeke Mandaische Gram. 152 սեմական ձևեոր փոխառեալ է դնում հպրս. zrvan, zr-vāna «ժամանակ, դար» բառից. ընդհակա-ռաևո Zimmern Die Keilinschriften und das Alte Testament 650 համարում է ասուր. simānu «ժամանակ» ձևից ծագած։ Սակայն ինչ որ էլ լինի սրանց ծագումը, հյ. ժամա-նակ գալիս է պհլ. žamānak ձևից և ժաման՝ պհլ. žamān ձևից. (սեմական ձևերից փո-խառութեան պարագային՝ հյ. բառերը պիտի ունենային զ և ո՛չ ժ՝ որ պահլաւ է)։ Գալով ժամ բառին, այս էլ հայկական կառուցուածք է. ժաման բառի մէջ ան մասնիկ է կարծուել, որով և յարմարեցրած է արմատական ժամ ձևը։

• Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան, Քե-րակ. 1815, էջ 315, որ ցեղակից է դնում տճկ. (իմա՛ պրս.) զեման բառին։ Klap-roth, Asia polygl. էջ 106 և ԳԴ նոյնպէս պրս. zamān բառի հետ։ Brosset JAs. 1834, 383 ևն եբր. [hebrew word] yōm «օր», վրաց. ժամ, խան, պրս. zamān։ ՆՀԲ լծ. արաբ. պրս. թրք. զաման, զեմն, զէմանէ, վրաց. ժա՛մի։ Peterm. 22 պրս. žaman (?) ա-րաբ. zamān, քաղդ. zəmān։ Windisch 21 սանս. vama (triyāma բառի մէջ) համեմատում է մեր ժամ բառի հետ։ Boрp. Abhd. d. Ak. d. Wiss. zu Ber-lin, 1846, 329 ժամ և ժամանակ= պրս. zamān, սնս. yāmmi «գիշեր»։ Նոյն, Gram. comp. I, 417 սանս. yama «օրու-այ 1/2 մասը, 3 ժամու պահ», Müller SW-AW 38, 575 և 44, 565 սանս. yama։ Böttich. Arica 77, 285, Lag. Urgesch. 872 ևն պրս. zamān։ Canini. Ft étvm 199 ժամ դնում է ամ բառից։ Հիւնք. ա-րաբերէնից է հանում։ Հիւբշ. 156 թէև ժամանակ դնում է պհլ. zamānak ձե-ւից, բայց անորոշ է գտնում ժամանակ, ժամանել, ժամ և ամանակ բառերի կա-պը։ (Սրանցից ամանակ տե՛ս իր տեղը, իսկ ժամ և ժաման տե՛ս վերը՝ մեր տուած մեկնութիւնը)։ Patrubány SA 1, 311 ժամ հանում է ժամանակ բառից. -ան կարծուած է բայական յօդ։ Նոյնը ՀԱ 1908, 152 իբր բնիկ հտյ կցում է հյ. ձը, մեռն, լտ. hiems ևն բառերին, իբրև «ձը-մեռ ժամանակ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 161 բոլորովին մերժելով փոխառու-թեան հանգամանքը, համարում է սւմ բառից կազմուած՝ զ, ի նախդիրներով։ Վ'apaя, Oбъ отнощ. aбхазcк. яз. էջ 46

• ԳՒՌ.-ժամ «ժամ, սահաթ» բառն ունի Ակն. ժամ, սեռ. ժմու. իսկ «եկեղեցի» նշա-նակութեամբ ունին Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Տփ. ժամ, Մկ. Ոզմ. Վն. Տիգ. dmմ, Հմշ. ժօմ, Հճ. իժօմ, Զթ. իժօմ, իժոմ, Յղ. ժէօմ, Ագլ. ժում։-«Ժամանակ, անգամ» նշանակութեամբ ունինք Ագլ. Ալշ. Ախց. Երև. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ժում, Ակն. ժում, ժիւմ, Ասլ. ժիւմ, Գոր. Ղրբ. ժէմ։-Ժամանակ բառը գիտեն (գրականից փոխառութեա՞մբ) Ախց. Երև. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. ժամանակ. Ակն. Մշ. Սչ. ժամանագ (Ակն. սեռ. ժամնգու), Ագլ. Ղրբ. ժմա՛նակ, Ասլ. ժամանայ, Զթ. Հճ. ժա-մանօգ, Մկ. ժmմmնակ։-Նոր բառեր են՝ ժա-մաժամք, ժամահազ, ժամաշապիկ, ժամա-սէր, ժամատեղ, ժամատուն, ժամաւոր, ժա-մաքար, ժամբակ, ժամզարկոզ, ժամհար, ժամուց, ժմնել, ժմնցնել, անժում, իժում ևն.-Ժամակոչ «ժամ կանչող» բառը դարձեր Լ նախ ժամկոչ, յետոյ ժողովրդական ստաւ-գաբանութեամբ (իբր թէ ժամի դուռը գոցե-լու իմաստով)՝ ժամգոց. նոյնը Սչ. դարձրել է ժանգօչ։

• ՓՈԽ.-ժամ բառը հայկական կազմութիւն լինելով՝ մեզանից են փոխառեալ հետևեալ բառերը. -թուշ. žam «ժամ», մինգ. ყამი ժամի «ժամ, ժամանակ», վրաց. ყამი ժա-մի «ժամանակ, ժամացոյց, ճօճանաև. ժա-մանց, երջանկութիւն», მეეამნე մեժամնե «ժամագործ», ყამად ժամադ «էր երբեմն, ժամանակաւ», ამ-ჟამად ամ-ժամադ «այ-ժըմ», ყამადი ժամադի «ժամանակաւոր». ეამად ყამად ժամադ ժամադ «ընդ ժամա-նակս ժամանակս, երբեմն երբեմն», ყამითο-ყამად ժամիթի-ժամադ «մերթ ընդ մերթ», უჟამო ուժամո «անժամանակ», საჟამო սա-ժամո «ժամացոյց», ყამი ժամի, ყამობა ժա-մոբա «ժանտամահ, մահտարաժամ», მეეა-მეობა մեժամեոբա «հողը ժամանակաւորա-պէս վարձող անձ», მოჟამება մոժամեբտ «պայմանաժամի լրացում»։ «Եկեղեցի» նշա-նակութիւնը պահել են յատկապէս վրաց. ეამნე ժամնե «պաշտօնակարգութեան ժամա-նակ կարդալ ժամագիրքը», ყამის-წარვა ժամիս-ծարվա «պատարագ, արարողութիւն». ყამნ-ვულანი ժամն-գուլանի «երգարան, շարական», ყამი ժամի, ყამნ-კანონი ժամն. կանոնի «ժամագիրք», მოეამნე մոժամնե «փոխասաց», საჟამნე սաժամնե «ժամա-գիրք»։ Այսպէս է նաև գնչ. žam «մաղթանք, բարեմաղթութիւն»։ Ստարախօս հայերը պա-հած են այս բառը. ինչ. Արմաւիրի չերքեզա-հայերը zam, Սղերդի արաբախօս քրիստո-նեաները žam, «պատարագ» (Բիւր. 1899, 116), էնկիւրիի թրքախօս հայերը՝ǰam «եկե-ղեցի», ǰamaser «ժամասեր», ǰamgos «ժամ-կոչ», ǰamos «ժամուց», axšam žamə «իրի-կուայ մօտ խմելը» (Բիւր. 1898, 789, 865)։ Սրանց միջոցով էլ բառս անցել է նաև օտար-ներին. այսպէս՝ էնկիւրիի թուրքերն ու յոյ-ներն էլ ունին axšam zamə, Եւդ. թրք. գւռ. [arabic word] zámgōc «ժամկոչ» (Յուշարձան 330 ա), Տ. թրք. գւռ. ženkos «ժամկոչ» (Բիւր. 1899, 798). նոյն իսկ Պօլսի մէջ օտարները, մասնաւորապէս հայոց հետ խօսակցութեան ժամանակ, գործածում են ժամ «եկեղեցի» բառը՝ թուրքերը žam, յոյները ǰam ձևով։ Ուտ. ժամուկալ «ժամասաց», ժամհար «ժամ-հար», իսկ zamanag «ժամանակ» ուղղակի իրանեանից է։


Ժայռ (ից)

s.

tooth, indentation;
rock;
— ի ծովու, shoal, reef, shelf, sand-bank, sunken-rock.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ժեռ-քար, Երև. Վն. Ննխ. (վերջինը Կովկասից փոխառութեամբ) ծեռ-քար, Ախց. ժառ։


Ժանտ (ից)

adj.

wicked, bad;
profligate;
mischievous, hurtful, noxious, injurious, baneful;
pestilential, pestiferous, pestilent, contagious;
obscene, wanton, lascivious;
bitter, sour, harsh to the taste;
—, — ախտ, plague, contagion;
— օդ, foul air;
—ք դժոխայինք, the Furies.

• = Իրան. *zant բարբառային անծանօթ ձևից։ Սրա հետ հմմտ. զնդ. gainti-, պհլ. gand «ժանտահոտութիւն, վատ հոտ», սոզդ. γantāk «վատ, յոռի, գէշ», γnsy «հոտած» որոնք ծագում են հնագոյն *gonti ձևից. հմ-մտ. սանս. gandhá-«հոտ»։ Բայց հնխ. ար-մատական o՝ ածականների մէջ պիտի ստա-նար e ձևը. որով յիշեալ իրանեան *gonti-«ժանտ հոտ» գոյականի դէմ պիտի ունենա-յինք նաև *gento-«ժանտահոտ» ածականը, որ պիտի տար պրս. *ǰant, žant։ Ահա այս-պիսի բարբառային ձևից՝ որ աւանդւած չէ իրանեան լեզուների մէջ, փոխառեալ է հլ. ժանտ։ Առաջին և նախնական նշանակութիւ-նը (որ է «հոտ») ունի սանսկրիտը. նոյնը ի-րանեանների մօտ դարձել է «վատ հոտ». մի-ջին տեղը բռնում է հայերէնը, իսկ վեր-ջին ծայրն է սոգդ. «գէշ, վատ»։

• ԳՒՌ.-Կայ ժանտեռք Վն. «դէմքի դառնու-թիւն, թթուածութիւն», որ թուի թէ ժանգ, ժա-նիք և ժանտ բառերի խառնուրդից է ձևա-ցած։

• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞ն վրաց. ყანტი ժանտի «խոնաւութիւն, թացութիւն», քրդ. [arabic word] žan «ժանտախտ, ժանտամահ, ծննդականի երկանց ցաւ», žan ketiié «ժան-տախտ ծագեզաւ», ewe žin žan dikešine «այս կինը երկանց մէջ է», žān-asära «գըլ-խացաւ». (այս բառերը Justi, Dict. Kurde էջ 229 դնում է փոխառեալ հյ. ժանտ բառից)։


Ժխոր

adj. s.

confused, indistinct;
confusion, tumult, turbulence, uproar, hubbub, clatter, rout, rattle, dreadful or deafening noise;
— կալնուլ, to go mad or crazy, to be delirious, to rave, to be beside one's self, to wander;
— մեծ է, there is such a hubbub one cannot hear one's self.

• «խառնաձայն աղմուկ, շփոթ ձայն» Ոսկ. մ. բ. 12. «խառնակ, շփոթ» Փիլ. բագն. Ճառընտ. որից ժխոր կալնուլ «խելքը գլխից զնալ» Ոսկիփ. ժխորել Ոսկ. մ. գ. ժխորիլ «արիւնը պղտորիլ» Մխ. բժշ. 22. ժխորումն Ոսկիփ. Ճառընա. գրուած է ժղորել ձառընտ Անկ. զիրք առաք. 336. սաստկական ձևն է ժխորտել կամ ժխտորել Բառ. երեմ. էջ 124։


Ժողով (ոց)

s. adj.

assemblage, collection;
heap;
assembly, levy;
company, convention, college;
chapter, congregation;
council, synod, consistory;
session, sitting;
meeting, assembly, conference, club;
crowd, multitude, people;
solemnity;
synagogue;
assembled, reunited;
պատկառելի —, honorable assembly;
— հաւատացելոց, assembly of the faithful, church, solemnity;
— վանական, chapter, congregation;
— եղբարց, convent, monastery;
— հայրապետաց, council, synod;
— տիեզերական or ընդհանրական, oecumenical council;
— քահանայապետական, consistory;
— դեսպանաց, congress;
— ծերակուտի, աւադանւոյ or պաշտօնէից տէրութեան, Parliament;
diet;
գումարումն —ոյ ծերակուտին, meeting of Parliament;
— յանձնարարական, committee;
— հերետիկոսաց, հերձուածողաց, conventicle;
—, ակումբ երեկոյին or գիշերական, evening party;
— ջուրց, mass of water;
— առնել, ի — գումարել, to unite in council, in sitting, to hold an assembly, to convoke;
արձակել զ—, to dismiss an assembly;
— լինել, to be convoked, or convened in council;
—ս ժողովել, to excite to rebellion;
—ս ժողովել ի վերայ տան ուրուք, to bring down a tempest of misfortune on one's family;
—ս կուտել ի վերայ ուրուք, to revolt against;
ի —ս մեծամեծաց յաճախել, to frequent fashionable society, or high life.

• ՆՀԲ լծ. յոլով, ծով։ Lag. Urgesch. 1057 պրս. zulf «մազեր», սանս. jala։ Müller SWAW 41, 12 փոխառեալ ա-րամ. [hebrew word] zrbā «բազմութիւն, ամ-բոխ» բառից, որ ըստ Laq. Arm. Stud. § 883 սխալ ընթերցուած է։ Տէրվ. A'-tarm. 106 կապում է կողով, գերփել, գաղափար բառերի հետ։ Սողոմոն Ֆր. 3. Մուրատեան, Մասիս 1883 սեպտ" 24 արմատը համարում է ժող, բայց առանց ապացոյցի։ Հիւնք. զովող բառից։ Pe-dersen, Նպստ. էջ 23 յոլով բառից զ մասնիկով. ըստ իրեն՝ զ+յ տալիս է մ։ Մառ. Ocнов. табл. 9 համեմատում է եբր. [hebrew word] xrf «պտուղ քաղել», [hebrew word] xoref «աշուն», արաբ. ❇xarīf «ա-շուն», վրաց. ցուրեվա «պտուղ քաղել» բառերի հետ. սրանց արմատն է սեմա-կան xrp՝ յաբեթական ցրվ. հայերէնը ներկայացնում է žrv, yrb, yrv արմատ-ները. առաջինից է *ժորով>ժողով, երկրորդի հետ հմմտ. եբր. [hebrew word] rōb «խումբ, ամբոխ, մեծութիւն», իսկ եր-ռորդից է յոլով։ Նոյն ЗВО 22, 74 ելամ. sarappa «ժողովեցան», վրաց. կրեբայ «ժողովել», կրեփայ «քաղել», լազ. oko-robu «հաւաքել»։


Ժոյժ

s.

patience, long-suffering;
power, strength;
hardihood, boldness;
— ունել, առնել, to be patient, to endure suffering, to tolerate, to sustain, to bear, to suffer, to support;
— ունել արտասուաց, to withhold one's tears;
— ունել պաշարման, to sustain a siege;
մեզ առ նոսա մերձենալ ոչ գոյր —, it was impossible for us to approach them;
ոչ ունիմ — ի նայելոյ, I cannot refrain from looking at, or contemplating him;
չկալան — ճշմարտութեան, they could not endure or suffer the truth.

• = Կազմուած է ոյժ փոխառեալ բառից՝ զ զօրացուցիչ նախդիրով, որ յետոյ՝ բառա-վերջի ժ-ի ազդեցութեամբ դարձել է ժ. այս է պատճառը՝ որ հին հայերէնի մէջ ժոյժ չի գործածւում առանձին, այլ ասւում է միայն ժոյժ ունել՝ իբր զոյժ ունել։ Աննախդիր ձևով ունինք ուժել «տոկալ, դիմանալ» Եփր. աւետ. Իտիւք։


Իժ (ից)

s. fig. adj.

viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. eg2hi-ձևից։-Մեր բառի ցեղակիցներն են սանս. áhi-, զնղ. aži-, պհլ. až, մինջ. ylz, յն. ἐχις, ὄφις, έχιδνα հոմանիշները, որոնք ծագում են հնխ. eg2hi-, og2hi-ձևերից։ Սրանց դէմ հայերէնի մէջ սպասւում էր *եգ կամ 'եջ, *ոգ կամ *ոջ, թերևս նաև *եժ, *ոժ, բայց ո՛չ իժ։ Հյ. իժ կարող է գալ հնխ. eg2hi-ձևից. չի կարող լինել իրանական փոխառութիւն, որովհետև այս պարագային ունենալու էինք *աժ, ինչ-պէս որ ունինք էլ Աժդահակ<պհլ. Azidahak, ռնդ. aži dahāka։ Հնդ. eg2hi-ձևի աւս սահ. մանափակ տարածման և զանազանակեր-պութեան պատճառը, ըստ Meillet, Interdie-tions de Vocabulaire, էջ 13, այն է՝ որ «օձ» նշանակող բառերը ենթարկուած էին tabou ի. և ըստ այսմ իւրաքանչիւր շրջան իրեն յա-տուկ բառն ունի. ընդհանուր տարածուած մի ձև գոյութիւն չունի. հմմտ. բացի վերի իժ խումբից, նաև 2. հյ. օձ, լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, հսլ. oži, ռուս. ужъ, լեհ. waž, լեթթ. uodze, միռլ. (eəc)-ung «օձ(աձուկ)», հբգ. une, յն. άβεις (Հեսիքիոս) «օձ» (տե՛ս Walde 42, Boisacq 302, 732, Trautm. 8).-3. լատ. natrix, գոթ. nadrs, իռլ. nathir, գերմ. natter.-նաև զանազան վերադիրներով, ինչ. 4. սանս. sarpá-, լատ. serpens, յն. έρπετόν, ալբան. g'arper (սո-ղացող).-5. հսլ. zmiǰi, zmija, ռուս. змeя (հողային, ցամաքային).-6. սանս. uraca (փորի վրայ սողացող).-7. լիթ. zaltys (կա-նաչ).-8. հսլ. gadu, լեհ. žadny (գարշելի). -9. սանս. nagá-(մերկամարմին?), տե՛ս Pokorny 1, 63-65։-Հիւբշ. 450։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ժ բնաձայ-նից։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch 779։ Նոյնը յետոյ Muller SWAW 38, 575։-Pictet KZ 6, 186 ռուս. užա «օձ»։ Նոյն, Orig. I. 499 նոյն է համարում իժ և օձ բառերը։ Հիւբշ. KZ 23, 23, 26, 29 աւելացնում է նաև լիթ. angis, լտ. anguis, յն. ὄφις, հյ. օձ։ Տէրվ. Al-tarm. 90 վերի ձևերին է կցում նաև լտ. anguis, լիթ. angis, հսլ. uži, հբգ. une և հյ. օձ. իր կարծիքով իժ գալիս է նախա-ւոր *անժ ձևից. այսպէս՝ *անժ>*ալժ> *էժ>իժ.-է ձայնը պահած է դեռ մողէզ (այն է մող-, պրս. mār «օձ». ոնռ. ma-irya «մահացու, սպանիչ» +էժ)։ Նոյն, Նախալ. 60 «օձին լծորդ է իժ... բայց աս վերջինն օտար է թերևս»։ Հիւնք. սանս. և ոնդ. ձևերից։ Bartholomae, Studien II 34 դնում է իրանական փոխառութիւն։


*Խաւիծ

s.

hasty-pudding.

• = Ասոր. [other alphabet] xəwīsā «մի տեսակ խմորեղէն». առաջին նշանակութիւնն է «թան-ձըր» (Brockelm. Lex. syr. 102 ա). բառիս հետ նոյն է արաբ. [arabic word] xabis «արմաւով և իւղով կամ թէ ալիւրով և մեղրով պատ-րաստուած մի տեսակ հրուշակ». ծագում է ❇ xabs «մի բան մի ուրիշ բա-նի մէջ լցնելով խառնել» արմատից, որից նաև ունինք ❇ xabs «խաւիծ եփեւ». [arabic word] maxhasa «խաւիծը խառնելու և դարձնելու յատուկ շերեփ», taxbis, taxab-bus, ixtibās «խաւիծ պատրաստել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 371)։ Արաբերէնից ևն ռխառեալ նաև քրդ. [arabic word] xabis «խաւիծ», xabisa Sekeri «անուշեղէն»։-Աճ.


Խիզան (աց)

s.

a hut & its inhabitants.

• -Վրաց. ხიზანი խիզանի «թշնամու յար-ձակման կամ հիւանդութեան պատճառով մի տեղից փախչելով մի ուրիշ տեղ ապաստա-նած մարդ», որից էլ ունինք Տփ. խիզան «մէկի մօտ ժամանակաւորապէս բնակւող անձ» (օր. Սա նրա խիզանն է)։ Այս իմաս-տից էլ հեշտութեամբ անցել է «կին, աղ-ջիկ, ընտանիք» իմաստին։-Բայց արդեօք վերի վրաց. բառն էլ փոխառեալ չէ՛ պրս. [arabic word] xizān «վեր կացող (իմա փախչող)» րառից (ներկայ դերբայ՝ [arabic word] xīzidan «վեր կենալ» բայից)։-Աճ.


Խիլայ

cf. Խլայ.

• = Ասոր. [arabic word] xil'ā ձևից, որ թէև աւան-դուած չէ, սակայն հմտ. արաբ. [arabic word] xi l'at, որից փոխառեալ են նաև քրդ. xelat «վերարկու», xalāt «նուէր», զազա. xalat «իբրև պարգև տրուած թանկագին շոր», թրք. xalat, ռուս. xалатъ, լեհ. chalat, chylat «գիշերը կամ սենեակում հագնելու վերար-կու» (Berneker 383)։

• ԳՒՌ.-Ալշ. խալաթ «իբրև նուէր տրուած թանկագին զգեստ կամ շալ», Մշ. խալըտել «մի թանկագին նուէր տալ», Սչ. հալաթ «սենեակի մէջ հագնելու բարակ և երկար ոգեստ».-այս բառերը նոր փոխառութիւն-ներ են։


*Խիկար (ի)

adj.

learned, wise;
pedantic.

• = Խիկար իմաստունի անունն է՝ հասարակ անուան վերածուած. բնաձևն է արաբ. [arabic word] Hīqār, Haiqar, ասոր. Axikar, ո-րոնցից փոխառեալ են նաև եթովպ. xekar, յն *Ἀγειϰάρ, *Aχ'ϰαρος, սլ. Akyrios, լտ. Achicarus, Achior.-Հիւբշ. 268։


Խիճ (խճից)

s.

small stone, pebble, gravel;
— նաւու, ballast.

• (յետնաբար ի հլ.) «քարի մանրուք, քարի մանր կտորտանք, կոպիճ» ՍԳր. Յհ. իմ. եկեղ. որից խճաքար Սիր. իբ. 21. խճա-մած Նչ. եզեկ. խճել «կրի մէջ խիճ խառնել՝ ծեփելու համար» Երզն. մտթ. 462. Տօնակ. խճեայ Ճառընտ. մանրախիճ Յոբ. ը. 17. Կոչ. 245 (տպ. մանրխիճ)։ Նոր գրականի մէջ ու-նինք խճուղի։


Խիր

s.

white violet.

• = Արաբերէնից փոխառեալ բառ է. Stein-schneider-ի հաւաքածոյի մէջ (WZKM 12. 333) նոյն kamkām բառի դէմ գտնում եմ [arabic word] samγ-el-δiru? «դիրո՞ւի խէժ».-երկու ձևերից (❇ δiru կամ [arabic word] xiru) մին կամ միւսը սխալ ընթերցուած է։-Աճ.


Խլայ (ից)

s.

robe of honour.

• = Ասոր. [arabic word] xil'ā ձևից, որ թէև աւան-դուած չէ, սակայն հմտ. արաբ. [arabic word] xi l'at, որից փոխառեալ են նաև քրդ. xelat «վերարկու», xalāt «նուէր», զազա. xalat «իբրև պարգև տրուած թանկագին շոր», թրք. xalat, ռուս. xалатъ, լեհ. chalat, chylat «գիշերը կամ սենեակում հագնելու վերար-կու» (Berneker 383)։

• ԳՒՌ.-Ալշ. խալաթ «իբրև նուէր տրուած թանկագին զգեստ կամ շալ», Մշ. խալըտել «մի թանկագին նուէր տալ», Սչ. հալաթ «սենեակի մէջ հագնելու բարակ և երկար ոգեստ».-այս բառերը նոր փոխառութիւն-ներ են։


Խլուրդ (լրդից)

s.

mole.

• = Ասորերէնից փոխառեալ բառ. հմմտ. ասոր. [other alphabet] xuldā «խլուրդ», որի հետ նոյն են արաբ. ❇ xulud «խլուրդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 604), եբր. [hebrew word] *oleδ «խլուրդ»։ Այս ձևերը չեն կարող տալ հյ. խլուրդ, որի մէջ ր ձայնի համապատաս-խանը չկայ։ Մեր բառը յառաջացած է ասո-րի գաւառական մի ձևից, որ աւանդուած չէ, բայց որի գոյութեան իբրև ապացոյց կարող է ծառայել ասոր. ( xaldūdā «դաշտային մուկ» (Brock. Lex. syr. 497ա) երկրորդական ձևը։-Աճ.

• ՆՀԲ խլիրդն «քաղցկեղ» հանում է խլուրդ և խլրտել ձևերից։ Böttich. Ari-ca 8, 9 խլիրդն=սնս. kulīra, որ մեռ-4ում է Lag. Arm. Stud. § 989։-Lag. Urgesch. 752 խլուրդ համեմատում է հսլ. krutoruiia, լիթ. kurmis բառերի հետ։ Bugge, Etr. u. Arm. էջ 114խուլ բառից՝ -ուրդ մասնիկով։ Müller WZKM 8, 281 (հայ. թրգմ. ՀԱ 1894, 294) հա-մեմատում է պրս. [arabic word] xuld? բառի հետ, որ փոխառեալ է արաբերէնից, ինչպէս ցոյց է տալիս արամ. [syriac word] xulda «խլուրդ» բառը. Müller հարցը-


Խմոր (ոյ, ով)

s. fig.

leaven, ferment;
sect.

• = Կազմուած է -որ մասնիկով խում պարզ արմատից. ա՛յս են հաստատում անխում «անխմոր, բաղարջ» և խմեալ «խմորուած» նորագիւտ բառերը՝ ոբոնք գործածուած են նորագիւտ Ա. մնաց. իգ. 29 «Եւ ի վերայ հացին՝ որ առաջի դնեն, և ի վերայ նաշհին պատարագացն, և ի վերայ յանխումն ման-գառան և ի վերայ խմեալ տապակելոցն»։ Հյ. խում «խմորուիլը» փոխառեալ է ասոր. [syriac word] xma' «թթուիլ, խմորուիլ» արմատից. յատկապէս նորագիւտ խմեալ ձևի համաաա-տասխանն է ասոր. [syriac word] ︎ xəmi՝ իսկ ան-խում՝ ասոր. [syriac word] la xəmī'։ Ասորա-կան բառը բնիկ սեմական է և ընդհանուր է նաև միւս սեմական լեզուներին. հմմտ. հրէական արամ. [hebrew word] xm՝ «թթուիլ», եբր. [hebrew word] xms «թթուիլ», xomes «քա-ցախ», արաբ. [arabic word] hamδ «թթուիլ» եզիպտ. խպտ. hemse «քացախ»։

• Նախ Schröder, Thesaur. 45 փոխա-ռեալ դրաւ եբր. [hebrew word] xmr ձևից, որ աւանդուած չէ։ Müller SWAW 41, 12 և WZKM 8, 284 արամ. [syriac word] xəmirā «խմոր» բառից փոխառեալ է դնում։ Այս մեկնութիւնը ընդունում է Հիւբշ. 305, թէև սպասում է հյ. *խմիր կամ *խամիր ձևը։ Հայերէնի ո ձայնը մեկ-նելու համար M. Bittner WZKM 13 (1899), էջ 296 խմոր բառը թրք. xa-mur ձևից փոխառեալ է համարում! կամ հայերէնից անցած թուրքերէնի։ Այս ենթադրութեան անհեթեթութիւնը ցոյց տուաւ R. Gauthiot, Բանասէր 1899, 325։ Առաջին անռամ Աճառ. Հայ. նորագիւտ բառեր մնաց. գրոց մէջ, էջ 9 անխում և խմեալ նորագիւտ բա-ռերը երևան հանելով՝ ենթադրեց որ խմոր բառի արմատն է խում, որ նոյն է խում, խմել «ըմպէլ» բառի հետ և հետևաբար խմոր գործ չունի ասոր. xə-րի ձևով։ Մառ. Христ. Boст. 2(1913), 132 հիմնուելով սրա վրայ՝ մեկնեց վե-ոի ձևով։ Մառ,Христ. Bocm. 2(1913), 148 վրաց. ցոմի «թթխմոր», ն. վրաց. «խմոր», սվան. մըխիմա «թթու», խվի-մըխմի «թթուիլ», խվիմխըմե «գինուց սթափիլ», լիմխըմե «խմորել, մա-կարդել», նամխըմի «թթխմոր» բառերի հետ՝ իբրև յաբեթական արմատէ։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 91 վրաց. ցոմի «խմոր»։

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ բոշաւե-րէն նմօր «խմոր» (Finck, Die Sprache der arm. Zigeuner ЗAН 1907, էջ 118), գնչ. k'omer (իմա՛


Խոզ (ից, աց)

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

• նում է խուզել բայից։ Պատկ. Изслед. էջ 9 պրս. xōk և քրդ. xoz հոմանիշների հետ։ Բառիս վրայ խօսում է նաև Տէրվ. Երկրագունտ 1884, էջ 54-55։ Հիւնք. բոզ բառից։ Հիւբշ. 160 ասում է թե ո՛չ իբր բնիկ և ո՛չ իբր փոխառեալ կարող է կապուիլ պրս. xuk «խոզ» բառի հետ։ Patrubány SA 1, 190 փոխառեալ է դնում պհլ. xuk «խոզ» բառից, որի վեր-ջաձայնը ազդուել է հայ. եզն բառից։ Նոյն, ՀԱ 1908, էջ 275 սանս. khyā «խօ-սիլ, պատմել» բառի հետ։ Մառ ЗВO 19, 0158 հյ. կինճ, վրաց. ղորի, լազ. մինգր. ղեջի հոմանիշների հետ յաբե-թական արմատէ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kis «խոզ» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի չէրքէզ. öuo «խոզ»։ Pictet, բ. տպ. Ա. 460 զնդ. hu, պրս. xuk, յն. σῦς ևն բառերի հետ. իսկ էջ 464 պրս. kas «արու խոզ»։

• ՓՈԽ.-Զազա ❇ xoz «խոզ» (Հիւբշ. էջ 160 դնում է փոխառեալ հայերէնից. պրս. Հևն է xuk, զնդ. hu, քրդ. xü, օսս. xui (Horn § 510), որոնք ցույց են տալիս՝ որ արմատն է xu, իսկ k վերջաւորութիւն կամ մասնիկ է)։


Խոխոմ

adj.

well-watered, abounding in springs, or running waters.

• = Կովկասեաններից փոխառեալ բառ է ընդարձակ տե՛ս խում արմատի տակ։-Աճ


Խոհեմ (ի, աց, ից)

adj.

cf. Խոհական.

• ՓՈԽ.-Patrubány SA 1, 5 հայերէնից փոխառեալ է դնում Բուդապեշտի հրեական ժարգօնով [hebrew word] xohem «խոհեմ, զգոյշ»։ Բայց այստեղ կան մի քանի սխալներ, [hebrew word] բառը չի՛ կարդացւում xohem, այլ xakam (կամ նոր արտասանութեամբ xo-kom), երկրորդ՝ xakām ժարգօն չէ, այլ հին եբրայեցերէն և պատկանում է ընդհանուր սեմական hkm արմատին (արաբ. [arabic word] hikm, արամ. [syriac word] xkm). և երրորդ՝ չի՛ նշանակում «խոհեմ, զգոյշ», այլ «ուսեաւ. գիտուն, իմաստուն, հանճարեղ»։ Այս բոլո-րից հետևում է՝ որ յիշեալ եբր. բառը ա-մենևին գործ չունի հայերէնի հետ։


Խոյ (ոց)

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

• ՓՈԽ.-Lag. Urgesch. 734 համարում է թէ Թալմուդի մէջ մտած եբր. [hebrew word] kōy օտա-րազգի բառը հայերէնից է։ Նոյնը կրկը-նում են նաև Lag. Arm. Stud. § 1002 և -իւբշ. 305։-Pedersen KZ 40, 200, ZDMG 57(1903), էջ 561 և Հայ. դր. լեզ. էջ 179-185 մի ընդարձակ քննութիւն ունի բառիս փոխառեալ ձևերի վրայ։ Pedersen նախ հայ բառը համեմատելով իռլ. cit, cetnait «ոչ-խար» բառի հետ՝ հանում է հնխ. qhoti ձե-վից։ Խոյ անցել է թուրք լեզուներին՝ ուղ. *koli և հյց. *kolin ձևերով. առաջինից լա-ռաջացած է Օրխանեան արձանագրութեան koi «ոչխար» բառը, իսկ երկրորդից՝ օսմ. qoуun «ոչխար», որից էլ մոնգոլ. xoni, xo-nin, մանչու. honin, թունգուզ. koγin. (Бy-дaговъ 2, 97 դնում է մոնգոլ. xoy «ոչ-խար»)։ Հնխ. qhoti ձևի մօտ կար նաև qho-tlu ձևը, որից յառաջացաւ հյ. *խոչ, որ յե-տոյ կորաւ։ Այս *խոչ բառից են փոխառեալ օսմ. qoc «խոյ», տրից էլ մոնգոլ. xuca, ման-չու. kóča, թունգուզ. kuca։ Հայ. *խոչ ստա-նալով ն յօդը և սրա առաջ չ ձայնը կակղե-լով՝ ձևացաւ խաշն<*խաչն. իսկ խ և ար մասնիկներով *խոչխար>*հոչխար>ոչխար. Կորած *խոչխար ձևից են փոխառեալ չաղա-թայ. kočkar և արևել. թրք. [arabic word] qočqar «խոյ»։ Կովկասեաններից աւար. kul, կազի-կում. ku «ոչխար» (աւելացնենք նաև կու-մուկ. koi «մաքի») կա՛մ ուղղակի հայերէ-նից են և կամ թուրքերէնի միջնորդութեամբ։ -Ըստ իս մատնանշուած բառերի մեծագոյն մասը պատահական նմանութիւն միայն ու-նի. հյ. ոչխար բառը կովկասեաններից փո-խառեալ լինելով՝ ինքնին ջնջւում են սրա վրայ հիմնուած ենթադրութիւնները և qoč-qar ևն ձևերի փոխառութեան տեսութիւնը։ Բրք. qoyun «ոչխար» բառի համար էլ հմմտ. չին. ❇ kao'-уang2 որ է «ռառնուկ»։


Խոնարհ (աց)

adj. prep. adv.

low;
humble, submissive, respectful;
lower, inferior, mean, base, low;
feeble, weak;
prep. adv. —, ի —, low;
down down below;
downwards;
from top to bottom;
at the foot of beneath, below, underneath;
below, lower, under;
— առնել, to humble;
— լինել, to be humble or meek, to humble one's self;
to be humbled;
զերեսս ի — արկանել, to be sulky or sullen;
— սրտիւք, lowly in heart;
աչք ի —, with downcast eyes.

• ՓՈԽ.-Կառո՞ր է գնչ. k'arno «խոնարհ» փոխառեալ լինել հայերէնից. k՝ կարող է փոխանակել խ ձայնը.-Paspati այս բառը հանում է յն. γάμαι «հող» բառից, որ շատ անյարմար է։


Խախուտ

adj. s.

unstable, ill-built, weak, frail;
inconstant, mutable;
emigration;
— լինել, to emigrate, to quit one's country.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կես. xaxəd «խախուտ», xaxədlamaq «խախտիլ, փլփլկիլ». օր. bu eν xaxədlaməš «այս տունը խախտուել հնացել է» (Բիւր. 1898, 712). թրք. գւռ. Եւղ. Տ. [arabic word] xaxəd «խախուտ» (Յու-շարձ. 330 և Բիւր. 1899, 798). գւռ. թրք. և յն. Ատն. xarxud «խախուտ» (Արևելք 1888 ն.. 8-9)։-Պատահական նմանութեւն ռ նի ուտ. խախա «կոտրած»։ Պատահական ծամել»= քրդ. xāin (Horn § 469), յն. χαχτω «ώϑω βιαίως ուժգին հրել», որ յիշում է Karolides, Γλωσσ. συγϰρ. 198, ըստ որում նոյն բառը ունի նաև σαχτω ձևը։-Ո՜չ թէ փոխառութիւն, այլ համամայր ծագում են ենթադրում վրաց. სახუტი խախուտի «փըխ-րուն», დახახუტება դախախուտեբա «փխրիլ», დახახფტებული դախախուտեբուլի «ծակ-ծըկած»։


Խահուէ

cf. Սուրճ.

• «սուրճ». նոր փոխառեալ բառ ունի միայն ՓԲ՝ խահվէ ձևով, որից էլ խահ-վէագործ և խահվէավաճառ, երկուսն էլ ՓԲ. -նոյն խահվէ ձևն ունի նաև Կ. Սարաֆեա-նի Բանալի գիտութ. Պետերբ. 1788, էջ 110. -իսկ ՀԲուս. § 1799 գրում է ղահվէ՝ ըստ Բժշկարանի։

• = Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

• = Պհլ. *xām բառից, որ թէև չէ «ոռծած-ուած, բայց հաստատւում է պրս. ❇ xām «հում, տհաս, անփորձ» բառով. սրա հետ նոյն են քրդ. xām, xāw, օսս. xóm, աֆղան. om, um, բելուճ. hāmag, սանս. amā ևն. համապատասխան բնիկ հայ. ձևն է հում (տե՛ս Horn § 463)։ Պարսիկ բառից փո-խառեալ է թրք. xam «խակ», որ մտած է մեր բոլոր գաւառականների մէջ։-Հիւբշ. 152,


Խամութ

s.

traces (harness).

• =Թթր. [arabic word] կամ [arabic word] qamut «ձիի լուծը. կիսաշրջանակաձև փայտ՝ որ կառքին լծուած ձիու վիզն են անցկացնում». նոյն է նաև կումուկ. xamutlar (յգ. lar մասնիկով միասին)։ Այս բառը փոխառեալ է սլաւա-կանից, ուր ունինք հսլ. chomuti, ռուս. xо-мутъ, ուկր. chomút, բուլգ. homut, hamut, homót, սերբ. hömut, չեխ. chomout, լեհ. chomat ձևերը։ Բայց սլաւական ընտանիքն էլ փոխառեալ է գերմանականից, հմմտ. մբգ. hamen, անգլ. hame, հոլլ. haam, ո-բոնք իբրև հնդևրոպական բառ կցւում են յն. ϰημός «բերանակապ կեմ» բառին։ Ա-ւելի ուշ՝ ԺԲ դարում՝ սլաւականից լետ են փոխառեալ մբգ. komat. գերմ. kumt kum-met, ինչպէս նաև լիթ. kamañtai, բոլորն էլ նոյն նշ. (Berneker 383 և 395, Kluge 200 և 285, Pokorny 1, 388)։-Աճ.


Խանութ (նթից)

s.

shop;
manufactory;
treasure;
store, warehouse, magazine.

• = Ասոր. [arabic word] xānū̄ϑā «խանութ», որից փոխառեալ է նաև արաբ. ❇ hānūt նոյն նշ.-Հիւբշ. 304։

• кānū9, լտ. canaba, որից էլ գերմ. Kneipe «հասարակ գինետուն»։ Karolides, Iλ. ὄυγϰρ. 100 հայերէնը փոխառեալ է դնում կապադովկ. χανοῦτε «քարտաշի մուրճ» բառից! որ հանում է սանս. han «զարնել, սպանել» արմատից։


Խարագուլ

s.

zool, species of locust, attacus.

• «մի տեսակ մանը մորեխ, խառնիճ, ջորեակ» Ղևտ. ժա. 22. ուրիշ վկա-յութիւն չկայ։

• = Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։

• ՆՀԲ յիշում է պրս. խայէք, խարէք, խառէք «ջորեակ»։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Lag. Arm. Stud. § 972։ Bugge IF 1, 448 իբր բնիկ հայ կցում է յն. οxερδβυλος ձևի հետ։ Հիւնք. ա-րագիլ բառից կամ եբր. xargol-ից։


Խարազան (աց)

s.

rod, switch, whip, knout, lash, scourge, cat-o-nine tails;
discipline, flagellum.

• ՓՈԽ.-Մեզանից է փոխառեալ ն. ասոր. xäräzán «եզ ու գոմէշ քշելու խարազան» և ո՛չ թէ պարսկերէնից. նախ՝ որովհետև այս բառը պարսկերէնում պահուած չէ և երկ-րորդ որ բառը իրանականում «էշ քշելու գործիք» է նշանակում և ո՛չ եզ ու գոմէշ, ինչպէս հայն ու ասղրին են։


Խարբ (ից)

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

• «ագահ և անյագ՝ ուտել-խմելու մէջ» Մաղաք. աբ. 24 (Վասն խարբ և անյագ ըմպելոյն իւրեանց. -այսպէս ունի տպ. Եմ. էջ 37. իսկ Պատկ. ունի խարաբ1). «մարմ-նաւոր ցանկութեան մէջ» Մխ. բժշ. 108 (Այ. նոզ որ գինի շատ խմեն և այնոց որ ի մեր-ձաւորութիւն խարբ լինին). «լիրբ, անա-ռակ, խառնակեցիկ» Մագ. թղ. 212-213 (Զիս համալուծ առնես որդւոյդ խեղկեալ խարբի։ Բ խարբի որգւոյդ ի գանգատ գնա), որից խարբութիւն «ագահութիւն ընչից, ըն. չաքաղցութիւն, զօշաքաղութիւն» Վստկ. էջ 6 (Զսղալանացն տտւգանս ըստ իւրաբան-չիւր յանցանացն չափով դնել ,որ ոչ վասն ատելութեան պակասեցուսցէ և խարբութեան աղագաւ առաւելուցու ի տուգանաց յափըշ-տակութիւն)։

• = Վրաց. ხარბი խարբի «ագահ, ան-կուշտ», որից გახარბება գախարբեբա «ա-գահութեան վարժուիլ», დახარბება դա-խարբեբա «մէկին ագահ դարձնել»։ Հալե-րէն բառը փոխառեալ է վրացերէնից և ո՛չ հակառակը, որովհետև ուշ ժամանակ միայն գործածուած անսովոր մի բառ է։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։


Խարբալ (ի)

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

• = Ասոր. [syriac word] 'arbālā «մաղ», [syriac word] *arbel «մաղել», արամ. [hebrew word] 'arbālā արաբ. [arabic word] γirbal «մաղ». սրանցից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] γalbir «մի տեսակ կոշտ մաղ», թրք. [arabic word] qalbur «մաղ», [arabic word] qalburlamaq «մաղել». ռմկ. խալպուր, խալպուրլամիշ ընել։-Հիւբշ. 3n4։

• Վարդան Յունանեան, Ձեռբածութիւն 1671, էջ 313 խարբալ մեկնում է «ոլո-րապտոյտ ճանապարհ», որից խարբալել «մոլորեցնել»։-Schrōder, Thesaur. 47 թրք. և պրս. ձևերը դնելով՝ ենթադրում է որ հին պարթևական բառ լինի։ ՆՀԲ թրք. պրս. արաբ. ձևերի հետ նաև լտ. cribellum «մաղ»։ Lag. Arm. Stud. § 976 դնում է նաև արամ. և թալմ. ձևե-րը, որոնցից անբաժան է համարում լտ. cribrum «մաղ»։ Նոյնը նաև Müller WZKM 7, 381, որ ասորի բառը լ-cribellum ձևից փոխառութիւն է կար-ծում։ Հիւնք. չաղաթայ. ղարպալ։ [arabic word] xarfaq, որ մեկնւում է «սպիտակ մա-նանեխ» (տե՛ս Կամուս, անդ՝ էջ 892)։-Հիւբշ. էջ 268։


Խարբուզ

s. zool.

s. zool. roe-buck.

• -Պհւ. xarbuz «էշայծեամ». բառիս պրս. ձևը աւանդուած չէ։ Կազմուած է պհլ. xar= պրս. ❇ xar=զնդ. xara-«էշ» և պհլ. buz= պրս. ❇ buz=զնդ. būza-«այծ, բուծ» բառերից, ճիշտ ինչպէս է հյ. էշայծեամն. Իրանեանից է փոխառեալ նաև վրաց. ხარა-ბუზი խարաբուզի «եղնիկ, էշայծեամ»։-Հիւբշ. էջ 159։


Խարի

s. anat.

s. anat. penis.

• ՆՀԲ Գաղիանոսի մէջ գտնելով «ան-կիւդա (կամ անկիւրա). խարի» բացա-տըրութիւնը, նոյն յն. բառը հասկացել է ἄγϰυρα «խարիսխ. 2. ամօթոյք», որով մեր խարի բառն էլ մեկնում է «արութիւն մառռու. առնի անդամ»։ Զգուշաւոր ՋԲ չունի այս բառը։ ԱԲ հետևում է ՆՀԲ-ի։ Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 117 ցոյց տուեց՝ որ Գաղիանոսի յիշած յն. բառը պէտք է հասկանալ ἀγχοῦσα, որով խա-րի բառին տրուած «առնի» նշանակու-թիւնը ջնջեց և մեկնեց վերի ձևով։ Bug-ge KZ 32, 9 անտեղեակ սրանից՝ հա-մեմատում է խարի «առնի» բառը պրս. ❇ xar «փուշ» բառի հետ, ենթադրե-ւով որ պրս. xar ունեցած է նաև «առ-նի» նշանակութիւնը, որից փոխառեալ են ալբան. kā̄r, karε, գնչ. kar «առնի»։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• = Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.


Թէյ (ի)

s.

tea.

• = Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.

• ԳՒՌ.-Գրական ձև է համարւում թէյ և ոչ մի բարբառի մէջ գոյութիւն չունի. բարբառ-ները գործածում են թրք. պրս. ռուս. չայ ձե-ւը՝ նոր փոխառութեամբ։


Թշուառ (աց)

adj.

unfortunate, unhappy, miserable, pitiable, poor, wretched, pitiful;
disastrous, calamitous.

• = Իրանեան փոխառութիւն է և ծագում է զնդ. dušxvarənah-բառից, որ թարգման-ւում է ըստ Geldner «անպատիւ, անարգ», ոստ Justi «վատ փայլ ունեցող, ամբարիշտ», ըստ Darmesteter «անփառունակ», ըստ Bartholomae 755 «ubelberuchtigt, վատա-նուն, վատահամբաւ», ըստ պահլաւ թարգ-մանութեան «վատ ճակատագիր ունեցող»։ Բառիս բուն իմաստն է «նա՝ որի փառքը, մե-ծութիւնը, արժանիքը վատ է» և ևառմուած k duš «դժ-, վատ» և xvarənah «փառք» բա-ռերից։ Հայերէն բառը կարող է երկու ձևով մեկնուիլ. նախ՝ զնդ. dušxvarənā ձևին հա-մապատասխան հպրս.* dušhuvarna ձևից, որից պրս.՝ dušxvarr և սրանից էլ հյ. *ղուշվառ>*'դշվառ>թշուառ. բայց աւելի լաւ է դնել հպրս. *dušuvarna, որից պրս. dusvarr և սրանից էլ հյ. *դուշվառ>դըշ-վառ> թշուառ. հմմտ. վերը դժուար բառին տրուած մեկնութիւնը։-Հիւբշ. 154։


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։

• = Ասոր. [syriac word] toh wə woh, եբր. tohu vā bohu «ամայի և ա-նասւատ». հմմտ. արաբ. [arabic word] tīh «անա-պատ, լաբիւրինթոս». սրանից է փոխառեալ նաև ֆրանս. tohu-bohu «մեծ անկարգու-թիւն, խառնակութիւն»։-Հիւբշ. 303։


Թորթ

s. bot.

s. bot. scammony.

• ՓՈԽ.-Ասոր. [syriac word] todrig «erysi-mum, sisymbrium polycerum» (կոտեմի կամ անանուխի նման մի բոյս է), [arabic word] ︎ todrā «եզնալեզու բոյսը» (Brockelmann, Lex. syr. 130 և 394, ուր համարւում է պաոս-կերէնից փոխառութիւն).


Թուզ (թզոյ)

s.

fig.

• = ⦿ոխառեալ է հին Միջերկրեա՛, լեզուից (ինչպէս գինին կամ իւղը), որից փոխառեալ են նաև յն. բէովտ. τῦϰον, ուտ. t'ōqina, հո-մեր. σῦϰον, լտ. ficus (որից էլ հսաքս. figa, հոլլ. vijg, գերմ. Feige, ֆրանս. figue ևն), բոլորն էլ «թուզ»։


Թութ (թթոյ)

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. [hebrew word] tutā̄, որից փոխա-ռեալ են ն. ասոր. t'uit'ə, արաբ. [arabic word] tut կամ [arabic word] tūt, պհլ. tūt, պրս. [arabic word] tut, [arabic word] tuq ) tūδ, ուտ. թութ. -հայերէնը կարող է գալ թէ՛ ուղղակի արամերէնից և թէ պարսկերէնի մի-ջոցով. վերջինը աւելի հաւանական է։-Պարս-կերէնից են փոխառեալ նաև արևել. թրք [arabic word] tut, թրք. [arabic word] tut, [arabic word] tut, [arabic word] dut, թուշ. թութ, վրաց. თუთა թութա, օսս. թութա, չեչէն. dət, ինգուշ. dət, կումիկ. և լեզգ. թութ, եաքութ. tīt, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա յութ (Հնութիւնք Ակնայ, էջ 62),-իսկ թուր-քերէնի միջոցով են ռուս. тутъ, սերբ. բուլ-գար. dud (Berneker 233). նյն. τοῦτια, լազ. մդութի, բոլորն էլ «թութ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 155։

• Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. tut բառի համեմատութիւնը։ Պրս. արաբ. և թրք. բառերի նոյնութիւնը յիշում է ՆՀԲ։-Lag. Urgesch. 822 պրս. բառի հետ։ Ղ. Աղայեան, Աղբիւր 1890, 275 ծառն ու բառը Չինաստանից տար-ծուած և Պարսկաստանի վրայով անցած հայոց։ Հիւնք. թութ դնում է թուզ բա-ռից, իսկ թրք. թութ փոխառեալ է հայե-րէնից։


Թուրինջ (ընջի)

s. bot.

bitter orange, Seville orange;
— խոտ, balm-mint;
ծառ թուրնջոյ, cf. Թրնջի.

• ՆՀԲ արդէն յիշում է թուրունճ, թու-րուննան ձևերը։ Muller SWAW 38 580 համարում է փոխառեալ։ Ուղիղ են մեկ-նում նաև Lag. Arm. Stud. § 869, Տէրվ. Altarm. 23 ևն։ Տե՛ս վերջին անգամ Seidel Մխ. հեր. § 275։


Լիբանոն

s.

frank-incense;
cf. Կնդրուկ.

• = Յն.. λίβανον ձևից տառադարձուած, որ եզ. հայցականն է λίβανος հոմանիշի. այս բառն էլ փոխառեալ է եբր. [hebrew word] ləbōna «խունկ» բառից. հմմտ. արաբ. [arabic word] lu-bān «խունկ», ասոր. [syriac word] lbūnta, ասուր. lubānu, (սեմական արմատն է lbn «սպիտակ»)։-Հիւբշ. 352։


Լիմպոս

s.

limbo.

• = Միջ. լատ. limbus, որից փոխառեալ են նաև գերմ. Limbus, իտալ. limbo, ֆը-րանս. limbes նոյն նշ.-լատին բառի նախ-նական նշանակութիւնն է «ծայր, եզերք»։-Հիւբշ. 352։


Լովիաս

s. bot.

s. bot. kidney-bean.

• = Արաբ. [arabic word] lubiya, պրս. lubiyā, lu-νiva «լոբի», որոնցից փոխառեալ են նաև ա-րևել. թրք. lobya, քրդ. lobia, lupék, լազ. lobya, վրաց. ლობიო լոբիո, թուշ. լոբիվ հոմանիշները։ Հայ բառը ծագում է արաբ. և պրս. ձևերից. սրանք էլ ծագում են արամ. [hebrew word] lubiyā = ասոր. [syriac word] lu-byā «լոբի» բառից. իսկ բոլորի մայրն է յն. λοβός «բլթակ (ականջի, լեարդի). 2. ընդե-ղէնների պատեանը, ինչ. լոբիի, բակլայի, սիսեռի ևն». նշանակութեան զարգացման համար հմմտ. հյ. պատին «ընդեղէնների պատեան», իսկ Ննխ. «կանաչ լոբի, սլիկ»։-Հիւբշ. 287։


Լուք

s. zool.

s. zool. cf. Թոդան;
shad.

• -Արաբ. [arabic word] lu'uq նոյն նշ. (տե՛ս Մ. Ոբիկեան, Բառ. տճկ.-հյ. Պօլիս 1892, էջ 3Ո0), որից փոխառեալ է նաև ֆրանս. looch, lek։


*Լպուտ

s.

bowyer, cotton beater.

• + Արաբ. [arabic word] lbd արմատից, որի ածանց-նից են արաբ. [arabic word] libād «թաղիք պատրաս-տող», փոխառութեամբ՝ պրս. [arabic word] ilbad «լպուտ, բամբակ գզող», քրդ. [arabic word] libod «բուրդ գզելու աղեղ, բուրդ գզող կամ ծա-խող»։-Աճ.


*Լաթ

cf. Ձորձ.

• = Պոս. [arabic word] lat «մաս, կտոր. 2. կտաւե-ղէն, կտորեղէն», որի հետ նոյն է սանս. la-ta «զգեստ, շոր», իրանեանից են փոխառեալ արև. թրք. [arabic word] latta «շորի կտոր, մի տեսակ չիթ», չաղաթ. latta «քուրջ, հին ու մաշած շոր», ուտ. լաթ նոյն նշ.։ Սրանցից են փոխառեալ, ըստ իս, նաև ռուս. лата «շորի կտոր», лaтать «հնացած՝ մաշուած շոր, ցնցոտի», ла́тать «կարկատել», ուկր. látka «քուրջ», չեխ. látati «կարկատել», látka «կերպասեղէն, կտորեղէն», լեհ. laty «ցըն-Արմատական բառարան-17 ցոտի». (այս բառերը Berneker 693 սխալ-մամբ համարում է բնիկ սլաւական, և սրա համար է որ հնդևրոպական այլ լեզուների մէջ ցեղակից ձևեր չի գտնում)։-Աճ.