Your research : 19 Results for ծակ

Entries' title containing ծակ : 147 Results

Definitions containing the research ծակ : 275 Results

Ագանիմ (ագայ, ագիր, ագուցեալ)

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

• (ագայ, ագիր, ագեալ կամ ա-գուցեալ) «հագնիլ» ՍԳր. Բուզ. Ոսկ. եբր. ո-րից ագուցանել «հագցնել. 2. օղակի մէջ անցկացնել» ՍԳր. ագոյցք «օղակ. 2. օղակի մէջ անց կացնելով բառնալու ձող» ՍԳր. ա-գուցիկ Մծբ. ագանելիք «զգեստ» Ոսկ. եբր։ Նոյն արմատի հ-ով զօրացած յետին ձևերն են հագանիլ «հագնիլ» Վրք. հց. Գնձ. կանո-նագ. հագնիլ Լմբ. Մաշտ. Գնձ. հագուցանել «իրար անցկացնել» Երզն. քեր. նոր լեզուի մէջ՝ հագուստ, հագուստեղէն ևն։ Արևմը-տեան գրական լեզուն կրաւորականի մէջ գործածում է հագուիլ, հագուած, մինչդեռ ա-րևելեանը ունի հագնուիլ և հագնուած։ Այս-տեղ կայ նաև հագի «հագած» ձևը, որ դիմո-րոշ յօդով էլ գործածական է. օր. հագի շո-րերս, շորս հագիս է, հագիդ ի՞նչ է. շորերը հագին։ Միւս բայական ձևերն են հագցնել, հագուեցնել։ Իսկ արմատակից առագաստ, օթ, օդ? յագչիլ? ինչպես և զգենուլ, զգեստ, առիգած բառերի վրայ տե՛ս առանձին։


Ազատ (ի, աց, ից)

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

• թրգմ. Ասողիկի, 1864, էջ 254 (ար-տատպ. Истор. М.Хорен. 1893, էջ 304) ազ «ազն, ազգ»+զատ < պրս. zad բառերից։-Ազատ է նաև Մա-սիս լեռան ածականը. Յազատն ի վեր ի Մասիս. (վիպաս. երգ). այս վերա-դիրը բացատրելու համար տրուած են զանազան մեկնութիւններ, ՆՀԲ հաս-կանում է «արձակ, ընդարձակ, բարձր», Մ. Թաղիադեանց, Ճանապարհորդ. ի Հայս. Կալկաթա 1847, Ա. 168, «մայր ասատեալ յերկանց ծննդեան իւրոյ.. արգանդ լեալ նորածին սերնդոց զարմիս մարդկութեան»։ Աստղիկ Արևելեան, 1855, թ. 1, էջ 10, «այս ածականը Նո-յի ան գագաթը տապանը մնալով ազա-տելէն է»։ Կոստանեանց, Հայ հեթ. գր. 1879, էջ 17, «մեզ այնպէս է երե-վում թէ ազատ=զնդ. уazata «պաշտելի բառն է» ևն։ Այս բոլորը անտեղի մեկ-նութիւններ են. ազատ Մասիս նշանա-կում է «ազնուականն, ազատազգին ։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• . արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։

• ՓՈԽ.-Lag. Ges. Abhd. 186 յունաց ա-ւանդած ἀζαβαρίτης ձևը սրբագրելով «ζδαβαρι-της հասկանում է հյ. ազդաբեր։-Ան-բացասականի պատճառով մեզանից են փոխառեալ վրաց. անազդի, անազդեուլի «իսկոյն, անմիջապէս, յանկարծաևան». անազդադ, անազդեուլադ «յանկարծական, անմիջապէս», որոնք ծագում են հլ. ան-ազդ (հմմտ. յ-ան-կարծ) ձևից. այս բա-ռը գործածուած է Ոսկ. մ. ա. 13 «յեղակարծ, յանկարծահաս» նշանակութեամբ՝ որ նրա հետ նոյն է։


Ազն (ազին, զինք, զանց)

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

• ՓՈԽ.-Վրազ. ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «և մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականու-թիւն», ուազնո «անարգ», սաազնուրի «ազնուական», ուտ. ազնաուր «ազնուա-կան», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական և մի թուրքերէն մասնիկով) «ազ-նուականութիւն», թուշ. ազնուր «ազնուա-կան», ազնուրոբ «ազնուականութիւն», վրպ-ցերէնի միջոցով՝ ռուս. aзнaгуръ «վրացի ազնուական». ըստ Будaговь Cpaв cлов 1. 38 գործածական է նաև պարսիկ գրակա-նութեան մէջ [arabic word] āznāvur ձևով։ Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառա-կանների մէջ տուել է ազնաւոր Բլ. Խլ. Նբ Վն. «հսկայ, վիթխարի մարդ. 2. երևակա-ւական էակ, ոգի, ջին»։ Ըստ Կարապետեան, Օսմ. բառ. էջ 29 տճկ. ևս կայ [arabic word] az-navor «ազնաւոր, քաջ, դիւցազն»։


Ալ (ի)

s.

cf. Ալի.

• ԳՒՌ.-Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։


Ալքիմիա

s.

alchemy.

• «տարրաբանութիւն կամ բնա-յուծութիւն», մանաւանդ «ոսկի շինելու ա-րուեստը» Առաք. 243. այժմ գործածական է միայն քիմիա՝ առաջին իմաստով։


Ախտ (ից)

s.

illness, disease, indisposition;
affection, passion;
vice, bad habit;
menses;
seed of man;
— ցաւոց՝ դառնութեան, calamity, plague, disaster, any thing troublesome;
— արտասուաց, tears;
— քնոյ, sleep;
— մահու՝ մահացու, mortal malady;
զ—ս մահու ջերանիլ, to be seriously, mortally ill;
— մարդահաճութեան, adulation, flattery;
ապաս ունել ախտի, մեծարել զախտ, to give one's self up to vice, pleasure.

• , ի հլ. «հիւանդութիւն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. որից ախտաբեկ Ոսկ. Փիլ. ախտա-բեր Կոչ. ախտահալած Ագաթ. ախտաժէտ ՍԳր. ախտանալ ՍԳր. ժանտախտ Ոսկ. յհ բ. 11. չարախտավոր Ագաթ. ախտացոյց (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. ախտաքաղ «հիւանդութիւնները ջնջող» Սա-սըն. 65 (սխալ տպուած աղտաքաղ). նոր զրականի մէջ բազմաթիւ բժշկական բա-ռեր. ինչ. թոքախտ, այտուցախտ, գեղ-ձախտ, հնդախտ, շաքարախտ, ծովախտ, շնախտ, շնախտաբոյժ, ախտանիշ, ախ-տաբան, ախտաբանական, ախտաբանու-թիւն, ախտահանել, ախտահանիչ, ախտահա-նութիւն ևն։ Հետևելով յն. παϑος բառին. ախտ նշանակում է նաև «կիրք, ներքին բեր-մունք, մոլութիւն» Սեբեր. Ժղ. զ. 2. Խոր. Փիլ. Նիւս. (այս իմաստով գործածական է յատկապէս նոր գրականում՝ իբրև առանձևն բառ). որից ախտակիր Սարկ. Շար. ախտա-կըրիլ Շար. Սարգ. Աթ. համբ. Նար. ախտա-կըցիլ «կարեկցիլ, գթալ» Խոր. Լմբ. ախտա-կըցութիւն «գութ, կարեկցութիւն» Աթ. Ածաբ. Շնորհ.-ԱԲ ունի ապախտ տեղիք «սրբազան վայրեր» բառը, որ ապախտ «ապերախտ» բառի հետ գործ չունի և կազմուած է ախտ բառից՝ ապ բացասականով։


Ածուխ (ածխոյ)

s.

coal;
charcoal.

• (ո հլ. ըստ ՆՀԲ) «քօմուր» Ագաթ. որից ածխակէզ «հրակէզ» Արծր. բ. 1. ած-խանալ «ածուխ կամ մոխիր դառնալ» Փիլ, յովն. 602 (ձեռ. ածղանալ). այս օրինակնե-րում ածուխ նշանակում է «մոխիր կամ կը-րակ»։ Վերջին նշանակութեամբ պէտք է հաս-կանալ նաև Բուզ. Գ. ի. «Տեսէք ածուղ, որով երկաթ շողացուսցուք... բերին ածուղ, որով խարէին զաչսն Տիրանայ»։ Ածուխ բառը Ողբ. եդ. 8 գործածուած է «մուր»իմաստով. «Թխա-ցան քան զածուխ տեսիլք իւրեանց (յն. άა-βόλην, որ է մուր)»։ Նոր գրականում և բար-բառներում գործածական է միայն «ածուխ» ևմաստով, որից քարածուխ, հանքածուխ, փայտածուխ, ածխագործ, ածխանոց, ածխա-վաճառ, ածխավաճառանոց, բնածուխ, ած-խահանք, ածխաթթու, ածխակոյտ, ածխային ևն։ Բառի հնագոյն ձևն է ածուղ, ինչպէս կայ գործածուած չորս անգամ Բուզ. Գ. ի և այ-լուր. ղ ձայնը գտնուելով բառի վերջում և թերևս ազդուելով ծուխ բառից՝ դարձել է յետոյ խ. այսպէս է ընդունում նաև Հիւբշ. Die altarm. Ortsnamen, 395 ծան.


Ամարանոց (ի, աց)

s. adj.

s. adj. summer-residence, summer-house, summer-quarters.

• կամ նաև ամարայնոց «գլուխը ռնելու մի տեսակ կանացի զարդ է». նորա-գիւտ բառ, որ երկու անգամ ունի Անկ. գիրք հին. կտ. էջ 156 և 182. Թագ կապեալ ընդ ծա-մակալովքն և ամարայնոց գլխադրաւ ծած-կեաց զգլուխ իւր. Եւ ամարանոց արկեալ ըզ-գլուխ իւր որպէս զհարսն։ Առաջին օրինակում թէև կարելի է ենթադրել որ լինի ածական, «ամառնային» նշանակութեամբ, բայց երկ-րորդ օրինակից երեւում է որ անկախ գոյա-կան է։ Տե՛ս և ամուրք։


Ամբար (ոյ, ոց)

s.

provision;
cf. Համբար.

• «շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

• ԳՒՌ.-Ակն աբղան «մի տեսակ վերար-կու, որի մէջը առհասարակ բամբակ է լի-նում և մինչև ծնկներն է հասնում. տճկ, խըռխա». այս իմաստով էլ բառը գործա-ծական է երբեմն արևմտեան գրական լե-սուի մէջ։


Անարի (րւոյ, րեաց)

adj.

weak, feeble, unmanly, timid, pusillanimous, cowardly;
gigantic, enormous, monstrous.

• -Նոյն է անարի «Արեաց ազգից դուրս, ոչ-արիական» բառի հետ և փոխառեալ է իրա-նականից. հմմտ. զնդ. anairya-, սանս. ana-гva-ահլ. anēr «ոչ-արիական, օտար»։ Ազ-գերը սովորութիւն ունին իրենցից դուրս գըտ-նուած ազգերին «վայրենի, բարբարոս, այ-լանդակ» համարելու և նրանց անունը այս նշանակութեամբ կամ ուրիշ վատ իմաստով իբր ածական գործածելու. հմմտ. հպյերէնում խուժիկ, խուժան, խուժադուժ, խաղտաւուր. խաղտալեգու, գաւառականներում *ուրդ թուրք, զազա, լազ, բոշա, յունարէն՝ բարբա-րոս, վրացերէն՝ քուրդի «գող», ղ'ազախի «ա-ւազակ» ևն։ Ըստ այսմ վերի ոսկեդարեան անարի «անճոռնի, անհեթեթ» բառը պէտք չէ շփոթել. յետոսկեդարեան անարի «տկար, երկչոտ» բառի հետ, որ արի «քաջ» բառի բա-ցասականն է։ Առաջինը յատուկ անունից է, երկրորդը՝ հասարակ անուն։


Անկան (ի, ից, աւ, իւ)

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

• ԳՒՌ.-Երև. անգանակ, Կր. Ք. անգին, Խն. ինջան «հողից շինուած մեծ տաշտ՝ որի մէջ լուացք են անում, խմոր են շաղախում կամ լոգնում»։ Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 235 ունի անկան «մեծ սանդ փայտի՝ կորկոտ, բրինձ թակելու համար». բայց չգիտեմ թէ իրօք Գանձակի գաւառականո՞վ է, թէ գրա-բար։-Բառ. երեմ. էջ 219 ներգ. յանգանի ձևը բացատրելով գրում է «յըջանի». որից ենթադրում եմ թէ իր ժամանակ ռաւառում գործածական էր ինջան ձևը՝ որ գիտէ նաև Խիանի գաւառականր։


Արագ (ունք, ագք)

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

• (անհոլով. յոգնակին արագ( կամ արագունք) «շուտ, փութով» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից արագագիր Սղ. խտ. 2. արագա-գնաց Եզն. Վեցօր. արագագոյն ՍԳր. Կոչ. արագազերծ Ոսկ. տիմ. արագաթև Ագաթ. արագախաբիկ Ոսկ. ես. արագոտն Առակ։ իդ. 34. Վեցօր. արագընթաց Վեցօր. արագել ՍԳր.-բառի երկրորդ ձևն է երագ «արագ, ՍԳր. Եփր. ծն. և ա. գոր. Ոսկ. մ. ա. 25, ո-րից երագագնաց Վեցօր. Եփր. ծն. երագա-գոյն ՍԳր. երագակատար Ոսկ. ես. երագա-ծագ Վեցօր. երագահալ Վեցօր. երագանցուկ Ոսկ. ես. երագաւել. Ագաթ. երագասլաց Վեց-օր. երազել Ել. լդ. 8։ Արդի լեզուի մէջ երկ. րորդ արմատը և նրանից ծագած բոլոր ձևերը ջնջուած են. գործածական են միայն առա-ջիններից, որոնց վրայ իբրև նոր բառեր աւե-լացել են՝ արազախօսութիւն, արագահոս, արագասլաց. արագասոյր, արագավազ, ա-րագազնել ևն։


Անոյշ (նուշի, ուշունք, ուշից)

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

• = Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։


Անուշադր

s.

sal ammoniac.

• «պաղլեղի նման մի նիւթ է թրք. և ռմկ. նշադըր» Բժշ. ունին միայն ՋԲ և ԱԲ. գործածական է և արդի գրականում։


Անջրպետ (աց, ից)

s.

intermedium, space, interval, interstice;
partition, boundary.

• ՀՀԲ անջատել բառից։ ՆՀԲ լծ. արաբ. ճէվպէթ «միջոց»։ Հիւնք. պրս. էնճիյր-ռէն «ծակել»։


Անթ

s.

cf. Անութ.

• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։


Թաթախ

adj.

covered, overspread;
wet, moistened, immersed, soaked, imbued;
dirty, muddy.

• = Կրկնականն է *թախ պարզական առմա-տի, որ առանձին անգործածական է։


Թանկա

cf. Դանկ.

• արծաթեայ դրամ» (ըստ P. de Courteille, Dict. turk -or. արժէր մօտ 76 սանթիմ. ըստ Будаговъ 1, 381 այսօր էլ գործածական է Միջին Ասիոյ մէջ. Խիվայում արժէ 15 կոպ.). -սրանից է նաև պրս. [arabic word] tanga «մի տե-սաև պղնձեայ կամ ոսկեայ դրամ», որ S Martin, Mémoires II 392 մոնգոլերէնից ծա-ւած է համարում։-Հիւբշ. էջ 266։


Դոն (ից)

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

• «մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։


Դուժ (ից)

adj.

barbarous;
savage.

• = Հայոց մօտիկ ապրող վայրենաբարոյ մի ցեղի կամ ժողովրդի անունն է. հմմտ. քրդա-կան Duziki ցեղը։ Շատ լեզուների մէջ սովո-րութիւն է վայրենաբարոյ ազգերի անունները իբրև ածական գործածել. այսպէս, հին հայե-րէնի մէջ խուժ (Խուժաստանցոց անունից). խաղտալուր (Խաղտեաց անունից), կորճայ, կորճալեզու (Կորճայք գաւառի անունից). նոր հայերէնի և բարբառների մէջ՝ թուրք, քուրդ. լազ, զազա, տաճիկբերան, բոշա ևն։-Աճ.


Դուլ

s.

cessation, intermission, pause, relaxation, truce;
— եւ դադար լինել, to cease;
— եւ պատուէր տալ, to permit;
to give directions;
to order, to bid, to command;
to exhort;
— տալ, to cause to cease;
to give rest, to repose;
— առնել, to halt;
to pause;
— առնուլ, to cease, to break off, to take rest or relaxation, to stop;
— զինուց, armistice, truce.

• (անհոլով) «դադար, հանգիստ» Բ. թագ. ժէ. 8. Ողբ. բ. 18. Ես. իգ. Փարպ. փիլ. «2. ջանք, յորդոր, պատուէր» (այս ի-մաստոմ գործածւում է միշտ դուլ և պատուէր ձևով) Ոսկ. մ. գ. 6. Եւս. քր. ա, որից՝ դլալ կամ դղալ «հանգիստ առնել, դադրիլ» Բ. մակ ժբ. 2. Եղիշ. ը. էջ 144, անդուլ «անդառառ. Խոր. Արշ. Յհ. կթ. Արծր. (գրուած է նաև ան-դոյլ Մանդ. էջ 72), անդուլութեամբ «անդա-դար, չդադրած» Եղիշ.։ Նոր գրականում գոր-ծածական են միայն դուլ և դադար, անդուլ անոադար և բազմաթիւ նոր բառեր, ինչ. գոր-ծադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացա-դուլ, ճաշադուլ, մսադուլ ևն։


Դուկան

s.

beam.

• «գերան». ունի միայն ՋԲ, իբրև ևասկածական բառ, որից ԱԲ՝ առանց կաս-կածականի. նոյնը գիտէ Բառ. երեմ. էջ 77 դակոն «գերան» ձևով, որ էջ 79 դառնում է դոկան։


Ելագ (աց)

s.

straw-berry;
arbute-berry;
տունկ —ի, straw-berry-plant.

• «խմորուկ, մորի պտու-ղը, տճկ. չիլէնկ. ռուս. клубиика. ֆրանս. fraise» Ստեփ. լեհ. արդի գրականի մէջ (արևմտեան բարբառ) գործածական է մի-այն ելակ ձևով, որից ելակենի «ելակի բոյ-սը»։

• ԳՒՌ.-Ննխ. էլաք, հէլաք «վայրի ելակ» (գործածական է բառս միայն գիւղերում)։


Ելակ (աց)

cf. Ելագ.

• «խմորուկ, մորի պտու-ղը, տճկ. չիլէնկ. ռուս. клубиика. ֆրանս. fraise» Ստեփ. լեհ. արդի գրականի մէջ (արևմտեան բարբառ) գործածական է մի-այն ելակ ձևով, որից ելակենի «ելակի բոյ-սը»։

• ԳՒՌ.-Ննխ. էլաք, հէլաք «վայրի ելակ» (գործածական է բառս միայն գիւղերում)։


Եկեղեցի (ցւոյ, եցեաց)

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

• = Յն. ἐxϰλησία «հաւաքոյթ ժոզովուրդի, զինւորների, յետնաբար՝ հաւատացեալների. 2. հաւաքատեղի, յետնաբար՝ եկեղեցի», εϰϰλησιάζω «ժողովի հրաւիրել, ժողով կազ-մել, խորհրդակցութեան ներկայ լինել». έϰϰιησιαστιϰός «եկեղեցական, կրօնաւոր». ծառում է ϰαλέω «կոչել», ἐx-ϰαλέω «դուրս կանչել» բայից. և սրա համար է որ հայերէ-նում երբեմն թարգմանուած է կոչումն, կս-չարան։ Քրիստոնէութեան տարածման հետ՝ փոխառութեամբ անցել է բազմաթիւ լեզու-ների. այսպէս՝ լտ. ecclesia, ֆրանս. eglise, գոթ. aikklēsǰō, իտալ. chiesa, վրաց. ვკლa-სοა եկլեսիա, թրք. պրս. [arabic word] kilisa. kilīse, չեչէն. k'ils, արաբ. [arabic word] kanisa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 285) ևն։-Բացա-ռութիւն են կազմում գերմանական և սլաւա-կան լեզուները, որոնք փոխ են առել յն. ϰυριαϰόν «տէրունի» բառը։ Այս բառի ժողո-վըրդական ձևը ϰυριϰόν գործածական էր Դ դարում, յունաց մօտ, «եկեղեցի» նշանակու-թեամբ, բայց շուտով ջնջուեց։ Արիոսական սոթացոց ձեռքով այդ բառը փոխ առնուելով Դ դարում, դարձաւ գոթ. *kyrikō և Ե դարից սկսեալ թափանցեց ամբողջ Գերմանիա։ Դրանից յառաջացան հին ստ. գերմ. kirika, անգլսք. cirice, հբգ. chirihha, գերմ. Kirche, անգլ. church ևն։ Գերմաններից փոխ առին սլաւները, որով ձևացան հսլ. cruky, ռուս. церковь, բուլգար. curkov, cerkva, լեհ. cerkiew ևն (Kluge, 256, Berneker, 132)։ -Հայերէնի մէջ բառի -եցի վերջավորութիւ-նը հայկական յարմարացում է և ո՛չ թէ յու-նարէնի հարազատ տառադարձութիւն։-Հիւբշ. 347։


Եղծ

s. adj. adv.

destruction;
refutation;
spoilt, corrupted, misshapen, bad;
— զեղծ, disorderly, confusedly.

• «տձև, անշուք, խանգարուած» Ոսկ. բ. տիմ. ա., «շինծու» Պղատ. օրին., «վատ, պակասաւոր» Ոսկիփ. «հերքում» Պիտ.. ո-րից՝ եղծանել (կտր. եղծի, հրմ. եղծ) «աւրել, փճացնել. ջնջել, ապականել, քանդել» ՍԳր. «ասածը հերքել» Պիտ. կամ եղծել Ոսկ. գաղ. եղծնուլ Լծ. կոչ., եղծուած Ոսկ. մ. բ. 27, եղ-ծանելի ՍԳր., եղծագործ «ապականիչ» Եւս-քր. Ոսկ. մ. ա. 19, եղծագործել Ոսկ. մ. բ. 9, եղծական Ոսկ. եփես., անեղծ ՍԳր., ա-նեղծական Ագաթ. Ոսկ. եփես., դիւրեղծ Հա-մամ. առկ. առեղծանել «քանդել, քակել հանելուկը լուծել» ՍԳր. Սեբեր., առեղծուլ եւս. քր., առեղծուած «երազի մեկնութիւն» Վեցօր., «հանելուկ, առասպելաբանութիւն» Ողբ. բ. 4.-Զ նախդիրով՝ զեղծ «ապակա-նեալ, գէշ, աւրուած, անհոգ» Ոսկ. մ. ա. 23. Եփր. պհ. Եւս. քր. Բուզ., «թուլութիւն, անհո-զութիւն» Փարպ., որից'եղծ զեղծ Ոսկ. բ. տիմ. ա., զեղծանել (կտ. զեղծի, հրմ. զե՛ղծ) «ա-պականել, ջնջել, աւրել» Յոբ. լ. 16, զեղծել Ա. կոր. թ. 18. Եզն. Ոսկ. մ. ա. 23, բ. 25 զեղծչիլ Սեբեր. Ոսկ. յհ. ա. 25, զեղծեցուցա-նել Եւս. քր., զեղծուցանել Դան. բ. 9. Ոսկ. մ. բ. 8, 18, զեղծմտութիւն Եւագր.. շնորհա-զեղծ Լմբ. հանգ., հայրազեղծ Նխ. բ. թգ., մարմնազեղծ Կանոն., ծայրազեղծ «շատ տկար» Բրս. արբ., զեղծում, զեղծարար (նոր գրականի մէջ)։


Եմիփորոն (ի, աւ)

s.

pallpallium.

• , ի-ա հլ. «եպիսկոպոսական խաչազարդ ուրար» (գրուած նաև եմափորոն, եմափորտ, էմիփորոն, եմիփոռոն, եմփորտ. եմոփորտ, եմեփոր, եմափոր, ոմոփորոն, ո-նիփորոն, ոնոփորոն, աւմաւֆաւրոն) Լմբ. մատ. էջ 82, 86. Վրք. հց. Գնձ. Յայսմ. Մխ. դտ. Օրբ. իզ. կե (էջ 314), Մաշտ. Կիլիկ. ա-մէնից ուղիղ ձևն է ոմոփորոն, բայց արդի գրականում գործածական է միայն եմիփո-րոն, ևալ նաև լայնափորոն։


Զօր (ու, աց)

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ վրաց. ზორვარი զորվարի «զօրավար», արաբ. [arabic word] zirvāra, յգ. [arabic word] zarāvarā, որ Կամուս, թրք. թրգմ. Ա. 875 մեկնում է «յու-նական բանակի սպարապետ». պէտք է հաս-կանալ մեր զօրավար բառը, որ թերևս յու-նաց մէջ էլ գործածական էր. կամ թէ արաբ-ները լսել են այն հայազգի զինւորներից որոնք հայ զօրավարների հրամանատարո։ւ-թեան տակ Յունաց կայսրութեան արևելեան բանակաթեմն էին կազմում։ Կամուսի պրս. թարգմանութեան մէջ՝ էջ 322 նոյն բառը սխալ է գրուած [arabic word] zarazara, փոխա-նակ [arabic word] zarāvara։ Ուտ. zärävär մի սրբատեղիի անունն է. իսկ zor «ուժ, զօրք»։


Երկին (կնի)

s.

heaven;
heavens, the sky, the firmament;
paradise, dwelling of the blessed;
air, ether;
ելանել յերկինս, to ascend up into heaven;
յերկինս ամբառնալ, to raise to the skies;
կապուտակ —, the blue sky;
կամար երկնից, the arch or vault of heaven;
հուր, շանթ երկնից, the bolts of heaven;
ցասումն երկնից, the wrath of heaven;
—ք եւ երկիր, heaven and earth;
—ք! արդար —ք, heavens! good heavens! ջինջ՝ պարզ՝ անամպ ամպամած —, clear, serene, cloudless, cloudy sky;
հրեզէն —, the Empyrean.

• , ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) գործածական է մանաւանդ անեզաբար.-ՍԳր. Եզն. Կիւրղ. ղկ., որից՝ երկնաբերձ Ա-գաթ. Եզն., երկնաբերձագոյնս Ագաթ., երկ-նագէտ Ոսկ. ես. երկնագոյն Ես. գ. 23. ե-զեկ. ժզ. 10. Ագաթ., երկնակեազ Ագաթ., երկնահայեաց Վեցօր., երկնահար «կայծակ-նահար» Կոչ., երկնաւոր ՍԳր. Սեբեր., յերկ-նուստ Եղիշ. Խոր., միջերկնեայ Խոր. աշխ., երկնասլաց (նոր գրականում) ևն։


Երշիկ (շկի)

s.

sausage.

• «աղած, պղպեղով ու զանազան համեմներով համեմած և ոչխարի աղիքների մէջ լցրած ու չորացրած ծեծած միս. տճկ. սունուք ռուս. anмянrкay кoлGaca (որ է «հայկական երշիկ»). հնից աւանդուած չէ, բայց այս ձևով գործածական է արևմտեան գրական հայերէնի մէջ։


Դիւան (աց)

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

• = Պհ։. dēvān «արխիվ», պրս. [arabic word] di-wán «ատեան, դիւան, դատարան, խորհրդա-րան, ժողովածոյ գիրք բանաստեղծական երգոց և տաղից», քրդ. [arabic word] dīvān «Ոս-մանեան դատարան»։ Իրանեան բառը փո-խառութեամբ տարածուած է շատ հեռունև-րը. այսպէս ասոր. ❇ dīvan «օրինա-գիրք», վրաց. დივანი դիվանի, მდივანი մդիվանի «դիւանական քարտուղար, դիւա-նադպիր», թուշ. მდივა մդիվա «քարտու-ղար», ավար. դիվան. «դատ», արևել. թրք. [arabic word] divan «նախարար, պաշտօնեայ». սերբ. divana, ռուս. оиванъ «գահ, դիվան, բազմոց», լեհ. ὄywan «ծածկոց», ուկր. oy-van «դորգ», սպան. divan, duan, նյն. δι-βάνι, ֆրանս. divan «բազմոց», նաև ֆր. oouane «մաքսատուն», սպան. aduana, ի-տալ. ōоgana «մաքսատուն» (ըստ Marcel Devie, Dict. étym. Paris, 1876).-թուրքե-րէնի միջոցով կիլիկեան շրջանին փոխա-ռեալ էր տիվնցի, տիվանպայշի (<թրք.


Նեռն (ռին, ռինք)

s.

antichrist.

• ՓՈԽ.-Հայերէն նեռ ձևից փոխառեալ եմ համարում կապադովկ. յն. νήρια, որ ոսա Karolides, Iλ. συγϰρ. 200 գործածական է ժո-ղովրդական երգերի մէջ, իբրև «Քարոն կամ Մահ». կանայք հասկանում են իբրև «միւս աշխարհը»։ (Karolides կցում է սանս. na-rakas «ստորերկրեայ աշխարհ» բառին)։


Նիգ (նգաց)

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

• , ի-ա հլ. «դռան ետևր ձգուած սող-նակը. 2. գերանները կամ սիւները իրար կա-պելու համար խոտորնակի ձգուած գերան կամ ձող» ՍԳր. Եփր. դտ. 343. «մեծ և ծանր բաներ շարժելու լծակ, լոմ» Յայսմ. փետ՛ 14. Նիւս. կազմ. Երզն. մտթ. «ձողաձև կամ գերանաձև լոյս՝ որ երևում է ամպերում» Արիստ. աշխ. «իբրև բանտ ծառայող քարա-հանք. latomia» Փիլ. նխ. բ. 48. «սանդի. տոռ, հաւանգդաստա» Նոնն. 31. որից նգա-բեկել «փայտով կամ երկաթով մխտել, ցըն-ցել, խախտել» Ոսկ. հերոդ. նգել «տեղից խախտել» Նիւս. կազմ. Վրդն. ծն. «ճխտել, թխմել» (օր. բարձը բերանը թխմել) Մամիկ 45. նգախարխար Պտմ. աղէքս. Խոր. կարծ-րանիգ Եղիշ. թղմ. 297. երկաթանիգ Ճառ-ընտ. պղնձանիգ Գ. թգ. դ. 13։

• ՓՈԽ.-Ուտ. լինգ «լծակ» գւռ. լինգ ձևից։


Նկար (ուց)

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

• . ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։


Մեց

s.

worm, wood-fretter;
maggot;
rottenness, putridity, corruption.

• «փտութիւն. ցեց. ապա-կանութիւն» Ես. ժդ. 11. Ոսկ. ես. 371. Կոչ. 399. Փիլ. նխ. բ. 114. (Բառ. երեմ. էջ 210 դնում է «հուր կամ կայծակն»). որից մե-ցոտիլ «ցեցոտիլ, փտիլ, ապականիլ» Ագաթ. ցեցամէց Երզն. մտթ. 157 և կրկնութեամ) մեցամէց «ցեցակեր, որդնակեր» Ոսկ. մ. բ. 22 և Եփես. բ. կամ մեցամէս «նոյն նշ.» Ես. ծ. 9։-Կարելի էր կարծել թէ զեզ բառի կրկնութիւնն է. բայց առանձին բառ լինելու նշան է Ոսկ. ես. 371՝ Սիմաքոս մեց ասէր Թէոդիտոն՝ ցեց։


Մթեր (ից, աց)

s.

mass, heap, pile, accumulation;
provision, store, hoard;
remainder;
filth, dirt;
— առ —, in a heap, like a heap, in quantity.

• ՓՈԽ.-Kraelitz-Greifenhorst հայերէնից փոխառեալ է դնում Ատրպտ. թրք. [arabic word] me-քek «շտեմարան ցորենոյ. վաճառատուն», որից յետ է առնուած հյ. մարագ (ՀԱ 1911, 259)։-Անճիշտ է. որովհետև մթերք բառը հայ. գաւառականների մէջ գործածական ձև չէ. թրք. merek փոխառեալ է հյ. մարագ բա-ռից։


Միտ (մտի, մտաւ, միտք, մտաց)

s.

mind, intellect, understanding;
sense, judgement, reason, intelligence;
thought, idea;
intention, design, project;
opinion;
advice, counsel;
meaning, intent;
maxim;
ըստ մտի, ըստ —ս, at one's will or pleasure;
according to one's fancy, liking, desire;
ըմբռնումն մտաց, apprehension, idea;
մարդկեղէն —ք, human reason;
հասարակաց —ք, good sense;
—ք անմտութեան, foolish thoughts;
—ք անարգութեան, reprobate sense;
—ք առակիս, the moral of the fable, or of the apologue;
ուղիղ մտօք, in good faith;
պարզ մտօք, frankly, sincerely, without artifice;
սրտի մտօք, with all one's heart;
ազնուական —ք, noble sentiment;
արդարակորով, խորախորհուրդ, վսեմ, հաստատուն or անյողդողդ, լուսաւորեալ, ընդարձակ, եռանդուն, սուր, թափանցող, արգասաւոր, հնարագիւտ —ք, upright, profound, elevated, firm, enlightened, vast, lively, sharp or piercing, penetrating, fertile, inventive wit, mind or intellect;
թեթեւ, անարգասաւոր, շփոթ, ցրուեալ, տկար —ք, frivolous or light, barren, confused, distracted, weak mind or intellect;
ունել ի մտի, to have the design or intention, to propose to oneself, to project;
ի —ս լինել, գալ, —ս ուսանել, to regain one's intellectual faculties, to be restored to one's senses, to awake;
դնել ի մտի, հաստատել ի —ս, to form a resolution, to take into one's head, to be determined, to resolve, to project, to propose, to presume, to imagine;
— դնել, to be attentive, to apply or devote oneself to, to observe, to regard, to consider with care, to think, to reflect;
ի —ս առնուլ, to understand, to comprehend, to perceive, to conceive, to know, to remark;
to study, to learn by heart;
զմտաւ or ընդ — ածել, to consider, to regard attentively, to meditate, to recollect, to imagine;
աշխատ առնել զ—ս, to fatigue the mind, to rack one's brains;
անկանել ի մտտաց, to be out of one's mind or senses, to lose one's senses, to be crazy;
անկանել or ելանել ի մտաց, to escape or slip from one's memory;
to forget;
—ս դնել, to admonish, to warn, to apprise of;
դնել ի մտի ուրուք, to suggest, to insinuate, to hint, to intimate, to entangle, to involve;
ընդ — մտանել, ըստ մտի լինել, to please, to gain one's affection or good will, to conciliate one's favour, to insinuate oneself in the good graces of, to win one's favour;
ընդ — տանել, to take offence at, to be offended, to take ill, to take a pique, to be nettled;
արկանել ի —ս, to suggest, to inspire;
տալ ի — առնուլ, to cause to understand;
փոխել զ—ս, շրջիլ ի մտաց, to think better of, to change or alter one's mind or intention;
ի չար կամ ի բարւոք —ս առնուլ, to take well or ill;
գերել զ—ս, to captivate one's understanding;
ընդ —ս անկանել ուրուք, to occur to mind, to enter the imagination or thoughts;
հանել ինչ ի մտաց ուրուք, to drive out of one's head, to persuade to the contrary;
—ս ունել, to be witty;
ասել ի մտաց, to say to oneself;
ընդ — արկանել, to think, to recollect, to conceive;
բարգաւաճել, կրթել զ—ս, to cultivate, to form the mind, to improve;
այսր անդր մաղել զ—ս, to distract the mind;
անխիղճ —ս ունել, to keep a clear conscience;
ի մտի պահել, to keep in memory;
բարձրանալ ի —ս իւր, to become proud, vain, puffed up;
— առնել, to listen to, to mind, to agree with;
ընդ —ս հարկանիլ, to occur, to come to mind or memory, to recollect;
առնել ի մտաց իւրոց, to do without intention, to do unintentionally;
առ ի —ս առնուլ, to understand allegorically;
իսկ առ ի —ս, and in mystic or allegorical sense;
բազումք ի —ս ունողաց, the generality of intelligent persons, most witty people;
ոչ ոք ի —ս ունողացն, one of good sense, no sensible person;
եդեալ էր ի մտի, he decided, he was resolved;
չառնում ինչ ի —, I understand nothing of it, I don't understand it, I am quite at a loss;
անմարթ է ի — առնուլ զայն, nothing can be known about it, it is impenetrable, it's marvelously obscure;
—ք իմ առ իս դարձան, my mind was restored;
եւ ոչ ի —ս անգամ անկեալ էր նորա, he never even dreamed of it;
խորհէի եւ ասէի ընդ —ս, I thought and said to myself;
յորմէ ի — առնուլ է, whence it follows that;
բազում անգամ եղեւ ինձ ի մտի, I was more than once tempted to, I several times intended to;
գայ ի —ս իմ, it has just come into my thoughts, mind or head;
ստէպ ի մտի իմում յեղյեղեմ զայն, I often repeated it to myself;
յաս են —ք բանիցս, this is the sense of the passage;
նա չառնու ինչ ի —, he understands nothing of it, he knows nothing about it, it is Chinese to him;
այսպէս եցոյց զչարութիւն մտաց իւրոց, thus he betrayed his malicious intention;
զմտաւ ածեմ, to think, to regard, to consider.

• ՓՈԽ.-Վրաց. მეამიტი մեամիտի «միա-միտ», მეამიტობა մեամիտոբա «միամտու-թիւն». այս բառերը չունի Չուբինովի բա-ռարանը, բայց գործածական են Վրաց նոր գրականութեան մէջ. ինչ. օր. Վ. Կոտետիշ-վիլի, Պատմ. վրաց ԺԹ դարու գրականու-թեան, էջ 189։ (Այս տեղեկութիւնը հաղորդեց Գ Ասատուր. Վրաց լեզուի և գրականու-թեան պատմութեան դասախօս՝ Երևանի հա-մալսարանում)։


Մաքուր (քրոց)

adj. fig.

pure, neat, clean, unstained, unsullied;
refined, purified;
limpid, clear;
pure, modest, chaste;
գրել զ—ն, to make a fair copy of.

• , ի հլ. (յետնաբար ի-ա, ո հլ., «մաքուր, թամուզ» ՍԳր. «սուրբն կամ նուի-բականն Փայլածու» Պղատ. տիմ. որից մաք-ռել ՍԳր. մաքրութիւն Երեմ. դ. 11. մաք-րապէս Սեբեր. մաքրափայլ Եփր. ծն. կիսա-մաքուր Շնորհ. մտթ. գերամաքուր Անան. եկեղ. Ճառընտ. դժուարամաքուր Փիլ. նխ. կայծակնամաքուր Եփր. խոստ. հրամաքուր Անան. եկեղ. Ճառընտ. համամաքրենի Շը-նորհ. տաղ. անմաքուր Բ. մնաց. իգ. 19. Ոսկ. յհ. ա. 27. մաքրինաճեմ Նար. տաղ. մաքրիչ «ածելի» Վրդն. առ. 240. մաքրելի Պրպմ. 259բ (չունի ՆՀԲ), ևն։


Մետաղ (ի)

s. fig.

metal, mineral;
—ք, mine;
exile, banishment;
դնել, արտասահմանել ի —ս, to banish, to exile, to send into banishment;
արկանել ի —ս, to arrest, to imprison.

• , ի-ա հլ. «հանք, հրահալելիք» Մարթին. (ունի նաև մէդալ ձևով). որից մե-տաղք (անեզական) «հանք» Ոսկ. փիլիպ. էջ 430, որից էլ «հանքերի մէջ աքսոր, տա-րագրութիւն, թիապարտութիւն» Ոսկ. մտթ. Բ. էջ 634, Ա. էջ 376. Խոր. «օթևան, իջևան» Աբր. կրետ. 30, 34, 50, 86 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 130). նոր գրականի մէջ ունինք մետաղակերպ, մետաղանման, մետաղաբանական, մետաղագործութիւն, մե-տաղագործական, մետաղագործարան ևն։


Մետէորայ

cf. Օդերեւոյթ.

• «օդերևոյթ». ունի միայն ՓԲ. որից մետէորաբանութիւն, մետէորաբան, մետէորաբանական, բոլորն էլ գործածական միայն նոր գրականում։


Յամ (ոյ)

s. adv.

delay;
late.

• «ուշ. կամաց, դանդաղ». արմատ ա-ռանձին անգործածական. որից կազմուած են յամով «ուշ» Կլիմաք. Շնորհ. եդես. յամել «ուշանալ, դանդաղիլ» ՍԳր. Ոսկ. Սեբեր. Վեցօր. «երկայնամտիլ, յարատևել, հանա-պազորդել» Ոսկ. մ. ա. 22, 23 (=մհյ. յեմել «ուշանալ» Անսիզք 15, 23, 25), յամենալ ՍԳր. Եփր. հռ. յամեցուցանել ՍԳր. (=մհյ, յեմեցնել «ուշացնել, յետաձգել» Անսիզք 81, յիմել, յիմեցնել «վճարը ուշացնել» Սմբ. դատ. 150, 151, 154). յամումն Երզն. մտթ յամուրդ «յետաձգում» Եւս. պտմ. 93. մեծա-յամ Ճառընտ։ Այստեղ է պատկանում նաև ւամր «ուշ, դանդաղ, կամաց» Բ. պետ. գ. 9. Վրք. հց. «երեկոյ (իբրև ուշ ժամանակ)» Տիմոթ. կուզ, էջ 150. որից յամրանալ Փարպ. յամրագնաց Եզն. Վեցօր. անյամր «շուտ» Մագ. յամրաքայլ, յամրընթաց (նոր բառեր) ևն։ Երկուսի կապր հաստատում է Վրք. հց-բ. 396. Երեք օր յամր թողեալ (յետաձգելով, ուշացնելով) ոչ մկրտէր. ապա ի յասելն թէ ընդէ՞ր յամես..։


Մշտիկ (տկի, տկաւ)

s.

holy water-sprinkler, asperges-brush;
— զոպայի, bundle of hyssop.

• , ի-ա հլ. «փնջիկ կամ կապոց. որով որևէ հեղուկ էին սրսկում» (սովորա-բար զոպայից կամ ծոթրինից շինուած, ար-դի յոյն եկեղեցիներում ռեհանից) ՍԳր. Կոչ. 29. Բրն. մրկ. «սպունգ» Պղատ. տիմ. 146 (հմմտ. Զբջիշքն ի ներքոյ ունելով (թոքն) ծախտեալ իբրև զմշտիկ. =յն. σήραγγας ἔντός ἔχουσαν οέον σπόγγον ϰατατε τρημένας. Plat, opera. Paris 1883, էջ 233, հտ. II. տող 18. որից երևում է որ պէտք է կարդալ ծակոտեալ փխ. ծախտեալ).-Տիրացուեան, Contributo § 442 մշտիկ դնում է իբրև բոյս՝ զոպայ. hyssopus angustifolius M. B, որ սխալ է. քանի որ հին մատենագրութեան մէջ յաճախ ասւում է մշտիկ զոպայի։


Մորմոք

cf. Մորմոքումն.

• «կսկիծ, ցաւ, եռք». արմատ՝ որ առանձին գործածական է միայն նոր գրա-կանում. որից մորմոքիլ Առակ. իթ. 21. Անգ. բ. 15. Զաք. թ. 5. Գծ. ե. 38. մորմոքել Մա-րաթ. մորմոքեցուցանել Պրոկղ. ոսև. մոր-մոքող Նար. մորմոքանք Յայսմ. մորմոքումն Շնորհ. սրտամորմօք, մորմոքիչ (նոր բա-ռեր), մորմոքալից Մ. մաշտ. 339ա (նորա. գիւտ բառ)։


Մութ (մթոյ, ով)

cf. Մութն.

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մրղ. Մկ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեռ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. մութ, Տփ. մութ, մութը, Ոզմ. մօւթ. Ասլ. միւթ, միւ*, Ալշ. Մշ. մուտ, Սվեդ. մէօթ, Զթ. մունթ, Շմ. մը՛թնը, Ագլ. մօթ. այս բո-լորը ծագում են մութ բառից. իսկ Գոր. Ղրբ. մթէն, Ագլ. մթայն՝ ծագում են մթին բառից և նշանակում են թէ՛ «մութ» և թէ՛ «մթին» (գոյական և ածական).-Ագլ. մթան «երե-կոյ»։ Նոր բառեր են մթնագիշեր, մթնադէմ, մթնաժեռ, մթնախաղ, մթնակալել, մթնակեր, մթնակոխ, մթնաւուն, մթնդալ, մութկեկ, մթնշող, մթնել, մթնթաթախ, մթնտուն ևն։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

• ԳՒՌ.-Այս բառը շրջմամբ ունինք Պրտ. ղմէլ ձևով։ Նոյն արմատից են մղան, մղա-նել, մղան մղան անել, մղանածակ։ Նոյն արմատի *մուլ ձևն է ներկայացնում մլել «հրել, մղել, վանել, վարել» Բլ. Խլ. Մկ. Մշ. Նբ. Սլմ. Վն. որի սաստկականներն են՝ զա-նազան մասնիկներով՝ մլշկել Մրղ. Սլմ. Վն. մլշտել Ապ., մլուիլ Դվ., մլսկվել Բլ. «բազ մութեան մէջ սողոսկելով մտնել»։


Մուղտ

cf. Մղուտ.

• «մշուշ, խաւար». արմատ առան-ձին անգործածական. սրանից են մղտանալ «մթնել, մշուշ պատել» Գիւտ. (Կաղնկտ» հրտր. Էմ. էջ 19). Լմբ. մղտափարատ Նար. 267. մղտագոյն Վանակ. Ճառընտ. մղտագու-նութիւն Խոսր. 205. մղտաձև Անյ. բարձր. մղտատեսակ (չունի ԱԲ) Սասն. 33. Տաթև. ձմ. խը. մղտութիւն Շիր. 45. Պիտ. առ. Լեհ աղտամուղտ «մութ, մթին» Ոսկ. գծ. սխալ ձև է մղուտ «միգապատ, մթին» Պտմ. առ. Լեհ. (ուղղելի մղտուտ)։


Մումիայ (ի)

s.

mummy;
մոմազօծ կտաւ —ի, cerement, cere-cloth.

• «եգիպտական զմռսեալ դի». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գոր-ծածական է նոր գրականում։


Մունետիկ (տկի, տկաց)

s.

public crier, herald.

• «մի բան բարձրաձայն յայ-տարարող, ջառչի» Միխ. աս. էջ 261. Յկ. կր. 58. Փոնց. 7. Զքր. սարկ. Ա. 41, Բ. 5 (գըր-ուած մունէտիկ Տաթև. ձմ. հա. մոնէտիկ Զքր. սարկ. Ա. 23). ունի միայն ՀՀԲ. գործա-ծական է արևմտեան գրականում. սրանից է մունետկել «աճուրդի դնել, յայտարարել» Անսիզք 75, 79. Սմբ. դատ. 20. -առմատա-կան մունէտ ձևով ունի շատ անգամ Դրնղ. 112, 275, 326 ևն։