Your research : 35 Results for կով

Entries' title containing կով : 13 Results

Definitions containing the research կով : 345 Results

Բահ (ից)

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

• պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։


Բաղարջ (ից)

adj. s.

unleavened, azymous;
unleavened bread, azyme.

• Kаρολίδγς, Γλωσσ. συγϰρ. փոխառեալ է դնում կապադովկիական παγάρτζι հոմա-նիշից, որովհետև այս բառի արմատը կարծում է παγ, որ կցում է լն, πάγος «սառած», πήγνυμι «սառչիլ», լտ. piger «ծոււ». սանս. pajras «հաստատուն» բառերին։ Հիւնք. թրք. boγača «կարկան-դակ» բառից։ Յակոբեան, Բիւզանդիոն թ. 742 արաբ. [arabic word] fitr «ծոմը բանալ» + պրս. [arabic word] ča նուազական մասնիկով։


Գեր

s. prep. adv.

weeping, wailing, noise;
— գործել, to weep;
prep. adv. on, up, above;
more, very, much.

• «ողբ, լաց, կոծ» (ունի միայն ԱԲ), որից գեր գործել «լալ, ողբալ» Ոսկ. պօղ. հտ. Ա. էջ 260, 492, 751, 832։ Բառս գտնում ենք նաև Գ. մակ. դ. 2 «Եւ քաջացն սուգ անհնա-րին և գեր արտօսրալից գոչմամբ եռանդն ի վեր հասեալ՝ զսիրտս ճմլէր» =յն. τοῖςδε *lουδαίοις (քաջացն) ἀνήϰεστον (անհնարին) πένϑος (սուգ) ὴν ϰαὶ (և) πανόδυρτος μετն δαϰρύων (գեր արտօսրալից) βօղ (=գոչ-մամբ)։ ՆՀԲ գրելով մէ՛կ բառ (գերարտօս-րալից), թարգմանում է «սաստիկ առ։ տառուიօ լի», իբր կազմուած գեր-ոչ-ոսկե-դարեան մասնիկով և համապատասխան յն. λανόδυοτος «յոյժ ողբալի» բառին։ Սակայն այս պարագային առանց թարգմանութեան է մնում με τα δαϰρύων «արտօսրալից»։ Նո-րայր, Կորիւն վրդ. և թարգ. էջ 455 ուղղում է հատուածը՝ «Եւ քաջացն սուգ անհնարին և գեր՝ արտօսրալից գողմամբ..», գեր առնե-լով իբր առանձին բառ և գոյական՝ «ողբ» նշանակութեամբ։ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ, 1911, 48-49 ցոյց է տալիս, որ յունարէնին համապատասխան լինելու համար պէտք է առնել գեր (ածական) «πανόδυρτος, յոյժ ողբալի», որով արտօսրալից ճշտիւ լինում է μετά δαϰούων։ Գեր ածականը գտնում ենք նաև Եղիշ. գ. էջ 44 «Ոմանք զգեր արտօսրն եբրև յաղբերականց հոսէին յաչաց իւրեանս» (ՆՀԲ գրում է իբրև մի՛ բառ՝ գերարտօսր, որ շատ անյարմար է գալիս տեղին)։ Նոյնը նաև Ոսկ. փիլ. էջ 482 «Մի ծոյլո, մի՛ մեղկս, մի՛ ի զեր մտաց», ուր յունարէնը երեք բառի դէմ ունի միայն օῦϰ ἀναπεπτωϰιτα «մեղկ, թոյւ»։ (Բայց ինչպէ՞ս պէտք է հասկանալ այստեղ հյ. գեր, «ողբալի՞» թէ՜ «ծոյլ»)։


Գալար (ից)

s.

turn, rotation;
tenderness of heart, bowel.

• -Կառմուած է -ար մասնիկով (հմմտ. զարդ-ար-ել, մեծ-ար-ել, աստուած-ար-եալ. հրաժարիլ, յ-արդ-ար-ել) գալ «ոլորք» ար-մատից, որ թէև գրաբարի մէջ առանձին գոր-ծածական չէ, բայց երևան է գալիս նոր բար-բառների մէջ։ Գալ «ոլորք» ձևը ստորին ձայն-դարձն է գել, գիլ (որից գլ-որ-ել) արմատի, որ տե՛ս առանձին։

• ԳՒՌ.-Մշ. գ'ալար «փորի ցաւ», Ոզմ. գ'mլmր «փորի ցաւ», գ'*mլըրիլ «փորը ցա-ւիլ», Տփ. գալալ գալալ «ոլոր ոլոր», գալալ գալալ գալ «սիրտը գալարիլ, նեղանալ», Ալշ. գ'ալար «փորի ցավ», Մկ. կmլmրիլ «ոլորել», Սլմ. կ.mլըրվել «գալարուիլ», նաև գալար Վն. «խիթք», գալարել «փորի խիթք ունե-նաւ» (Վն.).-գալար Հմշ. «թելի ոլորք», գա-լարոց Երև. «խիթք».-նոր բառ է գալերան (իմա՛ գելարան) «մեքենայի այն պտուտակը, որ ամրացնում և սեղմում է»։-Նոր մաս-նիկով աճած է գալրխնել Վն. «ամուր փա-թաթելով կապել, ոլորել ու պրկել»,-պարզ արմատը ցոյց են տալիս գալ Ալշ. Ախք. Երև. Բլ. «չորացնելու համար ոլորուած ու պա-հուած բանջարեղեն (շեպ, աւելուկ, շրեշ ևն), որից ձմեռը կերակուր են պատրաստում», գալել Բլ. Երև. Նբ. Շիր. Խ. Մկ. Սլմ. «չորաց-նելու համար շեպ, աւելուկ ևն հիւսել»։


Խոստ

s.

confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. xustūk xustavān, xvastūkik «խոստովա-նող», պազենդ. xustuheδ «խոստովանեալ է», xvastuī «խոստովանող», պրս. ❇ xust «խոստովանութիւն», [arabic word] xustu «խոստովանող», [arabic word] hastu կամ [arabic word] xastu «խոստովանութիւն, խոստովանող», [arabic word] xustuvān «խոստովանողք» (Horn § 485)։ Այս բոլորի պարզական արմատը դրւում է stu «գովել, օրհնա-բանել», որից a մասնիկով ունինք զնդ. aš-tav «օրհնաբանել. 2. հանդիսաւորապէս խոստանալ, 3. երդուել», āstavana «օրհնա-բանեալ, գովաբանեալ, խոստովանեալ», apa-մասնիկով՝ զնդ. apastav «խոստմնա-զանց՝ երդմնադրուժ լինել» (Bartholomae 1593-4), պհլ. āštuvān «հաստատուն, լիա-հաւատ», astuvanih «հաւատք», պրս. [arabic word] ustuvān «հաստատուն. 2. հա-ւատք»։ Նոյն արմատից xva-մասնիկով ձե-ւացած է xvast-, որից հյ. խոստ. սրանից -uk մասնիկով՝ պհլ. xvastūk, որից հյ. խոստուկ և պրս. xustu. և վերջապէս ana, an մասնիկով՝ զնդ. *xvastavana, պհլ. *xvastavān կամ *xvastuvān, պրս. xustu-van, որից հյ. խոստովան։ (Պարզ stu ար-մատի բնիկ հայ համապատասխանութեանո վրայ տե՛ս թովել)։-Հիւբշ. 161։


Խոր (ոց)

adj. fig. adv.

deep, hollow, excavated;
profound, deep;
ի —, deeply, profoundly;
thoroughly;
grievously;
— տգիտութիւն՝ վէրք, profound ignorance;
deep wound;
խաւար —, thick, dreadful darkness;
— աղքատութիւն, profound misery, abject poverty;
ի — ձմերան, in the depth of winter;
ի — ամարան, in the middle of summer;
պեղել ի —, to excavate deeply.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. խոր, Ախց. Գոր. Երև. Ղրբ. խօր, Շմ. խօռ, Լ. խօռը, Մղր. Ոզմ. խուր, Տփ. խուր, խուրը, Մրղ. խուիր. Ագլ. հուր. -ածանցման մէջ ստանաւով ն յօդը՝ խոռնանալ, խոռնացնել Լ.-ունկ մաս-նիկով աճած ձևն ունին՝ Ախց. Կր. խօրունկ. Պլ. Սեբ. խօրունգ. Ննխ. խօրունգ (բայց գիւ-ղերը՝ խօռունգ), Խրբ. խօռունգ, Ասլ. խէօ-րիւնգ, խէօրիւ*, Ռ. հօրունգ-սրա տեղ խո-րուն ձևն ունին՝ Ակն. Արբ. Չրս. (մասնիկիս համար հմմտ. լեցունկ, լեցուն).-նոյնը ու մասնիկով զիտեն՝ Տիգ. խօռու (այս բառը նշանակում է թէ՛ «խոր» և թէ «հեռու». ինչ-պէս որ մօտ բառն էլ նշանակում է նաև «ծանծաղ». հմմտ. հեռու). Զթ. խուռու, Հճ խույու։-Նոր բառեր են խորանդր Վն., խօ-րանթք Մկ., խօրունտր Ալշ. (նշանակում են «խոր» կամ «շատ խոր»). խորանք «ձոր», խորացնել, խորել «մի բան ծակելով՝ մէջը ղուրս տալ» (այլ է խորել Վն. «թաղել», որ ծագում է հորել ձևից, ինչպէս ունին այլ բարբառներ), խորխորանք, խորխուփ, խոր-կընալ, խորուսան, խորվնալ, իսկ խորոփիք ձևը գործածւում է Բղ. «խորուփոս տեղեր» նշանակութեամբ։-Նոյն բառն է Հմշ. խէօր «առու»։


Խորշ (ից)

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

• ՓՈԽ.-Վրաց. ხორმა խորշա, ხორმაკი խորշակի, եვარმაკი խվարշակի, եუარმაკი խուարշակի «հեղձուցիչ տաքութիւն», ხვარ-მაკოვანი խվարշակովանի «սաստիկ՝ կիզիչ հեղձուցիչ տաք», թուշ. ხორმა խորշա «ջերմ, տենդ»։-Justi, Dict. Kurde 154 մեր բառի հետ է համեմատում քրդ. [arabic word] xuršag. այս բառի նշանակութիւնո՝ առնև լով Klaproth-ի Mines de I'Orient (հտ. I7, Vienne) աշխատութիւնից՝ դնում է «ծիա-ձան», բայց կարծում է որ հեղինակը սխալ նշանակած պիտի լինի։


Խում

s. mus.

drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ხმა խմա «առնել, ընդունել, վերցնել, առնել տանիլ», ხმევა խմեվա «ուտել, խմել», ამოხმა ամոխմա «քաշել», მახმა մախմա «ընդունիլ, ստանալ, իր վրայ առնել, հանել, վերցնել».-բառիս բուն հայերէնն է ըմպել։-Աճ.


Խումբ (խմբից)

s.

party, band, troop, detachment, company, regiment, brigade, division, cohort, legion;
— կղզեաց, group of islands, archipelago;
— առնուլ, to assemble, to flock together;
— կազմել զօրաց, to muster, to form into a regiment, to embody, to enlist, to enrol, to collect together;
ի խմբէ իմաստնոցն էր, he was one of the seven wise men.

• ՓՈԽ.-Կովկասեան գւռ. թրք. xump «հայ-դուկային խումբ». այս բառը հայ-թուրքա-կան ընդհարումներու միջոցին մտա. թուր-քերէնի մէջ։


Խրոխտ (ից, աց)

adj. s. adv.

imperious, haughty, insolent, proud, arrogant, boastful, supercilious, braggart;
haughtiness, pride, arrogance;
—, խրոխտաբար, haughtily, proudly, in a bold manner.

• lusti, Zendsp. 92 ա զնդ. xru «սոս-կալի, ահաւոր լինել» ձևից դնում է հյ. խրոխել, որ թերևս պէտք է կարդալ խրոխտել։ Հիւնք. հանում է յոխորտալ բայից։ Markwardt (նամակ 1926 յունվ.) իրան. fra-uxta-ձևից, որ կազ-մուած է fra-մասնիկով՝ uxta-(


Ժայռ (ից)

s.

tooth, indentation;
rock;
— ի ծովու, shoal, reef, shelf, sand-bank, sunken-rock.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ժեռ-քար, Երև. Վն. Ննխ. (վերջինը Կովկասից փոխառութեամբ) ծեռ-քար, Ախց. ժառ։


Ժողով (ոց)

s. adj.

assemblage, collection;
heap;
assembly, levy;
company, convention, college;
chapter, congregation;
council, synod, consistory;
session, sitting;
meeting, assembly, conference, club;
crowd, multitude, people;
solemnity;
synagogue;
assembled, reunited;
պատկառելի —, honorable assembly;
— հաւատացելոց, assembly of the faithful, church, solemnity;
— վանական, chapter, congregation;
— եղբարց, convent, monastery;
— հայրապետաց, council, synod;
— տիեզերական or ընդհանրական, oecumenical council;
— քահանայապետական, consistory;
— դեսպանաց, congress;
— ծերակուտի, աւադանւոյ or պաշտօնէից տէրութեան, Parliament;
diet;
գումարումն —ոյ ծերակուտին, meeting of Parliament;
— յանձնարարական, committee;
— հերետիկոսաց, հերձուածողաց, conventicle;
—, ակումբ երեկոյին or գիշերական, evening party;
— ջուրց, mass of water;
— առնել, ի — գումարել, to unite in council, in sitting, to hold an assembly, to convoke;
արձակել զ—, to dismiss an assembly;
— լինել, to be convoked, or convened in council;
—ս ժողովել, to excite to rebellion;
—ս ժողովել ի վերայ տան ուրուք, to bring down a tempest of misfortune on one's family;
—ս կուտել ի վերայ ուրուք, to revolt against;
ի —ս մեծամեծաց յաճախել, to frequent fashionable society, or high life.

• ՆՀԲ լծ. յոլով, ծով։ Lag. Urgesch. 1057 պրս. zulf «մազեր», սանս. jala։ Müller SWAW 41, 12 փոխառեալ ա-րամ. [hebrew word] zrbā «բազմութիւն, ամ-բոխ» բառից, որ ըստ Laq. Arm. Stud. § 883 սխալ ընթերցուած է։ Տէրվ. A'-tarm. 106 կապում է կողով, գերփել, գաղափար բառերի հետ։ Սողոմոն Ֆր. 3. Մուրատեան, Մասիս 1883 սեպտ" 24 արմատը համարում է ժող, բայց առանց ապացոյցի։ Հիւնք. զովող բառից։ Pe-dersen, Նպստ. էջ 23 յոլով բառից զ մասնիկով. ըստ իրեն՝ զ+յ տալիս է մ։ Մառ. Ocнов. табл. 9 համեմատում է եբր. [hebrew word] xrf «պտուղ քաղել», [hebrew word] xoref «աշուն», արաբ. ❇xarīf «ա-շուն», վրաց. ցուրեվա «պտուղ քաղել» բառերի հետ. սրանց արմատն է սեմա-կան xrp՝ յաբեթական ցրվ. հայերէնը ներկայացնում է žrv, yrb, yrv արմատ-ները. առաջինից է *ժորով>ժողով, երկրորդի հետ հմմտ. եբր. [hebrew word] rōb «խումբ, ամբոխ, մեծութիւն», իսկ եր-ռորդից է յոլով։ Նոյն ЗВО 22, 74 ելամ. sarappa «ժողովեցան», վրաց. կրեբայ «ժողովել», կրեփայ «քաղել», լազ. oko-robu «հաւաքել»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Սլմ. Վն. ժօղվել, Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ժօղվէլ, Ակն. Խրբ. Մկ. Ոռմ. Տիգ. ժօղվիլ, Ասլ. ժէօղվէ՛լ, Հմշ. ժօղ-վուշ, Զթ. ժէօղէօվք.-հետաքրքրական ձև է նորամուտ Պլ. ժօղվօխք «ժողով»։-Ղ ձայնը կորցրած են Մրղ. ժօղէլ, Ննխ. ժօղօդէլ, ծი-ղօդանք, ժօղօդվիլ, թէև Մրղ. ժօղօվըրթ, ժօ-ղօվըիրթ պահում է։-Կովկասահայ բարբառ-ներում ջնջուած է բառս և գործածւում է հա-ւաքել։-Ժողվել բառի գրչութեան վրայ խօ-սած է Մասեաց Աղաւնի, 1863, էջ 79, ուր ժո-ռուել համարւում է սխալ գրութիւն և ցոյց է տրւում թէ ուղիղն է ժողվել։-Նոր բառեր են ժողովքարար, ժողվածուրիկ, ժողվուիլ, ժռղ-վըտել, ժողվոտել, ժողվտուիլ, ժողվռտուիլ, ժողվրթուիլ, ժողնոտել, ժողնկուիլ, ժողնուիլ, ժողվտմնի, ժողվտուք ևն։


Ինքն (ինքեան, ինքեանք, ինքեանց)

pron.

he;
she;
self;
ես —, myself;
դու —, thyself;
նա —, himself, herself;
ընդ — բարբառել, to say to one's self, to talk with one's self;
յ— գալ, գալ — առ —, to come to one's self, cf. Զգաստանամ;
յ— ամփոփիլ մտաց, to concentrate one's ideas, to collect one's thoughts;
յ— արկանել, to attract, to win, to allure, to draw on, to entice, to gain;
յ— հանել, to snatch away, to possess one's self of, to appropriate;
ինքեան զօրութեամբ, by one's own power or force;
ըստ ինքեան, of oneself.

• հմմտ. սանս. sva, զնդ. hva, xva, հպոս. uvā, յն. ἐ, fέο, fοι, fε, լտ. sui, sibi se, գոթ. seina, sis, sik, գերմ. sein, sich, հսլ. se, sebč, լիթ. sāvo, ալբան. vete, <հնխ. seuo-, suo-, suo-(Boisacq 208, Walde 754). -Boрp նախաւոր ին-մասը կցում է սանս. ana-ձևին. Տէրվ. Al-tarm. ին-=այն, որ նոյն է սանս. i-dam, ay-am ձևերի i, ay մասերի հետ։ Karolides Γλωσ. συγϰρ. 120 կապադովկ. ϰιϰιοῦ κιτιασὸ «ինքը, նա» բառերի հետ։ Հիւնք. կնիք բառից հանում է նիգ և ինքն։ Meillet MSL 9, 372 բառը վեր-լուծում է ին-քն, որի մէջ ին նոյն է համարում նո-յն բառի վերջի մասի և հնդիկ-իրանական im-, am-մասնիկ-ների հետ. անծանօթ է մնում -քն։ Բազմ. 1897, 591 համարում է ի դերանուա-նական արմատից՝ քն մասնիկով և ն յօդով։ Մառ, Гpaм. др. aрм. 152 ար-մատն է ի, որից է և իւր։ Patrubány, ormény tanulmányok (Budapest 1884) և SA 1, 197 իբրև իրն է քշում Boрp-ի մեկնութիւնը։ Pedersen, Ցուց. դեր. 41-44 ին-ք-ն, ուր ին և ն նոյն է ամենեք-ին բառի -ին մասնիկի հետ, իսկ ք= սանս. ča, լտ. que, որով ինքնին կամ ինքն ըստ ինքեան բառերի մէջ նոյն մասնիկը 3 և 4 անգամ կրկնուած է լի-նում։-Karst, Յուշարձան 413 թրք. kendu «ինքը»։


Խիլայ

cf. Խլայ.

• (ըստ ՆՀԲ ի հլ. բայց առանց վկայութեան) «ազնիւ և ծանրագին զզեստ, որ սովորաբար թագաւորը կամ իշ-խանն է պարգև տալիս, կանանց բարակ շղարշ» Երգ. ե. 7. Նիա. և Վրդն. երգ. Փիլ Գնձ. գրուած է նաև ղիլայ Երզն. քեր. լիշ. Կոստ. եոզն. 99. խլղաթ Առաք. պտմ. 25. վրիպակով՝ խիշայ Արձ. 1275 թ. (Վիմ. տար. 149)՝ ըստ սրբագրութեան Թ. Աւդալբէգեա-նի, Տեղեկ. ինստիտ. բ. էջ 52. այս բառից են խլատեռ «կանանց բարակ քօղ» Ոսկ. ես. 37. խլայել կամ խիլայել «մի զգեստ նուէր տալով պատուասիրել և մեծարել» Մխ. այ-րիվ. էջ 10. Օրբ. հրտր. Էմ. էջ 291, 310. Վրդն. պտմ. Ադամ. 130. որ և խիլաթել Պղնձ. 6, 55. Փոնց. 81. խլաթել «խալաթով պատուել» Մեծոփ. 20։


Խիշտ

s.

lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.

• «տէգ, նիզակ». նորագիւտ բառ, որ մէկ քանի անգամ գործածուած եմ գտնում յետնաբար. ինչ. Շապհ. էջ 61 (Չգեց այռն այլազգի զխիշտն իւր... ի վերայ խշտին). Մխ. դատ. էջ 263 (տես իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 60). «Ջոսկի տէգսն ունին, այսինքն՝ զոսկով կազմած խիշտս». տե՛ս նաև Տաթև. ամ. 286, Վրք. և վկ. Ա. 648. Ամբ. դատ. 87։ Այս արմատից ունինք խշտա-ւոր «նիղակաւոր» Վանակ. հց։


Խլայ (ից)

s.

robe of honour.

• (ըստ ՆՀԲ ի հլ. բայց առանց վկայութեան) «ազնիւ և ծանրագին զզեստ, որ սովորաբար թագաւորը կամ իշ-խանն է պարգև տալիս, կանանց բարակ շղարշ» Երգ. ե. 7. Նիա. և Վրդն. երգ. Փիլ Գնձ. գրուած է նաև ղիլայ Երզն. քեր. լիշ. Կոստ. եոզն. 99. խլղաթ Առաք. պտմ. 25. վրիպակով՝ խիշայ Արձ. 1275 թ. (Վիմ. տար. 149)՝ ըստ սրբագրութեան Թ. Աւդալբէգեա-նի, Տեղեկ. ինստիտ. բ. էջ 52. այս բառից են խլատեռ «կանանց բարակ քօղ» Ոսկ. ես. 37. խլայել կամ խիլայել «մի զգեստ նուէր տալով պատուասիրել և մեծարել» Մխ. այ-րիվ. էջ 10. Օրբ. հրտր. Էմ. էջ 291, 310. Վրդն. պտմ. Ադամ. 130. որ և խիլաթել Պղնձ. 6, 55. Փոնց. 81. խլաթել «խալաթով պատուել» Մեծոփ. 20։


Խլուրդ (լրդից)

s.

mole.

• ՆՀԲ խլիրդն «քաղցկեղ» հանում է խլուրդ և խլրտել ձևերից։ Böttich. Ari-ca 8, 9 խլիրդն=սնս. kulīra, որ մեռ-4ում է Lag. Arm. Stud. § 989։-Lag. Urgesch. 752 խլուրդ համեմատում է հսլ. krutoruiia, լիթ. kurmis բառերի հետ։ Bugge, Etr. u. Arm. էջ 114խուլ բառից՝ -ուրդ մասնիկով։ Müller WZKM 8, 281 (հայ. թրգմ. ՀԱ 1894, 294) հա-մեմատում է պրս. [arabic word] xuld? բառի հետ, որ փոխառեալ է արաբերէնից, ինչպէս ցոյց է տալիս արամ. [syriac word] xulda «խլուրդ» բառը. Müller հարցը-


Խմոր (ոյ, ով)

s. fig.

leaven, ferment;
sect.

• = Կազմուած է -որ մասնիկով խում պարզ արմատից. ա՛յս են հաստատում անխում «անխմոր, բաղարջ» և խմեալ «խմորուած» նորագիւտ բառերը՝ ոբոնք գործածուած են նորագիւտ Ա. մնաց. իգ. 29 «Եւ ի վերայ հացին՝ որ առաջի դնեն, և ի վերայ նաշհին պատարագացն, և ի վերայ յանխումն ման-գառան և ի վերայ խմեալ տապակելոցն»։ Հյ. խում «խմորուիլը» փոխառեալ է ասոր. [syriac word] xma' «թթուիլ, խմորուիլ» արմատից. յատկապէս նորագիւտ խմեալ ձևի համաաա-տասխանն է ասոր. [syriac word] ︎ xəmi՝ իսկ ան-խում՝ ասոր. [syriac word] la xəmī'։ Ասորա-կան բառը բնիկ սեմական է և ընդհանուր է նաև միւս սեմական լեզուներին. հմմտ. հրէական արամ. [hebrew word] xm՝ «թթուիլ», եբր. [hebrew word] xms «թթուիլ», xomes «քա-ցախ», արաբ. [arabic word] hamδ «թթուիլ» եզիպտ. խպտ. hemse «քացախ»։


Խոխոմ

adj.

well-watered, abounding in springs, or running waters.

• = Կովկասեաններից փոխառեալ բառ է ընդարձակ տե՛ս խում արմատի տակ։-Աճ


Խոյ (ոց)

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

• ՓՈԽ.-Lag. Urgesch. 734 համարում է թէ Թալմուդի մէջ մտած եբր. [hebrew word] kōy օտա-րազգի բառը հայերէնից է։ Նոյնը կրկը-նում են նաև Lag. Arm. Stud. § 1002 և -իւբշ. 305։-Pedersen KZ 40, 200, ZDMG 57(1903), էջ 561 և Հայ. դր. լեզ. էջ 179-185 մի ընդարձակ քննութիւն ունի բառիս փոխառեալ ձևերի վրայ։ Pedersen նախ հայ բառը համեմատելով իռլ. cit, cetnait «ոչ-խար» բառի հետ՝ հանում է հնխ. qhoti ձե-վից։ Խոյ անցել է թուրք լեզուներին՝ ուղ. *koli և հյց. *kolin ձևերով. առաջինից լա-ռաջացած է Օրխանեան արձանագրութեան koi «ոչխար» բառը, իսկ երկրորդից՝ օսմ. qoуun «ոչխար», որից էլ մոնգոլ. xoni, xo-nin, մանչու. honin, թունգուզ. koγin. (Бy-дaговъ 2, 97 դնում է մոնգոլ. xoy «ոչ-խար»)։ Հնխ. qhoti ձևի մօտ կար նաև qho-tlu ձևը, որից յառաջացաւ հյ. *խոչ, որ յե-տոյ կորաւ։ Այս *խոչ բառից են փոխառեալ օսմ. qoc «խոյ», տրից էլ մոնգոլ. xuca, ման-չու. kóča, թունգուզ. kuca։ Հայ. *խոչ ստա-նալով ն յօդը և սրա առաջ չ ձայնը կակղե-լով՝ ձևացաւ խաշն<*խաչն. իսկ խ և ար մասնիկներով *խոչխար>*հոչխար>ոչխար. Կորած *խոչխար ձևից են փոխառեալ չաղա-թայ. kočkar և արևել. թրք. [arabic word] qočqar «խոյ»։ Կովկասեաններից աւար. kul, կազի-կում. ku «ոչխար» (աւելացնենք նաև կու-մուկ. koi «մաքի») կա՛մ ուղղակի հայերէ-նից են և կամ թուրքերէնի միջնորդութեամբ։ -Ըստ իս մատնանշուած բառերի մեծագոյն մասը պատահական նմանութիւն միայն ու-նի. հյ. ոչխար բառը կովկասեաններից փո-խառեալ լինելով՝ ինքնին ջնջւում են սրա վրայ հիմնուած ենթադրութիւնները և qoč-qar ևն ձևերի փոխառութեան տեսութիւնը։ Բրք. qoyun «ոչխար» բառի համար էլ հմմտ. չին. ❇ kao'-уang2 որ է «ռառնուկ»։


Խոնարհ (աց)

adj. prep. adv.

low;
humble, submissive, respectful;
lower, inferior, mean, base, low;
feeble, weak;
prep. adv. —, ի —, low;
down down below;
downwards;
from top to bottom;
at the foot of beneath, below, underneath;
below, lower, under;
— առնել, to humble;
— լինել, to be humble or meek, to humble one's self;
to be humbled;
զերեսս ի — արկանել, to be sulky or sullen;
— սրտիւք, lowly in heart;
աչք ի —, with downcast eyes.

• խուն», հսլ. kovatī «կտրել» ձևերի հետ հնխ. ku, kun, kud «կտրել, կոտրել» արմատներից։-Հիւնք. խորան բառից։ Ղափանցեան ЗВО 23, 360 իրան. *xvan-aϑrā? ձևից։ Nyberg Hilfsbuch 2, 133-134 դնում է իրան. *avana -arϑa «ցածր տեղ»>*onārh> xo-narh. առաջին մասը կազմուած է իբր *ava -na (հմմտ. սանս. avani «գետի յատակը, երկիր»), որի հետ նոյնն է տարբեր մասնիկով *avara-> *or> հլ. խոր (հմմտ. զնդ. avarə, aora «ցած, մայր»)։ Նոյն տարրերով են կազմուած պհլ. xorsand «գոհունակ, համեստ» և պրս. [arabic word] xursand «սակաւապետ», իբր xōr+sand (=սանս. čhanda «փա-փագ, կամք»)։


Խազ (ից)

s. mus. adj.

s. mus. note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ Լ. հմմտ. վրաց. საზი խազի «գիծ, շարք». ხაზვა խազվա «գիծ քաշել, գծագրել», მხაზ-ველი մխազվելի «գծագրիչ», დახაზვა դա-խազվա «գծեր, քաշել, կանոնաւորել, յատա-կագիծ պատրաստել», დახაზმლობა դախա-զուլոբա «յատակագիծ, պատկեր», მოხაზვა մոխազվա «գծել, յատակագիծ շինել», მოხაზულობა մոխազուլոբա «յատակագիծ, պատկեր», ուտի խազ «գիծ», խազզափսուն, խազբեսուն «գծել», կիւր. խազ «ճեղքել». լազ. խազ (կտր. դոբխազինի, ապռ. բխա-զինամինոն) «գծել»։-Աճ.


Խամութ

s.

traces (harness).

• =Թթր. [arabic word] կամ [arabic word] qamut «ձիի լուծը. կիսաշրջանակաձև փայտ՝ որ կառքին լծուած ձիու վիզն են անցկացնում». նոյն է նաև կումուկ. xamutlar (յգ. lar մասնիկով միասին)։ Այս բառը փոխառեալ է սլաւա-կանից, ուր ունինք հսլ. chomuti, ռուս. xо-мутъ, ուկր. chomút, բուլգ. homut, hamut, homót, սերբ. hömut, չեխ. chomout, լեհ. chomat ձևերը։ Բայց սլաւական ընտանիքն էլ փոխառեալ է գերմանականից, հմմտ. մբգ. hamen, անգլ. hame, հոլլ. haam, ո-բոնք իբրև հնդևրոպական բառ կցւում են յն. ϰημός «բերանակապ կեմ» բառին։ Ա-ւելի ուշ՝ ԺԲ դարում՝ սլաւականից լետ են փոխառեալ մբգ. komat. գերմ. kumt kum-met, ինչպէս նաև լիթ. kamañtai, բոլորն էլ նոյն նշ. (Berneker 383 և 395, Kluge 200 և 285, Pokorny 1, 388)։-Աճ.


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• = Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.


Թթու (ոց)

adj. s. chem.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

• = Կառմուած է -ու մասնիկով՝ ճիշտ ինչ-պէս աղու, կծու, հատու, ազդու ևն. պարզա-կան արմատը՝ որ առանձին գործածուած չէ, պիտի լինէր *թիթ կամ *թութ։-Աճ.


Լի (ոց)

adj. adv.

full;
superabundant, copious;
fully, completely, thoroughly, entirely;
perfectly;
լի առնել, to fill, to load, to heap;
զբազում լսելիս լի արար բանն, many have heard him;
լի լինել, cf. Լիանամ;
լի եւ լի, cf. Լիուլի;
լի ափով, ձեռօք, by handsful, profusely, generously;
լի աւաբաւ, loaded with booty;
լի փառօք, covered with glory;
լի աւուրք, full of years, old;
լի մտօք, sensible, judicious, wise;
լի երախտագիտութեամբ, full of gratitude, of affection, of faults;
զաւուրս տասն լի, ten entire days;
լի կատարեալ, բովանդակ, perfectly full, entire, complete, perfect, cf. Լիակատար;
լուսին լիով լուսով նկարեալ, full moon;
բաժակ գինի լի արկանել, a glass of wine full to the brim;
լի զհասակ մարմնոյն ունել, to be adult, to arrive at man's estate;
լի են բերանք նոցա ծաղու, they are full of laughter, of merriment;
լի ասացեր, you are quite right.

• ԳՒՌ.-Ագլ. լի, Վն. իլին (հին ի լի ձևից. նախդիրի ձուլմամբ), Ալշ. Մշ. լիգ. Ախց. Գոր. Երև. Կր. Հմշ. Տփ. լիքը, Ջղ. լիքն, Սլմ. լի, լինքը, Սչ. լինքը, Մրղ. լի՛նք'm, Մկ. լիկ, Շմ. լի՛գնի, Ոզմ. լէգն, Ղրբ. լի՛գը, լի՛յնը, Ննխ. Պլ. իլինք, Սեբ. իլլիք, Զթ. իլ-լէնքը, Տիգ. ըլլինք. (այս բոլորը ձևացած են լի արմատից՝ ք կամ քն, նք ածանցիչների յաւելմամբ, իբր լիք, լիքն, լինք, որոնցից՝ ք ձայնը կակղելով յառաջացած են միւս ձևերը. ոմանք էլ ունին թէ՛ նախդիրը և թէ ածան-ցիչները միասին)։ -Լիանալ ձևից է կազմու-ած Պլ. լէնալ (իա>ե) և ի նախդիրով՝ Սեբ. իլլէնալ «լցուիլ»։ -Լից արմատականից են յառաջանում Սլմ. Վն. լցել, Մրղ. լցէլ, Մկ. յցիլ, Ագլ. լვցիլ, Զթ. լը ցվըլ, Սչ. լըցընել, Ակն. լըցընիլ, Ջղ. լըցցընե՝լ, Գոր. Ղրբ. լըս-նէլ, Շմ. լիւցիւնիլ, Պլ. լէցունէլ, Ռ. լէցընէլ, Հճ. լmցնել, Խրբ. լէցընիլ, Ասլ. լէցընէլ (վերջին հինգ ձևերը ազդուած լենալ բայի ձայնաւորից).-լիք ձևիցն են Տփ. լքցնիլ, Մշ. լքծուն, Ննխ. իլինքցնէլ։-Ուրիշ բայա-ձևեր են Ախց. Կր. Սեբ. լլէլ, Հմշ. լլուշ, Արբ. լլալ, Ալշ. լլնել, Ալշ. Բլ. Մշ. «րլնալ, Ննխ. լնէլ, ըլէլ, ուլէլ, Սվ. ըլլուլ (<բլնուլ<ի լը-նուլ), Տիգ. ըլլէլ (կտ. լցցի), Հճ. նը'նուլ (<լնուլ)։-Նոր բառեր են Պլ. Ռ. լման «ամ-բողջ», Սչ. լման «ճշմարիտ», լմանութիւն «իրաւունք»։ (Կազմուած է լի արմատից -ման մասնիկով. պէտք չէ շփոթել նման բա-ռի հետ), Խրբ. Պլ. լէցունգ, լէցուն, Ռ. լէ-ցունգ, Ակն. լէցիւն, Ասլ. լէցիւնգ, լէցիւ (-ունկ մասնիկի համար հմմտ. խորունկ). Ասլ. Պլ. լըմընցընէլ, լըմըննալ, Սչ. լըմընցը-նել (3 վանկ), Ոզմ. Սչ. լըմընալ (<լման ձևից), ըլորդ Սվ., լցկուն, լցուկ, լցման, լըց-մուն, լքցուիլ, լքցոտել, լիցք (Սչ. լիցգ՝ «տոլմա»), լիցուելից, փորլից։


Լակոտ (ի, կոտոյ)

s.

puppy, pup, whelp;
cf. Սկունդ.

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ ձև հմմտ. վրաց. ლეკვი լեկվի «շան լակոտ, ա-ռիւծի կորիւն» (Չուբինով 647), լազ. լակի, լաքի, լաճի «շուն», լակոտի «շան ձագ».-հայերէնը փոխառեալ համարելու պատճառն այն է՝ որ արմատը լակ՝ գտնւում է միայն կովկասեաններում։-Աճ

• ՀՀԲ լակել բառից՝ իբր լակող։ Պատկ. Maт-р. для арм. сcлов. I. 9, 10 Ատրպ. թրք. [arabic word] lekte «շան լակոտ» բա-ռից փոխառութիւն։ (Նոյնը ընդունում է և Հիւբշ. 267)։-Ըստ Будaговъ 2, 191 այս բառը արտասանւում է läkätä նշա-նակում է «լակոտ. 2. տխմար», և բառի Ատրպատականից ուրիշ թրքական լե-զուի մէջ չկայ։-Այս բառն է որ տուել է գւռ. լաքաթայ ձևը, և կասկածելի է որ միևնոյնը նաև լակոտ ձևը տուած լի-նի։-Մառ ЗВО 19, 072 իբրև յաբեթա-կան բառ՝ կցում է վերի կովկասեան ձե-ւերին.-at դնում է իգականի վերջաւո-րութիւն։ (Այժմ աւելացնում և նրանց է կցում նաև սումեր. lu «առիւծ», ափ-խազ. la «շուն». տե՛ս Cpeд. nepeдвиж էջ 10)։ Վերի մեկնութիւնս հրատարա-կուած է նախ Արրտ. 1910, 449 և 1911,


Լափ (ից)

cf. Լակ;
paste;
pap (for the babies);
hasty-pudding, hodgepodge.

• ԳՒՌ-Եռև. Լ. Ջղ. լափ «շան կամ ուրիշ և ենդանիների տրուած ջրոտ ուտելիք», Լ. «խմորի գունդ՝ որ տալիս են գոմէշներին՝ ու-տելու», Ախց. «կովին տրուած լոյծ ուտելիք», Ղրբ. լէփ «շան ուտելիք», բայական ձևով Սշ. լափել, Ախց. Սեբ. լափէլ, Ասլ. լափէ՝լ, Վն. լmփել, Գոր. լm՛փէլ, Մկ. Շմ. լmփիլ, Հճ. լmբ'բ'ել, Ղրբ. լէ՛փիլ, Սլմ. լըփիլ, Մրղ. լփըէլ, Տիգ. լփփէլ.-նոր բառեր են՝ լափլը-փել, լափակեր, լափակոլոլ, լափռտել, լափ-լըփոտել, լափխռտել ևն։


Ծածուկ

adj. adv. s.

hidden, secret, occult;
stealthy, clandestine, underhand, furtive;
—, ի —, in secret, privately, secretly, by stealth, clandestinely;
—ք, hiding-place;
the secrets;
the private parts;
—ք սրտի, bottom, the inmost recess of the heart;
— հրամանք վերին Տեսչութեան, the inscrutable ways of Divine Providence.

• ԳՒՌ.-Վն. ծածկել, Ախց. Երև. Կր. ծածկէլ, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. ծածկիլ, Հճ. Մշ. Սչ. ձաձգել, Ննխ. ձաձգէլ, Զթ. Խրբ. Տիգ. ձաձգիլ, Հմշ. ձաձգուշ, Գոր. Ղրբ. ծասկէլ, Պլ. Ռ. Սեբ. ձազգէլ, Ապլ. ձազգէ՝լ, Սլմ. տասկել, Դվ. Մրղ. տասկէլ, Շմ. տասկիլ.-արմատը պահում են Ղրբ. Պլ. Սչ. ձաձուգ, Ոզմ. ծածօկ. կովկասեան բարբառներում չկայ։-Նոր բառեր են ծածկերես, ծածկե-բնակ, ծածկորդ, ծածկուկ, ծածք։ Վերջինը ենթադրում է *ծած արմատ, որ սակայն գոյութիւն չունի. ուստի պէտք է կարծել՝ որ կազմուած է ծածկ-ել բայից. դրա համար էլ գրւում է նաև ծածկ։


Ծաւի

adj.

blue-eyed, mild-eyed.

• ՆՀԲ ծով բառի՞ց։ Տէրվ. Նախալ. 77 հանում է ծով բառից, որի նախաձևը դնում է *ծաւ. հմմտ. արաբ. [arabic word] ma «ջուր» և [arabic word] māī «կապուտակ»։ Հիւնք. ըստ Տէրվ։ Մառ ИАН 1920, 133 և Яз. и лит. I. 227 վրաց. ցա և բասկ. sap «երկինք» բառերին ցեղակից։ Կապ ու-նի՞ն արդեօք հիւս. կովկասեան լեզու-ներից ավար. zob, դարգվա dzubri, կիւրին. čcaw, թաբաս. dzav, ագուլ. zaw, լակ. ssau, որոնք բոլոր նշանա-կում են «երկինք» և ըստ Troubetzkoy BSL 29, 165 ցեղակից են իրար հետ։ Կարելի էր ընդունել ծաւի իբր «երկ-նագոյն»։


Ծեփ (ոց)

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. ծեփ, Ախց. Կր. Շմ. Սլմ. ծէփ, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ձէփ, Սչ. ձեփ, Ասլ. ձէ'փ, Մկ. ծիփ, Զթ. ձիփ, Ագլ. ծէօփ.-բայական ձևով՝ Ջղ. ծեփել, Սլմ. ծէ-փել, Ախց. Երև. Կր. Մրղ. ծէփէլ, Սչ. ձեփել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ձէփէլ, Ասյ. ձեփt՝. Հմշ. ձէփուշ, Շմ. Ոզմ. Տփ. ծէփիլ, Ագլ. ծm՛փիլ, Վն. ծիփել, Հճ. ձիփել, Զթ. ձի-փիլ։-Այս բառերը գաւառականներում ունին նաև ուրիշ իմաստներ. այսպէս՝ ծեփ Ալշ. Բլ. «աման կպցնելու կոծիկ», ծեփել Մրղ. Սլմ. «կոտրած ամանը կոծիկով կպցնել», Հմշ. «որևէ ծակ խցկել, թխմել», Երև. Ղզ. Ղրբ. Նբ. Տփ. «տափակ ձեռքով զարնել, խը-փել»։ Նոր բառեր են՝ ծեփքար, ծեփկալ, ծՆփան, ծեփունք, ծեփծփել։


Ծիլ

s.

bud, budding, shoot, sprout;
— արձակել, to bud, to put forth buds, to shoot, to sprout, to germinate.

• ՓՈԽ.-Վրաց. წველი ծվելի «ցօղուն, ստեղն, ծառի վրայի փուշերը», fველიანი ծվելիանի «ցօղնաւոր», նաև վրաց. წილი ծիլի «մաս, բաժին, վիճակ գցել» (հմմտ-զւռ. չօփ քցել), წილი ծիլի «ոջիլի ձու» (հմմտ. գւռ. ոջիլը ծլիլ). քրդ. [arabic word] zil «ռօ-ղուն» (որ Justi սխալմամբ համեմատում է մեր ճիւղ բառի հետ) կամ «ծիլ» (ըստ Ա-ճառ MSL 16, 370), [arabic word] ︎ zilik կամ zel-káie «շիւղ». -ըստ իս մեր ծիղ ձևից է նաև կապադովկ. յն. ζιγόϰϰο «բողբոջ. ծիլ» (-okko նուազական մասնիկով կազ-մուած), որ Karolides, rλ. συγϰρ. 82 մեր ցցուել բառի հետ է կցում։


Ծիտ (ծտի)

s. ornith.

s. ornith. sparrow;
ճճուէ —, the chirrups.

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից։ հմմտ. վրաց. ჩიტი չիտի «թռչնիկ, ճնճը-ղուկ», ვარდის ჩიტი վարդիս չիտի «սո-խակ» (իբր թէ «վարդի թռչուն»). մինգ. չի.. տի «թռչնիկ, ճնճղուկ», ինգ. չիտ «ծիտ, ճնճղուկ»։ Հայերէն բառը փոխառեալ է, ո-րովհետև, նախ՝ յետին է և քիչ գործածուած, և երկրորդ՝ որ այսօր էլ միայն կովկասա-հայ բարբառների մէջ գոյութիւն ունի։ Զար-մանաւի է սակայն՝ որ Չուբինով 15zā վրացին հայերէնից փոխառեալ է դնում.-Աճ.


Ծիր (ծրի)

s. adj. geog.

circle, circumference;
round, circuit;
out-line, border;
spread, diffused;
— արտեւանանց, edge of eye-lids;
— անուոց, wheel-track;
rut;
— հանդերձիկ, skirt, border, piping;
the tropics;
— գնաց, colure;
— տեսութեան, horizon;
—ք աստեղաց, chorus of the stars;
— կաթին, galaxy, milky way;
— խաւարման, ecliptic;
— գիշերահաւասարի, equinoctial;
— ածել, to gird, to surround;
ընդ —ս եղերաց, throughout the world;
որ ոչ ընդ ծրաւ անկանի, unbounded, infinite.

• =Նոյն են վրաց. წრე ბրե «շրջանակ, շրջագիծ», დაწერა դածերա «գրել, նկա-րել», წერა ծերա «գրել», საწერელი սա-ծերելի «թանաքաման», թուշ. წერილა ծե-րիլա «գիր, գրութիւն», წერადდარ ծերաղ-ղար «գրել», լազ. jar «գրել», jareri, ǰarali «գրուած», jara «գիտութիւն», jaru «նամակ, գիր, գիտութիւն, ուսում», jaroni «գիտուն» (իմա՛ čar, čaru, čara ևն)։ Վեր-ջինների նշանակութեան համար հմմտ. հյ ბրել «գծել, գրել» Յիշատ։ Կովկասեանները պարունակելով աւելի ընդհանուր և բաս-մազան իմաստներ, չենք կարող դնել հայե-րէնից փոխառեալ. այլ բոլորը միասին կուլ-տուրական խալդիներից։-Աճ.


Կաշի (շւոյ)

s.

hide, skin, leather.

• ԳՒՌ.-Ագ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կաշի, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաշի, Տիգ. գmշի, Ոզմ. կաշէ, Հճ. Զթ. գէշի, Սվեդ. գիշա։ Նոր բառեր են կաշեգին, կաշաթև կաշեհան.-կովկասեան բարբառնեռում ա-ծանցման ժամանակ դառնում է կաշվ-, ինչ. սեռ. կաշվի, կաշվեղէն, կաշվեհան, կաշվա-չ ին։


Կապ (ոց, ից)

s. gr. fig. adj.

tie, fastening, knot;
ligature, lace, lashing, band, withe, bandage, swath;
rope, cord, string;
spelling;
tie, bond, link, obligation;
sour, sharp, harsh, tart.

• նական անհամաձայնութիւնը բազա-տրելու համար ենթադրում է, որ հնխ. qap-աճած լինի -vo մասնիկով, qap-vo>qappo>կապ։ Scheftelowitz BВ 28, 305 և 29, 40 նորվ. hempa «կապ, կարթ», յն. ϰόμβος «կապ», լիթ. kabē «կեռ», լեթթ. kmhu «բռնւած մնայ» ձևերի հետ։ Զօրպաճեան, Բազմ 1908, 359 թրք. [arabic word] baγ «կապ» բառից շրջուած։ Karst, Յուշարձան 400 ասուր. kamu «գերի բռնել», 423 թթր. qap, kab, kam, kem «փակել, պատել», 428 թթր. bak, bag «կապել»։ Թիրեաքեան Հև 1912, 288 նոյն ընդ կափուցանել, խափուցանել, իսկ Արիահայ բռ. 196 կապան «կիրճ»= զնդ. jafnu, jafan «կիրճ»։ Jespersen, Language 1925, էջ 469 հյ. կապ «l seize» իբր բնաձայն կցում է լտ. capio, յն. kapto, թրք. kap mak, ֆր. happer ևն բառերին։ Pictet բ. տպ. Բ. 255 կցում է իռլ. cab «սանձ», սանս. ǰambha «երախ» բա-ռերին։ Tucker, Notes of indo-our. ety. mologies (Melbourne-Halle 1930?), էջ 19 լտ. capillus «մազ» (իբր մանը թել), սանս. čāpa-«աղեղ», յն. ϰαπά-νа, ϰαπάνη «սայլ», լտ. capsa «արկղ» բառերի հետ։ Պատահական նմանու-թիւն ունի անշուշտ ասուր. käpu «չուան» (Muss-Arnolt, Ass. -engl. Handwb. 420բ)։


Կապուտ

s. adj.

spoils, booty, plunder, loot;
despoiled, stripped;
— առնել՝ թողուլ, to despoil, to plunder;
ժողովել զկապուտ կողոպուտ անկելոց, to gather the spoils.

• «մերկ»։ Մորթման ZDMG 26, 604 բևեռ. kabudi «աւար»։ Տէրվ. տես կապ բառի տակ։ Հիւնք. լտ. čapto։ Bugge KZ 32, 51 և 60 լտ. capin «բռնել», captura «բռնելը կամ բռնա-ծը» բառերին ցեղակից (սրանց վրայ աւելի ընդարձակ տե՛ս կապ բառի տակ)։ Patrubány ՀԱ 1903, 151 հնխ. kapvód նախաձևից է հանում։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 219 տ մասնիկով՝ կապել բայից։ Karst, Յուշարձան 420 Աթր. qap, չաղաթ. kapmak, օսմ. qap. maq, ալթայ. qap «բռնի առնել, յա-փըշտակել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 197 պրս. [arabic word] kapidan «կապտել, խլել, կորզել», որ թէ՛ իմաս-տով և թէ բառի առաջին բաղաձայննե-րով շատ յարմար է մեր բառին, բայց արմատը լինելով kap, մեր բառի -ուտ մասը մնում է դուրս. ըստ այսմ նմա-նութիւնը պատահական և համեմատու-թիւնը մերժելի է։


Կատու (աց)

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։

• ՓՈԽ.-Թուշ. մինգր. կատու, լազ. կատու, ղատու, վրաց. կատա, կատունի, ինգիլ, կա-տալ, ակուշ. կատու, աւար. կետու, կետա, անդի gedu, դիդ. ketu, կայ. խիւր. gata. կաբ. gedu, աբազ. կետուուխ, կետունձ, չmտը, արչ. gadu, տաբաս. gadu, khatu, չերքէզ. կիտտու, չատու, բոլորն էլ նշանա-կում են «կատու» և վրացերէնի կամ մինգ, րելէնի միջոցով տարածուած են ամբողջ Կովկասեան սահմաններում։-


Կար (ոյ, ով)

s.

cord, line, string, packthread, twine;
needlework;
sewing;
seam;
—ս հարկանել, to sew, to seam.

• ԳՒՌ.-Պահուած է միայն կարիք «պէտո» ձևով և միայն կովկասեան բարբառներում, սրոնցից էլ անցել է արևելեան գրականին։ (Արևմտեանը չունի)։ Նոր բառեր են կարի-քաւոր «աղքատ, թշուառ», անկարիք «ան-կարօտ»։


Կափ

s.

club, mace, mall, beetle.

• . այս արմատի առաջին նշանակու-թիւնն է «փակել, գոցել». որից յառաջացած էն «թակարթը ձգել, զարնել, կպցնել, յարել ևն» նշանակութիւնները. հմմտ. խփել «գո-ցել, փակել» և գւռ. «զարնել»։ Այս արմա-տիզ են բխում կափ «թակ, ուռ, լախտ» ՋԲ. կափել «բաղխել, հարկանել» ՋԲ (իբր նոր բառ), կափաւոր «ուռով զինեալ» Արծր. հրտր. Պատկ. էջ 138. կափուցանել «խփել, գոցել, որոգայթի մէջ գցել» ՍԳր. Ոսկ. յհ, անկափ «չգոցուած (բերան)» ԱԲ. կափու-ցումն Խոր. Յհ. կթ. Նար. կափչիլ «կպիլ, իրար փակչիլ» Շիր. 37. Երզն. երկն. գ. կափուցանիլ «կպիլ, փակչիլ» Անկ. գիրք հին կտ. 201. կափումն, կափիւն «գոցելը» Նար. Մագ. «փակչիլը» Եղիշ. «ատամների իրար զարնուիլը» Պիտ. կափատել «բզկտել, գի-շատել» Մեկն. ղևտ. կափուլ (մասնիկի հա-մար հմմտ. թաթ-ուլ) «որոգայթ, թակարթ» Ոսկ. ա. տիմ. էջ 122. տիտ. էջ 326. կրկնու-թեամբ կափկափել «ատամները ցրտից ի-րար զարնել» Ոսկ. եբր. կափկափիլ Մանդ. (գրուած է կոփկոփիլ Ադամ. 48, 50 Կոստ երզն. 162. կափկափումն Բրս. խ. մկ. Տաղ. ինչպէս նաև ար մասնիկով՝ կափարիչ «խուփ» Մտթ. իէ. 6. Ոսկ. լհ. բ. 17 (հմմտ կափիչ գւռ. «կափարիչ թոնրի» ՋԲ)։


Կիթ (կթից, կթոց)

s.

act of milking;
milk, milk-diet;
emulsion;
—ք, the vintage.

• , ո հլ. «անասուններից քաղուած ար-դիւնք. ինչ. կաթ, ձու, կարագ ևն» Յոբ. ի. 17. Ոսկ. ա. կոր. «կթելը, քաղելը» Վստկ. 41. Լծ. նար. որից կթել «կաթ կթել» Առակ. լ. 39. Յոբ. ժ. 3, 10. կթան «կթելու անա-սուն» Իսիւք. 38. Ոսկիփ. կթեղէն «կաթի և ձուի վերաբերեալ ուտելիք. ինչ. պանիր, կարագ, մածուն, ձու ևն» Ասող. գ. 17. ալ-գեկիթք Վստկ. հաւու կիթ Վստկ. 205= հաւ-կիթ «ձու» Ոսկիփ. խակակիթ Մծբ. կովկիթ Կանոն. 116. ձիակիթ Փիլ. տես։-Այս ար. մատի երկրորդ ձևն է՝ կութ. ո հլ. «այգին քաղելը» ՍԳր. որից կթել «խաղողը քաղել» ՍԳր. «պտուղ քաղել» Անկ. գիրք հին կտ. 155. Գր. սքանչ. ծն. քս. (ՀԱ 1912, 473). Լմբ. ճառ հմբ. տպ. 1865, էջ 252. կթոզ «կթած խաղողը մէջը լցնելու կողով» Վա-նակ. յոբ. Վրք. հց. (կ ազդուելով յաջորդ թ-ից՝ քթոց Վրդն. սղ. ձ. էջ 274, Վստկ. 135. Սմբ. դտ. 61, որ և քթանոց Վստկ.), այգե-կութ Ոսկ. ես. խակակութ Ել. իէ. 20. Ղևտ. իդ. 2. դժուարակութ Նար։-Նոյն կութ ար-մատից է դարձեալ կթոց «սեպտեմբեր ա-միսը» Գիրք թղ. 273 (նորագիւտ բառ), որ կազմուած է ճիշտ այնպէս՝ ինչպէս գւռ. քաղոց «յունիս» ամսանունը քաղել բայից։

• նինք կաթն= Ագլ. կա՛խցր։ Pedersen ևս մերժում է իր համեմատութիւնը Հալ. դը. լեզ. 28։ Scheftelowitz BВ 29, 15 հբգ. quiti, անգսք. čwidu, հհիւս-kvāda, սանս. jatu «խէժ, ծամոն, կիւ»։ Մեղժում է իբրև պատահական՝ Walde 92։-Petersson KZ 47, 270 զնդ. gava-«երկու ձեռքը», gūnaoiti «հայթայթել» gaona-«շահ, վաստակ», լիթ. gáunu, gáuti «ձեռք բերել», լեթթ. gút «խլել, յափշտակել», qδwejš «շահող», յն. ἔγγυαω, ἐγγυαλίζω «ձեռքը դնել» ձևե-րի հետ՝ հնխ. gu-արմատից՝ աճած -tho-մասնիկով։


Կիտրոն (ի, իւ)

s.

cedrat, citron.

• = Յն. ϰιτρον, ϰιτριον, որ նշանակել է նախ «կիտրոն, cédrat, աղաճ գավունու (բա-ռացի «ծառի սեխ») և յետոյ «լիմոն»։ Յու-նարէնից անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. գերմ. Zitrone, իտալ. citrone, ֆրանս. citron, հունգ. czitrom, սերբ. čidrun, ռում. citru, kitru ևն, բոլորն էլ «լիմոն» իմաս-տով։ Յոյն բառը ծագել է լտ. citrus «կիտ-բոն» բառից, որ սակայն ինքն էլ աղաւա-ղուած է յն. ϰέδρος «գիհի, ǰuniperus. 2 մայրի, cêdre, լտ. pinus cedrus L» բառից (Boisacq 461)։ Ըստ այսմ բառիս ձևի և նշանակութեան զարգացման ընթացքն է յն. ϰέδρος «գիհի» > «մայրի» > լտ. citrus >յն. ϰίτρον «կիտրոն»> «լիմոն» > հյ. կիտրոն, ո-րի բուն իմաստը պահուած է դեռ արևմտա-հայ գրականում, մինչ արևելեանի մէջ եղել է «լիմոն» (ըստ որում բուն կիտրոնի պը-տուղը չկայ և գործածական չէ Կովկասում) -Հիւբշ. 357։


Կոծոխուր

cf. Ծոր.

• -Վրաց. კოწახური կոծախուրի. որ և კვა-წაროხი կվածարոխի նոյն նշ. փոխառու-թեան ապացոյց են նախ այն՝ որ բառը շատ ուշ է գործածուած մեր մատենագրութեան մէջ, և երկրորդ՝ որ այժմ էլ գտնւում է մի՛-միայն Կովկասեան գաւառականներում։ Ա-ւելի հարազատ է երևում ծոր (տե՛ս այս բառը)։-Աճ.


Կողմն (մանց)

s.

flank, side;
side, part, party;
climate;
confine, quarter, canton;
country, soil, region, land;
հակառակ —, the wrong side;
the opposite party;
տկար —, weak side;
ի մի —, aside, apart;
առ ի —, slantingly, awry, sideways, laterally;
ի մի — թողուլ, to set apart, to lay aside;
ի — լինել, անկանիլ, to lean on one's side, to lay oneself down, to repose;
ի — առնել ի վերայ մահճաց, to place in bed, to put to bed;
— տալ, to recede, to retreat, to draw back;
ի — ելանել, to retire from, to withdraw oneself, to stand aside;
ունել զ— ուրուք, to take up the cudgels for, to take one's part, to range oneself on the side of, to side with one;
երկոցուն իսկ կողմանց հաճոյ լինել, to run with the hare hold with the hounds, to contrive, to stand well with opposite parties;
ոչ միում յերկոցունց կողմանցն լինել ձեռնտու, to preserve neutrality, to remain neutral;
նստաւ ի կողմանէ նորա, he sate near him;
յայսմ կողմանէ, on this side;
ի միւս կողմանէ, on the other side;
յերկոցունց կողմանց, on both sides;
ի կողմանց կողմանց, from different parts;
ի միոյ կողմանէ զմիւսն, from one side to the other;
through through, right through;
յամենայն կողմանց, on all sides or hands;
from all quarters, everywhere;
յինէն կաղմանէ, on my side;
on my part, as for me;
ի ձէնջ կողմանէ, from you;
in your name.

• = Կառմուած է կող արմատից՝ -մն մաս նիկով, հմմտ. ջեր և ջերմն, սերիլ և սերմն. մինչև այսօր էլ Նոր-Ջուղայի բարբառում կող գործածւում է թէ՛ «կող» և թէ «կողմ» նշանակութեամբ. ինչ. Կողս զաւում ա. ին կողից յեկավ։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. ֆրանս. čóte «կողքը, կող», coté «կողմ», արաբ. [arabic word] janib «կող» և «կողմ»։-Հիւբշ. 422։


Ծուխ (ծխոյ)

s. fig.

smoke;
fume, vapor, exhalation;
tobacco;
սիւն, ստեղն ծխոյ, — ծառացեալ, pillar of smoke;
մրրիկ ծխոյ, clouds or masses of smoke;
ընդ — գալ, to be in tbe smoke;
—ս արձակել, to emit smoke;
— ծխել, ձգել զ—, to smoke tobacco;
— որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուաց ծխիցի, unpleasantness or discord engendered between step-mother & step-children. family, hearth, home.

• = Փոխառեալ է կովկասեան *ծուխ ար-մատից, որ նշանակում է «մուր, ծուխ, մութ»։ Նոյն արմատի ժառանգներն են վը-րաց. წუხვა ծուխվա «ցաւ, տրտմութիւն» (իբր սրտի ծուխ. հմմտ. պրս. [arabic word] dūd «ծուխ, տրտմութիւն»), მომδუხარება մոմ-ծուխարեբա «տխրիլ, տրտմիլ», მომწუხრება մոմծուխրեբա «երեկոյանալ», მწუხრი մը-ծուխրի «աղջամուղջ, երեկոյ», შემ-წუხრება շեմծուխրեբա «երեկոյեան մութը», წუხე-ლის ծուխելիս «երէկ» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. երեկ և երէկ. ռուս. вецepь «երեկոյ» և вцepa «երեկ»)։-Բա-ռիս բուն հայերէնն է մուխ, որ հնդևրոպա-կան ծագում ունի։-Աճ,


Կաղ (աց)

adj. fig.

lame, halt, crippled, limping;
defective;
— ի —, կաղս ի կաղս, halting on one foot, hobbling along, with a halting gait;
so so, poorly, somehow or other, as well as may be;
— ի —ս ասել, պատասխանել, to say or reply undecidedly or doubtfully;
— ի — գիտել, to know imperfectly.

• ԳՒՌ.-Ագլ. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Սլմ. կաղ. Ակն. Ռ. Սեբ. Սչ. գաղ, Տիգ. գmղ, Շմ. կաղ, կաղլիգ, Գոր. կա՛ղլիկ, Ղրբ. կա՛ղ-լէ՛գ՝ (վերջին ձևերը կազմուած են -լիկ մասնիկով. հմմտ. կուզալիկ, ձախօլիկ).-բայական ձևով՝ Ագլ. կա՛ղի տօլ, Զթ. գաղօլ. գաղոլ, նաև Սեբ. աղալ (նախաձայնի կո-րուստով) «կաղալ»։ Նոր բառեր են կաղա-կորել (կաղակուրտել, աղակորել, աղաղկու-րել, աղակուրտել) «կաղի կոյրի պէս խար-խափել մութի մէջ», կաղունք «կաղնիկաղ երթալը», կաղալուք «երեխայական մի տե-սակ խաղ»։


Համբոյր (բուրից)

s. fig. gr. adj.

kiss, embrace;
*buss;
sweetness, affability, familiarity;
union, joint, joining together;
spondee;
sweet-tempered, affable, benign, gentle, mild, meek;
propitious, favourable;
agreeing, unanimous;
— ձեռաց, hand-kissing;
յուդայի, մատնչի, a traitor's kiss;
— տալ ումեք, to embrace, to kiss;
to buss;
տալ միմեանց — խաղաղութեան, to give the kiss of peace;
ի — ածել, to familiarize, to tame, to domesticate;
հաշտ եւ — առնել, — յարդարել, to appease, to calm, to pacify, to reconcile;
գալ ի —, to get or grow tame, familiar, to be tamed;
— եւ կամակ բարս ստանալ, to be good-tempered, gentle, amiable.

• Հներից Լմբ. մատ. 498 ստուգաբա-նում է համ «մի, ամբողջ» և բիւր բա-ռերից. «Հաղորդին Քրիստոսի և մի-մեանց համբուրիւն, քանզի և նոյն ինոն ստուգաբանութիւն անուանս զտարացոյց խորհրդոյս մեզ յայտնէ. համբիւր. համն մի ստուգի, այսինքն թէ բազումքն այս-պէս հաղորդեալ, իրերաց միանան»։ Ա-ւետիքեան, Քերակ. 1815, 313 համ բոյր «մէկ բուրում, մէկ շունչ ունենալը»։ ՆՀԲ դնում է բոյր բառի՞ց և վրաց. ամպօ՜րի։ Lag. Urgesch. 432 budh արմատից։ Muller SWAW 84 (1877), 217 բոյր արմատից։ Էմին, Динaст. Cnис. 1884 (արտ. Изcлъд. и Cтaт. էջ 186) կազ-մուած -ոյր մասնիկով։ Աղայեան, Աղ-բիւր 1887 յաւել. էջ 68 բոյր բառից, որովհետև հին ժամանակ համբուռեւու ժամանակ «իրարից հոտ էին քաշում»։ Նազարէթեան, Պատկեր 1893, 235 ար-մատը համ, ամ, համբ՝ միութեան և հաւաքման նշան։ Հիւնք. բոյր բառից, որովհետև «համբուրելդ հոտոտել իսկ


Համեմ (ոց, աց)

s.

amomum;
spice;
cf. Համեմանք.

• ՆՀԲ իրարից տարբերելով երկու նշա-նակութիւնները՝ «համադամ» իմաստով դնում է համ բառից, իսկ երկրորդ «հա-մեմեղէն» իմաստով կցում է յն. ἂμωμον լտ. amomum բառերի հետ։ Հիւնք. հյ. համ և յն. ἀμωμον։ Canini, Et. étym. 31 համ և համեմ=սանս. hima «փոքր կարդամոմ» և յն. ἂμωμον։ (Վերջին յն. բառը Boisacq 59 կցում է եբր. *hamom ենթադրեալ ձևին, որ հանում է սեմա-կան hmm (արաբ. [arabic word] hamm) «տա-քանալ» արմատից, իբր «տաքացուցիչ դեղօրայք»։ Այս դէպքում հյ. բառը իր նախաձայնով աւելի համապատասխան պիտի լինէր սեմական ձևին)։ Հիւբշ. (առ. Jensen, Hitt. u. Arm. 97) ռնում է հյ. համ բառից՝ -եմ մասնիկով. հմմտ. խոհեմ, վաղեմի։ (Բայց այս երկուսն էլ ածական են, մինչդեռ համեմ գոյա-ևան է)։


Հայ (ոց)

s. adj.

s. adj. Armenian;
—ք, Armenia;
—ք or —եր, the -s, the — nation;
— լեզու, բարբառ, the Armenian language;
թարգմանել ի —, յեղուկ ի — բան, to translate into —, into the — language.

• Հնեռիզ Տաթև. ձմ. իդ. «Հացն հայ-ցումն թարգմանի, որ է հայց»։ Սրանից առնելով Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 311 հայց բառից, «որովհետև բնութիւ-նը հաց է ուզում» (իբր պահանջ)։ Klap-roth, As. polygl. էջ 99 և 134 Կովկա-սեան ակուշա լեզւով kaz և կուբիչի լեզ-ւով kaz ձևերի հետ։ ՆՀԲ լծ. հյ. հայս և արաբ. xubz «հաց»։ Pott EF 1, 233 և սրան հետևելով Windisch. 22, Goscha 29, Bottich. Arica 33, Lag. Urgesch


Կուլիբայ

s.

colyba, colyva, boiled grain.

• ԳՒՌ.-Նոյն բառերն են կուլիբա Մշկ. «թարխանա», կովլա Կիւր. «խաշած ցորեն, հյրիե»։