Your research : 9 Results for մանի

Entries' title containing մանի : 45 Results

Definitions containing the research մանի : 364 Results

Կարմիր (մրոյ, մրով, մրաւ)

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

• -Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։


Կափ

s.

club, mace, mall, beetle.

• = Թերևս պէտք է միացնել խափ, խուփ հոմանիշ արմատների հետ, որ տե՛ս։


Կաքաւ (ոց, ուց, աց)

s.

partridge;
մրոտն —, red-legged -;
ձագ —ու, young -;
cf. Կաքաւք.

• Patrubány ՀԱ 1907, 16 հինը դնում և քաքաւ <հնխ. suobho-«հիւսել» ար-մատից. հմմտ. գերմ. weben, յն. ὸφαω. հալ բառը կրկնուած է և բուն նշանա-կում է «ասդին անդին շարժող». Karst, Յուշարձան 405 իբր կաք+հաւ «թըո-չուն»՝ սումեր. kak-kul «կաքաւ» բա-ռի հետ։ Pictet, բ. տպ. Ա. 621 պրս. kabk, յն. ϰαϰϰάβη ևն հոմանիշների հետ, որոնք բոլոր բնաձայն է համա-բլ︎


Կեղեւ (ոց)

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

• ԳՒՌ.-Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։


Կին (կնոջ, կնաւ, կանամբ)

s.

woman;
wife, spouse;
ազգ կանանց, womankind, women, the fair sex;
թշնամի կանանց, woman-hater;
cf. Կնատեաց;
— առնակին, married woman, wife;
մանկահասակ — գեղեցիկ, a young beauty;
— այրասիրտ, heroine, courageous woman, championess;
գեղեցիկ՝ նազելի՝ առաքինի՝ բարեպաշտ՝ ամօթխած՝ ողչջախոհ՝ հաւատարիմ —, pretty, charming, virtuous, pious, modest or bashful, chaste, faithful -;
տգեղ՝ սոսկալի՝ զարդասէր՝ թեթեւամիտ՝ կամագնաց՝ փոփոխամիտ՝ անհաւատարիմ՝ լկտի՝ տռփոտ —, ugly, frightful, coquette, giddy or volatile, capricious, fickle, faithless, immodest, lewd -;
հարկանիլ ի սէր կնոջ, to be enamoured, smitten, in love with a -;
— առնել՝ առնուլ, to take a, wife, to wed, to marry, to take in marriage;
— լինել ումեք, to get married, to be spouse of;
— ածել զդուստր ուրուք, to marry the daughter of;
կեալ ընդ կնոջ, to live with a —;
պատրել՝ մոլորեցուցանել զկին, to deceive or seduce a -;
բռնադատել, ապականել զ—, to force, to dishonour a -;
ծանր նստել կնոջ, to be with child, pregnant, in the family way;
եւ առ նմա մայր նորա — յերկրէն եգիպտացւոց, & her mother gave him an Egyptian wife;
եւ եղեւ ինձ —, & I took her to wife;
կամաց տուն cf. Կանանոց.

• ՓՈԽ.-Պհլ. თ »︎ knīk, մանիք. պհլ. [hebrew word] qnig «օրիորդ, աղջիկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 90) ունենալով նա-խաձայն k (փոխանակ g) թւում են հայերէ-նից փոխառեալ, բայց աւելի լաւ է կցել սանս. [other alphabet] kanyakā «աղջիկ, կոյս, դուստր» բառին, որ ծազում է [other alphabet] ka-nyā հոմանիշից։


Կղմուխ

s. bot.

s. bot. elecampane, star-wort.

• «մի տեսակ բոյս է. inula helē-nium L խոտը՝ ըստ Տիրացուեան, Contri-buto § 520, որ և հոմանիշ է դնում անտուզ, ախրիճան, բոգի, արտի ծաղիկ» Բժշ. Գա-ղիան. Վստկ. 207. որից կաղմխենի (փո-խանակ՝ կղմխենի) ՀԲուս. § 3332։


Կնճափող (ոյ)

s.

siphon.

• «գինի բաժանելու ամանի ծուռ քիթը» Բրս. արբեց։


Կնճիթ (ճթաց)

s.

snout, muzzle, nose;
trunk, proboscis;
— ամպոց, water-spout.

• = Պհլ. kunčit կամ kunjīt հոմանիշից որի հետ նոյն է պրս. [arabic word] kunjiϑ կամ [arabic word] kunǰīd «սուսամ»։ Սրանցից փոխա-ռեալ են նոյնպէս բելուճ. kunčiϑ, թոխառ kuñčit, քուչ. kunč dh, արևել. թրք. [arabic word] kunjit, չաղաթ. [arabic word] kunǰi, ռուս. куи-жуть, քրդ. kunji ևն հոմանիշները։-Հիւբշ. 172։


Կոթ

s.

handle;
cf. Կոթուն.

• Հիւնք. կոթող բառից։ Bugge KZ 32. 84 կանթ բառի հետ ուտ. կոց հոմանի-շից փոխառեալ է համարում կասկա-ծով։ Մառ, Гpaм. др.-арм. էջ 29 կանթ բառից կազմուած։ Scheftelo-witz BВ 28, 307 սանս. gada «լախտ», ալբան. g'ede «ճիւղ» բառերին ցեղա-կից։


*Կոկով

s.

testicle.

• ԳՒՌ.-Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գօգօվ «ա-մորձիք». սրա հետ նոյն է հոմանիշ Ննխ. գიգō, որ այլուր ունի տարբեր նշանա-կութիւններ. ինչ. Ակն. «ձու», Սվ. «մրգեղէն, պտուղ», Ակն. «ընկոյզ», Տփ. «պանիր», Խրբ. «կլոր, գնտաձև». բոլորի նախնականը ներ-կայացնում է վերջին նշանակութիւնը։-Սրա համար հմմտ. նաև կակալ Կր. «ընկոյզ» և կակալա «ամորձիք» Կր. «ոչխարի, ուղտի։ այծի աղբ» Կս., պլոր «ամորձիք» (բայց բուն նշանակութիւնը «կլորիկ»)։


Կողմն (մանց)

s.

flank, side;
side, part, party;
climate;
confine, quarter, canton;
country, soil, region, land;
հակառակ —, the wrong side;
the opposite party;
տկար —, weak side;
ի մի —, aside, apart;
առ ի —, slantingly, awry, sideways, laterally;
ի մի — թողուլ, to set apart, to lay aside;
ի — լինել, անկանիլ, to lean on one's side, to lay oneself down, to repose;
ի — առնել ի վերայ մահճաց, to place in bed, to put to bed;
— տալ, to recede, to retreat, to draw back;
ի — ելանել, to retire from, to withdraw oneself, to stand aside;
ունել զ— ուրուք, to take up the cudgels for, to take one's part, to range oneself on the side of, to side with one;
երկոցուն իսկ կողմանց հաճոյ լինել, to run with the hare hold with the hounds, to contrive, to stand well with opposite parties;
ոչ միում յերկոցունց կողմանցն լինել ձեռնտու, to preserve neutrality, to remain neutral;
նստաւ ի կողմանէ նորա, he sate near him;
յայսմ կողմանէ, on this side;
ի միւս կողմանէ, on the other side;
յերկոցունց կողմանց, on both sides;
ի կողմանց կողմանց, from different parts;
ի միոյ կողմանէ զմիւսն, from one side to the other;
through through, right through;
յամենայն կողմանց, on all sides or hands;
from all quarters, everywhere;
յինէն կաղմանէ, on my side;
on my part, as for me;
ի ձէնջ կողմանէ, from you;
in your name.

• , ն հլ. (-ման, -մանք, -մանց) «կողմ, գաւառ, երկիր, կող, կողքին, եզեր-քը» ՍԳր. Եփր. ծն. Սեբեր. Եւս. քր. ածանց-ման մէջ մտնում է երեք ձևով. կռղման-. հնադոյն ձևն է, որից կողմանոց «շէնքի կողմնական մասը» ՍԳր. կողմանիլ «պառ-կիլ» Ես. կե. 4. Ոսկ. մտթ. էջ 133. Տիմոթ. կուղ, էջ 218, 227, 235 (հմմտ. ի կողմն լի-նել կամ անկանիլ «պառկիլ» Բուզ. դ. 10 և ննջել ի կողմն «պառկիլ» Եզեկ. դ. 9). կող-մանեցուցանել Դ. թագ. դ. 32. ընկողմանիլ Փիլ. ընկողմանեցուցանել Բ. մն. ժզ. 14 միակողմանի Մտթ. ժե. 30, 31. Ոսկ. ես ևն։-Կողմճ, միջին շրջանի ձևն է, որից կողմնիլ «պառկիլ» էր ընդ եղբ. 51, «մէկ կողմ ծռուիլ», յետս կողմնիլ «յետ քաշուիլ» Պտրգ. 577. կողմնապահ Բ. մակ. ժբ. 32, կողմնակի Կոչ. կողմնափակ Ագաթ. կողմ-նեցուցանել Դ. թագ. դ. 21, Բարուք. զ. 26. ընկողմնեցուցանել Կանոն. կողմնակալ Խոր. կողմնառիլ «մէկ կողմը ամբողջ բռնուիլ՝ գօ-սանալ» Եփր. վկ. արև. 3. կողմնացոյց, անկողմնակալ, անկողմնապահ (նոր բառ).-միակ ձևն է՝ որ կարող է գտնուիլ բառավեր-ջին. ինչպ. լեռնակողմն ՍԳր. միակողմն Մծբ. արևելակողմն Եզեկ. խր. 1, 2. Եւս. քր. նարաւակողմն Վեցօր. լերդակողմն Առակ. է. 23. լանջակողմն Փարպ. ծովակողմն ՍԳր. դաշտակողմն Յուդթ. ժե. 3. Եփր. ծն. գա-ւառակողմն Բուզ. խոնարհակողմն Եփր. յետ ևն։ (Այստեղ է պատկանում նաև կողման տալ նորագիւտ ոճը, որ մէկ ագամ գտնում եմ գործածուած Օրբել. էջ 21 «Իսկ Ան-գոկայ 1700 արամբք ընտրելովք, ժիր և քաջ տաճիկ նժուգօք զինքն կողման տուեալ, և ապա զզօրսն աստ և անդ նկանախոր դաւաճանութեամբ թաքուցեալ շուրջ զար-քայանիստ շահաստանաւն Տիսբոնիւ»։ Ոճիս իմաստը երևան է գալիս Կղնկտ. Բ. ա. գլխից, որ նոյնպէս ունի Անդոկ Սիւնու պատմութիւնը և համապատասխան տեղում գրում է. «Իսկ Անդոկայ չար խորհեալ ան-ձին և աշխարհի իւրում՝ խրամ հատանէր տանն արքունի դաւաճանել զօրօքն իւրովք 12Ո0 արամբք, ժիր և քաջագնաց երիվարօք հառանէո ի քաղաքն Տիզբոն և զօրսն թա-զուցանէր արտաքոյ քաղաքին»։ Այստեղ կողման տուեալ ձևի դէմ իբրև համապա-տասխան գալիս է խրամ հատանել, որով նրա իմաստը կլինի «ապստամբիլ, բանա-ևեց ինքնագլուխ կերպով բաժանուիլ հեռա-նալ»։ Ճիշտ այս իմաստով է գործածուած նաև նոյնարմատ կողմնիլ բառը՝ Թովմա Արծրունու Պատմութեան մէջ, մէկ անգամ. «Սիրտք իւրեանց հեռացեալ մեկուսի են յի-նէն և կողմնեալք ի սիրոյ աստուածու-թեանն» (հրտր. Պատկ. էջ 157)։-Կողմ արծր. ձախակողմեան Փարպ. աջակողմեան Վրք. հցր


Կօշիկ (շկի)

s. fig.

boot;
shoe;
drink-money;
ներկել՝ մաքրել զ—, to black, to polish or clean boots or shoes;
ագանել —ս , to put on one's boots or shoes;
հանել զ—ս, to take or pull off one's boots.

• = Պհլ. kafšīk հոմանիշ ձևից, որ հաս-տատում են պհլ. kafšak և պրս. [arabic word] kafs «կօշիկ», որից փոխառեալ են նաև բելուճ. kaus, քրդ. [arabic word] kevš, արաբ. [arabic word] qafš «հողաթափ» (Կամուս. թրք թրգմ. Բ. 347), արևել. թրք. [arabic word] kaus կամ [arabic word] kais, թուշ. კოϑ քօշ, վը-րաց. ჭომი քոշի «կօշիկ»։ Պարսիկ բառիր են ծագում [arabic word] kaisgar «կօշիկ շինող» և [arabic word] kaiš̌duz «կօշիկ կարոռ». ա-ռաջինից փոխառեալ է թրք. košgčr «կօշ-կակար», իսկ երկրորդից թարգմանաբար շինուած է հյ. կօշկակար։-Հիւբշ. 174։


Հազ (ի, ոյ)

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

• ՆՀԲ յիշում է սանս. քաս։ Pictet KZ 5, 347 հսլ. kaseli, պրս. kok, քրդ. qo-kia, սանս. kaça «հազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 33 ուզում է կցել զնդ. hazo ձևին (Եաշտ 19, 80)։ Տէրվ. Նախալ. 70 «հնխ. kās. «հազալ», սանս. kās, լիթ. kosti, հբգ. huosto մեր հազ, հազել բա-ռերի հետ դժուար կարող են լծորդու-թիւն ունենալ»։ Նոյն, էջ 109 հարցնում է թէ կարո՞ղ է կապուիլ sagh «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատին, որից հանում է նաև հազիւ հազ ձեւը։ Հիւնք. հազար բառի՞ց։ Meiliet MSL 10, 282 ուզում է կապել սանս. kā̄sati, լիթ. kósēti, անգսք. hwósta hwesan ևն հոմանիշների հետ. հայ բառի մէջ զ են-թադրում է հնխ. g'h, որի դէմ կար ան-շուշտ kh-ով մի ձև, ինչպէս ցոյց է տա-լիս հսլ. kašili. (այս բառի մէջ § (<հին ch) չի կարող հնխ. s-ով մեկնուիլ), g'h գտնում ենք նաև յն. βής, βηχός ձևերի մէջ, որոնց g* նախաձայնը միւս-ների k* -ի դէմ՝ կարօտ է դեռ մեկնու-թեան։ (Վերոյիշեալ ձևերի հետ կարող են յիշուիլ նաև գնչ. k'asava, hasava «հազալ», k'as, has «հազ», բոհեմ. hā-šao «հազալ», հինդուստ. k'ansī «հազ»)։ Սրմագաշեան, Արմէնիա տճկ. և ռում. haz «հաճոյք» բառի հետ։ Մ. Ս. Դա-վիթ-Բէկ, Յուշարձան 398 գալլ. arthai «հաչել», վանդ. harzal «հաչել, հազալ», հբրըտ. arthon, Trombetti I'Iinitä d'o-rigine, էջ 90 հնխ. kwās->յն. βηχ-= *gwāgh-և հյ. հազ=*kwagh-, «որոնց դէմ ուգրօֆիննական լեզուները ներկա-յացնում են միևնույն երևոյթը՝ միևնոյն աոմատի մէջ»։ ՒԻՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ.


Հալուէ (ից)

s.

aloes.

• = Յն. άλοή հոմանիշից, որի հետ նոյն են լտ. aloe, եբր. [hebrew word] ahālīm, [hebrew word] ahā loϑ, արաբ. օ︎ alva, պրս. [arabic word] ilva, ասոր. [other alphabet] alvā, որոնք բոլոր ծագում են հընդ-կականից. հայերէնը գալիս է յն. ձևից, որի վրայ աւելացել է հ, ինչպէս հեթանոս բառի վրայ. յոյնից փոխառեալ են նաև լտ. aloe, ռուս. aлой (Berneker 28), մբգ. alōē, գերմ Aloe, անգլ. aloes, վրաց. ალო ալո ևն։-Հիւբշ. 360։


Համակ

adv.

all, entirely, totally;
only;
always.

• = Պհլ. ❇ hamāk «ամբողջ, ամբողջա-պէս, բոլոր», մանիք. պհլ. [hebrew word] namāg (Salemann, Manichaische Stud. ЗАН 8 84), բելուճ. hamak, hamuk, hama «բոլոր. իւրաքանչիւր», պազ. hamā, պրս. [arabic word] hama «բոլոր, ամէնքը», [syriac word] ︎ hamagī̄ «բովան. դակ» (Horn § 1103). աւելի ընդարձակ տե՛ս ձամ.։-Հիւբշ. 177։


Կակժիրակ (ի)

s. med.

s. med. cassia;
conserve of cassia;
cassia-tree.

• = Իրանեան փոխառութիւն է. ենթադրում է պհլ. *kākzirak ձևը, որի ժառանգն է պրս. [arabic word] kāzira կամ կրճատ [arabic word] kazra «ասպուր» հոմանիշը։ Իրանեան բառը բար-ռուած պէտք է լինի kak և žirak բառերից. հմմտ. պրս. [hebrew word] kak (որից թրք. [arabic word] kekik) «ծոթրին», [arabic word] kākunī «ծոթ րին», [arabic word] kākiyān «ասպուր», օ︎ ǰira «ասպուր», օ [arabic word] zīra կամ օ.︎ žira «մի տեսակ չաման, տճկ. քիմյօն»։ Պառս-ևերէնի ǰira և žira ձևերի պատճառով է որ հայերէնի մէջ էլ գտնում ենք կակժիրակ, կակճիրակ ևն։


Կահոյր

s.

pitcher, pot, jug, jar.

• ԳԲ համեմատում է արաբ ճարա հո-մանիշի հետ։


Հայ (ոց)

s. adj.

s. adj. Armenian;
—ք, Armenia;
—ք or —եր, the -s, the — nation;
— լեզու, բարբառ, the Armenian language;
թարգմանել ի —, յեղուկ ի — բան, to translate into —, into the — language.

• «նայիլ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են՝ հայիլ «նա-յիլ, դիտել, փխբ. մի բանի սպասել» ՍԳր հայելի ՍԳր. Եփր. ել. հայեկ «նաւի դիտա-րան» Լծ. նար. հայեակ «դէտ, տեսուչ» (նո-րագիւտ բառ) Տաթև. ձմ. լզ. (երեք անգամ գործածուած). հայարան «աչք» Մագ. թղ. 136. հայեացք Դիոն. եկեղ. Նար. երգ. հալե-ցած Փարպ. հայեցիկ Գ. թագ. զ. 4. հալե-ցուած Եզեկ. իգ. 16. Ոսկ. յհ. հայեցուցանել Առակ. իա. 1. Վեցօր. երկնահայեաց Վեցօր. քաղցրահայեաց Առակ. ժբ. 13. Վեզօր. հա-մարձակահայեաց Ել. իգ. 8. յառաջահայեաց Կոչ. 208. իմաստահայեաց Փարպ. լաւահա-յեաց Փարպ. ծովահայեաց Խոր. ընդվայրա-հայեաց Եփր. խոստ. դժնահայեաց Խոր. հա-յեցակէտ (նոր բառ) ևն։-Այս արմատից նի-տե՛ս առանձին։-Այս հոմանիշ բառերի նո-շանակութեան տարբերութիւնն է ըստ Տաթև. հարց. 407՝ հայիլ «ցածրից վերև նայիլ», նայիլ «վերևից ներքև նայիլ», տեսանել «հա-ւասար դիրքով նայել»։

• ՓՈԽ.-Հայերէն գւռ. հայլի ձևից փոխա-ռութիւն եմ դրած լազ. yali «հայելի, դի-տակ» բառը (Արրտ. 1911, 418). բայց սխալ է. լազ. yali ձևն էլ փոխառեալ է յունարէ-նից, ճիշտ ինչպէս գնչ. yali։-Պատահական նմանութիւն ունի կար. haydu «նայիլ»։-Հյ. գւռ. հայլիկ ձևից է փոխառեալ անշուշտ քրդ. ւիլըք հոմանիշը. հմմտ. Ա. կոր. ժգ. 12. mմ ոգա ժը լիլըքէ տըպինըն (տեսանեմք իբրև ընդ հայելի)։

• Հնեռիզ Տաթև. ձմ. իդ. «Հացն հայ-ցումն թարգմանի, որ է հայց»։ Սրանից առնելով Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 311 հայց բառից, «որովհետև բնութիւ-նը հաց է ուզում» (իբր պահանջ)։ Klap-roth, As. polygl. էջ 99 և 134 Կովկա-սեան ակուշա լեզւով kaz և կուբիչի լեզ-ւով kaz ձևերի հետ։ ՆՀԲ լծ. հյ. հայս և արաբ. xubz «հաց»։ Pott EF 1, 233 և սրան հետևելով Windisch. 22, Goscha 29, Bottich. Arica 33, Lag. Urgesch

• 334, Müler SWAW 38, 581 և 41, 148-165, Justi Zendsp. 182, Հիւբշ. KZ 23, 29 ևն կցում են փռիւգ. βέϰος «հաց» հոմանիշին, այս էլ դնելով pac «եփել» արմատից. հմմտ. սանս. և զնդ. pac, պրս. puxtan, օսս. p'icin, յն. πεσσω «եփել» ևն։-Fick BVS 7, 383 փռիւռ. βέϰος ձևը կասկածով դնում է bhaǰ արմատից։ Canini, Et. étym. էջ 238 հաց և հայս=բասկ. haz «սնուցանել» բառի հետ։ Fortunatov BВ 7 (1883), 88, որից և Bugge, Btrg. 17 և KZ 32 41 հաց միացնում են սանս. sasyá-«ցանք, հացահատիկ», զնդ. hahva-«արմտիք», paitis-hahya «հնձոց տօն» բառերի հետ։ Հիւբշ. 465 սխալ է գըտ-նում այս համեմատութիւնը, որովհետև հյ. ց չէ՛ <հնխ. sy։ Հիւնք. հայս բա-ռից։ Erckert, Die spr. d. Kauik. stam-mes. էջ 48 խիւր. gatc «հաց»։ Patru-bány SA 1, 188 հնխ. pok2som «եփած» ձևից. հմմտ. լտ. coquo, coxi, սանս-páksat։ Նոյն, KZ 37 (1904), 428 և IF 13, 163 հնխ. pā-sk-om նախաձևից, իբր ւտ. nasco «արածել, սնուցանել», pa-nis «հաց»։ Pedersen, Նպաստ 23 ըն դունում է այս մեկնութիւնը, բայց Հայ. դր. լեզ. 156 մերժելով՝ կցում է յն. πατὲομαι «ուտել», գոթ. fodian «սնա-նիլ», հ. սկանդ. fóstr «սնունդ, կրթու-թիւն» ևն բառերին, բոլորի արմատը դը-նելով հնխ. pā «ուտել, սնանիլ», աճա-կանը pat։ (-Նոյնը կրկնում են Walde 558 և Boisacq 751)։ Սանտալճեան, Բազմ. 1904, 498 ուրարտ. աձիս։ Scheftelowitz BВ 28, 287 սանս. aca, զնդ. as, պրս. as «կերակուր»։ Char-pentier, IF 25, 242 սանս. pakti, յն. πέώις լտ. coctio «եփել, եփուած բան» բառերին ցեղակից՝ դնելով kι=հյ. ց։ (Pokorny 1, 112 չի ընդունում Schef-telowitz-ի մեկնութիւնը, իսկ 2, 17 և 22 աւելի լաւ է գտնում Charpentier-ի մեկ-նութիւնը, քան լտ. pāsco ևն)։ Karst, Յուշարձ. 421 թթր. as, aš, az «ուտել,


Հայր (հօր, հարց)

s.

father;
papa, pa;
dad;
father, chief;
founder;
author, inventor;
— մեր, the Lord's prayer;
— երկնաւոր, գթութեան, heavenly Father, God of mercy;
հարք եկեղեցւոյ, the fathers of the church;
հարք միանձունք, old anchorites;
հարք մեր, our fathers, forefathers, ancestors;
— աշխարհի, Adam;
յարգոյ —, Reverend Father;
բարեյիշատակ —ն իսահակ, Father Isaac of blessed memory;
— սուրբ, holy father;
— խոստովանութեան, confessor;
հոգեւոր —, spiritual father;
— հայրենեաց, ժողովրդեան, աղքատաց, father of his country, of the people, of the poor;
քերթողաց —, father of Armenian literature, Moses of Khoren;
— պատմագրաց, father of history, Herodotus;
— եւ մայր, father and mother, parents;
որդի ի հօրէ, from father to son;
— իբրեւ զ—, like a fatherly, paternal;
ազնիւ, բարեգութ —, good, tender father;
— սիրտ, գութ, սէր հօր, the heart, tenderness, love of a father, paternal, fatherly affection;
սիրել, պատուել զ—, զօրավիգն լինել հօրին, to love, honour and succour one's father;
յաւելուլ առ հարս, to go the way of all flesh, to go to kingdom come, to die;
ննջեաց ընդ հարս իւր, he slept with his fathers;
— որդւովք բերկրեալ, a father happy in his children;
— մարդպետ, kislar-agasi, master of eunuchs.

• Klaproth, Asia polygl. 106 իռլ. ater և էրզ. aϑer հոմանիշներին է կցում։ ՆՀԲ հանում է այր բառից։ Ուղիղ մեկ-նութիւնն ունին նախ Peterm. 26, 33, 153, Windisch. 22, 25 և յետոյ Gosche 14. Böttich. Horae aram. 36, 67 ևն ևն։ Thomaschek SWAW 4, 66 (թրգմ. ՀԱ 1894, 18) կցում է թրակ. pair ձևին։ Հիւնք. ուղղականը այր բառից է հա-նում. եսև սեռականը պրս. խօր «պռե-գակ» բառից։ Patrubány SA 1, 3 կը-ցում է հունգ. fèrj «փեսայ» բառի հետ։ lensen IF Anz. 14, 50 համապատաս-խան հաթ. բառի մէջ գտնում է -t-ձայ-նը։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 հայ-


Հանապ

s.

a large drinking-glass.

• = Ֆրանս. hanap բառն է, որ նշանակում է «մի տեսակ բաժակ՝ ոտքով և կափարի-չով». այս ձևի բաժակը գործածական էր ամբողջ միջին դարում և աւելի ուշ. Ֆրան-սիայում մինչև ժՋ դարը, Գերմանիայում մինչև ԺԸ դարը։ Բառիս բուն աղբիւրը գեր-մանական է. հմմտ. հբգ. hanap, hnapf, մբգ, napi, գերմ. Napi, հսաքս. hnaep, հոլլ. nap, նոյն նշ։ Գերմանականից անցաւ լատին և ռոման ընտանիքին, ուր ունինք ստ. լտ. ha-nappus, anappus, nappa, իտալ. napрo և հֆրանս. hanap։ Դժուար է կարծել թէ նոյ-նից յառաջացած լինին նաև հսլ. konobu, ko-nobi, ռուս. конобъ, конобь «լւացքի տաշտ, պտուկ, փայտեայ կուժ» (Kluge 345, Boi. sarn 534. Berneker 558)։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

• ԳՒՌ.-Կալ միայն կղթկապ Չն. «հան-գոյց կապ» (ՆՀԲ ունի հոմանիշ կրթկապ ձևը)։


Կունդ

adj.

bald, hairless.

• խորենացու իտալական թարգմանիչը (Վենետ. 1850, էջ 84) մեկնում է պրս. kund «քաջ»։ Նոյնը նաև Լանգլուա։ Միաբան, Խոր. պատմ. ուսումն. էջ 4-7 մերժելով այս՝ բնադիրը համա-րում է կատար (իբր «գլուխ, գլխաւոր»), որ յետոյ ընդօրինակողները սրբագրել են կունդ «ճաղատ», իբր անարգական ածական Արամազդին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Նումէն (Մառ), Արաքս Գ (գիրք Բ), էջ 59-62։ Պրս. kund ձևով ունի նաև Թիրեաքեան, Կարնամակ ծան. 63։ Սիօն վրդ., Հովխ 1907. 567-9 մեկնում է «գնտլիկ՝ կլո-րիկ մարմնով»։ Աւդալբէգեան ՀԱ 1926, 391-6 գւռ. կունդ, կոնդ «հաստ, մեծ, ծայր, կատար, գլուխ» բառով։


Կուպպայ

s.

carter's smock, gabardine.

• = Արաբ. [arabic word] ǰubba (եգիպտական արտասանութեամբ gubba) «լայն վերարկու որ գրեթէ մինչև ոտքերն է իջնում». սրանից է փոխառեալ նաև թրք. jubbe հոմանիշը։-Հիւբշ. էջ 516։


Ճախարակ (աց)

s. mar.

turner's wheel or lathe;
small wheel, pulley;
block.

• ԳՒՌ.-Երև. ճախարակ, Ոզմ. ճախրակ, Ջղ. ճախրակ, ճարխակ, Ալշ. Մշ. Սեբ. ճախ-րագ, Մրղ. Սլմ. ճmրխmկ1, Ախց. ջ'ախարակ, Գոր. Ղրբ. չխա՛րակ, Մկ. Վն. չախրակ, Տիգ, ջmխրmգ, Ագլ. ճհա՛րակ, Զթ. ջխոmք (բայց և ջ'օհյը), էնկ. ջըխրըք (նախաձայնի պատ-ճառաւ կարող է լինել բուն հայ և ո՛չ թրք. տե՛ս Բիւր. 1898, էջ 865)։ Նոր բառեր են ճախրակմանիկ կամ ճախրակմանող «լծէ-լծէ թռչունը». միւս ձևերը տե՛ս նախր բառի տակ։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է թւում ի-մերխեվի լեզւով ճախրակի «ճախարակ» (տե՛ս Մառ, Teксть VII, էջ 71)։ Թրք. [arabic word] čaxrəq «մի տեսակ թռչուն», որ Будаговъ, Cpaв. cлов. 1, 454 ը մեևնում է «драxва (=արօ՞ս)»։ Հյ. գւռ. ճախրակ (մանիկ) բառն է։


Ճախր

s.

flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.

• -Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։


Ճահիճ (հճի)

s.

marsh, morass, swamp, fen, bog, slough, quagmire.

• ԳՒՌ.-Խրբ. ջախին «մարգ, մարգագե-տին». շրջմա՞մբ Մկ. Շտ. Վն. խաճին «մար-գագետին» (բայց թերևս քրդ. կամ քրդերէ-նին անցնելուց յետոյ՝ հայերէնի մէջ ետ առ-նուած). Քղի ճախի կամ ճախին (ճիշտ ձևը ստուգելի) Արևելք 1898, դեկտ. 9.-նոյն են նաև ճխանք Բբ. «թաց, թրջած, խխում եղած», ճխճխանք Պլ. «շարունակ տեղացող թեթև անձրևից յառաջացած ջրալի ցեխ». Եւդ. «ճախճախուտ», ճխանք-ճխճխանք Շհ. Պլ. «թաց, ցեխոտ, անձրևային եղանակ»։-Իսկ ճոճ Բբ. «ճահիճ» փոխառեալ է վրաց. ჭოჭი ճոճի հոմանիշից։


Ճանդան

cf. Ճանդի.

• = Պրս. [arabic word] čandān կամ [arabic word] čandan. որ և [arabic word] čandal, նոյն նշ. փոխառեալ է սանս. [other alphabet] čandana հոմանիշից, որ պատկանում է čand-«պսպղալ, փայլիլ» ար-մատին (տե՛ս հլ. խանդ)։ Սրանցից են նաև արաբ. [arabic word] sandal, ասոր. [syriac word] candal, լտ. sandalum, santalum, յն. οάνταλον (Boisacq 405), գերմ. Sandel, ֆրանս. sandal, santal ևն։-Հիւբշ. 187։


Ճապաղ

adj. s.

spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.

• Գռաւ ու մեկնեց Հ. Ա. Վարդանեան ՀԱ 1911, 176 և Բառաքնն. դիտ. Բ. էջ 6, որ և համարում է փոխառեալ ասոր. [syriac word] šəwīlā հոմանիշից, որ սա-կայն հայ. շաւիղ բառն է։


Ճապուկ

adj. adv.

creeping, crawling, cringing;
windig, tortuous, sinuous;
flexible, supple;
ընդ —, hurriedly, hastily, in haste;
ընդ — անցանել, to insinuate, to worm oneself in, to enter cautiously but hastily, to creep or steal in swiftly.

• «ճեպով, շուտ, արագ». մէկ ան-գամ գործածուած է Եղիշ. գ. էջ 57. «Ընդ ճապուկ՝ անդր անցանէ ի վերայ գնդին Պար-սից»։ Նոյնը պիտի լինի նաև Նար. տաղ. էջ 423՝ «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ» (իմա «շոյտ, աշխոյժ»)։ Նոր գրականում կայ ճա-պուկ «դիւրաթեք, ճկուն», որի հնագոյն գոր-ծածութիւնն էլ գտնում եմ Յայսմ. օգոստ. 2. «Եւ ի ճօճել ճապուկ նիզակացն»։ Այս նը-շանակութիւնը իբր միջին օղակ՝ վերինի հետ է միացնում նաև ճապուկ «ծռմռկող, գալար-ւող, մանիճ մանիճ եկող» Նար. կթ. էջ 117 (որդերի համար է ասուած. և այսպէ՛ս է մեկնում Լծ. նար.), որից ճապկիլ «ծռուիլ, թեքուիլ» Անան. գիտ. 5 (լուսնի մահիկի հա-մար ասուած), «յօրանջելով երկննալ, ձըգ-ուիլ» ԱԲ. սաստկականը ճապկտիլ «ստէպ յօրանջելով ձգձգուիլ» Վստկ. 212. Ախտարք (բուն նշ. «ծռմռուիլ»), որ և ռմկ. ճպլկտիլ Վրդն. առակ. 78 (Ասի ի բան առակաւոր, Թէ խեցգետինն ի հետ օձին ճպլկտեցաւ Նայ կտրեցաւ. այլ ձ. ձգտեցաւ)։-Բառ. երեմ. էջ 196 ունի ճապուկ և մեկնում է «նազլու կամ մանիչ ճախարակեայ» (անշուշտ մա-նիճը մանիչ կարդալով)։


Ճարտուկ

adj.

piebald, dapple-grey;
— ձի, — horse;
— ճանճկէն, roan, rubican.

• = Պհլ. *čartuk հոմանիշից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] čarda կամ [arabic word] čar-ta «սևի զարնող գոյն, կարմրաւուն ձի» (Vullers), «գոյն, երանգ, բայց մանաւանդ այն երանգ, որ ասի թրք. եաղըզ, այսինքն սեաւ գոյն՝ որ ի շառն (վարդագոյն) հար-կանէ» (ԳԴ), [arabic word] čarad (կարդա čard) «կարմիրի զարնող գոյն, մութ շաշանակա-գոյն» (Vullers), «է այն կարմիր երանգն, որ յատուկ է ձիոյ և ջորւոյ» (ԳԴ), čard «թուխ» (ԳԴ), [arabic word] ǰarda (կարդա՛ čar-da) «դեղնակարմիր գոյնով ձի» (Vullers) «է երիվարն այն որոյ հայրն իցէ արէպի և մայրն է յայլմէ ազգէ» (ԳԴ)։-Հիւբշ. 189։


Ճեմիշ (մշի)

s.

privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.

• «արտաքնոց». մէկ անգամ ունի Բուզ. ե. 35. սրա հետ հոմանիշ է չաշմակ «արտաքնոց», որ առանձին գործածուած չէ և կայ միայն չաշմակել «կործանել զտեղին և կարգել ի լուալիս, ճեմիշ կացուցանել». մէկ անգամ ունի Կիւրղ. դտ. «Իսկ Յերոբոաղ յետ չաշմակելոյ զԲահաղ և ունելոյ զդատա-ւորութիւն՝ յաղթեաց Մադիամու» (ակնար-կում է Դ. թագ. ժ. 27)։


Ճղուղ

s.

wheel.

• «անիւ, ճախարակ» Սիւն. քեր. 209 և Երզն. քեր. (իբրև հոմանիշ է յիշուած ա-նիւ բառի)։


Հատ (ից, ոց)

s.

cut, cutting, section;
fraction, fragment, morsel, piece;
corn, grain;
*one, one only;
—ս առնել ճանապարհաց, to rob, to take to the highway.

• ՆՀԲ հատ բառի հետ համեմատում է այլազգ. քէթ, քէս (իմա՛ արաբ. qat' և թրք. kes «կտրել»), իսկ հատուզումն ձևի հետ լծ. է դնում թրք. հէտիյէ «նու-էր»։ Böttich. Arica 41 և Wurzelforsch d6 sad արմատից. հմմտ. սանս. sasya։ Lag. Urgesch. 408 լտ. caedo, cado «կտրել, ջարդել»։ Müller BvS 5, 138 սանս. çatayāmi և օսս. sattyn. իսկ SWAW 84 (1877), էջ 228 օւս. fadun «ճեղքել»։ Տէրվ. Մասիս 1882 յունիս 2 լծ. յատանել։ Հիւբշ. Arm Stud 38 faϑun? Մառ. ЗВО 5, 320 զնդ. dāta-«ատամ» բառի հետ։ Հիւնք. հօտ բառից։ Հիւբշ. Arm. Gram. 464 աւելի մանրա-մասնելով խնդիրը՝ համեմատում է օսս. fadun (fādun) «ճեղքել» և բելուճ. pa-taγ «կտրել, ծայրատել, կրճատել» բա-ռերի հետ. բայց այս համեմատութիւնը անապահով է գտնում, որովհետև լի-շեալ բառերը ծագում են հնխ. pat-ար-մատից, մինչդեռ հայերէնը ենթադրել է տալիս հնխ. pad-արմատը. սակայն հնխ. pat-և pad-կարող էին իրար փո-խանակել։ Սրմագաշեան, Արմէնիա սում. hat «այգիները բաժանող ճանա-պարհները»։ Jensen, Hitt. u. Arm. 4. 63, 78, 130 և ՀԱ 1904, 184 հաթ. ht, xt, hat, hato հոմանիշների հետ։ Meil-let, Բանաս. 1900, 104 յն. σxεδαννυμι, ϰεδάννυμι «ցրուել, խորտակել» բառի-ռերի հետ՝ հնխ. kd-արմատից։ Karst, Յուշարձան 421, 428 թթր. at, ay «բա-

• ժանել», ույգ. atin «ուրիշ, տարբեր», atirmak «բաժանել, ջոկել», չաղաթ. օսմ. áyirmaq «բաժանել», Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 233 զնդ. hāiti, պհլ. ha «գլուխ, բաժանմունք, հատուած» բա-ռից է դնում հատանել բայը, իսկ հատ, հատին=պհլ. hadīh, արաբ. [arabic word] ahad «մէև»։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] hatv «ոտքով կոխելով կոտրել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 954), [arabic word] haδ «իսկոյն կտրել» (անդ՝ Ա. 67), [arabic word] haδδ «ամբողջապէս կտրել» (Ա. 224)։ Աճառ. Նորք 1925, ❇ 5, էջ 393 յիշում է կամիս. hatt հոմանիշը։ Մար-գարեան, ժամանակ 1927 օգ. 3 ատել բայի հետ։ 713 և 1899, 798, Յուշարձան 329բ)։-Տե՛ս և ցախ բառի տակ (ցաքատ)։


Հարաւունք

s.

fields, country;
seed or sowing-time, tillage, ploughing.

• ՆՀԲ լծ. հյ. արօր, արտորայք, յն. áοουρα։ Հիւնք. հարաւ բառից՝ «ըստ նը-մանաձայնութեան յունին. զի յն.νότοσ յորմէ և տճկ. լօտօս, նշ. «հարաւ» և λφτός «հարաւունք»։ Bugge KZ 32։ 14 հնխ. aramon-ձևից. արմատն է ar-«հերկել», որից նաև արօր, գւր. հարօր նոյն հ յաւելուածով, ինչպէս և հարա-ւունք. այսպէսով բառը նոյնանում է լտ. aramentum հոմանիշի հետ։ Scheftelo-witz BВ 29, 58 լտ. arvum, arvae, կորն. erv, ereu «ագարակ», որ պատ-կանում է նոյն ar-արմատին։ Այս եր-կու մեկնութիւնները յիշում են Walde 64 և Pokorny I, 78, աւելացնելով նաև առաջինի վերաբերմամբ Meillčt-ի կաս-կածը, որ յայտնել է նամակով։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 346 պրս. ❇varz «գործ» բառիցս


Հաւ (ուց)

s.

bird;
hen;
cock;
grandfather;
beginning, rise, origin;
-ք, poultry;
ձագ հաւու, վառեկ, chicken, poult;
աղբ —ուց, hen-dung;
վանդակ —ուց, hen-coop;
դադարք —ուց, hen-roost, hen-house;
վաճառական —ուց, poulterer;
վաճառանոց —ուց, poultry-market;
միս —ու, fowl;
— խորովեալ, roast fowl;
—ն գրգռայ, the hen clucks;
եւ խօսեցաւ —, and the cock crowed.

• , ու հլ. (ըստ ՆՀԲ յետնաբար հո-ւովուած է նաև -ոյ, -աց, -է) «թռչուն» ՍԳղ. Եւս. քր. Փարպ. «հաւ, մարի» Մտթ. իգ. 37. Ղկ. ժգ. 34. «աքլոր» Գ. մակ. գ. 12. Մտթ. իզ. 34, 74, 75. ներկայ բարբառների մէջ և գրականում նշանակում է միայն «ընտանի հաւ, մարի». նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄρνις «թռչուն. 2. հաւ-3. աքլոր», որ հիմայ յատկացուած է միայն ընտանի հաւին։ Սրանից են հաւաղէտ Ղևտ. ժթ. 26, Ոսկ. ես. հաւադիտութիւն Սիր. լա. 5. հաւալուսն ՍԳր. Վեցօր. 172-3. հաւախօս Մրկ. ժգ. 35. հաւակեր ՍԳր. հաւահարց Սր. ժը. 10. բ. մն. լգ. 6. հաւահմայ Երեմ. իէ 9. Կոչ. Ոսկ. տիտ. հաւահար լինել «թռչունի գիշատուիլը մի ուրիշ թռչունից» (նորագիւտ բառ) Ոսկ. տտր. տող 13. հաւօրհնէք (նորա-գիւտ բառ) «եկեղեցուն ընծայաբերուած թռչունները օրհնելու կարգը» Մ. Մաշտ. 89բ. հաւապատիր «մի տեսակ բու» ՈԳո. հաւորո ՍԳր. հաւփալ «մի տեսակ աղաւնի» (գրուած նաև հաւբալ, հովփալ, հոբալ ևն) Ոսկ. եզեկ Փիլ. Սահմ. Առաք. լծ. սահմ. 469 (այս վեր-ջինը ցոյց է տալիս թէ ի՛նչ տարբերութիւն ունի աղաւնուց). տարմահաւ Վեզօր. 174. քաջահաւ Ղևտ. ժա. 17. Դտ. ժդ. 16. երաշ-տահաւ Վանակ. հց. արտաւազդահաւ «կա-րապ» Փիլ. լին. բ. 117 (հմմտ. յն. ϰὸϰνος հոմանիշը, որ նաև յատուկ անուն է. տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. էջ 657ա և ՀԱ 1920, 281). ժրահաւ Եպիփ. բարոյ. կիսահաւ Եպիփ. բարոյ. Խոր. աշխ. հաւապան (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 42. հաւթափեալ «գիշե-րուայ ժամի եօթը» (ըստ արևելեան ժամա-ռոյցի. այսինքն՝ երբ հաւը արդէն խօսած է ըստ Ս. Վ. Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 160). հաւամրգի «մի տեսակ բոյս. ebenus laguroides Boiss.» (ըստ Տիրացուեան, Con. tributo § 254) կամ «erica arborea L» (ըստ նոյնի, անդ, § 341). եգիպտահաւ, հաւաբու-ծութիւն, հաւկթաձև ևն (նոր բառեր)։

• term. 26 լտ. avis։ Lag. Urgesch. 122 pā արմատից, իբր հսլ. pieti, piewati «երգել», pictlu «աքլոր»։ Lag. Btrg. baktr. Lex. 65 լտ. pavus «սիրամարգ» բառին ցեղակից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 38 ընդունում է համեմատել լտ. pavus, pavo ձևերի հետ, միայն ա՛յն պայմա-նով, որ սրանք նախնաբար ընդհանրա-պէս «թռչուն» նշանակութիւնն ունեցած լինին։ Տէրվ. Նախալ. 108 վերինների հետ դնում է հնխ. vi, avi «թռչուն» բա-ռից։ Հիւնք. հաւ=լտ. avis, իսկ հաւա-լուսն=արաբ. հավսալէ «ստամոքս, խա-ծի»։ Meillet MSL 7, 162 և 8, 154 վերի ձևով՝ լտ. avis։ Bugge KZ 32, 14 լտ. pavus, pavo նոյնացնելով յն. ταώς հո-մանիշի հետ, իբր փոխառեալ բառ մեր-ժում է միացնել հաւ բառի հետ և ըն-դունում է վերի մեկնութիւնը։ Այսպէս նաև Müller WZKM 8, 282։ Petersson KZ 47, 249-50 հնխ. pōu, pou, pau «փոքր. 2. ձագուկ» արմատից. հմմտ. յն. πῶλος, «ձագ, քուռակ», սանս. po-tas «ձագ», յն. παίς լտ. puer «տղայ», լիթ. putytis «թռչունի ձագ», լեթթ. putns «թռչուն», հսլ. puta, putica «թռչուն»։ Այս մեկնութիւնը յիշում է նախորդի հետ (հնխ. auei-) Pokorny 2 75։


Ճօճ (ից)

cf. Ճօճան.

• տատանեալ»։-Հիւնք. ճեմել բայից։ Մառ, Bступительныя и закл. cтрофы... Дoть, էջ 19 կցում է վրաց. ჭჭმანი ճոճմանի «փառք, փայլիլ, պլպլալ, վա-րանիլ, տատանիլ» բառին։


Մակարդ (աց)

s.

rennet, coagulum.

• Karolides, Tλ. συγϰρ. 188 կցում է յն. μάσσειν «շաղախել», μαϰαοία ռա-լիւրով և արգանակով շինուած ուտե-լիք», լտ. macero «ճմռել, շաղախել». հայերէնը դնում է կապադովկ. μαϰάρτι հոմանիշից փոխառեալ։ Հիւնք. մկրտել բայից։ Scheftelowitz BВ 29, 59 -արդ մասնիկով կազմուած է դնում։


Մահր (ի)

cf. Տուայր.

• = Արաբ. [arabic word] mahr հոմանիշից փո-խառեալ. այս բառը բնիկ սեմական է. նոյն, են եբր. [hebrew word] mohar, ասոր. [syriac word] mah-rā. արամ. [hebrew word] mahrā, որ և ասուր. [other alphabet] mahiru «մահր, մի բանի գինը, արժէքը» (Delitzsch, Assyr. Handwb. էջ 404, Strassmaier, Alphab. Werzeichn. der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 615). այս բոլորը ծագում են սեմական mhr «մի կին գնել» արմատից։ Արաբերէնից են փոխառեալ նաև սվահիլի լեզւով mahari «օժիտ», վրաց. მეβარი մեհարի «մահը». მარი մարի «մահմեդականի պսակ. 2. մահր». հայ բոշայ. մարահուր «օժիտ, ըն-ծայ, պարգև»։-Հիւբշ. 270։


Մայիս (ի)

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

• = Յն. μάնος ձևից, որ1 ծագում է լատ. maius հոմանիշից. այս բառը նախապէս էր Maius աստուծոյ անունը, որ Walde 455 կցում է maior «մեծագոյն» բառին, իբր «ա-ճում յառաջ բերող աստուած»։ Փոխառու-թեամբ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանս. mai, իտալ. maggio, գերմ. Mai, հբգ. meio, ռուս. май, թրք. [arabic word] mayəs ևն։-Հիւբշ. 367։


Մայր (ից, իւք)

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

• re ևն ձևերի հետ։ ԳԴ պրս. madar, mā-δar, mād, māmā, mām, mār, māru հոմանիշների հետ։ ՆՀԲ «որպէս թէ ունօղ զմի այր կամ միացեալ ընդ այր». լծ. և պրս. սանս. յն. լտ. ձևերը։ Ուղիղ են մեննում Peterm. 20, 21, 33, Win-disch. 22, 31, Böttich. Horae 36, Boрp Հմմտ. քերակ. 2, 37, ևն։ Bugge, Lyk Stud L 86 լիւկ. madrane «մայռա-կան»։ Ալիշան, Հին հաւ. 318 Կելտերի մայր կոչած իգական ոգիների հետ։ Հիւնք. հայր բառի՞ց։ Jensen, Hitt. u. Arm 95 կցում է հաթ. mtr, mtar ձևե-րին։


Մանանայ (ի, ից)

s.

manna.

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Հովիւ (վուի, վուաց)

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

• Windisch. 22 լտ. pasco, pavi «հով-ուել» ձևի հետ։ Lag. Urgescn. III pa արմատից։ Տէրվ. Նախալ. 91 հօտ, պա-հել, լտ. pasco, յն. πάομαι «ստանալ, ունել». πῶῦ «հօտ», ποιμήν «հովիւ» ևն ձևերի հետ հնխ. pa արմատից։ Նոյնպէս է նաև Muller, WZKM 6, 266. Աւելի յետոյ Müller WZKM 8, 282 և Bugge KZ 32, 16 առաջարկեցին վերի մեկնութիւնը, ճիշտ այնպէս՝ ինչպէս ու-նինք յն. οἰοπόλος, սանս. avipālá-«ոչխարի հովիւ», gōpá-, gopal'a-«նախրորդ»։ Այս մեկնութիւնը ոմանք ընդունում, ոմանք էլ մերժում են։ Մեր-ժում է Հիւբշ. 468, պատճառ բռնելով այն՝ որ ո՛չ հնխ. oui և ո՛չ pā-արմա-տից ո՛չ մի հետք մնացած չէ հայերէ-նում։ Այս առարկութիւնը ուժ չունի, որովհետև շատ լեզուներում աատահում են երբեմն արմատներ, որոնք այլուր կորած և միայն մի որևէ բարդութեան կամ ածանցման մէջ պահուած են լի-նում. յիշենք հայերէնից *հուն «կրակ» (պահուած հնոց բառի մէջ), *տի «կապ» (պահուած սամետի, կալոտի բառերի մէջ), *տի «մեծ» (պահուած տիկին, տէր. տիեզերք բառերի մէջ), անդ «շեմք» (պահուած դրանդ բառի մէջ) ևն։-Bartholomae SA' 1, 239 և Wo-chenschr. f. kl. Phil. 1898, էջ 1054 ըն-դունում է հակառակ Հիւբշմանի։ Pe-dersen, Նպաստ 8 դնելով -իւ մասնի-կով՝ հով «շուաք» (իբր պաշտպան, ա-պաստարան) բառից, հետևցնում է ա-ռանց որևէ պատճառաբանութեան՝ թէ «ovi-pā ձևին մասին ամէն խնդիր կը վերնայ»։ Meillet, Dial. ind.-eur. 73 և MSI 18, 264 գեղեցիկ է գտնում Mül-ler-ի մեկնութիւնը, բայց ❇>վ ձայնա-փոխութիւնը դեռ ապացուցուած. չի հա-


Հորիզոն (ի)

s. fig.

horizon;
-;
— զգալի, երեւոյթ, ուսումնական, իմանալի, sensible, apparent, mathematical, rational -;
քաղաքական —ն մթագնի, ամպէ, the political-horizon begins to lower, to become cloudy;
—ն սկսանի պարզել, the-begins to clear up.

• = Ֆրանս. horizon հոմանիշից. սրա հետ նոյն են իտալ. orizzonte, գերմ. Horizont, անգլ. horizon, լտ. horizon ևն. բոլորն էլ ծագում են յն. ὄρίζων հոմանիշից, որ ներկ, դերբայն է ὄρίζω «սահմանորոշել» բայի. այս էլ ծագում է ὄρος «սահման» բառից։


Հրանունկ

s. bot.

s. bot. ranunculus, crow-foot.

• = Լտ. ranunculus հոմանիշից յարմարեց-րած գրագէտների ձեռքով։


Հրեշտակ (աց)

s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

• -Պհլ. *frēštak բառից, որ թէև չէ աւան-դուած, բայց հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] frištag «մարգարէ, հրեշտակ» (Salemann, Manicháische Stud. ЗАН 8, 119), պրս. [arabic word] firesta, նորը՝ [arabic word] firista «հրեշտակ», հպրս. *fraišta-և զնդ. fraēš, ta-«պատգամաւոր». բուն նշանակութիւնն է «ուղարկուած, առաքեալ» և ծագում ի fra-մասնիկով՝ aēš-«շտապել, շարժու-մի մէջ դնել, ուղարկել (զօրք, բանակ ևն)» բայից (անց. դերբ. išta-). ձևի հա-մար հմմտ. հպրս. frāišayam «ուղարկեմ», սանս. prēšayati «ուղարկել» (Bartholomae 975, Horn § 8196*), իսկ իմաստի զար-գացման համար հմմտ. արաբ. [arabic word] ma-lāk «հրեշտակ. 2. դեսպան», բուն «ուղար-կուած» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 72 և 110), ինչպէս նաև չեչէն. elča «մարգարէ», որ թրք. ︎ elči «դեսպան» բառն է։ Պրս. բառից փոխառեալ են նաև բելուճ. p'irištaγ, ուտ. faršta (Մ. Լ. Բարխուդարեանց, Առուա-նից երկիր, էջ 93), քրդ. firište։ Հայերէնի մէջ հրեշտակ համապատասխանում է իրան. firešta (>*հիրեշտակ) ձևին.-պհլ. *frēstak տալիս է *հրէշտակ>հրիշտակ, իսկ նորա-գոյն firišta(k) ձևը տալիս է հիրիշտակ >հրշտակ. երկուսն էլ գործածական միայն գաւառականների մէջ-Հիւբշ. 184։


Հիւանդ (աց)

adj.

sick, ill, unwell, unhealthy, diseased;
suffering, patient;
invalid, infirm;
— լինել, cf. Հիւանդանամ;
լինել մահացու, վտանգաւոր —, լինել — ի մահ, to fall seriously ill, dangerously ill;
դարմանել, խնամել զ—, հսկել առ —ին, to nurse, to take care of, to tend, to assist, to watch by, to sit up by;
յայց ելանել —աց, to visit patients;
— հոգւով եւ մարմնով, ill both in body and mind;
— եղէ, I have been ill.

• ՆՀԲ արմատը վանդ, պրս. վէնտ «աշ-խատութիւն, տարժանումն» (յիշում է վանդեմ բառի տակ)։ Հիւնք. յն. ἀυαντή «ցամաքեցուցիչ» բառից։ Bugge KZ 32, 15 և՛ IF 1, 453 համեմատելով յն. πῆμα «տառապանք, դժբախտու-թիւն» և սանս. pāpmán «դժբախտու-թիւն, վնաս, մեղք» բառերի հետ, դնում է հնխ. pēmantó-ձևից. հոմերական ἄπήμαντος «ողջ առողջ» ձևին ճիշտ համաձայն է գալիս հյ. անհիւանդ։ Այս մեկնութիւնը ընդունում է Brugmann, Grdr2, 1, 403 և 510, և նախաձեր դնում է *pēvnto-։ Հիւբշ. It Anz. 10, 48 յի-շում է այս և նկատում է, որ *pevnί-պիտի տար *հուանդ, ուստի աւելի լաւ է դնել *peivnt-? Bugge-ի մեկնութիւնը ւեռում են նաև Boisacq 780 և Pokorny 2, 8, վերջինը դնելով հնխ. pē-«ցաւիլ, վնասել» արմատի տակ։ Մառ (տե՛ս Sa-lemann. Manichaische Stud. ЗАН 8, 92) պհլ. ❇ «հիւանդ»=մանիք. պհլ. [hebrew word] xīndg բառի հետ, որ թերևս պէտք է ուղղել [hebrew word] xīvandak։ Ըստ Մարքվարթ (անձնա-


Հիւթ (ոց)

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. sip-to ձևից, որ ծագում է to-մասնիկով՝ seip-(ստորին ձայնդարձը sip-) «կաթկթիլ, ծորիլ, մէջի հե-ղուկը դուրս թորիլ. հեղուլ, քամել, մզել» արմատից։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. χέω «հեղուլ, թափել» արմատից վδλος, γομός «հիւթ, հոյզ»։, Յե-ղակիցներից յիշենք յն. τρύγ-οιπος «գինի պարզելու քամիչ»՝ կազմուած τρός «նոր գինի» + οιπο-(*soipo-) «քամել» արմատից, սերբ. sipiti «անձրևը բարակ մաղել», անգսք. sife, հբգ. sib, գերմ. Sieb, հոլլ. zeef «մաղ», անգսք. sipian «կաթիլ կաթիլ թա-փուիլ, ամանի մրզելը», siftan, գերմ. si-chten «մաղել», մսգ. sever «հոյզ, լոր-ձունք», հֆրիզ. sēver, saver, հբգ. seivar, մբգ. seifer նոյն նշ., մբգ. seifel «թուք», մսգ. sīpen, հոլլ. zijpelen, մբգ. sifen, շվէդ. šipa, դան. sibe «կաթկթիլ, ծորիլ, դանդաղ հոսիլ» (Pokorny 2, 467, Boisarq 987)։ -Աճ.


Հիւղ (ից)

cf. Հիւլէ.

• Իբրև օտար բառ յիշում է արդէն Եզն. էջ 9, «Ջոր հիւղն կոչեն, որ թարգմանի նիւթ», էջ 21 «Որում հիւղն անուն էր. որ է նիւթ», էջ 22 «Նիւթ ինչ, զոր հիւղն անուանեն». մինչև անգամ յունարէնի վրայ բառախաղ էլ է անում էջ 110. «Քանզի նիւթոյ անուն ի նոցա լեզու ի մրուր մերձ է». (հմմտ. յն. Ծλη «նիւթ» և ἰλνς «մրուր»)։ Ուղիղ մեկ-նեցին նորերից Schroder, Thesaur. 16, 47, ՀՀԲ, ՆՀԲ ևն։


Հիւս (ի, ոյ, ից)

s.

texture, tissue;
tress;
braid;
intertwining, interweaving, wreathing;
knit;
դեղձան —ք, golden tresses;
— ձեան, avalanche, snow-slip.

• ԳՒՌ.-Աս. հիւսէ՝լ, Սչ. հուսել, Ախց. Կր. Պլ. Ռ. Սեբ. հուսէլ, Տփ. հո՛ւսիլ, Հմշ. հու-սուշ, Հճ. հիսսել, Սվեդ. հիսսիլ, Զթ. Խրբ. հիսիլ, Երև. ուսէլ, Ալշ. Մշ. հուսկել, Սլմ. ուսկել, Դվ. ուսկէլ, Տիգ. ուսքէլ, Ննխ. ֆսէլ. իսկ Ղրբ. լիւսիլ «շեպը կամ աւելուկը մազի նման հիւսել», որից էլ գյ. լիւս «շեպի հիւսք, հիւսուած շեպ կամ աւելուկ»։ Նոր բառեր են հիւստակ, հիւստկել։-Վերջին լիւսել ձևը երևի յառաջացած է հյ. հիւսել և մի կորած *լեսել հոմանիշ ձևերի խաչաձևումից. հմմտ. յն. πλεϰω «հիւսել», πλόϰος «մազի հիւսք», սանս. praçna-«հիւսած բան, կո-ռով», լտ. plicō «ծալել», հսլ. pleta, plesti «հիւսել» և t աճականով՝ լտ. plecto, հբգ. flehtan, հհիւս. flétta «հիւսել» (Boisaq 793, Walde 591), որոնց արմատն է հնխ. plek'-որ և պիտի տար հյ. *լեսել։


Հոկտեմբեր (ի)

s.

October.

• = Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։