Your research : 51 Results for ներ

Entries' title containing ներ : 291 Results

Definitions containing the research ներ : 1295 Results

Մահր, ի

cf. Տուայր.

• Հներից ուղիղ մեկնութիւնը գիտէին Ասոր. դատ. էջ 9 և Լմբ. օր. 19. «Եթէ ոք առնէ տուայր, որ է մահր ըստ Արա-բացւոց, և ըստ Հայոց անձին գին աղ-ջըկանն»։ Նոյնպէս և Մխ. դտ. էջ 289 գրում է. «Առ մահմետականսն... կոչի մահր»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից յետոյ Lag. Arm. Stuê § 1410։


Մաղաս, ոյ

s.

phlegm, slime, snot, pituite, mucus.

• , ո հլ. (նաև սեռ. -ի, բցռ. -է) «ներքին կենդանական մի հիւթ, բալղամ» Ագաթ. Եզն. Ոսկ. մ. ա. 20. որից մաղա-սահար Պղատ. տիմ. մաղասկաթ «ընկնաւոր, լուսնոտ» Ասող. Վրդն. ծն. մաղասայոյզ Բժշ. մաղասախոտ «մաղասը բուժող մի բոյս» Բժշ. մաղասային (նոր բառ)։


Մաղթ, ից

cf. Մաղթանք.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mlth-արմատից. սրա համապատասխան թրթռուն *mldh-ձե-ւից են ծագում լիթ. maldyti «շարունակ ա-ղաչել, թախանձել». malda «աղօթք, աղա-չանք», ռուս. молю, молить «աղօթել». հսլ. molje, moliti, լեհ. modta «աղօթք», modliē «աղօթել», չեխ. modla «կուռք, տաճար» (ընդհանուր սլաւական ձևը *modliti, որ և շրջուած է *molditi ձևից), կամիս. maldiyat «աղօթքներ արտասանեց», maldi «(ցած ձայնով) արտասանում է», maltas «աղօ-թեց», malduwar «մի տեսակ աղօթք», mal-tešš̌ar «օրհներգութիւն», արմատը mald ռաստուածներին խօսք ուղղել, աղօթել»։ Այս համեմատութիւնները տալիս է Benveniste BSL 33, N 99, էջ 133-5, որ նրանց է կր-ցում նաև գերմ. խմբից հսաքս. meldōn, անգսք. meldian, հբգ. meldō̄n, գերմ. mel-den «յայտարարել, զեկուցել, յիշատակել» ևն (Kluge 327), որոնք բխում են հնխ. mel-tā ձևից. ընդհանուր արմատն է հնխ. meld-(melth-) «աստուածներին աղօթել», որ ան-կախ ձև է և կապ չունի հնխ. mldu-, mldwi-«մեղկ» բառի հետ, ինչպէս ընդունուած էր նախապէս։ -Այս բոլորը ծագում են հնխ. պարզական *mel արմատից, որի նշանակու-թիւնն էր «մանրել, աղալ, փոշիացնել» և բա-րոյական առումով «մեղմ, կակուղ ևն». սը-րանից զանազան աճականներով կազմում են մի խումբ երկրորդական արմատներ, ո-րոնք տե՛ս Pokorny 2, 284-90։ Հայերէնի մէջ նոյն արմատից ունինք մալել, մամուլ, մեղկ, մեղմ ևն, որոնք տե՛ս վերը մալել ռառի տակ։ Հյ. մաղթ նոյն արմատի th-ոմ աճած ձևն է (Trautm. 177, Pokorny 2, 289)։-Հիւբշ. 472?


Մաճաս

s. anat.

s. anat. basilica.

• «թևի մեծ երակը, բազկերակ, ռառևերակ». այս իմաստով գտնում եմ հե-տևեալ վկայութեանց մէջ. «Աղօթքն նման է մաճասին՝ որ է ի բազուկն. որչափ մաճասն կուտայ՝ նշան է թէ կենդանի է մարդն... և թէ դադարի, նշան է թէ մեռեալ է հոգին, ճանաչի թէ կենդանի է մարդն, յորժամ մա-ճասն հարկանէ». Տաթև. ձմ. հթ և ճծը. գըր-ուած է մէճաս Տաթև. հարց. 244.-նշանա-կում է նաև «բազուկ, դաստակ», ինչպէս ցոյց են տալիս հետևեալ վկայութիւնները. «երակ մաճասային» Մխ. բժշ. էջ 1. «մա-ճասին երակն» Մխ. բժշ. էջ 9, 10 ևն. գրուած է նաև միճաս Մխ. բժշ. էջ 32։

• = Թւում է թէ արաբական փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս ա, է, ի ձայնա-ւորների փոխանակութիւնը և ճ, ջ ձայնա-շրջութիւնը (տե՛ս տակը)։ Նոյն աղբիւրից են նաև վրաց. მაჯა մաջա «բազկերակ, դաս-տակ», მაჯის ժარღვი մաջիս ձարղվի «շնչերակ», მაჯის ცემა մաջիս ցեմա «ար-եան զարկը երակների մէջ», թուշ. მაჯ մաջ «բազկերակ» և թերևս նաև ն. ասոր. mača «մկանունք»։-Աճ.


Մամ, ոյ

s.

grand-mother, grand-mamma.

• = Յն. μάμμα, μάμμη «մեծ մայր, մամ» բառից (նախապէս նշանակում էր «մայր», յետնաբար դարձաւ «մեծ մայր»). սրա հետ հմմտ. լատ. mamma, իռլ. mam. կիմր. mam, լիթ. māma, momá, ռուս. мамa, լեհ. mama աւռան. mame. meme, ռում. mamā, ֆրանս. maman «մայրիկ», հբգ. muōma, գերմ. Muhme «մօրաքոյր», պրս. [arabic word] mām «մայր», māmā «մայրիկ, տիկին», māmak «մայրիկ», māmī «տանտիկին», քրդ. mimek «մօրաքոյր» ևն։ Այս բոլորը փաղաքշական ձևեր են, կազմուած «մայր» բառից, որոնց միավանկներն էլ կան, ինչ. սանս. mā, յն. μᾱ, μαῖα։ Գտնւում են մինչև անգամ ոչ-հնդևրոպական լեզուներում, ինչ. վեպս. սիրյ. mam «մայրիկ», արև. թրք. կամ չա-ղաթ. māmā «մեծ մայր» և մինչև իսկ չին. [other alphabet] E I= má-má «մայրիկ»։ Հայե-րէնի մէջ էլ մամ կարող էր լինել մայր բա-ռից կազմուած փաղաքշական մի ձև. բայց «մայր» բառի փաղաքշականը զուգընթաց է ընթանում հայր բառի փաղաքշականի հետ. և որովհետև հայր բառից չի կարող հայերէ-նի մէջ պապ ձևն յառաջանալ և պապ փո-խառեալ է, ուստի նոյնպէս պէտք է դնել նաև մամ բառը։ (Այսպէս է նաև գերմ. papa, որ չի կարող յառաջանալ vater «հայր» բա-ռից, ուստի և փոխառութիւն պէտք է լինի. և իրօք որ փոխառեալ է ֆրանսերէնից, 18րդ դարում, ըստ Kluge 360)։ Մամ չի կարող փոխառեալ լինել պարսկերէնից, որովհետև նշանակութեամբ համապատասխան չէ. յու-նարէնը յարմարում է թէ՛ ձևով և թէ նշա-նակութեամբ. հմմտ. ապոմամ և ապոպապ (Walde 458, Trautmann 168, Boisacq 606, Pokorny 2, 221)։


Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

• = Յն. μαμωνα, μαμμωνά կամ ասոր. [syriac word] ︎ māmōnā հոմանիշ ձևից տառադարձուած՝ Աւետարանի թարգմանութեան ժամանակ։ Նոյն միջոցով տարածուած է շատ լեզուների մէջ, ինչ. լտ. mammona, գոթ. mammóna, ռուս. мамонa, գերմ. Mammon ևն։ Բառիս ծագումը սեմական է։

• Հներից Մեկն. ղկ. «Մամոնայ՝ ընչիցն մեծութիւնն ասի ըստ հեբրայական բա-ռին»։ Գիրք. առաք. 351 բ. մեկնում է «Մամօնայի, որ թարգմանի ասորերէն փարթամութիւն»։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

• «cholera, զեղխումն». այսպէս ունի Ներսէսովիչ, Բառ. լտ.-հյ. 74բ։


Մամուխ, մխոյ

s. bot.

s. bot. sloe, wild-plum.

• ԳՒՌ.-Երև. մամուխ «մի տեսակ թթու-անպէտք պտուղ է», Արբ. մամուխ «թրք. ճան էրիյի կոչուած սալորը», Ղզ. Պրտ. մա-մուխ «վայրի սալոր», Ակն. մամօխ, Ասլ. մամէօ՛խ, Սվեդ. մmմէօխ «վայրի սալոռ». Մշ. մամոխ «խակ» (օր. Կեռասը մամոխ է). Ատ. մամուգ-սալօր (<մամուկ-սալոր, իմա-մամուխ-սալոր) «դամոն», որից Ղք. մա-մըխկի «մի տեսակ ծառ, մամխի»։-Մա-մուխ «սալոր» բառից որոշ պատկերաւո-րութեամբ յառաջացած է Ննխ. մամուխ «բունոց», որի համար հմմտ. Ղրբ. ծիրան և թրք. շէֆթալի «դեղձ» պտղանունները, որոնք փոխաբերաբար ստացել են նաև «բու-նոց» նշանակութիւնը։


Մայիս, ի

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

• = Յն. μάնος ձևից, որ1 ծագում է լատ. maius հոմանիշից. այս բառը նախապէս էր Maius աստուծոյ անունը, որ Walde 455 կցում է maior «մեծագոյն» բառին, իբր «ա-ճում յառաջ բերող աստուած»։ Փոխառու-թեամբ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանս. mai, իտալ. maggio, գերմ. Mai, հբգ. meio, ռուս. май, թրք. [arabic word] mayəs ևն։-Հիւբշ. 367։


*Մանչ

cf. Մանուկ.

• «արու տղայ». մհյ. բառ՝ ոստ Նորայր, Բառ. ֆրանս. 586 բ. գործածական է նոր լեզւում և գաւառականներում. հնից աւանդուած կայ մանչուկ, մանչոն «մանկիկ» ձևերով Մագ. թղ. 237, որոնց իմաստի և գործածութեան համար տես Աճառ. ՀԱ 1923, 254։


Մանր, նու, նունք, նունց

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mənu-արմատից որի պարզականն է men-«փոքր, փոքրա-նալ». ցեղակիցներն են սանս. [other alphabet] manāk «սակաւ, մի քիչ, մի քիչ ժամանակ, միայն», քուչ. meñki «նուազագոյն», յն. μάνν «մանր», μανός «ցանցառ, անգայտ, թոյլ», լիթ. meñkas «սակաւիկ, չնչին» հիռլ. menb «փոքր», նիռլ. meanbh «սակա-ւիկ» կամիս. man-in-k «փոքր լինել», հսլ. mьnjьjь «նուազագոյն», գոթ. mins «նուազ», Hinniza «փոքրագոյն», լտ. minus «նուազ», minister «ծառայ» (որ յետոյ եղաւ «մի-նիստր, նախարար», իբր թագաւորի ծառան). տե՛ս Ernout-Meillet 586.-յն. μάνν ձևը ըստ Հեսիքիոսի՝ Աթամանացոց բառ է, որի մասին խօսում է Մարքվարթ REA 8 (1928), էջ 211։ Walde 487, Boisacq 608, Pokorny 2, 266)։ Հյ. մանր կազմուած է այս արմա-17-488 տից ր մասնիկով, ինչպէս որ նուազական մասնիկով էլ կազմուած է մանուկ։-Հիւբշ. 472։

• ՆՀԲ լծ. լտ. minor, minus, minutus։ Windisch. 23 մանուկ բառի հետ՝ հա-մեմատում է լտ. minor «փոքրագոյն» ձևի հետ։ Lag. Urgesch. 438, Müller SWAW 42, 258 և 66, 274 նոյնպէս մա-նուկ բառի հետ, սանս. manāk ևն։ Jus-ti, Dict. Kurde, էջ 406 հյ. մանուկ և քրդ. mendār «տղայ»։ Canini, Et. é́tym. 59. հյ. մանրել=իսլ. min ռա-լիւր»։ Տէրվիշ. Նախալ. 29 հնխ. ma արմատից է դնում յն. μινόω, լտ. mi-nuo «մանրել, նուազեցնել», գոթ. mins «նուաց», սանս. mīnu և հյ. մանուկ։ Müller, Armen. VI լտ. minor, գոթ. mins ձևերի հետ։ Bugge KZ 32, 18 սրանց հետ նաև յն. μάνν «փոքր», ոսկ. menvum։ Meillet MSL 8, 164 յն. μινύϑω, գոթ. minnists, լտ. minuō ձևե-րի հետ՝ հնխ. minu-արմատից, բայց յետոյ մերժելով այս, տալիս է վերի մեկնութիւնը (անձնական), որ ընդու-նում է նաև Հիւբշման։ Հիւնք. ման «մանանայ» բառից։ Սրմագաշեան, Ար-մէնիա ռում. márunt, mánunt հոմա-նիշների հետ։


Հիր, ի

s.

purple;
— garment.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

• ԳԴ պրս. [arabic word] kux կամ [arabic word] kux «կնիւն. 2. կնիւններով հիւսած խրճիթ»։ Նոյնը նաև Հիւնք.։

• ՓՈԽ.-Քրդ. ❇ holik «հիւղակ, խրճիթ» (որից էլ փոխառեալ է Մշ. հօլըք). նոյնպէս և քրդ. և թուրքման [arabic word] huy «ճիլերով շինուած վրան կամ եղեգով ու խը-ռիւներով տնակ» (յիշում է բառս Կամուս, թրք. թրգմ. Ա. 29, 557, Բ. 373 և Գ. 447)։-Պատահական նմանութիւն ունին տաբ. հուլ «գիւղ», թրք. գւռ. Կես. huyuk, uyúk «հիւ-ղակ» (Բիւր. 1898, 713)։


Հոկտեմբեր, ի

s.

October.

• = Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ կայ նաև գաւառականներում. ինչ. Ննխ. հօգդէմ-փէր, Պլ. հօքդէմփէր, Ղրբ. հօկտէմբէր ևն։


Ղեղի

cf. Լեղի.

• «անդրի, ղեկ, ուղղիչ, թև». ունի միայն Բառ. երեմ. էջ 192. վերջին երեք ի-մաստները ցոյց են տալիս քեղի ձևը, բայց առաջինը անյայտ է։


Ճախր

s.

flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.

• -Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։

• ԳՒՌ.-Բզ. ջախր, Խրբ. ջ'այր, ջ'այէր, Ակն ջ'այհ, ջար, Զթ. ջ'օհրը, ջ'օհյը, Հճ. ջ'օյհ, ջ'օհ, Սվեդ. ջ'ուր նշանակում են «ճա-խարակ» և հետևաբար հյ. ճախր «պտոյտ» ձևի շարունակութիւնը չեն, այլ ներկայաց-նում են անկախ *ճախր կամ *ճահր «ճա-խարակ» բառը։


Ճակ

s. adj.

mare;
humid, damp, moist.

• =Նոյն են վրաց. ჭაკი, ճակի, սվան. ճագ «էգ ձի», կամ նաև ածականաբար վրաց. և մինգ. ჭაკი ცხენი ճակի ցխենի, ինգ. ճակ-ցխեն «էգ ձի». գործածութեան կրկին ձևերը նոյն են հայերէնի հետ. բայց աւելի լաւ է վրաց. მოჭაკე մոճակե «հեշ-տասէր, իգամոլ» (Չուբ. 2 884), որ մեր ճա-կաճան բառի համապատասխանն է։ Բայց այս նմանութիւնները այնպէս են, որ թոյլ չեն տալիս ենթադրել մի կամ միւս կողմից փոխառութիւն, այլ երրորդ մի ընդհանուր աղբիւր, որ թերևս խալդերէնն է։-Աճ.

• ՆՀԲ լծ. ընդ ճահիճ և ճախճախուտ, թրք. ջըղ (ՆՀԲ նոյն արմատից է դնում նաև ճակաճան)։ Աճառ. ՀԱ 1909, 159 խ և կ ձայների լծորդութեան օրէնքով՝ նոյն է դնում ճախ արմատի հետ, որ գտնում ենք ճախին, ճախճախուտ ևն ձևերի մէջ։


Ճահիճ, հճի

s.

marsh, morass, swamp, fen, bog, slough, quagmire.

• «ջրջրոտ՝ ցեխոտ տեղ» Ես. խա-18. Սռ. ճզ. 35. Եփր. աւետ. 302. հների մէջ անեզական է, բայց արդի գրականում եզա-կի ձևով է. որից ճահճոտ, ճահճային, եր-կուսն էլ նոր բառ։ Հների մէջ գրւում է նաև ճախին «ճահիճ, տղմուտ տեղ» Գէ. ես։-12-488 Սրանից տարբեր է ճախնախուտ «ճահհոտ» Ագաթ. (կրկնագրում՝ էջ 65ա ճաղճախուտ), Երզն. մտթ. Կղնկտ. Կանոն, որ կրկնուած է պարզական ճախ արմատից։ Նոյն ճախ ձևը գտնում ենք նաև ճախին Վրդ. առակ. 156 (չունին ՆՀԲ և ԱԲ) բառի մէջ, որից կազ-մուած է մարգաճախին Պտմ. աղէքս. 125 (ըստ համառօտ ձեռագիրների) կամ իբրև յտ. անուն՝ Ակներաց Մարգաճախին Դրնղ. էջ 79. մարգճախին «ճահճոտ՝ թաց մարգ» Զենոբ. իբրև վերջինիս կրկնակն է մարգճակ Ճառընտ. Զենոբ. էջ 31 և Յայսմ. ճախին ձևը ունի Յովսիմ. 23. «Գտանես դաշտ մի ճա-խին և տղմուտ», որի դէմ էջ 24 var-ճախ-ճախին։ Վերջապէս արմատի պարզ ձևն ունի Բառ. երեմ. էջ 194 ճախ «մարգ»։ Այս բո-լորի համեմատութիւնից երևում է՝ որ ճահիճ ռառի մէջ -իճ մասնիկ է, արմատն է ճահ, որի հետ նոյն են ճախ, ճակ։


Ճահուկ

s.

troop, pack.

• «խումբ, ջոկ» Ոսկ. հռովմ. 134 (Քրիստոսի հօտը), 329 (ոչխարների), 407 (սեռ. ճահկիս), 422 (աղուէսների խումբ), «բանակատեղի՞» Սիմ. ապար. 88 (Եւ սրի-կայքն վեցեքին չուեալ ի ճահուկ բանակին)։


*Ճաղ

cf. Դագաղ.

• «երկաթէ միլ կամ ասեղ՝ գուլպայ գործելու և այլ նման բաների համար. 2. եր-կաթէ կամ փայտէ ձողերով վանդակապատ». ունի միայն ՀՀԲ, իբր գաւառական բառ. վը-կայութիւն ունինք ժԵ դարից՝ Թլկր. էջ 49. «Ես իմ սրտիս դանակ ածեմ, զաչքս ճաղի տամ հանելու». աւելի ուշ է ճաղեր «վան-դակապատ» Արձ. 1732 թ. (Վիմ. տար. 209)։ Սակայն անշուշտ շատ աւելի հին է, ինչպէս ցոյց է տալիս ղ ձայնը՝ փխ. լս


Ճաղագ

s.

thicket, bushy place, wood.

• «անտառ կամ մացառուտ». մէկ անգամ գործածուած է Սիւն. քեր. 210= Եր-զըն. քեր. հոմանիշների մի շարքի մէջ, «Դրախտ, անտառ, մորի, ճաղագ, արտ, մարգ»։-Բառ. երեմ. էջ 195 մեկնում է «ան-տառ կամ մարգ», ՆՀԲ և ՋԲ «անտառ կամ մացառ ճիւղովք լի», ԱԲ «անտառ»։ Գրուած է նաև ճագաղ, ճեղագ՝ ըստ Բառ. երեմ. էջ 194, 197. սրանցից առաջինը Բառ. երեմ. մեկնում է «եղեգուտ կամ ճաղագ», որով բռ-լորովին նոյնանում է ՓԲ-ի տուած ձևը ճարգաղ «եղեգնուտ, շամբ»։

• Պատահական նմանութիւն ունի ա-րաբ. [arabic word] ǰulāx «ձորը լցնող հեղե-ղաջուր», [arabic word] jilvā̄x «ջրով լցուած ձոր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 539) Կովկասեան ձևերի հետ նո՞յն են ար. դեօք քրդ. ճալ «ձոր», ճալակ «փոս», որից փոխառեալ է ճալաւ Ալշ. Բլ. «ջուր հաւաքուած լայն տեղ, ուր գոմէշներն են լուանում, մարդիկ լողանում ևն»։


Ճաղատ

cf. Կնտակ.

• = Թուի թէ կազմուած է -ատ (<հատ) մասնիկով *ճաղ «մազ» բառից, որի հետ հմմտ. հիւսիսային կովկասեան լեզուներից՝ լակ. դճարա, կիւր. ռուտ. խին. դճար, ցախ. դճեր, կազիկում. չարա, ագ. տաբ. ճար, արչ. ճարի, բուդ. ջաար, ջէկ. ճաար, որոնք բոլոր նշանակում են «գլխի մազ»։-Աճ.


Ճաճանչաւուխտ

adj. s.

gay with many colours, with gold and silver embroidery;
embroidery.

• , որ և ճաճանչանաւուխտ, ճաճանաւուխտ «գոյնզգոյն՝ խատուտիկ՝ փայլ ի փայլ բանուած կտոր կամ շոր». գործածուած է միայն հետևեալ երկու տե-ղերը. «Հանդերձ քո բեհեզ և զառնաւուխտ և ճաճանչաւուխտ (կամ ճաճանչանաւուխտ) Եզեկ. ժզ. 13 (նոյնը այլ թրգմ. Եփր. աւետ. ՅՈ6. Եւ զզարդս քո սնդուս գառնաւուխտ և ճաճանաւուխտ. ՍԳրքի յոյն թարգմանու-թիւնն ունի τα περιβόλαιά σον βύσσινα ϰαὶ τρί-γαπτα ϰαὶ ποιxίλα, ուր համապատասխան բառը՝ ποιϰίλα, նշ. «խայտաբղէտ, զանազան գոյներով»).-«Կոյս մի որ ունէր արկանելիս ճաճանաւուխտ» (այլ ձ. արկանելի ճանճա-ւուխս). Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 143։


Ճամբար, աց

s.

camp, encampment.

• = Պհլ. čambar «շրջանակ» ձևից (տե՛ս նախորդ ճամբար բառի տակ), որ ունեցած պիտի լինի նաև «բանակ» նշանակութիւնը. առհասարակ «խումբ» նշանակող բառերը կապ ունին «բոլորակ» գաղափարի հետ. հմմտ. գունդ, պար, տճկ. թօփ ևն. ներկաւ դէպքում հմմտ. յատկապէս՝ գումարտակ «բանակ. 2. մանեակ»։-Հիւբշ. էջ 186։


Ճայ, ից

s.

jay.

• = Նման են հնչում տարբեր լեզուների մէջ զանազան հոմանիշ բառեր. ինչ. ատրպտ. թրք. [arabic word] čay «корщуиъ, ցին» (Будa-говь 1, 466), վրաց. ჭარი ճարի, ჭარო նարո «суxолаплъ, pыболовъ, чaикa» (Չու-բինով 1703), ռուս. чaйкa, ուկր. čajka, չեխ. čejka, լեհ. czajka ևն, որոնց յարաբև-րութիւնը անյայտ է։-Աճ.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայ-նից։ ՆՀԲ ճա՛, ճա՛կ ձայներից. լծ. լա-gavia։ Bugge, Btrg. 16 հսլ. čajka, բոհեմ. čejka, սերբ. č̌avka, čava, լիթ. Lówas լուն. ϰαόας թռչնանունների հետ է միացնում։ Berneker 134 վերի սլա-ւական բառերը բնաձայն է համարում։


Ճանակ, ի

s.

bezel or bezil.

• (ներգ. ի ճանակի) «մատանու կապիճը, այն է քարը ագուցուած տեղը»։ Մաշտ. ջահկ. ուրիշ վկայութիւն չկայ։


Ճանդան

cf. Ճանդի.

• «մի տեսակ հոտաւէտ փայտ է Խոր. աշխ. նոյն են նաև ճանդալ, չանդան Բժշ. վերջինները յիշում է միայն ՀԲուս. § 1846. բոյսի գիտական անունն է sanda-lum, sandalinum lignum»։


Ճաշակ, աց

s.

taste, flavour, savour;
foretaste, prelibation, proof, gustation;
drinking-vessel, cup, mug, glass, tumbler;
measure of gallons;
դուզնաքեայ —, weak or slight effort;
առնուլ զ—, to try, to taste, to relish;
առնուլ զ— քաջասրտութեան նորա, to prove his courage;
—աւ զծով չափել, to empty the sea with a tea-spoon.

• = Պհլ. *čašak ձևից, որ ունէր նոյն կըր-կին նշանակութիւնները. հմմտ. պրս. [arabic word] čāšnī «ճաշակ, համտես, փորձ, օրինակ», čāš̌na kardan «համը նայիլ, ճաշակել», ča-šidan «ճաշակել», uašgar կամ čāšnigēr «համտեսոր»։ Իրանեանից փոխառեալ են նաև սանս. [other alphabet] cášaka-«ըմպանակ բաժակ. մի տեսակ խմիչք», վրաց. ჭამნიჯი ճաշնիկի «ըմպելիքի փորձ՝ մի քիչ խմելով, համտես», მეჭამნიკე մեճաշնիկե «մա-տըռուակ», ჭამნიჯება ճաշնիկեբա «դիւր գալ», քրդ. češni «օրինակ, նմոյշ», թրք. rešni «համ, համտես», češniji «համտե-սռռ». հսլ. čaša, չեխ. čiešé. čiše, ռուս. чa-шa, цaшкa. ուկր. cása, սերբ. casa, բուլ-գար. čáša, լեհ. czasza, որից էլ հպրուս. kiosi «գաւաթ» (Berneker 137)։ Արմատի համառ հմմտ. սանս. čāš «ուտել, խմել» և ճաշ բառի տակ յիշուած ձևերը։-Հիւբշ. 187։


Ճապաղ

adj. s.

spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.

• ԳՒՌ.-Ջղ. ճապաղել «իրար խառնուիլ», Երև. ճափա՛ղէլ «գետին փռուիլ», Մկ. ճm-պmղիլ «ցեխի մէջ թաթախուիլ», Վն. ճապ-ղել «թանաքը տարածուիլ», Ալշ. Մշ. ճաբ-ղել «փռուիլ, տարածուիլ», Խտջ. ջաբաղ «ո-ղորկ, հարթ», ջաբղէլ «հարթել, յղկել, ողոր-կել», Զթ. ջաբղիլ «աչքերը լայն լայն բա-նալ», Պլ. ջաղուբ, Ակն. ջ'ախուբ «յոգնած, ոսկորները ջարդուած, թուլացած», Ղրբ. ճպա՛ղէլ «սիրտը թուլանալ, ուշքը գնալ, նուաղիլ, թառամիլ», Սեբ. ջաբղիլ «թուլա-նալ, բաժանուիլ» ևն։-Իսկ Սեբ. ջուղբէլ «առանց բաւարարելու ճամբայ դնել» ծա-գում է արաբ. [arabic word] ǰavab>ռմկ. ջու-ղաբ «պատասխան» բառից. հմմտ. Դվ. պա-տասխանել «ճամբայ դնել, դուրս անել»։


Ճապուռ, պռոյ

s.

claw, talon;
lobster's or crab's claws.

• «մագիլ, ճիրան» Բռ. ստ. լեհ. որից ճապռաւոր «մագիլներով, ճիրանաւոր» Վրդն. ծն. Յայսմ. մրտ. 22։

• նման են հնչում հսլ. čobru, հ. ռուս. чу6ръ, ռուս. шeбрецъ, սերբ. cubar, չեխ. čubr, cibr, լեհ. czaber, ուկր. šcabryk, čebréc «ծոթրին», որոնք համարւում են փոխառեալ յն. գւռ. *ϑούμβρος ձևից. բայց č ձայ-նը դժուարութիւն է ներկայացնում (Ber-neker 160)։


Ճատրակ, ի

cf. Ճատրկուց.

• = Պհլ. [other alphabet] čatrang հոմանիշից (կամ թերևս սրա երկրորդական *čatrak ձե-ւից. հմմտ. վրացին). սրանից են նաև պրս. [arabic word] ︎ šatrang կամ [arabic word] ։ satrang, արաբ. [arabic word] ︎︎ salranj կամ [arabic word] ︎ Sil-ranj, թրք. satranj, santranj, zatranj, քրդ. setrenǰ, satrənǰ, վրաց. ჭადრაკი ճադրա-կի, ჭანდრაკი ճանդրակի, յն. ζαντρίϰιον-բոլորի մայրն է սանս. [other alphabet] caturan-ga (կազմուած čatur «չորս» և añga «մաս, անդամ» բառերից. բուն նշ. «քառանդամ. չորեքմասնեայ»), որ նիւթի հետ Հնռևաս-տանից տարածուել է զանազան երկիրներ։ Արաբ ձևից ուշ ժամանակի փոխառութիւն է սատրինջ, սատրիճ, որ տե՛ս առանձին։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին տալիս է Հնդիկ-ներին։ Հնդկաց թագաւորը մեռնելով՝ երկու որդիների (Գաւ և Թալհենդ) միջև գահաևա-լական կռիւ սկսուեց. կրտսերը՝ Թալհենդ մեռաւ պատերազմի մէջ. մայրը անիծեց Գաւին, իբրև եղբայրասպանի։ Գաւո հաւա-քեց Հնդկաց իմաստուններին, որոնք հնա-րեցին ճատրակը, իբրև պատկեր պատերազ-մի և ցոյց տուին մօրը՝ թէ որդին չմեռա եղբօր ձեռքով, այլ ամէն կողմից պաշար-ուած՝ յոգնութիւնից ու ծարաւիզ (նահնա-մէ, հտ. Զ. էջ 353-6, փոքրադիր հրատ. Mohl, Նոշիրվանի ժամանակ)։-Հիւբշ. 188։


Ճար

s.

remedy, means, expedient;
— or — եւ ճարակ գտանել, to find a means or a way, to contrive, to think of a device, to contrive;
չիք —, ոչ գոյ —, there is no way or means to, there is no help, it is done;
it is past all cure, it is irremediable;
cf. Ճարակ.

• = Պհլ. ❇ čār «միջոց, հնար» բառից. հմմտ. սանս. [other alphabet] cāra-«վարմունք, կերպ, եղանակ», զնդ. ❇ cārā «մի-ջոց, ճար», պրս. [arabic word] čār «հնար, ճար, մի-ջոց», [arabic word] nāčār «անկարելի, անդար-մանելի, անօգնական, թշուառ», աֆղան են հնխ. q'er-«անել, գործել» արմատից. որի ժառանգներն են նաև սանս. karōti krnóti, զնդ. kərənaoiti «անել, գործել», լիթ. kuriu «շինել, կառուցանել», կիմր. peri «ա-նել», հյ. կերտ ևն (Pokorny 1, 517, Ber. neker 137, Trautm. 127)։ Հմմտ. նաև յա-ջորդը։-Հիւբշ. էջ 188։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ճար, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. ջար, Տիգ. ջmր, Ագլ. ճօր, Հճ. ջօյ. նշանակում են «ճար, հնար, միջոց և դեղ». գաւառական-ները գիտեն նաև ճար «ոյժ, կարողութիւն» -որից կազմուած են ճարել «հայթայթել, մատակարարել» (ըստ Արդ. «ծնիլ»), ան-ճար, անճարու, անճարիկ, ճարակտուր, ճա-րահատ. ճարարիլ, ճարակտրի, ճարի «ճար-պիկ, որ անճարակ չէ», ճարիկ, ճար-ճարակ, ճարուակ, ճարճրկել։-Ատանայի թրքախօս հայերն էլ ունին jar. օր. ճարըմա ճար եթիշ-տի «օգնութեան հասաւ ենձ»։


Ճարակ, աց

s. fig.

pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.

• , ո, ի-ա հլ. «անասունների ու-տելու խոտը» ՍԳր. Մծբ. նմանութեամբ «կը։ րակի, վէրքի, մեղքի տարածուելու նիւթ» Բ. տիմ. բ. 17. Եւս. պտմ. ը. 17. որից ճա-րակել «արածիլ, խոտ ուտել» ՍԳր. Եփր. աւետ. «տարածուելով ծաւալիլ» (կրակի, հի-ւանդութեան ևն համար խօսելով) ՍԳր. Ոսկ. գղ. ճարակակից Պղատ. օրին. ճարակաջատ Ոսկ. ես. ճարակաւոր Ոսկ. եփես. և մ. գ. 6. հարակումն Յհ. կթ. համաճարակ Նար. խո-տաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. հրա-ճարակ Թէոդ. մայրագ. մկնաճարակ Մագ. տե՛ս և ասպաճարակական։


Ճարտուկ

adj.

piebald, dapple-grey;
— ձի, — horse;
— ճանճկէն, roan, rubican.

• ԳՒՌ.-Հիւբշ. 189 և Տաշեան, Ուսումն դաս. հայ. 616 սրանից են դնում ըստ Ա. Խաչատրեանի ճարտուքար «մի տեսակ կար-ծըր քար՝ սպիտակ գոյնով ու կարմիր և կա-պոյտ երանգներով, որ կամնի տակ են գա-մում, էրկանաքար են շինում ևն»։ Կենդանի է այս բառը Մշ. ճարդուքար, Բլ. ճըրդուքառ ձևով, որի հետ նոյն է ճարտի քար Տաղ. «ճարտի քար չեմ, երկաթ՝ որ դիմանամ ես» (Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 27)։ = (Նոյնը Գրոց բրոց, էջ 151 գրուած է ջար-դուքար, որով ուզում է հանել ջարդել բա-ռից. սակայն Բլ. և Մշ. ունին նախաձայն ճ, որով այս ենթադրութիւնը վերանում է)։


Ճեմ, ից, ով, օք

s. adv.

walk, turn, turning;
— առնուլ, զբօսնուլ ի —, cf. Ճիմ, cf. Ճեմիմ;
— զ—ի, in taking a walk, walking;
գնալ — զ—ի, to walk with a measured, haughty step;
cf. Սանձ.

• ՆՀԲ լծ. թրք. adəm «քայլ». իսկ բար-դութեանց ծայրը գտնուածները մեկնում է հյ. ճամուկ, պրս. ճամէ, ճամ «զգեստ»,


Ճիղմ

adj.

young, tender;
— հասակ, tender age, childhood.

• «դեռաբուսիկ, մատղաշ» (մանկա-կան հասակի համար ասուած) Ոսե. եևես. էջ 904. որից կրկնութեամբ՝ ճղճիմ «փոքրո-գի, կծծի, ժլատ» Ոսկ. մտթ. բ. էջ 706, 708 709 (=յն. (σ)μιϰρολόγος «փոքրոզի, չնչին բաների ուշադրութիւն դարձնող. 2. կծծի, ժլատ»), ճղճմագոյն «ագահագոյն» ԱԲ. ճըղ-ճըմիլ «ժլատութիւն անել» Ոսկ. կող. 1, էջ 529 և մ. բ. էջ 447 (յն. μιϰρολογέω, ձեռա-գիրն ունի բաղաձայնների խճողմամբ՝ ճըղմ-ճըմճիցին. ՆՀԲ դնում է ճղճմճիլ, ճղմճմճիլ, իսկ հրատարակիչը իրաւամբ ուղղում է ճղճմիցին). «ծերութիւնից թառամել, կնճռիլ, քաշուիլ» Պիտ. «ճշդել» Մագ. գամառտ. (գրուած ճմղճել. տե՛ս Նորայր, Բանաս. 1900, 135). այստեղ է պատկանում նաև ճղճասիրտ «փոքրոգի, սիրտը ճղճիմ» Սի-րաք. ժդ. 3 (յն. μιϰρολόγος. վերինների համեմատ ուղղելի ճղմասիրտ կամ աւելի լաւ՝ ճղճմասիրտ)։

• ԳՒՌ.-Պահուած է միայն Ղրբ. ճղմա՛-ղէնք։ (<ճիղմ+աղիք) «նրբաղիք, բարակ աղիքները» բառի մէջ։-Նո՞յն է արդեօք Իվ. ճմլի, եթ. ճմլիկ, Դվ. ճմբլիկ «փոքրիկ, մատղաշ»։


Ճիմ, ճմի, ճմաւ

cf. Սանձ.

• «հողի գուղձ», ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 198, որ մեկնում է «կունծ» (գւռ. գունձղ). կենդանի է արդի բարբառների մէջ՝ զանազան ձևերով. այսպէս՝ ճիմ Երև., ճումն Գնձ. Ղրբ., ճումբ Գնձ. Լ. Ղզ. Շլ. նաև ուտ. ճում «գուղձ»ս


Ճիպռ, ճպռի, աց

s.

blearedness.

• , ի-ա հլ. «աչքի կեղտ, բիժ» Մանդ. գործածուած է միայն գրծ. ճպռօք ձևով, ուս-տի ուղղականի ձևը անյայտ է. յետնաբար ունինք ճպուռ Մխ. բժշ. 39. ՆՀԲ դնում է ուղ. ճիպռ. այսպէս նաև ՋԲ. իսկ ԱԲ ունի թէ՛ ճիպռ և թէ ճպուռ. որովհետև գաւառա-կաններում երկու ձևերն էլ կան. նոր բառեր են ճպռոտ «բժոտ, ճայրոտ», ճպռոտիլ «աչ-քերը ճայրոտիլ»։

• = Փոխառեալ է հարաւային կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. წირმლი ծիրպ-լի «աչքի թարախ», წირბლიანი ծիրպլիա-նի «աչքերը թարախոտ», გაწირბლიანება գածիրպլիանեբա «աչքերը թարախոտիլ»։ Ընդհանուր իմաստը պահում է Հմշ. հայերէն բարբառը, ուր ունինք ծպուր «ոչխարի աղբ» որից ծպրել «ոչխարի աղբելը»։-Աճ.


Ճիռ, ճռի, աց, ից

s.

small cluster of grapes.

• , ի-ա և ռ հլ. «խաղողի սակաւահատ փոքրիկ ողկոյզ» ՍԳր. «ձիթենու վրայ մնա-ցած տկար պտուղներ» Եփր. օրին. էջ 227 (բցռ. ի ճռոյ). (այս վերջին նշանակութիւնը չունի ՆՀԲ). որից ճռախիտ Ոսկ. մ. գ. 25, ճռաքաղ ՍԳր. ճռաքաղութիւն Դատ. ը. 2. ճոաքաղել Մծբ. մշտնջենաճիռ Ճառընտ. գրուած է նաև ճիւռ, ճեռ Հ. Կիլիկ. ճուռ Վստկ. 41. Պտմ. լմբ. 236. Սմբ. ռատ. 223ա.-Նուազականն է բառիս՝ ճռիկ «փոքր ճիռ» էֆիմ. 289 (մէկ ողկոյզ կամ ճռիկ ոռ կտրած չի լինի յիւր որթէն)։


Ճիւ

s.

leg, foot;
paw.

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. ճիվ, Ննխ. Պլ. Ռ. Տիգ. ջիվ, Հզ. չիվ, զանազան առումներով. այն է «1. մարդու կամ անա-սունի ոտք. 2. հաւի թև կամ ոտք. 3. մառ-դու թև», իսկ Սեբ. ջիվ «ցայլք»։-Նոր բա-ռեր են ճուահան անել Երև. Շլ. «յօշոտել». ճվտել «հաւի ոտքերից քաշելով պատռել, փետրատել, փրցնել», որի սաստկականն է ճվատել. գրուած է ճվրդել ձևով՝ ժԶ դարու վկայաբանական մի տաղի մէջ. «Ճրվրրդեց զօղն անկըճէն, արիւնն ի վրայ յուսին գը-նաց». Նոր վկ. էջ 380։


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

• , ո հլ. «ծառի ոստ. փխբ. ուրիշ բա-ների ճիւղաւորուած մասը, մատ ևն» Անյ. հց. իմ. Մագ. Նար. որից երկայնաճիւղ Սրգ յկ. բազմաճիւղ Սրգ. ա. յհ. Խոր. աշխ. երկ-ճիւղ Յես. ը. 9. նոր բառեր են՝ ճիւղակար. ճիւղաւորել, ճիւղաւորութիւն ևն. ռամիկ ձևն է ճուղ Ոսկիփ. Նար. առաք. 433։ Այս ար-մատի հետ նոյն են՝ ՃԵ'Լ (գրծ. ճեղբ։) Մաշտ. ջահկ. Զքր. ծործ. Ժմ. լն. որիռ հե-ղեալ «ճիւղ ճիւղ բաժանուած» Հին քեր. ճե-ղան «ճիւղեր» Վկ. գէ. 42. ճեղել «ճեղքել» Բառ. երեմ. էջ 197. հազարաճեղ Ճառընտ. երկնեղ Սանահն. Կամրջ. եռաճեղ Ոսկիփ. (հմմտ. Ղրբ. ճեղ «պատառուածք», որ տար-բեր է ճէ՛ղնը «ճիւղ» բառից)։-ՃԻԼ, ո, ի հլ. «ոստ» Եպիփ. ծն. Մարթին. Վրք. ոսկ. Շը-նռոհ. Եդես. որից ճղել «մասերի բաժանել» Օրբել. հրտր. Էմ. էջ 58. ճղճղկէն «բազմա-ճիւղ» Խոր. աշխ. 594. երկճղի Պղատ. տիմ. Եղիշ. յես. 175. Յայսմ. Ոսկիփ. Խոր. աշխ. ճիղաւոր «ճիւղ ճիւղ» ԱԲ։-ՃՈՂԼ, ՃԵՂՔ և ՃՈՂՔ, որոնք տե՛ս առանձին։-Այս վեց ձե-ւերը պատկանում են միևնոյն արմատին. հիմնական գաղափարն է «պատռելով իրա-րից բաժանել». վեց ձևերից չորսը իրար հետ ձայնդարձ են. (հմմտ. լիւղ, լող, լեղ). իսկ վերջին երկուսը կազմուած են -ք ածանցա-կանով՝ ճեղ, ճող պարզական արմատներից։ -Արդեօք կապ ունի՞ ծիլ-ծիղ-ծիւղ արմա-տի հետ։

• ՆՀԲ լծ. ծիղ, ծեղ, շիղ, ընձիպղ։ Հիւնք. էջ 23 շիւղ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 96 իբր բնիկ հայ կցում է յն. βέλος, βελὸνη «սլաք», լիթ. gelunis «խայթոց» բառերին։ Յիշում է Walde 805. չի ընդունում Meillet MSL 13, 944՝ իմաստի տարբերութեան աատճա-ռով։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 264 պրս. [arabic word] cuγ կամ [arabic word] čīγ «բա-րակ ճիւղերով հիւսուած վարագոյր», որ ըստ Բուրհանի թուրքերէն է (պիտի տար հայ. ճուգ)։ Պատահական նմանութիւն ունի Կազանի թթր. [arabic word] čoq «թուփ» (Будaговъ 1, 495)։ Klaproth, Asia po-lygl 107 գերմ. zweig, լիթ. cuka, պրս. šāx հոմանիշների հետ։

• ՓՈԽ.-Քրդ. կայ ճէօլ «հօտ». ինչ. Յովհ, 4. 16. Ու տէ պրպըն եէք ճէօլ ու եէք շրվան (Եւ եղիցին մի հօտ և մի հովիւ)։ Այս բառը հյ. գւռ. ճիւղ բառն է, որ Ալշ. Բլ. Մշ. Վն. նշանակում է «հօտ»։ Թէ այս ճիւղը վերի բառն է, հմմտ. ճիւղ հանել, Բլ. «գառները և ոչխարները զատ զատ խմբերի բաժանե-լով՝ այլ ևս արօտավայրից գիւղ չբերել. այլ դաշտի մէջ յարմար տեղեր պահել և այնտեղ կթել»։ Այս ոճը իրօք ցոյց է տալիս որ ճիւղ «հօտ» բուն նշանակում է «բաժանմունք» և հետևաբար քրդ. ձևը փոխառեալ է հայերէ-նից։ Փոխառութիւնը կատարուած է բաւա-կան հին ժամանակ, երբ հայերէն ղ հնչւում էր դեռ լ։-Ունինք նաև վրաց. (Գուրիացոց բարբառով) ჭავლი նավլի «ճիւղ». հա-յերէնի՞ց է։-Դարձեալ կայ արաբ. [arabic word] ǰul «ձիու, ուղտի, այծի, ոչխարի հօտ կամ մի խումբ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 169-170), որ կարող է քրդերէնի նման փոխառ-եալ լինել հայերէնից։


Ճղուղ

s.

wheel.

• ԳՒՌ.-Ճղուղ «անիւի ճառագայթներ» ձևը յիշում է Խալաթեան, Ծրագ. ազգ. էջ 16 (հմմտ. Նորայր, Բառ. ֆր. rai)։


Խաբ, ից

s. adj. adv.

deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.

• ԳՒՌ.-Ախց. խապ, Սեբ. խափ. այսպէս և ուրիշ շատ գաւառականներում, ինչպէս Ալքս. Ախք. Ակն. Բբ. Կիւր. Կյ. Հմշ. Ննխ. Շիր. Զն. նոր բառեր են՝ խաբւոր, խաբկից, խաբու-խաս, խաբխաչ։


Խախուտ

adj. s.

unstable, ill-built, weak, frail;
inconstant, mutable;
emigration;
— լինել, to emigrate, to quit one's country.

• «խարխուլ, անհաստատ» Իմ. դ. 3. Ոսկ. յհ. ա. 11. բ. 22. «գաղթ, փախուստ» Ոսկ. մ. ա. 8. որից անխախուտ Ագաթ. Եզն, խախտել ՍԳր. Ոսկ. ես. Եզն. խախտումն «քակտումն» Պիտ. «տեղից հանելը» Ճառ-ընտ. այս վերջինները սղուած ձևեր են. բայց յետնաբար ենթադրուել է թէ արմատն է խախտ «խախուտ, քանդուած» Արձ. 1292 թ. (Վիմ. տար. 135), որից անխախտ Օրբել. Ոսկիփ. (նաև արդի գրականի մէջ)։


Խահուէ

cf. Սուրճ.

• = Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Խաղ, ու, ուց, ի, ից, ոյ, ով

s. adv. mus.

play, game;
recreation, pastime, amusement, sport;
fun, joke, raillery, pleasantery, mockery;
mummery, foolery;
games;
scene, stage, theatre;
*song, air;
սէր խաղուց, gambling, gaming;
խաղք Ողոմպիայ, Olympic games;
խաղք ըմբշամարտից, wrestling;
գնդակ խաղ, the game of tennis;
խաղ կճեայ գնդակաց, game of marbles;
խաղ նարտի, backgammon;
խաղ աղիւսակի, draughts;
խաղ սատրնջոյ, chess;
խաղ աչկապուկի, blind man's buff;
խաղ թղթոյ, card-playing;
cf. Թուղթ;
խաղ բախտի, game of chance;
խաղ բառից, a pun, play upon words;
չլինել կամակ ի խաղ, to be in no mood for sport, not to be in a sporting mood;
ի խաղ հատանիլ, զակատիլ ի խաղս, to abandon oneself to amusements;
ի խաղ մտանե, to join a game;
to sit down to play;
լինել յաջողակ ի խաղի, to have a good game;
to hare a good-hand (cards), to be a lucky player;
լինել դժբաղդ ի խաղի, to have ill luck at play;
կորուսանել ի խաղի, to play or to gamble away;
վատնել զամենայն ի խաղի, to gamble away one's fortune, to lose ones' fortune by gambling;
դադարել ի խաղի, to leave off playing;
խաղ համարել, to take as a joke;
չեն ինչ խաղոյ, it is not to be trifled with, it is no joke;
— խաղ առնել զոք, ընդ խաղ արկանել, to ridicule, to deride, to mock, to make sport or mockery of, to laugh at a person;
ընդ խաղ առնել, to rally, to joke with, to jest with;
to turn to ridicule;
ընդ խաղ, ընդ խաղս, for fun, in jest, for a joke, jestingly;
ո՛րչափ խաղացի ընդ նոսա, how many tricks I played on them ! թո՛յլ տուր անդ զխաղդ, թո՛ղ զխաղդ, joking apart, in good earnest;
խաղ կանչել, to sing a song. a note.

• , ի հլ. «ճահիճ, ծանծաղ՝ կանգնած ջուր» ՍԳր. Ոսկ. ես. թերևս նոյն բառն է, ինչ որ նախորդը, թէև բուները տարբեր են։


Խաղաւարտ, ից

s.

abscess, apostume;
swelling;
wen;
wart;
pimple, pustule, tubercle;
եռալ, ի վեր եռալ —ից, to suppurate, to form an abscess, or tumour.

• , ի-ա հլ. «պալար, ուռեցք» Ել. թ. 9. 10. Եղիշ. հրց. 54. Փիլ. Յհ. կթ. 198. «քաղցկեղ» Գաղիան. գրուած է նաև խա-ղուարտ, որից խաղուարտեցուցանել «ու-ռեցքներ յառաջ բերել» Սարգ. յկ. ը. (էջ 146)։ Այս միևնոյն բառն է՝ որ գործածուած է Յայսմ. մայ. 3 խաւարտիլ ձևով և «մորթը այրուելով փապարիլ, բշտիլ» նշանակու-թեամբ. «Արկին զնա ի յեռացեալ ջրով կաթ-սայ... և նա առեալ երկու ափովն ջուր և արկ ի ձեռսն դատաւորին, և առժամայն խաւարտեցան և քերթեցան ձեռք դատաւռ-րին»։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

• = Պհլ. *xām բառից, որ թէև չէ «ոռծած-ուած, բայց հաստատւում է պրս. ❇ xām «հում, տհաս, անփորձ» բառով. սրա հետ նոյն են քրդ. xām, xāw, օսս. xóm, աֆղան. om, um, բելուճ. hāmag, սանս. amā ևն. համապատասխան բնիկ հայ. ձևն է հում (տե՛ս Horn § 463)։ Պարսիկ բառից փո-խառեալ է թրք. xam «խակ», որ մտած է մեր բոլոր գաւառականների մէջ։-Հիւբշ. 152,


Խայթ, ի, ից

s. fig.

sting;
spur, goad, prickle;
incentive;
—ք մտաց, խղճի, remorse, stings of conscience, compunction.

• «խայթոց, խթան» Բ. կոր. ժբ. 7. որից խայթել «խայթոցով կծել» Ամովս. թ. 3. խայթահար «մի տեսակ փուշ» Ագաթ. խայթոց «կիճ» ՍԳր. Մծբ. «խայթուածք» Ոսկ. յհ. ա. 26. Յայտ. թ. 5. խայթողութիւն Ոսկ. ես. կարճախայթոց Վրդն. ել. չարա-խայթոց Բրս. բարկ. Վրդն. ել. սռա հևտ հմմտ. նաև խեթ, խէթ, խիթ, խոթ, խութ. խօթ, որոնք նոյն արմատի զանազան ձայն-ղարձներն են.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khait արմատից. հմմտ. սանս. khidáti «հրել, ճնշել, պատռել խլել», khēdayati «նեղել, յոգնեցնել». kbê. dā «մուրճ, թակ», լտ. caedo «կտրել, զառ-նել, ծեծել, փորել, փորագրել, խոտ հնձել, անտառ ջարդել, սպանել, խողխողել, դուռը բաղխել, կուրծքը ծեծել, գանահարել», caia «գաւազան», caio «մտրակել, ծեծել», cae-des «հարուած, ջարդ», caelum «դուր» ևն, որոնց արմատն է *qaid-կամ *qhaid-«զար-նել»։ Այս արմատը աճած է հնխ. qai-պար-զականից, որ պահում են գերմ. heie «թակ, փայտէ մուրճ», heien «զարնել, խթել, հրել» (Walde 106, Pokorny 2, 538, Ernout-Meil-let 125)։ Վերինների մէջ աճականն է d, հա-յերէնի մէջ t։


Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

• . նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։