Your research : 7 Results for ոյ

Entries' title containing ոյ : 1463 Results

Definitions containing the research ոյ : 2334 Results

Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

• «բարբաջանք, շատախօսութիւն, փուճ խօսքեր». մէկ անգամ ունի Ճառընտ. (գրուած շաւշանք, շուշանք)։ առանձին անգործածական, որից կազմուած են շօշափել ՍԳր. (գրուած է շաշափել Տի-մոթ. կուզ, էջ 93). շօշափելի Ել. ժ. 21, Եբր. ժբ. 18. շօլափական Նիւս. բն. դիւրաշօշա-փագոյն Փիլ. լին. խաւարաշօշափ Տօնակ. մեղկաշօշափ Յհ. կաթ.։

• -Կրկնուած է շափ արմատից, իբր շափ-շափել >շազափել (հմմտ. սօսափիւն և թօ-թափել). ըստ այսմ Տիմոթէոսի շաշափել ձևը (եթէ սովորական վրիպակ չէ) կարող է լի-նել *'շափշափել բառի մէկ կրճատ ձևը։ Պար-զական արմատը՝ շափ, նոյն է շուփ արմա-տի հետ, որից ունինք շփել (տե՛ս առանձին շուփ ձևի տակ)։ Երկու ձևերի բարդութեամբ է կազմուած շափշփել<*շափշուփել։


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. օզոր «ծառի ճիւղից շին, ուած կապ՝ խուրձ կապելու համար». նշա-նակում է նաև «ծուռ, գալարուն, ճամբի։ շեղուած, սխալ». որից օզրել «ծռել, ոլորել ճիւղերը իրար ոլորելով հիւսել, թեքուել, ճա-նապարհից շեղուել, միսը կսմթել (ՀՀԲ և ՋԲ)», ոզիր «կսմիթ» (ՓԲ), օզորտուկ «շիլ աչքերով» (Ազգ. հանդ. Ե. էջ 148), օզոր-մո-զոր «օձապտոյտ», օզրուկ «ոլորուած»ւ


Ոլոք (աց)

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Պարմանի (նւոյ, նեաց)

cf. Պարման.

• (-նւոյ, -նեաց) «պատանի, երիտասարդ» Փիլ. տես. Պիտ. որ և պար-ման Պետր. սիւն.։


Պարոն (աց)

s.

baron.

• «իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։


Պարուս

cf. Պարուսան.

• «սէզից հիւսուած չուան» Ճառ-ընտ. սրա հետ նոյն է պարուսան «նոյն նշ.» Վրք. հց. (այլ ձ. պատրուսան, տպ. գաւա-զան), պարուսանի «ուղտի պախուրց» Ա-թան. էջ 581, Վրք. հց. ա. 55։


Պարսաւ (ից)

s. adj.

blame, reprehension, injury, outrage, infamy, vituperation, criticism, censure;
blamable;
— լինել, to be blamed, criticized, carped, animadverted.

• ՆՀԲ պարս «պարսաքար» բառից։ Müller SWAW 42, 253 արեմենեան pars, հմմտ. պհլ. pātfrās «պատու-հաս»։ Տէրվիշ. Նախալ. 73 հնխ. çru «լսել» արմատից՝ պա<ապա բացասա-կանով, ինչպէս որ միևնոյն արմատից դ բացասականով էլ ունինք դրսով, դըս-րով։ Հիւնք. բասրել բառի հետ՝ յն. περι-τύρω «քաշքշել, պատառոտել»։ Müller WZKM 6, 184 կապ ունի պհլ. patfrās «պատիժ»= զնդ. *paiti-parəs («հարց. նել» արմատից) բառի հետ և եռևա-ռեալ է իրանեանից։ Pedersen, Հայ. դը. լեզ. 34 ըստ Տէրվիշեանի։


Պետ (աց)

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

• , ի-ա հլ. «գլխաւոր, մեծաւոր, իշ-խան» ՍԳր. Ագաթ. «սկիզբ» Մաքս. դիոն, որից պետութիւն «տէրութիւն, իշխանա-թիւն» ՍԳր. Եւս. քր. Եզն. պետագոյն Կիւրղ. ծն. մարդպետ Բուզ. հայրապետ ՍԳր. քա-հանայապետ ՍԳր. հազարապետ ՍԳր. դահ-նապետ ՍԳր. զօրապետ Ոսկ. յհ. ա. 18. գա-ւառապետ ՍԳր. տիեզերապետ Մծբ. նոր բա-ռեր են արարողապետ, գրադարանապետ, մատենադարանապետ, հասարակապետու-թիւն, հանրապետութիւն, մեծապետական, նահանռաաետ. արհեստապետ, ոսկերչա-պետ, խմբապետ, խմբագրապետ, պետակա-նացում, պետականացնել ևն։

• = Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• «զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

• «սուրհանդակ, իշխանաւորի առաջից վազող ձիաւոր». մէկ անգամ ունի Բուզ. գ. 21. նոյնը յգ. պէշասպիք ձևով Սեբ. ժա. («Յայնժամ եկին հասին պէշասպիք հրովարտակօք»), որ Հիւբշ. 230 ուզում է ուղղել պէշասպիկք։

• ՆՀԲ դրում է պէչասպիկ և մեկնում է «ի պրս. բառիցս pača, piča «ձագ, մտրուկ» և asp «ձի», իբր փոքրիկ ձի, նժոյգ և հեծեալն ի նժոյգ»։ ՋԲ ունի «պէչասպիկ կամ պէշասպիկ, պրս. հե-ծեայն յերիվար քաջընթաց»։ Եւրոպա 1852, 123 «բառ առ բառ յառաջաձի... առջևէն ու շուտով ձիավարող սուրհան-դակ», իբր պրս. peš+asb։ ԱԲ մեկնում է «պզտի ձի, քալուկ ձի, քալուկ ձիու վրայ հեծնող» (երեքն էլ անճիշտ մեկ, նութիւն). Պատկ. Բուզ. 56, Սեբ. (հրտր. 1879), էջ 199 և Maтep. I (1882), էջ 12 պրս. pešasbi։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 762 ունի ուղիղ մեկնութիւնը վերի ձևով, բայց առաջին մեկնիչն է Եւ-րոպա։ Տէրվ. Մասիս 1882 լունիս 24 և Լեռու 158 կրկնում է Եւրոպայի մեկնու-թիւնը։-Հիւնք. =ՆՀԲ։


Պիղծ (պղծոց)

adj.

impure, unclean, profane;
filthy, foul, dirty, abominable, detestable, execrable;
— առնել, cf. Պղծեմ.

• ՓՈԽ.-Վրաց. მილწი պիլծի, ბილწი բիլծի «կեղտ, կեղտոտութիւն, մորութիւն», სიბილწე սիպիլծե, სიბილწე սիբիլծե «պրղ-ծութիւն, աղտեղութիւն», ბილწვბა բիլծե-բա «կեղտոտութիւն, աղտեղութիւն, պղծու-թիւն, բոզութիւն, շնութիւն» (վերջինների հետ հմմտ. հյ. պղծել զկոյս, կուսապղծու-թիւն)։-Սղերդի արաբախօս քրիստոնեա-ներն էլ ունին pəxs «պիղծ» (Բիւր. 1899, 116)։ Նոյն է նաև ուտ. պիրծ «ծիրտ», պիր-ծmլ «ծրտոտ»։


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

• եան, Արիահայ բռ. 63 պուրծ արմատի հետ նոյն է դնում։ Պատահական նմա-նութիւն ունի ասուր. pirik «փականքով կողպել»։ Նոյնպէս նաև արևել. թրք. [arabic word] . birk «հաստատուն, ուժեղ, ամուր», birkitmak «հաստատել, ամրացնել», birkilmak «ամրանալ», ատր. թրք. berk «հաստատուն, ուժեղ, ամուր», տճկ. perkitmaq «դուռը ամուր փակել», որոնց համար Vámbery, Etymol. Wort, էջ 201, ❇ 213 դնում է berk, bert ար-մատը, սրան կցելով նաև ույղուր. berk, չուվաշ. parga, եակուդ. bārkta «շատ, ւաւ». bärd «գլխաւոր» ևն։


Պղակունդ

cf. Պղակունտ.

• = Յն. πλαϰοῦς, սեռ. πλαϰοῦντος «կարկան-դակ», πλαϰούντιον «փոքրիկ կարկանդակ», որից նաև ասոր. [syriac word] plaqūntas «Semidalis», լտ. placenta, placentula վրաց. მლაკუნტი պլակունտի, ბალეკუნჯი պալեկունտի, ბალეკუნთი պալեկունթի «գա-թայ, նազուկ»։ Մագում է πλαϰῦεις «տա-փակ, տափարակ, հարթ» բառից. նախապէս ասուել է πλαϰίεις αρτος կամ πλαϰοῦς αρτος «տափակ հաց», յետոյ ածականը իբր գո-յական է առնուել (Boisacq 790)։-Հիւբշ. 322։


Պղատան

s.

platane, plane-tree.

• = Յն πλάτανος նոյն նշ. որից և լտ. plata-nus, ֆրանս. platane ևն։-Հիւբշ. 373։


Պղեմբատ

s.

plumbatae, leaden shot or bullets.

• = Լտ. plumbatae նոյն նշ. կազմւած է plumbum «կապար» բառից. անշուշտ փո-խառեալ է յունարէն *πλουμβάτα տառադար-ձութեան միջոցով, որ չգիտէ Sophocles։ Կայ նաև նոյնի ասորի ձևը՝ ❇ (որ անշուշտ պէտք է կարդալ plumbatā) «virgae plumbatae»։-Հիւբշ. 373։


Պղպեղ (ի)

s.

pepper;
— լոսեալ, ground or pounded -;
համեմել —աւ, to -.

• (գրուած նաև պղպիղ) «տաքդեղ» Սահմ. Ճառընտ. Խոր. աշխ. 615. որից պրղ-պեղիկ «մի տեսակ բոյս. piperitis sili-quastrum, lepidium latifolium» Ռոշք. հմմտ. նաև կոճապղպեղ, դարապղպեղ։


Պճեղն (ճղան, ճղունք)

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

• , ն հլ. (պճղան, -ղամբ, -ղունք, -ղանց) «ոտքի կոճը» Տոբ. բ. 3. Ագաթ. Ոսկ. ես. լայնաբար «ոտք» Եփր. թգ. էջ 408. Կիւրղ. թգ. գրուած նաև պճեղ, պճիղ և ո հլ. պճղով՝ Եւս. պտմ. 634. (անսովոր մի ձև է զպճղմամբք Ոսկ. ես. 36). որից պճղնաւո։ «կճղակաւոր» Ոսկիփ. Յայսմ. մրտ. 22. «մինչև ոտքը հասնող երկար և ծոպաւոր զգեստ» ՍԳր. (գրուած է նաև պճեղնաւոր). այս զգեստը յետոյ յատկացուեց կրօնաւոր-ներին և նրա երկարութեան համար է որ Բուզ. կրօնաւորներին կանանցահանդերձ է կոչում. (եկեղեցականների զգեստների մա-սին լուրջ մի յօդուած ունի Ս. Վ. Պարոնեան, Արևելք 1890, մայ" 19). ըստ այսմ էլ պճըղ-նաւորիլ «պճղնաւոր հագնիլ, այն է՝ կրօնա-ւորական կարգ մտնել» Կանոն. 232։

• պիւճիւլ, պիւժիւլ «վէգ» (իմա՛ [arabic word] bužul «ոտքի կոճ», ︎ buǰul «վէգ», որից նաև արևել. թրք. [arabic word] buǰul խաղալու վէգ»։ Նշանակութեամբ նոյն, բայց ձևով տարբեր են. ծագումն ու հը-նագոյն ձևերը անյայտ)։ Petersson, Ar u. Arm. Stud. 101 -եղն համարում է մասնիկ, ինչպէս ասեղն, աղեղն, տա-ռեղն, բաղեղն բառերի մէջ։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 վրաց. ბრჭალი բրճալի «ոտքի կրունկ»։


*Պոլոճ

cf. Ճճի.

• «միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։


Շամփուր (փրոյ)

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

• = Ասոր. [syriac word] ︎ šappūδa «անթրոց, հա-ցագործի երկաթեայ ձողը՝ կրակ խառնելու համար», որի հետ նոյն է արաբ. [arabic word] saf-fūd «միս խորովելու շամփուր», որից և [arabic word] tasfīd «միսր խորովելու համար շամ-փուրի վրայ անցունելով շարել» (Կամուս. րք. թրգմ. Ա. 624)։-Հիւբշ. 313։

• ՓՈԽ.-Վրաց. მამფηრი շամփուրի կամ ატცურიշամֆուրի «շամփուր», լազ. մինգ. šampuri «շամփուր, նիզակ», սվան. šamfvir «շամփուր»։ Erckert, Die spr. d. Kauk. Stam. 77 կովկասեաններից փոխառեալ է դնում նաև ռուս. šompuli «հրացանի մէջ վառօդ և շորի կտորտանք լցնելու ձող». (այս իմաստը գտնում ենք և Ղարաբաղի բարբա-ռում)։-Վիստոն եղբայրները (թրգմ. Խոր. էշ 72) հյ. շամփուր ձևի հետ նոյն են ղնում յն., οαμώήρα «թագաւորական գայիսոն՝ արեգակի պատկերով» (Յովսեպոս 20, 2)։


Շառ

adj.

cf. Շէկ.

• «ոտքի կապ». նորագիւտ բառ, որ են-թադրել է տալիս Վրդն. ել. կաշառ բառի ստուգաբանութեան մէջ. «Կաշառն ո՛չ միայն կոյր առնէ, այլ և զկեանս քաղէ. և ստուգա-բանի՝ կայ շառ, որ է ամբոխ և խռովութիւն և շարաւանդ ոտից»։ Պէտք է անշուշտ կցել շարաւանդ բառի հետ։

• «մութ կարմիր, արիւնագոյն շէկ». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են շառագոյն Ծն. իե. 25. Փիլ, Ոսկ. ղկ. շառագունիլ Եփր. թգ. 356. Փիլ. Նիւս. բն. շառագունանք Պիտ. շառագունա-ցուցանել Նիւս. կազմ. շառագունութիւն Յհ. կթ. շառագեղ? Պիտ. շառատ «թուխ կարմրա-գոյն (ձի)», ֆրանս. bai (իբր նոր բառ, Նո-րայր, Բառ. ֆր. 121ա)։

• ՆՀԲ լծ. ռմկ. շիրա «քաղցու», պրս. surxak «կարմրագոյն», թրք. sarə «դե-ղին» և լտ. cruor «արիւն»։ Canini, Et étym. 123 սանս. čara «դեղին», 187 խպտ. shari «կարմիր», եբր. shered «կարմիր մատիտ»։


Շառափ

s.

light, beam, shine.

• «լոյս, ճառագայթ, փայլ», որից շառափնաթափ «լոյս թափող», շառափնայո-լով «շատ լուսաւոր», վկայութիւնը գտնում եմ այժմ Յովսիմ. 23 բ. «Ապա պատահի քեզ դաշտ մի սպիտակ իբրև զձիւն, և հոտ անուչ բուրէ ի նմանէ, անջրդի, շառափնայոլով». շառափումն «փայլիլը, ցոլալը». այս բոլորը գիտէ միայն ԱԲ (առանց վկայութեան)։

• Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։


Շատրուան (աց)

s.

tent, pavilion, marquee.

• , ի-ա հլ. «վարագոյր, սրսկա-պան, կապերտ, գորգ» Ոսկ. հռովմ. 114, 195 (այս վկայութիւնները չունի ՆՀԲ). Խոր. ա-25. Բրս. արբեց. Լաստ. իա։

• = Պհլ. šāturvān «ննջասենեակ?», պրս. [arabic word] šādurvān կամ նաև šadravan, sādirvān, sadurbān, šādrabān, sādyān, šārvān «մեծ վարագոյր կամ գորգ՝ որ ար-քայական օթեակի առաջն են քաշում. 2. բարձ»։-Հիւբշ. 212։


Շար (ից)

s.

string, file, line, range, row, rank, order, long string, concatenation, chain, series, suite, train;
multitude, great number;
composition;
—ք մարգարտաց, string of pearls;
ոսկի —, gold chain;
—ք լերանց, mountain-chain;
— ճանճից, swarm or lot of flies;
— մրջմանց, swarm of ants;
anthill;
— շանց, pack, number of dogs;
— ազգաբանութեան, genealogy;
ի —ի հարկանել, to register, to record, to set or write down;
ի —ի արկանել, to string, to range, to rank;
ի — արկեալ թուել, to enumerate, to number, to count;
ի միում —ի հարեալ ընդ մի համարել, to be enumerated in the same series;
յանտեղեաց —ին է այս, it is very far from the purpose.

• «քօղ, շղարշ, տիւլ» Գնձ. Մաշտ. Տօ-նակ. Նար. առաք. որից շարեղէն շապիկ «բարակ տիւլէ շապիկ» Քուչ. 55 (Լուկ իւր շարեղէն շապիկն ի չորեք դիմաց կու խըզ-տէր), որ և շարեշապիկ՝ նոյն նշ. Պտմ. աղշ. էջ 171 (Յայնժամ աղջիկն եհան զհանդերձսն. ընդ նմին և զշարեշապիկն, զոր եդ ի ներքոյ սնարից գլխոյն), շարշապկանց «շարէ շապիկ հագած» Քուչ. 61 (տպ. շարշապկանք, որ յարմար չէ յանգին)։

• = Պրս. ❇ šār «նուրբ և գոյնզգոյն տիւլ» (Vullers), «սնդուս, զոր կանայք արկանեն զգլխովք իւրեանց, յորմէ և բազմիցս հան-դերձ կազմեն», որից պրս. օ ❇ šāra «աաս-տառ հնռևային, կարմիր կտաւ լապտերի», [arabic word] sārīča «ծածկոյթ զոր առնուն ի վե-րայ»։-Հիւբշ. 212։

• Ուռեո մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ սովր րական շարք «կարգ» բառի հետ է դրած։ Lag. Arm. Stud. § 1683 պրս. šār։-Հիւնք. պրս. sāra։ Մառ, Иппoл. 67 դը-նում է ասոր. ❇ šeryā կամ ի ❇ Հիւբշման պարսկերէնից է դրած։ (Որով-հետև բոլորովին նոյն է պարսկերէնի հետ. իսկ ասորերէնից լինելու դէպքում պիտի ունենայինք հյ. լերեայ. թո՛ղ իմաստի տարբերութիւնը)։

• ԳՒՌ.-Ակն. Ատն. Ռ. Սեբ. Ք. շար, Զթ. շօյ, շոր «շղարշ» (Ռ. նաև «սառոյցի բարակ խաւ՝ որ ջրի երեսն է պատում»), Զն. շար «վզի թաշկինակ», Սվ. չար «կանանց ծած-կած բարակ սաւանը», որից Ախց. Կր. շարէ շապիք, Պլ. լարէ շաբիք, Ալշ. Մշ. շալէ շա-բիգ։-Նոր բառեր են շարմաղ, շարեմաղ, շարմաղուն, շարմաղել, շարշապկած։


Շարական (ի, աց)

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• , ի-ա հլ. «եկեղեցական երգ. 2. այդպիսի երգերի հաւաքածոյ, երգարան» Մաշտ. Յայսմ. Գր. տղ. Լմբ. Լծ. եւագր. Վրք. հց. որից լարականք լեզուի «առանց իմաս-տին ուշ դարձնելու՝ թութակի պէս ասուած խօսքեր» Պտրգ. 578. շարակնոց «շարական-ների հաւաքածոյ» Շար. շարականազէտ (նոր բառ)։

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։

• ռից (նոյնը տե՛ս թրգմ. Մշակ 1900. 226)։ -Վերի գեղեցիկ մեկնութիւնը տուաւ Մ. Աբեղեան, Արրտ. 1912, 823-836։


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շաւիղ (ւղաց)

s. fig. ast.

path, road, way, passage;
trace, vestige, footprint;
conduct, deportment;
— մոլորակի, orbit of a planet;
— երկաթակուռ, cf. Երկաթուղի.

• , ի-ա հլ. «նեղ ճանապարհ» ՍԳր. Եւս. պտմ. «ոտքի հետք» Բ. կոր. ժբ. 18. Բուզ. որից շաւղակոխել Կիւրղ. ի կոյսն. լու-սաշաւիղ Յհ. կթ. Խոսր. լաւիղակից ԱԲ. ընդ-միջաշաւիղ Ես. ծը. 12. խոզաշաւիղ Ստ. ժմ. 486. միջաշաւիղ Դիոն. թղթ. բազմաշաւիղ Յհ. իմ. ատ. բոցաշաւիղ Նար. տաղ. երկնա-շաւիղ Անան. եկեղ. երկշաւիղ Նանայ. 202, 256. Կիւրղ. ղկ. կուրաշաւիղ Յհ. իմ. երև. ևն։ Գրուած է նաև լաւեղ, շաւիւղ և հոլովուած շաւեղի, շաւիղի։ Հոմանիշների երանգը ճըշ-տելու համար հմմտ. Գիրք առաք. 498 բ. «Ուղղութիւնն է առաքինութիւն յոյժ պա-տուական, զի առ սակաւս գտանի. վասն որոյ շաւիղ կոչի առաւել՝ քան ճանապարհ, որպէս ասի Առակաց դ. 11. «խելամուտ ա-րարից զքեզ ուղիղ շաւղաց»։

• ՆՀԲ լծ. արաբ. զէպիլ, լտ. semita։ Lag. Ges. Abhd. 66 հայ բառը դնում է հնխ. č̌yu արմատից և սեմական ձևերը հայից փոխառեալ է համարում։ Նոյն, Arm. Stud. § 1689 հայերէնի մէջ -իղ մասնիկ չգտնելով և սեմական բառերը շատ գործածական լինելով՝ հայերէնը դնում է փոխառեալ ասորուց։ Հիւնք. բաւիղ բառից։


Շափառուկ

s.

obscurity in day-time.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փարպ. ղ. «Լոկ ի բանիցն խօսելոյ ընդ մեզ սիրով Նիխորոյ՝ զձեօք այդպէս ամպ մթագին և շափառուկ անկաւ» (էջ 163)։ ՆՀԲ (որից և ՋԲ) մեկնում են «մթութիւն գիշերոյ, հասեալ ի տուրնջեան կամ տխրութիւն յու-րախութեան»։


Շաքար (ի, աւ)

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

• = Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։

• ՀՀԲ մեկնեց «սա է քար»։ Ուղիղ մեկ-նեց նախ ԳԴ, որից յետոյ ՆՀԲ, Pott ZKM 7, 163 ևն։ Թաղիադեան, Առաջ. նորդ մանկանց, էջ 46 հայ բառը ստու-գաբանում է սա քար և սրանից է հա-նում հնդ. սաքքար։


Շեղտամեղտ

adj.

enervated, effeminated.

• «ցոփ, խենէշ» Իրեն. հերձ. 136. «թոյլ, մեղկ» Կանոն. ըստ Հին բռ. նշա-նակում է «ծոյլ, թոյլ»։


Շեպ

adj. s.

steep, abrupt;
declivity, slope;
անկանել ի —, to fall in one's back, to fall supine.

• = Պհլ. *šēp ձևից, որ անկախ չէ աւանդ-ուած. բայց սրանից են պհլ. ni-sēp «վար. տակը», ni-šēp-itan «վայր իջնել, տակն եր-թալ», պրս. [arabic word] šēb, šīb «զառիվայր, խորտուբորտ գետին», nišeb «զառիվայր». բելուճ. šēp «զառիվայր, ձոր», աֆղան. šēw։ «զառիվայր», քրդ. šīw «ձոր», որոնց բոլորի հնագոյնն է զնդ. xšvaepā-«յետևը» (Horn § 799)։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. շեփ «գութանով հողը վարած ժամանակ շուռ տրուած հողը՝ երկար թըմ-բի ձևով դարսուած» (նոյնը և Բլ. Նբ. Վն.)։


Շերտ (ից)

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

• Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ

• Նպաստ 18 և համեմատում է յն. σγίտ «ճեղքել» և σϰεδαννυμι «ցրւել» բառերի հետ, ենթադրելով թէ հնխ. sqheid-և sqhed-միևնոյն արմատի ձևափոխու-թիւններն են։ Patrubány SA 1, 195 լիթ. kertù «կտրել», յն. ϰρότος լտ. curtus ևն (որոնք սակայն կցւում են հյ. քերել ար.. մատին), Թիրեաքեան, Արիահաւ բռ. 3ՈՈ հյ. ըրտնում և սարտնում բայերին է միացնում։ Pokorny 2, 558 նորից է կր-ցում սանս. skhadatē «ճեղքել», պրս. škastan «կոտրել», յն. σϰεδάννυμι «ցրը-ուել», σxίδνημι «ցրուիլ», ալբան. tšan' tšai «ճեղքել, պատռել, հերկել», անգսք. scaterian «ցրուել», անգլ. shatter «ջար-դել, փշրել», լեթթ. škedens «ջարդած փոքր փայտ», լիթ. kedéti «ճաքիլ, ճաք-ճըքիլ», ռուս. шедрьи «առատաձեռն» ևն բառերին և բոլորը միասին հանում է հնխ. sq (h)ed-«ճեղքել, ցրուել» արմա-տից։-Այս բոլոր ձևերից ամենայար-մարն է Հիւբշմանի մատնանշած լիթ. škèdrá «տաշեղ», որ թէև պիտի տար հյ. 'ըէրտ, բայց այս էլ համաձայն հայերէնի ներքին ձայնական օրէնքներին՝ իսկոյն պիտի դառնար շերտ։ Անպատեհ է մի-այն այն հանգամանքը, որ լիթ. skêdra դրւում է հնխ. sqeid-արմատի տակ, որ տալիս է հյ. ցտել։ Ներկայ ենք թերևս ձայնաբանական մի առանձին օրէնքի, որի պայմանները անծանօթ են մեզ։-Petersson. Ar. u. Arm. Stud. 89 հսաքս. hvat, հբգ. hwaz «սուր, հատու», հհիւս. hváta «ծակել», հիռլ. cuit «մաս», կիմր. peth «իր, մաս», կորն. peth, բրըտ. pez «կտոր» բառերի հետ հնխ. k'ued-«ճեղ-քել» արմատից, որ աճել է -r-աճակա-նով։ Մառ, Яфeт. cбoр. 1, 124 յաբեթ. skor-«կտրել» արմատից։ -Պատահա-կան նմանութիւն ունին ասոր. [other alphabet] ։ šərat «պատառոտել» և արաբ. [arabic word] šart «մարմինը շառտել»։


Շէն (շինից)

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «շինուածք, շինութիւն լինելը» Ոսկ. յհ. ա-22. Նխ. ա. եզր. «աւան, գիւղ» Բուզ. Եւս-պտմ. «մարդաբնակ, բնակելի, արգաւանդ, ուրախ, զուարճալի» ՍԳր. Ոսկ. Ագաթ. Եփր. թգ. որից շինել ՍԳր. շինութիւն ՍԳր. Եղիշ. շինական Ագաթ. Ոսկ. մ. գ. 25. շինանանա-գոյն «կարի վայրենաբար»! Բ. մկ. ժդ. 30 շինականաշէն Բուզ. շինակեաց Ագաթ. շի-նամէջ Ոսկ. մ. ա. 15. Ագաթ. շինարար Եփր. ծն. անշէն ՍԳր. Ոսկ. նորաշէն Ոսկ. ես. և ա. տիմ. մարդաշէն Բ. մկ. թ. 17. բարեշէն Մա-ղաք. գ. 15. Ոսկ. ես. երդաշէն Ոսկ. եփես. խորանաշէն Ագաթ. հաստաշինած Բուզ. մե-հենաշէն Ագաթ. շինասէր «շինարար» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 114. շինուածանիւթ, շինա-րարական (նոր բառեր). նաև բազմաթիւ տեղանունների ծայրին. ինչ. Հայկալէն, Հա-մամաշէն, Շակաշէն, Վարդաշէն, Արտաշէն, Վասակաշէն ևն։

• Canini, Et. etym. 87, 182 սանս. cué «փայլիլ», çuka «կարմիր» բառերի հետ։ Lidén, Յուշարձան 386 իբր բնիկ հայ՝ հնխ. k'uoito-ձևից՝ կ մասնիկով. հմմտ. սանս. çvit-«փայլիլ», çvetá «փայլուն. պայծառ, սպիտակ», զնդ. spaeta-«սպի-տակ», spiti-. «պայծառ», հսլ. svètú «լոյս, արշալոյս», լիթ. szvintù «ւուսա-նալ»։ (Կրկնում է Pokorny, 1, 470՝ հնխ. kueit-«փայլիլ, փայլուն, սպիտակ» ար-մատի տակ)։ Ղափանցեան ЗВО 23, 355 քրդ. šē «շէկ»։

• = Պհլ. šēn ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. šēn «տեղի հանգստեան» (Gauthiot, Gram. sogd. 96)։ Այս բառը ծագում է իրան. ši «բնակիլ» արմատից. հմմտ. զնդ. siti-«բնա-կարան», -šayana «բնակութիւն, բնակառան» anašita-«անբնակ», šōiϑra-«բնակավայր». սանս. kšaya-, kšiti-«բնակարան», որոնց ցեղակից են յն. ϰτίζω «շինել, հիմնել», εύxτίμενος «բարեշէն», հռոդ. ϰτοίνα «բնա-ևաւռան. գաւառակ», լտ. situs «շինուած, հիմնւած, զետեղուած, դիրք»։ Բոլորի հնխ. արմատը k'bei-«բնակիլ, հաստատուն բնա-կութիւն հիմնել» (Walde 718, Pokorny 1, 504, Boisacq 526)։ Իրանեանից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] ︎ šainā «մշակեալ երկիր, ւաջողութիւն, երջանկութիւն, խաղաղութիւն, չէն, բարեբեր»։-Հիւբշ. 213։

• 166 սանս. kš̌i, յն. ϰει-(εύϰτἰμενος ձևի մէջ)։ Spiegel, Huzw. Gram. 190 զնդ. ši «բնակիլ» արմատից։ Pictet 2, 244 սանս. kši։ Müller SWAW 42, 254 զնռ. ši, յն. ϰτίζω։ Justi, Zendsp. 95 xši «բնա-կիլ» արմատի տակ։ Lag. Btrg. bktr. Lex. 63 զնդ. šayana, ինչպէս նաև բար. դութեանց վերջում, ինչ. Հայկաշէն, ճիշտ զնդ. Suγδōšayana։ Նոյնը նաև Müller SWAW 78, 431, Armeniaca IV 425 և Հիւբշ. KZ 23, 39։-Մորթման ZDMG 26, 565 բևեռ. šinidai կամ šini-dai «շինել տուի»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 93 շէն «գիւղ»=զնդ. šayana, իսկ շէն «ուրախ»=թրք. šen պատահա-կան է։ Justi, Kurd. Gr. 211 քրդ. niži nim «շինեմ»։ Տէրվ. Նախալ. 127 հնխ skaina ձևից։ Հիւնք. բոլորն էլ շէն «ու-րախ» բառից։ Հիւբշ. Arm. Gram. 213 դրած էր վերի ձևով՝ իբր իրանեան փո-խառութիւն. բայց Strassburger Eestsch. rift, էջ 70-71 ընդունելով որ ասորի բառը ըստ Nöldeke բնիկ սեմական է և պահլաւ բառը գոյութիւն չունի, հրա-ժարուեց նախորդ մեկնութիւնից և հայե-րէնը դրաւ բնիկ՝ իբր ցեղակից վերի բա-ռերի հետ, հնխ. kῥoinā-ձևից. միայն կասկածելի է համարում kի->շ ձայնա-փոխութիւնը, որ այլուր չի պատահում։ -Karst, Յուշարձան 415 մոնղոլ. čik, բուրեաթ. šike, seke, կալմուկ. tsekele, թունգուզ. tseke, seke, թրք. čun, čin կըրկըզ. šijn, šen «ուղիղ» բառերի հետ. Սանտալճեան, ՀԱ 1913, 409 խալդ. §i։ Վերի մեկնութիւնը հաստատեց Sale mann ИАН 1913, էջ 1130, հայերէնի հետ դնելով նորագիւտ սոգդ. sin ձևը։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 խալդ. -xinili։


Շիշ (շշի, շշից)

s.

glass bottle, bottle, phial;
alabaster vase;
խցել զ—, to cork;
to put the stopper on;
բանալ զ—, to draw the cork, to uncork;
to take the stopper out of.

• Նախ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 142 և յետոյ ԳԴ դրին պրս. šiša ձևից։ ՆՀԲ այլազգ. լիշէ, շիշլէi Lag. Gesam Abhd. 83 պրս. šīša։ Հիւնք. պրս. շիյշ, թրք. շիշէ։ ԳԻՌ.-Կայ միայն Զթ. շիշ. միւսները նոր փոխառութեամբ ունին թրք. šiše և վռառ. šuša ձևերը։

• «ծոծրակ, վզի ետևը» Պտմ. աղէք. 17. Փիլ. լին. 106. երկուսն էլ գռռծածուած անեսաբար. ըստ այսմ Հին բռ. մեկնում է շիշք (այլ ձ. շիլք) «պարանոցք», Լծ. փիլ. շիշք «պարանոցի ջիլքն»։ (Տիրոյեան, Հան-րագրութ. 192 ունի և շուշակք ձևը)։


Շիշակ (աց)

s.

lamb of a year old, yearling sheep.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Lag Gesam. Abhd 83։


Շիրիկ

s.

sesame-oil.

• = Պհլ. *š̌īrik ձևից, որի հետ հմմտ. աոս օ [arabic word] sīra «սուսամի իւղ», ❇ ︎ šīrvγan և [arabic word] šīrpuxt «սուսամի իւղ» բառե-րը։ Իրանեանից են փոխառեալ նաև գնչ. širii «ձէթ» (Vaillant, Gram. Bohem. 127). ա-ԳԴ, էջ 368), թրք. ❇ ❇ šərlaγan-(որ ձևափոխութիւնն է պրս. sīr-ruγan «շիրիկ-ձէթ» բառի), արևել. թրք. širbaxt (որ պրս. šīrpuxt ձևից է և այժմ էլ գործածական է Կովկասում)։ Կայ վերջապէս ասոր. ❇ sirig «սուսամի իւղ» (Brockelm.. Lex. syr 389ա), որ թերևս հայերէնից է փոխառեալ։ Թէև հայերէն բառը ուշ է աւանդուած և չէր կարող ենթադրել պհլ. ձևը, բայց նա ան-շուշտ աւելի հին է և պհլ. ձևի գոյութեան ապացոյց է արաբ. Siriǰ։


Շլոռոս

adj.

yellowish, pale.

• «բաց կանաչ, դալար դեղնորակ գոյնով» Յայտ. զ. 8. «տեսակ մի խաղողոյ, բացագոյն կարմիր թափանցիկ մաշկով» ՀԲուս. § 2319։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ Muller SWAW 42, 254։


Շղթայ (ից)

s.

chain;
chain, concatenation, continuity, series;
— ոսկի, gold chain;
—ք գերութեան, the bonds of slavery;
արկանել ի —ս, to chain, to enchain, to put in chains, irons or fetters;
խորտակել զ—ս, to break one's chains.

• Müller SWAW 66, 278 դրաւ արամե-րէն ձևից։ Lag. Arm. Stud. § 1703 ա-սոր. šešaltā ձևից։ Մորթման ZDMG 26. 543 Բևեռ. çiluadi։ Հիւնք. պրս. շիլ-թէ «հանգոյց՝ կապ գօտւոյ»։ Petersson Ar. u. Arm. Stud. էջ 28 սանս. culba-«կապ», հյ. շեղ, շաղել բառերի հետ՝ հնխ. k'ш-արմատից. հյ. ըղթայ ծա-գում է -այ մասնիկով՝ *շուղթ արմա-տից (հնխ. k'uolb-to-)։


Շղուական

s.

female fineries, show, dress, attire.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Բրս. կան. որից և Վրք. հց. ձ. «Ո՜, և պարտ զարդարել հանդերձիւք կամ զգեստուք ստից, որ շղուականք կոչին»։ ՆՀԲ մեկնում է «կօշիկ զարդարուն, մոյկ պաճուճազարդ՝ կանացի», ԱԲ «կանանց հագուիլ սգուելուն՝ ծոմռկելուն վերաբերեալ բաները», Բառ. և րեմ. 246 (շղոկան ձևով) «փառամոլ կամ աշ-խարհական», Հացունի, Պատմ. տարազի, էջ 196 կցելով նախորդ շղուաբարոյ բառին՝ կարծում է կանացի բարքերին համեմատա-կան մի կօշիկ։


Որոթ

s.

liquid-measure, liquidometer;
cyathus (Roman measure, ounces).

• մը», յետոյ Վարդանեան ՀԱ 1914, 639 Բառաք. դիտ. Բ. 81։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

• = Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։

• «ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնւում». ունի միայն ՀՀԲ. աւանդուած է միջին հայերէնում օրոճ ձևով (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. porcelai-ne բառի տակ). գտնում ենք նաև գաւառա-կաններում. ինչ. երուճ Ասլ., օրոճիկ Բլ. Մկ. Մշ. Նբ., օրօճ Խտջ. Ջղ. Սլմ. (հմմտ. Նորայր. Բանաս. 1901, 127). յետին հեղինակներից գիտէ բառս Սալաձ. տող 62 (Բանաս. 1901, 92)։ Որոճ նշանակում է նաև «մի տեսակ բոյս, genista, genêt (տե՛ս Արթինեան, Ա-ծաշնչի տունկերը, էջ 27-33), genista al-bida W var. armeniaca Stach» (Տիրա-ցուեան, Contributo § 224)։ Այս նշանա-կութիւնը յառաջացած է նմանութեամբ բոյ-սի որոճիկի նման ծաղիկների, «որոնք գրե-թէ լերկ անտերև ծղօտներու վերև անկոթ փունջեր կը կազմեն»։ Բառս բոյսի նշանա-կութեամբ գործածում է Բժշ. «զայն որոճն՝ որ ի Մսրայ կուգայ» ըստ ՀԲուս. § 3258, որ և յիշում է թէ բառը այս երկրորդ նշանակու-թեամբ պահում են մինչև այժմ Ջուղայեցիք (կասկածելի1) և Պոնտացիք։ Բոյսի իմաս-տով ունի Վրդ. անեց. 18. «Առ բարդութիւն որայի և հասկին. ի ցնծաբեր որոճդ և ի յիշումն կենաց հացին»։ (Ըստ Արթինեան՝ անդ՝ որոն բոյսը գործածւում էր արաբպ-կան բժշկութեան մէջ, այժմ էլ հանում են նրանից spartéine կոչուած դեղը, որ սրտի կանոնաւորիչ է)։

• ՀՀԲ որոճալ բայից։ Նորայր ՀԱ 1921, 613 չի ընդունում որոճ բոյս։


Որոմն (ման)

s. bot. fig.

s. bot. aira, hair-grass, kockle;
darnel, zizania, tares;
weeds;
— ցանել, to sow dissension, to create differences.

• , ն հլ. (-ման, -մունք, -մանց) «ցորենին վնասող մի բոյս. zizania» ՍԳր. Ոսկ. մ. բ. 21. որից որոմնաբեր Սանահն Կաղանկ. Տօնակ. օրոմնատեսակ Սարգ. որոմնացան Յհ. իմ. երև. Յհ. կթ. ևն։


Որոջ (աց)

s.

lamb.

• ՆՀԲ «իբր որոճող»։ Հիւնք. որդի բա-ռից։ Patrubány SA 2, 212 յն. πόρις, πὄρτις «հորթ», հբգ. farro «ցուլ», սանս. orthuka «ձագ» ևն բառերի հետ, ռռռն» սակայն հյ. համապատասխանն է որթ= որդի։ Scheftelovitz BВ 28, 298 հսլ. prazu «խոյ», ռուս. порозъ «ցուլ» ևն բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 24 իբր բնիկ հայ կցում է լիթ. êras, erytis, érukas, erytukas, լեթթ. jers, հպրուս. eristian «գառնուկ», լտ. ariēs «խոյ», յն. ἔ́ριφος «ուլ», հիռլ. heirp «այծ» բառերին, ջ համարելով մասնիկ. հյ. որոջ<*երո-ջ։ Նոյն մեկնութիւնը կըրև-նում են Walde 60, Boisacq 281, Pe, tersson KZ 47, 258, Pokorny 1, 136 (հնխ. er-արմատի տակ)։


Որջ (ոց)

s.

den, lair, kennel, burrow, hole;
— աղուեսու, fox-hole.

• , ի հլ. (հմմտ. Վկ. արև. 40 սեռ. որ-ջից. բայց ՆՀԲ դնում է նաև ռ հլ. առանց վկայութեան) «գազանների բոյնը» ՍԳր. որից որջանալ, որջիլ կամ որջել Փիլ. Խոր. Յհ. կթ. որջամուտ Վեցօր. 185. որջարան Արծր. որջասոյզ Մագ. ևն։

• գերմ. Lager «բնակարան, բուն, որջ». յն. λόχος, լիթ. liga «օրօրոց» բառերի հետ՝ հյ. որջ դնելով հնագոյն *որոջ ձե-ւից։ Հիւնք. լտ. ursus «արջ» բառից։


Ու

conj.

and.

• «և». հների մէջ անկախարար շատ քիչ է գործածուած. օր. Զմանկտւոյ զրոյց խօսիք ու զշաղփաղփութիւն. Ոսկ. եբր. ժա. = Գարդմանակ ոսկի արծաթ ու ի պատիւ գլխոյ՝ հանգոյցք թագի. Բուզ. ե. 38. բայց այս և նման ձևերը կարող են յետին ներմու-ծութիւններ լինել։ Աւելի յաճախ գտնում ենք բարդութեանց և ածանցմանց մէջ՝ որոնք նուազ կասկածելի են. ինչ. եօթնուտասն, եօթնուտասներորդ ՍԳր. ութուտասն, ութու-տասաներորդ ՍԳր. պարտուպատշաճ Ոսկ. ես. և մ. ա. 13. Եփր. օրին. և թգ. մարթու-պատշաճ Կոչ. զինչուզինչ Ոսկ. մտթ. ա. 19. հարցուփորձ Յոբ. լա. 14. այրուձի ՍԳր. և մանաւանդ իբրու «իբրև» Ագաթ. յետնա-բար դարձել է սովորական շաղկապ. մա-նաւանդ տաղաչափութեան մէջ. ինչ. Նար. տաղ. Յս. որդի. Շնորհ. եդես. ևն (տես Այտնեան, Քննակ. քեր. էջ 64). ձայնաւորի մօտ դառնում է մհյ. ուվ. հմմտ. Անսիզք 27, 77. Տֆնտէ ու վուրանայ. Ուզէ համբե-րութիւն ու վօր։

• փոխառեալ համարել պհլ. u, պազ. ս. պրս. u հոմանիշից, բայց ութուտասն ևն (մանաւանդ իբրու) ձևերի մէջ գո-յութիւնը հակառակ է փոխառութեան։ Ճիշտ չէ նոյնպէս կարծել (ինչպէս ա-սում է Meillet, Le renouvellement des conjonctions, տե՛ս Annuaire de I'Fco-le pratique des Hautes-Etudes, 1915, էջ 16) թէ ու յառաջացած է հայոց մէջ եւ ձևից, որովհետև այսպիսի մի ձալ-նափոխութիւն չի կարելի բացատրել և ո՛չ մի ձևով։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Ղրբ. Մշ. Ննխ. Ոզմ. Պլ. Ջղ. Սչ. Տիգ. Տփ. ու, Ասլ. Ագլ. իւ, Մկ. ը (Պլ. կայ նաև վու ձևը, որ գործածւում է երբեմն երկու յարակից գոյականների միջև. ինչ. հար վու տղա. «հայր և որդի». կրճատմամբ վ. ինչ մար վ'ախջիգ, քուր վ'ախբար «մայր և աղ-ջիկ, քոյր և եղբայր»։


Ուլն (լան, ուլունք, լանց)

s. fig.

neck;
զուլամբ երթալ, to fall headlong, head-foremost, to tumble, to fall;
to be plunged in sensuality;
to be sunk in debauchery, to wallow in voluptuousness;
pearl necklace;
Venetian pearls, bead, glass-bead, bugle;
knuckle-bones, cockle.

• Հիւնք. արաբ. lulū «մարգարիտ» բա-ռից։ Lidén, Arm. Stud. էջ 129 կա՛մ նոյն է ուլն «վիզ» բառի հետ և կամ իբր «կլորիկ՝ գնտաձև բան» պէտք է կցուի լեթթ. ula «խիճ, թռչունի ձու», նսլ. ole «պալար», սանս. āndá-«ձու, ձուանք», asthilā «խիճ, գնտակ, ցորեն» բառերին։

• ԳՒՌ.-Երև. Ջղ. ուլունք, Մկ. Վն. ուլնիկ, Տփ. հո՛զունք, Մրղ. իւլիւք, Գոր. Ղրբ. հի՛ւ լիունք, Շմ. հիւլիւնք, Ագլ. էօ՛լիւնք, ի՛զիւնք, հի՛զիւնք, Մշ. ուլինք, հլուն, Ախց. Խրբ. Կր. հլուն, Հմշ. Սեբ. հիլուն, Ննխ. հիլուն, հիւ-լիւն, Ալշ. հլու, Խ. Մկ. ուլիկ, Սլմ. իւլիկ՝, Հճ. հmլլու, Սվեդ. հըննէօգ, յգ. հըննիր. բո-լորն էլ նշանակում են «ուլունք, բունջուղ». նոյն է նաև Ախց. հլուն «ոլոռի մեծութեամբ կտոր կամ կաթիլ (շաքար, քրտինք)»։ կրօնական միաբանութիւն» Եղիշ. ևանոն. Շար. որից ուխտել ՍԳր. ուխտաւոր ՍԳր. Ագաթ. Եզն. ուխտադրուժ Երեմ. գ. 7-1Ս. Հռ. ա. 31. ուխտադիր ՍԳր. Ոսկ. բ. կոր. և եբր. ուխտակալ Ա. մկ. ժա. 33 ևն.-մհյ. ըխտաւոր «լուսնոտութիւն, épilepsie» Բժշ. (տե՛ս Բազմ. 1917, էջ 102ա)։


Ուխ

cf. Ուղխ.

• «թակ, թօխմախ». ունի միայն Բառ երեմ. յաւել. Գէորգ դպրէ, էջ 556։ Արդեօք վրիպակաւ փոխանակ ո՞ւռն, որ սակայն քիչ յետոյ յիշում է։


Ուղիղ

s.

cf. Ուղեղ.

• Ինճիճեան, Եղան. բիւզ. 1819, 147 ուղեղ «խելք» բառից։ ՆՀԲ լծ. հյ. ուղի և թրք. ulu «մեծ»։ Bugge, Btrg. 39 սանս. saralá «ուղիղ» բառի հետ։ Հիւնք. ուղի բառից։ Աճառ. ՀԱ 1899, էջ 20Բ համարում է կրկնուած *ուղ արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 196 ղ մաս-նիկով ուղի բառից. նախապէս նշանա-կում էր «խողովակաձև»։ Meillet, Al-tarm. Elementarb. 20 նոյն է դնում ուղեղ «խելք» բառի հետ, որի հին ձևը համարում է ուղիղ։

• ԳՒՌ.-Արմատը կորած է. կայ միայն ուղ-ղորդ բառը, որի մհյ. ձևերն են ողորդ Վե-ցօր. 135, Եղիշ. այլակ. 60, ղորդ Եփր. խոն, 217, էլ. արիստ. 18.-գւռ. ունինք Շմ. ու-ղօրթ, Ալշ. Մշ. օղորթ, Հւր. օղօրդ, Հճ. m-ղոյդ՝, Ջղ. չաղորդ՝, ղորդ՝, Սլմ. աղվորթ, Տեգ. ըղուրթ, Ագլ. ա՛ղուրդ, Մկ. mղուրթ, Սվեդ. իւղիւրթ, Զթ. իւղիւյդ՝, իպղիւրդ՝, Մրղ. աղվըիրթ, արվըերթ, ավրիրթ, Երև. ղօրթ, ըղօրթ, Ախց. Կր. ղօրթ, Գոր. Ղրբ. ղօրթ, ղէօրթ, Տփ. ղուրթ, Ննխ. խօրթ, խօշթ «ու-ղիղ, ճիշտ, ճշմարիտ», որից խօրթել, խօշ-թել Ննխ. «շինել, յարդարել»։ Նոյն բառն է նաև Սվ. աղօրթել «մարձել, խախտուած ոս-ևորները շփելով տեղը բերել». հմմտ. մհյ. յղորդիլ «շիտկուիլ, խանգարուած մի բան ուղղուիլ» Միխ. աս. 314։


Ուղխ (ից)

s.

mountain stream, torrent, flood;
ravine;
—ք հոսանաց, հեղեղաց, torrents;
—ք փափկութեան, river of pleasures;
—ք արեան, a river of blood;
իջին յաչացն —ք արտասուաց, he shed a flood of tears.

• ՓՈԽ.-Ըստ Պալեան, Բիւր. 1898, 713 հա-յերենից է փոխառեալ Կեսարիոյ հայ, թուրք և յոյն ժողովրդի գործածած ulx «ուղխ, հե-ռեղ» բառը. օր. jemaat ulx oldə aqdə «ժո-ղովուրդը հեղեղի պէս հոսեցաւ»։-Ըստ իս նմանութիւնը պատահական է. որովհետև 1) հայ գաւառական բարբառներում ուղխ բառը գոյութիւն չունի, 2) հյ. յետին ղ=γ հնչումից չէր կարող բխիլ 1 ձայնը, որ գըտ-նում ենք ulx բառի մէջ։ ժառանգները տե՛ս ողն և ուլն բառերի տակ. իմաստի կողմից հմմտ. յատկապէս լտ. ulna «գրկաչափ», գերմ. elle, անգլ. ell, հոլլ. el. հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ»։ (Չափե-րի արժէքի փոփոխութիւնը շատ սովորական երևոյթ է լեզուների կեանքում)։-Աճ.

• ԳՒՌ.-Ղրբ. հղօք (Ջրաբերդում՝ հղօկ) «քիլ, բթամատից մինչև ճկոյթն եղած բաց-ուածքը».-Բառ. երեմ. էջ 257 ուղուկ բա-ռո բացատրում է «թիզ կամ ղուկ», որիո երևում է որ 1698 թուին ղուկ՝ կենդանի ժո-ղովրդական ձև էր։


Ուղտ (ուց)

s.

camel;
մատակ —, she-camel;
տաճիկ —, dromedary;
զ—ու զձայն ածել, to bellow like a camel.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 հյ. ոխոտ բառից (ուղտը ոխակալ է)։ Klaproth. Mémoires 1, 436 գրում է սխալմամբ ուզտ և կցում է սանս. ouzza ձևի հետ! Peterm. 29 սանս. uštra։ Pott, Kurd Studien ZKM 4, 12 կարդում է նուն. պէս ուզտ և կցում է սանս. բառին։ Böttich. ZDMG 1850, 359, Arica 65, 59 սանս. ոնռ. պրս. աֆղան. ձևերի հետ։ Lag. Urgesch. 755 համարում է թէ š ձայնը ընկած և tr դարձած է ղտ։ Pic-tet 1, 385 նոյնպէս ուզտ ձևով է։ Müller SWAW 38, 574, Justi, Zenasp. 71 ևն սանս. և զնդ. ձևերի հետ։ Lag Arm Stud. § 1760 փոխառութիւն է համա-րում մի անծանօթ լեզուից և համեմա-տում է ռոթ. ulbandus, ս. գերմ. olvend բառերի հետ։ Boрp, Gram. Comp. 1, 399 սանս. uštra ձևից՝ r դառնալով ղ Տէրվ. Երկրագունտ 1884, 100-1Ո1 սանս. uštra ևն։ Հիւնք. ուխտ բառից։ Riabinin MSL 10, 15 դրաւ առաջին անգամ ասուր. udru բառից (նոյնը կրկնում է Scheftelowitz BВ 29. 69)։ Meillet, Esquisse 109 համարում է իրան. uštra բառի ասուրական ձևից փոխառեալ։ (Այս առթիւ Autran, Su-mer. et ind. II1 ասում է թէ š>Լ ձայ-


Ուռ (ոց)

s.

vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.

• «ուռած տեղը, ուռոյց, պալար» Բռս. մրկ. 118 (Այտուցեալ էի ուռովն). որից ուռ-նուլ կամ ուռչիլ «ուռիլ, այտնուլ» ՍԳր. Եւս. քր. Կիւրղ. թգ. Սեբեր. Ոսկ. մտթ. (ռամկա-ձև ուռենալ Մխ. բժշ.), ուռուցանել Թուոց ե 22, 27. ուռոյցք Փիլ. ուռեցկողմ Եւագր. 21 ուռուցիկ Գծ. իէ. 14. Ոսկ. եբր. հողմուռոյց Ճառընտ. փքոցուռոյց Ագաթ.-Նոյն բառն է անշուշտ ոռնացուցանել «ուռցնել» Ոսկ. կո-ղոս. 601 (վկայութիւնը տե՛ս ըմփորտել)։

• Lag. Urgesch. 268 սանս. nrnām։ «լցնել». իսկ Böttich. Horae aram 18 ուռոյց=ասոր. [hebrew word] airuz «գլխի մի տեսակ ուռեցք»։ Տէրվ. Նախալ. 107 ուռճանալ և սանս. ūrja «ուռած, պա-րարտ» բառերի հետ՝ հնխ. varg կամ var արմատից։ Հիւնք. յն. ούρίζω «ուռ-նուլ առագաստի նաւու»։ Karst, Յուշար-ձան 408 սումեր. ur «առատութիւն», 421 ալթայ. or, ur «վերևը», չաղաթ. ör, ur «բարձր», յն. ὄρνυμαι և հյ. յառնեմ, 422 չաղաթ. ur, urma «ուռոյցք», uruk «ընձիւղ, ծիլ»։

• ՓՈԽ.-Չուբինով մեր բառին է կցում վը-րաց. ურნატი ուրնատի «տիկ», բայց սրա նմանութիւնը պէտք է պատահական համա-րել, որովհետև չկայ հայերէն *ուռնատ ձե-ւը։ Պատահական են նաև թրք. ❇ uր «ու-ռեցք»> քրդ. ur «գեղձ, ուռեցք, այտոյց», որի ցեղակիցներն են չաղաթ. ōr (կոկանդ ur, խիվա ur) «բարձրութիւն, բարձրը», urmel «փչել, ուռցնել», urma «բշտիկ», urúk «ու-ռած, մէջը պարապ, սին», hurmak «փչել. ուռցնել», եակուդ. ūr, uräbin «փչել, շան հագեւր», urū «փչումն, շան հաջիւն». ur «ու-ռեցք», ալթայ. ur «փչիւն», մոնգոլ. ur «ծա-ռերի վրայ գոյացած ուռեցք»։

• . անստոյգ նշանակութեամբ բառ. հա-ւանաբար նշանակում է «բարձ կամ սպասի վերաբերեալ մի բան». ունի միայն Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 81, Շահն. Ա. 204. «Եւ գործեալ ճաշ մեծապէս ամենայն մեծամե-ծաց... և ըստ գահու նախապատիւ արարեալ բաժակաւ և ուռով առաջի իւր՝ զամենայն ոք մեծարեալ ցուցանէր»։ Այստեղից առնելով Օրբել. հրտր. Էմինի, էջ 20՝ «Ըստ նախադա-սութեան նախապատիւ արարեալ բաժակօք և ուռովք առաջի իւր՝ զիւրաքանչիւր ոք նախա-մեծար ցուցանէ»։-